Views
7 months ago

KitchenAid T 16 A1 D/I EX - T 16 A1 D/I EX HY (F153156) Health and safety

KitchenAid T 16 A1 D/I EX - T 16 A1 D/I EX HY (F153156) Health and safety

KitchenAid T 16 A1 D/I EX - T 16 A1 D/I EX HY (F153156) Health and

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ Նախքան սարքի օգտագործումը, ընթերցեք այս հրահանգները: Պահեք դրանք ձեռքի տակ` հետագայում անդրադառնալու համար: Այս ցուցումներն ու սարքավորումները պարունակում են կարևոր անվտանգության նախազգուշացումներ, որոնք պետք է դիտարկել ցանկացած ժամանակ: Արտադրողը որևէ պատասխանատվություն չի կրում այս անվտանգության ցուցումներին չհետևելու, սարքերի ոչ պատշաճ օգտագործման և վերահսկողության համակարգի սխալ տեղադրման համար: Շատ փոքր երեխաներին (0-3 տարեկան) պետք է հեռու պահել սարքավորումից: Փոքր երեխաներին (3-8 տարեկան) պետք է հեռու պահել սարքավորումից և շարունակաբար վերահսկել: 8 տարեկան և ավելի երեխաները, ինչպես նաև այն անձիք ովքեր ունեն թույլ ֆիզիկական, զգայական և մտավոր կարողություններ և սարքերի վերաբերյալ փորձի և գիտելիքի պակաս, կարող են առնչվել այդ սարքերի հետ, եթե նրանց տրվել է դրանց օգտագործման համար անհրաժեշտ անվտանգության ցուցումներ, ինչպես նաև գիտակցում են թե ինչպիսի վտանգ են դրանք պարունակում: Երեխաները չպետք է խաղան սարքերի հետ: Դրանց մաքրումը և պահպանումը չպետք է իրականացվի երեխաների կողմից առանց խորհրդատվության: ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Այս սարքավորումը նախատեսված չէ արտաքին անջատման սարքով շահագործելու համար, ինչպիսիք են` ժամանակաչափը կամ հեռակառավարվող համակարգը: Այս սարքավորումը նախատեսված է կենցաղում և նմանատիպ միջավայրերում օգտագործելու համար, ինչպիսիք են` խանութներում, գրասենյակներում և այլ աշխատանքային միջավայրերում աշխատակազմի համար նախատեսված խոհանոցային տարածքներում, գյուղատնտեսական տներում, հյուրանոցների, մոթելների և այլ բնակելի միջավայրերի հաճախորդների կողմից: Այս սարքավորումը նախատեսված չէ մասնագիտական օգտագործման համար: Չի կարելի սարքն օգտագործել դրսում: «Սարքավորման ներսում գտնվող լամպը հատուկ նախագծված է կենցաղային տեխնիկայի համար և հարմար չէ սենյակի ընդհանուր լուսավորման համար (ԵՀ Կանոն 244/2009)»: Սարքավորումը նախատեսված է շահագործել այն վայրերում, որտեղ շրջակա միջավայրի ջերմաստիճանը գալիս է հետևյալ տիրույթներից` ըստ գնահատման սանդղակի վրա նշված կլիմայական դասի: Սարքը չի կարող աշխատել, եթե այն երկար ժամանակ մնացել է տվյալ տիրույթում չնախատեսված ջերմաստիճանի ներքո: Շրջակա միջավայրի ջերմաստիճանի կլիմայական դասը. SN: 10-ից 32°C; N: 16-ից 32°C ST: 16-ից 38°C; T: 16-ից 43°C Այս սարքավորումը չի պարունակում ՔՖԱ-ներ: Սառեցման նյութը պարունակում է R600a (HC): Մեթիլպրոպան պարունակող սարքեր (R600a). Մեթիլպրոպանը բնական գազ է առանց շրջակա միջավայրի ազդեցության, բայց դյուրավառ է: Հետևաբար համոզվեք, որ սառեցնող նյութի խողովակները վնասված չեն` հատկապես սառեցնող նյութը դատարկելիս: ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Չի կարելի վնասել սարքի սառեցնող նյութի խողովակները: HYE ԿԱՐԵՎՈՐ Է ԿԱՐԴԱԼ ԵՎ ԴԻՏԱՐԿԵԼ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Հովացման համար նախատեսված սարքի բաց հատվածները զերծ պահել խոչընդոտներից: ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Չի կարելի օգտագործել մեխանիկական, էլեկտրական կամ քիմիական միջոցներ սառեցման գործընթացն արագացնելու համար, բացառությամբ եթե դրանք նախատեսված չեն արտադրողի կողմից: ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Չի կարելի օգտագործել կամ տեղադրել էլեկտրական սարքեր այս սարքավորման խցիկում, եթե դրանք արտադրողի կողմից թույլատրված տիպի սարքեր չեն: ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Սառույց պատրաստիչները կամ ջրի դիսպենսերները, եթե ուղիղ միացված չեն ջրամատակարարմանը պետք է լցվեն միայն խմելու ջրով: Չի կարելի պահել պայթուցիկ կամ դյուրավառ նյութեր, ինչպիսիք են աերոզոլների տարաները, ինչպես նաև դնել կամ օգտագործել բենզին կամ այլ դյուրավառ նյութեր սարքի: Չի կարելի կուլ տալ սառցե (ոչ թունավոր) բեկորները (որոշ մոդելներում): Չի կարելի ուտել սառցե խորանարդիկներն անմիջապես սառցարանից հանելուց հետո, քանի որ դրանք կարող են սառը այրվածքներ առաջացնել: Այն արտադրանքները, որոնք ունեն օդազտիչներ օդափոխության համակարգում, զտիչները պետք է միշտ իրենց դիրքում լինեն երբ սառնարանն աշխատում է: Չի կարելի հեղուկով լցված ապակե տարաներ պահել սառցարանում քանի որ դրանք կարող են կոտրվել: Չի կարելի խոչընդոտել հովացման համակարգին (եթե առկա է) որևէ սնունդով: Սնունդը դնելուց հետո ստուգեք արդյոք բոլոր հատվածները պատշաճ կերպով փակվեցին, հատկապես սառցարանի դուռը Վնասված խցիկը պետք է հնարավորինս շուտ փոխել: Սառնարանի խցիկն օգտագործեք միայն թարմ մթերք պահելու համար, իսկ սառցարանի խցիկը միայն սառեցված մթերք պահելու, ինչպես նաև թարմ մթերքը սառեցնելու և սառցե խորանարդիկներ պատրաստելու համար: Խուսափեք պահել չփաթեթավորված սնունդ, որն ուղիղ շփման մեջ կլինի սառնարանի կամ սառցախցիկի ներքին մակերեսների հետ: Սարքերը կարող են ունենալ հատուկ խցիկներ (թարմ սննդի խցիկ, զրո աստիճանի արկղ,...): Եթե ապրանքի հատուկ գրքույկում այլ կերպ նշված չէ, ապա դրանք կարող են հեռացվել` պահպանելով համարժեք գործողությունները: C-Pentane (մեթիլբութանի և մեթիլպրոպանի խառնուրդ) օգտագործվում է որպես ուռացնող նյութ` մեկուսացման փրփուրի մեջ և այն դյուրավառ գազ է: ՏԵՂԱԴՐՈՒՄ Սարքավորումը պետք է տեղադրեն երկու կամ ավելի անձիք. կա վնասվածք ստանալու հավանականություն. Փաթեթավորումից հանելու և տեղադրելու համար օգտագործեք պաշտպանիչ ձեռնոցներ. կա կտրվածք ստանալու հավանականություն: Տեղադրումը` ներառյալ ջրամատակարարումը (առկայության դեպքում), էլեկտրամիացումները և վերանորոգման աշխատանքները պետք է իրականացվեն որակավորված տեխնիկի կողմից: Չի կարելի վերանորոգել կամ փոխել սարքի որևէ մաս, եթե տվյալ արտադրանքի ձեռնարկում նշված չէ: Երեխաներին պետք է հեռու պահել տեղադրման