Առաջարկություն ծրագրի երկրներում ջրի ... - Kura River Basin

kura.aras.org

Առաջարկություն ծրագրի երկրներում ջրի ... - Kura River Basin

Անդրսահմանային գետերի կառավարման III փուլ -Քուռ գետ - Հայաստան, Վրաստան և ԱդրբեջանENPI/2011/281-959Առաջարկություն ծրագրի երկրներում ջրի որակիմոնիտորինգի և գնահատման գործող մոտեցումներիցԵՄ Ջրի շրջանակային դիրեկտիվի վրա հիմնվածհամընդհանուր մոտեցումների անցում կատարելուվերաբերյալՔաղաքականության փաստաթղթի նախագիծՄշակվել է.Անատոլի Պիչուգինի և Փիթեր Ռոնչակի կողմից‹‹Էպտիսա Սերվիսիոզ դե ինժեներիա›› (Իսպանիա)Հունվար, 2013թ.Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագիրՍույն հաշվետվությունը պատրաստվել է Եվրոպական հանձնաժողովի ֆինանսականաջակցությամբ: Հաշվետվությունում արտահայտված տեսակետները խորհրդատուինն են ևպարտադիր չէ, որ արտահայտեն Հանձնաժողովի տեսակետը:


ԲովանդակությունԲովանդակություն .................................................................................................................. 21 Ներածություն .................................................................................................................... 32 Ջրի որակի մոնիտորինգի և գնահատման ԵՄ ՋՇԴ մոտեցման ամփոփումը ...... 43 Ծրագրի երկրներում ջրի որակի մոնիտորինգի և գնահատման ներկամոտեցումները......................................................................................................................... 83.1 Հայաստան .................................................................................................................. 83.2 Ադրբեջան.................................................................................................................... 93.3 Վրաստան ................................................................................................................. 104 Ծրագրի երկրներում ջրի որակի մոնիտորինգի և գնահատման գործողհամակարգերի հիմնական թերությունները ................................................................... 115 Ջրի որակի մոնիտորինգի և գնահատման ՋՇ սկզբունքներին համահունչհամակարգի անցման առաջարկություն.......................................................................... 155.1 Հիմնական խնդիրները .......................................................................................... 165.2 Հզորությունների զարգացում................................................................................ 195.3 Երկրների միջև ջրի որակի գնահատման ներդաշնակեցում .......................... 206 Եզրակացություն............................................................................................................. 217 Հղումներ........................................................................................................................... 212


1 ՆերածությունՍույն հաշվետվությունը կենտրոնանում է ծրագրի երկրներում մակերևութայինջրերի որակի մոնիտորինգի և գնահատման համընդհանուր մոտեցման ներդրմաննառնչվող առանցքային հիմնահարցերին` հիմնվելով Եվրոպական խորհրդարանիև Խորհրդի Ջրային ոլորտում Եվրոպական համայնքի գործունեության շրջանակներիստեղծման մասին 2000թ.-ի 2000/60/EC դիրեկտիվի վրա: Այդ փաստաթուղթըավելի շատ հայտնի է որպես Ջրի շրջանակային դիրեկտիվ (ՋՇԴ), որը Եվրոպականմիության (ԵՄ) անդամ երկրներում ջրային շրջակա միջավայրի պահպանությաննառնչվող ամենակարևոր օրենսդրական փաստաթուղթն է: Այս սահմանում էԵՄ-ում ջրային ռեսուրսների կառավարման հիմնական սկզբունքները, ինչպեսնաև գլխավոր նպատակները և իրականացման պլանը:Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը նախկինում Խորհրդային Միության մասէին կազմում: Նրանց ջրերի կառավարման ներկա համակարգերը հիմնականումդեռևս հիմնված են նախկին Խորհրդային Միությունում կիրառվող սկզբունքների ևմոտեցումների վրա: Սա մասնավորապես վերաբերում է մակերևութային ջրերի ո-րակի մոնիտորինգի և գնահատման նրանց գործող համակարգերին: Հայաստանում,Վրաստանում և Ադրբեջանում գնալով ավելի տարածված է դառնում այն տեսակետը,որ ջրի որակի մոնիտորինգի և գնահատման գործող համակարգերընպատակահարմար չեն, և կարիք կա բարեփոխումներ իրականացնել` հիմնվելովԵՄ ՋՇԴ սկզբունքների և մեթոդոլոգիաների վրա:Ծրագրի երկրներում կա ընդհանուր քաղաքական պարտավորվածություն` բարեփոխելուջրային ռեսուրսների կառավարման իրենց համակարգերը` դարձնելովդրանք Ջրի շրջանակային դիրեկտիվի մոտեցումներին համահունչ: Այս գործընթացնաջակցվում է Եվրոպական հարևանության և գործընկերության մեխանիզմի(ԵՀԳՄ) շրջանակներում ԵՄ տեխնիկական օժանդակությամբ: ԵՄ-ի հետ ասոցացմանհամաձայնագրերի շրջանակներում ակնալվում է հավելյալ աջակցություն այդգործընթացին, որը ներկայումս քննարկվում է ծրագրի երկրների կառավարություններիև Եվրոպական հանձնաժողովի կողմից:ԵՄ Քուռի ծրագրի III փուլի շրջանակներում մասնավորապես մշակվել են հետևյալուղեցույցերը` օգնելու ծրագրի երկրներին ավելի լավ ընկալելու ՋՇԴ մոտեցումները,ինչպես նաև հասկանալու իրենց երկրների գործող համակարգերի և ՋՇԴսկզբունքների հիմա վրա կիրառվող ջրերի մոնիտորինգի և գնահատման համակարգերիառարկայական տարբերությունները. (ա) “Ջրի որակի գնահատումը ըստՋՇԴ մեթոդաբանության”, (բ) “Ինչպես մշակել ԵՄ ՋՇԴ սկզբունքներին համահունչմոնիտորինգի ծրագիր”, (գ) “Չափաբերումը ԵՄ ՋՇԴ ներքո”, (դ) “Հիդրոմորֆոլոգիականհետազոտություն և գնահատում ՋՇԴ ներքո”, (ե) “Ինչպես մշակել գետավազանայինկառավարման պլան` օգտագործելով ՋՇԴ մեթոդաբանությունը”: Վե-3


րոնշյալ ուղեցույցերը մանրամասն ներկայացվել են ծրագրի երկրների մասնագետներինտեխնիկական սեմինարների ընթացքում: Ի լրումն դրանց` պիլոտային երկուանդրսահմանային գետավազաններում իրականացվել են համատեղ դաշտայինհետազոտություններ` օգտագործելով ՋՇԴ մեթոդաբանությունը: Վերոնշյալ բոլորուղեցույցերն առկա են ծրագրի կայքէջում` www.kuraarasbasin.net, հայերեն,վրացերեն և ադրբեջաներեն լեզուներով:Սույն հաշվետվության հիմնական նպատակներն են. (ա) ամփոփել ՋՇԴ մոտեցումըև ծրագրի երկրների մոտեցումները, (բ) ընդգծել հիմնական բացթողումները, որոնքպետք է լրացվեն ծրագրի երկրների կողմից` մոնիտորինգի և գնահատման ՋՇԴպահանջներին համապատասխանելու համար, և (գ) առաջարկել ԵՄ ՋՇԴ սկզբունքներիվրա հիմնված նոր համակարգի անցման քայլ առ քայլ գործընթաց: Գործողհամակարգերի մանրամասն վերլուծությունը կարելի է գտնել “Ծրագրի երկրներումջրի որակի գնահատման գործող համակարգերի վերլուծությունը ՋՇԴ համատեքստում”տեխնիկական հաշվետվությունում, որը մշակվել է ԵՄ Քուռի ծրագրիIII փուլի շրջանակներում` 2012թ. մայիս ամսին (հաշվետվությունն առկա է ծրագրիկայքէջում` www.kuraarasbasin.net, հայերեն, վրացերեն և անգլերեն լեզուներով):2 Ջրի որակի մոնիտորինգի և գնահատման ԵՄՋՇԴ մոտեցման ամփոփումըՋՇԴ-ն նպատակ ունի. (ա) պահպանել ջրային էկոլոգիան, (բ) պահպանել յուրահատուկև արժեքավոր բնակմիջավայրերը, (գ) պահպանել խմելու ջրի ռեսուրսները, և(դ) պահպանել լողալու ջրերը: Վերջին երեքը` հատուկ բնակմիջավայրերի, խմելուջրի ռեսուրսների և լողալու ջրերի պահպանությունը, կիրառվում են հատուկընտրված ջրային մարմինների վրա (օրինակ` հատուկ գերխոնավ տարածքներինօժանդակող ջրային մարմիններ, խմելու ջրառի աղբյուր հանդիսացող ջրային մարմիններ,որպես հանրային լողալու տեղեր օգտագործվող ջրային մարմիններ): Ա-ռաջինը` ջրային էկոլոգիայի պահպանությունը, կիրառվում է բոլոր ջրայինմարմինների վրա:ՋՇԴ-ի համընդհանուր նպատակն է հասնել լավ կարգավիճակի ԵՄ բոլոր ջրերիհամար (ներառյալ երկրի ներսում գտնվող մակերևութային ջրերը, անցումայինջրերը, առափնյա ջրերը և ստորերկրյա ջրերը) մինչև 2015թ.-ը, կամ հաշվի առնելովՋՇԴ վերապահումները` պլանավորման հաջորդ վեցամյա ցիկլում` մինչև 2021թ.-ըկամ 2027թ.-ը: ՋՇԴ-ն պահանջում է սահմանել շրջակա միջավայրի նպատակներ`ապահվելու, որ բոլոր ջրային մարմինները հասնեն լավ կարգավիճակի(եթե մակերևութային ջրային մարմինը լավ կարգավիճակ չունի) միջոցառումներիծրագրի միջոցով, որը գետավազանային կառավարման պլանի բաղկացուցիչմասն է կազմում: Ջրի կարգավիճակի փոփոխությունները պետք է մոնիտորինգիենթարկվեն պարբերաբար` շրջակա միջավայրի նպատակներին4


հասնելուն ուղղված միջոցառումների ծրագրի համար անհրաժեշտ տեղեկատվությունտրամադրելու նպատակով:Ջրային մարմնի և ջրային մարմնի կարգավիճակի գաղափարները ՋՇԴ ա-ռանցքային տերմիններից են: ՋՇԴ համատեքստում մակերևութային ջրայինմարմնի կարգավիճակը որոշվում է նրա էկոլոգիական կարգավիճակով ևքիմիական կարգավիճակով: ՋՇԴ-ով սահմանվում է մակերութային ջրայինմարմինների էկոլոգիական կարգավիճակի հինգ դաս` գերազանց, լավ, բավարար,վատ և շատ վատ կարգավիճակներ, ինչպես նաև երկու դաս քիմիականկարգավիճակի համար` լավ կարգավիճակ և վատ կարգավիճակ (լավկարգավիճակին չբավարարելը):Ջրային մարմնի էկոլոգիական կարգավիճակի գնահատումը հիմնվում է մոնիտորինգիենթարկվող որակի հետևյալ երեք տարրերի վրա. կենսաբանական ո-րակի տարրեր, հիդրոմորֆոլոգիական որակի տարրեր, և ֆիզիկաքիմիականորակի տարրեր: Կենսաբանական որակի տարրերը էկոլոգիականկարգավիճակի գնահատման առանցքային դերակատարն են: Հիդրոմորֆոլոգիականորակի տարրերը և ֆիզիկաքիմիական որակի տարրերը աջակցողդեր են խաղում կենսաբանական որակի տարրերի մոնիտորինգի տվյալները մեկնաբանելիս:Կենսաբանական, հիդրոմորֆոլոգիական և ֆիզիկաքիմիական որակիտարրերը համառոտ ամփոփվում են ստորև տրվող երեք աղյուսակներում.Կենսաբանան որակի տարրերՈրակի տարրերՀատկորոշող պարամետրերՖիտոպլանկտոնԿազմ, առատություն և կենսազանգվածՄակրոֆիտներՋրային ֆլորայի կազմ և առատությունՄակրոանողնաշարավորներ Բենթոսային ֆաունայի կազմ և առատությունՁկներԿազմ, առատություն և տարիքային կառուցվածքԳետերի ֆիզիկաքիմիական որակի տարրերՈրակի տարրերՋերմային պայմաններԹթվածնային ռեժիմՍննդանյութերՀանքայնացումԹթվայնացումԳետավազանին հատուկաղտոտիչներՀատկորոշող պարամետրերՋրի ջերմաստիճանԼուծված թթվածին, ԹԿՊ5NO3, NH4,ընդհանուր ազոտ (ներառյալ օրգանականազոտը), ընդհանուր ֆոսֆոր, PO4 (օրթոֆոսֆատներ)Cl, SO4, ընդհանուր լուծված մասնիկներ (ընդհանուրհանքայնացում)pHԷական քանակներով արտանետվող աղտոտիչներԳետերի հիդրոմորֆոլոգիական որակի տարրերՈրակի տարրեր Ենթատարրեր Հատկորոշող պարամետրերՇարունակա- Հատվող արգելագծերի քանակ,5


Որակի տարրեր Ենթատարրեր Հատկորոշող պարամետրերկանությունտեղադրություն և հնարավորությունՁկների հասանելիություն/հաղորդակցությունՀիդրոլոգիականռեժիմՄորֆոլոգիականպայմաններԳետային հոսքիքանակը ևդինամիկան, կապըստորերկրյա ջրայինմարմինների հետԳետի խորության ևլայնությանտատանումԳետի հունիկառուցվածքը ևսուբստրատը, գետիհոսքի ձևըԱռափնյա գոտուկառուցվածքըՋրի մակարդակ, ելք, հոսքիարագությունԱզատ հոսքի աստիճանԲնական ծախսՍտորերկյա ջրերի մակարդակԳետի հոսքԸնդլայնական հատում ևբնականության աստիճանԱրհեստական գետի հունիառկայությունԳետի հունի մեջ սուբստրատիտեսակային կազմի բնականությանաստիճանԷրոզիայի/տղմակալության կառուցվածքՊատվարված գոտու առկայությունՀողօգտագործումը պատնեշիտարածքումՎարարահունի/գետահովիտի տարածքԱմբողջությամբ բնական ջրածածկմանհնարավորությունԱմբողջությամբ բնական ոլորանիառաջացման հնարավորությունՋրային մարմնի էկոլոգիական կարգավիճակը որոշվում է` օգտագործելովէկոլոգիական որակի հարաբերությունը (ԷՈՀ), որը հաշվարկվում է մոնիտորինգիտվյալներից` կենսաբանական որակի տարրերի համար: Էկոլոգիականկարգավիճակով դասակարգելու համար յուրաքանչյուր տիպի մակերևութայինջրային մարմնի և յուրաքանչյուր կենսաբանական որակի տարրի համար բացարձականհրաժեշտություն կա հիմնել հղումային պայմաններ (ՀՊ) (հղումայինկենսաբանական պայմաններ): ՀՊ-երը կենսաբանական արժեքներ (պարամետրեր)են, որոնք հիմնվում են էական մարդածին ազդեցության բացակայությանպայմաններում (օրինակ` բնական պայմաններ` մադածին ճնշումների, աղտոտմանև խաթարման բացակայաթյուն): Էկոլոգիական կարգավիճակը սահմանվումէ` չափելով տվյալ ջրային մարմնի համար դիտարկված կենսաբանականարժեքի շեղումը սահմանված ՀՊ-ից: Ստորև տրվող նկարըպատկերավոր ներկայացնում է դա:6


ՋՇԴ-ն պահանջում է, որ մակերևութային ջրային մարմնի էկոլոգիական կարգավիճակըորոշվի որակի տարրով, որը ցույց է տալիս ամենացածր կարգավիճակը, որըկվերագրվի դիտարկվող ջրային մարմնին: Էկոլոգիական կարգավիճակների դասերըորոշել կարողանալու համար անհրաժեշտ է մշակել կարգավիճակների դասերիմիջև սահմանները: Սա արվում է չափաբերման վարժության շրջանակներում,որը ներդաշնակեցնում է անդրսահմանային գետավազաններում ԵՄ անդամերկրների միջև գերազանց և լավ, ինչպես նաև լավ և բավարար կարգավիճակներիմիջև սահմանները: Նպատակն է ապահովել, որ կարգավիճակներիսահմանված դասերը համադրելի լինեն ՋՇԴ սահմանումների հետ:Ջրային մարմնի քիմիական կարգավիճակի գնահատումը հիմնվում է ջրայինքաղաքականության ոլորտում առաջնային նյութերի ցանկի վրա (ՋՇԴ հավելվածX, դիրեկտիվ 2008/105/EC): Վերոնշյալ առաջնային նյութերից յուրաքանչյուրիհամար (ընդամենը 33), որոնց մեծ մասը ջրային կյանքի համար առավել թունավորսինթետիկ օրգանական միացություններ են, սահմանվել են շրջակա միջավայրիորակի ստանդարներ (ՇՄՈՍ)` միջին տարեկան կոնցենտրացիան և սահմանայինթույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ): Ջրային մարմնի քիմիական կարգավիճակըհամարվում է լավ, եթե որևէ առաջնային նյութի կոնցենտրացիան չի գերազանցումՇՄՈՍ-ը: Եթե որևէ առանձին նյութի կոնցենտրացիան գերազանցում էՇՄՈՍ-ը, ապա քիմիական կարգավիճակը համարվում է վատ (լավ վիճակին չհասնելը):Համանման մոտեցում է կիրառվում այլ քիմիական նյութերի (օրինակ` գետավազանինհատուկ աղտոտիչներ) քիմիական կարգավիճակի գնահատման ժամանակ:ՋՇԴ-ն (հավելված V, պարագրաֆ 1.2.6) նշում է, որ ԵՄ անդամ երկրներըպետք է հիմնեն ՇՄՈՍ-ներ այդ աղտոտիչների համար` օգտագործելով զգայունտեսակների էկոտոքսիկոլոգիական փորձազննումները և ռիսկերի գնահատմանմեթոդները: ՋՇԴ-ն պահանջում է, որ ջրային մարմնի քիմիական կարգավիճակը ո-րոշվի ամենացածր կարգավիճակ ունեցող քիմիական նյութով: Օրինակ` եթե որևէ7


ջրային մարմինը քիմիական նյութերից մեկով ունի վատ կարգավիճակ (լավ կարգավիճակիչհասնելը), իսկ մոնիտորինգի ենթարկված մնացած բոլոր քիմիականնյութերով կարգավիճակը լավն է, ապա կհամարվի, որ դիտարկվող ջրային մարմիննունի քիմիական վատ կարգավիճակ:3 Ծրագրի երկրներում ջրի որակի մոնիտորինգի ևգնահատման ներկա մոտեցումները3.1 ՀայաստանՀայաստանում ջրի և շրջակա միջավայրի մոնիտորինգին առնչվում են հետևյալ 7հիմնական իրավական փաստաթղթերը. Հայաստանի Հանրապետության սահմանադրություն, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգիրք, 2002թ., ՀՀ օրենք “Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին”,2005թ., ՀՀ օրենք “Ջրի ազգային ծրագրի մասին”, 2006թ., ՀՀ կառավարության որոշում «Շրջակա միջավայրի պետականմոնիտորինգի հիմնադրույթների մասին», 2006թ., Շրջակա միջավայրի մոնիտորինգի 2007-2011թթ. գործողություններիծրագիր` հիմնված ՀՀ կառավարության կողմից հաստատված «Շրջակամիջավայրի պետական մոնիտորինգի հիմնադրույթների» վրա, 2007թ., ՀՀ կառավարության որոշում «Կախված տեղանքի առանձնահատկություններիցյուրաքանչյուր ջրավազանային կառավարման տարածքի ջրի որակիապահովման նորմերը սահմանելու մասին», հունվարի 27, 2011թ.:Վերոնշյալ փաստաթղթերից վերջին երկուսն առնչություն ունեն մակերևութայինջրերի որակի մոնիտորինգին և գնահատմանը:Նախքան 2011թ.-ը Հայստանում ջրի որակի գնահատումը հիմնվում էր խորհրդայինժամանակներից եկած դասակարգման համակարգի և ջրի որակի ստանդարտներիվրա: 2011թ. հունվարին կառավարության թիվ 75-Ն որոշման ընդունմամբներդրվեցին մակերութային ջրերի որակի նոր ստանդարտներ և ջրի որակի դասակարգմաննոր համակարգ: Համակարգը հիմնվում է մոնիտորինգի 104 պարամետրերիվրա (միայն քիմիական և ֆիզիկաքիմիական պարամետրեր), և բաղկացած էջրի որակի կարգավիճակի հինգ դասերից. I (գերազանց), II (լավ), III (բավարար/միջին),IV (վատ) և V (շատ վատ): Ջրի որակի յուրաքանչյուր դասի համար մոնիտորինգի104 պարամետրից յուրաքանչյուրի համար որոշվել են սահմանայինարժեքներ ըստ տարբեր գետերի` հաշվի առնելով ֆոնային կոնցենտրացիաները:I դասը (գերազանց որակ) ունի ֆոնային կոնցենտրացիան համարժեք սահմանայինարժեք: Որքան ավելի բարձր է սահմանային արժեքը, այնքան ավելի ցածր է ջրի ո-8


րակի դասը: Որակի դասը որոշվում է վատագույն կարգավիճակ ունեցող քիմիականպարամետրով: Օրինակ` եթե որևէ ջրային մարմին մեկ պարամետրով ունիվատ կարգավիճակ (IV դաս), իսկ մնացած բոլոր պարամետրերով ունի ավելի լավկարգավիճակ (օրինակ` բավարար (III դաս) կամ լավ (II դաս)), ապա ջրային մարմինըդասակարգվում է որպես վատ կարգավիճակ ունեցող (IV դաս):3.2 ԱդրբեջանԱդրբեջանում ջրին և շրջակա միջավայրին առնչվում են հետևյալ 16 հիմնականիրավական փաստաթղթերը. Բնապահպանական տեղեկատվության մատչելիության մասին, 2002թ. Բնապահպանական անվտանգության մասին, 1999թ. Շրջակա միջավայրի պահպանության մասին, 1999թ։ Մելիորացիայի ու ոռոգման մասին, 1996թ. Ադրբեջանի Հանրապետության ջրային օրենսգիրք, 1997թ. Ջրամատակարարման ու կեղտաջրերի մասին, 1999թ. Քաղաքային ջրերի կառավարման մասին, 2001թ. Հիդրավլիկ ճարտարագիտական անվտանգության մասին, 2003թ. Բնապահպանական կրթության ու հանրային իրազեկման մասին, 2003թ. Ջրային օբյեկտների օգտագործման ու պահպանության պետականվերահսկողության իրականացման կանոնների մասին, 1998թ. Ջրօգտագործման սահմանափակումների կանոնների մասին, 1998թ. Ջրային պաշարի համալիր օգտագործումը ու պահպանությունը նախապատրաստելու,կազմակերպելու, բնապահպանական գնահատականտալու և իրականացնելու կանոնների մասին, 1998թ. Ջրամատակարարման ու գյուղատնտեսական ջրօգտագործման պլաններիմիացյալ համակարգի մշակման կանոնների մասին, 1998թ. Անտառային ֆոնդի օգտագործման կանոնների մասին, 1998թ. Ջրային ռեսուրսների գնահատման կանոնների մասին, 2004թ. Շրջակա միջավայրի ու բնական ռեսուրսների պետական մոնիտորինգիկանոնների մասին թիվ 90 որոշում, 2004թ.:Առաջին 9 փաստաթղթերն օրենքներ են, որոնք ընդունվել են ազգային խորհրդարանիկողմից: Մնացած 7-ը տեխնիկական փաստաթղթեր են, որոնք ընդունվել ենկառավարության որոշումներով: Վերոնշյալ փաստաթղթերից վերջինը (թիվ 90 ո-րոշում) առնչվում է մակերևութային ջրերի որակի մոնիտորինգի և գնահատմանհամակարգին:Ադրբեջանում մակերևութային ջրերի որակի մոնիտորինգի և գնահատման համակարգըհիմնվում է դասակարգման հին, խորդհրդային մեթոդի վրա, ինչպես նաևմակերևութային ջրերի որակի հին, խորհրդային ստանդարտների (սահմանային9


թույլատրելի կոնցենտրացիաներ (ՍԹԿ)) վրա, որոնք ընդունվել են առանց որևէէական փոփոխությունների:Ջրի որակի դասակարգման այս համակարգը հիմնվում է այսպես կոչվածաղտոտման ցուցանիշի (ԱՑ) վրա, որը հաշվարկվում է` օգտագործելով քիմիական6 պարամետրերի (լուծված թթվածին, ԹԿՊ, ֆենոլ, Cu, նավթամթերքներ, NH4)միջին տարեկան կոնցենտրացիաները:ԱՑ-ն հաշվարկվում է հետևյալ բանաձևով.nԱղտոտման ցուցանիշ = (∑Ci/ՍԹԿi)/niորտեղ`n–ը չափված պարամետրերի քանակն է (սովորաբար 6),Ci–ն տրված i պարամետրի չափված արժեքը,ՍԹԿi–ն տրված i պարամետրի սահմանային թույլատրելի կենցենտրացիան:Կախված ԱՑ-ից` ջրի որակին վերագրվում է որակի յոթ դասերից որևէ մեկը (տե՛սստորև ներկայացվող աղյուսակը). շատ մաքուր, մաքուր, թեթև աղտոտված, միջինմակարդակի աղտոտված, զգալի կերպով աղտոտված և չափազանց բարձր մակարդակիաղտոտված (վտանգավոր մակարդակի աղտոտված):Ինդեքս6.0-10.0խիստաղտոտվածԿատեգորիա0.3-իցփոքրշատմաքուր0.3-1 1-2.5մաքուր թեթևաղտոտվածզգալիկերպովաղտոտված2.5-4 4.0-6.0միջին մակարդակիաղտոտված10.0-ից մեծչափազանցբարձր մակարդակիաղտոտված(վտանգավորմակարդակիաղտոտված)Հարկ է նշել, որ լուծված թթվածնի ընդգրկումը ընտրված այլ պարամետրերի դեմ էգործում, քանի որ լուծված թթվածնի սահմանային արժեքը (ՍԹԿ) նվազագույնկոնցենտրացիան է, այլ ոչ թե առավելագույն կոնցենտրացիան:3.3 ՎրաստանՎրաստանում ջրին և շրջակա միջավայրին առնչվում են հետևյալ հիմնական 14իրավական փաստաթղթերը.Վրաստանի սահմանադրություն,Օրենք շրջակա միջավայրի պաշտպանության մասին (10 դեկտեմբերի, 1996թ.),Օրենք ջրի մասին (16 հոկտեմբերի, 1997թ.),Օրենք հանրային առողջության մասին (27 հունիսի, 2007թ.),10


Օրենք բնապահպանական թույլտվությունների մասին (14 դեկտեմբերի, 2007թ.), Օրենք բնապահպանական տեսչության մասին (2010թ.), Ջրային ռեսուրսների օրենքի նախագիծ (ընթացքում), Նախագահի հրաման շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ ազգայինզեկույցների մշակման մասին (թիվ 389, 25 հունիսի, 1999թ.), Առողջապահության նախարարի հրաման շրջակա միջավայրի որակականնորմերի մասին (թիվ 297-Ն, 16 օգոստոսի, 2001թ.), Վրաստանում բնապահպանական գործունեության ռազմավարություն, Բնապահպանության նախարարի հրաման տեխնիկական բնապահպանականկանոնակարգերի մասին (թիվ 745, 13 նոյեմբերի, 2008թ.), Բնապահպանության նախարարի հրաման մակերևութային ջրային մարմիններիաղտոտման դեպքում աղտոտիչների առավելագույն թույլատրելիմակարդակի հաշվարկի մեթոդի մասին (թիվ 108, 12 օգոստոսի, 1996թ.), Շրջակա միջավայրի ազգային գործակալության կանոնադրություն, Բնապահպանության նախարարի հրաման աղտոտումից մակերևութայինջրային մարմինների պաշտպանության կանոնների մասին (թիվ 130, 17սեպտեմբերի, 1996թ.):Վերջին փաստաթուղթն առնչվում է մակերևութային ջրերի որակի մոնիտորինգի ևգնահատման համակարգերին:Այդ փաստաթուղթն ընդունվել է 1996թ.-ին նախկին խորհրդային փաստաթղթի հիմանվրա` առանց էական փոփոխությունների: Փաստաթուղթը նկարագրում է մակերևութայինջրերում մոնիտորինգի ենթարկվող ջրի որակի 1365 քիմիական պարամետրերիցյուրաքանչյուրի համար ջրօգտագործման երեք տիպերի ((ա) խմելուջրի համար օգտագործվող մակերևութային ջրառ, (բ) ռեկրեացիա, (գ) ձկներ և ձկնաբուծություն)ՍԹԿ-ները: Վերոնշյալ փաստաթղթում նկարագրված 1365 քիմիականպարամետրերից շուրջ 50-ն են քիչ թե շատ կանոնավոր մոնիտորինգի ենթարկվում:Վրաստանում ջրի որակի դասակարգումը հիմնվում է որակի 2 դասի վրա. աղտոտվածև չաղտոտված: Երբ քիմիական տարրի միջին տարեկան կոնցենտրացիանգերազանցում է ռեկրեացիոն ջրօգտագործման ՍԹԿ-ն, ապա ջուրը համարվումէ աղտոտված: Երբ քիմիական տարրի միջին տարեկան կոնցենտրացիան չիգերազանցում ռեկրեացիոն ջրօգտագործման ՍԹԿ-ն, ապա ջուրն աղտոտված չի:4 Ծրագրի երկրներում ջրի որակի մոնիտորինգի ևգնահատման գործող համակարգերի հիմնականթերություններըԳործող համակարգերի ՋՇԴ պահանջերի համատեքստում հիմնական բացերն ամփոփվումեն ստորև և ավելի մանրամասն նկարագրվում են ստորև ներկայացվողաղյուսակներում:11


Ջրի որակի մոնիտորինգի հիմնական բացերն են.Ծրագրի երկրներում կենսաբանական որակի տարրերի պարբերական մոնիտորինգչի իրականացվում: Վրաստանը և Հայաստանը վերջերս սկսել ենիրականացնել որոշ սահմանափակ կենսաբանական նմուշառում և նմուշներիգնահատում (մակրոանողնաշարավորներ), որն աջակցվում է ԵՄ-ի ևԳԷՖ/ՄԱԶԾ ծրագրերի կողմից:Ծրագրի երկրներում հիդրոմորֆոլոգիական որակի տարրերի մոնիտորինգըսահմանափակ է (միայն գետային հոսք և հոսքի արագություն): Հիդրոլոգիականմոնիտորինգը ջրի որակի մոնիտորինգի հետ ինտեգրացված չի իրականացվում(գետային հոսքի և հոսքի արագության չափումների ժամանակացույցըև տեղանքները տարբերվում են ջրի որակի համապատասխան ժամանակացույցիցև տեղանքներից):Ֆիզիկաքիմիական որակի ընդհանուր տարրերի մոնիտորինգը մասամբ համապատասխանումէ ԵՄ ՋՇԴ պահանջներին (բացառությամբ Nընդհանուր,Pընդհանուր Վրաստանում):Ինչ վերաբերում է առաջնային նյութերին (ՋՇԴ հավելված X և դիրեկտիվ2008/105/EC), ապա դրանցից միայն երեք կամ չորս տարրեր են երբեմն մոնիտորինգիենթարկվում:Գետավազանին հատուկ աղտոտիչները պատճաշ չեն բացահայտվել և մոնիտորինգիչեն ենթարկվում, չնայած վերջերս նման աշխատանքներ սկսվելեն իրականացվել Հայաստանում:Ջրի որակի գնահատման հիմնական բացերն են.Ծրագրի երկրները դեռևս չեն ներդրել էկոլոգիական կարգավիճակի գնահատմանհամակարգ` հիմնված կենսաբանական և հիդրոմորֆոլոգիականհամակարգերի վրա:Քիմիական կարգավիճակի գնահատումը համահունչ չի ՋՇԴ պահանջներին:Ադրբեջանում և Վրաստանում քիմիական գնահատումը թվում է, թե չիհամապատասխանում նպատակին և հիմնվում է հին խորհրդային ՍԹԿ-ներիվրա, որոնք չեն համապատասխանում ՋՇԴ-ին:Չնայած Հայաստնը վերջերս մշակել է ջրի որակի քիմիական գնահատմաննոր համակարգ, որը հեռակա կարգով նմանվում է ՋՇԴ էկոլոգիական կարգավիճակիդասակարգման որակի հինգ դասերին, այդուհանդերձ, ՋՇԴ համատեքստումքիմիական գնահատման մոտեցումներին չի համապատասխանում:Նաև կարիք կա վերանայել սահմանային դասերի միջև սահմանները,ինչպես նաև փոփոխել մոնիտորինգի ենթարկվող նյութերի ցանկը:Առաջնային նյութերի և գետավազանին հատուկ աղտոտիչների քիմիականմոնիտորինգը դեռևս պետք է ներդրվի:Ստորև ներկայացվող աղյուսակը առավել մանրամասն ներկայացնում է ջրի որակիմոնիտորինգի բացերը.12


ՋՇԴ պահանջներ Ադրբեջան Հայատան ՎրաստանԿենսաբանական որակի տարրերՖիտոպլանկտոն Մոնիտորինգչի իրականացվումԱյլ ջրային ֆլորա Մոնիտորինգչի իրականացվումՄակրոանողնաշարավորներՄոնիտորինգչի իրականացվումՁկներՄոնիտորինգչի իրականացվումՄոնիտորինգչի իրականացվումՄոնիտորինգչի իրականացվումԽիստ սահմանափակմոնիտորինգՄոնիտորինգչի իրականացվումՄոնիտորինգչի իրականացվումՀիդրոմորֆոլոգիական որակի տարրերՇարունակականությունՄոնիտորինգչի իրականացվումՄոնիտորինգչի իրականացվումՀիդրոլոգիաՄորֆոլոգիաՄոնիտորինգչի իրականացվումԻրականացվում է մասնակիմոնիտորինգԻրականացվումէ մասնակիմոնիտորինգՄոնիտորինգչի իրականացվումՖիզիկաքիմիական որակի տարրերՋերմայինպայմաններՋրի ջերմաստիճանԹթվածնայինռեժիմO2, ԹԿՊ5ՍննդանյութերNH4, NO3, NընդհանուրԻրականացվում է մասնակիմոնիտորինգՄոնիտորինգչի իրականացվումՄոնիտորինգչի իրականացվումՄոնիտորինգչի իրականացվումԽիստ սահմանափակմոնիտորինգՄոնիտորինգչի իրականացվումԻրականացվումէ մոնիտորինգԻրականացվումէ մոնիտորինգԻրականացվումէ մոնիտորինգԻրականացվումէ մոնիտորինգԻրականացվումէ մոնիտորինգԻրականացվումէ մոնիտորինգԻրականացվումէ մոնիտորինգԻրականացվումէ մոնիտորինգԻրականացվումէմասնակիմոնիտորինգՄեկնաբանություններՎրաստանում և Հայաստանումսկսվել էսահմանափակնմուշառում ևնմուշների գնահատումՋրի հոսքը (մ 3 /վրկ.),ջրի արագությունը(մ/վրկ.) և ջրիմակարդակը չափվումեն միայն գետերի միքանի հիդրոլոգիականդիտակետերում, որոնքչեն համընկնում ջրիորակի նմուշառմանտեղանքների հետNընդհանուր–իմոնիտորինգՎրաստանում չիիրականացվումPընդհանուր, PO4 Իրականաց- Իրականաց- Իրականաց- Pընդհանուր-ի13


ՋՇԴ պահանջներ Ադրբեջան Հայատան ՎրաստանՀանքայնացումվում է մոնիտորինգՀաղորդականություն,Cl, SO4, ԸԼՄԹթվայնացումpHվում է մոնիտորինգԳետավազանին հատուկ աղտոտիչներԽիստսահմանափակմոնիտորինգ(որոշ ծանրմետաղներ, 2քլորացվածպեստիցիդներ)Առաջնային նյութերԻրականացվումէ մասնակիմոնիտորինգ(բենզին, հեքսաքլորոցիկլոհեքսան,ԴԴՏ, Cd,Ni, Pb)Խիստ սահմանափակմոնիտորինգ(որոշծանր մետաղներ,ֆենոլիինդեքս, նավթամթերքներ,լվացվողհեղուկներ ևքլորացվածպեստիցիդներ)Իրականացվումէ մասնակիմոնիտորինգ(բենզին,հեքսաքլորոցիկլոհեքսան,ԴԴՏ, Cd, Hg,Ni, Pb)վում էմասնակիմոնիտորինգԻրականացվումէ մոնիտորինգԻրականացվումէ մոնիտորինգԻրականացվումէ մոնիտորինգԻրականացվումէ մոնիտորինգԻրականացվումէ մոնիտորինգԻրականացվումէ մոնիտորինգԽիստ սահմանափակմոնիտորինգ(որոշծանրմետաղներ,ֆենոլիինդեքս)Իրականացվումէ խիստսահմանափակմոնիտորինգ(Ni, Pb)ՄեկնաբանություններմոնիտորինգՎրաստանում չիիրականացվումԳետավազանին հատուկաղտոտիչներիպատշաճ բացահայտումըև դրանց քանակականացումը,ինչպեսոր պահանջվում է ԵՄՋՇԴ-ով, չիիրականացվում երեքերկրներից և ոչ մեկումՆերկայումս բոլորերեք երկրներումմիայն մի քանիառաջնային նյութեր եներբեմբ մոնիտորինգիենթարկվումՍտորև ներկայացվող աղյուսակը առավել մանրամասն ներկայացնում է ջրիորակի գնահատման բացերը.ՋՇԴ պահանջեր Ադրբեջան Հայաստան ՎրաստանԷկոլոգիական կարգավիճակի գնահատումԿենսաբանականգնահատումՀիդրոմորֆոլոգիականգնահատումՖիզիկաքիմիականգնահատումՉի իրականացվումՉի իրականացվումԱռկա համակարգըՋՇԴՉի իրականացվումՉի իրականացվումԱռկա համակարգըՋՇԴՉի իրականացվումՉի իրականացվումԱռկա համակարգըՋՇԴՄեկնաբանություններԵրկրները դեռևս չենհիմնել կենսաբանականգնահատման համակարգԵրկրները դեռևս չենհիմնել հիդրոմորֆոլոգիականգնահատմանհամակարգԱդրբեջանը որոշում էկարգավիճակի 7 դասերընդամենը 6 պա-14


ՋՇԴ պահանջեր Ադրբեջան Հայաստան ՎրաստանՄեկնաբանություններրամետրերով` հիմնվելովհաշվարկվող աղտոտմանինդեքսիվրա: Համակարգըհիմնվում է նախկինխորհրդային համակարգիցեկող ՍԹԿներիարժեքների վրա:Հայաստանը վերջերսսկսել է իրականացնելֆիզիկաքիմիականգնահատման նոր համակարգ`հինվելովմակերևութային ջրերիկարգավիճակներիհինգ դասերի վրա:Վրաստանում գնահատմանհամակարգըհիմնվում է նախկինխորհրդային համակարգիցեկող ՍԹԿ-ներիմիջին տարեկանկոնցենտրացիաներըհամեմատելու վրասկզբունքներինհամահունչչէՔիմիական կարգավիճակի գնահատումԱռաջնային նյութեր ևգետավազանինհատուկ աղտոտիչներԱռկա համակարգըՋՇԴսկզբունքներինհամահունչչէսկզբունքներինհամահունչչէԱռկա համակարգըՋՇԴսկզբունքներինհամահունչչէսկզբունքներինհամահունչչէԱռկա համակարգըՋՇԴսկզբունքներինհամահունչչէԾրագրի երկրներըդեռևս չեն հիմնելքիմիականդասակարգմանպատշաճ համակարգեր5 Ջրի որակի մոնիտորինգի և գնահատման ՋՇսկզբունքներին համահունչ համակարգի անցմանառաջարկությունՎերջին 4-5 տարիների ընթացքում ծրագրի երկրների կողմից էական առաջընթացէ արձանագրվել ԵՄ ՋՇԴ մեթոդաբանության ընկալման և փորձարկման բնագավառում`ծրագրի շրջանակներում կիրառելով դրանք պիլոտային գետավազաններում:Այս փորձը ցույց է տալիս, որ տեխնիկապես հնարավոր է հիմնել ՋՇԴսկզբունքներին համահունչ ջրի որակի մոնիտորինգի և գնահատման համակարգառաջիկա 2 տարիներին` համաձայն քիմիական կարգավիճակի գնահատման ԵՄՋՇԴ պահանջների, ինչպես նաև առաջիկա 3-4 տարիներին մոնիտորինգի ծրագրերումներդնել կենսաբանական և հիդրոմորֆոլոգիական որակի տարրերը` հա-15


մաձայն ԵՄ ՋՇԴ պահանջների: Մակերևութային ջրերի մոնիտորինգի և գնահատմաննոր մոտեցման ներդրումը չի ենթադրում առկա մոտեցումից հրաժարվելը:Հակառակը` առկա մոտեցումը պետք է համապատասխանաբար փոփոխվի և ինտեգրվինոր մոտեցմանը:ԵՄ ՋՇԴ սկզբունքերին համահունչ համակարգը (հիմնված կենսաբանական, հիդրոմորֆոլոգիականև ֆիզիկաքիմիական որակի տարրերի վրա) կայուն հիմքկհանդիսանա ջրի որակի կարգավիճակի համապարփակ գնահատման, ինչպեսնաև ջրի որակի նպատակների հիմնման համար, ինչն իր հերթին պատշաճ հիմքկհանդիսանա միջոցառումների մշակման համար, որոնք պետք է իրականացվելջրի որակի լավ կարգավիճակի հասնելու նպատակով:5.1 Հիմնական խնդիրներըԱռաջարկվում է, որ նոր համակարգի անցման գործընթացը դիտարկվի որպեսծրագիր մի շարք առանցքային փուլերով և կարևոր առաջադրանքներով: Այդ նպատակովանհրաժեշտ է յուրաքանչյուր երկրում հիմնել համակարգող խումբ համապատասխաննախարարության ներքո (Էկոլոգիայի և բնական ռեսուրսների նախարարությունԱդրբեջանում, Շրջակա միջավայրի պահպանության նախարարությունՎրաստանում, Բնապահպանության նախարարություն Հայաստանում),որի հիմնական երկու պատասխանատվությունները կլինեն. երկու աշխատանքային խմբերի/տեխնիկական խմբերի կողմից իրականացվողառանցքային խնդիրների համընդհանուտ համակարգում և վերահսկում, համապատասխան նախարարությունների հետ խորհրդակցություներիանցկացում:Առաջարկվում է համակարգող խումբը ստեղծել միչև 2013թ. կեսը:Առանցքային տեխնիկական խնդիրներին իրականացնելու համար առաջարկվումէ յուրաքանչյուր երկրում ստեղծել երկու աշխատանքային խումբ. ջրի որակի մոնիտորինգիաշխատանքային խումբ և ջրի որակի գնահատման աշխատանքայինխումբ:Առաջարկվում է, որ վերոնշյալ երկու խմբերը հիմնվեն մինչև 2013թ. կեսը:Ադրբեջանի աշխատանքային խմբերը կարող են ներառել մասնագետներ Շրջակամիջավայրի մոնիտորինգի վարչությունից, Հիդրոօդերևութաբանության ազգայինվարչությունից, Բաքվի, Ղազախի և Բելոկանի մոնիտորինգի լաբորատորիաներից,Գիտությունների ակադեմիայից, ինչպես նաև անկախ փորձագետներ և միջազգայինփորձագետներ: Վրաստանի աշխատանքային խմբերը կարող են ներառել համապատասխանմասնագետներ Շրջակա միջավայրի ազգային գործակալությունից,Բնապահպանական պետական տեսչությունից, համալսարաններից, ինչպես16


նաև անկախ փորձագետներ և միջազգային փորձագետներ: Հայաստանի աշխատանքայինխմբերը կարող են ներառել համապատասխան մասնագետներ Ջրայինռեսուրսների կառավարման գործակալությունից, Շրջակա միջավայրի վրա ներգործությանմոնիտորինգի կենտրոնից, Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգիպետական ծառայությունից, Ջրավազանային կառավարման տարածքային բաժիններից,Գիտությունների ազգային ակադեմիայից, ՈԿԿ-ներից, ինչպես նաև անկախփորձագետներ և միջազգային փորձագետներ:Ջրի որակի մոնիտորինգի աշախատանքային խմբի հիմնական պատասխանատվությունըպետք է լինի հիմնական գետավազանների համար նոր, ՋՇԴ սկզբունքներինհամահունչ մոնիտորինգ ծրագիր մշակելը:Ջրի որակի գնահատման աշխատանքային խմբի հիմնական պատասխանատվությունըպետք է լինի նախագծել ջրի որակի գնահատման` ՋՇԴ սկզբունքներին համահունչհամակարգ:Առաջարկվում է, որ ջրի որակի մոնիտորինգի աշխատանքային խումբը առաջիկա3-4 տարիներին իրականացնի հետևյալ տեխնիակական առաջադրանքները.տարանջատված մակերևութային ջրային մարմինների համար տիպաբանությանմշակում, ինչպես նաև կենսաբանական որակի տրված տարրերիհամար տիպային հղումային պայմանների հիմնում (առաջին քայլում կարելիէ իրականացնել միայն անողնաշարավորների համար),ՋՇԴ սկզբունքներին համահունչ մոնիտորինգի ծրագրում ներառվող ջրայինմարմինների որոշում (հսկողական և գործառնական մոնիտորինգի ցանց),մոնիտորինգի ծրագրերում համապատասխան կենսաբանական որակի տարրերի,հիդրոմորֆոլոգիական որակի տարրերի և հատուկ աղտոտիչների(դրանք կընտրվեն հետազոտությունների և ճնշում-ազդեցությունների վերլուծությանշրջանակներում) ներառում (ակնկալվում է, որ սկզբնական շրջանումկիրականացվի մակրոանողնաշարավորների մոնիտորինգ, իսկ հետագայումարդեն կիրականացվի ձնկերի և մակրոֆիտների մոնիտորինգ)` գնահատելումակերևութային ջրային մարմինների էկոլոգիական կարգավիճակը,մակերևութային ջրային մարմինների քիմիական կարգավիճակը գնահատելունպատակով ՋՇԴ առաջնային նյութերի և գետավազանին հատուկ աղտոտիչներիներառում, որոնք բացակայում են մոնիտորինգի ընթացիկ համակարգից,ՋՇԴ հավելված X-ում նշված առաջնային նյութերը վերլուծելու ունակ անալիտիկլաբորատորիների և համապատասխան հղումային լաբորատորիայիբացահայտում,17


ՋՇԴ սկզբունքներին համահունչ մոնիտորինգի ծրագրի նախագծում երկրիհիմնական գետավազանների մակերևութային ջրային մարմինների համար,ՋՇԴ սկզբունքներին համահունչ ուղեցույցերի մշակում` օգտագործելով ԵՄՔուռի ծրագրի III փուլի փորձը,ՋՇԴ սկզբունքներին համահունչ մոնիտորինգի ծրագրի իրականացումառնվազն մեկ պիլոտային գետավազանում,մակերևութային ջրերի մոնիտորինգի ծրագրի վերանայում:Առաջարկվում է, որ ջրի որակի գնահատման աշխատանքային խումբը առաջիկա3-4 տարիներին իրականացնի հետևյալ տեխնիկական առաջադրանքները.գետավազանին հատուկ աղտոտիչների բացահայտում և դրանց համարՇՄՈՍ-երի սահմանում,կենսաբանական չափման համակարգերի ընտրություն (սկսած մակրոանողնաշարավորներիհամար չափման համակարգերից), որոնք զգայուն ենհիմնական գետավազանների մակերութային ջրային մարմինների վրատարբեր ճնշումների հանդեպ,էկոլոգիական կարգավիճակի գնահատման նպատակով ջրային մարմիններիհիմնական տիպերի համար հղումային պայմանների սահմանում,ջրային մարմինների հիմնական տիպերի համար գերազանց և լավ, ինչպեսնաև լավ և բավարար կարգավիճակների միջև սահմանների որոշում,մակերևութաին ջրային մարմինների էկոլոգիական կարգավիճակի և քիմիականկարգավիճակի գնահատման ՋՇԴ սկզբունքներին համահունչ ուղեցույցերիմշակում` օգտագործելով ԵՄ Քուռի ծրագրի III փուլի փորձը,էկոլոգիական և քիմիական դասակարգման գործնական կիրառում` օգտագործելովՋՇԴ սկզբունքներին համահունչ մոնիտորինգի տվյաները,անհրաժեշտության դեպքում դասակարգման համակարգի վերանայում:Առաջարկվում է, որ վերոնշյալ աշխատանքային խմբերը սերտորեն համակարգենիրենց աշխատանքները, և համատեղ ջանքերով նախարարությանը խորհուրդներտան մակերևութային ջրերի որակի մոնիտորինգի և գնահատման հին տեխնիկականհրահանգները նոր ուղեցույցերով փոխարինելու վերաբերյալ: Առաջարկվումէ, որ առաջիկա 2-3 տարում փոխարինվեն հետևյալ տեխնիկական հրահանգները.18


Ադրբեջան. Շրջակա միջավայրի ու բնական ռեսուրսների պետական մոնիտորինգիկանոնների մասին թիվ 90 որոշում, 2004թ.,Վրաստանում. Բնապահպանության նախարարի հրաման աղտոտումիցմակերևութային ջրային մարմինների պաշտպանության կանոնների մասին(թիվ 130, 17 սեպտեմբերի, 1996թ.),Հայաստանում. ՀՀ կառավարության թիվ 75-Ն որոշում «Կախված տեղանքիառանձնահատկություններից յուրաքանչյուր ջրավազանային կառավարմանտարածքի ջրի որակի ապահովման նորմերը սահմանելու մասին», 27 հունվարի,2011թ.:5.2 Հզորությունների զարգացումԾրագրի երկրներում վերջին տարիներին իրականացվել են ԵՄ-ի, ԱՄՆ ՄԶԳ-ի,ՄԱԶԾ/ԳԷՖ-ի կողմից ֆինանսավորվոլ միջազգային տեխնիկական աջակցությանմի շարք ծրագրեր: Այս ծրագրերն աջակցել են մասնակից երկրներին էապես բարելավելմակերևութային ջրային մարմինների մոնիտորինգի և գնահատման տեխնիկականկարողությունները և հմտությունները: Այդ փորձառությունը հավելյալզարգացնելու նպատակով առաջարկվում է ծրագրի երկրների կողմից օգտագործելայնպիսի մեխանիզմների, ինչպիսին են TAIEX-ը և ԵՄ Twinning ծրագիրը, ինչըհնարավորություն կտա բարելավել տեխնիկական հզորությունները հետևյալոլորտներում.Ֆիտոպլանկտոնի, մակրոֆիտների, անողնաշարավորների և ձկների նմուշառում,ֆիտոպլանկտոնի, մակրոֆիտների, մակրոանողնաշարավորների և ձնկներիտվյալների վերլուծություն և մեկնաբանում,հիդրոմորֆոլոգիական մոնիտորինգ,շրջակա միջավայրի որակի ստանդարտներ և էկոլոգիական որակի հարաբերություններիորոշում, ներառյալ ինդեքսները, ինդիկատոերները, հղումայինպայմանները,չափաբերում:Առաջարկվում է նաև, որ ծրագրի երկրները արդյունավետորեն օգտագործեն ԵՄ“Միջազգային գետավազանների շրջակա միջավայրի պահպանություն” (ՄԳՇՄՊ)ծրագրի տեխնիկական փորձառությունը, որը կշարունակվի տարածաշրջանումդեռևս 3 տարի:Առաջարկվում է օգտագործել ԵՄ ՄԳՇՄՊ ծրագրի ռեսուրները և հնարավորությունը`շարունակելու Խրամի/Դեբեդ (Հայաստան/Վրաստան) և Ալազանի/Գանիխ(Վրաստան/Ադրբեջան) պիլոտային գետավազաններում համատեղ դաշտային հե-19


տազոտությունները առաջիկա 3 տարիներին (2013-2015)` հետևելով ԵՄ Քուռիծրագրի III փուլի մոդելին:Վերոնշյալ պիլոտային գետավազաններում համատեղ դաշտային հետազոտություններիշարունակությունը մեծապես կխթանի աշխատանքային խմբերի կողմիցառաջարկվող իրականացվելիք խնդիրները (տե՛ս բաժին 5.1): Համատեղ դաշտայինհետազոտությունների իրականացումը առաջիկա 3 տարիներին կտա հետևյալարդյունքները. պիլոտային գետավազանների համար սահմանված հղումային պայմաններ(հիմնվելով մակրոանողնաշարավորների վրա), գերազանց և լավ, ինչպես նաև լավ և բավարար կարգավիճակների միջև դասերիորոշված սահմաններ, պիլոտային գետավազաններում գետերի հիմնական տիպերի համար կարգավիճակներիսահմանված դասեր, պիլոտային գետավազաններում գետերի սահմանված տիպաբանություններ, ՋՇԴ սկզբունքների վրա հիմնված մոնիտորինգի սահմանված ևփորձարկված ծրագիր, Մակրոանողնաշարավորների համար էկոլոգիական տվյալների նախնականբազա:Վերոնշյալը կապահովի փորձված և փորձարկված գործնական մոդել, որը կիրառելիկլինի ծրագրի երկրների այլ գետավազաններում:5.3 Երկրների միջև ջրի որակի գնահատմաններդաշնակեցումՀայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում մակերևութային ջրային մարմիններըպատկանում են միևնույն` եվրոպական 24-րդ էկոշրջանին, և ներկայացնում ենմիևնույն կամ համանման տիպի ջրային մարմիններ` բարձրության, կլիմայի, էկոհամակարգի,երկրաբանության և հիդրոմորֆոլոգիայի առումներով: Ուստի մոնիտորինգիև գնահատման բնագավառներում արդյունավետ համագործակցությունըշահավետ կլինի ծրագրի բոլոր երկրների համար: Մոնիտորինգի և դասակարգմանհամակարգերի մեթոդոլոգիաների ներդաշնակեցումը կարևոր է` անդրսահմանայինգետավազաններում մակերութային ջրերի համընդհանուր կարգավիճակիիմաստալից գնահատման համար:Ներդաշնակեցումը ներառում է էկոլոգիական կարգավիճակի դասերի սահմաններիորոշման և ընկալման, ինչպես նաև հղումային պայմանների համաձայնեցվածընկալման և սահմանման վերաբերյալ քննարկումները և փոխադարձ համաձայնությունը:Սա կարևոր նշանակություն ունի ծրագրի երկրներում ջրի որակի գնահատմաննոր համակարգերի համար: Ուստի առաջարկվում է ԵՄ ՄԳՇՄՊ ծրագրիշրջանակներում կազմակերպել չափաբերման վարժություններ` կենտրոնանալով20


կենսաբանական որակի տարրերի վրա և օգտագործելով ԵՄ Քուռի ծրագրի IIIփուլի մոտեցումները և արդեն մշակված տեխնիկական ուղեցույցերը:6 ԵզրակացությունՋրի որակի մոնիտորինգի ՋՇԴ սկզբունքներին համահունչ համակարգին առաջարկվողանցումը կբարելավի ծրագրի երկրներում ջրային ռեսուրների պահպանությունըև կառավարումը, ինչպես նաև կխթանի գետավազանային կառավարմանպլանների մշակումը և գործնական իրականացումը: Մակերևութային ջրային մարմիններիմոնիտորինգի ծրագրերի և դասակարգման համակարգերի մոնիտորինգիծրագրերի համապատասխանեցումը ՋՇԴ-ին կախված կլինի ծրագրի երկրներիկառավարությունների քաղաքական պարտականություններից և ջանքերից:7 ՀղումներԵվրոպական խորհրդարանի և Խորհրդի դիրեկտիվ 2000/60/EC Ջրային ոլորտումԵվրոպական համայնքի գործունեության շրջանակների ստեղծման մասին,Բրյուսել, 2000թ.:Ջրի քաղաքականության ոլորտում շրջակա միջավայրի որակի ստանդարտների2008/105/EC դիրեկտիվ, որը լրացնում և համապատասխանաբար ուժը կորցրած էճանաչում Խորհրդի 82/176/EEC, 83/513/EEC, 84/156/EEC, 84/491/EEC, 86/280/EECդիրեկտիվները և լրացնում է Եվրոպական Խորհրդարանի և Եվրոպայի Խորհրդի2000/60/EC դիրեկտիվը, Բրյուսել, 2008թ.:ԵՄ “Անդրսահմանային գետերի կառավարման III փուլ – Քուռ գետ – Հայաստան,Վրաստան և Ադրբեջան” ծրագիր (ENPI/2011/281-959), “Ծրագրի երկրներում ջրիորակի գնաահատման ներկա համակարգերի վերլուծություն` ՋՇԴ պահանջներիհամատեքստում” տեխնիկական հաշվետվություն, ապրիլ 2012թ.:21

More magazines by this user
Similar magazines