04.11.2019 Views

News Letter June-July 2019 ARM

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան

հասարակական կազմակերպություն են դիմել

լատինամերիկացի 7 տրանսգենդեր ապաստան

հայցող անձիք:

Սույն թվականի հունիս ամսին աջակցություն ստանալու նպատակով «Իրավունքի

Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն են դիմել

լատինամերիկացի 7 տրանսգենդեր ապաստան հայցող անձինք:«Իրավունքի Կողմ»

իրավապաշտան հասարակական կազմակերպության ռազմավարության

ուղղություններից մեկն է իրավապաշտպանությունը, որի շրջանակներում

«Իրավունքի Կողմ» իրավապաշտան հասարակական կազմակերպությունն

անհապահաղ տրամադրեց անհրաժեշտ իրավաբանական, սոցիալ-հոգեբանական և

այլ անհրաժեշտ ներկայացուցչություն և օգնություն 7 տրանսգենդեր ապաստան

հայցող անձանց։«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական

կազմակերպությունը, համագործակցելով «ԿԱԶԱ» շվեյցարական հիմնադրամի

հայաստանյան գրասենյակի հետ, ապաստան հայցող տրանսգենդեր անձանց

ուղղորդեց մասնակցելու հայերենի դասընթացներին: Կազմակերպությունը նաև

կապվեց մի շարք ապաստան հայցողների իրավունքներով զբաղվող

կազմակերպությունների հետ՝ տեղեկացնելով իրավիճակի մասին և ապաստան

հայցող տրանսգենդեր անձանց ուղղորդեց այդ կազմակերպություններ՝ ստանալու

անհրաժեշտ սոցիալական աջակցություն:«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան

հասարակական կազմակերպության առողջապահական ծրագրերի ղեկավար

Դոռան, օգտվելով տարատեսակ թարգմանչական միջոցներից, տրանսգենդեր

անձանց համար կազմակերպեց առողջապահական թեմայով դասընթացների շարք,

որի ընթացքում տրամադրեց կրթատեղեկատվական նյութեր՝ կապված սեռական

առողջության, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և ՍՃՓՎ-ի վերաբերյալ: Դրանից հետո

կազմակերպությունը ապաստան հայցող տրանսգենդեր անձանց ուղղորդեց ՁԻԱՀ-ի

կանխարգելման հանրապետական կենտրոն՝ ՄԻԱՎ -ի նկատմամբ

հետազոտվելու:Ապաստան հայցող տրանսգենդեր անձանց խոսքերով Հայաստան

ժամանելու առաջին օրվանից սկսած՝ նրանք ենթարկվում են բռնության,

խտրականության, տրանսֆոբիայի, քսենոֆոբիայի և ռասիզմի տարատեսակ

դրսևորումների։Ապաստան հայցողների իրավախաղտումների վերաբերյալ

«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության

փաստաբանական բաժինը նախապատրաստում է անհրաժեշտ նյութերը՝

ոստիկանություն դիմելու համար։«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան

հասարակական կազմակերպության փաստաբանական բաժինը աչալրջորեն

հետևում է Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և

զարգմացման նախարարություն միգրացիոն ծառայության աշխատանքներին և

հետևողական է լինելու ապաստան հայցելու գործընթացներին:Հիշեցնենք, որ

Հայաստանն ունի միջազգային պատրավորվածություն պաշտպանություն

տրամադրելու կարիքավորներին՝ անկախ իրենց գենդերային ինքնությունից,

սեռական կողմնորոշվածությունից, մաշկի գույնից, ռասսայից և մի շարք այլ

հանգամանքներից:

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!