27.03.2020 Views

ՆՈՐՔ 2018-III

2018-3

2018-3

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

I SSN 1829-2 232

9 77182 92 2300 0

18003

3 / 2018

i

ii

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ

ԳՐԱԿԱՆ-ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ,

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1933 ԹՎԱԿԱՆԻՑ

“NORQ” MAGAZINE OF WRITERS UNION OF ARMENIA is being published since 1933

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Շարունակելի… . ................................................................... 3

Արձակ

Հրաչ Բեգլարյան

Փետրափոխում (վեպ) .......................................................... 6

Թեոֆանա Վարդանյան

Եթե ես այսքան... (էսսե) . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 52

Մենք ու շները (էսսե) ........................................................... 63

Դավիթ Սամվելյան

Կարմիր սարի հեքիաթը (պատմվածք) ........................................ 70

Պոեզիա

Մարգարետ Ասլանյան

Բանաստեղծական շարք............................................................. 82

Դրամատուրգիա

Արշակ Սեմիրջյան

Նկարված ընտանիք (պիես) . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 88

Թարգմանություն

Գոլի Թարաղի

Սպասավորները (պատմվածք)

Պարսկերենից թարգմանեց Նունե Հովհաննիսյանը ................................... 128

Գրականագիտություն

Սուսաննա Հովհաննիսյան

Հովհաննես Թումանյան - Էդվարդ Անտինյան «Հազարան բըլբուլ» .......... 150

1

Շապիկին՝ Մեյնարդ Դիքսոն.

«Լեռնաբնակները Կարմիր բլուրի մոտ», 1935թ. (ֆրագմենտ)

Համարի ներսում օգտագործվել են.

Վլադիմիր Գրիգորյանի «Ճամփորդը ավանակի վրա», 2011թ.

Ջաո Մին Վուի «Կինը», 2007թ. աշխատանքները

Գլխավոր խմբագիր և տնօրեն` Լիլիթ Հովսեփյան

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՆ՝ 375019, Բաղրամյանի պող., 3

ՀԵՌԱԽՈՍ` +374 (011) 211933

ԷԼ. ՓՈՍՏ` norqamsagir@gmail.com

ՎԿԱՅԱԳԻՐ՝ 44

ԴԱՍԻՉ՝ 77823

ՏՊԱՔԱՆԱԿ՝ 500

«Նորք հանդես» ՍՊԸ, 2018

2

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ…

Փոխվում է տարին։ Օրացույցայինը,

որն իրականում արդեն փոխվել է՝ մեր

գիտակցության մեջ, դեռ գարնանը, երբ

ազատությունը մեզ աչքով արեց՝ ընդամենը

աչքով արեց, բայց՝ բոլորիս, իսկ դա

նշանակում է, որ օրացույցը մարդուն

պարտադրվող ճշմարտություններից

ամենավիճելիներից է։

Ինձ համար ձմեռը մեկնարկում է հունիսի

22-ին, ամառը՝ դեկտեմբերի 22-ին, որովհետև մանկուց պատկերացրել եմ, թե

ինչպես է Արեգակը հունիսի այդ օրից սկսած՝ կամաց-կամաց գլորվում քնելու, դեկտեմբերինից՝

կամաց-կամաց կոպերն իրարից պոկում։ Բայց արի ու տես, որ շատերը

ոչ թե արևադարձն են համարում լուսանալու կամ մթնելու մեկնարկ, այլ գիշերահավասարը․

մարտի 21-ը և սեպտեմբերի 23-ը։

Կան մարդիկ, որոնց կյանքի սկիզբը, ընթացքն ու միշտ անսպասելի ավարտը

պայմանավորված է Կենդանակերպի կանխագուշակումներով։ Նրանք հետևում են

տիեզերքի մանրամասն խորհուրդներին ու երջանիկ են, երբ յուրաքանչյուր իրադարձություն

իր բացատրությունն է ստանում։ Կան նաև, որ քարանում են, երբ սեփական

ձեռքով կամ իշխող հասարակարգի պատվերով հստակ գծագրված ապագան

հանկարծ ընկնում-լղոզվում է, տարածվում, առվակների է բաժանվում ու հոսում

է տարբեր ուղղություններով։ Կան կրոնապաշտներ, որոնք մտքի թռիչքի հանդեպ

սարսափից պատրաստ են հավատաքննության հանձնել մի ամբողջ ազգ`

միայն թե ոչինչ չփոխվի։

Մարդկությունը միշտ է վախեցել փոփոխություններից, որովհետև դրանք խոստանում

են, բայց ոչ բոլորին են ազատություն բերում։

Փոխվում է տարին։ Օրացույցայինը, որն իրականում ազատություն է բերելու

միայն նրանց, ով հասկացել է․ փոփոխությունները ո՛չ լավն են լինում, ո՛չ էլ վատը,

պարզապես՝ այլ կյանք են խոստանում։

3

ՆՈՐՔ-ի այս համարի հեղինակներն անկաշկանդ են ու ազատ` փոփոխու

թյունների հանդեպ իրենց վերաբերմունքով․ Հրաչ Բեգլարյան, Դավիթ Սամվելյան,

Թեոֆանա Վարդանյան, Մարգարետ Ասլանյան, Արշակ Սեմիրջյան, Գոլի Թարաղի,

Սուսաննա Հովհաննիսյան

4

ԱՐՁԱԿ

ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Արձակագիր

ՓԵՏՐԱՓՈԽՈՒՄ

ԱՄՍԱԳՐԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

Տարվա մեջ երկու անգամ Սևանա լճի

ջրերը փոփոխվում են: Մակերեսի ջրերը

իջնում են ներքև, իսկ հատակինը

բարձրանում են մակերես: Այդ երևույթը

գիտնականները կոչում են

«Փետրափոխում»: Այսպես է նաև

մարդկային հասարակության մեջ.

ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում

համակարգային խոր փոփոխություններ,

որոնց նպատակն է այն մաքրել

նստվածքներից ու զարգացմանը

խանգարող երևույթներից:

«Երեկ՝ դեպքից միայն յոթ ամիս անց, վերջապես սկսվեց Գագիկ Սարգսի

Գևորգյանի դատավարությունը: Հիշեցնենք, որ մեղադրյալը հանրապետության

նախագահի մերձավոր շրջապատից է՝ նախագահական հանգստյան

տան տնօրենը: Նրան և նրա հովանավոր, նախագահի անվտանգության

6

ծառայության պետ Համլետ Խաչիկյանին մեղադրում են Տաճատ Եսայանի

սպանության մեջ: Բայց եթե Գագիկ Գևորգյանի նկատմամբ դատական գործ

են հարուցել, ապա Համլետ Խաչիկյանը դեռևս ազատության մեջ է և շարունակում

է զբաղեցնել իր պաշտոնը: Մենք քաղաքակիրթ ազգ ենք, առաջնորդվում

ենք եվրոպական չափանիշներով: Թեև Համլետ Խաչիկյանին պաշտոնական

մեղադրանք չի ներկայացված, սակայն վստահելի աղբյուրները

հաղորդում են, որ նրա դրդմամբ է Գագիկ Գևորգյանը բարոյական, նյութական

ու ֆիզիկական ճնշում գործադրել Տաճատ Եսայանի վրա: Մի մարդու,

որի հետ ինքը մտերիմ է եղել դեռևս խորհրդային տարիներից: Վերջին ժամանակներս

նրանց հարաբերությունները սրվել էին ինչ-որ ձկնորսարանի,

թե` ձկնաբուծարանի համար (չար լեզուներն ասում են՝ շահույթը բաժանել

չեն կարողացել):

«Ատյանի»-ի ընթերցողներին հայտնենք, որ նախկին կուսշրջկոմի քարտուղար

Տաճատ Եսայանն իր կյանքի վերջին շրջանում զբաղվում էր ձկնաբուծությամբ:

Իրազեկ մարդիկ պնդում են, թե Գագիկ Գևորգյանը և Համլետ

Խաչիկյանը ցանկացել են իրենց հովանավորության տակ վերցնել Տաճատ

Եսայանին, նրա բիզնեսն ու եկամուտները, սակայն վերջինս չի համաձայնվել:

Արդյունքում…

Շեշտենք նաև, որ այս հարցը և տվյալ դատավարությունն այժմ դուրս

են եկել իրավական ու բարոյական հարթությունից ու մտել են քաղաքական

հարթություն, թեև ավելի շատ առնչվում են մարդու իրավունքների բնագավառին:

Հենց դա է պատճառը, որ սույն դատավարության արդար ընթացքով

շահագրգռված է ոչ միայն Հայաստանի հանրապետության Մարդու իրավունքների

պաշտպանը, այլև Եվրամիության օմբուդսմենը: Մարդու իրավունքների

պաշտպանության եվրոպական գրասենյակի ներկայացուցիչը

մեր թղթակցին հայտնեց, որ դատավարության արդար ընթացքը սկզբունքային

նշանակություն ունի Հայաստանում ժողովրդավարության հաղթանակի

համար, և որ իրենք ուշի-ուշով հետևելու են դրա ընթացքին»:

«Ատյան» թերթի 2015 թ. մարտի 24-ի հոդվածից

Գարնան գլխվա պաղը եկել, լցվել էր ներս, և դատարանի չտաքացվող դահլիճն

ավելի էր ցրտել: Ամբաստանյալի, տուժողի հարազատներն այնքան էին ներսուդուրս

արել, որ դահլիճում եղած մի բուռ տաքությունն էլ փախել էր ու գարնան օդի մեջ

անհետ կորել: Չեղածի հաշիվ մի անձրութ տաքությունն ի՞նչ էր, որ սառսռան ու

ցրտահար երկնքի գութը շարժեր, ամպերը ցրեր և արևի երեսը բանար: Երկու կողմերի

հարազատները դուրս ու ներս էին անում, քով տալով, չնկատելու դնելով

7

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

անցնում միմյանց կողքից ու սպասում էին, թե դատավորը երբ կգա, ամբաստանյալին

երբ կբերեն և երբ կսկսվի դատական նիստը:

-Այ մարդ, ախր 21-րդ դարն է, մի քիչ մարդ եղեք, առանց էն էլ խեղճ մարդուն

անտեղի տեղը դատում են,- միջանցքից անցնող աշխատակցուհուն մոտեցավ

վաթսունին մոտ, մազ-մորուքի մեջ կորած մարդը:

Չգիտեր՝ ում դիմեր, ձեռքը դատարանի քարտուղարուհին էր ընկել ու սրտի մեջ

կուտակվածը նրան էր ասում: Աղջիկը սովոր էր՝ բանի տեղ չդրեց, մտավ զուգարան,

ծորակի տակ մի մատով լվաց սուրճի բաժակները և դուրս գալով հերթապահ մի

նախադասությամբ փորձեց հանգստացնել մարդուն.

-Ուր որ է դատավորը կգա, նիստը կսկսվի:

Մարդը կարծեց՝ ծանոթ է գտել, կարող է ազդել դեպքերի ընթացքի վրա ու էլի իր

«հայտնագործած» պատճառաբանությունը կրկնեց.

-Ախր 21-րդ դարն է, անմեղ մարդուն ինչու՞ են դատում:

Քարտուղարուհին մեկ ցանկացավ մարդու բերանը փակել, թե՝ դատվածներից

ո՞ր մեկն է ինքն իրեն մեղավոր ճանաչել, բայց հարկ չհամարեց պատասխանել:

Չուզեց ասել, թե մեղքն ու մեղավորությունը մարդու մեջ դեռևս Ադամի ժամանակներից

են մուտք գործել, և աշխարհի ոչ մի դատավոր չի կարող մարդուն արդար

ու անաչառ դատել: Չասաց, քանի որ ինքն ընդամենը քարտուղարուհի էր, այդքան

բարդ բաներից գլուխ չէր հանում: Ինքը սուրճ եփել գիտեր, սուրճի բաժակները

մի մատով լվանալ: Առաջ դատական նիստի արձանագրությունները մեքենագրում

էր, իսկ հիմա, երբ դատարանը համակարգիչ է ստացել ու ինքը դասընթացների է

գնացել, էլի մի մատով տառետառ դրանք մուտքագրում է համակարգչի մեջ, իսկ

ազատ ժամերին խաղում է: Համակարգչի մեջ ի՞նչն է շատ՝ խաղը:

Իսկ մարդը, որ ամբաստանյալի հորեղբայրն էր, իր բան ու գործը թողած՝ եկել

էր դատական նիստին մասնակցելու: Պտտվում ու պտտվում էր միջանցքում, գըլխարկը

հանում ու դնում էր, չէր հասկանում, թե իր եղբոր տղա Գագոն ինչպե՞ս

կարող էր մարդ սպանել: Սպանել, էն էլ ու՞մ՝ նախկին շրջկոմի քարտուղար Տաճատ

Մինայիչին:

-Չէ, Գագոն մարդուն հաց տվող, մարդու հետ կիսած հացը չմոռացող է,- բարձրաձայն,

ավելի շատ սեփական տարակուսանքը փարատելու համար ասում էր նա

և մարդ էր փնտրում սիրտը դատարկելու, կիսվելու համար: Փնտրում ու չէր գըտնում:

Գագոյի տղաները ժամանակ ու սիրտ չունեին նրան լսելու: Նրանք արդեն մի

քանի ամիս ձեռ ու ոտ ընկած ծանոթ էին փնտրել, կարգին փաստաբան վարձել,

փող թափել դատավորի սիրտը կակղացնելու համար և դատարկ խոսակցության

ժամանակ ու գլուխ չունեին:

Հորեղբոր հառաչանքները լսելու զահլա չունեին նաև մյուսները, և մարդը շվարմոլոր

քայլում էր դատարանի նեղ ու սառը միջանցքում ու անընդհատ կրկնում էր

իր ու ուրիշների համար.

-Գագոն Մինայիչին շատ բանով է պարտական, Գագոն ջուր խմած աղբյուրի մեջ

չէր թքի, Գագոն ուրիշ մարդ է, Գագոն…

8

Նրան թվում էր, թե իր բարձրաձայն արտահայտած արդարացումները կհասնեն

ինչ-որ մեկին: Ո՞ւմ: Ասենք դատարանի աշխատակիցներին, դատավորին, Մինայիչի

հարազատներին և Գագոյին անպայման օգուտ կտան: Չէր զգում, որ զահլա է տանում,

Գագոյի տղաներն էլ հազիվ են զսպում իրենց, որ չկոպտեն:

Նշանակված ժամանակից մի ժամ ուշ, վերջապես, եկավ դատավորը: Նրա շքեղ

մեքենան, որ չգիտես ինչու Գագոյի հորեղբորը դիակառք հիշեցրեց, փնչոցով կանգ

առավ շենքի հենց աստիճանների մոտ: Դուռը բացվեց և մեքենայից նախ դատավորի

փայլեցրած կոշիկներով, կոշկաքուղի մի ծայրը հանգույց արած, մյուսը սպիտակ,

սև զոլավոր գուլպայի ճտքի մեջ դրած ոտքը դուրս եկավ: Ոտքը օդի միջից

ասես շոշափելով, ապա չուզենալով իջավ թաց ասֆալտի վրա, հետո նոր նրան

հետևեց ոտքի տերը:

Մի քիչ ավելի ուշ ամբաստանյալին բերեցին: Հորեղբայրը ցանկացավ մոտենալ,

հարց ու բարով անել, բայց ոստիկանները չթողեցին: Ընդհանուր հրմշտոցի մեջ ծերունին

կպավ պատին, ինչ-որ մեկը կոպտորեն կպավ փորին և աճուկի մոտ մրմռաց

ճողվածքը: Ցավից քրտնեց, մի կերպ հավաքեց իրեն ու փորձեց իր իմացածի ձևով

օգնել եղբոր տղային.

-Ասա անմեղ մարդուն ինչի՞ եք դատում, Գագոյի հացին աղ չի՞ քցած…

Դա ասես մարդկանց համբերության բաժակի մեջ ընկած վերջին կաթիլն էր կամ

բենզինի վրա գցած առաջին կայծը: Բոլորն իրար խառնվեցին ու դահլիճի սառը օդի

մեջ տարածվեց Տաճատ Մինայիչի կնոջ ճիչը.

-Արևդ թաղեմ, Գագո՜, բա Տաճատն էդ մա՞րդն էր, որ գլուխը կերար: Քեզ քի՞չ

լավություն էր արել… Ախր նրա սեղանի փշրանքներով ես մարդ դարձել…

9

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

-Ես մարդ ծնվե՛լ եմ,- նրա ճիչին ի պատասխան հոխորտաց ամբաստանյալը,- ես

քո մարդու վրա ձեռ չեմ կեղտոտել:

Հետո մեղադրյալի ու տուժողի հարազատներն իրար խոռնվեցին, տուրուդմբոց

սկսվեց, և եթե ոստիկանությունը չմիջամտեր, ծեծկռտուքի հետևանքները քննելու

համար նոր դատական գործ պիտի հարուցվեր:

Հետո դահլիճը ոտքի կանգնեց, դատավորը մի քանի հանդիմանական խոսք

ասաց ներկաներին և մուրճը սալին զարկելով նիստը բացեց:

Դատախազն սկսեց երկար ու բարակ կարդալ այն մեղադրանքների շարանը,

որոնք ներկայացվում էին ամբաստանյալ Գագիկ Գևորգյանին:

-Հայտնի է, որ տուժող Տաճատ Եսայանը լավ էր լողում: Այդ մասին իր ցուցմունքներում

վկայում է նաև ամբաստանյալը: Այստեղից հարց է ծագում` նա ինչպե՞ս

կարող էր խեղդվել Ձկնագետի նման մի մատ խորություն ունեցող ջրում:

Բոլորն էին սպասում դատախազի այս հարցին, բոլորին էր անհանգստացնում

այս հարցը: Տաճատ Մինայիչն ու Ձկնագետը…

«Տաճատ Մինայիչը լավ էր լողում… Նա որքան լավ էր լողում ջրում, նույնքան

վարժ ու վարպետ էր քաղաքական խաղերի մեջ: Ոչ ոք նրա պես ցանց

հյուսել չգիտեր և ոչ ոք այդքան համբերությամբ սպասել չգիտեր իր զոհին:

Այո, Տաճատ Եսայանը լավ լողորդ էր»:

Գագիկ Գևորգյանի ցուցմունքից

Էն ժամանակ, որ Տաճատ Մինայիչը լողալ գիտեր, էդ ժամանակ Գագոն ու՞ր էր:

Էն ժամանակ, երբ նա իր ինքնության վրա դեռևս «Մինայիչ» հաստատականը

չուներ և պարզապես Տաճատ էր, Գագոն պորտը բաց տղեկ էր: Գնում, կանգնում

էր լճի ափին, զարմացած նայում ջրի վրա կայծկլտացող արևին, ճայերի թռիչքին ու

նրանց զարմանալի ձկնորսությանն էր հետևում, իսկ երբ լիճը՝ քամու պոռթկումն

առած, հարձակվում էր ափերի վրա, սարսափահար տուն էր փախչում ու պատըսպարվում

էր տատի փեշի տակ։ Աչքերի մեջ վախ էր լինում, և այդ վախը փարատելու

համար գոռում էր.

-Ադե, փախի՜, ծովն էկավ…

Ծովը… Ծովը փորձում էր ելնել իր թասից, զայրույթն ու ցավը փռել աշխարհի

վրա, բայց ափերը զսպում էին: Առնում էին նրա ցավը, ցասումը մեղմացնում,

վիշտը խեղդում էին, և ջրերը նորից խաղաղվում էին:

Այդ ժամանակ Գագոն դեռևս ո՛չ Տաճատին էր ճանաչում, ո՛չ էլ լճի ջրերին:

Իսկ Տաճատի բրոնզե մարմինն ընտրել էր լիճը: Ջրերը գիտեին նրան, լճի վրա

10

խաղացող զեփյուռներն ու քամիները՝ նույնպես: Նրա լողը շատերին էր գրավում:

Ասենք լճափին ապրող ո՞ր մի տղան լողալ չգիտեր: Բոլորն էլ գիտեին, պարզապես

Տաճատի լողն էր ուրիշ: Ոչ ոք նրան ընդօրինակել չէր կարողանում, ոչ ոք նրա թափն

ու ճկունությունը չուներ: Եվ քանի որ ընդօրինակել չէին կարողանում՝ կամ սիրում

էին, կամ՝ նախանձում: Եթե նա ափամերձ գյուղի աղջիկների սիրո ու երազանքի

առարկան էր, ապա տղաները նախանձով էին նայում նրա թուխ ու սլացիկ մարմնին,

երկար ու ճկուն մատներին, ձիգ ու մկանուտ թևերին: Նույն ջուրն էր, նույն քամին,

նույն արևը, նույն օդը, բայց դրանք ուրիշ կերպ էին ազդում Տաճատի մարմնի ու

հոգու վրա: Նրա լողը, ճիշտ է, մեկ-մեկ խրտնեցնում էր ձկներին, բայց անխաթար

էր պահում նրանց երազները: Դա այն ժամանակ էր, երբ Սևանա լիճը դեռևս

ձկնազուրկ չէր եղել, երբ դեռևս դարանակալ ցանցերը ձկներից շատ չէին և ձկների

վտառները երազանք ունեին: Այդ երազանքի ամպերը լճից բարձրանում, խտանում

էին շրջակա սարերի վրա: Դրանք ուրիշների համար անտես-անտեսանելի էին, իսկ

Տաճատի համար՝ սովոր ու ընտել: Եվ այն օրերին, երբ լիճը խաղաղ, արև հագած

հուրհրում էր երկնքի բիլ աչքի ներքո, Տաճատն իրեն հանձնում էր ջրերին: Խաղում

էր նրանց հետ, լողում ինքնամոռաց: Մի անգամ նույնիսկ այնպես պատահեց, որ լողաց՝

հոսանքին տրված, հետո երբ ուշքի եկավ, տեսավ, որ հասել է դիմացի ափին:

Եղածը մի բան չէր, կարող էր հետ լողալ, բայց հակառակի պես եղանակը փոխվեց,

քամին իրար խառնեց ալիքները և նրանք, սիրուց հևացող սրտերի նման կորցրեցին

իրենց ռիթմը: Ուշաթափվեցին ու սթափվեցին միմյանց գրկում, հետո կատաղած

ցուլերի պես սկսեցին ճակատ ճակատի տալ… Այդպիսի ժամանակ ոչ ոք, նույնիսկ

Տաճատի խենթ համարձակությունն ունեցողը, լիճ մտնել չէր կարող:

Եվ գյուղում լուր տարածվեց, թե Տաճատը խեղդվել է: Մարդիկ ի՞նչ իմանային:

Հիմիկվա նման ձեռախոս չկար, որ ցանկացած մեկի գրպանում ծլվլար ու աշխարհի

լավ ու վատ լուրերը բերեր, լցներ գլխին: Եկել, տեսել էին․ շորերը կան, տերը՝ չէ,

սկսել էին փնտրել: Փնտրել ու չէին գտել, փնտրել ու չէին իմացել, որ Տաճատն

արդեն մյուս ափին կանգնած, մերկ ու մրսած՝ նայում է լճի զայրույթին: Լիճը երկու

օր կատաղած էր մնացել, երկու օր Տաճատի ընկերներն ու հարազատները ցուրտը,

անձրևն ու քամին բանի տեղ չդնելով, փնտրել էին նրա մարմինը ու չէին իմացել, որ

նա, ճարը կտրած, ամոթը մի կողմ դրել, դիմացի գյուղում պատմել էր գլխին եկածը,

շոր էր ճարել ու լճափով, քայլելով, եկել էր գյուղ:

Հասել էր այն ժամանակ, երբ բոլորը փնտրելուց հուսահատված էին եղել ու սգո

սուփրան փռած, արաղը կենտրոնում դրած` ուզեցել էին օղորմաթաս խմել: Տեսել

էին դեպի իրենց եկող Տաճատին, զարմացել, ուրախացել էին և արդեն քրքջալով,

բաժակներն իրար խփելով «ողորմի» էին ասել: Մայրը նրա գտնվելու լուրն առնելով

նախ չէր հավատացել նրա ողջ լինելուն, ծնկները տրորելով շարունակել էր ողբալ,

իսկ երբ տեսել էր դեպի իրեն եկող որդուն, անեծք էր կապել.

-Արևդ մեռնի, Տաճա՜տ, որ չմեռար…

Անիծել էր, քանզի գիտեր՝ մոր անեծքն օրհնության նման է զավակի համար,

անիծել էր, որ ուրիշների աչքը չզարկի տղային ու չաշկըռցնի, անիծել էր, որովհետև

իր ներսում դեռևս կորստի ցավն ու գտնելու ուրախությունը գրկախառնված էին։

11

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

-Հազար եմ ասել՝ էդ արնաջուրը մի՛ մտի,- ճչացել էր մայրը,- ուրիշի տղերքը ձուկ

են բռնում, խեղդվում են՝ էլի մի կերպ հասկացանք, բա դու ինչի՞…

Մարդիկ լսում ու չլսելու էին տալիս մոր շշկլած, երկու օրվա եռացող վերքի վրա

միանգամից սառը ջուր լցնելուց առաջացած խոսքը, իսկ Տաճատը փաթաթվել էր

մորը, երեխայի պես գուրգուրելով ականջին շշնջում.

-Սուս, սու՜ս, ողջ եմ, չեմ մեռել, ես ջրի մեջ մեռնող չեմ…

Մայրը որդու գրկի մեջ ուշքի էր եկել ու հեծկլտացել էր ինքնամոռաց:

…Հետո Տաճատի կյանքում կարծես թե ուրիշ կարևոր բան չէր եղել: Դպրոցում

գերազանցիկ չէր՝ սովորում էր, բայց ինքն իրեն չէր կոտորում, աշխատել էր այնքան,

որքան որ գյուղի սովորական, անհայր պատանին է աշխատում: Սիրահարվել էր

մտքում: Նախ իրենց դասարանի Մարոյին էր սիրել մտքի մեջ, հետո օրը յոթն անգամ

սիրահարվել էր իրենց սպիտակ մարմինը Սևանի ջրին հանձնած ռուս շեկ աղջիկներին:

Սիրահարվել էր, աչքերով հազար անգամ լափել նրանց մարմնաձևերը,

բայց ոչ մի անգամ ռիսկ չէր արել մոտենալ: Ամաչում էր, հետո էլ՝ լեզուն չգիտեր:

Մոտենար՝ ի՞նչ ասեր: Հո իրենց հարևան Արմոյի պես չէ՞ր անելու։ Արմոս իբր իր

արևով ժամադրել էր ռուս աղջկան: Ցույց էր տվել ժամացույցն ու ասել.

-Սեմ չաս, յա ստոլբա, տի ստոլբա…

Արմոն ռուս աղջկան հեռագրասյան մոտ հանդիպել էր, թե չէ՝ ոչ ոք չգիտեր, բայց

նրա ռուսերենն ու ժամադրությունը մի մատ մեղր էր դարձել, ընկել գյուղի բերանը:

Այնքան էին ծիծաղել ու ձեռ առել, որ նույնիսկ ռուսերենի ուսուցիչ Արտաշես Պարգևիչը

գյուղամիջում, տարիների սովորությամբ, ոլորել էր նրա արդեն հասուն ականջըն

ու տվել էր վզակոթին.

-Բա որ ասում էի՝ սովորի՜ր…

Չէ, Տաճատը Արմո չէր: Տաճատը գիտեր որտեղ ինչ խոսել, ինչպես խոսել, ու գիտեր

իր խոսքից օգուտ քաղելու ձևը: Դա գիտեր, բայց չգիտեր, որ մարդուն մարդամեջ

հանելու համար՝ պատմության դասատու Մարկոսյանի ասածի պես, տանող

հրթիռ է պետք կամ «բախտի ղուշ»: Տաճատն էդ մասին չէր էլ մտածում: Ավարտել

էր դպրոցը, աշխատանքի անցել խորհտնտեսությունում: Իր կյանքից ո՛չ գոհ էր, ո՛չ

դժգոհ: Սպասում էր… Ավելի շատ՝ ոչ թե լավ ու գեղեցիկ կյանքի, այլ գարնան գալուն:

Նրա տեսած կյանքը քսան տարվա ընթացք ուներ: Բանակ էր գնացել, բայց զորամասն

աշխարհից կտրված անտառի խորքում էր: Տաճատը զորամասի տղաներից

բացի ուրիշ մարդու հետ չէր շփվել: Բանակից եկել էր ու կարծես կյանքից ուրիշ ակընկալիք

չուներ: Սպասում էր՝ ձմեռն անցնի, գարուն գա, ինքը նորից տրվի լճի փայանքին:

Մի լավ լողա, կարոտն առնի նրա փափուկ, աղջկա ձեռքի պես ողնաշարի

մեջ հազար երազ արթնացնող շոյանքից: Եվ չգիտեր, որ իր կյանքի վերելքն ազդարարողը

ակումբի պատին կուսկազմակերպության քարտուղար Բադալյանի ձեռագըրով

գրած ժողովի հայտարարությունը պիտի լինի: Չէր ուզում ժողով գնալ, բայց

ո՞նց բացակայեր՝ ինքը կոմերիտական էր, գյուղատնտեսի օգնական: Գնաց և նույնիսկ

ելույթ ունեցավ: Ինքն էլ չիմացավ՝ ինչու, վեր կացավ, մոտեցավ ամբիոնին ու սկսեց

քննադատել իրենց աշխատանքը: Խոսեց մարդկանց ոչ սրտացավ վերաբերմունքի,

գործերի սխալ ու ծուռ ընթացքի մասին: Եվ քանի որ, ժամանակի սովորույթին հա-

12

կառակ, առանց թղթի էր խոսում, ճիշտն ու իրականն էր ասում, սրտի ցավով ու

մտահոգությամբ էր ասում՝ ծափահարեցին: Տաճատը տեսավ, որ շրջանից մարդ

կա, բայց թե ով էր՝ չիմացավ:

Անցավ ժողովը և ամեն ինչ մոռացվեց: Չմոռացվեր՝ ի՞նչ լիներ: Ո՞նց կլիներ, որ

մարդիկ ամեն մի ժողով հիշեին կամ յուրաքանչյուր ժողովի որոշումները կատարեին:

Չէր լինի: Մարդիկ պիտի ապրեին և ոչ թե ժողով անեին… Միայն թե այդ ժողովից

մի քանի օր անց խորհտնտեսության տնօրենը աչքերը Տաճատի վրա ոլորելով

նետեց.

-Մեծ-մեծ բրդում ես,- ասաց,- շուտով վար ու ցանքը կսկսվի, քեզ էլ կտեսնենք…

Տաճատն իսկի աչքն էլ չթարթեց: Շուտով գարուն էր գալու, իսկ գարնան գալը

նա սրտով էր զգում: Սիրտը հաճելիորեն ճխլվում էր ու իրենից անկախ ինչ-որ ուրախություն

էր պարուրում հոգին:

Գարնան գալն առաջինը լիճն էր զգում: Սկզբում կարծես թե չուզելով, հետո

միանգամից հանում էր սառցե շապիկը․ բեկորները ճաքճքում, կամաց-կամաց հալվում

էին ջրի մեջ, հետո չգիտես որտեղից եկած տարատեսակ թռչունները զարմանալի

ձայներ հանելով թռչում էին գյուղի վրայով կամ հանգստանալու համար իջնում

էին ջրափին: Հետո հարավ քամու հետ չվում, հեռանում էր ձմռան վերջին պատառը,

և սավանաչափ ձյուն էր մնում Գոմշասարի գագաթի մոտ, ձորի խոռոչում: Հենց

դա էլ վար ու ցանքն սկսելու նշան էր: Այդպես եղել էր միշտ, գյուղի հիմնադրվելու

օրվանից ու այդպես էլ շարունակվելու էր էլի բազում տարիներ:

Տաճատը չգիտեր, որ այդ տարվա վարի առաջին օրը նշանավոր է լինելու իր համար

և ինքն այդ օրը չի մոռանալու իր ամբողջ կյանքում: Իմանար՝ գուցե թե առանձնահատուկ

վերաբերմունք ունենար այդ առավոտվա նկատմամբ, բայց չգիտեր, դրա

համար էլ սովորականի նման վեր էր կացել անկողնուց, երեսին մի երկու բուռ ջուր

էր զարկել, կերել էր մոր մատուցած երկու թերխաշ ձուն ու աշխատանքի գնացել:

…Տրակտորը վարում, ուլունք-ուլունք շարում էր ակոսները: Թաց հողը պալանպալան

գոլորշի էր արձակում: Գոմշասարից փախած հովը գալիս, առնում էր հողից

ելած գոլորշին ու տանում, պահում էր՝ ինչ-որ ժամանակ ամպ սարքելու համար:

Ամպ սարքեր, հողից ելած բույրերը խառներ լճից գոլորշիացած ջրերին, հետո դրանք

էլի հողին վերադարձներ: Հողից առածը հողին տար, որ անձրևն ու հողը իրար

չօտարանային:

Օդի մեջ գարնան հոտն էր, հողի հոտը, արտի եզրին ծաղկած նորածին ձնծաղիկների

անզգալի հոտը, նաև տրակտորի ծխահոտը, մազութահոտն ու աղմուկի հոտը:

Այդ բոլորը խառնվում, դառնում էին նոր վարած արտի հոտ, որ Տաճատի ռունգների

ու սրտի մեջ սիրահարվածության խուտուտ էր առաջացնում: Այդպես նրա հետ պատահել

էր մեկ էլ այն ժամանակ, երբ սիրահարված էր եղել Մարոյին…

Տրակտորը վարեց մինչև կեսօր: Ցորեկհաց կերան, հետո Մնեն առանց խոսելու

ելավ, գնաց դեպի տրակտորը:

-Մնացակա՜ն,- ձայն տվեց Տաճատը:

-Հա՜,- կիսաթեք դեպի նա դարձավ Մնեն:

13

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

-Իսկ ի՞նչ կլինի, եթե էս ցելն էլ վարենք:

-Ցե՞լը,- տնքաց Մնեն, ասես տրակտորի փոխարեն «լուծ քաշողն» ինքն էր լինելու:

-Հա՛, բրիգադիրին կասեմ՝ հաշվի կառնի:

-Լա՛վ,- փափկեց տրակտորիստը,- մենակ թե առաջ ընկիր, ճիշտ գիծը ցույց տուր,

թե չէ տեղն ախր շատ է թեք:

Ու այդպես ինքն առաջ ընկած գնում էր, իսկ տրակտորը գալիս էր հետևից: Ասես

ընտել, տարաշխարհիկ մի կենդանի լիներ, որ հետևից գալիս է ձեռքը լիզելու…

Հազիվ էին երկու ակոս վարել, երբ արտի եզրին կանգնեց շրջկոմի քարտուղարի

«Վիլիս» մեքենան: Շրջկոմի քարտուղարն իջավ, ձեռքերը թիկունքին դրած նայեց

տրակտորին, նայեց նրա առաջն ընկած, ցելը վարել տվող երիտասարդ գյուղատընտեսին

և սպասեց, թե երբ կմոտենան իրեն: Բայց նրանք իրենց գործին էին ու մեքենայի

մոտենալը չէին նկատել: Քարտուղարը ոտ-ոտ բարձրացավ մինչև հերկի ծիրը:

-Էս ի՞նչ եք անում,- առանց բարև-բարլուսի մրթմրթաց քթի տակ:

-Ասինք՝ մի քիչ արտը ավելացնենք,- հանցանքի մեջ բռնվողի նման արդարացավ

Տաճատը,- եթե ամեն արտ մի քիչ ավելացնենք խոպան հողի հաշվին…

-․․․էլ խոտհարք չեք ունենա,- նրա խոսքն ընդհատեց քարտուղարը:

-Մեր գյուղում ինչն է շատ՝ խոտհարքը,- վրա բերեց Տաճատն ու նայեց քարտուղարին,

որը շրջվեց, նստեց «Վիլիս»-ն ու շարժվելուց առաջ քար նետելու պես շպրտեց.

-Վաղը ժամը 11-ին շրջկոմ կգաս:

Տաճատը շշմեց մնաց: Շրջկոմ ինչի՞ են կանչում: Պատժելու համա՞ր: Բայց ախր

ինքն ի՞նչ վատ բան է արել: Խոպան է վարել: Խորհրդային երկիրը Ղազախստանում

հազարավոր հեկտարներ խոպան հողեր է յուրացնում:

…Տարիներ անց միայն, երբ քեֆը լավ ու սիրտը բաց էր լինում, Տաճատ Մինայիչը

պատմում էր.

-Հենց էդ օրն էլ բախտի թռչունը պտտվեց, եկավ, նստեց ուսիս…

Բայց այն ժամանակ Տաճատը «բախտի թռչունին» դեռ չէր տեսել․ քարտուղարի

գնալուց հետո մի հոգնություն պատեց մարմինը, ծնկները կթոտվեցին, գլուխը պտըտվեց:

Այնքան էր հուսահատվել, որ նույնիսկ չպատասխանեց Մնեի դիտողությանը․

-Ասա քո ինչի՞ն էր պետք խոպան վարելը:

Եկավ տուն։ Կյանքում առաջին անգամ հրաժարվեց մոր դրած հացից, և կյանքում

առաջին անգամ անքնությունը անծանոթ բվի նման եկավ, նստեց աչքերին:

«Կուսակցության շրջկոմի բյուրոյի որոշմամբ 1965 թվականին աշխա-

տանքի եմ անցել կոմերիտմիության շրջանային կազմակերպությունում որ-

պես երկրորդ քարտուղար»:

Տաճատ Մինասի Եսայանի ինքնակենսագրությունից

14

Առավոտ վաղ, առաջին իսկ ավտոբուսով գնաց շրջկենտրոն: Ժամանակ մեռցնելու

համար նախ ավտոկայանում կանգնեց պատին փակցված շախմատի մեծ դաշտի

առաջ: Տիգրան Պետրոսյանը խաղում էր Բոտվիննիկի հետ: Ամեն հայի համար Տիգրան

Պետրոսյանի արած քայլը կարևոր էր: Հետևեց դիրքին, փորձեց ինչ-որ բան

հասկանալ, սրա-նրա դատողությունը լսեց շախմատի հայ հանճարի խաղի մասին,

նայեց ժամացույցին ու տեսավ, որ ընդամենը ութն անց կես է և դեռ շատ ժամանակ

ունի մեռցնելու, բայց թողեց շախմատասերներին ու քայլեց շրջկոմի շենքի ուղղությամբ՝

մտքի մեջ տալ-առնելով իր հետ կատարվելիքը: Սիրտը ճմլվում էր այնպես,

ասես աշխարհի ամենամեծ հանցագործը լիներ:

Շենքին չհասած կանգ առավ, փորձեց հավաքել իրեն. «Լավ, ի՞նչ պիտի անեն,-

սկսեց խոսել ինքն իր հետ,- նկատողություն կտան, իսկ ամենաշատը գործից կազատեն:

Կազատեն, թող ազատեն, եղածն ի՞նչ է՝ 90 ռուբլի աշխատավարձ և առավոտից

մինչև գիշեր աշխատանք: Օգուտը գրեթե զրո, վրադ եկող խոսակցությունները՝

շատ…»:- Մտածեց, ձեռքը թափ տվեց ու որոշեց բանի տեղ չդնել: Եթե աշխատանքից

ազատեն… Չէր ուզում մտածել Ռուսաստան գնալու մասին: Փոքր տարիքից միշտ

Ռուսաստան աշխատելու գնալը մեջը ցավ, չկամություն ու մի բութ անզգայություն

էր առաջացնում: Բանակային ծառայությունն այնտեղ էր անցկացրել, տեսել էր Ռուսաստանի

անծայրայիր հարթությունները, բայց հակակրանքը ոչ թե բանակի շրջանից

էր, այլ մանկությունից: Գնացել էր հայրը Ռուսաստանում աշխատելու և փող,

ու շոր, հարստություն ու լավ կյանք բերելու փոխարեն իրեն էին բերել: Հիմա հասկանում

է, որ նույն բանը նրան այստեղ էլ՝ Հայաստանում կարող էր պատահել: Ի՞նչ

էր եղել: Սղոցարանում աշխատելու ժամանակ կոտրվել էր մեծ սղոցի ատամն ու

թռել, մտել էր հոր որովայնը: Ինքը փոքր տղա էր և հոր թաղումը հազիվ է հիշում:

Պարզապես նախ տատը, հետո մայրն այնքան էին անիծել Ռուսաստանը, որ նրա

մեջ արմատավորվել, նստել էր բացասական վերաբերմունքը: Դրա համար էլ մտքի

մեջ տալիս-առնում էր ու չէր համարձակվում ինքն իրեն համոզել, թե եթե աշխատանքից

ազատեն՝ Ռուսաստան կգնա:

Մտքերի ու խառնվածության մեջ գլխի չընկավ՝ շրջկոմի բյուրոյի նիստը ժամանակի՞ն

սկսվեց, թե՞ ուշացավ: Այնպես էր հիասթափված ամեն ինչից, այնքան համոզված

էր, որ իրեն պատժելու են, որ երբ ներս կանչեցին, ականջները թշշում էին:

Երկար սեղանի գլխին քարտուղարն էր, սեղանի շուրջը՝ իրենց արածի, ասածի

հարգն իմացող, խստադեմ ու խոժոռ մարդիկ: Սկսեցին հարցեր տալ, պահանջեցին,

որ ինքնակենսագրությունը պատմի: Չէին ասում՝ 20 տարեկանն ի՞նչ կենսագըրություն

պիտի ունենա: Ծնվել, դպրոց է գնացել, հետո՝ բանակ, հետո… հիմա

աշխատում է:

-Կոմերիտական չե՞ս,- հարց տվեց մեկը:

-Այո, կոմերիտական եմ, գյուղի խորհրդային տնտեսություն կոմերիտական

կազմակերպության քարտուղարը:

Հետո գյուղից, հողից, գյուղտնտեսությունից հարցեր տվեցին: Ոչ ոք չէր խոսում

նրա երեկվա արածի մասին: Տաճատը տարակուսած, նաև զայրացած էր: Քիչ էր

մնում գոռար.

15

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

-Գործից ազատելու եք՝ ազատեք, էլ ի՜նչ եք ծռմռվում…

Բայց իրեն զսպեց, քանի որ մեջը նստած կարգապահությունն ավելի ուժեղ էր:

Նրան դուրս հրավիրեցին, և սպասասրահի նստարանին նստած սկսեց սպասել,

առանց հասկանալու, թե իրենից ինչ են ուզում և ինչ պիտի անի ինքը: Նա այդ ժամանակ

դեռևս չգիտեր, որ բախտի թռչունը պտտվում է իր վրա, մեկ ուսին է նստում,

մեկ քիթն է կտցահարում, մեկ խուտուտ է տալիս ականջը և ուր որ է նստելու է գլխին…

…Երբ շրջկոմի բյուրոն հաստատեց Տաճատ Մինասի Եսայանին շրջանային կոմերիտական

կազմակերպության երկրորդ քարտուղար նշանակելու մասին որոշումը,

հաջորդ օրը նա կոմերիտմիության շրջկոմ եկավ աշխատանքային արտահագուստը

հագին: Կոստյում չուներ, խելքը գլխին հագնելիք չուներ, ոչինչ չուներ…

Նա դեռ չգիտեր, թե բախտի թռչունն ինչ զորություն ունի, չէր հասկանում, թե

իրեն որքան կարճ ժամանակ է պետք հավուր պատշաճի հագ ու կապ ունենալու,

պաշտոնին համարժեք շարժուձև, խոսակցական համապատասխան հնչերանգ

ձեռք բերելու համար: Թռչունը նրան սովորեցրեց՝ ինչպես խոսել ու վարվել մարդկանց

հետ, ինչ հայացքով նայել նրանց, որ իմանան, թե դիմացինն ով է: Հետո,

երբ ծառայողական սանդուղքով վերև էր բարձրանում, ականջին հասնում էր

տրակտորիստ Մնեի թնկթնկոցը, որ մեկ-մեկ հոխորտանքի նման էր հնչում.

-Ես չլինեի՝ Տաճատն էդպես էլ գյուղում կփտեր, ի՛մ շնորհիվ առաջ գնաց:

Քմծիծաղում էր Տաճատը, որ արդեն Տաճատ Մինայիչ էր դարձել, «պադավատ»

ուներ, հեռակա կարգով ավարտել էր գյուղատնտեսության ինստիտուտն ու կուսակցական

դպրոցի դասընթացները, շրջկենտրոնում չորս սենյականոց բնակարան ուներ

և ուր որ է գրոհելու էր շրջկոմի առաջին քարտուղարի աթոռը: Եվ երբ հերթական

անգամ քծնանքը բերեց, ականջին հասցրեց Մնեի ասածը, նրան շրջկոմ կանչել տվեց:

Նախ սպասեցրեց առանձնասենյակի դռների մոտ, հետո ներս կանչեց:

-Նստիր,- ասաց,- նստիր:

Մնեն աչքով աչք չուներ տան պահարանում կախված դսնավուր կոստյումը:

Առել, կախել էր, բայց հագնելու ո՛չ ժամանակ կար, ո՛չ առիթ: Կոստյումով տրակտոր

չես մտնի: Կամ թաղում պիտի լինի, կամ հարսանիք: Թաղման ժամանակ նոր

կոստյումին ո՞վ է ուշք դարձնում, իսկ հարսանիքից հետո կինը մի կերպ մաքրում

է դոշին թափածն ու փնթփնթում… Այսօր Մնեն նորից հագել է էդ կոստյումը և դրա

մեջ իրեն վստահ չի զգում, վստահ չի զգում շրջկոմի երկրորդ քարտուղարի առանձնասենյակում:

Մի տեսակ ամեն ինչ օտարոտի ու զգաստացնող է, պատասխան պահանջող:

Եթե նույնիսկ ոչ մի հանցանք գործած չլինես, միևնույն է, պարտավոր ես

պատասխան տալ:

-Նստի՛ր,- մի տեսակ դավադիր ու խորամանկ ժպիտով ասում է առանձնասենյակի

տերը, որ իրենց գյուղացի, իրեն ճանաչ Տաճատն է, բայց ուրիշ է: Օտար է,

մի քիչ վախեցնող ու զարզանդ բերող տեսք ունի: «Բա կվախեցնի, բա ի՞նչ կանի,-

անկախ իրենից մտածեց Մնեն,- թիկունքում Բրեժնևի նկարն է, կողքին՝ Լենինի արձանը»:

Հետո նստել-չնստելու երկընտրանքի մեջ մտքում կայծակեց. «Ախր դրանք

ասում են, թե իմ նման աշխատավորի համար են եկել»: Բայց սեփական հարցին

16

պատասխանելու ժամանակ չուներ ու մի կերպ տեղավորվեց աթոռի ծայրին:

-Ո՞նց ես,- հին օրերի նման ժպտալ փորձեց Մինայիչը:

-Եսի՞մ,- ուզեց իրեն հավաքել ու անկախ կեպարանք առնել Մնեն:

-Ասում են ինձ մարդ դարձնողը դու ես եղել, հա՞,- հարցն ուղիղ դրեց Տաճատ

Մինայիչը:

-Ո՞վ ասավ,- խուսափեց Մնեն:

-Մարդի՛կ են ասում,- ժպիտը չէր իջնում Մինայչի երեսից:

-Մարդիկ ի՞նչ գիտեն,- էլի խոսքը կտուրը գցեց Մնեն:

-Քեզնից են լսել:

-Վա՜յ, քոռանամ, թե ես էտենց բան եմ ասել, աչքս դուրս գա, թե… Էրեխեքի արև…

-Էրեխեքին հանգիստ թող, Մնե,- տնքաց Մինայիչը,- էրեխեքին հանգիստ թող:

Համ էլ եթե ասել ես՝ լավ ես արել, ես քեզնից շատ բան եմ սովորել:

Չուզեց ասել, որ Մնեից սովորած ամենագլխավոր բանը սարում սուփրի ներքևի

կողմում նստելն է եղել: Սուփրի վերևում նստածին բան չի հասնում, ախր: Եթե եփած

հավկիթ է՝ գլորվում է ներքև, եթե խաշած կարտոֆիլ է՝ նորից, ամեն ինչ ավելի հեշտ

ներքև է սահում, քան վերև է բարձրանում: Հիմա Մինայիչն իր կյանքում ջանում է

ամեն ինչ իր օգտին աշխատեցնել, ու Մնեի տված էդ դասը շատ օգտակար է: Ամեն

ինչ անես՝ օգտվելու համար: Պետության գործն իր հերթին, սեփականն՝ իր: Եթե

գործի մեջ շահ չեղավ, գործն առաջ չի գնա: Ամեն ինչ իր տեղն ունի, ամեն բան:

Մնեն էն ժամանակ էլ, ու հիմի էլ չգիտեր, որ իր տված դասը Տաճատը կենցաղային

մակարդակից վեր է բարձրացրել ու հասցրել է պետական մակարդակի: Ասենք էդ

գործում Տաճատը հո մենակ չէ՞ր: Ղեկավարության մեծ մասն այդպես էր մտածում:

Ո՞վ գիտե, գուցե նրանք Մնեից ավելի խելոք ու առավել ճարպիկ դաստիարակներ

էին ունեցել…

Հիմա նայում է Մնեի դեմքին ու ժպտում, հասկանալով, որ շրջկոմ գալու առթիվ

առավոտյան մի կերպ վեր է առել արդեն մի ամիս աճած մորուքը: Ճակատը, ականջները,

վիզը սև-սև են, իսկ այտերը՝ սպիտակ: Տաճատ Մինայիչը նաև այդ մտքերն է

թաքցնում ու էլի ժպտում է Մնեին.

-Դե որ դու ես ինձ մարդ դարձրել, ասա տեսնեմ՝ ինչի՞ կարիք ունես:

-Հը՞,- աչքերը ճպճպացնում է Մնեն,- հը՞,- ականջներին չի հավատում:- Ինչի

կարի՞ք…,- տնքում է հուսահատ: Ախր էդ հարցը ոչ թե իրեն, այլ կնոջը պիտի տար:

Կինը հնարամիտ է ու շատ արագ կշարի բազում ու բազմաթիվ բաներ, դրանց մեջ

ամենագլխավորը կգտնի, իսկ Մնե՞ն…

Թե վարածը մարդատար ավտոմեքենա լիներ, կխնդրեր, որ դուրս գրեին ու

հատկացնեին իրեն, բայց ախր դուրս գրած տրակտորն ինչի՞ն է պետք: Գյուղի գրեթե

բոլոր դաշտերը հանրային տնտեսությանն են, իսկ իր տնամերձն ընդամենը մի թաշկինակի

չափ է: Էդ արտը հո տրակտորով չի՞ վարելու: Գուցե թե առողջարանի

ուղեգի՞ր ուզի… Բայց առողջարանի ուղեգիրն ի՞նչ է որ… Հո ամեն անգամ նման

առաջարկ չե՞ն անի:

-Հը՞,- նորից նրան նայեց Տաճատը:

17

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

-Տրակտորը լրիվ հնացել, քաշից ընկել է,- ճարահատ տնքաց Մնեն, ուզեց ասել՝

էն քո ժամանակվանն է, բայց միտքը փոխեց ու պռոշը կախ՝ նայեց քարտուղարին:

-Եղավ,- ասաց Տաճատը, որ մի վայրկյանում էլի Տաճատ Մինայիչ դարձավ,- հենց

տրակտոր ստանանք, առաջինը քոնն է:- Սրանով հասկացրեց, որ խոսակցությունն

ավարտված է:

Ճիշտ է, Մնեն հետո ափսոսում էր, որ նոր ամուսնացած տղայի համար շրջկենտրոնում

բնակարան չի ուզել, կահույք չի ուզել, բայց դրանից հետո որտեղ կանգնումնստում

էր, ասում էր, թե Մինայիչը մարդու հետ կտրած հացը չի մոռանում և որ

իրեն հարգում է: Նրա բերանում «հարգել»-ը հնչում էր «արգել»:

-Գիտե՞ս Մինայիչն ինքա՞ն է արգում ինձ,- ասում էր Մնեն, մանավանդ, երբ մի երկու

բաժակ քցած էր լինում ու աշխարհը աչքին «Ծովի դուրանի» պես հարթ էր թվում:

…Այն, ինչ Մնեն չգիտեր, գիտեր Մինայիչը: Աշխարհը շարժողը փողն է: Առանց

փողի այս աշխարհում չկա ոչինչ: Ո՞ւմ է պետք դատարկ հարգանքը, առանց փողի

պատիվն ի՞նչ պատիվ է: Այս ամենը նա շատ արագ էր հասկացել: Հասկացել էր այն

պահից, երբ բանվորական արտահագուստը հանել ու շրջկոոպի պահեստապետի

նվիրած կոստյումն էր հագել: Այդ մասին Մնեն չգիտեր և պետք էլ չէր, որ իմանար:

Սակայն բաներ կային, որոնք չգիտեր Մինայիչը… Նա գիտեր շրջանում տեղի ունեցող

ամեն բան, բայց չգիտեր, թե իր ենթականերն ինչ են պատմում իր մասին:

Դա արդեն այն ժամանակ էր, երբ Մինայիչն արդեն շրջկոմի առաջին քարտուղար

էր դարձել: Գալիս է, ուրեմն, գործկոմի նախագահն ու զեկուցում.

-Տաճատ Մինայիչ, մեր շրջանին տասը հատ «Նիվա» են հատկացրել:

Ուրախանում է Մինայիչս․

-Լավ էլ արել են,- ժպտում է,- ամեն մեկի վրա իր գնից բացի երկու հազար ռուբլի

«վերխ» կդնես, մեկն էլ քշել կտաս, մեր դռանը կկանգնեցնես:

18

Գործկոմի նախագահը կարկամում, մնում է, չի իմանում ինչ ասի, հետո մի կերպ

կմկմում է, թե.

-Տաճատ Մինայիչ, ախր մեր ստացածը «Նիվա» մակնիշի կոմբայն է: Էդ կոմբայնը

Ձեր դռանը կանգնի, որ ի՞նչ…

…Եղել էր այս պատմությունը, թե չէ, ոչ ոք հաստատ ասել չի կարող: Եթե եղել

էր, գործկոմի նախագահն ինչու՞ էր այդքան բացբերան: Չէ՞ որ ինքն էլ իր հաշիվն

ուներ, իսկ եթե… Ախր առանց կրակի ծուխ չի լինում: Ու ծուխը ելնում, Մինայիչի

աչքից աննկատ տարածվում էր նրա անվան շուրջը, պալան-պալան ժողովրդի վրա

էր նստում և ամեն ինչ այդ իրական, թե՞ երևութական ծխից սևանում, դառնում էր

ձյութի գույնի:

«Տաճատ Մինայիչին առաջին անգամ անձամբ տեսել ու հետը խոսել եմ

1978 թվականին: Ես այդ ժամանակ մեր գյուղի խանութի գործակատարն

ու վարիչն էի: Մինայիչը գյուղ էր եկել, մտավ խանութ: Այդ օրն ինձ համար

ճակատագրական եղավ ու ինձ ազատեցին գործից»:

Գագիկ Գևորգյանի նախաքննական ցուցմունքից

Աշնան օրը թեքվել էր իրիկնամուտ: Մառախուղը Արեգունի լեռներից իջել, գյուղի

վրա նամ ցանելով գնացել էր լճի մեջ մեռնելու: Բայց լիճն իր գոլորշիներն էր արձակել,

և մեգը թանձրացել էր կաթի պես: Կիրակի օրվա առաջին մասը տղամարդիկ

տանն էին անցկացրել: Թավալվել էին անկողնում. այդ օրը կարիք չկար քնից շուտ

ելնելու, շրջկենտրոն մեկնող ավտոբուսին հասնելու, ինչ է թե գործից չուշանան:

Փորձել էին քնել, բայց տան գաղջությունը, երեխաների պորտաբաց վայնասունը,

կանանց փնթփնթան դժգոհությունը նրանց հանել էր անկողնուց: Մի կերպ կուլ էին

տվել դառը սուրճը, հետո հագնվել, դուրս էին եկել ու կեսօրին մոտ հավաքվել էին

գյուղամիջում:

Խոսել էին դեսից-դենից, սրան-նրան ձեռ առել, հետո քայլերը տարել էին սովորական

ընթացքով: Եկել, հավաքվել էին Գագոյի խանութի մոտ: Գագոն շողոմ ու

անուշ ժպիտով, քաղցր-մաղցր խոսքով նրանցից յուրաքանչյուրին կանչում էր, որ

դատարկեր քսակը, գլխին որևէ անպետք ապրանք կամ ինչ-որ մեկի նկուղում շշալըցված

օղի կապեր: Խմացներ այնպես, որ խմողը արաղի կալոշահամը չզգար, և Գագոյի

մոտ խմած արաղը քիմքին տասնհինգ տարվա հնության կոնյակի համ տար:

-Գագո, արաղը լա՞վն է,- հերթապահ հարց էր տալիս ամեն օղի առնող, հաստատ

իմանալով, որ լսելու է նրա հավաստիացումը.

-Վա՜յ, արևս մեռնի, թե սուտ ասեմ… Դու էլ հո ուրիշ չե՞ս ինձ համար…

19

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Բոլորին էր նույնը ասում, բայց այնպիսի տոնով էր ասում, որ չհավատալ չէր լինում:

Կամ, ասենք, խանութից մի բան առնել էին ուզում ու հարցնում էին՝ ի՞նչ արժի:

-Քեզ համար՝ էսքան…

Ոչ ոք չէր հարցնում, թե ուրիշների համա՞ր ինչ արժե: Չէին ասում, քանի որ աշխատավարձը

լավ-վատ բավարարում էր, աշխատանք կար, և գիտեին, որ հաջորդ

ամսի 1-ին ու 15-ին նորից են փող ստանալու:

«Վա՜յ, ինձ թաղես, թե սուտ ասեմ»-ը Գագոյի երդման ամենահաճախ օգտագործվող

բանաձևն էր: Իսկ երբ իր ասածի մեջ գոնե մի քիչ ճշմարտություն էր լինում

կամ ապրանք առնողը շատ էր դեմուդարձ լինում, Գագոն գործի էր դնում իր ամենաազդեցիկ

զենքը.

-Քո արև, իմ տղա Արտակի արև,- ասում էր ձեռքը կրծքին դնելով:

Գյուղում ո՞վ տեղյակ չէր, որ Գագոն իր հինգ աղջկանից հետո յոթը սուրբ էր

ընկել տղա ունենալու համար, ու եթե նրա արևով է երդվում, ուրեմն…

…Այդ երեկո ոչ ոք չգիտեր, որ Գագոյի գլխին փորձանք է գալու: Տղերքով հավաքվել,

սովորականի նման փող էին դրել ու խանութի պահեստում խմում էին:

Գագոն ինքնաշեն սեղանին օղի էր դրել, երշիկ ու հաց, ու տղերքը աշնան ցուրտ ու

մառախլապատ կիրակին կարճելու համար խմում էին: Ի՞նչ աներ Գագոն, տղերքին

մերժե՞ր: Էդ հանկարծաստեղծ ճաշարանից Գագոյին մի էրկու կոպեկ փող էր մնում,

տղերքին՝ սպանած ժամանակ: Մեկ-մեկ պատահում էր, որ շատ էին խմում ու համը

հանում էին, բայց Գագոն էդքան հեղինակություն և ուժ ուներ, որ կարողանար

նրանց սանձել:

Իսկ այդ երեկո… Ճանապարհի վրայի խանութ էր, ով ասես ելումուտ էր անում,

ով ասես գալիս առևտուր էր անում: Գյուղամիջի խանութի առջևով մեքենաներն

անցնում, գնում էին Դիլիջան ու Վանաձոր, Թբիլիսի ու Բաքու… Գագոյի ի՞նչ պետքն

էր մեքենաների ցուցանակ-երթագրերին նայելը: Նա այն ժամանակ էր աշխուժանում-ուրախանում,

երբ որևէ մեծ ավտոբուս կանգ էր առնում խանութի դիմաց և

ուղևորները լցվում էին ներս: Ճիշտ է, խանութը պետական էր, բայց ավել գնով ծախած

ապրանքի համար հո պետությանը հաշիվ չի՞ տալու: Տվածը շատ-շատ շըրջկոոպի

նախագահի «նալոգն» էր: Տալիս էր «նալոգը», նաև անպատեհ ժամանակ

ստուգման եկած մարդկանց բերանն էր «մի բան» գցում ու ձեռի հետ իր գործն

անում: Հարկ եղած դեպքում դժգոհում էր, թե ստուգողներից աչք չի բացում, որ

աշխատած կոպեկը նրանց է տալիս:

-Այ ախպեր, ուրիշի ճակատին գրած է, մերը՝ խզբզած,- դժգոհում էր հարկի-անհարկի,

բայց իր անելիքը գիտեր:

Ու էդ իրիկուն, սովորականի նման իր աշխատանքին էր, երբ երկու հոգի ներս

մտան: Հաստատ գիտեր՝ իրենց գյուղում չեն ապրում, փորձն ու աչքաչափն ասում

էին՝ պաշտոնյա են:

Մտան, նայեցին, ծխախոտ առան… Գագոն կոպեկ-կոպեկ հաշվեց, մանրը վերադարձրեց

պարտաճանաչ ու քաղաքավարի, բայց որ փորձանքը գալիս է, չի հարցընում՝

ո՞վ ես…

20

Հետո իմացավ, որ ծախված գործ էր, գյուղից ինչ-որ մեկը բողոքել էր, թե գյուղի

խանութի պահեստը ալկաշների մակաղատեղի է դարձել: Մինայիչն էլ, որ գործով

գյուղ էր եկել, որոշել էր ստուգել:

Ինչ որ է… Տղերքին պահեստից հանեցին, ահագին աղմուկ-աղաղակ եղավ: Հաջորդ

օրը շրջկոոպի նախագահը նկատողություն ստացավ, իսկ Գագոն աշխատանքից

ազատվեց:

…Գագոն վատությունը մոռացող չէր, թե ատամը կտրեր՝ Մինայիչի կոկորդը

կծամեր, բայց Մինայիչը շրջկոմի քարտուղար էր, Գագոն՝ հասարակ գործակատար,

և մնում էր խնդրելը: Ինչքան չլինի՝ համագյուղացիներ էին: Մարդ մեջ գցեց, կաշառք

խոստացավ, բայց Մինայիչի «չէ»-ն «հա»-ի չփոխվեց:

-Կաշառակեր շանորդի,- մրթմրթաց Գագոն, մի ամիս անգործ մնաց, հետո որպես

պահակ շխատանքի անցավ ափի հանգստյան տներից մեկում:

-Ա՜խ,- տնքում էր գիշեր-ցերեկ,- մենակ ձեռքս ընկներ: Ձեռքս ընկներ՝ արմատուրան

գլխին կիջնեի:

Ամրանի պատմությունն իրենից բացի ոչ ոք չգիտեր: Գագոն ոչ ոքի չէր պատմում:

Պատմելուց ի՞նչ օգուտ, տղամարդն իրենը պիտի անի ու լեզուն ատամների հետևը

պահի: Մանավանդ, որ էդ դեպքը նրա հետ շատ շուտ էր կատարվել՝ բանակում:

Խորհրդային պետությունը հաշվի չէր առել, որ Գագոն իրենց գյուղից դուրս չի

եկել, ինքը նվազ-նիհար է ու լեզու չգիտի: Նրան վերցրել, տարել էին Հեռավոր Արևելք՝

Վլադիվոստոկ: Տարել ու անտառի մեջ, ինչ-որ շինարարության վրա աշխատանքի

էին լծել: Կարծես աշխարհում ուրիշ մարդ չկար, կարծես անպայման Գագոն պիտի

գնար էդքան հեռու ու աշխատեր: Իսկ հրամանատարը կյանքն ուտում էր: Ամեն

առիթով ճնշում ու ճնշում էր: Մյուսները թափով էին, ճարպիկ, լեզու գիտեին, մենակ

չէին: Մեջների խեղճը Գագոն էր: Ու երբ մի անգամ ընդդիմանալ փորձեց, լեյտենանտն

այնպես ծեծեց, որ երեք օր ցավում էին թոքերը, ու այլևս ապրել չէր ցանկանում:

Բայց լեյտենանտ Իվանչուկը չգիտեր, որ Գագոն կատվի պես միշտ թաթերի

վրա է կանգնում ու նրան հաղթելն էդքան էլ հեշտ չէ: Մի անգամ, երբ աշխատանքային

օրն արդեն ավարտվելու վրա էր, Գագոն ամրանի կտորը ձեռքին թաքնվեց

սյան հետևում: Լեյտենանտը շվշվացնելով գալիս էր: Շուրջը ոչ ոք չկար: Մնացած

զինվորները հավաքվել, թուղթ էին խաղում: Ու Գագոն ամրանի կտորը շպրտեց: Էն

տեսավ, որ Իվանչուկը կռացավ ու գլուխը բռնեց: Ինքն աննկատ հեռացավ: Հետո

լեյտենանտին հոսպիտալ տարան. գլուխ-երես իրար էին խառնվել ու երկու ամիս

խելքի չէր գալիս: Երբ հիվանդանոցից դուրս գրեցին, էլ հետ չեկավ, չիմացան, թե

ուր են տարել:

Գագոն տակ մնացողը չէր, բայց Մինայիչին ոչինչ անել չէր կարող ու սսկվեց:

Մարդն ինքը պիտի իր համար հարմարություն ստեղծի: Եթե պետք ես, քեզ

համար էդ հարմարություններն ուրիշներն են ստեղծում, իսկ եթե չէ՝ դու պիտի քեզ

տիրություն անես, ու Գագոն պահականոցում պայմաններ ստեղծեց իր համար:

Ձուկ որսալու ցանց ճարեց, ռետինե նավակ: Հո միամիտ չէ՞ր, որ սիգ որսար:

Խորհրդային տարիներին անհատ մարդը Սևանա լճին մոտ գալու, ձուկ որսալու

21

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

իրավունք չուներ: Պատիժը խիստ էր: Այլ խնդիր է, որ պետական որսից իրենց բաժինն

ունեին բազմաթիվ պետ- ու պետիկները: Գագոն պետ չէր: Նրան հանել էին

խանութի տաք ու փողոտ գործից և ինքը հիմա սովորական պահակ էր: Դրա

համար էլ որոշեց խելքով գործ անել: Թե ուրիշները պետական որսից էին թռցնում

ճայի պես կամ գիշերով մտնում էին լիճ ու ցանց էին դնում, փախչում տեսուչներից

կամ կաշառում, մի կերպ ձուկ էին հանում, հետո վախվխելով մի կերպ ծախում,

ապա Գագոն իր գործը գիտեր: Նրա որսացածն իշխան էր: Քիչ էր, բայց թանկ: Հարկ

չկար ճամփաներին կանգնել ծախելու համար: Նրա հաճախորդները ափամերձ

ռեստորաններն էին: Գալիս էին, փողը տալիս, տանում: Գիտեր՝ երբ է իշխանի

վտառը մոտենում ափին, գիտեր՝ ինչ կեր է սիրում խալավոր ձուկը, և ինչպես անի,

որ խաղալով գա, ընկնի իր ցանցը:

Հենց էդ ժամանակ էլ վաստակեց «Միամիտ» մականունը: Այնքան էր խորամանկել,

այնքան էր խաբել սրան-նրան, որ քսանհինգ տարեկանում մարդիկ «Միամիտ»

մականունն էին տվել նրան: Եվ այդ մականունն արդարացնելու համար նա հաճախ

ստիպված էր լինում հեռատես ու խորամանկ լինել՝ առաջին հայացքից միամիտ,

բայց հեռուն գնացող քայլեր անել:

Խորհրդային եիրկիրը հաշվի չէր առնում, որ Գագոն բնածին ձկնորս է ու նրան

ասում էր. «Ձուկ մի՛ որսա, բնությանը վնաս ես տալիս, Աստծո առաջ մեղք ես գործում:

Ախր ձուկը Նրա արարածն է և ջրի մեջ ապրելու, բազմանալու իր իրվունքն

ունի»: Այդպես ասում էին պետերը, բայց երբ «Կարմիր գրքում» գրված իշխանը

որսում, եփում, դնում էր սեղանին, այնպես էին հարձակվում վրան, որ վախից սեղանի

ոտքերն էին դողում: «Թե որ չեք ուզում բնությանը վնաս տալ, թե Աստծո առաջ

մեղք գործել չեք ցանկանում, մի՛ կերեք»,- ուզում էր ասել ամեն անգամ, բայց բնածին

հեռատեսությունն ու հյուրասիրությունը միշտ խանգարում էին, և նա ժպտում

էր: Հենց լռել կարողանալու, ճիշտ ու շնորհքով հյուրասիրելու ընդունակությունն

էլ նրան դարձրեց շրջանի շատ ղեկավարների աչքի լույսը, իսկ պահականոցն՝ այն

տեղը, ուր կարելի էր լավ ժամանակ անցկացնել ու մարդկանց աչքից աննկատ մնալ:

Գագոն առաջվա միամիտ-պարզասիրտը չէր այլևս: Բնատուր ճարպկությանը

նաև փորձ էր գումարվում: Հիմա գիտեր, որ աշխարհում ամեն ինչ շաղկապված է

իրար: Ծաղիկն ստեղծված է մեղվի համար, մեղուն, եթե հիմար ու դյուրահավատ

եղավ՝ սարդի, սարդը… ձուկը… մարդը… Աշխարհում ոչ մեկն իր գլխու չէ, ոչ ոք մենակ

չէ աշխարհում, ամեն կենդանի, բույս, մարդ, իր գործն ու անելիքն ունի, գիտակցում

է այդ, թե ոչ՝ այնքան էլ կարևոր չէ: Ու էդ շղթայի մի օղակն էլ ինքն է՝ պահակ,

ձկնորս Գագոն: Կա, որպեսզի ձուկ որսա, եփի, դնի սեղանին և ուտողը նրա եփած

ձկան համից չկշտանա: Ո՞վ կլինի ուտողը՝ շրջկոմի քարտուղար Տաճատ Մինա՞յիչը, թե՞

ալկաշ Փայլակը, կարևոր չէ: Ով մի անգամ փորձում էր Գագոյի եփած ձուկը, այլևս չէր

մոռանում դրա համը: Գագոն ինքն էլ չգիտեր, թե ինչու է իր եփածն այդքան համեղ:

…Երբ Տաճատ Մինայիչն առաջին անգամ հանգստյան տուն այցելեց, Գագոյին

տեսնելով զարմացավ: Գագոն, որ նրա սև քսանչորսի առաջ բարձրացրեց ուղեփակոցի

գերանը, չտեսավ նրա զարմանքը: Ո՛չ Մինայիչը բան ասաց, ո՛չ Գագոն:

22

Գագոն կարծեց, թե Մինայիչն իրեն մոռացել է, իսկ Մինայիչը մտածեց, թե շրջկոմի

քարտուղարին վայել չէ հանգստյան տան պահակի հետ գլուխ դնել: Զանցանք է

կատարել, պատիժն ստացել է: Հո չի՞ կարելի անընդհատ հետապնդել նրան, մանավանդ,

որ համագյուղացիներ են, իսկ եթե հավատա այն ժամանակ նրա համար

բարեխոսողներին, նաև՝ հեռու բարեկամ:

Բանի տեղ չդրեց, բայց հետո իմացավ, որ ձուկ որսացողն ու եփողը Գագոն է

եղել: Եվ Գագոն ինքն էլ չիմացավ, թե ինչպես պետերը և հատկապես շրջկոմի առաջին

քարտուղար Տաճատ Մինայիչը, հանգստյան գոտու շքեղ ռեստորանները թողած,

սկսեցին իր մոտ գալ:

Քարտուղարը գալիս էր տարվա մեջ մի քանի անգամ: Գալիս էր մենակ կամ

ամենաշատը՝ երկու հոգու ընկերակցությամբ: Գագոն մի փոքրիկ սենյակ ուներ,

անշուք, բայց միշտ մաքուր սպասք, տնական օղի: Թե քարտուղարը հանգստյան

տան տնօրենին հյուրընկալվեր, նա գլխի վրա պար կգար, սեղանին հազար բարիք

կթափեր, բայց Եսայանը Գագոյի մոտ էր գալիս: Երբ հետը աղջիկ էր լինում, նախապես

զգուշացնում էր: Իրիկնամուտին, հետաքրքրասեր աչքերից հեռու, նստում

էր կանաչ ուռենու տակ, գրկում սիրուն աղջկա մեջքն ու հայացքը հառում էր լճի

կապույտին: Վայելում էր Գագոյի եփած խալավոր իշխանն ու Արցախից բերել տված

թթի օղին, ջահել ու սիրուն կանանց փայփայանքն էր վայելում: Իսկ երբ արաղը

փափկացնում էր ներսը, դառնում էր Գագոյին, իբր կատակով մատ էր թափ տալիս

վրան ու զգուշացնում.

-Տես, հա՜, համը չհանես, իշխանը «Կարմիր գրքում» է գրանցված:

-Ի՜նչ եք ասում, ընկեր Եսայան,- կտրատվում էր Գագոն,- ես միայն Ձեզ համար

եմ որսում մեկ-երկու հատ:

Ո՛չ ինքն էր հավատում իր ասածին, ո՛չ Տաճատ Մինայիչը, բայց տարիների սովորությամբ

երդվում էր.

-Ինձ թաղեք, թե սուտ ասեմ…

Քարտուղարը որքան էլ որ խմում ու թուլանում էր, երբեք չափը չէր կորցնում, և

ոչ մի անգամ չէր բացվում ուրիշների առաջ: Միայն մի անգամ տնքաց հուսահատ.

-Ես ու իշխանը իրար նման ենք, Գագիկ: Նա էլ է խալերով, ես էլ: Տե՛ս,- ասաց ու

առաջ մեկնեց թևերը: Դրանք խալավոր ու պիսակավոր էին և իրոք նման էին ջրից

նոր հանած, թպրտացող իշխանների:

Գուցե այս անգամ վերևից շատ էին նեղել նրան կամ սրտի ինչ-որ անկյունում

մրմռացող ցավ ուներ, Գագոն չիմացավ: Մանավանդ, որ չէր սիրում ավելորդ հարցեր

տալ:

«Տաճատ Եսայանի ընտանիքը համերաշխ չէր: Չգիտեմ՝ պատճառն ի՞նքն

էր, թե՞ կինը, բայց համերաշխ չէին: Հաճախ եմ տեսել, թե նրա կինը՝ Հայաստանն

23

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

ինչպես է լաց լինում: Նա ոչ ոքի մոտ բացվելու սովորություն չուներ: Իրեն

մարդկանցից հեռու, սառն ու գոռոզ էր պահում: Ինչքան չլինի՝ քարտուղարի

կին էր, բայց ոչ միյան ես, այլ բոլոր հարևանուհիներն էլ գիտեին, որ նա

երջանիկ չէ: Գիտեինք, որ ամուսինը ման է գալիս, բայց դա նրա միակ ցավը

չէր: Հետո հասկացանք, որ նրա համար ցավ են որդիները: Լիության մեջ

էին մեծացել, շրջապատում ոչ ոք ոչինչ չէր մերժել նրանց ու… Մի խոսքով

պաշտոնյայի երես առած տղաներ էին: Ասենք, եթե նրանց մեր ժամանակների

պաշտոնյաների տղաների հետ համեմատենք, սուրբ էին: Հիմիկվաններն

ու՜ր, նրանք՝ ո՜ւր: Թե տեսնեին, անպայման բարև պիտի տային, ձեռքիդ

ծանր բան լիներ՝ կօգնեին: Նրանք հիմիկվանների նման ուրիշներին վնաս

չէին տալիս: Նրանք իրենց էին վնասում: Առանց աշխատանքի էին մեծացել,

ամեն ինչ հեշտ էին ստացել, տեսել էին, թե ինչպես հավն ու միսը արկղերով

են բերում իրենց տուն, ծխախոտը՝ փաթեթներով, միրգը՝ ցանցերով… Էլ ո՞րն

ասեմ: Տեսել էին փոքրուց ու երբ հորը պաշտոնից հանեցին, սկսեցին իրար

ուտել: Առաջ էլ մի բան չէին, բայց հիմի՝ ավելի շատ: Օր չկար, որ Կամոն ու

Սամոն իրար չծեծեին, օր չկար, որ մայրն առանց արցունքի անցկացներ…

Իսկ երբ ընտանիքում հաշտություն չկա, սատանան եղածն էլ տանում,

կորցնում է…»:

Հարևանուհի, վկա Նինա Կարապետյանի նախաքննական ցուցմունքից

Շատերը՝ այդ թվում և կինը, կարծում էին, թե Տաճատ Մինայիչն իր քարտուղարուհի

Հասմիկի հետ է, բայց նրանք չգիտեին Մինայիչի սկզբունքը․ աշխատանքի

վայրում սիրած չպահել: Պետք չէ աշխատավայրում ոտք ու ձեռքը կապող ունենալ:

Մարդը, մանավանդ պետը, պետք է անկախ լինի: Եթե շրջկոմի քարտուղարի սիրուհին

սեփական քարտուղարուհին լինի, ուրեմն նա սիրուհու կամակատարը կըդառնա,

իսկ Մինայիչը կամակատար դառնալ չի ցանկանում: Մինայիչն իր բնույթով

առյուծ է՝ տիրական, հրամայող, ու պետք չէ, որ նկարած առյուծ դառնա:

Մինայչը սիրում է ուրիշի դասերը հաշվի առնել: Իսկ էդ դասը նրան տարիներ

առաջ Կենտկոմի ֆինանսական բաժնի վարիչը` ծեր ու բարի Թորգոմ Սամսոնիչը

տվեց: Ինքը դեռ երիտասարդ էր՝ շրջանային գործադիր կոմիտեի նախագահ: Ասենք

ցա՞ծր պաշտոն էր, չէ, ասենք ինքը վա՞տ էր աշխատում, էլի չէ, բայց երիտասարդ էր

ու շատ բաներ չգիտեր: Նստած էին «Աղթամար» ռեստորանի բաց պատշգամբում

ու անշտապ ընթրում էին:

«Աղթամար» կոնյակ էին խմում ու զրուցում: Ասենք ավելի շատ Սամսոնիչն էր

խոսում, քան ինքը: Լավ էր պատմում Թորգոմ Սամսոնիչը, տնավարի, ամեն ինչին

մի քիչ հումոր ու փիլիսոփայություն խառնելով: Երբ ընթրիքը վերջացրին, ինքն

ակնարկով հասկացրեց․ աղջիկ կուզի՞ արդյոք:

-Հը՛մ,- տնքաց Սամսոնիչը,- չէ՜,- ասաց ու ընկավ մտքերի մեջ: Հետո սթափվեց

24

ու կպավ Տաճատի թևին: Երբ ուզում էր, որ զրուցակիցն իրեն ավելի ուշադիր լսի,

մատի ծայրով թեթև կպնում էր թևին.

-Մի բան պատմեմ՝ լսիր,- ու առանց Մինայիչի համաձայնությանը սպասելու սկսեց։-

Քո տարիքին կլինեի՝ կուսակցության կենտկոմի վերահսկողության բաժնում էի աշխատում:

Քարտուղարուհուս հետ կապվեցի: Ասեմ կինս լավը չէ՞ր, շանտղություն

արած կլինեմ: Շա՜տ լավն էր, ասեմ նրան չէի՞ սիրում, շա՜տ էի սիրում: Մտածեցի՝

ավել պատառը փոր չի ծակի… բայց ծակեց: Կնոջիցս բաժանվեցի, ամուսնացա

քարտուղարուհուս հետ: Հետո՞… Մի տարի անց, երբ արդեն երեխա կար, հասկացա,

որ սխալ եմ արել՝ ոսկին ինչ-որ դեղին, փայլուն բանի հետ եմ փոխել: Նորից

բաժանվեցի: Բարոյական անկայուն նկարագիր ունենալու պատճառաբանությամբ

անձնական քարտիս մեջ գրանցված նկատողություն վաստակեցի: Մի խոսքով,

պաշտոնս կորցրի… Ու հասակացա, որ հիմնարկում սիրուհի պահելը սխալ է: Ես

սիրուհի պահելուն դեմ չեմ, էլ ի՞նչ պետ, որ ցրվելու, հանգստանալու համար «ձախ»

չգնա, բայց խելքով պիտի անի ամեն ինչ, խելքով… Ինձնից քեզ խորհուրդ՝ էդ հարցում

զգույշ եղիր: Թող քարտուղարուհիդ սիրուն լինի: Տղամարդու համար լավ է,

երբ ամեն անգամ գեղեցիկ կին է տեսնում: Կնոջ գեղեցկությունից սիրտդ փափկում

է, փառավորվում, օրդ արագ է անցնում, բայց հենց քարտուղարուհուդ ուզում ես

սեփականել՝ նա ճանկերը խրում է աթոռիդ մեջ ու քեզ հետ միասին դարձնում իր

սեփականությունը:

Սամսոնիչ, Սամսոնիչ… Մեկ էլ խորհուրդ էր տալիս ամեն կերպ պահպանել

տղամարդու ինքնուրույնությունը:

-Փող աշխատող տղա ես, գիտեմ,- ասում էր,- համ լավ աշխատավարձ ունես,

համ էլ… Աշխատածդ փողը տուն տար, կնոջդ տուր: Ամոթ է, որ տղամարդն իր ընտանիքին

չբավարարի և ուրիշ կնոջ կերակրի: Տունդ լիացրու, բայց փողն ամբողջությամբ

կնոջդ մի տուր: Քեզ համար մի քիչ փող պահիր: Ինչի՞: Պարզ չէ՞: Ասենք ինձ

նման մեկն էկավ: Ուզես-չուզես պատիվ պիտի տաս, չէ՞: Ի՞նչ պիտի անես: Պիտի

գնաս, կնոջդ ասես. «Երեկվա տվածս հազարից 200-ը ե՞տ տուր»։ Չեղավ, դա տղամարդու

գործ չէ: Հենց կնոջիցդ փող ուզես, հետո պիտի բացատրես, թե ինչու, ում

համար․․․ Իսկ թե կնոջիցդ փող չուզես, ուզես ուրիշից, նորից պիտի բացատրություն

տաս: Իսկ եթե կերուխումիդ հաշիվն ուրիշները փակեն, հո միշտ նրանց լավության

տակ մնալ չե՞ս կարող: Մի բան էլ դու պիտի անես, չէ՞: Էս աշխարհում ձրի բան

չկա, իմացիր: Հաճախ մի սեղանով, մի փոր հացով այնպես են կապում ոտ ու ձեռդ,

որ գերությունից ավելի վատ վիճակի մեջ ես ընկնում: Էդ էլ վայել չէ տղամարդուն:

Ուրեմն քեզ համար պահած փող ունեցիր:

Հիմա Սամսոնիչը չկա, բայց նրա խորհուրդները Տաճատ Մինայիչը կատարում է

սրբորեն: Առանց աղջկա չի մնում, բայց դրա մասին քչերը գիտեն ու էդ քչերից մեկը

Գագոն է: Մինայիչը երկար ժամանակ մեկի հետ կապված չի մնում: Ամենաշատը մի

տարի, երկու, հետո… Նրա կյանքի ամենասիրուն ժամանակը սեպտեմբեր ամիսն

է: Բայց սեպտեմբեր ամսվա մասին նույնիսկ Գագոն չգիտի: Արդեն տաս տարի է, որ

Տաճատ Մինայիչը սեպտեմբերիին վերցնում է հերթական արձակուրդն ու՝ Ղրի՜մ,

25

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

ու՞ր ես, գալիս եմ: Թավշյա սեզոն է Ղրիմում: Հովեկների նախիրը եկել, հանգստի

անվան տակ իրեն տանջել, գնացել է: Ո՞նց է տանջել: Էդ տանջողները չգիտեն, իսկ

Մինայիչը գիտե: Գալիս են, հյուրանոցի համար հերթ են կանգնում, ճաշարանի համար

հերթ են կանգնում, օդանավակայանում՝ տոմս առնելու համար հերթ են կանգնում,

հետո անսովոր մարմինները մի քանի օրում արևի տակ խորովում են ու իրենց

թվում է, թե հանգստացել են: Իսկ Մինայիչը գալիս է, երբ Սև ծովի ափը գրեթե դատարկվել

է, մնացել է իսկական հանգստի գինն ու արժեքն իմացող մարդկանց: Արևն

ամառվա պես չի այրում, բայց տաք է: Ջուրը՝ գոլ, ավազը տաք` Ելենայի հայացքի

նման: Տաճատ Մինայիչն ամեն տարի իր արձակուրդն անց է կացնում Ղրիմում,

Ելենա Սոլոմոնովնայի հետ: Ելենան Մոսկվայում Կենտկոմի բաժնի վարիչ է, բայց

Տաճատի համար նրա պաշտոնը կարևոր չէ: Կարևորը նրա սերն է, նրա ծով աչքերի

քնքուշ շոյանքը: Տաս տարի առաջ էր, որ ծանոթացան: Իրար հետ հրաշալի ժամանակ

անցկացրին… Իր կյանքի դժվար ու տխուր պահերին Մինայիչը միշտ իրենց

առաջին ծանոթությունն է հիշում և նույնիսկ հիմա, այսքան տարի անց, սրտի մեջ

մի տաք հոսանք է զգում:

Ուրեմն, Մինայիչը, Սևանի ափին մեծացած, նրա որձ ջրին սովոր մարդ՝ Սև ծովում

իրեն ձկնից մի քիչ պակաս էր զգում: Լողում էր ժամերով: Կտրում էր ջուրը,

գնում առաջ, ծովի խորքերում մեջքի վրա պառկում, հանգստանում էր, հետո նույն

անշտապ հանդարտությամբ ետ էր գալիս ու բրոնզե մարմինը հանձնում ավազի

գուրգուրանքին: Ի՞նչ իմանար, թե Ելենան արդեն չորս օր է, որ հետևում է իրեն,

նայում, հմայվում է իր լողով, երիտասարդ և ուժեղ մկանների խաղով:

Եվ հաջորդ օրը, երբ իր սովորական ճամփան էր անցնում ջրի մեջ, կողքին լողացող

մի աղջկա տեսավ: Մի քիչ անց աղջիկը կարծես հոգնեց: Տաճատը տեսավ, բայց

չտեսնելու տվեց՝ ի՞նչ իմանաս ով է, ի՞նչ գործ ունի անծանոթ կնոջ հետ… Քիչ անց

տեսավ, որ աղջիկը խեղդվում է: Փրկեց նրան, ափ հանեց, ավազի վրա ուշքի բերեց

ու չիմացավ, որ նա իր համար էր լողում և շատ էր ուզում, որ Տաճատն իրեն փրկի:

Հետո… Արձակուրդի օրերն այնքան արագ անցան, որ չհասցրեցին բան հասկանալ:

Որոշեցին հաջորդ տարվա սեպտեմբերին էլի իրար հետ արձակուրդ վերցնել

ու հանգստանալ Ղրիմում: Եվ արդեն տաս տարի է, որ ամեն սեպտեմբերին Տաճատ

Մինայիչն իր հերթական մեղրամիսն է ապրում Ղրիմում: Դա տարվա ամենաքաղցր

և անմշուշ ժամանակն է լինում: Լուռ պայմանավորվածությամբ, պարտք ու պահանջ

չունենալով, նրանք աշխատում են ոչ թե վերցնել իրարից, այլ տալ, միմյանց

նվիրվել անմնացորդ:

Ծովից վերադառնալուց հետո Մինայիչն անմնացորդ նվիրվում էր աշխատան-

քին և ասես մոռանում էր Ելենային: Մի տեսակ մշուշը գալիս, ծածկում էր նրա

խարտյաշ պատկերը, կճատ քիթն էր մոռացվում, կարծես մոռացվում էր նաև նրա

26

մանկական, մի քիչ խռովկան շուրթերի տաք համբույրը:

Առաջին երկու շաբաթը Մինայիչն ամեն օր զանգահարում էր նրան: Հետո՝ երկու

օրը մեկ, ապա՝ շաբաթը մեկ… Ելենան գիտեր, որ Տաճատն էլ իր նման սպասում

է սեպտեմբերին: Եվ հոգսաշատ ու երկար տարին ձգվում էր սեպտեմբերից մինչև

սեպտեմբեր: Շրջկոմի քարտուղարի աշխատանքը ծանր է, զբաղվածությունը՝ շատ,

և օրվա մեջ թեկուզ մեկ անգամ Ելենային հիշելը փափկացնում, տանելի էր դարձընում

գորշ ու անձուկ առօրյան: Որքան բարձր է աթոռդ, նրան ուղղված ցանկալի

հայացքներն այնքան շատ են: Հեռվից նայողը աթոռի ու պաշտոնի պատասխանատվությունը

չի տեսնում, նրա տված առավելություններն է տեսնում: Ուրեմն հաճախ

ստիպված ես լինում ճիպոտով հարվածել այն տակիցդ խլող-ցանկացող ձեռքերին:

Երբեմն էլ ստիպված ես քաղցր-մեղցր ժպտալ ավելի վերև կանգնած մեկին,

պատիվ տալ: Ով-ով, բայց Մինայիչն այդ բանը լավ գիտեր: Գիտեր, որ Հայաստանում

դողում են Մոսկվայից եկած նույնիսկ թեթևագույն քաշային կարգի պետիկի առջև:

Իսկ ինքն այնքան արագ էր ընկերանում ամեն տեսակի պաշտոնյաների հետ, որ

բոլորը զարմանում էին: Ախր նրանք չգիտեին Սևանա լճի հրաշք ուժն ու Տաճատ

Մինայիչի բնատուր խելքի չափը: Չգիտեին նաև, որ վերևներից եկած պետերը կուշտ

էին լինում ռեստորաններից, և որքան էլ ջանաս, Երևանի կամ Սևանի ռեստորանն

իր սպասարկման մարկարդակով հասնել չի կարողանա Մոսկվային:

Տաճատ Մինայիչը նաև դրա հնարը գիտեր: Նրանց տանում էր Գագոյի «օբյեկտը»:

Գագոն, որ արդեն հանգստյան տան տնօրենն էր, հյուրերին ընդունում էր նախկին

պահականոցում: Իր իմացած ձևով իշխան ու սիգ էր եփում, Ղարաբաղի կամ Իջեվանի

թթի օղի էր լցնում բաժակները և երկու ժամում Մոսկվայից եկած նույնիսկ

ամենախիստ պետին վերածում էր փափուկ ու ընկերական, Մինայիչի ամեն պարզած

թղթի տակ ստորագրող Իվանի:

Իսկ մի անգամ… Այդ անգամվա պաշտոնյայի հետ կատարվածն այնքան ծիծաղելի

էր, որ մինչև հիմա հիշում է են թե՛ Գագոն, թե՛ Մինայիչը:

Մոսկվայից եկած պետը ճաշակել էր խալավոր իշխանը, իրար էր խառնել կոնյակն

ու թթի օղին, հետո ինքն էր ցանկացել ձուկ որսալ: Ճարահատված Գագոն նավակը

վարել էր դեպի ծովի բացերը, կարթ ու որդ էր տվել նրան ու սպասել էր համբերությամբ:

Իսկ երբ տեսել էր, որ պետի արևի երես չտեսած մարմինը խանձվում է

Սևանի արևի տակ, համոզել էր.

-Գուցե պետք չէ՞, հը՞, Իվան Մատվեյիչ:

Իսկ նա, քեֆը տաք, պաշտոնական դիրքն էր ցուցադրել՝ առանց հասկանալու,

որ իշխան ձուկը պաշտոնյա չի ճանաչում և տարվա այդ եղանակին, լճի այդ մասում

չի լինում, որքան էլ որ ջանաս:

-Ասում են՝ սեփական ձեռքով բռնած իշխանն ավելի համով է լինում: Իշխանն

ի՞նչ է, որ Իվան Մատվեյիչին չենթարկվի,- նորից հոխորտացել էր Մատվեյիչն, ու

Տաճատ Մինայիչը Գագոյի ականջին շշնջացել էր.

-Մի հնար գտիր՝ էս հարբած շանորդուն ջրից հանենք: Արևահար կլինի, կվառվի,

էլի մենք ենք կրակն ընկնելու:

27

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Գագոն պետին համոզել էր, թե լճի էդ մասում իշխան չի լինում, նավակն ափ

էր վարել, հետո մի հնարով, նրա աչքից հեռու, պահականոցից հանել էր նախորդ

օրը սառնարանից հանած, փափկելու դրած մի քանիսը, ջուրն էր մտել: Մինայիչն

զբաղեցրել էր պետին, իսկ Գագոն լողացել էր դեպի նավակը և ցանցի մեջ դրած

ձկներից մեկն ամրացրել էր նրա կարթին: Ուրախացած մոսկվացին մի երկու իշխան

էր «բռնել», լուսանկարվել էր դրանք բռնած, հետո ափսոսացել էր Սևանը, խնայել

նրա ձկան պաշարներն ու այլևս ուրիշ իշխան որսալ չէր ցանկացել: Գագոն մոսկվացու

«բռնած» իշխանները եփել էր լճի ջրով, նորից կերցրել-խմացրել էր նրան,

իսկ հաջորդ օրը Տաճատ Մինայիչը, բանի տեղ չդնելով նախորդ օրվա արևայրուքի

մրմուռից առաջացած թնկթնկոցը, սպիրտով շփել էր պետի մարմինը և ճանապարհել

Երևան: Ճանապարհից առաջ հետը երկու շիշ ընտիր կոնյակ էր դրել ու

Ելենայի հեռախոսի համարը տալով պատվիրել էր դրանցից մեկը նրան հանձնել:

Իվան Մատվեյիչը գնացել, Երևանում գովել էր Տաճատ Մինայիչին, նրա մարդկանց,

Սևանում իր կատարած «ձկնորսության» մասին էր պատմել և Հայաստան

աշխարհն իրոք դրախտավայր համարելով՝ թողել, հեռացել էր:

Մինայիչին հարգողների աչքում ավելի էր բարձրացել նրա հեղինակությունը,

իսկ ատողներն ավելի էին ատել ու նախանձել:

…Տարիներ անց Մինայիչը երանությամբ էր հիշում այդ ժամանակները, գիտեր,

սակայն, որ դրանք անհնար է ետ բերելը, անհնար է ժամանակների հետ խաղալը:

Ժամանակը հո ծառայողական սանդուղքի վրա քեզնից ներքև կանգնած պաշտոնյա

չէ՞, որ գոռաս վրան: Ժամանակը հո նույն սանդուղքի վրա քեզնից վերև կանգնած

մեկը չէ՞, որ պատիվ տաս, պետք եղած ժամանակ բերանը մի բան գցես ու

գործդ հաջողացնես: Լինում էին պահեր, երբ Տաճատ Մինայիչն ափսոփում էր այս

28

կամ այն բանի համար, ափսոսում էր, որ իշխանություն ունեցած ժամանակ ավելի

շատ չի վերցրել, ավելի շատ չի կուտակել, այս կամ այն մարդուն խիստ չի պատժել:

Բայց դա հետո էր՝ երբ ժամանակները խառնվել էին, ինքն անպաշտոն էր մնացել

և օրվա մեծ մասը պարապ-սարապ ձանձրանում էր: Սովոր էր, որ օրը լցված լինի,

սովոր էր, որ մարդիկ պտտվեն շուրջը, իրենից բան խնդրեն, վախենան կամ ցույց

տան, թե վախենում են: Իսկ պաշտոնից հանելուց հետո կյանքի երանգները միանգամից

փոխվել էին: Կամ առաջ էլ ամեն ինչ այդպես էր եղել ու ինքը չէր իմացել, կամ

չգիտեր, որ ամեն ինչ այդքան արագ ու հապշտապ է լինելու, չգիտեր նաև, որ հանկարծ,

ասես միանգամից, մնալու է մենակ, անշրջապատ ու անթիկունք… Առաջ

ինչպե՜ս էին պտտվում շուրջը, ինչպես էին կախվում իր մի հատիկ բառից, հայացքից,

մի ժպիտից, իսկ ինքը միամտաբար կարծում էր, թե միշտ ուժեղ, առողջ ու պինդ է

լինելու, միշտ էլ լինելու են շուրջը պտտվող մարդիկ, և հատկապես՝ Գագոն: Գագոն,

որ կարծես իր սեփականությունը լիներ:

-Չգիտես ինչու, Տաճատ Եսայանին թվում էր, թե ես իր սեփականությունն եմ:

Ինձ հետ վարվում էր սրտի ուզածի պես: Որ ճիշտն ասեմ՝ դրանում նաև ես եմ մեղավոր:

Երիտասարդ օրերիս ուրախանում էի, որ նրա նման պաշտոնյա մարդն

ուշադրություն է դարձնում ինձ վրա, գալիս, ինձ մոտ է անցկացնում իր ժամանցը,

բայց հետո հոգնեցի: Վիրավորվում էի նրա արարքներից, սիրտս ելնում էր, բայց

տարիների սովորությամբ ինձ զսպում էի: Ինչո՞ւ։ Չգիտեմ։ Եթե ասեմ՝ մեծ օգուտ

կամ շահ ունեի Մինայիչի բարեկամությունից, չէ: Ես որտեղ էլ աշխատեի, իմ ընտանիքը

պահել կկարողանայի: Համ էլ մի ընտանիք պահելու համար չարժե մի կյանք

փչացնել, մանավանդ, որ ընտանիքդ առանձնապես շքեղ չի էլ ապրում… Մինայիչն

ինձ հետ վարվում էր տնավարի: Դա հասկանալի է, բայց, չգիտես ինչու, մտածում

էր, թե ես սեփական ոչինչ չպիտի ունենամ. սեփական կարծիք, սեփական շրջապատ,

սեփական խելք… Ասենք միայն Մինայիչը չէ, որ այդպես էր կարծում: Հայրս, օրինակ,

մտածում էր, թե իր կյանքի ուղին ամենախելացին է եղել ու ես պարտավոր

եմ ճշտորեն կրկնօրինակել իրեն. գնալ ռազմաճակատ, ոտք կորցնել, վերադառնալ

գյուղ ու մի ամբողջ կյանք միամտաբար իրեն հրամցվող գաղափարին հավատալով՝

հացին կակա ասել:

Մինայիչն ուտող-խմող մարդ էր, խոսք չունեմ, բայց չգիտես ինչու մտածում էր,

թե ես պարտք եմ իրեն: Իսկ ես պարտք չէի ու չեմ: Ո՛չ նրան, ո՛չ ուրիշ մեկին: Ես իմ

կյանքի ճանապարհն ունեմ, իմ պատկերացումն այս կամ այն հարցի մասին: Հետո

ի՞նչ, որ նրա հետ չէի կիսվում, նրան չէի ասում իմ մտածածը, բայց ես իմ խելքով

էի ապրում: Ճիշտ է, նա էր ինձ հանգստյան տան տնօրեն դարձրել, բայց ճիշտ է

նաև, որ դա ի՛նձ համար չէր արել, այլ՝ ի՛ր: Արել էր, որ ավելի հանգիստ, առավել

անկաշկանդ ու լիարժեք վայելեր Սևանի բարիքները:

29

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Երիտասարդ տարիքում էլի ոչինչ, դիմանում էի, բայց երբ Մինայիչն ուզում էր,

որ ես իր պաշտոնից ազատվելուց հետո էլ մնամ իր հավատարիմ ու հլու ծառան,

էլ համբերել չկարողացա: Ախր էդ մարդը մոռացել էր, որ ուլը կողովի տակ չի մնում՝

ինչ-որ ժամանակ, այո, համակերպվում է կողովի բանտին, բայց ուզի, թե չէ, մեծանում

է ու կողովը դեն է շպրտում: Մինայիչը մտածում էր, որ եթե ինքը պաշտոնից

ազատվել ու անգործ է մնացել, ուրեմն ես էլ պիտի իր բախտը կիսեմ: Նրա կարծիքով

ես էլ պիտի անգործ մնայի, գայի, նրա շուրջբոլորը պտտվեի ու հետը նարդի

խաղայի: Նա կարծես չէր հասկանում, որ չնայած մեր մտերմությանը, մենք ընկերներ

չենք: Սա մեկ։ Երկրորդը՝ ինքը ոչ պաշտոնի եղած ժամանակն էր ինձ պահում,

ոչ էլ պաշտոնից ազատվելուց հետո: Դա մարդկային առումով։ Իսկ առհասարակ մեր

հարաբերությունների վատանալու պատճառը սերունդների հակասությունն էր:

-Կոնկրետ ի՞նչ նկատի ունեք սերունդների հակասություն ասելով,- նրա խոսքն

ընդհատեց մեղադրողը:

-Կոնկրե՞տ,- տնքաց Գագիկը,- նախ հայացքների տարբերությունը: Ես ամեն

ինչին արագ հարմարվում եմ, շատ արագ կարողանում եմ ինձ համար պայմաններ

ստեղծել: Նույնը չէր կարելի ասել նրա մասին: Մինայիչին թվում էր, թե ես պարտավոր

եմ իրեն պահել, իմ ունեցածից բաժին հանել, տվածս ետ չպահանջել: Ասենք

ով չգիտի, որ նրա նմանների կարծիքով ողջ աշխարհը պարտք է իրենց: Իսկ ես,

կրկնում եմ, ոչ ոքի պարտք չե՛մ: Բացի այդ, նրանց սերունդը գրքի ու թղթի սերունդ

էր, մերը՝ գործի: Նրանք սիրում են գեղեցիկ ճառեր, ճռճռան որոշումներ, խոսքեր,

որոնց մեծ մասն այդպես էլ գործ չի դառնում: Իսկ մենք սիրում ենք ձուկը գլխից

բռնել, մենք նրանց ժամանակ դա գաղտնի էինք անում, վախվխելով, իսկ հետո,

երբ ձեռքներս ազատվեցին… Այս դատական գործի մեջ տեղի-անտեղի, պատեհանպատեհ

առիթներով շոշափվում է Համլետ Խաչիկյանի անունը: Գրում են թերթերը,

հեռուստաալիքները չեն լռում, բայց ոչ ոք չգիտի, թե նա իր հարստությունն

ինչ դժվարությամբ է կուտակել: Գրողներն ու խոսողները չգիտեն, իսկ ես գիտեմ:

Ես էլ մինչև ամառնավերջի այդ երեկոն կարծում էի, թե ունեցվածքը իրեն-իրեն

ելել, լցվել է Համլետի գլխին: Բայց այդ օրը հակառակի մեջ համոզվեցի: Այդ օրը

Համլետը նայում էր Սևանի ջրերին ու պատմում էր իր կյանքի պատմությունը, որ

սկսվել է ծխախոտի գործարանում աշխատելուց: Այդ ժամանակ նա գործարանից

գուլպաների մեջ, գրպաններում, ուրիշ բազմաթիվ անհավանական տեղերում հատիկով

ծխախոտ է պահել, դուրս է հանել գործարանից ու հատիկով վաճառել: Հետո…

հետո եկել, բռնել են, չեն թողել: Մարդն ի՞նչ աներ, գործարար ջիղ ուներ, ցանկանում

էլ լավ ապրել, լավ մեքենա էր ուզում ունենալ, լավ բնակարան, լավ հագուկապ,

լավ կերուխում: Իսկ խորհրդային երկիրն ասում էր՝ չէ, պիտի բավարարվես քո աշխատավարձով,

խորհրդային երկրի տված աշխատավարձը չի կարող քիչ լինել․․․

«Մի անգամ գնացի Կուբան,- պատմում էր Համլետը,- տեսա՝ արևածաղկի սերմը

շատ էժան է: Իսկ ի՞նչ կլինի, եթե տանեմ Հայաստան։ Տանեմ, վաճառեմ, ահագին

շահույթ կբերի: Հազար դժվարություն կրելով բերեցի, հասցրեցի Հայաստան, փորձեցի

վաճառել: Ես կիլոգրամով կտայի մարդկանց, մարդիկ բաժակ-բաժակ կվաճա-

30

ռեին: Բայց նոր էի մի մեքենայի կեսը վաճառել, երբ կանգնեցին գլխիս… Ապրանքը

բռնագրավեցին, ինձ կալանավորեցին, ամբողջ ունեցվածքս թափեցի, որ բանտից

ազատվեմ: Ինձ մինչև հիմա էլ հետաքրքրում է մի հարց. էդ արևածաղիկն ի՞նչ

արեցին: Ասենք գիտեմ՝ կերան: Իմ ձեռքից առան, իրենք շահույթ ստացան, իրենք

կերան: Հո չթափեցի՞ն… Մի կերպ խելքի եկա: Բայց աշխատավարձս ինձ ձեռ առնելիք

էր թվում, ուզում էի մի գործ կպցնել ու կոշիկի գաղտնի արտադրամաս դրեցի:

Ասենք խորհրդային երկրում ո՞վ էր բացահայտ աշխատում, որ գաղտնի եմ ասում:

Լավ կոշկակարներ բերեցի, կարգին հումք ճարեցի ու սկսեցի կոշիկ կարել: Մի մասը

Հայաստանում վաճառեցի, բայց դա քիչ թվաց, որոշեցի դուրս գալ միութենական

շուկա: Ապրանքը բերեցի, բարձեցի վագոններն ու Ռուսաստան տարա: Ախր տարօրինակ

երկիր էր. պետական գործարաններում կարած կոշիկը ոչ ոք չէր հագնում,

իսկ մեզ նման տղաներին արգելում էին գործ անել: Հասա Սիբիր, մտածելով, թե

այնտեղ հսկողությունը թույլ կլինի, իսկ «ձախ» ապրանք իրացնելը՝ հեշտ, բայց այնտեղ

էլ ձերբակալեցին: Գործ հարուցեցին, համարյա մի տարի բանտերում մնացի,

ես ասեմ մեկ, դու ասա՝ խորհրդային մեկուկես միլիոն ռուբլի թափեցի՝ ողջ աշխատածս,

մի կերպ նորից ազատվեցի: Եկա, ոչինչ չկար, նույնիսկ աշխատանք չունեի:

Ի՞նչ անեի: Պատմեմ՝ կհիշես, նոր տարվա օրերին նույնիսկ լիմոնադ ճարել չէր լինում:

Պետությունը չէր արտադրում, մեզ էլ չէր թողնում, որ արտադրենք: Պարտքովբանով

լիմոնադի արտադրամաս ստեղծեցի մեր նկուղում: Սկզբում կնոջս հետ էինք

աշխատում, հետո գործս հաջող գնաց, սկսեցի աշխատողներ վարձել: Հո վատ բան

չէի՞ անում՝ մարդկանց աշխատանք էի տալիս, բարիք էի ստեղծում: Որ ճիշտն ասեմ՝

պետական պաշտոնյաներին էլ չէի նեղացնում: Արդեն սովորել էի՝ մարդկանց բերանները

մի բան էի գցում ու իմ գործն անում: Անում էի, բայց սրտիս մեջ ահ ու դող կար:

Հասկանու՞մ ես, Գագիկ»։

Ես լրիվ հասկանում էի նրան: Եթե մի երկրում թույլ չտվեցին գործարար մարդիկ

գործ անեն, այդ երկիրը կկործանվի: Ու կործանվեց: Համլետի վիճակում էի ես ու ինձ

նման շատ ու շատ մարդիկ: Իսկ Մինայիչը դեմ էր դրան: Ասում էր՝ սոցիալիստական

հասարակության ընդերքում կապիտալիզմ եք աճեցնում: Ի՜նչ էլ ճռճռան բառեր են:

Սոցիալիստակա՜ն, ընդե՜րք: Քանդում եք, ասում էր, կարծես ամենագլխավոր քանդողը

ես էի: Ընդամենը ինքս ինձ համար պայմաններ էի ստեղծել։

-Ի՞նչ պայմաններ,- դարձյալ միջամտեց դատավորը:

-Ի՞նչ պայմաններ,- կրկնեց Գագոն,- աշխատելո՛ւ, գոյատևելո՛ւ պայմաններ: Եթե

Մինայիչը թոշակառու է, ես դեռևս երիտասարդ եմ: Նրա ժամանակն անցել է, իմը

նոր է գալիս: Դա էլ Մինայիչի սրտով չէր․ «Կապիտալիզմ եք կառուցում,- հաճախ

փնչացնում էր դժգոհ, կարծես կապիտալիզմի ճարտարապետը ես էի:- Մինայիչ, մի՛

մոռացիր, որ կապիտալիզմի ճարտարապետը Կարլ Մարքսն է եղել,- մի օր կես-կատակ

ասացի ես, ու նա վիրավորվեց, կարծես վատ բան ասած լինեի և էն էլ՝ ոչ թե Մարքսի,

այլ իր հարազատ հոր մասին․․․ Ասեմ նաև, որ ես շատ էի ուզում հեռանալ նրանից:

Նա իր համար, ես՝ իմ: Հո մենք Սիամի երկվորյակներ չե՞նք, որ առանց մեկս մյուսի

ապրել չկարողանանք: Ուզում էի, բայց չէր ստացվում, ասես մի անտեսանելի ձեռք

նրան անընդհատ բերում, կանգնեցնում էր ճանապարհիս վրա:

31

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

-Պարոն դատավոր, քանի որ մեղադրյալը գործի վերաբերյալ ոչ մի էական լրացում

չի անում, ուստի առաջարկում եմ քննությունը չձգձգելու համար դադարեցնել նրա

փիլիսոփայական զեղումը և ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ նա

ընկերն ու մտերիմն է տուժողի վրա բազմիցս ճնշում գործադրած Համլետ Խաչիկյանի,-

միջամտեց տուժողի շահերի պաշտպանը:

Դատավորը զայրացավ: Հասկանում էր, որ այդ դիտողությունը պաշտպանը միտումնավոր

է անում, որպեսզի իրեն դնի Բռի Համոյի հարվածի տակ: Գիտի, բայց

անում է, հասկանում է, բայց ստիպում է, որ մերկ ձեռքերով շիկացած ածուխ բռնի:

Մի տեսակ դառը ջուր լցվեց դատավորի կոկորդը, բերանն էլ դառնացավ, սիրտը

խառնեց, բայց հավաքեց իրեն, մուրճը խփեց սալին ու աշխատելով ձայնի դողը զըսպել,

ասաց.

-Դատական գործընթացի մասնակիցներին հայտնի է, որ Տաճատ Եսայանի

սպանության մեջ մեղադրվում է Գագիկ Մինասյանը: Ինչ վերաբերվում է նրա ու Համլետ

Խաչիկյանի մտերմությանը, ապա օրենքը ոչ ոքի չի արգելում որևէ մեկի հետ

ընկեր կամ մտերիմ լինել: Բացի այդ, մեղադրական գործի մեջ չկա մի փաստ, որով

հնարավոր լինի մեղադրել Համլետ Խաչիկյանին, ուստի պարոն փաստաբանից պահանջում

եմ իր դիտողություններն ու առաջարկություններն անել դատական գործի

շրջանակներում:

Դատավորի այս դիտողությունից հետո դատական նիստը ասես կաթվածահար

եղավ: Գագոն միանգամից թուլացավ, կորցրեց հետաքրքրությունը շուրջը կատարվողի

նկատմամբ ու լռեց: Մեկ ուզում էր պատմել իր ու Համոյի հարաբերությունների

մասին, իրենց ծանոթության առաջին օրվա մասին, մեկ էլ հասկանում

էր, որ ուզածը երեխայություն է: Բաներ կան, որոնց մասին լռում են, լռում են ընդմիշտ:

Գագոն մի վայրկյան առաջ թուլացած լեզվի կապերը ձգեց ու լռեց: Ու մինչ դատավորը

նիստն ավարտված կհայտարարեր, Գագոն կախվեց հիշողության թելից:

…Կայարանի ձայները այնքան զիլ, խառնիխուռն ու բազմազան էին, որ ամառային

գիշերվա լուսինը խլանում էր դրանցից: Առաջին անգամ, մի երկվայրկյան կորցրել

էր հավասարակշռությունը: Քիչ էր մնացել ծիրից դուրս գա, շրխկոցով զարկվի երկրին,

բայց հետո կամաց-կամաց վարժվել էր այդ ձայներին, հարմարվել ու հիմա անտարբեր

ու սառը նայում էր ներքև: Գագոն այդ մասին չգիտեր, Գագոն առաջին անգամ

էր հայտնվել կայարանի բեռնման հրապարակում ու ամեն ինչից անհանգստանում

էր: Չգիտես ինչու կառամատույցում վառվող միակ լամպը նմանեցնում էր աներոջ

միակ աչքին: Աչքը փայլում էր զարմանալի փայլով: Մատները քրքրում էին ափսեի

մեջ դրած կողակի գլուխը, իսկ աչքը չէր նայում, թե մատներն ինչ են անում: Աչքը՝

կլոր ու փայլուն, հառել էր Գագոյի դեմքին՝ ճակատի վրա ինչ-որ կետի: Թվում էր՝

աչքը ծակում, անցնում է ուղեղով ու քննում, թե փեսայի գլխի մեջ ինչ մտքեր են

առկայծում: Գագոյին այդ զգացողությունը չէր լքում ու իրեն վատ էր զգում: Լցնում

էր բաժակները, կամաց-կամաց օգտվում մոր գցած սեղանից, աշխատում էր ինչ-որ

ձևով ազատվել աներոջ կենտ աչքի անթարթ նայվածքից ու չէր կարողանում: «Թե

էդ մի աչքը ինչի՞ չհանեցին»,- մտածեց ու անմիջապես սթափվեց, կարծես աները

32

միտքը կարդաց: Լսել էր, որ նրա աչքը հանել են տարիներ առաջ, իր գողական

շրջապատում, նրա արած ինչ-որ սխալի՞, թե՞ գրազի պատճառով:

Աները սակայն ուրիշ բան ասաց.

-Քո հանգստյան տան մեջ ի՞նչ կա, որ կպել-մնացել ես դրան: Տարվա ինը ամիսը

դատարկ ու անմարդ է, հո սատանեքի պահակ չե՞ս,- ձեռ առավ իրավարի:

-Ի՞նչ անեմ,- թառանչեց Գագոն,- ո՞վ լավ աշխատանք տվեց, որ չուզեցի:

-Սովետի երկրում լավ աշխատանք ունենալու համար ճարպիկ պիտի լինես,

ախպերս, ոչ մեկը ոչ մեկին հենց այնպես փող չի տալիս… Գործ դզող է պետք,

ճարպկություն, մեշկ… Աները «մեջք» չէր ասում, «մեշկ» էր ասում ու դրանից Գագոյի

ծիծաղը գալիս էր, բայց իրեն զսպում էր: Ինչքան չլինի՝ կնոջ հայրն է, տարվա մեջ

մի անգամ իրենց տուն է եկել: Բացի այդ, նրանից մի տեսակ զարզանդ էր գալիս, ու

Գագոն էլի ծիծաղը զսպեց: Իսկ աները շարունակում էր.

-Հա՛, բա՞, մեշկ ա պետք…

-Ես էդ էլ չունեմ,- խեղճացավ Գագոն: Մտածեց, թե Մինայիչն ի՞նչ պակաս «մեշկ»

է, բայց ձայն չհանեց ու թողեց, որ աներն իր ասելիքն ավարտի:

-Թե ուզես, կարգին տղերքի հետ կծանոթացնեմ, մի օրում հազարներ կաշխատես:

-Չէ, հա՜,- ծոր տվեց Գագոն:

«Մարդ է, ով գիտե՝ պարծենում է,- մտածեց,- եկել է փեսայի տուն, ուզում է ինչոր

բանով օգնել ու խոսում է,- չէ, հա՜»,- նորից կրկնեց:

-Հա՛, հա՜,- նրա տոնն ընդօրինակեց աները,- մենակ թե չպիտի վախենաս, քեզ

հանձնարարած գործը պիտի տղամարդավարի անես: Էնպիսի տղերքի շրջապատ

մտցնեմ, որ իսկական տղամարդ դառնաս: Բայց իմացիր, հա՜, եթե ծախես, թե պինդ

չլինես ու ընկնես, քեզ առաջին խփողը ես եմ լինելու…

Գագոն կարգին չհասկացավ աներոջ ասածը: Մտածեց, թե մի երկու բաժակ խմել

է ու կատարը տաք՝ դուրս է տալիս: Չասաց. թե առաջին խփողը դու պիտի լինես,

էլ ինչի՞ ես տանում, թող հանգիստ ապրեմ ինձ համար: Չասաց, ու հիմա կանգնած

է կեսգիշերային Երևանի երկաթուղային կայարանի ծայրին ընկած կառամատույցում:

Խառնիխուռն ձայները գալիս, հասնում են այստեղ և ասես բամբակի մեջ՝ խըլանում

են, ու աշխարհը դառնում է ձայնատ: Բարձողներն արագ ու քրտնմխած աշխատում

են, մեքենաներն ասես ձայն չունեն ու ոչ ոք չի խոսում: Բարձում ու բարձում

են: Գագոն գիտի, թե ինչ է: Իրեն բարձողների ղեկավար են նշանակել: Բարձելը

բարձում են, բայց Գագոն, գործ չարած, մեկ քրտնում է, մեկ սառչում: Գիտի՝ բարձածը

ծխախոտ է: Բերել են ծխախոտի գործարանից ու բարձում են վագոնները:

Պետական ապրանքը «ձախ» ճանապարհով դուրս են հանել ու բարձում են՝ խորհըրդային

երկրի խորքերն ուղարկելու համար: Գողացված ապրանք է, բայց գողը

գործարանի տնօրենը, կայարանի ղեկավարությունը, ոստիկանությունը և էլի Աստված

գիտի, թե ովքեր են: Ընդհատակյա շղթան աշխատում է Երևանից մինչև

Մոսկվա, Լենինգրադ ու Վլադիվոստոկ… Ամեն ոք իր տեղն ունի այդ շղթայում:

Աները Գագոյին ծանոթի միջոցով կցել է այդ շղթային, և նա հասկանում է, որ եթե

շղթային վտանգ սպառնա, առաջին հարվածն ի՛նքն է ստանալու: Այստեղ գալուց

33

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

առաջ աները մի անգամ էլ խոսեց հետը: Ամեն անգամվա խաղաղ, կիսաժպտուն

դեմքը չէր նրանը․

-Գագո տղա, թե բռնվես, քարի պես լուռ պիտի մնաս: Էդ ժամանակ, եթե նույնիսկ

բանտում լինես, քեզ օգնության կհասնեն, ընտանիքդ չի խեղճանա, իսկ եթե բերանբացություն

անես, ի՛նձ ես հարվածի տակ դնում: Մենակ ինձ չէ, մյուսների՛ն էլ, ու

դրա համար քեզ ներում չի լինի: Հենց բռնվես, իմացիր, ես քեզ հետ գործ չունեմ: Ու

չնայած իմ աղջկա ամուսինն ու իմ թոռների հայրն ես, բերանբացությանդ համար

առաջինը ե՛ս կհարվածեմ քեզ: Լավ իմացիր, մեր օրերում փող աշխատելը ո՛չ խաղ

ու պար է, ո՛չ գյադայություն: Փող աշխատելը տղամարդու գործ է:

Գագոն տեսնում էր, թե խոսքի ընթացքում ինչպես է րոպե առ րոպե դաժանանում

աներոջ դեմքը: Խոսակցությունից հետո ցանկացավ հրաժարվել, բայց հետո մի

տեսակ ամաչեց, մտածեց՝ պիտի կարծի, թե վախենում է, մանավանդ, որ սեփական

մեքենայով նրա հետևից էր եկել Համլետը: Համլետին հենց այդ օրը առաջին

անգամ տեսավ Գագոն: Եկել էր սեփական, այն ժամանակների համար շքեղ ու զարդարուն

«06»-ով: Նայես ու բերանդ բաց մնա: Առաջին հայացքից համակրելի մի

տղա էր, ծխախոտը միշտ բերանի անկյունից կախ:

-Ա՛ռ, ծխի,- «Ախթամարի» տուփը Գագոյին մեկնեց ծանոթությունից հետո:

Գագոն չհասցրեց ասել, որ չի ծխում, Համլետը վրա բերեց.

-Սա քո իմացածից չի, այ ախպեր, սա մաքուր «Ախթամար» է, սա խանութից

առած չէ:

Հետո իմացավ, որ Համոն «ապրանքը» գործարանից մինչև կայարան հասցնելու

համար է պատասխանատու, ինքը՝ բարձելու:

Մինչև բարձումն ավարտեցին, առավոտվա ժամը վեցը դարձավ: Երևանի շոգ

գիշերվա մեջ հազար անգամ դողաց, քրտնեց ու սառեց Գագոն: Մի կերպ հասավ

աներոջ տուն, քնեց մի երկու ժամ, հետո վեր կացավ ու…

-Ո՞ւր,- քմծիծաղեց աները:

-Տու՛ն,- ասաց զայրացած:

-Ո՞նց թե…

-Ըտե՛նց,- նետեց,- ես չեմ ուզում մի երկու կոպեկի համար գլուխս կրակի տամ :

Ասաց ու գնաց: Հաջորդ օրը Համլետն ու աները հայտնվեցին հանգստյան տանը:

-Ինչի՞,- կարճ հարցրեց Համլետը:

-Իմ բանը չէ,- տնքաց,- ձեռ քաշեք:

Երկար ժամանակ լուռ էին, հետո Համլետը մի հատ հասցրեց աներոջը.

-Որ գիտեիր՝ իր բանը չէ, ինչի՞ բերեցիր:

-Սպասիր, մի՛ խփիր,- նրա ձեռքը բռնեց Գագոն:

-Թո՛ղ, դու ո՞վ եղար, որ Բռի Համոյի բիլակը բռնես,- կատաղեց Համոն:

-Ե՞ս։ Գագոն,- ժպտաց Գագոն ու ինչքան ուժ ուներ՝ սեղմեց Համոյի բազուկը:

Վերջինս աշխատում էր թևն ազատել Գագոյի ձեռքից ու չէր կարողանում: Մոտ

կես րոպե շարունակվում էր լուռ դիմակայությունը: Համոն զգաց, որ ուժով բանի

չի հասնի, թուլացրեց դիմադրությունը:- Գագո՛ն,- կրկնեց Գագոն ու շարունակեց,-

34

Գագոն ո՛չ կայարան է գնացել, ո՛չ բան է տեսել, ո՛չ էլ մարդ է ճանաչում:

-Եթե հանկարծ…

-Եթե հանկարծ իմանաք, որ Գագոն բերանբացություն է արել,- լեզուն բերանից

քաշեք,- Համոյին ընդհատեց Գագոն:

Հետո սեղան նստեցին, Գագոն հյուրասիրությամբ այնպես կակղացրեց Բռի

Համոյին, որ նրա «06»-ն՝ աներոջն առած, սլացավ Երևան և այնքան լավ բաներ

պատմեց Գագոյի մասին, որ շղթայի մեջ եղածները զարմացան… Զարմացան ու

լռեցին, մանավանդ, որ Գագոյի գոյությունն իրենց որևէ վտանգ բերել չէր կարող:

Հետո շատ անգամ հանդիպեց Համոյին: Միասին սեղան նստեցին, քեֆ արեցին,

ճամփա գնացին, բայց Գագոն ո՛չ մի անգամ, ո՛չ մի ձևով այդ գիշերը չհիշեցրեց:

Չհիշեցրեց, չնայած նրան, որ ինքը ոչ մի անգամ չմոռացավ այդ գիշերը:

«Ոչ ոք Մինայիչի առողջությունից չուներ: Նա կյանքում հիվանդացած

չկար: Իսկ ձմռանը…»:

Գագիկ Գևորգյանի ցուցմունքից

Տաճատ Մինայիչը նաև ձմռանն էր լինում Գագոյի հյուրը: Ձմռանը, երբ լիճը սառչում

էր և նրա հրապույրները խիստ ու անմատչելի էին դառնում, Եսայանը այցելում

էր Գագոյին: Գալիս էր շքախմբով, հետը գործարանից հատուկ իրեն ուղարկած

բաց կոնյակ էր բերում, այլազան բարիքներ, որոնք խորհրդային հասարակ մարդկանց

անհասանելի էին: Գալիս էր շաբաթ կամ կիրակի օրերը։ Ու մինչ Գագոն և

մյուսները, իրար խառնված, սեղանի պատրաստություն էին տեսնում, Մինայիչը լճի

սառույցը ծակում, մտնում էր ջուրը: Բուքը ոռնում էր՝ լճի սառած դեմքի վրա պար

բռնած, իսկ ջուրը տաք էր: Շրջկոմի բաժնի վարիչներն ու հրահանգիչները տաք

հագնված՝ սարսռում էին: Նայում էին քարտուղարին ու հասկանում, որ նա ուրիշ

է՝ չնայած իրենցից ավելի տարիքով է, բայց և՛ ֆիզիկապես է ավելի ուժեղ, և՛ ավելի

լայն շրջապատ ունի, և՛ մոսկվաներում՝ ծանոթներ ու ընկերներ… Իսկ Մինայիչը

սառցաջրե լոգանք էր ընդունում, հետո դուրս էր գալիս, ցամքոցով չորացնում

կարմրած մարմինն ու սառած երակները բացելու համար զոռ էր տալիս կոնյակին:

Ենթակաները պտտվում էին շուրջը, նրա քաջությունն ու տղամարդկությունը գովում,

իրենք էլ էին ուզում Սևանի սառը համբույրը ճաշակել, բայց մրսում էին,

սրթսրթալով իրենց ներս էին գցում և վախվխելով մոտ-մոտ էին անում քարտուղարի

սեղանին:

Եվ երբ հագնված, սանրված, քարտուղարի սովորական հագուստի ու պատյանի

մեջ մտած Մինայիչը բազմում էր սեղանի գլխին, շրջապատի մարդիկ արդեն փորձում

35

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

էին նրա աչքը մտնել` խունջիկ-մունջիկ բաժակաճառ ասելով, նրա բաժակին երգելով:

Գիտեր, որ եղածների մեծ մասը պնակալեզ է, իրենից ինչ-որ շահ ունի, կամ

պարզապես մեծարում է որպես քարտուղարի: Հասկանում էր, սակայն դուրը գալիս

էր, հաճելի էր այդպես, և կոնյակի, խորովածի, ձկան ու խնջույքի ընդարմության

մեջ՝ լավ էր: Լավ էր, քանի որ հանգստանում էր, ուղեղը մի քիչ ազատվում էր գործից

և ընտանիքի հոգսից էր ազատվում․․․ Տղաներն էին հոգս դառնում: Մեծացել,

սովորել, ավարտել էին, ամեն մեկին մի գործի էր նշանակել: Սամվելը հիվանդանոցում

բժիշկ էր: Աշխատել էր երկու տարի ու հայրը նրան վիրաբուժական բաժանմունքի

վարիչ էր նշանակել։ Թող վիրաբույժ չլինի, թող վիրաբույժներին ղեկավարի:

Վիրահատությունները թող ուրիշներն անեն, ստացած փողը կիսեն իր հետ: Խորհըրդային

բժշկությունն անվճար է… Այո, թղթի վրա, իսկ իրականում այս աշխարհում

անվճար ոչինչ չկա: Թող ուրեմն ուրիշներն աշխատեն, իսկ իր տղան պիտի

հրամայի: Այդպես մտածեց, սակայն իր քարտուղար տեղով չգիտեր, որ կարգադրելհրամայելու

համար էլ է խելք հարկավոր: Իսկ Սամոն, դու մի ասա, այդքան խելք

էլ չունի: Այնքան անխելք է եղել, որ վիրաբույժի խալաթը հագել, մտել է վիրահատարան,

թե ապենդիցիտ եմ հեռացնում: Բայց երբ կտրվածք է արել ու որովայնը

բացել է, որդանման ելունդը չի գտել, չի իմացել որտեղ է, և սահմռկած, սարսափած

կանգնել, մնացել է: Հետո, երբ հասկացել է, որ դա փող ծախսել չէ, որ հեշտությամբ

անի, օգնության է կանչել ուրիշներին: Շարքային մի վիրաբույժ եկել, արագ կտրել է

կույր աղիքի ելունը, սեղմակով բռնած տարել-բերել է բաժանմունքի վարիչի աչքերի

առաջ և լպիրշորեն ծիծաղելով ձգել.

-Բա՞, ընկեր Եսայան, թթու է թան չէ, ամեն մարդու բան չէ…

Հիվանդը փրկվել, չի իմացել իրեն վիրահատողն ով է եղել ու վերջում շնորհակալություն

է հայտնել` փողը Սամվելի գրպանը սահեցնելով: Իսկ նա անհասկացող

անգետի նման փողն առել ու իրեն այդ նեղ տեղից հանած բժշկի հետ չի կիսել: Որդու

անհաջողության լուրը մեկից տաս դառնալով տարածվել է, մինչև որ եկել, ընկել

է հոր ականջը:

Լուրից գազազած Մինայիչը մտածել էր, թե դա չուզողների սարքած գործն է, իր

մոտ էր կանչել հիվանդանոցի գլխավոր բժշկին.

-Էս ինչե՞ր են կատարվում քեզ մոտ,- մռլտացել էր դժգոհ:

Գլխավորը չիմացավ, թե խոսքն ինչի մասին է ու զարմացած նայեց քարտուղարին,

իսկ նա ավելի պարզեցրեց.

-Էս ինչե՞ր եք տարածում էդ էրեխի մասին:

-Խոսքը բժիշկ Եսայանի՞ մասին է,- ճշտեց գլխավորը:

-Հա՛:

-Ինչե՞ր ենք տարածել,- ժամանակ շահեց գլխավոր բժիշկը:

-Իբր վիրահատել չի կարողացել…

Բժիշկը լռեց, փորձեց բառեր գտնել, այնպես ընտրել, որ քարտուղարն ավելի

չվիրավորվի, չզայրանա, ինքն էլ չդառնա քավության նոխազ:

-Եղել է, Տաճատ Մինայիչ,- տնքաց,- տղան անհաջողության է հանդիպել և ինձ

36

կանչելու փոխարեն էն մեծաբերան Բալայանի օգնությանն է դիմել:

-Ուրեմն եղե՞լ է,- գլուխը կախեց Տաճատ Մինայիչը:

Մինչ այժմ կարծում էր`բամբասանք է։ Թուլություն իջավ վրան, հիասթափության

դառը մաղձը կանգնեց կոկորդին և ցած չէր իջնում:

-Ուզու՞մ եք, Բալայանի ազատման հրամանը տամ,- հաճկատարությամբ նրան

դիմեց բժիշկը:

-Չէ,- գլուխը շարժեց քարտուղարը,- չէ, պետք չէ: Դա վիճակն ավելի կվատացնի:

Ուղղակի, երբ նորից կփորձի վիրահատարան մտնել, մենակ չթողնես:

Բժիշկը գնաց, օրը շարունակվեց իր հոգսերով, իսկ Տաճատ Մինայիչի բերանի

դառնությունը չէր անցնում: Եթե որդիներն իրենից թեկուզև մի կաթիլ արյուն ժառանգած

լինեին, ուրեմն այդքան անհաջողակ ու այդքան թշվառ չպիտի լինեին: Չպիտի,

բայց արի ու տե՛ս…

Իսկ Կամոյի ցավը փուշ չէ սրտի մեջ, սեպ է, որ խրվել ու դուրս չի գալիս: Բա չե՞ս

ասի` իր տղան թմրամոլ է: Իր`Տաճատ Մինայիչի որդին ու թմրամոլ:

Դահլիճի ցուրտը չէր թողնում, որ մարդիկ թմրեին: Դատական նիստը շարունակվում

էր: Բոլորը նստած էին փաթաթված ու կծկված: Դատավորն իր սեղանամբիոնի

տակ, ոտքերի մոտ, բոլորից աննկատ սալօջախ էր միացրել, բայց մի փոքրիկ

սալօջախն ի՞նչ էր, որ դահլիճի սառնությունը ցրեր: Հորեղբայրը նստել էր վերջին

շարքում: Սկզբում գլուխը բարձր բռնած` ցանկանում էր լսել ու մի բան հասկանալ

կատարվածից: Չլսելը, դահլիճում կատարվողին մասնակից չլինելը նրան դասալքության,

դավաճանության պես մի բան էր թվում: Գագոն իր մեծ եղբոր տղան

էր և իրենից ընդամենը յոթ տարով էր փոքր: Նույն տան մեջ էին մեծացել: Գագոն

ու ինքը… Ինքը մեծ ու Գագոն փոքր եղբոր պես են եղել: Սկզբում շալակած էր ման

ածում Գագոյին, հետո, երբ դպրոցահասակ դարձավ, նրան հետը դպրոց էր տանում:

Ձմռան ցրտին նրա պայուսակն ինքն էր վերցնում, առաջ էր ընկնում, ձյան

մեջ ճանապարհ էր բացում, որ Գագոն հետևից գա: Հետո, մեծացան ու Գագոն

ավելի ճարպիկ գտնվեց, քան ինքը, բայց Բաբկենը չմոռացավ, որ Գագոն իր փոքր

եղբայրն է և ինքն իր կարեցածի չափով միշտ պիտի օգնի նրան: Հիմա էլ եկել էր

նիստին և փորձում էր ինչ-որ բանով անպայման օգտակար լինել:

Նստել էր վերջին շարքում, գլուխը բարձր էր բռնել ու ճգնում էր հասկանալ, թե

դատախազն ու դատավորն ինչ են ասում: Հրմշտոցի մեջ դուրս էր եկել ճողվածքն

ու ցավում էր: Սառը դահլիճում ոտքերը մրսեցրել էր, ճողվածքի մրմուռն անտանելի

էր դարձել: Երբ դեռ նոր էր պատռվել փորը, մարդիկ խորհուրդ տվեցին վիրահատվել,

բայց ականջի հետև գցեց: Հետո արդեն ժամանակները խառնվեցին,

խնայդրամարկղ դրած փողը հող դարձավ ու… չկա: Որտեղի՞ց լինի: Խորհրդային

կարգերի քանդվելուց հետո, ով ինչ կարողացավ` վերցրեց, սեփականաշնորհեց:

37

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Ի՞նքն ինչ սեփականացներ, իր բահն ու քլու՞նգը: Բահ ու քլունգ կար, կարգին աշխատանք

չկար: Ու սպասում էր լավ ժամանակների: Սպասում էր մինչև անցման

շրջանն անցներ, հետո հուսով սպասում էր, թե գործարանի սեփականատեր դառած

բիրդան աղաները մի օր խելքի կգան, հիմա էլ սպասում է, որ համաշխարհային

տնտեսական ճգնաժամն անցնի: Եվ այսպես ահա քսան տարի: «Չկա»-ն ու «չունեվորություն»-ը

ինքը հասկանում է, բայց ցավը դա չի հասկանում: Իսկ ցավը

կհանգստանար, եթե Բաբկենը տուն գնար, ոտքերը տաք ջրի մեջ դներ, հետո մեջքի

վրա պառկեր ու դուրս եկածը խաղացնելով տեղը գցեր, բայց տուն գնալու ժամանակ

չէ: Այստեղ` դատարանում իր եղբոր որդու` Գագոյի գործն է լսվում: Թե եղբայրը

ողջ լիներ`էլի ոչինչ: Եղբայրն արդեն երկու տարի է, որ մեռել է: Ուրեմն ինքը հոր

նման է Գագոյի համար: Ինչ անենք, թե Գագոն արդեն հիսունն անց է: Հիսուն

տարեկանին հայր պետք չէ՞: Հայր բոլորին է պետք: Մարդը, եթե նույնիսկ հարյուր

տարեկան էլ դառնա, ծնողի կարիք է զգում: Թող Գագոն տեսնի, որ ինքն էստեղ է:

Ճիշտ է, փող խաղացնել չի կարող և ծանոթ էլ չունի, բայց ինքն էլ ի՛ր չափով է հայր:

Այդպես ձգված նստելուց հոգնեց, մրսեց ու կամաց-կամաց գլուխը քաշեց ուսերի

մեջ, գլխարկը դրեց, և աշխատեց այնպիսի դիրք գրավել, որ ճողվածքի մրմուռը

մեղմանա: Հետո թմրեց և ականջին հասած հատ ու կտոր բառերն սկսեցին սահելանցնել

կողքով: Դատախազը անհետաքրքիր ու միատոն էր կարդում մեղադրականը,

և մարդու վրա թմրություն էր իջնում: Չզգաց, թե ինչպես աչքը կպավ: Մի

կարճ պահի մեջ երազ տեսավ. իբր իրենք`ինքն ու Գագոն Ձկնագետի ակունքում

են: Այնտեղ, ուր ձկնկիթն իշխան է դառնում, ապրում է սառն ու մաքուր ջրերի մեջ,

մինչև որ լողակներն ամրանում են, ու ջրի հոսանքն ի վար գալիս է դեպի լիճ: Բայց

իշխանի մանրաձկան փոխարեն ջրի մեջ խլրտացող գորտի շերեփուկներ էին:

-Էսքան շերեփուկն ինչի՞դ է հարկավոր,- զարմացած հարց էր տալիս ինքը:

-Բա չգիտե՞ս…,- հորեղբոր միամտության վրա ծիծաղում էր Գագոն,- կծախենք,

փող կսարքենք: Չգիտե՞ս` հիմա ճգնաժամ է, մարդիկ շերեփուկի կարիք ունեն:

-Չե՜ն ուտի,- թերահավատորեն ծոր էր տալիս ինքը:

-Կկակղեն՝ կուտեն,- հավատացնում էր Գագոն,- ժողովուրդն էն տեսակ բան է,

որ ոնց սովորեցնես`էնպես կգնա:

Հետո հայտնվեց եղբայրը: Գիտեր, որ մեռած է, զարմանում էր, որ եկել է:

-Էս ինչի՞ ես եկել,- հարցնում էր կիսավախեցած-կիսազարմացած:

-Ինչի՞,- դժգոհ փնչացնում էր նա,- եկել եմ, որ էս էշ ներկողին խելքի բերեմ: Ախր

ո՞վ է տեսել, որ մարդկանց ձկան փոխարեն խաբելով շերեփուկ ու գորտ կերցնեն:

Եղբայրը Գագոյին էր «էշ ներկող» ասում: Հին կոմունիստ էր, պատերազմի մասնակից,

հավատում էր Մարքսի ու Լենինի ասածներին և որդու ոլոր-մոլոր ընթացքը

չէր խրախուսում:

-Դու էշ ներկող ես,- ասում էր,- ծեր, հալից ընկած էշին ներկում, սարքում ես ջահել,

մի տարեկան քուռակ և սաղացնում ես միամիտ ու խեղճ մարդկանց վրա:

Իսկ Գագոն մանկությունից իմացել էր, որ կյանքը դաժան բան է: Եթե դու չխաբես,

քեզ կխաբեն: Եթե թույլ տաս, որ մի անգամ գլխիդ բամփեն, բռունցքը կսովորի գըլ-

38

խիդ: Գլուխդ էլ՝ բռունցքին: Ամեն մարդ աշխարհում մի կտոր հաց պիտի ուտի, բայց

էդ հացը ձեռք բերելն էդքան հեշտ ու հանգիստ չէ: Թե ուշքդ կորցրիր, թե միտքդ

շեղեցիր, հացդ հարամ կանեն, ձեռիցդ կառնեն, հացի փոխարեն ձեռդ աթար կտան

ու չես իմանա, թե ոնց եղավ: Գագոյի ուսուցիչը կյանքն էր եղել, և նա գիտեր, որ

աշխարհում ոչ մի բան ձրի չի լինում: Մարդ կա`նայում է ունևորներին ու երանի

տալիս: Չի մտածում, որ հարստություն կուտակելը դժվար է, իսկ պահպանելն

ավելի դժվար է: Գագոն գիտեր էդ օրենքը, լավ յուրացրել ու վարժվել էր նրա ամեն

մի տառի ու բառի ընթերցանության մեջ, բայց էդ օրենքից ոչինչ չէր հասկանում

հայրը և չէր էլ ուզում ենթարկվել դրան: Գրքերի ճշմարտությունները հալած յուղի

տեղ ընդունած՝ ամեն անգամ գալիս, կանգնում էր Գագոյի ճամփին: Ոտքի մեկը

թողել էր պատերազմի դաշտում ու եկել էր, որ իրենց կիսավեր գյուղում կոմունիզմ

կառուցի: Խորհտնտեսության ղեկավարությունը բերքի մի մասը ծախում, մյուս

մասը պահեստ էր լցնում, ինքը պահակ էր, տեսնում ու չէր հավատում: Ջայլամի

պես գլուխն ավազի մեջ պահած՝ սրտի մաքրությունը հանում, փռում էր գյուղի, դիզանոցի,

դաշտից նոր բերած ցորենի կույտի վրա ու չէր հավատում, որ իր դրած

նշանը խախտվել է: Գիտեր`խախտվել է ղեկավարության ձեռքով, բայց հավատը չէր

գալիս: Ապրում էր հաշմանդամի թոշակով, պահակության աննշան կոպեկներով ու

աչքերը լճին հառած սպասում էր արդարության ու կոմունիզմի գալուն: Երբեք մի

կարգին կերուխում չէր արել, կնոջն ու երեխաներին մի անգամ նոր շոր չէր առել,

բայց անընդհատ կռվում էր Գագոյի հետ: Նրա համար Գագոն ձկնագող էր ու

հանցագործ: Սպառնում էր սեփական տղային դատի տալ: Ամեն օր` առավոտնից

իրիկուն նրա մեջ կռիվ էին տալիս հայրական զգացմունքն ու կոմունիստական գաղափարը,

օրինապահությունն ու հարազատ զավակին չար ուժերից պահպանելու

ձգտումը: Գագոն հոր հետ համաձայն չէր: Գիտեր, թե աշխարհում ինչ է կատարվում,

ամեն օր տեսնում էր, թե մարդիկ ինչպես են կշեռքի նժարն իրենց կողմը

թեքում, ինչպես են ստում, գաղափարախոսությամբ ձեռնածություն անում, կոմունիստ

են դառնում` պաշտոն, փող, դիրք ու պատիվ ձեռք բերելու համար: Հոր

ասածն ուրիշ էր, կյանքինը`ուրիշ:

-Քո ասածները գրքերի մեջ են գրված,- ասում էր խնդմնմդալով,- մարդիկ հեշտ

են ապրում, մարդիկ միշտ չէ, որ իրենց խոսքին հավատարիմ են մնում: Մի բան

ասում են, մի այլ բան անում: Դու կյանքից հեռու ես, դու կյանքին տալիս ես, ուրիշները

վերցնում են: Դու էս երկրին շատ բան ես տվել`մի ամբողջ ոտք, ու հերիք է: Ես

չեմ ցանկանում տալ: Մի տանից խորհրդային երկրին մի ամբողջ կյանք ու վրան էլ՝

մի առողջ ոտք տալը բոլ ու բոլ է:

Հայրը զայրանում, ափերից դուրս էր գալիս ու, թեև Գագոն էլ արդեն երկու երեխայի

հայր էր, ձեռնափայտը շպրտում էր նրա կողմ: Գագոն խույս էր տալիս, սպասում,

հետո գնում էր, ձեռնափայտը բերում տալիս էր հորը.

-Առ, խփիր, բայց մի զայրանա: Դու քո կյանքն ունես, ես`իմը: Ես ամեն օր տեսնում

եմ, թե Մարքսի ու Լենինի անունը տալով կոմունիստներն ինչ են անում: Հասկացի՛ր,

Լենինը մնացել է դամբարանում ու գրքերի մեջ: Դու չես տեսել ու չգիտես, թե ինչ

39

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

ուժ ունի փողը: Դու երբեք գրպանիդ մեջ երեք ռուբլուց ավելի չես ունեցել: Ամբողջ

մի ամիս տանջում ես էդ երեքանոցը, առիթի դեպքում ձեռքդ գրպանդ ես տանում,

տրորում, ճմրթում, բայց չես ծախսում: Ամսվա վերջում էդ թուղթը գրպանիդ մեջ

սմքում, մաշվում է ու ծախսված չլինելու ցավից լրիվ կորցնում է արժեքը: Դու

չգիտես, որ փողը ոչ թե խնայելու համար է ստեղծված, այլ ծախսելու: Ուրիշներն

իրենց պատերազմ գնալը դրոշ սարքած աշխարհի քթի տակ թափահարում ու օգուտ

են քաղում, իսկ դու…

-Ինձ հետ գործ չունես,- ամեն անգամ կիսախռով նետում էր հայրը, ցանկանում

էր ձեռնափայտը որդու գլխին իջեցնել, բայց սիրտը մրմռում էր նրա համար:

Իսկ Գագոն գիտեր`փողի ուժը ցանկացած օրենքից ու արդարամտությունից մեծ

է: Փող ունես, ուրեմն հարգանք ունես, փող ունես, ուրեմն քո առջև բաց են բոլոր

դռները: Բայց փողը և՛ ծախսել պիտի իմանաս, և՛ խնայել ու պահել, քանի որ այն քո

ձեռքից խլել ցանկացողները շա՜տ-շատ են:

Եվ տարիների հետ հայրն ու Գագոն կամաց-կամաց հեռանում էին իրարից: Իրար

սիրում էին, ցավում էին իրար համար, բայց ամեն մեկն իր ճիշտն ուներ և ամեն

մեկին թվում էր, թե մյուսն է սխալ մտածում, սխալ խոսում, սխալ ապրում: Հիմա

հայրն ու Գագոն առանձին գոյություններ էին: Առաջ, հավիտենության մեջ, ինչ-որ

ժամանակ մի են եղել, իսկ հիմա առանձին են, ամեն մեկն իր համար: Հայրը չգիտեր,

թե Տաճատ Մինայիչն ու մյուսներն ինչպիսի ախորժակով են ուտում խալավոր

իշխանը, նա չէր տեսել, թե Երևանից ու Մոսկվայից եկած մեծամեծ պաշտոնյաներն

ինչպես են իշխանը ոչնչացնում, որ հետո գնան ու նորանոր խիստ որոշումներ ընդունեն՝

լճի պաշարները պահպանելու մասին:

Հայրն այդ մասին չգիտեր, նա հավատում էր հեռուստացույցին: Կուսակցական

դռնփակ ժողովի էր գնում և տուն գալով մտահոգվում էր խորհրդային երկրի ցավերով,

առանց իմանալու, որ կյանքի ու հեռուստացույցի ճշմարտությունները տարբեր են:

Հորեղբայր Բաբկենը գիտեր հոր ու որդու հակասության մասին, բայց երկուսին

էլ սիրում էր: Չէր խառնվում նրանց վեճին. իր ի՞նչ գործն էր մսի ու եղունգի արանքը

մտնելը… Մանավանդ, որ Գագոյի մեծ շրջապատ ունենալը եթե օգուտ էլ չտար,

վնաս չէր տա: Ճիշտ է, սեփական ընտանիքն ինքն էր պահում, երբեք Գագոյի կամ

ուրիշ որևէ մեկի հույսին չէր, բայց դե հույսն, այնուամենայնիվ, լավ բան է: Լավ է,

երբ գիտես, որ թիկունք ունես, հարկ եղած դեպքում քեզ օգնության հասնող ունես:

Հարազատդ որքան էլ որ միսդ ծամի, ոսկորդ հո չի՞ շպրտի:

Հիմա հորեղբայրը նստել էր դատարանի դահլիճի վերջին շարքում, գլուխն ուսերի

մեջ քաշել, ճողվածքի ցավն ատամի տակ առած՝ ցույց էր տալիս իբր լսում է: Երբ

քնի առաջին ալիքն անցել էր, կամաց-կամաց զարթնելով դիրքը չէր փոխում`իբր

հենց սկզբից էլ, աչքերը փակ, լսում էր: Չէր էլ մտածում, որ նիստին իր ներկա

գտնվել-չգտնվելը ոչ մի օգուտ կամ վնաս գործին չի բերելու: Այդպես էլ աչքերը փակ

լսեց դատավորի հայտարարությունը.

-Դատական նիստը հետաձգվում է մինչև երկուշաբթի:

Չիմացավ հետաձգելու պատճառը, բայց զգուշությամբ վեր կացավ տեղից: Զգաց`

40

ճողվածքը գնաց տեղը: Բախտն այնքանով էր բերել, որ առավոտնից բան չէր կերել

և աղիքները դատարկ էին: Խառնվեց ժողովրդին, ուզեց մոտենալ Գագոյին, հույս

տալ, ինչ-որ լավ բան ասել, բայց տեսավ, որ տղաները հոր հետ ինչ-որ բանի մասին

են խոսում: Չուզեց մեջ ընկնել, մանավանդ, որ գրպանը դատարկ ու ծակ էր:

Նայեց հեռվից, փորձեց եղբոր որդու հայացքը որսալ, ժպտալ, ինչ-որ լավ բան

ասել, բայց Գագոն շատ էր մտահոգ ու զբաղված: Գնաց դեպի դուռն ու բարձրաձայն

կանչեց.

-Ջանիդ մատաղ, Գագո, ախր դու ուրիշի հավին «քշա» ասող չես, սրանք քեզնից

ի՞նչ են ուզում:

Գագոն մի պահ խոսակցությունից շեղվեց, հետո դիմեց փոքր տղային.

-Սաքո, ասեք թող ձայնը կտրի, կրակի վրա յուղ լցնելու կարիք չկա:

Երբ Գագոյին տարան, հարազատներից ամեն մեկը գնաց իր գործին:

Հորեղբայրը կանգնել մնացել էր Արտակի սև ջիպի կողքին: Մտածում էր․ Գագոյենց

տուն կգնա, կասեն-կխոսեն, մի բան կորոշեն, մի կտոր հաց կուտեն: Բայց

Գագոյի տղաները նստեցին մեքենան ու ասես հորեղբորը չէին ճանաչում՝ դուռը

շրխկացրին քթի տակ: Հետո, երբ շարժվում էին, Արտակը բացեց մեքենայի պատուհանն

ու դարձավ Բաբկենին.

-Հոպար, դու դատին էլ մի՛ գա, էլի:

-Ինչի՞, արևիդ մատաղ,- առաջ գնաց Բաբկենը։

-Տարիքով մարդ ես, գործ-մործ կունենաս գյուղում:

Բաբկենը նեղացավ․

-Էդ ի՞նչ գործ պիտի ունենամ, որ իմ Գագոյից թանկ լինի ինձ համար:

-Եսի՞մ:

-Ես պիտի գամ․․․ Գագոն իրեն մենակ չպիտի զգա:

-Կամաց,- հոնքերը խոժոռեց Արտակը,- կամաց, ուրիշները կլսեն:

-Ես ի՞նչ եմ ասում, որ լսեն,- զարմացավ Բաբկենը:

-Գալիս, տակից-գլխից խոսում ես,- չդիմացավ ու չորեց մյուսը՝ Սաքոն:

«Ափսոս, եղբորս անունն է վրադ»,- մտածեց Բաբկենը, բայց ժպտաց․

-Ինչի՞, ես անխելք մա՞րդ եմ, որ տակից-գլխից խոսեմ:

-Բա քո արածն արա՞ծ էր: Առանց մտածելու խոսեցիր, մարդիկ իրար հասան:

Լավ էր, շուտ կանխեցին, թե չէ…

-․․․թե չէ՝ ի՞նչ: Իրենց երևակայում են: Կարծում են՝ Գագոն անտեր է: Իրենք քարտուղարի

տղա են եղել, իսկ Գագոն պատի ծակի՞ց է ելել,- աշխատում էր Գագոյի

տղաներից ստացած վիրավորվածությունը թաքցնել ու չէր կարողանում:

-Մի խոսքով,- նրա խոսքը կտրեց Արտակը,- հիմա գնա տուն, գյուղ գնացող վերջին

ավտոբուսն ուր որ է կշարժվի: Գնա, հանգստացիր, ինչ պետք է`մենք կանենք:

Փայլուն մեքենան տեղից պոկվեց ու հեռացավ: Բաբկեն հորեղբայրը շվարած

նայեց հետևից ու առաջին միտքն այն էր, որ խնդրի՝ մինչև ավտոկայան տանեն,

հետո հասկացավ` իրեն վիրավորել են: Սիրտը ծակեց, դառը մի գունդ բարձրացավ

ու փղձուկ դարձավ․

41

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

-Աղքատ մարդու օրը կտրվի: Ինչ էլ անես, կասեն էն՝ չէ՛: Թե փող ունենայի…,-

տնքաց ինքն իրեն, հետո հիշեց խնայդրամարկղում հող դարձած քսանհինգ հազար

ռուբլին։- Փող փոխող, վիզդ տակդ մնա՛ր․․․ Բա Բաբկենն էդ մա՞րդն էր, որ նրա

խոսածն ավելորդ համարեին կամ ճամփի մեջտեղը թողնեին հեռանային: Ինչի՞,՝ ես

մուրացկա՞ն եմ, թե՞ անպատիվ մարդ։ էն ժամանակ, որ ես փող ունեի, դուք կամ

ձեր հերն ու՞ր էիք:

Քի՞չ էր, որ խնայդրամարկղից հանել, բերել, տվել է.

-Ա՛ռ, Գագո ջան:

Բաբկենը չգիտեր, որ Գագոն մի անգամ էլ իրենից պարտքով փող է վերցրել։ Տաճատ

Մինայիչի համար: Բաբկենն ի՞նչ իմանար: Ինքն իր աշխատանքին էր: Առավոտ

վաղ գնում էր գործարան, բայց գործարանում ոչ թե վարպետի գործ էր անում,

այլ սևագործ բանվորություն: Եթե փոս կար փորելու, Բաբկենը պատրաստ էր, գործարանի

այգին մշակողի կարի՞ք ուներ, Բաբկենը ողջ մնար: Աշխատում էր` գլուխը

կախ, և լավ էլ վճարում էին: Ամեն ամսագլխին աշխատավարձի մի մասը խնայդրամարկղ

էր դնում, թե «Էրեխի տեր ենք»…, իսկ եթե Գագոն կամ մի ուրիշն իրեն մարդատեղ

էր դնում ու պարտքով փող էր ուզում` չէր մերժում:

Գագոն Բաբկենին չասաց, որ Տաճատ Մինայիչին փող է պետք: Էդ ժամանակ

արդեն Մինայիչին հանել էին պաշտոնից: Մի փոքրիկ գործ էին տվել, թե յոլա գնա:

Մինայիչն անիմաստ էր համարել վիճելն ու կռվելը, պատվից ցածր էր համարել

խնդրելը, բայց տարիների սովորությամբ և՛ ընտանիքն էր շարունակել ծախսել, և՛

ինքը: Եվ Մինայիչս սկսել էր պարտքեր վերցնել: Այդ անգամ դիմել էր Գագոյին,

Գագոն ասել էր` չկա, Մինայիչն ասել էր.

-Մի ճար արա, շտապ Մոսկվա եմ թռչելու:

Գագոն մտածել էր` գնում է վերևներում գործերը դզի, գա, բայց սխալվել էր:

Նախօրեին Մինայիչին զանգահարել էր Ելենան: Զարմանալի ու չտեսնված բան`

ուղիղ տուն էր զանգահարել: Տաճատը զարմացել էր, բայց աշխատել էր ցույց չտալ:

Առաջին պահ ձայնը չէր ճանաչել: Ելենայի զրնգուն, կենսախինդ ձայնից բան չէր մնացել:

-Տաչատ, բարև,- ասել էր Ելենան:

-Բարև ձեզ, Ելենա Սոլոմոնովնա,- ընտանիքով կաշկանդված ասել էր Մինայիչը:

-Տաչատ,- նա միշտ այդպես էր դիմում Մինայիչին,- Տաչատ, վատ եմ:

Մինայիչի սիրտը ծակել էր: Վատ բան էր գուշակել ու ծակել էր, տագնապով

թպրտացել:

-Ի՞նչ է պատահել:

-Հիվանդ եմ, Տաչատ,- ասել էր, մի քիչ սպասել էր գծի այն կողմում, հետո միանգամից

ասել էր մտքինը,- վատ հիվանդությունից է: Ինձ չեն ասում, բայց ես գիտեմ:

Լռությունը թանձրացել էր Մինայիչի բնակարանի միջանցքում, խտացել, դար-

42

ձել էր նրա կոկորդը բռնող ոսկրոտ ձեռք: Հեռախոսագծի այն կողմում լսվում էր

Ելենայի ծանր շնչառությունը:

-Տաչատ, ես այս աշխարհից չեմ կարող գնալ առանց քեզ հրաժեշտ տալու:

Ի՞նչ էր պատասխանել Մինայիչը, ինչպե՞ս էր ասել, որ կինն ու մյուսները գլխի

չընկնեն, Գագոն չգիտեր, բայց Մինայիչը որոշել էր փող ճարել ու գնալ Ելենային տեսնելու:

Իր կյանքի վերջին քսան տարում առաջին անգամ փողի կարիքը խեղդել էր

նրան: Առաջին անգամ դիմել էր ծանոթ-բարեկամներին փողի խնդրանքով, մերժում

էր ստացել և հույսը մնացել էր Գագոն:

-Չկա, Մինայիչ,- տնքացել էր Գագոն,- գիտես, երկրում ամեն ինչ իրար է խառնվել,

մարդկությունն ու շնորհքը վերացել են: Ժողովուրդը արդարություն գտնելու համար

փողոցներն է լցվել ու հանրահավաք է անում… Փող չկա:

-Մի բան արա, օդ ու ջրի պես պետք է:

Եվ Գագոն Բաբկեն հոպարից երկու հազար ռուբլին վերցրել, տվել էր Մինայիչին:

Հավատացե՞լ էր Մինայիչը, որ Գագոն պարտք է վերցրել, թե՞ ոչ, բայց տոմսն առել,

թռել էր Մոսկվա:

Մինայիչը ոչ մի անգամ Ելենայի տանը չէր եղել և տեղը չգիտեր: Գտավ դըժվարությամբ:

Նախ շենքի մոտից զանգահարեց, հետո տուն գնաց: Ավելի լավ էր`

չգնար ու Ելենային այդ վիճակում չտեսներ: Բայց եթե չգնար, ամբողջ կյանքում

իրեն մեղադրելու էր դավաճանության համար: Այսինքն չգնալը կնշանակեր ավելի

շատ ինքն իրեն դավաճանել և ոչ թե Ելենային: Եթե չգնար, կյանքի մնացած բոլոր

43

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

օրերին ինքն իրեն կմեղադրեր, բայց իր հիշողության մեջ կինը կմնար գեղեցիկ, երիտասարդ,

խելացի ու առինքնող: Իսկ հիմա այն հրաշք էակի փոխարեն իր դիմաց

ծերացած, հիվանդությունից դեղնած, խուզած մազերով մի էակ էր, որ իրեն առաջվա

նման «Տաչատ» էր կոչում:

Պարզվեց`հիվանդությունն սկսվել է երկու ամիս առաջ: Որքան Մինայիչը հասկացավ`

դրա պատճառը վախն է եղել:

-Ուրեմն օգոստոսի 19-նն էր,- դողացող ձայնով պատմում էր Ելենան,- առավոտյան

սովորականի նման միացրի հեռուստացույցը և մազերս բիզ-բիզ կանգնեցին:

Պարզվեց Կենտկոմի քարտուղար Գորբաչովին մեկուսացրել են Ղրիմի կառավարական

հանգստյան տանը, իշխանությունն իր ձեռքն է վերցրել Արտակարգ հանձնաժողովը:

Լսեցի, բայց աշխատանքի գնացի: Իսկ հետո, հաջորդ օրը, երբ ժողովուրդը

փողոց ելավ, շրջապատեցին Կենտկոմի շենքն ու մեզ` աշխատողներիս շարքի միջով

անց կացրին: Չէ, վրաներս ձեռք չբարձրացրին, չխփեցին, բայց ծաղրանքը,

վիրավորանքներն ինչ ասես արժեին: Թվում էր մենք դավաճանել ենք երկրին ու ժողովրդին,

բայց ով-ով` գոնե դու լավ գիտես, որ մենք մեր կյանքում արել ենք այն, ինչ

կարողացել ենք: Իսկ երբ անցնում էի ժողովրդի բացած միջանցքով, ինձ դավաճան,

մեղավոր ու սրիկա էի զգում: Հավաքվածներից ամեն մեկը մի բան ասում էր, անվանարկում

ու վիրավորում: Հասկանում եմ մարդկանց. յուրաքանչյուրն իր վիրավորվածությունն

ուներ իշխանություններից, յուրաքանչյուրն իր չստացված կյանքի

համար քավության նոխազ էր փնտրում, բայց նրանց թիկունքում կանգնած ղեկավարնե՞րն

ինչու էին այդպես վարվում: Չէ՞ որ մի ժամանակ նրանք էլ մեզ հետ

բարիկադի նույն կողմում էին: Չէ՞ որ ես և ինձ նման շատերը, դպրոցից սկսած հավատարիմ

ենք եղել գաղափարին, գոնե մենք կարծել ենք, որ աշխատում ենք ժողովըրդի

համար: Եթե դավաճանում էին` նրանք էին, ովքեր այսօր էլ ժողովրդավարության

անունից են հանդես գալիս: Ես այդ ժամանակ զգացի, որ այլևս ապրել չեմ ուզում:

Ինձ համար աշխարհում միանգամից ամեն ինչ դարձավ ցավալի ու անհետաքրքիր…

Ես գաղափարին ծառայելու համար նույնիսկ ընտանիք չկազմեցի…

Եկել էր տուն, պառկել ու այլևս վեր կենալ չէր կարողացել: Հետո, երբ բժշկի էր

գնացել, հետազոտել ու պարզել էին, որ չարորակ ուռուցք կա լյարդում:

-Ես հունիսին էի հետազոտվել, ամեն ինչ մաքուր էր,- Տաճատի ձեռքը բռնած

ասում էր Ելենա Սոլոմոնովնան,- ով ինչ ասի` չեմ հավատա: Ես գիտեմ, որ ամեն ինչ

օգոստոսի 20-ի այդ չարաբաստիկ կեսօրին եղավ:

Հետո սեղան նստեցին: Տանը Ելենայի եղբոր աղջիկն էր: Աշխատում էր չխանգարել

նրանց զրույցը: Իսկ երբ սեղան նստեցին, Ելենան ժպտաց. նախկին օրերի

չարաճճի ժպիտն էր, որի համար խենթանում էր Տաճատը:

-Տաչատ Մինայիչ,- ժպտաց,- Հայաստանից ես եկել ու կոնյակ չե՞ս բերել:

Տարել էր, բայց եղբոր աղջիկն ասել էր` չի կարելի: Ինքն էլ գիտեր, որ չի կարելի

ու ձայն չէր հանել:

-Հը՞,- միտքը կուլ տվել ու ասելիք էր փնտրել Տաճատ Մինայիչը:

-Հը՞,- նրան ձեռ էր առել Ելենան:

44

-Բերել եմ, բայց ախր…

-Ախր քեզ չի կարելի,- էլ չէր համբերել եղբոր աղջիկը:

-Ի՞նձ,- ժպտացել էր Ելենան,- ինձ այսօր ամեն ինչ կարելի է:

-Ո՞նց,- զարմացել էին:

-Ասեմ` իմացեք: Դուք ինձ խաբում եք, իսկ ես գիտեմ, որ լյարդի չարորակ ուռուցք

ունեմ: Ցիռոզ չէ, ուռուցք է: Գիտեմ նաև, որ իմ ապրելուն մի քիչ ժամանակ է մնացել:

Հիմա արդեն միևնույնն է, Տանյա, Տաճատը կողքիս է: Ես ուզում եմ վերջին անգամ

բաժակ խփել նրա հետ, զրուցել, մի կում կոնյակ խմել հին օրերի պես… Շա՞տ է

ուզածս, Տանյա: Ասենք մի քանի ժամ ավել ապրեցի, հետո՞…

Տանյան արցունքն աչքերին փորձեց հագցնել Ելենայի շորերը:

-Տաչատ, դուրս գնա,- պահանջեց կինը,- ես չեմ ուզում, որ դու ինձ հիվանդ ու

խեղճացած տեսնես: Ես միշտ հմայիչ ու գեղեցիկ եմ եղել քեզ համար, ուզում եմ, որ

քո հիշողության մեջ այդպիսին մնամ նաև… Իսկ դու լաց մի լինի աղջիկս, շորերս

հագցրու… Բաց լուսամուտը, սենյակն օդափոխիր, թող դեղերի ու հիվանդության

հոտերը մաքրվեն: Հոգնել եմ այդ հոտերից:

Տաճատ Մինայիչը, նույնիսկ Ելենայի մահից տարիներ անց զարմանում էր նրա

քաջության վրա: Մարդն ինչպե՞ս կարող է այդքան սառնասրտորեն դիմավորել

մահը, մարդն ինչպե՞ս կարող է չսարսռալ մահվան սառը մոտիկությունից: Ելենան

չէ՞ր վախենում, թե՞ իրեն քաջ էր պահում, Տաճատը չգիտեր: Չէր հասկանում նրան:

Նախկին կենսախինդ կնոջ փոխարեն հիմա սմքած, իր մեջ ամեն ինչ հաշված ու

կշռած մեկն էր նստած, որ մահվան մոտենալը զգալով չէր չարացել, բայց նաև բարի

չէր դարձել: Համակերպվել էր մահվան մտքին ու ցանկանում էր այս կյանքի հետ իր

վերջին հաշիվները փակել:

-Մի սառի՛ր, Տաչատ, բաց կոնյակը, բաժակները լցրու,- հրամայեց Ելենան,- թող

ձեռքերդ չդողան: Ես այս կյանքում ազնիվ եմ ապրել: Ծառայել եմ այն գաղափարին,

որին հավատացել եմ: Հիմա մարդիկ ելել են փողոց ու փորձում են ապացուցել, որ

այդ գաղափարը սխալ է եղել: Չգիտեմ, չգիտեմ… Ես հավատում եմ այն երազանքին,

որը փայփայել եմ այսքան տարի: Ախր յոթանասուն տարի փորձեցին իրականացնել:

Ինձ նման քանի՜ նվիրյալներ գլուխները դրեցին մարդկանց բարօրության համար:

Ստացվե՞ց… Չէ, Տաչատ, չստացվեց: Բայց ախր… Ասենք հիմա նոր դար է բացվում`

21-ը: Մեր սերունդը միամտորեն հավատում էր, թե այդ ժամանակ մարդիկ կոմունիզմի

դարաշրջանում կապրեն: Չեղավ, ինչ-որ բան սխալ էր: Ես իմ ապրածից,

արած-չարածից դժգոհ չեմ: Աշխատել եմ անել այն, ինչ ճիշտ եմ համարել: Գիտեմ,

մահս մոտ է և չեմ վախենում: Ասեմ` Աստծուն հավատու՞մ եմ, չէ: Չեմ հավատում:

Ինձ համար ինչ կա`այստեղ է, այս կյանքում, իսկ այդ կյանքը հասել է վերջակետին:

Իմացի՛ր Տաչատ, եթե որևէ մեկին իսկապես սիրել եմ, դու ես եղել, եթե իմ կյանքում

քաղցր ու լավ օրեր եմ ունեցել`էլի քեզ հետ է եղել: Տարվա մեջ մի ամիս… Չէ, ասենք

մի ամիս չէ, քսանչորս օր…

-Ելենա, բավական է, կհոգնես,- նրա ձեռքը բռնեց Մինայիչը:

-Չէ, չեմ հոգնել, թող խոսեմ: Դու երբևէ տեսե՞լ ես, որ ես այսքան խոսեմ: Չե՜ս

45

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

տեսել… Հիմա թող խոսեմ: Չգիտեմ` կնոջդ ու զավակներիդ ինչ ես ասել, որ եկել ես,

աշխատանքի տեղն ի՞նչ ես ասել: Եթե կինդ իմացել է մեր կապի մասին, ո՞վ գիտե,

մտածել է, թե քեզ իրենից խլել եմ: Չե՜մ խլել, տարվա մեջ միայն մի ամսվա չափ ես

իմը եղել… Կնոջդ ասա, թող էլ չխանդի:

-Կինս մինչև հիմա չգիտի քո գոյության մասին: Իսկ աշխատանքը…,- ուզում էր

ասել` ես արդեն մի քանի ամիս է, որ շրջկոմի քարտուղար չեմ, բայց լեզուն կծեց,

ի՜նչ պետք էր, որ Ելենան մի վատ բան էլ իմանար: Հարկավոր չէր, մանավանդ, որ

նա կարծես թե ուշադրություն չդարձրեց իր կիսատ թողած մտքին ու բաժակը

խփեց իր բաժակին.

-Ավելի լավ, հիմա խմում եմ քո կենացը, Տաչատ Մինայիչ, ողջ մնաս:

Ելենան կոնյակը խմեց դանդաղ, ասես նրա ամեն կաթիլից բավականություն

ստանալով, հետո ստիպեց, որ Տաճատը հաց ուտի:

-Կեր, գիտեմ, քաղցած կլինես:

Տաճատը փորձեց ուտել, բայց պատառները քերում էին կոկորդը, ներսը պատառպատառ

անելով իջնում էին և գնդվում ստամոքսի մեջ: Զգացողությունը ծանր էր`

ասես հացի փոխարեն պատառ-պատառ ցավ լիներ կուլ տվածը…

Հետո Ելենա Սոլոմոնովնան նստեց բազկաթոռին: Տաճատը ծածկոց գցեց վրան

ու նստեց կողքին:

-Չէ, մի նստիր, Տանյան քեզ համար անկողին է բացել մյուս սենյակում: Գնա, պառկիր:

-Ո՞նց զարմացավ Տաճատը:

-Հա՛, ես շատ լավ եմ զգում այսպես: Ամեն ինչ լավ է ու ոչ մի տեղս չի ցավում:

…Առավոտյան նրան մեռած գտան: Հանգել էր բազկաթոռի մեջ նստած, խաղաղ

ժպիտը դեմքին, հանգիտ ու առանց տանջանքի:

Թաղմանը շատ մարդ չկար: Մի քանի հին ընկերներ էին, որոնց մեծ մասին Տաճատ

Մինայիչը չէր ճանաչում: Հողը դնելուց առաջ մարտական ճառեր արտասանեցին:

«Աննկուն բոլշևիկ, ամբողջությամբ կուսակցությանն ու Մարքսիզմ-լենինիզմի

գաղափարներին նվիրված ընկեր»… Ուրիշ շատ բաներ էլ ասացին, սակայն Մինայիչին

այդ ամենը չէր հետաքրքրում: Նա կանգնել էր նոր գոյացած հողաթմբի մոտ և հիշում

էր անցած տավա սեպտեմբերը, որ վերջինն էր իրենց պայծառ ու լուսավոր

աշունների մեջ:

Անցած տարվա Ելենան կարծես ինքն էր ու ինքը չէր: Չարաճճիություն էր անում,

իրեն պահում էր ոչ թե հասուն կնոջ, այլ աղջնակի նման: Այդ տարվա իրենց գիշերային

զբոսանքները չի մոռանա. քայլում էին երկուսով, ձեռք-ձեռքի տված, քայլում

էին երկար: Քիչ էին խոսում: Ի՞նչ խոսեին` իրար պատմելու բան չունեին, գաղտնիք`

նույնպես: Եվ ահա այդ գիշերներից մեկում, երբ ծովափով քայլել ու հեռացել էին

քաղաքից, հանկարծ թփերի միջից նրանց դեմ ելավ մեկը.

-Կանգնե՛ք,- գոռաց ահազդու ձայնով:

Հասկացան, որ քեֆը լավ է, հասկացան, որ իրենց մենակ է տեսել ու…

-Ի՞նչ ես ուզում,- հանգիստ հարցրեց Մինայիչը:

-Փողե՛րդ:

46

-Իսկ եթե չտա՞մ:

-Եթե չտաս` աղիքներդ կթափեմ,- լուսնի լույսի տակ շողաց դանակի շեղբը:

-Սպասիր,- թևից քաշեց Ելենան,- սա քո շրջկոմը չէ, որ աչքերդ ոլորես ու ամեն

մեկը մի ծակ մտնի, սպասիր:

Տաճատի մեջ, սակայն, գլուխ էր բարձրացրել տղամարդու ըմբոստ «ես»-ը և թևը

կնոջ ձեռքից ազատելով առաջ գնաց.

-Փորձի՛ր, եթե այդքան վստահ ես:

Հետո հիշում է դանակավոր մարդու հարձակումը: Ելենայի ճիչը և այն, որ մարդը

հայտնվել էր առափնյա ավազին: Ինչպե՞ս էր արել, չի հիշում, երևի երիտասարդ

օրերի կոփվածքն իրենն արել էր:

-Թող ձեռքը, թևը տեղից հանեցիր,- նրան մոտեցավ կինը:

-Հա՞,- քմծիծաղեց Տաճատ Մինայիչն ու բաց թողեց ոլորած թևը:

Զգալով, որ ճնշումը թուլացել է, մարդը վեր թռավ տեղից ու փախավ` դանակը

հակառակորդի ձեռքում թողած:

-Սպասիր, ու՞ր ես փախչում,- նրա հետևից գոռաց Տաճատը,- սպասի՜ր, միլի՜ցիա:-

Արածը դերասանություն էր: Դիմամբ էր գոռում, որ մարդը փախչեր:

-Հո քեզ չվնասե՞ց,- երբ արդեն ետ էին դառնում, քնքշացավ Ելենան:

-Չէ, հա՜,- կտրիճ ձևացավ Տաճատը, չնայած, որ աջ թևը մի քիչ ցավում էր:

Այդ գիշեր քայլեցին էլի, իսկ հետո Ելենան իրենց ծանոթության առաջին օրվա

պես քնքուշ ու սիրող էր…

«Մարդուց ոչինչ չի մնում այս աշխարհում,- տրտում մտածում էր Մոսկվայից ետ

գալու ողջ ճանապարհին,- եղած-չեղածը մի փոս է, էն էլ բոլորի համար հավասար

չէ: Մեկին փափուկ ու չոր հող է բաժին ընկնում, մյուսին` քարքարոտ կամ խոնավ»…

«1991թ. օգոստոսին Մոսկվայում տիրող իրավիճակի, կամ ինձ անհայտ

մի այլ պատճառով Մինայիչը ոչինչ անել չէր կարողացել: Բոլոր ծանոթները

գործից ազատվա՞ծ էին եղել, թե՞ ինչ` գործերը կարգի բերել չէր կարողացել:

Ասենք, եթե նույնիսկ Մոսկվայից որևէ մեկը Հայաստան զանգահարած լիներ

էլ, բան չէր փոխվի: Ջրերն այնպես էին պղտորվել, որ… Հայաստանն անկախու

թյան, ԽՍՀՄ ղեկավարությանը չենթարկվելու ճանապարհ էր բռնել: ՀՀՇ-ի

հակակոմունիստական քարոզչությունը, պարբերաբար կրկնվող ցույցերը,

հանրահավաքներն ու գործադուլներն այնպես էին վարկաբեկել կոմունիստ

ներին, որ ժողովրդի մեջ ծովացել էր ատելությունը կուսակցության ու նրա

անդամների նկատմամբ: Այդ պայմաններում Մինայիչը մի՞թե հաջողություն

կարող էր ունենալ, ախր մոտ քսան տարի շրջկոմի քարտուղար էր աշխատել»:

Գագիկ Գևորգյանի դատարանում տված ցուցմունքից

47

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Ավազակի հարձակման հաջորդ առավոտյան Ելենան քաղցր ժպտալով հանդիմանեց.

-Քո գիշերվա արածը տղայություն էր:

-Հա՞,- զարմացավ Տաճատը,- իսկ ի՞նչ կուզենայիր, որ անեի: Նրան կուսակցական

տո՞մսս ցույց տայի, շրջկոմի առաջին քարտուղարի վկայակա՞նս, թե՞ պլենումի

անդամության քո մանդատը: Գուցե թե գրավոր նկատողությո՞ւն տայի անձնական

քարտում գրանցելով:

Կինն զգաց նրա ձայնի միջի պողպատը և լռեց: Լռեց, քանզի գիտեր, որ մի քանի

օր անց բաժանվելու են, գիտեր, որ Տաճատը որքան էլ սիրի, իրեն ենթարկվողը չէ…

Գիտեր նաև, որ Տաճատը իր բնույթով առաջնորդ է: Գիտի` ինչ է անում և ինչպես,

և վստահ էր, որ չի նվնվա երբեք․․․

․․․Մոսկվայից վերադառնալուց հետո տանեցիներին մի նախադասությամբ պատասխանեց.

-Մոսկվայում շունը տիրոջը չի ճանաչում:

Չասաց, թե ինչու էր գնացել, չպատմեց, թե Մոսկվայում որքան խեղճ, ծեծված

ու անտեր է զգացել իրեն: Եթե ժամանակներն ուրիշ լինեին, եթե ժամանակները

խառնված չլինեին և հիվանդ չլիներ Ելենան, ով գիտե, գուցե թե իր հպարտությունը

մի կողմ դներ, նրա ծանոթներին մեջ գցեր… Կուզենար, որ մի որոշ ժամանակով էլ

նույն իշխանությունն ունենար: Երբ մարդուն պաշտոնից հանում են, շատ բաներ

է իմանում, որ առաջ չգիտեր, ճանաչում է մարդկանց և հասկանում, որ նրանք ոչ

թե իր շուրջն են պտտվել, այլ աթոռի, ոչ թե իրեն են պատիվ տվել, այլ աթոռին…

Կուզենար թեկուզ մի կարճ ժամանակով պաշտոնը ետ ստանալ, թեկուզ մի քանիսին

պատժելու համար:

Հասկանում էր, որ աշխարհում ոչինչ ու ոչ ոք հավերժական չէ, հասկանում էր, որ

մի օր իր տակից էլ են քաշելու աթոռը, բայց այդպես և այդ կարգի չէր պատկերացնում:

Այդ օրվա բյուրոյից հետո իր կողերը երկար ժամանակ ցավում էին: Ցավում էին

այնպես, ասես իրեն իսկապես գետնին գցած ու ոտքերով ծեծած լինեին: Ով գիտե,

գուցե շա՞տ էր ձգվել ու լարվել, մարդկանցից շատ անսպասելի խոսքեր էր լսել:

Զարմանալին այն էր, որ այսքան տարվա աշխատանքի մեջ միայն թերին, վատն

ու ծուռը տեսան և գոնե ձևի համար շնորհակալություն չասացին: Չասացին` Ձեր

խորհուրդները մեզ դեռ պետք են, Դուք փորձառու մարդ եք, Դուք…, Ձեզ…, Ձեր…

Գիտեր` ոչ մի նոր պաշտոնյա հնից խորհուրդ չի հարցնում: Ամեն ոք իր խելքն

ունի և ամեն մեկին թվում է, թե ինքն ամենախելացին է: Բայց ախր ձև կա, չէ՞: Մարդուն,

ով էլ որ լինի նա, չի կարելի այդպես ոչնչացնել, այդքան ստորացնել: Հասկանում

էր, եկածը նոր սերունդ է, ուրեմն նաև նոր մտածողություն, ամեն ինչին հասնելու

իր ճանապարհն ունի, բայց նա իր կյանքում նման դատաստան չէր տեսել:

Միայն նիստի վերջում հասկացավ, որ նրանցից յուրաքանչյուրին առաջ մղողը

վիրավորանքը, չհասկացված ու չգնահատված լինելն է: Ոմանք ինչ-որ ժամանակ

ցանկացել են կուսակցության մեջ ընդունվել, ինքը մերժել է: Ինչու՞ է մերժել: Ի՞նչ

իմանա: Հենց միայն նրա համար, որ չէր կարող ամեն մի ցանկացողին այո ասել:

Կուսակցութայն մեջ մտավ, հետո պաշտոնի պիտի ձգտի, ավելի լավ վարձատրվող

48

աշխատանք պիտի ուզի… Ոմանք ժամանակին պաշտոն են ցանկացել ստանալ

ու մերժվել են, մյուսները հույս ունեն հիմա իրեն տապալելով պաշտոն ստանալ…

Այդ ամենը հասկանալի էր, իրականացման ձևն էր անհասկանալի: Ինքը ընկել էր

և բոլոր կողմերից հարձակվել էին վրան: Հարվածում էին` ով ոնց կարող էր: Թե

հիմնական հարվածողները նպատակ ու խնդիր ունեին, նստածներից շատերը

քննադատում ու իրեն ոչնչացնում էին հանուն համերաշխության, մյուսներից ետ

չմնալու համար:

Նրա համար պաշտոնանկությունն անսպասելի էր: Թե մի քիչ ժամանակ ունենար,

գուցե թե ինչ-որ բան ձեռնարկեր: Հեչ բան որ չլիներ, մի քանի հոգուց մեծմեծ

նվերներ ու փողեր կվերցներ… Նրան թվացել էր, թե պաշտոնը միշտ կլինի որպես

կթու կով և ինքը մշտապես կօգտվի: Առածի առյուծի բաժինը միշտ էլ տուն էր

տարել, իսկ տանեցիք… Ջրի բերածը ջուրն էլ տարել էր ու հիմա, պաշտոնազուրկ

լինելուց հետո, Մինայիչը անփող էր, հետևաբար նաև` անշրջապատ, անօգնական:

Չէր հասկանում` ո՞նց կարելի է երկու հարյուր ռուբլի ռոճիկով մի ամբողջ ամիս

յոլա գնալ:

Երկար ժամանակ Գագոյի մոտ չէր գնացել: Տանից դուրս գալու ո՛չ երես ուներ,

ո՛չ հավես: Մի իրիկուն Գագոն ինքը եկավ: Նստեց, զրուցեցին դեսից-դենից:

-Հո քեզ վնաս չե՞ն տվել,- հետաքրքրվեց Մինայիչը:

-Չէ, առայժմ չէ,- խուսափուկ պատասխանեց Գագոն: Չասաց, որ արդեն լեզու է

գտել նոր իշխանությունների հետ: Օգտագործել է Համլետի հետ ունեցած վաղեմի

կապն ու ինչ առաջ անում էր Մինայիչի համար, հիմա, մի քիչ ուրիշ ձևով, անում է

նրանց համար: Չասաց, թե խոսք կա, որ իրեն կառավարական հանգստյան տան

տնօրեն նշանակեն: Ասենք «խոսք կան»-ն ո՞րն էր, փողը տվել, դասավորել է ու օրօրի

հրամանի է սպասում:

Թե Գագոյին հարցնես` Մինայիչից դժգոհ է: Բա ի՞նչ, էդքան տարի հավատարմորեն

ծառայեց, բայց Մինայիչի մտքով չանցավ էդ հասարակ հանգստյան տան տնօրենի

պաշտոնից հանել, մի կարգին պաշտոնի նշանակել: Հիմա, Մինայիչից հետո, կարճ

ժամանակում Գագոն գործերը դասավորել է ու…

Գագոն նույնիսկ սեղանից հրաժարվեց: Մի գավաթ սուրճ խմեց, իսկ գնալուց

առաջ կմկմաց.

-Մինայիչ, էն բանը…, կներես…

Տաճատ Մինայիչն անմիջապես զգաց, որ նրա խոսքի միջից հարգանքի մեծ

մասը պակասել է: Առաջ Գագոն իրեն երբեք «Մինայիչ» ասած չկար: Ինքը նրա

համար միշտ «Տաճատ Մինայիչ» էր կամ «ընկեր Եսայան»: Բացի այդ, Գագոն ոչ մի

անգամ նրան «դու»-վ չէր դիմել, բայց հիմա… Հասկացավ, որ աթոռն իր հետ առել,

տարել է նաև իրեն մատուցվող հարգանքի այդ մասը: Չնկատելու տվեց, բանի տեղ

չդրեց, թավ հոնքերի տակից նայեց Գագոյին: «Գագոն էլ է ծերացել»,- գլխի մեջ

կայծակեց միտքը անպատեհ ժամին հայտնված հյուրի նման: Գագոն հայացքը կախեց,

քառածալ թաշկինակը հանեց ծոցագրպանից, ճակատի քրտինքը սրբեց, հետո

նորից խնամքով տեղավորեց իր տեղում ու շարունակեց.

49

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

-Հիշու՞մ ես, որ Մոսկվա գնալուց առաջ երկու հազար…

-Հա՛, հիշում եմ,- նրան ընդհատեց Մինայիչը,- հիմա չկա, լինի` կտամ:

-Ախր, գիտես, որ ես չունեի, մեր Բաբկենից եմ վերցրել: Երեկ Բաբկենը եկել,

ուզում էր: Ասում էր` փողն օրեցօր արժեզրկվում է, ասում էր` մի էրկու կտոր ոսկի

առնեմ էրեխեքի համար, ախր հասունացել են, ամուսնանալ կա, բան կա, ախր…

Գագոն Մինայիչին չէր ասում, որ ինքը Բաբկենի փողը վաղուց է տվել: Հիմա նոր

պաշտոնի համար եղած փողի մի մասը չի տվել ու դրա համար է պետք: Բացի այդ,

հո չէ՞ր ասի, թե դու հիմա քարտուղար չես, այլ մի փոքր հիմնարկի ղեկավար ու ես

քեզ համար պետական բանկ չեմ: Առաջ լիներ` էլի հա, մի կերպ տազ կանեի, հիմա`

ինչու՞, հիմա` ո՞նց…

-Հա՛,- ձայնը կարծրացրեց Տաճատ Մինայիչը,- էս էրկու օրը մի տեղից ճարեմ`

կտամ, հիմա չկա:

-Լա՜վ,- տնքաց Գագոն ու վեր կացավ` հարցական ակնարկը Մինայիչի աչքերին

հառած, այսինքն` ե՞րբ գամ, այսինքն` ինձ շատ պետք է: Գնաց, բայց Տաճատ

Մինայիչը ողջ գիշեր չքնեց:

-Քեզ ի՞նչ եղավ,- գիշերվա կեսին սիրտ առավ ու հարցրեց կինը:

-Զահրումար եղավ,- մրթմրթաց դժգոհ,- էդքան բերում էի, մի քիչ ետ գցեիր բերաններից,

պահեիր էս սև օրվա համար: Ամեն մեկդ ծախսում էիք ձեզ համար ու չէիք

մտածում` բա հետո՞: Հիմա էդ «հետո»-ն եկել, չոքել է դռանն ու ոչ մեկիդ պետքը չէ:

Կինը չխոսեց: «Քիչ ծախսեիր սիրուհիներիդ վրա»,- մտածեց, բայց տարիներով

ձեռք բերած դիվանագիտությունն ստիպեց ուրիշ ձևով ասել.

-Քի՞չ ես լավություն արել, սրա-նրա վրա քի՞չ ես ծախսել, թող հիմա…

-Թո՛ղ…- պառկած տեղից ելավ, նստեց Մինայիչը,- ում վրա որ ծախսել եմ, արժանի է

եղել, թե չէ, ոչ մեկին հայտնի չէ: Ես տուն բերած, քեզ տվածի մասին եմ ասում:

-Ես էդ փողը ծախսե՞լ եմ,- չքմեղ ձևացավ կինը: Նրա այդ չքմեղությունից Մինայիչի

սիրտը խառնում էր, ներվերը լարվում և ապրելու հավեսը կորչում էր:

-Գիտեմ` դու շուկա չես գնացել, նաև քեզ համար բան չես առել, բայց էդ փողը

տղաներիդ ու աղջկադ միջոցով, հարսներիդ ու փեսայիդ ձեռքով կատվի պոչի տակ

է մտել ու հիմա չկա: Երկու հազար ռուբլին ի՞նչ գումար է, որ ես չունեմ պարտքս

վերադարձնելու համար:

Մինայիչը չլսեց կնոջ նոր արդարացումը, ելավ, շորերը հագավ ու տանից դուրս

եկավ: Ցայգալույսի երկինքը մաքուր ու պարզ էր և լուսինը` կողքին աստղ, ժպտում

էր Մինայիչի հոգսին անտարբեր: Քայլեց քաղաքի ծանոթ ու անծանոթ փողոցներով:

Ասենք եղած-չեղածը մի փողոց էր, որ ձգվում էր քաղաքի ողջ երկայնքով: Ինքը չի

հիշում, թե մեկ էլ երբ է ոտքով անցել այդ փողոցով: Քանի պաշտոն ուներ՝ տանից

մինչև շրջկոմ երկու հարյուր մետրը «պադավատով» էր գնում: Իսկ հիմա ամաչում

է, որ դուրս գա ու փողոցով քայլի: Մարդիկ հազար ու մի բան կմտածեն: Մարդիկ,

մարդիկ… Հաճախ նրանց կարծիքը, նրանց մտածածը նրանց ասածը մեզ համար

ավելի կարևոր է, քան իրականությունը, քան սեփական կարծիքը: Հաճախ այս կամ

այն քայլն ենք անում, որովհետև մարդիկ այդպես են ասում, մարդիկ մեր մասին

50

այդպես են մտածում: Կամ որևէ բան անում ենք միայն նրա համար, որ մարդիկ մեզ

գովեն, չքննադատեն: Եվ դա անում ենք այնպիսի նախանձախնդրությամբ, կարծես

ապրում ենք ուրիշների և ոչ թե մեզ համար:

Քայլում էր փողոցով: Ահա շուկան: Ժամանակին ինքը հատուկ միջոցներ ձեռք

առավ, նախագիծ հաստատել տվեց և այս նոր շուկան կառուցել տվեց: Բայց կառուցելուց

հետո ընդամենը մեկ անգամ է եղել այնտեղ` բացման օրը: Հիմա, ասում են,

շուկան առել է նորահարուստներից մեկը: Լա՞վ է դա, թե՞ վատ, Տաճատ Մինայիչը

դեռևս չի կողմնորոշվում: Մի կողմից գուցե թե լավ է` սրտացավ կլինեն, իրենց

ունեցվածքը պաշտպանել ու ընդարձակել կուզենան: Մյուս կողմից էլ` ու՞մ հաշվին:

Ասենք մի քանի հոգու փորը կշտացավ, ժողովրդի փորը հո չի՞ կշտանա: Մարդն

ինչքա՞ն պիտի հարստանա, որքա՞ն պիտի ունենա, որքա՞ն պիտի շատացնի իր

ունեցածը, որ շուրջը նայի ու հարևանների մասին մտածի: Չի՛ մտածի, հաստատ

չի մտածի: Նախ մարդ արարածի աչքը չի կշտանա, երկրորդն էլ՝ ունևոր մարդուն

միշտ թվում է, թե բոլորն էլ ունեն: Կուշտ մարդը ուրիշի սոված լինելը չի ըմբռնի, չի

հասկանա…

Ահա քաղաքի գլխավոր փողոցում կառուցած առաջին բազմաբնակարան շենքը:

Որքան էր ուրախացել շահագործման օրը: Հետո այդ իրիկուն քաղխորհրդի նախագահի

հետ մի շիշ օղի, լավաշ ու պանիր վերցրին, ելան քաղաքի դիմացի լանջը:

-Այսպես հանգիստ է,- ասաց ինքը,- ականջներս խաղաղ մի բաժակ բան կխմենք,

հաց ու պանիր կուտենք:

Նստել էին երկուսով: Մեքենան ներքևում սպասում էր: Մի-մի բաժակ խմեցին,

հաց ու պանիր կերան և իրիկնամուտի մեջ շողացող քաղաքի լույսերին էին նայում:

Աղջամուղջի մեջ երևում էին վերամբարձ կռունկների կմախքները: Եթե

նույնիսկ չերևային էլ, ինքը մտովի, առանց տեսնելու կարող էր հաշվել, թե քանի

շինհրապարակ կա քաղաքում, քանի շենք է կառուցվում: Հիմա քաղաքի առաջին

բազմաբնակարան շենքի առաջին հարկի գրեթե բոլոր բնակարանները խանութի

են վերածվել: Առևտուր, առուծախ, հիմա ամեն տեղ այդ է: Կապիտալիզմն իր հոլովույթի

մեջ է առել ամենքին: Ինչ հասարակարգ ուզում է լինի, հիմա Մինայիչի համար

մեկ է, մենակ թե մարդիկ մարդավարի ապրեն:

շարունակելի...

51

ԱՐՁԱԿ

ԹԵՈՖԱՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Արձակագիր

ԵԹԵ ԵՍ ԱՅՍՔԱՆ...

«Եթե ես այսքան ցրված չլինեի, պետք է, որ լավ հիշեի այդ օրը, տեսածս, զգացածս,

մանրամասները, անգամ չեմ հիշում՝ 2010-ի դեկտեմբերին էր, թե արդեն հաջորդ

տարվա սկզբին, բայց հնարավոր է՝ երբ սկսեմ… (պատրաստվում էի գրել «մտքերս

թղթին հանձնել», սակայն տեսնում եմ, որ դիմացս ո՛չ թուղթ կա, ո՛չ գրիչ. համակարգչի

սև ստեղնաշարն է մանր ու մեծ «բարձիկներով», մի քմահաճ «մկնիկ» և

այս լայն, որակյալ էկրանը)...

Կարելի է մտքերը համակարգչին հանձնել (բառացիորեն այդպես էլ կա՛), միայն

թե նորաթուխ արտահայտությունը կունենա՞ արդյոք ներքին այն հանդիսավորությունը

կամ քողարկված ծիսականությունը, որ ժամանակի հետ ներծծել է թղթին

հանձնելը։

Թղթին հանձնել՝ խոսքը, իղձը, ակնկալիքը, թաքունը, երախտիքը, օրհնանքը,

անեծքը, գաղտնիքը, արգելանքը, երազանքը, ու դարձյալ՝ իղձերը, խոսքերը, մտքերը…

Ժամանակի հետ սովորել էինք այդ ամենն ու դեռ ավելին թղթին հանձնել, թղթին

պահ տալ, իսկ մինչ այդ էլ՝ ջրի՛ն հանձնել, քամո՛ւն, կրակի՛ն պահ տալ, և դա անել՝

գույնով, ծեսով, հագուկապով, կանոնավոր շարժուձևով, և դա անել նախանձահույզ

նվիրումով, մի աներկբա վստահումով, ընծայումով, զենումով, իրականացման

սպասումով…

52

«Համակարգչի՜ն հանձնել» գուցե մի օր էլ սա՞ մեծարվի, քողապատվի, անգամ՝

գերբնավորվի ու գաղտնա-խորհրդա-պատվի, բավական է միայն, որ ուշադրության

և ունկնդրության կիզակետում տեղակայվի, հավուր պատշաճի վերաբերմունքի

արժանանա։

Այս ինչքան բարդ-բարդ բառեր ասվեցին, հատկապես՝ այդ դժվար ընթեռնելի

գաղտնախորհրդապատվելը. բավական է՝ մի քիչ ավելի մղում կամ ինքնամոռաց

ոգևորություն, և այդ բայն արտասանելիս լեզուդ կարող է հոդախախտ լինի։

«Արտասանելիս լեզուն հոդախախտ լինել»-ն անկասկած պատկերավոր

արտահայտություն է, տպավորություն գործող, նոր մտքեր ծնող, բայց պետք է

ասեմ, որ այն նոր չէ ու իմը չէ, սըր Էլիոթինն է, և նա բոլորովին այլ համատեքստում

է օգտագործում1 1 ։ Բրիտանահպատակ նոբելյանակիրը հայտնի է բառերից ու բառիմաստներից

իր չվախենալու արվեստով, նրա «Մոխրոց Չորեքշաբթի»-ի 2 առաջին

չորս տողի այլասացությունն արդեն բավական է, որ…

Այո՛, իսկապես բավական է, որովհետև մինչ մի մտքից մյուսին եմ անցնում, աննկատորեն

հեռանում, շեղվում իմ հիմնական նյութից (և այնքան էլ ճիշտ չէ, որ ես

չեմ վախենում լեզուս հոդախախտ անելուց), այդ ընթացքում դադարի բաց արած

ճեղքն անընդհատ մեծանում է, իսկ սկսված ու կիսատ մնացած նախադասությունը

(որն ի դեպ տեքստի առաջինն է, անդրանիկը), լուծում չստացած դոմինանտ սեպտակորդի

նման, զարմացած, շունչը պահած սպասում է՝ ինչո՞ւ չի ավարտվում, ու նրա

համար լրիվ միևնույն է, թե ինչ կերպ է դա արվելու՝

գրչագրվելո՛ւ,

փորագրվելո՛ւ,

ստեղնաշարվելո՛ւ,

հպագրվելո՛ւ,

սեպագրվելո՛ւ,

պատկերագրվելո՛ւ,

ավազագրվելո՛ւ,

խազագրվելո՛ւ,

թեկուզև՝ձայնագրվելո՛ւ,

խածատվելո՛ւ,

մորզեի ազդակներով կողք-կողքի շարվելո՛ւ,

գույներով կամ չափերով համադրվելո՛ւ,

վերջապես՝ բանավոր թե գրավոր է դա կատարվելո՛ւ։

Ուստի՝…

1 Հմմտ.՝ «…որպեսզի ստիպի լեզվին, անհրաժեշտության դեպքում այն հոդախախտելով, արտահայտելու

ուզած իմաստը»։ Թ.Ս. Էլիոթ, «Քերթվածներ»։ Նախաբան։ Հեղ. հրատ., Երևան, 2003 թ., էջ 5

2 Թ.Ս. Էլիոթ, «Մոխրոց Չորեքշաբթի» պոեմը գրվել է 1920 թ.։

53

ԱՐՁԱԿ ԹԵՈՖԱՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

(շարունակութուն)

«Ուստի՝…հնարավոր է, որ երբ սկսեմ գրի առնել այն քիչը, որը դեռ կա հիշողությանս

համեմատաբար հասանելի, արտաքին շերտերում, մոռացված մանրամասները

(կարևորն ու անկարևորը թև-թևի տված) ավելի խորքային, հիմնական

պահեստարաններից ի հայտ գալու ցանկություն դրսևորեն, բարեհաճեն վերհիշվել։

Դրանք ինձ պետք են, այդ կարևորներն ու ոչ այնքաններն ինձ համար խիստ

կարևոր են հիմա։

Որտեղի՞ց գիտեմ 3 , որ դրանք կան՝ մշտատև ներբեռնվող, ծանրաբեռնվելուց

չկախվող, պարունակածն անհետ չջնջող 4 անձև ու անիմանալի ընդգրկուններում,

որտեղի՞ց գիտեմ, որ այն, ինչն ուզում եմ հիշել, ինչը ջանում եմ հիշել՝ ա՛յն, իր

ժամանա՛կը, իրեն նախորդողնե՛րն ու իրեն հաջորդողնե՛րը, և շատ ուրիշերը կան

այնտե՛ղ, եթե ես մոռացել եմ։ Դեպի սեփական ներսս շրջված՝ նայում եմ, փորձում

եմ տեսնել։ Բայց չկա, չի երևում, չեմ տեսնում, չեմ գտնում… Այդ դեպքում որտեղի՞ց

գիտեմ, ի՞նչն է հուշում մոռացվածի մասին։ Հուշն ի՞նքը… Նա լուռումունջ նստած

չէ՞ իր բաժին կեցարանում։ Նա ստիպում է ճի՞գ անել, ե՞տ նայել, անհանգի՞ստ

լինել։ Փորփրե՛լ, փնտրե՛լ, վերհիշե՛լ, հենց իրե՞ն հիշել։ Այդ ինչպե՞ս... Եթե ես չեմ հի-

3 Հմմտ․՝ Օգոստինոս Երանելի, «Խոստովանություններ» , գլխ․ 10 և 11 (մասնավորապես՝ ժամանակի,

մտածողության, հիշողության մասին)։ Անկյունաքար, 2008թ․

4 Մուտքագրել, ներբեռնել, կախել, ջնջել և թեք տառերով գրված մի շարք բառեր համակարգչային եզրույթներ և

համակարգչային խոսակցական արտահայտություններ են։

54

շում, ինչպե՞ս կարող է այդ չհիշվածը հուշել ինքն իր մասին։ Թեև «մոռանալ» բառը

ենթադրելի դարձնում է, որ եղել է այդ ինչ-որ բանը, որ մոռացվել է. չեղածն ինչպե՞ս

կմոռանաս։

Բայց գուցե է՛լ ավելի կարևոր է պարզել, թե ցանկություն ունե՞ս, արդյո՞ք պատրաստ

ես հիշել։ Հաճախ մոռանում, ինքներս կամավոր խեղդում ենք հուշը, եղածը,

իմացածը. ամաչու՜մ ենք... բարկանո՛ւմ ենք... վախենո՛ւմ ենք, պաշտպանվում ենք…

քամահրում, անտեսում, արհամարհելով՝ անկարևոր ենք համարում նրան։ Մենք

փակում ենք այն դուռը (գիտակցաբար թե ենթագիտակցորեն), որի հետևում

եղածն անհանգստություն է, տհաճություն է, դառն է, երբեմն՝ ապտակ է մեր իսկ

ձեռքով մեզ հասցված, որովհետև քանի դեռ հիշում ենք, պարբերաբար զգում ենք

շիկացումը այտի...

Ոչ միայն վատը, լավը մոռանում ենք նույն արագությամբ, երբեմն՝ չհասկանալով,

երբեմն՝ անփությունից, երբեմն էլ՝ անկրթությունից կամ այդպես էլ չհասունանալով,

իսկ հիշելու կարողություն, ինձ մեկ-մեկ թվում է, որ անգամ բույսերին է տրված։

Որտեղի՞ց գիտեմ, որ կան… Վստահ եմ՝ չեն կորել, չեն վերացել, ուղղակի մի

տեղում են, որը չեմ գտնում միտք անունը կրող կարծրապնակի 5

բարդ ու բազմանիստ ծալքերից մեկի

մշտապես լրացվող դաշտերից մեկի

իրարից զատված գալարներից մեկի

կողք-կողքի շարված նիստերից մեկի

մանր ու աննշմար խորշերից մեկի

առբերիչ ու արտատար 6 նյարդաթելերից մեկի

պահ առ պահ լրացվող ոստայններից մեկի

դրդող կամ արգելակող ընթացքներից մեկի

ակնթարթորեն կարճ ու շատ ավելի կարճ հատվածներից մեկի

թեև փոքրագույն, սակայն ինքնուրույն մասնիկներից մեկի

կամավոր կամ դրդումով գրգիռ առնող ելուստներից մեկի

ա՛ջ, ձա՛խ կամ այլ անկյուններ գրավող բրգաձև, իլիկաձև աստղաձև, այլաձև

բյուր-բյուրավոր բջիջներից մեկի

անոսր, մանրագույն հյուլեներից մեկի

մեր չիմացած, չպատկերացրած պահեստարաններից մեկի

խորունկ, աննկատ տեղերից մեկում։

Ձեռքով անշոշափ, աչքին անհասու անիմանալի նիշքերում 7 պահ մտած մոռացվածներս

գտնելու լավագույն միջոցը՝ եղածը, դեռևս մնացածն անշտապ շարադրելն

է, ինչն էլ հիմա կփորձեմ անել։

5 Կարծրապնակ–hard disc (հմկրգչ. եզրույթ (անգլ.)։

6 Ողնուղեղի և միջանկյալ ուղեղի միջև գտնվող բոլոր բաժինները կազմում են ուղեղի բունը, որով անցնում են

առբերիչ (կենտրոնաձիգ, զգացող) և արտատար (կենտրոնախույս, շարժիչ) նյարդաթելերը:

7 Նիշք –file (հմկրգչ. եզրույթ) (անգլ.)։

55

ԱՐՁԱԿ ԹԵՈՖԱՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Մի բան հաստատ է, որ ցուրտ էր, սաստիկ ցուրտ… Ձմեռային մի այնպիսի

առավոտ էր, երբ օդի յուրաքանչյուր ումպ ներս առնելիս՝ ակամա գիտակցում ես,

որ շնչելը նույնպես հատուկ գործողություն է, կարող է և ցավոտ լինել։

Ահա, այդ ցուրտը՝ սառնաշիթ քամին բերանն առած, ո՛ր կողմն ասես չէր սուրացել,

սառնաճաք քիթն ո՛ւր ասես չէր խցկել, աչքի տեսածը՝ անկուշտ ժլատի պես

ամենը ժողովել, պահել էր անութի տակի սառցակարկատ փռոցի մեջ, փորձառու

տանտիկնոջ ջանադրությամբ բարուրել, ձեռքն ընկած եղիամով, հենց նոր հունցած

ձնագնդերով, սառցե լեզուներով ու պաղ լուլաներով ճեղք ու բացերը գոցել, կոկել,

դեռ վրան էլ վեցանկյուն սկավառակից 8 կնիք էր խփել։

Նա պարբերաբար լայնաբաց տարածում էր իր փռոցը, դաղող կասկածով

ակաղձուն հայացքն այս ու այն կողմ նետելով՝ դրա տակից ուշի-ուշով հետևում

էր. «Չլինի թե՝ մի տեղից տաքություն սողոսկի, կամ լինի մեկը, որ ըստ արժանվույն

ջանքերս չգնահատի»։ Ցուրտն իր իսկ ազդեցությունից այլևս ինքնամոռաց, գործի

էր դրել՝ ո՜վ գիտե երբվանից ու ինչպես ձեռք գցած՝ տարվա մեկ քառորդին աշխարհը

սառեցնելու մի զորեղ առանձնաշնորհ, և ակնհայտ էր, որ այդ զգլխիչ բավականությունից

իրեն զրկելու ցանկությունը դույզն-ինչ չէր նշմարվելու։

Պետք է խոստովանել՝ նպատակին հասել էր. բոլորն ու ամեն ինչ՝ բանական

էակներն ու անբան արարածները, անգամ անշունչ առարկաները, ներառյալ՝ ձյան

տակ կքած տանիքները և հուսահատորեն կախ ընկած սառցակոլոլ հոսանքաձողերը,

բոլորն ու ամեն ինչ անվերապահորեն ընդունել էին սառնագործի եռանդն

ու կարողությունը, բոլորն ու ամեն ինչ համակերպվել էին այն մտքի հետ, որ դեռ

երկար են «վայելելու» Նորին Ցրտության Բարձր ներկայությունը։

Եղանակային իրողության (և ոչ միայն դրա) դեմ անզոր երթուղային ավտոբուսի

մեջ եմ, սպասում եմ…

Կիրակի առավոտ է. վերադառնում եմ հայրական տանից։ Հորս քառասունքը չի

լրացել, ու ինչպես կարգն է, մենք ամեն շաբաթ օր գալիս ենք, որ շիրիմն այցելենք,

ծաղիկներ դնենք, խունկ ծխացնենք, հարգանք մատուցենք, մորս հետ լինենք, միասին

լինենք, խոսենք կամ չխոսենք (կարևոր բաների մասին ավելի հաճախ սիրում

ենք չխոսել)։ Այս շաբաթ դարձյալ եկել էի...

Սպասում եմ (մյուսների պես), որ վարորդը, շարժիչը գործարկի, անիվները

պտտվեն, մեքենան ընթացք առնի, արագություն հավաքի, առաջ սլանա, որ կարողանամ

վերադառնալ տուն, որ մեր տնից վերադառնամ մեր տուն։ Կրկնություն է,

բայց այդպես է. մեր տնից --> մեր տուն՝ հավասարապես հոգեհարազատ երկու

«տարածք», որոնց մեջ կիսված եմ եղել (հավանաբար՝ և եմ) տարիներ ի վեր։ Ներանձնական

մի հակամարտություն է սա, որը ոչ մի կերպ չի ուզում իրեն սպառել

(կամ ես չեմ թողնում, որ սպառվի). գալիս եմ մի տեղը՝ մյուսին արդեն կարոտած,

8 Ձյան փաթիլները կամ սառույցի բյուրեղներն ավելի հաճախ հանդիպում են աստղաձև վեցանկյան կամ

վեցանկյուն սկավառակների տեսքով։

56

հեռանում՝ անջատումից խռովված, ու հաճախ գալու ցանկությունն ավելի սուր եմ

զգում, քան դրանցից մեկում գտնվելունը…

Կիրակի առավոտ է։

Վերադառնում եմ հայրական տնից։

Տխուր եմ... Բնական է, որ տխուր եմ։ Սիրում եմ, երբ կողքիս ծանոթ մարդ չի՛

լինում, խոսելու առիթ չի՛ լինում։ Հորս մասին եմ մտածում։ Այստեղ նստածներից

ամեն մեկը լուռ, գուցե, ինքն էլ իր հոր մասին է մտածում, նրա ապրած կյանքի, տեսածի,

զգացածի, արածի ու չարածի, նրա՝ վերջին օրերի չարչարումի, խորհրդավոր

հանգչումի, դրան նախորդողի ու հաջորդողների մասին։ Մտածում եմ հորս մասին

իմ իմացածի ու ավելի շատ՝ չիմացածի, շատ բաներ իմ ու մեր նայելու ու հաճախ

չտեսնելու, կարևորները բաց թողնելու, շռայլորեն մսխելու, ապա մուրալու մասին

եմ մտածում (բնական կաշին ներկակայուն է 9 )։ Մտածում եմ այս տարվա մասին՝

դժվար, ձգվող, չվերջացող, վերջեր ու սկիզբներ իրար դիմաց բերող, ինչ-որ բաներ

կապող, շատերը՝ կտրող, ունայնության փոսին 10 դրանք պահ տվող տարվա մասին

եմ մտածում։ Ինքս ինձ ճանաչելուց առանձնապես ոգևորություն չապրելով, ո՛չ

ուրախ, ո՛չ էլ սիրտ ջերմացնող այս մտածումներով ծանրացած, ծուղակն ընկածի

նման սպասում եմ…

Մեքենան տեղից շարժվեց, վերջապե՛ս, արդեն ընթացքի մեջ է։

Պատկերներն անընդհատ փոփոխվում են։

Պատկերները փոփոխվում են, բայց ոչինչ չի փոխվում։

Արդեն ժամը ինն է (ըստ օրենքի՝ լրիվ առավոտ), սակայն երկինքը փակ է, ու

ամեն ինչ այնքան դժգույն է, որ թվում է՝ լուսաբացը սկսել է իր ամենօրյա վաղորդյան

վարժանքը, ո՞ւ... Թմրած աշակերտի նման պապանձվել-մնացել է. մոռացե՜լ է, թե

հետո ինչ պետք է աներ։

Ես նույնպես չգիտեմ ինչ անեմ. ինչ անեմ հիմա, ինչ անեմ հետո, ինչ անեմ ինձ

հետ, այս ամենի հետ, լրացնելուն սպասող պակասներիս հետ, սանձակոտոր վարգող,

թռչող ու չբռնվող ժամանակիս հետ 11 , ձեռքերս դաղող դրա սանձերի հետ։ Նկատել

եմ՝ տարիքի հետ պակասների վրա ավելի եմ կենտրոնանում, քան լրացրածներով

գոհանում։ Վախենում եմ, որ...

«Մի փոքր համբերությո՛ւն. պատկերների հետ այս ժամը կանցնի, քաղաք կհասնես

և...»- Եվ, չգիտես ինչու, հույս ունեմ, որ այնտեղ՝ այդ քաղաքում, ավելի սրտաբաց

դիմավորում է լինելու (գոնե թե՝ եղանակային)։

9 Հմմտ.՝ժող. ասացվածքի հետ. «Կարմիր կովը կաշին չի փոխի»։

10 Արտահայտություն Լ. Շանթի «Հին աստվածներ» դրամայից։

11 «Ինչպես ձիերը երկնային, դուրս վազելով արևմտյան երկրներից,

Սանձակոտոր վարգում են ու անցնում արևելյան ճանապարհով -

Այդպես գարուններն ու աշունները սլանում են սրընթաց ու վրիպական»։ Ժուան Ցզի

«Հին Արևելքի Պոեզիա», ԵՊՀ, 1982թ., էջ 448։

57

ԱՐՁԱԿ ԹԵՈՖԱՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Որովհետև... հո՞ւյս ունեմ…

Սեփական մտքերում ճամփորդելու կարոտած բարիքը հնարավոր էր դարձել անծանոթ

մարդկանցով լի այս փակ, ընթացող տարածքում, ուր իրադրությունն է պայմաններ

թելադրողը. ստիպված ես չշեղվել, չցրվել, ստիպված ես ինքդ քեզ հետ լինել։

Մի բան, ինչից խուսափում եմ՝ խուրձով անպետք պետքականներ անընդհատ ինձ

համար հորինելով։

Ընթացքից դիտողի համար ապակուց այն կողմի համատարած ճերմակությունը

հանդարտորեն պտտվող մի հսկա սկուտեղ է։ Դրա եզրերին արծաթով դաջված

մանրազարդեր են մայթեզրի ժանեկակար մացառները, կոկած փոքր ու մեծ ձընաթմբերը,

դեպի խորք ձգվող արտերի ալրոտած ակոսները, մեկումեջ նշմարվող

անցորդները, երբեմն ուրվագծվող շինությունները, հենասյունների շարասյուններն

ու հատկապես՝ դեռևս անկոխ մայթերից սկիզբ առնող չնշմարվող հեռաստանները։

Այդ բոլորը լռելյայն հերթափոխում են միմյանց, գալիս-անցնում, ասես կրկնվում են՝

քթի տակ ձմեռոտ մեղեդի մրմնջալով.

«Որովհետև հույս ունեմ…

Որովհետև հույս (չ)ունեմ…»

58

Լուռ մեղեդին մերթ բարձրանում, մերթ իջնում է, մերթ կտրտվում, մերթ կորչում է,

ապա նորից կապում է իրար։ Այն շատ է իջնում, երբ ի վար է ձգվում մեր ուղին. կտրտվում

կամ կորչում է, երբ աշխատում են մեքենայի շչակները կամ ինչ-որ ուրիշ ձայն է լսվում

ներսում կամ դրսից. կրկին կապվում է, երբ ամեն ինչն իր շունչը պահում է.

«Որովհետև…

Որովհետև հույս չունեմ կրկին վերադառնալ...»

Օդում առկա մշուշը չափելիության սահմանները լրիվ աղոտել է, պղտոր երկինքն

եկել տարրալուծվել է նույնքան անպարզ հորիզոնի մեջ, սա, իր հերթին, միախառնվել

է ավելի ներքևում եղած անորոշին ու մնացածին՝ ժամանակն ու տեղը ներառյալ։

Այն, ինչ տեսանելի է, նույնքան ենթադրելի է, ինչը որ մոտ է, միաժամանակ հեռու

է։ Ամենը, ինչ կա, հետևանք է ավելի շատ նախկինում տեսածի, հիշողության մեջ

մնացածի, քան այս պահին տեսանելիի։ Եվ ահա՛, դրանց մոտավոր կենտրոնում

թվում է՝ մի կետ կա, մի հենման կետ, գուցե՝ առանցք, ինչի շուրջ կատարվում են

տարածված սկուտեղի անշտապ պտույտները։

Մեքենայի անիվները գլորվում են, լուսամուտից դուրս՝ պատկերները հաջորդում են,

և այդ պտույտներով ամբողջանում են բացօթյա երգահանդեսի ծոր տվող տակտերը.

«Որովհետև ես հույս չունեմ կրկին վերադառնալ

Որովհետև ես հույս չունեմ

Որովհետև ես հույս չունեմ դառնալ՝

Երանի տալով մեկի հմտությանն ու մյուսի խելքին»։ 12

Թվացակա՞ն է այս ամենը... Արդյո՞ք։ Ուզում եմ հավատալ, որ հարթությունը

պտտվում է, որ համրաձայն մեղեդին հնչում է, որ բոլորովին այլ տեղում գրված այս

տողերն այս պահին լուռ, սակայն ներկա են…, որ առանցք կա, հավանաբար կա (ես

այդ բոլորի ականատեսն եմ հենց հիմա)։

Անհավանական է, (գուցե և տարօրինակ՝ այդ մասին մտածելը), բայց հենց հիմա,

տաք օդից գոլացած ինչ-որ մի ճահճուտում՝ կարմիր ոտքերը քշտած, կարմիր կտուցները

կափկափելով գորտերի ու օձերի որսով են տարված այն արագիլները, որոնք մեկերկու

ամսից թևերը տարածելու և ուղղություն են վերցնելու դեպի այս սառնամած

դաշտերը։ Ճերմակաթևերը, ավետաբերները, խորհրդապատվածները… Ինչպե՜ս

ենք սիրում մենք նրանց։

12 Հատված Թ.Ս. Էլիոթի «Մոխրոց Չորեքշաբթի» պոեմի առաջին չորս տողերն են։ «Քերթվածքներ», թարգ.՝ Ս.

Մկրտչյանի, Երևան 2003 թ., էջ 87։

59

ԱՐՁԱԿ ԹԵՈՖԱՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Սովորաբար չեն ուշանում, ոչ էլ ժամանակից շուտ են տեղ հասնում. ժամանակի

հարցում ճշտակատար են արագիլները։ Բայց ինչպե՞ս են որոշում, որ եկել է ժամանակը,

ի՞նչն է ստիպում, որ կերառատ հեռուները թողնեն ու երկինք բարձրանան,

և ի՞նչ են մտածում նրանք այդ երկար թռիչքի ընթացքում։ Ունե՞ն արդյոք հուշեր,

կարոտներ, ունե՞ն սպասումներ, թե՞ միայն ներկայի թափահարումներով են ուղղորդվում.

տարի առ տարի այնտեղից գալիս են այստեղ, որ կեր ունենան, բույն

ունենան, ձագուկ ունենան, որ հաջորդ չուերին, երկինքներում, իրենց կողքին թևածողներ

ունենան…Մենք նման ենք հավատարիմներին 13 , միայն թե մեր ճամփորդությունը

մեկ անգամ է լինում։ Ամեն գարուն նրանք բծախնդրորեն սկսում են

գծել այն շրջանը, ինչը մենք անում ենք մեկ անգամ՝ ընդամենը ա՛յս անգամը, հաճախ՝

միակը չենք հասցնում վերջին հասցնել…

Երկար չենք սպասելու. չենք էլ նկատի՝ ինչպես կանցնեն Մեծագործը, Հյուսիսինը,

Մրրկաքամին, Ավազաքամին, Կատաղին, Սառը, Վատ եղանակի քամին,

ու երբ գա Տաքը 14 ձյունը դեռ լրիվ չհալված, նրանք տեղ կհասնեն։ Այդ ժամանակ

է, որ այս վայրերին նայելիս՝ ուրիշ ճերմակներ կփնտրենք, նրանց կփնտրենք։ Ու մի

օր էլ, դաշտերի մեջ կամ երկնքում մատնացույց անելով, ժպիտը դեմքներիս՝ իրար

լուր կտանք. «Տեսա՞ր՝ արագիլը...Արդեն եկե՜լ են»։

Լուսամուտից այն կողմի մեներանգ համապատկերում, որի բացակա արագիլները

շեղել էին ուշադրությունս, մի թեթև շող ծիկրակեց՝ զարմանքի անհասկանալի

կայծ փոխանցելով ինձ։ Հետո նորից տեսա մեկը, ապա՝ մյո՛ւսը, երրո՛րդը, չորրո՛րդը…

Դրանք լցվեցին, շատացան… Արդեն լույսի ցոլքեր են առկայծում աներկյուղ քնած

դաշտերի, ձնով քողարկված աղբակույտերի, հատուկենտ հանդիպող կառույցների

միջից, նորի՛ց լույսի ցոլքեր են փայլում հեռացող մերկաճյուղ ծառաբների, որթատունկերից

ձերբազատ խաչուկների, համաքայլ հեռացող հոսանքասյուների, արագորեն

իրար հաջորդող երկաթգծի գերանների արանքներից։ Նորի՛ց, նորի՛ց, նորի՛ց…

Հարթության պտույտներին համընթաց՝ ավելի ու ավելի շատ, ավելի հաճախ։

Կարճ միջոցին բնությունը վերափոխվել է, երկինքը բացվել է, արևն է փայլում,

և այն տեղում, ուր քիչ առաջ անարդյունք առանցք էի որոնում կամ հենման մի կետ,

ասես առաջին անգամ երևում է Լեռը՝ արևի հետ հավասար շողարձակելիս։ Այս

պատկերն է դաջված մնացել հիշողությանս մեջ։

Նրա ձյունառատ լանջերից թափանցող լույսը ճառագում է ավելի ուժգին, քան

եթե աշխարհի ողջ մարգարիտն ու սադափը մի տեղ կուտակեին, ու մինչև օրս

գտնված ու դեռ չգտնված ադամանդն ու շափյուղը՝ ամբողջը վրան շաղ տային, ու

այն լուսավորեին բոլո՛ր կողմերից, բոլո՛ր կողմերից։

13 Ճերմակաթև, հավատարիմ…– մասնագիտական գրականության մեջ արագիլներին տրվող բնորոշումներից են։

14 Հմմտ. «Գիլգամեշ» էպոսի 5-րդ պնակիտի հետ։ «Հին Արևելքի պոեզիան», ԵՊՀ 1982թ.,էջ 125։

60

Հեռուն, Անհասը 15 իր զույգ գագաթով, դրանց վրայի ձյունով, սառույցով, դրանց

տակի վիհով, քարով ու փայտով 16 , ողջ իրենով եկել լցրել է տարածությունը։ Լցրել,

մեծացել, այնքան է մոտեցել, որ ստորոտն արդեն հպվում է մայրուղու ասֆալտին։

Ես հիմա ոչ միայն տեսնում, ես զգում եմ այդ ներկայությունը՝ հզոր, հարազատ, ասես

շնչավոր ներկայությունը. սա անբացատրելի զգացում է։ Հիացած եմ։

Ուղեղումս եղած բոլոր մտքերը վերացել են, ցնդել, մեն մի տող է եկել ու գրավել

բոլորի տեղը, ու որը կրկնում եմ անընդհատ.

«Դու բոլորովին գեղեցիկ ես..., և ոչ մի արատ չկա քո մեջ»։ 17

Իհարկե, սարն իր տեղում էր, և մատնաչափ անգամ չէր տեղաշարժվել, բայց

լույսերի մեջ էր, շողշողուն, հարազատ։ Նրանից ուրախություն էր ճառագում…

Հոգեհանգիստի կարգն արվեստանոցում կատարվեց։ Սրահի պատերին, վերից

վար, իր կտավներն էին՝ այս պահի պես լուսավոր, այս բնության պես մաքուր, առինքնող…

Դեկտեմբերյան մռայլ երեկո էր։ Ընդունված, սովորական կարգով արարողությունը

կընթանար, եթե ընտրված վայրի հանգամանքը չփոխեր շատ բան։ Տարբեր

տարիքի մարդիկ՝ արվեստի ու արվեստից հեռու, եկել էին հարգելու, հրաժեշտ տալու…

Բավական էր, որ ներս մտնողների հայացքները հանդիպեին ամեն կողմից իրենց

դիմավորող յուղաներկ բնանկարներին ու դիմանկարներին, ու նրանք կերպարանափոխվում,

ասես թմբիրից էին արթնանում. Հետաքրքրությունը հաղթում էր

իրադրությանը, զսպվածությունը դառնում էր զարմանք, լրջությունը՝ տպավորվածություն։

Գույնը, պատկերն անակնկալի էին բերել, մարդկանց դեմքերը լուսավորվել

էին, զարդարվել խաղաղ ժպիտով, արժանապատիվ հանդարտությամբ։ Նրանք

հայացքով նկարից նկար էին անցնում, անկախ իրենց կամքից այս ու այն կողմ

շրջվում, վերադառնում արդեն դիտածներին․ «Այգն», «Ծայգն», «Մթացյալն»,

«Զորացյալն»… 18

Ասես, վաղուց կարոտածն էին տեսել, մի բան, որի մասին գիտեին, բայց մոռացել

են՝ այն, որ ունեցել, բայց հետո կորցրել էին, իսկ հիմա գտել են, և արդեն էական չէր,

թե որտեղ ու երբ է դա կատարվում։

Արդեն ուշ էր, ուշ գիշեր էր, երբ մարդիկ սկսեցին հեռանալ։ Դրսում սառը

քամի էր, և ցուրտն էր տեր-տիրականը։ Նա դարձյալ անզուսպ փողփողում էր իր

առանձնաշնորհը, ավելի ու ավելի սաստկանում, դաղում, ցավեցնում։ Ակնհայտ էր,

15 Ե. Չարենց, «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության վերջին տողում՝

«Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սարն եմ սիրում»։

16 «Եօթներորդ ամսի քսանեօթին տապանը նստեց Արարատ լերան վրայ»։

Գիրք Ծննդոց 8։4։

17 «Դու բոլորովին գեղեցիկ ես, ո՜վ իմ սիրելի, եւ ոչ մի արատ չկայ քո մէջ»։

Երգ-Երգոց 4։7:

18 Նկարիչ Սարգիս Վարդանյանի (1923-2010 թթ.) գեղանկարների անվանումներն են, որոնք

համապատասխանում են Հայկական Տոմարի օրվա ժամերի անուններին։

61

ԱՐՁԱԿ ԹԵՈՖԱՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

որ նրա սանձարձակությանը բոլորովին դեմ չէին ո՛չ պարզկա գիշերը, ո՛չ սառցադեմ

լուսինը, ո՛չ ասեղնափունջ աստղերը։ Ցուրտ էր, այդ օրը նույնպես շատ ցուրտ էր,

սակայն դրան ուշադրություն դարձնողների թիվը գոնե թե այս մի վայրում նվազել

էր, աննկատ էր մնացել արվեստանոցից դուրս եկողների համար։ Նրանց ներսում

հիմա տաք էր, սրտերը ջերմ էին, նրանք հիմա հիշելու նյութ ունեին, մտորելու առիթ

ունեին, նրանք հիմա իրենք իրենց հետ լինելու բախտավորությունն ունեին։

Երթուղայինը քաղաք մտավ...

-Որքա՞ն է անցել...

-Հավանաբար մեկ ժամից էլ պակաս։

-Ընդամե՞նը...

Այդ «մեկ ժամից էլ պակաս»-ում հասցրել էի ազատվել այն ծանր բեռից, որ

առավոտյան թվում էր, թե երկաթի պես գամված է մնալու ինձ մշտապես 19 ։

Ազատվել էի․ հանգիստ էի, հաշտ էի իմ ու մնացածի, բոլորի հետ։ Ձեռք բերածս

խաղաղության համար պարտական էի հորս բարեկամին (կարծում եմ ամեն ոք

ազատ է իրեն բարեկամներ ընտրելու հարցում)։ Պիտի արձանագրեմ, որ այսօր մեծ

մաքրության օր էր մտքիս կացարաններից մեկում։ Ճիշտ է՝ ընդամենը մեկում։ Եթե

իմանայիք, թե որքա՜ն անելիք դեռ կա։

Հ.Գ. Հիշեցի՝ հունվարը կես էր լինում, արդեն անցել էր Նոր տարվա թոհուբոհը։

(Երևան, Կիև, Դիլիջան, Քոբուլեթի, Երևան...)

18.08.2011 – 29.08.18

19 Հմմտ.՝ «որոնք նստած էին խաւարում ու մահուան ստուերների մէջ՝

գամուած աղքատութեանն ինչպէս երկաթին»։

Դաւթի Սաղմոսների Գիրք 106։10։

62

ՄԵՆՔ ՈՒ ՇՆԵՐԸ

Օգոստոսի 26-ն է, Շորժայի Նկարիչների հանգստյան տանն ենք, առավոտյան

նախաճաշ ենք անում.

-Իսկ եթե կատաղած շներ պատահեն, ի՞նչ եք անելու…- Հարց, որը գրեթե կախված

մնաց օդի մեջ, և միայն դժգոհ ու զարմացած հայացքներ եղան դրան ի պատասխան։

Մենք՝ այդ հայացքներն արտահայտողներս, դուրս եկանք հանգստյան տան

երկաթաճաղ դարպասներից, թեքվեցինք դեպի աջ և ուղղություն վերցրինք արդեն

բոլորիս զբոսանքի հիմնական վայրը դարձած բլրի կողմը. խոսքը Արտանիշ հըրվանդանի

ամենամոտ բարձունքի մասին է, որը Մեծ Սևանի ու Փոքր Սևանի հատման

սահմանագծին է։ Դա մի բարձունք է, որտեղից, կարծես ափիդ մեջ, մեջքմեջքի

տված, երևում են լճի երկու ծոցերը՝ յուրաքանչյուրն իր՝ բոլորովին տարբեր

եղանակային պայմաններով. մեկում ջուրը կարող է տաք լինի, մյուսում՝ սառնոտ,

մեկում՝ լրիվ հանդարտ կանգնած, մյուսում՝ մեծ-մեծ ալիքներով (իհարկե, Սևանի

չափանիշներով մեծ), մեկի հատակն ու ափը խոշոր գլաքարերից են, մյուսում մանր,

փափուկ ավազ է, մեկը՝ միշտ մարդաշատ, մյուսը՝ նույնչափ ամայի։

Ահա, այդ բարձունքից շատ լավ երևում են Գեղամա ծովն ու նրա թիկունքին

շարասյուն կազմած Արեգունի լեռնաշղթայի գագաթները։ Վաղ առավոտները ցանկության

դեպքում կարելի է հետևել այդ լեռները շղթայող ձորակների ու ծործորակների

միջով «դեսանտ» իջնող ամպերի ծավալած գործողություններին։ Ամբողջովին ճերմակ

ամպ-վաշտերը վերևից փորսուղ տալով գաղտագողի սահում, հասնում են

ներքև՝ լեռների ստորոտները, նույն թեթևությամբ կտրում-անցնում են ընդամենը

երկու մեքենայի համար նախատեսված երկկողմանի երթևեկությամբ մայրուղին,

ապա նաև՝ մայթից մինչև ծովն ընկած տարածքի տները, ծառութփերը, մեծ ու

փոքր կիսավեր կառույցները (շատերը սովետից մնացած), ընթացքում ամեն ինչ մի

պահ մշուշի մեջ քողարկելով՝ գնում մերձենում են Սևանի ջրերին։ Այսինքն նրանց

ճանապարհին հանդիպած ցանկացած բան, ներառյալ՝ մարդիկ, մի քանի վայրկյան

ամբողջովին հայտնվում են ամպերի մեջ։

Ջրին մերձենալն ինձ համար ամենահուզական պահն է։ Ամպերը խումբ-խումբ

մոտենում են, մի-մի օդեղեն համբույր թողնում լճի հայելուն. մի տեսակ զգուշավոր

ու միևնույն ժամանակ երազկոտ բան կա այդ պահի նրանց վարքի մեջ. ապա

անշտապ բարձրանում են վեր, դարսվում իրար վրա՝ անհրաժեշտ խոնավությունը

խտացնելու, որ հետո որոշեն՝ այսօր վերածվում են հերթական հորդառատ անձրևի՞,

մի փոքր երկա՞ր են հով անում, թե՞ ուղղություն են վերցնում դեպի դիմացի ափը՝

63

ԱՐՁԱԿ ԹԵՈՖԱՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

որ գնան-նստեն Նորատուս հրվանդանի գլխին։ Անհոգ մանուկների նման են՝ ինչ

կուզեն, այն էլ կանեն։

Բնապաշտական նկարագրությունն այստեղ պետք է ընդհատեմ, վերադառնամ

պատմությանս, ա՛յն պատմությանը, որի համար իբրև սկիզբ կարող ենք ընդունել

այն պահը, երբ առավոտյան նախաճաշին որոշեցինք սովորականից երկար, այսինքն՝

ավելի հեռու զբոսանքի գնալ։ Եվ այդ ժամանակ էր, որ X-ը, լսելով մեր երթուղու

մասին, անհանգստացավ ու արտասանեց վերևում մեջ բերած հարցը. «Իսկ եթե

կատաղած շներ լինե՞ն… ի՞նչ եք անելու։ Այդքան հեռու գուցե պետք չէ՞ մենակ գնալ»։

Նման մոտեցումը լուռ բողոքի ալիք բարձրացրեց, հետո դա վերագրվեց վերջինիս՝

մերձավորների համար չափից ավելի հոգ տանելու, անհանգստանալու մշտական

մղումին։ Դժգոհողներ եղան՝ առողջ ապրելակերպի, գեղեցիկի, վերջապես՝ իրավունքների,

ազատության ճնշման փորձ դիտվեց դա։ Հարցը մեկ անգամ էլ բլրի գագաթին

հպանցիկ շոշափվեց, ուր բոլորս միասին բարձրացել ու վայելում էինք մե՛ր ծովը,

մե՛ր ծիծեռնակները, մե՛ր պայծառ առավոտը, մե՛ր հորիզոնը... Ու մենք գնացինք։

Ի՞նչ էինք որոշել անել։ Ուզում էինք քայլելով գնալ, հասնել հյուսիս-արևելքում

գծագրվող բարձր, անսովոր բաց գունավորում ունեցող ժայռախմբին, մի վայր, որը

մեր կարծիքով Սևանը բոլորող ամենագեղեցիկ անկյուններից է։ Փղոսկրի գույն

ունեցող այդ քարաժայռերը ջրի կապույտի հետ խիստ ներդաշնակ են այստեղից

երևում, դրանց վրա արտացոլվում են երկնակամարի բոլոր շարժերը՝ լուսաբացի

վարդագույնը, մթամածի թխպոտ պողպատը, մայրամուտին արևի շողերի ոսկին

ու լույսի խաղերը։ Այդ զարմանալի փոփոխումներին հետևում ենք օրվա տարբեր

ժամերին. մեր էկոլոգիական հեռուստացույցի նախընտրած սերիալներից մեկն է

դա, որն իր բարձր վարկանիշով ընդհուպ մոտենում է գլխավոր ֆավորիտ, կայուն

ժամանակացույցով՝ միայն երեկոները հեռարձակող «Մայրամուտ» վավերագրական

ֆիլմաշարին։

Ինքնավստահ, սպորտային քայլքով առաջ ենք ընթանում դեպի մեր նպատակակետը՝

մե՛կ դեպի վեր՝ բլուրներով, մե՛կ՝ հարթ դաշտերով, մե՛կ՝ ապարածածկ

սանդղավանդներով, որ պարուրված են ուրցի ու օշինդրի բուրմունքով, քայլում ենք՝

տպավորված ամեն ինչով։ Առանց շտապելու վայելում ենք օդը, երկինքը, խոտը, թռչունների

սլացքը, կարմրագլուխ մորեխների ցատկը (որոնք այս ամառ չափազանց շատ

են), առավոտյան ցողով ծածկված սիզախոտը...Իսկական ակտիվ հանգիստը սա՛ է։

Որոշ ժամանակ քայլելուց հետո հասանք մեքենայի համար բացված համեմատաբար

բանուկ մի ճանապարհի. քայլելն ավելի հեշտացավ։ Մի քիչ էլ գնացինք,

հանդիպեցինք խնամքով ցանկապատած մի տարածքի։ Փոքր չէր, հայացքիդ հետ

երկար շարունակվում էր մետաղալար հյուսածո պատը։ Դրանից ներս (քանի որ

թափանցում էր, թեև պատ էր) խորքում, լճի ափեզրով ձգվում էր փարթամ սոճի-

64

ների մի պուրակ։ Իհարկե, ափսոս, որ բնության գեղեցիկ կտորը վանդակել էին, ու

մենք հնարավորություն չունեինք մոտենալու, փշատերև ծառերի խեժաբույր, առողջարար

օդը շնչելու, ջրին մոտ լինելու...

Բայց և լա՛վ էր, որ ավելի շատ չէինք մոտեցել, և լա՛վ էր, որ դիմացներս ամուր

մետաղե պատ էր, քանի որ փշատերև ծառերի հաստ ու բարակ բների արանքներից

անսպասելի դուրս պրծան երկու մեծագլուխ շուն (հավանաբար այն ցեղից էին, որ

«հայկական գամփռ» են անվանում)՝ բավականաչափ անհյուրընկալ, եթե չասեմ՝

ագրեսիվ վարքով արարածներ։ Ու թեև մենք բանուկ ճանապարհին էինք, իսկ

իրենք՝ ճաղերից այն կողմ, այդ չորքոտանիների հանկարծակի հայտնվելն ու դրանց

բարձր հաչոցները թեթևակի վախի և մի փոքր էլ դրան խառնված հիասթափության

տհաճ ալիք մեր միջով անցկացրեցին։

«Շառից հեռու» ժողովրդական իմաստությանն անսալով՝ շտապ հեռացանք

ցանկապատից, հարմարավետ ճանապարհից, մտանք հարևանությամբ գտնվող

արտը։ Այդքանը բավարար եղավ, որ կատաղած գազանները հանդարտվեն։ Ճիշտ

է, մի քիչ էլ հաչոցներ արձակեցին, այս անգամ ավելի թույլ ջանադրությամբ, ապա,

քթի տակ գռմռալով, ետ դարձան իրենց կերակրամանին։

Արտը, չնայած օգոստոսի վերջն էր, ծաղկառատ էր, տեղ-տեղ էլ ցորենի հասկեր

կային։ Անշուշտ, ճիշտ կլիներ հակառակը. ցանքսն առատ լիներ, լավ բերք տար,

բայց այնքա՜ն սիրուն էր այսպես։ Չորս բոլորը նայելով քայլում ենք, ու քիչ անց

ետևում թողած խնամքով բարձրացրած ցանկապատի հետ մոռացանք և՛ տհաճ

զգացողությունը, և՛ հայկական գամփռներին. նորից վայելում ենք՝ ասես հենց մեզ

պարգև տրված լուսավոր առավոտը։

Արտը վերջացավ. դիմացը հաջորդ բլուրն է։ Դրա վրա բարձրացանք. հիմա ավելի

պարզորոշ են երևում մեր սիրելի ժայռերը։ Տեղանքը, որ ավելի բարձր գոտում է,

է՛լ ավելի կանաչ է, ծաղիկները՝ է՛լ ավելի գունեղ... Հիշողությունը շատ դեպքերում

առարկայական է, այս ծաղիկներից ամեն մեկն իր հետ մի-մի կտոր է բերում՝

հեռվից, շատ հեռվից. բարի հիշողություններին միշտ հանդարտություն ու ժպիտ

է ուղեկցում, իսկ մարդը, գեղեցիկ բաներ տեսնելիս, դժվար թե վատ բաներ հիշի…

Մոռացել եմ նշել, որ մենք երեքով ենք, երեք կինարմատ՝ մեծ քույրս, դուստրս և ես։

Ամեն մեկս այդ վառվռուն ծաղիկներից մի-մի փունջ հավաքած՝ շարունակում ենք

առաջ քայլել։

-Ի՜նչ լավ դանդուռ է,- խոսեց մեջներիս տանտիկինը։- Չմոռանա՛նք, հետդարձին

մի քիչ քաղենք, տանենք՝ ճաշին համեղ աղցան կունենանք»։ Ա՛յ այսպես։

Մի փոքր էլ առաջ գնացինք։ Ձախից՝ բավականին մոտ,արդեն շատ ավելի մոտ

ուրվագծվում է բաղձալի նպատակակետը։ Աջից՝ ծովի ափեզրով մեկ ուրիշ սոճուտ

է սկիզբ առնում։ Դրանից մեզ բաժանում են չիչխանի խիտ մացառները. ամեն ինչ

վայրի է, կուսական, չիչխանի թփերը փոշոտ ու փշոտ են։

65

ԱՐՁԱԿ ԹԵՈՖԱՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Չեմ հիշում, թե ինչի մասին էինք զրուցում, երբ քույրս մի պահ կանգ առավ։

Նա խոսքը կտրեց, կենտրոնացած վերև նայեց, ասես, ինչ-որ բան էր փորձում լսել։

Մենք, հարգելով նրա ավագությունը, լռություն պահեցինք, փորձեցինք նույնպես

մեր լսողությունը լարել, սակայն ոչ մի տարօրինակ ձայն չկար, միայն մի ուրու էր

չգիտես որտեղից հայտնվել մեր գլխավերևում, պտտվում էր երկնքում և ընդհատումներով

սուր կռինչներ արձակում․ տարօրինակ զգացողություն է, երբ թեկուզ չնչին

տագնապը սողոսկում է ներսդ։ Ուշադիր լսելուց հետո քույրս համոզվեց, որ անհանգստանալու

առիթ չկա, և շարունակեց առաջնորդել մեր փոքրիկ խմբին...

…Երկու բառ առաջնորդության մասին։ Միշտ սիրել եմ արշավների գնալ, սիրել

եմ քայլելու ընթացքը՝ դրանում եղած անհոգությունը վայելելով, սիրել եմ ոչ թե որոշակի

նպատակակետ հասնելը, այլ հենց ընթացքը (ինչպես որ ժամանակին շատ

ավելի սիրում էի երգչախմբի փորձերին մասնակցելը, քան համերգասրահում ելույթները)։

Բայց չգիտեմ ինչու՝ թե՞ «վատ» քայլող էի, թե՞ շատ էի չորս կողմ նայում,

շեղվում, միշտ խմբի վերջում էի հայտնվում։ Այդ պատճառով հաճախ դադարներից

հետո, մինչև ես տեղ էի հասնում, մյուսներն արդեն հանգիստն առած վեր էին

կենում, որ շարունակեն ճանապարհը։ Ես միանում էի նրանց, բայց արդեն հոգնած

էի, անհոգությունն էլ կորչում, հեռանում էր…

Մեր ալբինոս ժայռախումբն արդեն բոլորովին մոտ է. դիմացը բաց տարածություն

է, և մենք կարողանում ենք պարզորոշ տեսնել ստորոտից իրար վրա բարձրացող

հսկա ժայռաբեկորները։ Որոշակիանում են դրանց բաց երանգները, հասկացվում

է ընդհանուր մակատեսքը, տեղ-տեղ երևում են ճեղքերից, ծերպերից դուրս եկող

քարաքոսներն ու մասուրի, գիհու գաճաճ թփերը, և եթե մի փոքր էլ առաջ քայլեինք,

ապա կկարողանայինք տեսնել այդ ամենի արտացոլանքը լճի՛...

Ա՛յս պահից սկսած բոլոր պատկերները, բառերը, դեպքերն աղավաղվում են

գլխիս մեջ, ամեն ինչ խառնվում է իրար, վերածվում մի խեղդող փոշեգնդի. ա՛յս

պահից այլևս ոչինչ չեմ կարող որոշակի առանձնացնել։ Եվ պատճառը դարձյալ

շներն են․ այս անգամ տաս-տասներկու ոչ պակաս ամրակազմ արարածներ, որ

չգիտես, թե որտեղից են հայտնվել, բարձր հաչոցներ են արձակում ու իրար հրմշտելով

առաջ են գալիս։ Եվ ահավորն այն է, որ սա ոչ թե ցանկապատի հետևից ենք

տեսնում կամ հեռու մի տեղում, սա անմիջապես մեր դիմաց է, հաչոցներն ուղղված

են մեզ, նրանց թիրախը մենք ենք։

Ձեռքներիս ո՛չ փայտ կա, ոչ քար, պաշտպանվելու ոչ մի միջոց չունենք (ծաղկեփընջո՞վ

պիտի սուր ժանիքներից պաշտպանվեինք), ոչ էլ որևէ մեկը կա մոտերքում,

ում օգնությանը դիմենք։ Ի՞նչ անենք։ Միակ բանը, որին կարող ենք ապավինել՝

սեփական ոտքերն են. շուռ եկանք ու սկսեցինք փախչել։ Վազել։ Վազել՝ հասկանալով,

որ սա կարող է շատ վատ ավարտվել, սա կարող է ճակատագրական լինել։

66

Վազել՝ մեկը մեկիս, կողքինիս, ու նախ զավակիս համար տագնապած, վազել՝ նրան

մեր արանքն առած, վազել՝ անօգուտ ու անիմաստ «օգնե՜ք, օգնեցե՜ք» բղավելով։

Մենք վազում ենք, նրանք՝ կրնկակոխ մեր հետևից։ Մեր ու նրանց միջև եղած հեռավորությունը

գնալով կրճատվում է։ Սա անտանելի է։

Քրոջս ցուցումով բանուկ ճանապարհից թեքվում, կտրուկ նետվում ենք մացառների

մեջ, շարունակում վազել՝ հևալով, խուճապահար, անտեսելով խիտ-խիտ ճյուղերը,

փշերի ծակծկոցները, անհարմար կոշիկները, մեր ֆիզիկական հնարավորությունները։

Վազում ենք որքան հնարավոր է արագ՝ շուտ-շուտ ետ նայելով, իրար հետևելով,

իրար օգնելով, ու անդադար կրկնելով՝ «շուտ արե՛ք, շտապե՛ք, արա՛գ վազեք»։

Հիմա մենք վազում ենք մացառներով քողարկված, մեզ հետապնդողները՝ բաց

ճանապարհով։ Նրանք մեզ չեն տեսնում, բայց լսում ենք նրանց հաչոցները, լսում ենք

նրանց ոտքերի արագ շարժվելը. շա՛տ մոտ են։ Դրությունն անտանելի է, շունչներս

կտրվում է։ Չիչխանի ճյուղերն ու փշերը, օգտվելով մեր անկարողությունից, անարգել

ճանկռում, ցավեցնում ու խանգարում են։ Սայթաքում ենք, իրար օգնում բարձրացնալ,

շարունակում ենք վազել։ Այս ամենն ասես իրականություն չլինի՝ միայն

վատ երազում կարելի է պատկերացնել նման մղձավանջ։

Ակնհայտ էր, որ մեզ հետապնդող շներն ինչ-որ մեկի տարածքի պահապաններն

են, ինչ-որ մեկի սեփականության պահակները։ Բայց ոչ ոք չկա, այդ ինչ-որ մեկը

չկա, որ իր հավատարիմներին զսպի, որ իր կատաղածներին հետ կանչի։ Թեև,

գուցե, վայրի շների քաղցած ոհմակ է․․․ Վախը, որ շաղախված էր զայրույթի, փոշու,

անկարողության հետ, նաև բացահայտումներ է բերում իր հետ։ Հասկանում ենք,

որ այս պահին ինչ-որ մեկին մեղադրելը չի կարող մեր վիճակը թեթևացնել։ Բարկանում

ենք ոչ թե ինչ-որ մեկի, ինչ-որ բանի, այլ մե՛ր վրա, մե՛ր կարճատեսության ու

կարճամտության վրա. ո՞ւր ենք եկել, ինչո՞ւ ենք այստեղ հասել, ի՜նչ ժայռ, ի՜նչ

չքնաղ մայրամուտ, ի՜նչ սիրելի Սևան…

-Վազե՛ք, շո՛ւտ արեք, մոտ են...- Շնչակտուր անցնում ենք ևս մի հարյուր մետր,

այստեղ հաչոցները փոքր-ինչ սկսում են թուլանալ, սակայն նրանք դեռ շարունակում

են մեզ հետապնդել։

Մենք գրեթե նույն արագությամբ անցնում ենք մացառները, արտը, ծաղիկները՝

նույնպես։ Ոտքի տակ տրորվում են դանդուռի ու երեքնուկի փարթամ թփերը, դեղին

խատուտիկները…

Անցանք կանոնավոր ցանկապատը, բանուկ ճանապարհը, վերջապես եկանք,

հասանք մեր «ծանոթ» բլրի ստորոտին և միայն այստեղ, ասես հարազատ տուն

հասած լինելով՝ մի քիչ էլ վեր բարձրացանք ապահովության համար ու հոգնատանջ,

շնչասպառ փլվեցինք կես չոր, կես դալար սիզախոտերի վրա։ Այստե՛ղ, միայն

ա՛յս պահին համարձակություն առանք խորը, լիաթոք շունչ քաշելու։

Իսկ շնե՞րը։ Նրանք առույգ, համախմբված, շարվել էին հեռվում, մի թմբի վրա՝

ուղիղ մեր դիմաց, հավանաբար դա համարելով իրենց տարածքի սահմանագիծը։

Այնտեղից մի առ ժամանակ մեր ուղղությամբ նորից հաչոցներ արձակեցին, տեղում

հետ ու առաջ գնացին-եկան, մի քիչ էլ պոչերը թափ տվեցին, ապա բավարարված

67

ԱՐՁԱԿ ԹԵՈՖԱՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

շրջվեցին, հանդարտ, նույնիսկ կասեի՝ անտարբեր հեռացան։ Ո՞ւմ պետքն էր, որ

օրը ցերեկով հարձակվել էին երեք հոգու վրա, որ կարող է հոշոտեին երեք մարդու։

Մենք, ի տարբերություն հեռացող շների, ո՛չ գոհ էինք, ո՛չ բավարարված, ո՛չ

անվնաս։ Նաև տխուր էինք, խորապես ազդված՝ կատարվածից, մեզանից, իրականությունից,

ու միակ սփոփանքն այն էր, որ խնայվել էինք։ Դարձյալ հիշեցինք X-ի

մարգարեական խոսքերը. «Իսկ եթե շներ հանդիպե՞ն»։ Որոշ ժամանակ մնացինք

բլրի լանջին, գրեթե լուռ. ոտքից գլուխ փոշի էինք, քերծվածքներով, վերքերով, բայց

որքա՜ն երախտապարտ էինք չիչխանի մացառներին։

Երբ շունչներս բավականաչափ տեղն եկավ, ոտքերի դողը թուլացավ, իջանք

ջրի ափը՝ Մեծ Սևանի կողմից։ Այդտեղ մի անկյունային հատված կա, որտեղ ավազը

խիստ մանր է ու սև, ջուրը՝ տաք, տեղը՝ համեմատաբար ամայի։ Ահա, այդտեղ մեզանից

ամեն մեկն իր մտքերով տարված, իր ձևով փորձեց մաքրվել, հանդարտվել,

ազատագրվել կատարվածից։ Ես բնազդորեն շորերս հանեցի ու մտա ջուրը. մաքուր,

քաղցրահամ Սևանն այդ պահին ամենացանկալին էր։ Լողացի, մնացի ջրի

մեջ, ինձ զգում էի ինչպես այն երկու-երեք տարեկան երեխան, ով տարիներ, շատ

տարիներ առաջ սիրում էր ջուրն ամեն ինչից ավելի և բոլորովին չէր զգում իր

մերկությունը, չէր մտածում դրա մասին, որովհետև մանուկ էր, մաքուր էր, ու ջուրն

իր տարերքն էր։ Լողացի, մնացի ջրի մեջ, երկար մնացի, լողացի, խաղաղվեցի...

Երբ վերադարձանք, մեր դառնահամ արկածի մասին ոչինչ չպատմեցինք՝ դեռ

ի վիճակի չէինք։ Այն ժամանակ ու մինչև հիմա ամաչում եմ խոսել առավոտյան այդ

զբոսանքի, շների հետ չնախատեսած հանդիպման մասին։ Դրա փոխարեն նորանոր

տեղեկություններ եմ հավաքում Գեղամա գեղեցկուհու մասին։

Ընդհանուր տեղեկություններ. Սևանն աշխարհի բարձր-լեռնային ամենամեծ

լճերից մեկն է, գտնվում է ծովի մակարդակից 1900 մ․ բարձրության վրա, Արտանիշի

և Նորատուսի հրվանդանների միջև ձգվող ստորջրյա պատնեշով՝ Շորժայի թմբով,

բաժանվում է Մեծ Սևանի և Փոքր Սևանի։ Լճի ջուրը գոյանում է շրջակա լեռներից

թափվող 28 գետերից ու տարեկան տեղումներից։ Սևանից սկիզբ է առնում միայն

Հրազդան գետը։ Արևափայլքի տևողությունը Սևանի հայելու վրա տարեկան

2700 ժամ է, լճի առավելագույն խորությունը Փոքր Սևանում է՝ 83 մ․։ Մեր օրերում

հայաստանյան արհեստական լճերի մեծ մասը կառուցում են Սևանի նմանությամբ

(երևակայության պակա՞ս է, թե՞ այլ խնդիր կա, չգիտեմ)։

Պատմական ակնարկ. Մեծ Սևանի ջրային ավազանը գոյություն է ունեցել երկրաբանական

վաղ ժամանակներից։ Միջին չորրորդականում (հին քարե դարի միջին

շրջան) լիճը չորացել է, նրա հատակով հոսել է Պալեոհրազդանը։ Գետի հունի մնացորդները

հայտնաբերվել են լճի հատակին։ Փոքր Սևանն ավելի երիտասարդ գոյացություն

է, այն առաջացել է հրաբխային արտավիժումների և Պալեոհրազդանի հով-

68

տում լավային պատվարի գոյացման հետևանքով։ Տարբեր ժամանակներում եղել

են Սևանի մակարդակի կտրուկ տատանումներ։ Մասնավորապես, մ.թ.ա. երեք

հազարականներին տեկտոնական շարժումներից Սևանի մակարդակը իջել է՝ 15-18 մ։

(Շատ կուզենայի իմանալ, թե այդ հսկայական ջրային զանգվածն այն ժամանակ

ո՞ւր է գնացել)։ Լիճն իր նախնական մակարդակին վերադարձել է մ.թ.ա. հինգերորդ

դարում, այսինքն, դրա համար պետք է եղել շուրջ 2500 տարի։

Ակնարկ նոր շրջանի. 1949-ին, երբ անցել էր ևս երկու հազար հինգ հարյուր

տարի, Հրազդանի ակունքի մոտ, 100 մ․ խորության վրա ստորգետնյա հիդրոէլեկտրակայան

է կառուցվել՝ իր ժամանակի համար ֆանտաստիկ մի կառույց, ու

նորից սկսվել է ջրի մակարդակի կտրուկ իջեցում։ Բայց այս անգամ ոչ թե բնության

տնօրինությամբ, այլ մարդու, ով որոշել է դա ստանձնել ու մի շատ էլ գլուխ չի ցավեցրել․

Մեծ Սևանը՝ վարելահող, Փոքր Սևանը՝ ջրի ամբար։ Տարօրինակ զուգադիպությամբ

ջրի մակարդակի իջեցման սահմանագիծը դարձյալ հասել է 5-18 մ․։

Հիմա հետհաշվարկն է աշխատում, և հույս ունեմ, որ լճի բնականոն մակարդակի

վերականգնման համար նորից 2500 տարի չի պահանջվի։

…Օրերս, արդեն տարիներ անց, առիթ պատահեց ևս մեկ անգամ տեսնելու այն

ալբինոս ժայռախումբը։ Այս անգամ է՛լ ավելի հեռվից՝ դիմացի ափի Նորատուսին

առընթեր ավտոճանապարհից։ Նորից պայծառ, հրաշալի եղանակ էր, երկինքը ջինջ

կապույտ էր, ջուրը ջինջ կապույտ էր։ Մեքենայի ընթացքից վայելում էի Սևանը, մաքուր

օդը, բնությունը… Դիմացս հեռվում երևաց նա։ Քամահրական մի ժպիտ նետեց

այն ափից այս ափ՝ փղոսկրագույն ատամնաշարն ի ցույց դնելով։ Գեղեցիկ էր,

ներդաշնակ էր ծովի հետ, երկնքի հետ.

«Տեսա՞ր, որ չես կարող։ Երբե՛ք։ Ես անհասանելի եմ…Իմացի՛ր։ Դու միշտ անզոր

ու պարտված ես մնալու. տեղդ ճանաչի՛ր»։

Ուղիղ նայում էր աչքերիս մեջ։ Այդպես շարունակվեց, մինչև որ մեր մեքենան

թեքվեց դեպի ձախ։

2011-2018

69

ԱՐՁԱԿ

ԴԱՎԻԹ ՍԱՄՎԵԼՅԱՆ

Արձակագիր

ԿԱՐՄԻՐ ՍԱՐԻ ՀԵՔԻԱԹԸ

Ու մի հեքիաթ դանդաղ, լուռ հալվում է տապից,

հոսում փոշոտ փողոցներով,

անիվների տակով,

թավալգլոր տալով,

զուր մաշվելով կյանքի բանուկ խաչմերուկում…

1.

Արևամուտին` Կարմիր սարի լանջերին՝ հորիզոնի շառագունած սահմանագծին

զուգահեռ, քառատրոփ ու սև մի շողք էր սլանում. Մոցոն էր։

Երկնքի հեռվում կուտակած մոխրագույն ու բազմաշերտ ամպերը, փայլատակող

կայծակները հետ չէին պահել նրան որոշումից. որոտ չկար, հետևից ձայն տվող

ու գոռացող չկար, սլացող կամ վազող չկար, ուրեմն չէր սխալվել, հաջողել էր:

Փախել էր. վերջապես ծննդավայրը լքելու համար ուժ էր գտել ներսում. վաղուց

արդեն պահող ոչինչ չուներ այդ կողմերում, բայց համարձակությունը մինչև հիմա

չէր հերիքել։ Որքան էլ սովոր էր երամակի հետ ազատության մեջ արածելուն, հարազատություն

չէր զգում փարախում: Կերը տեղն էր, բայց ամեն գիշեր աչքի առաջ

էին գալիս տիրոջ՝ Ջիվանի ուրախ ու թախծոտ աչքերն ու կաթի շիշը, որ փոքր

70

տարիքում զգուշությամբ խցկում էր բերանը: Ծնվելուց մի շաբաթ չանցած մայրը

սատկել էր, հոր մասին էլ մինչ օրս էդպես էլ բան չէր կարողացել իմանալ` չնայած

շատ էր ուզում հանդիպել: Տարատեսակ ու քննող հարցերին միշտ ու ամեն տարիքում

նույն պատասխանն էր լսել, ասում էին. «Մի հարուստի ձի է եղել, ի՞նչիդ է

պետք տեսնես դրան: Մարդու կողմից վարժեցրած, մեր սարերի օդը չշնչած ու խոտը

չկերածի մեկն է եղել, ասա թե մերդ ինչի խաբվեց դրան. երևի տեսքն էր հավանել՝

սիրուն, սև բաշ ուներ...»...

Չկար նաև Ջիվանը. սպասումն ու հիշողությունները խեղդում էին արդեն, երբեմն

ուժից ու արածելու ցանկությունից զրկում:

Մարդկանց խոսակցություններից հասկացել էր, որ Ջիվանը հեռու տեղ է գնացել:

Երբ Ջիվանի որդին հարցնում էր տատին, թե հայրն ուր է, տատը հեքիաթասացի

պես էր պատասխան տալիս. «Տղե՜ս, հերդ գնացել է Կարմիր սարի հետև, յոթ սար

անցել է, ծովեր կտրել-անցել է, որ քեզ համար սիրուն-սիրուն շորեր ու խաղալիքներ

բերի: Կգա, բալես, դու հանգիստ քնիր, հերդ ուժեղ մարդ է, այ կտեսնես, հենց

մեծանաս, կգա, մորդ էլ կողքին նստեցրած, կարմիր բաշով ձիուն հեծնած կգա»...

«Կարմիր սարի հետև, յոթ սար էն կողմ, ի՞նչ հեռավորություն է որ, բա հո զուր

չէր Արփիի հետ էդքան պարապածս. մկաններս ձիգ են, շունչս տեղն է, այ ծովի

հարցը... լա՜վ, մի կերպ կլուծեմ: Ջիվանը միշտ հպարտանում էր, որ ծովը ծնկներից

է դառնում, երբ հեծնում է ինձ: Ծովը ծնկներից...

Գոնե մի անգամ ծով տեսած լինեի...»:

Վարգի թափից սմբակները չէին հասցնում խրվել Կարմիր սարի թեկուզ անմշակ,

բայց փափուկ սևահողի մեջ. սլացքը թռիչքի էր նմանվում. փոքր տարիքում Ջիվանից

հաճախ էր լսել պեգասների մասին պատմություններ. մեծացավ, բայց այդպես

էլ թևերը չաճեցին։ Ամեն անգամ, երբ Ջիվանը թամբում էր իրեն, փորձում էր այնքան

արագ սլանալ, որ երկրի մակերևույթից կտրվի, որ տիրոջ երազանքն ի կատար ածի:

Մի անգամ գիշերով Ջիվանը մտավ գոմ ու սկսեց բաշը շոյել. զգացել էր, որ իր քունն

էլ չի տանում։ Գլուխը մոտեցրեց ականջին ու շշնջաց. «Մոցո ջան, օրըմ էրգսով ամբերից

վեր կթռնանք, ըստեղ մենք ավելի մոդ ինք երգնքին, քան որևէ մեգն ըս էրգրում, ըստեղ

անգամ Ասծու շնչառություն կլսվի, կերտանք Ասծուն բարև կիդանք ու հեդ գիկանք։

Մոցո ջան, ցավդ տանիմ, ես քըզի թևեր իդամ, մենագ, թե ուզենաս թռնալ»:

Արևն ու քառատրոփ շողքն աստիճանաբար անցան Կարմիր սարի հետևը: Յոթ

սար էն կողմ, ծովերից անդին հերթական արևածագ էր: Յոթ սար էն կողմ արդեն այսօր

էր, իսկ Կարմիր սարի շուրջբոլորը մարդիկ արդեն մտածում էին վաղվա մասին:

Երկու տեսակ «վաղը» կա. մեկը, որ ուզում ես օր առաջ գա, մյուսն էլ՝ երբեք: Իսկ

վաղը, վաղը չէ մյուս օրն էլ, ուզես-չուզես, գալու են ու անցնեն:

Մտքերդ կարողանո՞ւմ ես հավաքել ու մտածել վաղվա մասին, սիրո՞ւմ ես, ուզո՞ւմ

ես վաղն էլ սիրել, վաղը չէ մյուս օրն էլ, ուրեմն ներկադ ծամիր դանդաղ, պատառպատառ՝

զգալով համն ու բույրը, ինչու ոչ` համբույրն էլ, ու մարսիր, փաթաթվիր,

էնպես սեղմիր քեզ, որ այսօրդ գնալ չկարողանա ու վաղվա գալու համար տեղ

չազատի: Աչքերդ լայն բաց, խորը շնչիր, շունչդ պահիր ու կոպերդ արագ փակիր՝

71

ԱՐՁԱԿ ԴԱՎԻԹ ՍԱՄՎԵԼՅԱՆ

ներսումդ փայփայելով ներկադ, թե չէ վաղը, որ արթնացար, արտաշնչելու ես, հազար

անգամ արագ, հևիհև շնչելու ես՝ նորից մտածելով վաղվա մասին ու երազելով

հիշելու անցած օրդ:

Մոցոն որոշեց շունչ քաշել: Շտապում էր, բայց սիրտն էլ չափից արագ էր աշխատում:

Սկսեց դանդաղ քայլել: Համատարած լռության մեջ միայն իր ծանր, բայց

զգուշավոր շնչառությունն էր լսվում: Էնպիսի թանձր մութ էր, որ անգամ ռունգերից

դուրս եկող տաք գոլորշին չէր երևում: Քայլում էր ու մտածում ծովերն անցնելու

հնար գտնելու մասին:

Վաղվա օրը, ուզած-չուզած, եկավ նաև Կարմիր սարի տակի գյուղում: Արևելքի

անհայտ ու անանուն սարերի հետևից արևը ծագեց սովորականի պես, սովորական

ժամին, բայց գյուղում անսովոր առավոտ էր, գրեթե բոլոր մեծ ու փոքր տներից

աղմուկ-աղաղակ էր դուրս գալիս, անեծք ու լաց: Մեծ ու փոքր, տղամարդ ու կին դուրս

էին վազում գոմերից ու փարախներից. գիշերվա մի անորոշ ժամի շնագայլերի մի խումբ

իջել էր գյուղ, հոշոտել, արնաքամ վիրավորել գյուղի խոշոր եղջերավորներին:

2.

Գյուղից քչերը նախապես գիտեին Ջիվանի մեկնելու մասին. միայն նրանք, որոնք

գյուղից քաղաք էին տեղափոխվել մշտական բնակության համար: Հենց նրանք էլ

հովանավորելու էին Ջիվանի ուղևորությունն ու անհրաժեշտ բոլոր ծախսերը: Քաղաքում

տեղավորվածները չէին մոռանում, ավելին` չէին ուրանում իրենց ծննդավայրը,

բարեկամներին, հարևաններին: Բայց նաև նրանց պես չէ, որ գնում էին արտագնա

աշխատանքի կամ էլ «ռուսաստաններում» բիզնես հիմնում ու մեղքերի թողության

համար եկեղեցի հիմնում, իրենց կողմից խաբված մարդկանց թվով մոմ վառում՝

հայրենի գյուղի հանդեպ պարտքը համարելով կատարած:

Գիշերով` շատ ուշ ժամի, երբ միայն ծղրիդներն ուժ ունեին ձայն հանելու, իսկ

մարդիկ վերջին լարած ուժերով իրենց նետել էին անկողին, գյուղի տներից միայն

մեկի մուտքն էր լուսավորված: Շեմին կանգնած Ամալ տատը, ինչպես նրան դիմում

էին գյուղացիները, թաշկինակը սեղմել էր բռի մեջ ու շրթունքներն էր կրծում՝ ոտքը

տմբտմբացնելով բետոնե հատակին: Շեմը լուսավոր էր, իսկ Ամալի սիրտը սև ու

մութ. որդուն էր ճանապարհում: Անհանգստությունը, դեռ չսկսված, բայց սպասվող

կարոտն ու սրտի մորմոքը հանգիստ չէին տալիս նրան այն օրվանից, երբ իմացավ

որդու նպատակների մասին: Փորձել էր ընդդիմանալ, չէր ստացվել, փորձել էր համոզել:

Ջիվանն անհողդողդ էր: Որոշել էր, պիտի գնար:

Քիչ այն կողմ՝ վաղամեռիկ հոր տնկած ընկուզենու տակ, Ջիվանն էր, նրա մտերիմ

ընկերը՝ Սպարտակն ու քաղաքից հատուկ այդ ուշ ժամին գյուղ եկած Ալիկը, ով էլ

հենց հանձն էր առել Ջիվանի մեկնելու ծախսերի ու հարցերի լուծումը:

-Ջիվա´ն, մեջքդ կտրի էդ ծառից ու գնա մորդ հրաժեշտ տուր: Մեծ մարդ ես,

ուժ գտիր ներսումդ ու արագացրու, խեղճ կինն էլ թող գնա քնելու, քանի օր է աչք

չի կպցրել,- գործնական ու վճռական տոնով լռությունը ցրեց Ալիկը:

-Ալիկ, ախպոր պես, վերքիս վրա աղ մի լցրու: Գնում եմ, բա կարո՞ղ ա էստեղ

72

կանգնած մնամ ողջ գիշեր: Դու մեքենան խոդի տուր, թող տաքանա, մինչև ես մամայի

հետ մի երկու բառ խոսեմ ու հասնեմ ձեզ:

Արտաքուստ սառը թվացող Ջիվանի ներսը տակնուվրա էր լինում: Պիտի ստեր,

պիտի հորինած սուտն այնքան արհեստավարժ ու համոզիչ, հերթական, բայց վճռորոշ

անգամ մոր ականջների մեջ կաթեցներ, որ որևէ կասկած չառաջանար նրա մոտ,

թե չէ...

Փորձում էր չմտածել չստացվելու մասին:

Մեջքն ուղղեց ու շարժվեց դեպի Ամալը.

-Այ, մա, այ քու ցավն տանիմ, օդանավակայան գալն մտքիցդ հանե, արի ստեղ,

քզի պինդ գրգիմ ու տղեքով էրտանք։

-Ջիվան, այ բալա, հո՞ եզդու հարսնիք չենք էգե, օր տղամարդկանցով առանձին

պդի էղնիք։

-Մամ, լավ էլի, դու գնա քու թոռան կողքին պառգի, էրեխա է, հանգարձ գիշերով

կզարտնի, հըբը իմա՞լ կեղնի կողկին չեղնիս։ Մենք կերտանք, քըզի էլ խաբար կհասծուն,

օր ամեն ինչ կարգին է անցե։ Կերտամ, օր հեդ իկամ, մամ, լրիվիս համար

կերտամ, գհասկնա՞ս։ Էրտամ փող աշխադիմ, փող հավկիմ, Անահիդին էլ կբերիմ։

Կերտամ, կբերիմ, ամեն ինչ կվերականգնիմ։

-Տղե՜ս, ես քու ցավն տանիմ,- Ամալ տատն այլևս բառ չասաց, Ջիվանի վզովն

ընկավ, ուժեղ սեղմվեց նրան ու ճակատը համբուրեց: Աչքերը չոր պահեց. ոչ էն է՝

կյանքում այնքան արցունք էր թափել, որ այլևս արտասվելու ուժ չուներ, ոչ էլ ուզում

էր, որ Ջիվանը հուզվի: Մայրական աչքը տեսել էր, նկատել նրա աչքերի միջի վախն

ու հուզմունքը, բայց զսպեց ինքն իրեն:

-Կսպասիս, մամ, ինչ էլ էղնի, գիկամ: Մամ, իմալ էլ էղնի հեդ գիկամ,- հեռանալիս

մի ակնթարթ կանգ առավ ու թաց աչքերը մթում թաքցնելով, կոկորդը քերող արցունքը

զսպելով արագ վրա բերեց Ջիվանն ու հեռացավ:

Կարմիր սարի տակի գյուղում բոլորը դեռ քնած էին, աքաղաղի կանչին դեռ

կես ժամից ավել կար, արթուն էր միայն Ամալ տատը, որ թոռանը գրկել ու աչքերն

առաստաղին հառած աղոթում էր Ջիվանի համար, իսկ օդանավակայանում արցունքները

զսպել չի լինում, անգամ տղամարդիկ են արտասվում՝ ոչ էն է՝ հեռացողի համար,

ոչ էն է՝ իրենց, որ զրկվում են հեռացողի ներկայությունից:

Օդանավի պատուհանից դուրս նայող Ջիվանի հայացքը մի պահ սառեց. իրենց

գյուղն էր ու Կարմիր սարը: Կարոտած շունչ քաշեց ու ձեռքն աչքերին տարավ.

վախենում էր, թե վերջին անգամ է տեսնում գյուղն ու սարը, վերջին անգամ ու այն

էլ երկնքից...

3.

Բոլոր հեքիաթներն սկսվում են հենց այսպես. «Լինում է, չի լինում», «Կար, չկար»,

ասես հավատիդ հույսին են թողնում հետագայում պատմվելիքը` հասկացնելով.

«Ուզում ես հավատա, չես ուզում, մի հավատա, քո խնդիրն է, միևնույն է, ես պատմելու

եմ այն, ինչ ուզեմ, իմ ձեռքում է գրիչը, մտքերն ու հերոսներն իմն են, բայց

73

ԱՐՁԱԿ ԴԱՎԻԹ ՍԱՄՎԵԼՅԱՆ

վերջում պարտադիր հաղթելու է բարին»: Կարմիր սարի հեքիաթը չսկսվեց «Լինում

է, չի լինում»-ով, որովհետև եղել են, միանշանակ եղել են Մոցոն ու Ջիվանը, ապրել

են, ժպտացել, տխրել, խրխնջացել, քրտնել, հիասթափվել, կերել են՝ մեկը խոտ ու

գարի, մյուսը՝ մոր ու կնոջ պատրաստած ապուրներն ու երբեմն անհամ, հաճախ

կրկնվող կերակուրները:

Սա մի հերթական պատմություն է, որի գլխավոր թեման, անպայման, սերը, դրա

հետևանքներն ու սովորական մարդկային կյանքը պետք է դառնային: Այսքանով,

փաստորեն, հենց սկզբում չարդարացան նրանց սպասումները, ով տրամադրվել

էր հրաշքների հանդիպել կամ էլ հարրիփոթերային սյուժե տեսնել պատմվածքի մեջ:

Սա պատմություն է...

Ընդհանրապես սխալ է հենց սկզբում նշել այն, ինչի մասին գրվում է, բայց դե

ինչ արած, հիմա մարդիկ սովոր են միայն վերնագրերն ու դրանից ներքև գրվող մի

քանի տողը կարդալ ու անցնել առաջ` հաջորդ նյութին:

Սա պատմություն է, որի մասին խոսվել է, որը պատմվել է շատերի կողմից, անցել

բերնեբերան, հուզել շատերին, բայց դուք հաստատ չեք լսել, որովհետև ինքներդ

ձեզ կորցրել եք առօրյա թոհուբոհի մեջ, կարդում եք միայն այն լուրերն ու

պատմությունները, որոնք հրամցվում են ձեզ անկախ ձեր կամքից, թերթում եք ու

առաջ անցնում ասես հաշվիչի հաշվեքարերը մատով շրջեք այնպես, ինչպես որ ձեր

ցանկություններն են իրար փոխարինում օրվա մեջ առնվազն երեք անգամ, իսկ ես

հիմա երեք անգամ կկրկնեմ այս բառերը.

-Վա´յ քեզ, վա˜յ քեզ, վա˜յ քեզ:

Գիտեմ, շատ քրիստոնեաբարո հնչեց նրանց համար, ովքեր գոնե մի անգամ

մասնակցել են կրոնական այդ արարողությանը, որի պայմաններից է ծնկաչոք լինելը,

որովհետև եթե պատրաստ չես գոնե ծունկդ ծալել գործածդ մեղքերի պատճառով,

ապա ինչպե՞ս պետք է ներողություն խնդրելու ուժ գտնես ներսումդ: Անգամ

անկրոնի համար այս բացականչությունն առաջացնում է զարմանք, ամոթ

ու հետաքրքրություն իր իսկ արածի հանդեպ: Այնպես որ, հիմա ես ներողություն

եմ հայցում համբերություն չարաշահելու համար և ասում, որ սա պատմություն է,

որի մեջ լինելու են Մոցոն ու Ջիվանը, ես, դու և շատերը, սա պատմություն է այն

մասին, թե ինչպես չի կարելի հեքիաթ գրել, որովհետև հեքիաթը գտնել է պետք

հենց կյանքում:

4.

Սա իմ քաղաքի հեքիաթը չէ: Ի տարբերություն մեր կարդացած ու դեռևս չկարդացած

հեքիաթների, քաղաքի հեքիաթն ավարտ չունի, թեկուզ բարի է, բայց` ավարտից

զուրկ. գոնե ինքս էդպես եմ ուզում, չեմ ուզում իմ քաղաքում հյուսվող հեքիաթներն

ավարտվեն: Քաղաքի հեքիաթներն ստեղծվում են գինետներում, սրճարաններում,

բակերում ու զբոսայգիներում: Հետո անցնում են սարերով, տարածվում` մինչև

երկրի սահմաններն ու դառնում բամբասանք: Գյուղերում ստեղծվող հեքիաթներն

ավարտվում են քաղաքում: Միայն սարերն են, որ ոչ մի տեղ չեն գնում, գրկում

74

են քաղաքն ու գյուղը կամ էլ իրենց գիրկն ընդունում դրանց: Սարերը միշտ իրենց

տեղում են, Կարմիր սարը՝ նույնպես․ ամեն երեկո շոյում է արևի՝ քաղաքի թոհուբոհից

հոգնած, դժգոհություններից կշտացած գլուխը, փարվում նրան ու իր ծոցն

ընդունում: Մարդիկ սիրում են մայրամուտով հիանալ, սիրում են ուրիշների սիրով

հմայվել կամ փնովել. լեռան ու արևի սիրախաղի ժամին շատերի աչքերն են կլորվում

հիացմունքից` երանավետ հայացքի մեջ ամբողջացնելով իրենց ունեցած կամ

դեռ չունեցած սերերը: Արևն ու սարն ամոթից շառագունում են, կարմիր վարագույր

քաշում դիմացներն ու շարունակում իրար սիրել՝ մադկանց ընչաքաղց հայացքներից

հեռու: Հենց էդպես էլ ծագել է մեր հեքիաթի սարի անվանումը:

Ջիվանի հետ ծանոթացել էի քաղաքում, տարիներ առաջ, երբ դեռ ուսանող էի:

Նրա քույրն էր եկել քաղաք` ուսումը շարունակելու: Նույն կուրսից էինք: Ջիվանն էլ,

որպես թասիբով սարեցի, գալիս-գնում էր, գալիս-կանգնում էր համալսարանի դըռների

առաջ, որ քրոջ խաթրին դիպչող չլինի, որ քրոջ գլխից մազ չպակասի: Հենց

Արփին՝ Ջիվանի քույրն առիթ դարձավ, որ նա ծանոթանա իր ապագա կնոջ հետ:

Ծանոթացավ, իրեն կին սարքեց, ու սկսվեցին խնդիրները: Գյուղացները, Ջիվանենցից

թաքուն, իրար մեջ փսփսում էին, որ նոր հարսն օր ու արև չի տալիս սկեսրոջը:

Դժվարությունները բազմապատկվել էին Ջիվանի որդու ծնվելուց հետո. արդեն «ոտքը

պնդեցրած» հարսը ոչ միայն իշխող դիրք էր փորձում ունենալ տան մեջ, այլև սկսել

էր բողոքել անհեթեթ բաներից, անգամ պատերի գույնից, որն, ըստ նրա, իր դեպրեսիայի

պատճառն էր:

75

ԱՐՁԱԿ ԴԱՎԻԹ ՍԱՄՎԵԼՅԱՆ

-Ես պիտի լավագույնն ապահովեմ իմ երեխայի համար, հասկանո՞ւմ ես, իսկ

դու, որպես հայր, արժանի չես նրան: Ի՞նչ ես անում դու, ի՞նչ ապագա ես ստեղծում

էս չոլերում: Պետք է էս գյուղից գնանք, էստեղ ապագա չկա՝ տղաս նորմալ դպրոցում

պիտի սովորի, ոչ մի բանից պետք է չզրկվի,- վեճերից մեկի ժամանակ ասել

էր Ջիվանի կին Անահիտը:

-Ան, ամեն ինչ լավ է լինելու, ուղղակի համբերություն է պետք, միանգամից ոչինչ

չի լինում, ընթացքում փող հետ կգցենք: Ես մեղավոր չեմ, որ գյուղում եմ ծնվել ու

մեծացել. էստեղ ամեն ինչ սեզոնից ու եղանակից է կախված, մեկ էլ` Աստծո բարեհաճությունից:

Լավ կլինի, խոստանում եմ:

-Ես քեզ վաղուց արդեն չեմ վստահում, անիմաստ է ամեն ինչ...

Շաբաթը մեկ առնվազն մի վեճ լինում էր: Վեճերից մեկից հետո Անահիտը հավաքել

էր բոլոր փաստաթղթերը, օժիտից այն ամենն ինչ հնարավոր էր վերցնել, որդու

ձեռքը բռնել էր ու հեռացել:

-Լսիր, հո դու հիմա՞ր չես, ոնց թե չպետք է կապ ունենամ որդուս հետ, հո երեխաս

անհեր չի՞ մեծանալու:

-Անհոգ եղիր, ես նրա համար հա՛մ մայր կլինեմ, հա՛մ էլ՝ հայր:

-Երբ մեծանա, հարցնի. «Այ մեր, հերս ո՞ւր ա», ի՞նչ պատասխան ես տալու:

-Մի բարի հեքիաթ կհորինեմ քո մասին ու վերջում կասեմ, որ մահացել ես. ամբողջ

կյանքում կհպարտանա քեզնով...

Առաջին անգամ հետ բերել ստացվեց. Ջիվանի մայրը, հայրը, հավաքվել-գնացել

էին Անահիտենց տուն: Երկրորդ անգամ հենց իրենք հետ բերել չուզեցին, թոռանը

վերցրին ու վերադարձան տուն: Լուրեր էին պտտվում, որ Անահիտը սիրեկան ունի

քաղաքում՝ չնայած դրան հիմա սիրեկան չեն ասում, ասում են․ «ընկեր ունի»:

Վերջին խոսակցությունը Ջիվանի ու Անահիտի միջև հենց քաղաքում էր. քաղաքի

սրճարաններից մեկում՝ նրանց առաջին հանդիպման վայրում: Անահիտը

հպարտ կեցվածք էր ընդունել՝ թիկունքն ապահով էր համարում, Ջիվանն էլ

չհանդուրժեց դա.

-Դուք ընտրում եք նրանց, որոնք ձեզ, ձեր կարծիքով, «պահելու» են, ընտրում

եք տարբերակներից ամենահարմարը:

-Իսկ եթե այլ տարբերակ չկա՞, եթե կյանքն է դրան տանու՞մ:

-Տարբերակ միշտ էլ կա, ուզածդ ի՞նչ է:

-Ուզում եմ երջանիկ լինել: Ցանկանում եմ․..

-Սո´ւս, կամա´ց, մի՛ գոռա: Ախր քո նմաններին անգամ խոսելու իրավունք պիտի

չտան, էլ ուր մնաց` ընտրելու: Դուք մենակ ուզում եք: Իսկ ձեր ուզածն ավելի գեղագիտորեն,

իբրև թե առավել վեհ ներկայացնելու համար ասում եք. «Ցանկանում եմ»:

Ուզում եք, հասնում եք ձեր ուզածին, շատ արագ կշտանում ու նորից եք ուզում:

-Իսկ դու մի որոշիր, թե ով ինչ պետք է անի:

-Հիմա դու փորձում ես ամեն գնով արդարացնել որոշումդ: Բայց եթե ներսումդ

կռիվ չլիներ, հանդիպման առաջարկս անպատասխան կթողնեիր:

-Իմաստ չկար մնալ ձեր քոսոտ տանը:

76

-Շա՜տ համարձակ մտքեր ես ասում:

-Ես միշտ էլ համարձակ եմ եղել: Պիտի գլուխս կախե՞ի, ամաչե՞ի, համեստ

ձևանա՞յի:

-Ահա՜, ճիշտ է, ավելի լավ է համարձակվես հեռանալ, քան համեստ ձևանաս ու

ներսից քայքայես ամեն ինչ: Արդարացում ես ուզո՞ւմ լսել, ասեմ. Դու մտածում ես,

որ արդեն տեղ ունես՝ քնելու, տեղ ունես, ուր քեզ կկերակրեն, մի փոր հաց կտան, ու

դու քեզ կկոչես Ապահովված, չէ՛՝ էդպես քեզ կկոչես մտքումդ, բայց ուրիշների մոտ

քեզ կանվանես Երջանիկ:

-Ավելի լավ է՝ գնամ, քեզ հետ որևէ բան քննարկելն անիմաստ է։

-Ավելի լավ է՝ գնա, մնալուցդ օգուտ չկա...

Անահիտը մի քանի քայլ անելուց հետո չդիմացավ, շրջվեց ու մահապատժից

առաջ ընձեռնված խոսքի հնարավորություն ունեցողի պես արագ վրա բերեց.

-Մեկ է, ես սիրում եմ նրան,- և արագացրեց քայլերը:

«Դու ի՞նչ գիտես՝ սիրելն ինչ է, դու մենակ ցանկանալ գիտես»,- ձեռքերը գրպաններում

դրած, մտքում հանգիստ ու անձայն պատասխանեց Ջիվանը, մի քանի վայրկյան

կանգնած մնաց տեղում ու հեռացավ:

Նրանք այլևս չտեսնվեցին, չնայած Ջիվանն ուզում էր ընտանիքը վերականգներ,

երբեմն կարոտն էր խեղդում, բայց նաև հասկանում էր, որ նման քայլի գնալու

համար նախ պատրաստ չէ, հետո էլ բազում մարդկանց ու արժեքների վրայով պիտի

անցներ: Դժվար էր թքածը լիզելը, հատկապես` ուրիշի թքածը...

Դատարկությունը լցնելու և ներքին լռությունը խախտելու համար Ջիվանը որոշեց

մի նոր զբաղմունք գտնել. որոշեց ձիաբուծությամբ զբաղվել, մանավանդ, որ Կարմիր

սարի լանջերի ալպիական մարգագետիններն այդ հնարավորությունը տալիս

էին: Քաղաքի ընկերներից մեկը՝ Ալիկը նրան նվիրեց առաջին ձին՝ սևաթույր, արաբական

մտրուկը:

-Ալիկ, քեզ պասպորտով Ալեքսանդր են ասում, չէ՞:

-Հա, Ջիվան ջան, ինչի՞ ես հարցնում:

-Դե ուրեմն նվիրածդ ձիուն էլ Բուցեֆալ անունը կտամ՝ Ալեքսանդրի ձի Բուցեֆալը

սև բաշ ու սև աչքեր ուներ, երկար, քամու տակ խաղացող պոչ. սազում է,

վե՛րջ, Ալիկ, որոշված է,- հաստատակամ հայացքով մոտեցավ ձիուն, գլուխը շոյեց

ու ճակատը համբուրեց Ջիվանը:

-Ջիվան, ի՞նչ Ալեքսանդր, ի՞նչ Բուցեֆալ։ Սա ո՛չ սմբակների վրա մատներ ունի,

ո՛չ էլ գլուխն է ցլի գլխի նման։ Սովորական ձի է։ Թե ինձ լսես, Մոցո անունը կտաս․

պարզ, մեր սարերին սազական։

Դրանից հետո Ջիվանը հաճախ էր լեռներում «կորում». ժամանակի ընթացքում

ձիերի քանակն ավելացավ, բայց Մոցոյի հանդեպ սերն ու հոգատարությունը դրանից

չպակասեց: Երբեմն ժամերով մեկնվում էր բուսնած թարմ կանաչի վրա, փակում

աչքերն ու փորձում երազել։ Դիմացը տարբեր պատկերներ էին հայտնվում, ապա

չքվում, հետո նորից հայտնվում. կինն էր՝ նախկին կինը, դրվագներ նրա հետ

վեճերից, պատկերացնում էր իրեն երկրից դուրս, անորոշ մի տեղ ապրելուց, ուր

77

ԱՐՁԱԿ ԴԱՎԻԹ ՍԱՄՎԵԼՅԱՆ

Անահիտը երջանիկ էր, իսկ ինքը՝ դատարկ ու զրկված հիշողություններից: Այդպես

շարունակվում էր մինչ այն պահը, երբ լսելի էր դառնում Մոցոյի սմբակների դոփյունը:

Աչքերը բացում էր, դիմավորում ձիուն, ապա արագ թամբում ու սկսում

սլանալ Կարմիր սարի լանջերով մինչև մայրամուտ: Տունդարձի ճանապարհին իջնում

էր ձիուց ու կողքով քայլում:

Վերջին շրջանում, գրեթե միշտ, մտահոգ ու մտածկոտ տեսք ուներ. օրեցօր դեմքի

սփրթնածությունն ու մարմնի թուլությունն ավելի տեսանելի էին դառնում: Եղան

ուշաթափության դեպքեր, բայց տնից հեռու՝ սարերում: Լավ է, որ այդ կողմերով

անցնող հովիվները ժամանակին նկատել էին ու օգնության հասել: Մի անգամ էլ

Մոցոն մոտեցել էր ու տիրոջը պառկած տեսել. խրխնջացել էր, դնչով բզել, բայց Ջիվանն

անգամ աչքերը չէր բացել։ Միամիտը կարծել էր, թե տերը շատ խորը քուն էր

մտնել, հողը սմբակներով այնքան էր փորել, որ կարողանա մտնել Ջիվանի տակ,

ծնկները ծալել էր, մեջքին առել նրան ու հասցրել տուն: Երբ արդեն Ջիվանն ուշքի էր

եկել, տանեցիներին փորձել էր համոզել, որ ուղղակի արևահարվել էր:

5.

Չգիտեմ՝ կռահեցիր, թե ոչ, բայց այս պատմության մեջ Ալիկը հենց ինքս եմ։ Որ

երկար-բարակ չմտածես, թե ինչ կապ ունեմ այս պատմության հետ, ասեմ, որ ծնվել

եմ Կարմիր սարի տակի գյուղում, բայց հենց ծնվելուցս հետո ամբողջ ընտանիքով

տեղափոխվել ենք քաղաք՝ սարի հետևի քաղաքը։ Ծնվելուս պահին գյուղում ոչ մի

տղամարդ չկար, բոլորը գնացել էին «Արարատի» խաղը նայելու, իսկ ծնունդս նշելիս

հավաքվել էին գյուղի տղամարդիկ միայն: Թե ինչ դժվարությունների են հանդիպել

մերոնք քաղաք տեղափոխվելուց հետո, ես տեղյակ չեմ. մերոնք լավագույնն էին

ապահովում ինձ համար: Այդպես շարունակվեց մինչև համալսարանն ավարտելս:

Ավարտելուց հետո շատ նոր բաներ սկսվեցին, շատ ավարտներ եղան կյանքումս,

բայց մի բան աներեր էր: Որքան էլ ցանկացա պոկել ու շպրտել, թողել անցյալում,

չէր ստացվում՝ կարոտն Արփիի հանդեպ ուղեկցում էր ինձ ամեն օր, ամենուր: Ասում

են՝ փոքր է մեր քաղաքը, փորձիր գտնել, հանդիպել հենց այն մեկին, որ պետք է քեզ

հենց այդ պահին, ում կարոտում ես հենց այն փողոցում, որի մայթերով աչքերդ չորս

կողմ արած քայլելուց՝ մեքենաների արտանետած շմոլ գազից առավել կարոտն է

խեղդում։

Չկա…

Չկա, գրողը տանի. մեկնե՞լ է երկրից, տնից դուրս չի՞ գալիս, քաղաքից դուրս

կամ քաղաքի թաքուն տեղերո՞ւմ է. չգիտես, բայց փնտրում ես, ավելի ճիշտ, ինքդ

չես փնտրում. սիրտդ, ճանապարհի բոլոր հոծ գծերը կտրելով, չթույլատրված տեղերով

անցնում է, որ հանդիպի, բայց չկա… Ու քաղաքն սկսում է ճնշել. բոլոր լուսացույցները

կարմիրի տակ են մնում, բոլոր խանութների ու սրճարանների դռները՝ «ՓԱԿ Է»

ցուցանակի, փողոցները դատարկվում են անցորդներից. դու մենակ ես։

Ու հենց այդ պահին մեկը ծառս է լինում դիմացդ ու փաթաթվում՝ դեմքիդ գոռալով.

«Բարև, ախպերս, ո՞նց ես»…

78

էն մեկն, ում մասին վաղուց չէիր մտածել ու չէիր սպասում տեսնել։ Ու սկսում ես

հուսադրել քեզ, որ քաղաքը, մեր քաղաքը փոքր է, ոնց էլ լինի, էսօր չլինի, թեկուզ

հենց վաղը, բայց մեկ է, հանդիպելու ես նրան, ում համար մնացել ես քաղաքում։ Ու

սիրում ես քաղաքը, շնչում, խեղդվում, ամեն երեկո մահանում ու ամեն առավոտ

վերածնվում հանուն նրա, նրա պատճառով։

Իսկ նա…

Նա ուղղակի քո քաղաքում չի ապրում։

Հենց այդ կարոտն էլ ստիպեց, որ գնամ գյուղ ու վերականգնեմ խզված կապն

անցյալիս ու Արփիի հետ: Գյուղում էի, որ իմացա Ջիվանի հիվանդության մասին

ու որոշեցի օգնել՝ ինչով կարող էի, որքան որ կապերս ու հնարավորություններս

կներեին: Լեյկեմիա՝ բժիշկների ախտորոշումն էր․ ասել էին․ «Սպասեք, տեսնենք ինչ

պրոգրես կամ հետընթաց է լինում, նոր կորոշենք բուժման ընթացքը»: Իսկ սպասումը...

Միշտ ասում են. «Սպասեք, լավ է լինելու»` չհասկանալով, որ սպասումը

մարդկանց զրկում է ապագայից. յուրաքանչյուր սպասում ենթադրում է դադար,

միջանկյալ, չկողմնորոշված վիճակ ու վակուում: Բայց ասում են. «Սպասեք, այ

կտեսնեք, լավ է լինելու» և ամեն անգամ ասվող այս ծեծված նախադասությունից

հետո մի կյանք կանգ է առնում հենց կյանքի մեջտեղում:

Ու մարդիկ ստիպված հեռանում են:

Ախր ինչի՞ մնալ, եթե ինչ-որ տեղ գնալիս հետդ տանելու ես միայն հիշողություններ:

Հեռվում ամեն ինչ փոքրանում ու հետզհետե վերանում է, ոչնչանում, մեծանում

է միայն կարոտը, այն էլ` միայն հիշողությունների հանդեպ, որն էլ կոչվում է անցյալ,

անցյալ կատարյալ, բայց միայն ժամանակային առումով. թե չէ ոչ ես, ոչ դու, ոչ մյուսները

կատարյալ չենք, բայց ահագին բան ունենք իրագործելու, կատարելու կյանքում,

կատարելագործվելու:

Իսկ մեր պատկերացումները կատարյալ են, ցանկությունները, հույս ունենք, որ

կկատարվեն...

Ստիպված ես լինում վիճակդ նույնացնել մի կնոջ հետ, որն ամեն գիշեր անտրամադիր,

հոգնած մարմնով մտնում է անկողին ու խոստանում. «Սպասիր, ամեն ինչ լավ

է լինելու» ու ծերացնում քեզ այդ սպասման անօդ ու ժամանակից դուրս մնացած

տարածության մեջ: Սկսում ես դատարկությունդ լցնել մենախոսությամբ, բողոքով,

պայքարով, երբեմն էլ անհանդուրժողականությամբ և սպասումից հոգնած ասում.

«Սպասիր, միգուցե վերադառնամ» ու խեղդամահ անում նրան հենց նույն անկողնում

ու նույն սպասումով:

Ջիվանը մեկնեց Գերմանիա` բուժման ու այլևս չվերադարձավ գյուղ՝ խոստացել

էր, բայց չվերադարձավ: Մի քանի տարուց նրա մոտ տեղափոխվեցին մայրն ու որդին,

ինքն էլ ամուսնացավ իրեն խնամող բուժքրոջ հետ: Իսկ Արփին տեղափոխվեց

քաղաք՝ ինձ հետ, իմ մոտ:

Կարծես բոլորը հասան իրենց մուրազին, ինչպես հեքիաթներում, և ժամանակն

է, որ հեքիաթն ավարտվի, բայց ժամանակները հիմա փոխվել են՝ չես հասցնում մի

բան սկսել կամ ավարտին մի կարգին շունչ քաշել, երբ քեզ հրում են նոր պատմությունների

մեջ ընկնելու, նոր պատմություններ ստեղծելու:

79

ԱՐՁԱԿ ԴԱՎԻԹ ՍԱՄՎԵԼՅԱՆ

6.

Փողոցում երկու հոգի սիրուց էին խոսում․

Մի երիտասարդ, փողոցի մի ծայրում, ձենը գլուխը գցած, սեր էր քարոզում, թե

բա. «Սիրեք Աստծուն, Աստված սեր է», իսկ մարդիկ, իրար սիրելով, իրար սիրահետելով,

անցնում էին նրա կողքով ու մատները վեր տնկում՝ խենթի տեղ դնելով։

Մի զառամյալ ծերուկ էլ սեր էր մուրում փողոցի մյուս ծայրում. «Աստծու սիրուն,

մի բանով օգնեք, տո Մարդ Աստուծո, անտարբեր մի՛ անցիր», իսկ մարդիկ խղճահարության

ակնթարթ էին ապրում ու պետությանը մտքում հայհոյելով՝ անցնում կամ

էլ կողքով քայլողին ասում էին. «Հերթական ցնցոտիավոր բիզնես անողն է» ու

արագացնում էին քայլերը։

Մոցոն, աջն ու ձախն ուսումնասիրելով, պտտում էր անծանոթ քաղաքի փողոցներով:

Ամեն ինչ օտար էր, այս ընթացքում ինչ լեզու ասես լսել էր, փորձել էր հարազատ

հնչյուններ գտնել, որսալ օդում, բայց ապարդյուն:

Ձիերը քաղաքում չեն ապրում, ձիերի համար քաղաքում, լավագույն դեպքում,

դեկորատիվ ու քարշակի աշխատանք է լինում նախատեսված, այն էլ միայն քչերի՝

տեսքով ու դիմացկունությամբ ուժեղների համար: Մոցոն մի կերպ խույս էր տվել

ճանապարհին հանդիպած շրջիկ կրկեսներից ու հասել իր համար հերթական անծանոթ

քաղաքը:

Օրը մոտենում էր ավարտին, օտար քաղաքի վրա կախված երկինքն աստիճանաբար

մթնում էր: Արևին փոխարինելու էին գալիս լապտերներից արձակվող աղոտ

լույսերը, իսկ Մոցոն արդեն որերորդ ամիսն էր, ինչ մայրամուտ չէր տեսել. այս կողմերում

սարեր չկային՝ որ կողմ բարձրացնում էր գլուխը, շենքեր էին՝ բազմագույն, բայց

սառը: Հույսը չէր կորցրել. ամեն ինչ կորցրել էր, անգամ նալերն էին պոկվել սմբակներից

ու կորել, բայց հույսն ամուր էր պահում սրտում: Կեսգիշերին մոտ, Մոցոն,

գլուխը կախ գցած, ոտքերը մի կերպ քարշ տալով, հասավ քաղաքի կենտրոն: Ուժերը

լքում էին. ուզում էր աղոթել, բայց ո՞ւմ, ո՞վ էր լսելու նրան: Լսել էր, որ մարդիկ

Աստծուն են աղոթում, բայց դա մարդկանց Աստվածն էր, ինքն իր Աստծուն թողել

էր լեռներում․․․

80

ՊՈԵԶԻԱ

ՄԱՐԳԱՐԵՏ ԱՍԼԱՆՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ

ԱՇԽԱՐՀԻ ՈՉ ՄԻ

ԱՆԿՅՈՒՆՈՒՄ ԱՅԼԵՎՍ ՉԻ

ԱՊՐՈՒՄ ԻՄ ՍԻՐՏԸ

1

Անդուռ:

Անմարմին:

Անշոշափ:

Օրերը` հիվանդացած կարոտի

հրաժեշտի նամակներն են գրպանումս:

Հողմաղացներում արտասվող քամին

վերապրում է ամայության սերմնացանը:

Շուտով աշուն է:

Դատարկության աղի ջրերում

անվրդով քնած են հիշողության հրեշները:

Համակերպումի նավակներով

հեռանում են ժայռացած թախիծները:

Ինձ գողանում է լռությունը ցորենի:

82

Միայնության սրինգը տանում է

այրումներով հրդեհված երկնքի:

Քաղաքի կնճիռներից կախվել է

տխրությունը մոխրագույն շենքերի,

փշրվել է ափսեն լուսնի:

Մի օր կարթնանաս լացից ծղրիդների,

ձեռքերիդ ճաք տված հպումներից

կզգաս հեռվում սառչող արյունս անբառ,

փողոցն արծաթած մենության ձյունը

քեզ կհասցնի՝ աշխարհում չտեղավորված

առավոտներիս մեղեդիները:

Դռներում:

Մարմիններում:

Շոշափումներում՝

օրերդ արյունող կարոտի

խոստովանության նամակներ կդառնան,

որոնք խնամքով կտեղավորես

ծոցագրպանում հին վերարկուիդ՝

խեղդվելով այն ճշմարտությունից,

որ աշխարհի ոչ մի հասցեում

այլևս չի ապրում իմ սիրտը...

2

Եղեգները սոսափում են:

Թեյիս բաժակում խառնում եմ

նոյեմբերի դարչինը:

Գիշերների շեղբը թիկունքիս,

աստղերի արտասուքների եղյամը

թերթիկներին լուսնածաղկի,

մեռնող արևի ուրվացոլքերով

տխուր հեռացող երամի հետքը՝

ամենը հող է՝ կոկորդում հիշողության,

ամենը սպի է այտին երկնքի.

կարող էիր լինել:

Ես հիմա քայլում եմ տափաստանով՝

աշխարհի բոլոր դանակները սրտումս,

ես պարում եմ անկումներում մոլորակների,

83

ՊՈԵԶԻԱ ՄԱՐԳԱՐԵՏ ԱՍԼԱՆՅԱՆ

խելագարի պես ծիծաղում հաշտությունը,

անփութորեն հազում կրակներ.

հիշո՞ւմ ես՝ ինչպես երկրաշարժվեց

հավատի առավոտը,

հիշո՞ւմ ես՝ ինչպես էր հեռանում սերը՝

մայրամուտին փոշեամպ դարձած...

3

Գնում եմ:

Չգաս:

Չկանչես:

Ինչ տվել եմ՝

մի վերադարձրու:

Ինչ չեմ տվել՝

քեզ պետք չէր:

Աշխարհում

մի օր

ավարտվում են

հեքիաթները,

ու ոսկե ձկնիկները

մեռնում են

դառը

արտասուքներից

ծովի,

ու վերքերը աղ են դառնում,

ու ափ են շպրտվում երազանքները,

թպրտում են մի քանի վայրկյան,

շնչահեղձ են լինում ավազներին դեղին:

Չկանչես:

Չգաս:

Գնում եմ:

Ինչ տվել ես՝

վերադարձրել եմ:

ինչ չես տվել՝

պետք էր ինձ:

Աշխարհը

84

մի օր

դառնում է

կոկորդում մեռնող

սև կարապների

համբարձվող երամ,

ու հոգեվարքում են կիրակիները,

ու բորբոսնում են հավատները

փլվող պատերին սպասումի,

ցավը դառնում է քար,

որ շպրտում ես

ապակիներին երկնքի

և երբեք չես լսում

լռության լացն Աստծո,

և սովորում ես լինել արժանի...

4

Հյուսվածքներում խտացող մենության երկաթից

ես կառուցեցի իմ փոքրիկ տունը:

Աշունը արտասվում էր շեմին՝

երակներին անծայրածիր տառապանքների

դեղնամորմոք անտառը,

աչքերում՝ հուսահատության անապատներ:

Հետո ես մոռացա, թե ինչ է Բառը:

Փողոցներում մարդիկ

տարօրինակ հայացքներ էին նետում

փշերին մատներիս,

նայում էի ձեռքերիս

ու չէի հիշում՝ ում եմ գրկել,

անշտապ խեղդվում էի

ներքին արյունահոսությունից կարոտի

ու հաշվում երկնքից ընկնող աստղերը,

ու սպասում վերադարձին Աստծո...

Մի գիշեր անզուսպ մռնչում էին ժայռերը:

Արթնացա սուր ծակոցից սրտի:

Հիշեցի՝ եղել ես...

85

ՊՈԵԶԻԱ ՄԱՐԳԱՐԵՏ ԱՍԼԱՆՅԱՆ

5

Դրաման ավարտված է։

Հիշողության ձկներն արտասվել են ծովը,

սարսափի թռչունները տարել են երկինք

լռության կարմիր արցունքները։

Ոչ մի երազանք չկատարվեց։

Ձմեռը ցուրտ էր։ Ճակատագիրը՝ անտանելի ժլատ։

Դու անզորությունից ճանկռեցիր երկինքը,

ես՝ գտա սիրտս հուսահատության քաղցկեղում փուլ եկած։

Ասացին՝ հիվանդացել ես ամենածանր լռություններով,

ասացին՝ հայացքդ վերք է.

երբ ես ժպտացի՝ չորս մեխ գլորվեց աչքերիցս,

երբ ես ժպտացի՝ հատակն արձագանքեց կոտրվող ապակիների լացը.

մենության ձեռնափայտին հենված կույր հպարտություններից ոչ մեկով

ես չեմ հավատում մեր միջև ավերված քաղաքների անդարձությանը

և վերադարձներին՝ չտեղավորվող ոչ մի կոշիկում...

86

ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ

ԱՐՇԱԿ ՍԵՄԻՐՋՅԱՆ

Բանաստեղծ, դրամատուրգ

ՆԿԱՐՎԱԾ ԸՆՏԱՆԻՔ

ՆԱԽԱԲԱՆ

2015-ն էր, երբ ծանոթացա Ռուբեն Հովսեփյանի հետ: Բանաստեղծություններիցս

մի քանիսը կարդաց, մեղմ ժպտաց ու ասաց, որ կտպագրի «Նորք» հանդեսում:

Վարպետը կատարեց խոստումը: Ծանոթացավ նաև պիեսներիս և նույն ժպիտով

ասաց, որ դրանց պետք է շունչ տալ (ավա՜ղ, չհասցրեց): Նույն թվականին ընդունելության

հայտ էի ներկայացրել ԵԹԿՊԻ գրական ստեղծագործության բաժին, որի հանձնաժողովի

նախագահն էր Վարպետը: Երբ ինձ տեսավ, քմծիծաղ տվեց և կանչեց

լսարանից դուրս: Հիասթափված ուզում էի հեռանալ, երբ ձայն տվեց: Կանգնեցի...

Ասաց, որ այս բաժնում սովորելս անիմաստ է, քանի որ արդեն տպագրվել եմ

«Նորք»-ում, և նա չի կարող ինձ գրել սովորեցնել: Նրա մերժումը ինձ տարավ դեպի

թատերագիտություն: Վարպետին հայտնեցի իմ շնորհակալությունը և ասացի, որ

իրեն պարտք եմ՝ իմ առաջ գրականության մեծ ճանապարհը բացելու համար: Նույն

մեղմ ժպիտով ժպտաց և ասաց, որ օրերից մի օր, եթե իհարկե կկարողանամ, կվերադարձնեմ

պարտքը: Դուրս եկա լսարանից ու դուռը փակեցի: Այն փակվելն էր, որ փակվեց՝

դեպի իրեն տանող ճանապարհը: Վարպետին էլ չտեսա... Տարիներ անց փորձում

եմ գոնե այս կերպ վերադարձնել պարտքս՝ Վարպետնին տանելով իմ դրամատուրգիա:

Արշակ Սեմիրջյան

88

ՆԿԱՐՎԱԾ ԸՆՏԱՆԻՔ

Ռուբեն Հովսեփյանի հիշատակին

ԴՐԱՄԱ 2 ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՄԲ

Գործող անձիք՝

ԱՐՏԱՎԱԶԴ – կոմպոզիտոր

ԷՎԵԼԻՆԱ – Արտավազդի կինը

ԱՐԵՎԻԿ – Արտավազդի աղջիկը

ԱՄԱԼՅԱ – խոհարարուհի

ՌՈՒԶԱՆ – դիզայներ

ՄԻՔԱՅԵԼ – Արտավազդի ընկերը, հոգեբան

ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Արտավազդի բնակարանը: Բեմը ձևավորված է տոնական՝ փուչիկներով, գունավոր

ժապավեններով: Աջ կողմում գտնվում է դաշնամուր, մյուս կողմում՝ բազմոց,

որի վրա Ամալյայի պայուսակն է: Դաշնամուրի կողքին դրված է նաև երաժշտական

կենտրոն: Բազմոցի ետևում պատուհանն է: Աջ ու ձախ կողմերում սենյակներ տանող

դռներ են, խոհանոցի դուռը ձախ կողմում է: Բեմում Միքայելն է: Մի փոքր

անհանգիստ: Գլխին՝ մանկական զվարճալի գլխարկ: Միքայելը շարունակում է ձևավորել

բնակարանը: Հետո խոհանոցից բերում է շամպայնի բաժակներ և դնում

սեղանին, որի վրա արդեն սպասք է շարված:

ՄԻՔԱՅԵԼ – Հուսով եմ, նրան դուր կգա անակնկալը… Պետք է նաև շամպայնը

բերել: (Գնում է խոհանոց և վերադառնում շամպայնի շշով): Ամեն ինչ պիտի սկսել

նոր ու մաքուր էջից… Քիչ հետո նա կվերադառնա նոր և իրական կյանք… Ստեղծագործական

լիարժեք աշխարհ… Վերջապես բոլոր տանջանքները մնացին անցյալում:

Վե՜րջ… Վե՜րջ… Նրան պետք է դիմավորեմ երջանիկ հայացքով: Տիկին Ամալյա՜,

ամեն ինչ պատրա՞ստ է…

Խոհանոցից դուրս է գալիս Ամալյան՝ խոհարարուհու հագուստով:

ԱՄԱԼՅԱ – Պարոն Միքայել, դուք անհանգստանալու առիթ չունեք… Ես համոզված

եմ, որ ձեր թանկագին հյուրին իմ պատրաստած ուտեստները շատ դուր կգան:

89

ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ ԱՐՇԱԿ ՍԵՄԻՐՋՅԱՆ

ՄԻՔԱՅԵԼ – Նա իմ հյուրը չէ… Նա իմ հարազատն է… Նույնիսկ հարազատից էլ

ավելի…Նա ինձ համար՝ եղբայր է:

ԱՄԱԼՅԱ – Ներեցեք: Ես չգիտեի…

ՄԻՔԱՅԵԼ – Ներողություն մի խնդրեք: Ամեն ինչ հիանալի է:

ԱՄԱԼՅԱ – Այնպիսի տպավորություն ունեմ, որ այս տունը երկար ժամանակ

կնոջ ներկայություն չի զգացել:

ՄԻՔԱՅԵԼ – Ինչի՞ց եզրակացրիք, տիկին Ամալյա…

ԱՄԱԼՅԱ – Խոհանոցից կարելի էր հասկանալ:

ՄԻՔԱՅԵԼ – Ես հաճախ եմ լինում այստեղ և մաքրությամբ ինքս եմ զբաղվում:

ԱՄԱԼՅԱ – Ուղղակի կնոջ ներկայությունը ցանկացած պարագայում զգալի է:

ՄԻՔԱՅԵԼ – Ոչ բոլոր կանայք են՝ կին… Կին ասվածը հարաբերական է… Ոչ բոլորին

կարելի է կին կոչել՝ հավատարիմ, նվիրված… Ներեցեք, անսպասելի բորբոքմանս

համար: Թեմայից դուրս խոսեցի:

ԱՄԱԼՅԱ – Կանայք էլ իրենց պատկերացումներն ունեն տղամարդկանց մասին…

Տղամարդիկ ինձ համար վաղուց մեռած են, չկան… Նրանք ինձ համար ոչ մի նշանակություն

չունեն և իմ կյանքում չեն կարող հայտնվել ո՛չ դժբախտ, ո՛չ էլ երջանիկ

պահերին… Նրանք բոլորն ինձ ներկայանում են մեկ դեմքով, մեկ անվամբ… Գուցե

ես էլ թեմայից դուրս խոսեցի, բայց կյանքը նրանով է հետաքրքիր, որ երկխոսությունները

դառնում են աբսուրդ, իրար չմիացող, բայց ներքնապես կապակցված… Այս

մասին ինչ-որ տեղ լսել եմ ու անգիր արել:

ՄԻՔԱՅԵԼ – Ես չգիտեմ, թե որտեղից է գալիս ձեր այդ տրամադրվածությունը,

բայց հավատացեք՝ պետք չէ բոլորին ինչ-որ մեկով չափել:

ԱՄԱԼՅԱ – Ինչպես հասկացա, դուք էլ եք տրամադրված կանանց դեմ...

ՄԻՔԱՅԵԼ – Ինչպես հասկացաք:

ԱՄԱԼՅԱ – Գիտեք, ա՛յ օրինակ մեր ռեստորանի տնօրենը, որտեղ ես հիմա աշխատում

եմ՝ տղամարդ է: Նա որպես մարդ ուղղակի անզուգական է: Իմ կարծիքով,

նրա նմանը աշխարհի երեսին չկա: Սակայն դարձյալ «Բայց»-ը գալիս ու հառնում

է դիմացս:

ՄԻՔԱՅԵԼ – Տեսնում եք, ուրեմն կա ինչ որ մեկը, ով կարողանում է փոխել ձեր

հայացքները… Ուրեմն, առանց «բայցեր»-ի, առանց ժխտումների…

ԱՄԱԼՅԱ – Սակայն որպես տղամարդու նրան կարելի է պարզապես վառել:

ՄԻՔԱՅԵԼ – Ա՜խ, Աստվա՜ծ իմ…Դուք անուղղելի եք: Եթե այսպես գնա, մենք մի

ամբողջ օր շարունակ կքննադատենք կանանց և տղամարդկանց: Անվերջ կդատապարտենք

ու կպաշտպանենք և չենք հասնի վերջին… Այսօր մենք բոլորովին այլ

նպատակի համար ենք այստեղ:

ԱՄԱԼՅԱ – Այո՜…Այո՜… Ես ուրիշ առիթով եմ եկել…

ՄԻՔԱՅԵԼ – Ես ձեզ հիմա կօգնեմ…

ԱՄԱԼՅԱ – Ո՜չ…Մի անհանգստացեք: Դուք ավելի լավ է գնացեք և հագեք ձեր նոր

կոստյումը: Հիշո՞ւմ եք՝ ասացիք, որ այն գնել եք հատուկ նրան դիմավորելու համար:

Որպեսզի ձեր եղբայրը, ինչպես դուք եք նրան ասում, ձեզ տեսնի անթերի:

90

ՄԻՔԱՅԵԼ – Բոլորովին մոռացել էի… Ամբողջ ուշադրությունս տան գեղեցիկ

ձևավորումը և ձեր պատրաստած համեղ ուտեստները գրավեցին: (Մտնում է ձախ

կողմի սենյակ: Ամալյան խոհանոցից բերում է ափսեներով խորտիկներ, աղցաններ

և դնում սեղանին):

ԱՄԱԼՅԱ (ձայնելով) – Պարոն Միքայե՜լ, իսկ ձեր եղբոր ամենասիրելի ուտելիքը

ո՞րն է:

ՄԻՔԱՅԵԼ (ներսից) – Նա սիրում է ամեն ինչ, միայն թե համեղ լինի: Բնավորությամբ

համեստ է, նրան գոհացնելը շա՜տ հեշտ է… Դուք կարող եք չանհանգստանալ:

ԱՄԱԼՅԱ – Սա իմ առաջին անգամը չէ… Ես համոզված եմ, որ կգրանցեմ հերթական

հաղթանակս խոհարարության ասպարեզում: Թող մեծամտություն չթվա, բայց

անգամ ամենախստապահանջներն իմ հյուրասիրությունից հետո փոխում են իրենց

վերաբերմունքը… (Բռնում է գլուխը և նստում սեղանի մոտ: Նկատվում են հոգեկան

խանգարման թույլ նշաններ: Պայուսակից հանում է դեղի հաբ և կուլ տալիս): Աստվա՜ծ

իմ: Նորի՞ց…Միայն թե չկրկնվի: Միայն թե նորից իր ներկայությունը հաստատել չտա…

Ես շա՜տ եմ տանջվել… Այլևս չե՜մ ուզում հայտնվել այնտեղ, չեմ ուզո՜ւմ…

ՄԻՔԱՅԵԼ – Շուտով նա այստեղ կլինի: Ես անգամ վայրկյաններն եմ հաշվում:

ԱՄԱԼՅԱ – Ինչքա՜ն եք սպասել նրան: Ինչքա՜ն եք կարոտել… (Ինքն իրեն): Աստվա՜ծ

իմ, լավ է… Անցնում է ցավը… (Միքայելը դուրս է գալիս սենյակից՝ նորաձև

կոստյումը հագին: Ամալյան հիացած նայում է նրան):

91

ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ ԱՐՇԱԿ ՍԵՄԻՐՋՅԱՆ

ՄԻՔԱՅԵԼ – Ի՞նչ կարծիքի եք, տիկին Ամալյա…Հուսով եմ ընտրությունս համահունչ

է օրվան:

ԱՄԱԼՅԱ – Դուք պարզապես ցնցող տեսք ունեք… Կարծես պատրաստվում եք

կառավարական հանդիպման:

ՄԻՔԱՅԵԼ – Կառավարական չէ, բայց չի էլ զիջում…

ԱՄԱԼՅԱ – Պարզապես հիացած եմ ձեր մարդկային տեսակով:

ՄԻՔԱՅԵԼ – Դուք ստիպում եք ինձ ամաչել…

ԱՄԱԼՅԱ – Ամաչելու ոչինչ չկա… Ձեզ կարելի է նախանձել: Դուք յուրահատուկ

մարդ եք: Այն տեսականերից, ովքեր չեն դավաճանում: Ովքեր երես չեն թեքում, անկախ

ամեն ինչից…

ՄԻՔԱՅԵԼ – Պետք է օգնության ձեռք մեկնել նրան, ով դրա կարիքն ունի:

ԱՄԱԼՅԱ – Ձեր եղբայրը պարզապես երջանիկ է… Շա՜տ երջանիկ: Ճիշտ է, ես

նրան չեմ ճանաչում, սակայն արդեն սկսում եմ նախանձել…Իհարկե, բարի նախանձով:

Ասում են, նախանձի բարին չի լինում, սակայն հավատացեք, որ սա այդ դեպքերից

է:

ՄԻՔԱՅԵԼ – Եվս մեկ անգամ զգացված եմ նման շռայլ խոսքերից…

ԱՄԱԼՅԱ (ցույց տալով սեղանը) – Ի՞նչ կարծիքի եք… Փորձել եմ հնարավորինս

ամեն բան անել, որպեսզի կարողանամ գոհացնել ձեզ:

ՄԻՔԱՅԵԼ – Ամեն ինչ հիանալի է… Սա ամենաքիչն է, որ կարող ենք անել նրա

համար: Կարծես թե ժամանակին հասցրինք… Հուսով եմ Ռուզանն ավարտած կլինի:

ԱՄԱԼՅԱ – Ռուզանի համար կարող եք հանգիստ լինել: Նրան լավ ճանաչում եմ՝

իր գործի մասնագետն է:

ՄԻՔԱՅԵԼ (ձայնելով) – Ռուզա՜ն, դուք ավարտե՞լ եք… Համարյա թե ժամանակ

չի մնացել: (Խոսելով ինքն իր հետ): Ի՞նչ է կատարվում հետս… Կարծես երեխա

լինեմ, անընդհատ հուզվում եմ, շփոթվում… Մի՞թե այսքան անհամբեր եմ դարձել:

(Աջ կողմի սենյակից դուրս է գալիս Ռուզանը՝ ձեռքին մկրատ և տարբեր գույների

ժապավեններ):

ՌՈՒԶԱՆ – Պարոն Միքայել, նրա սենյակը ձևավորված է հենց այնպես, ինչպես

ցանկանում էիք տեսնել: Ձեր տեսքն ուղղակի շշմեցնող է:

ՄԻՔԱՅԵԼ – Շնորհակալ եմ:

ՌՈՒԶԱՆ – Տիկին Ամալյա, դուք էլ հերթական անգամ ապացուցում եք, որ խոհանոցում

պարզապես փայլում եք:

ԱՄԱԼՅԱ – Աղջիկս, նույնը կարող եմ ասել նաև քո մասին: Քո աշխատանքում

դու էլ ես հիասքանչ:

ՄԻՔԱՅԵԼ – Տիկին Ամալյա, օրիորդ Ռուզան, կարծես թե ամեն ինչ պատրաստ

է… Փոխադարձ գովեստներն էլ շատ տեղին են, բայց պետք է շտապել: Տորթն էլ

կբերենք վերջում… Հուսով եմ, որ նա կգնահատի ամեն ինչ: Տեսնելով այս ամենը՝

հոգու տոն կապրի: (Խորհրդավոր): Կարո՞ղ եմ ձեզ մի բան խնդրել…

ԱՄԱԼՅԱ – Իհարկե…

ՌՈՒԶԱՆ – Ինչ որ ցանկանաք, պարոն Միքայել…(Պարագաները դնում է բազմոցին):

92

(Միքայելը գնում է և աջ կողմի սենյակից բերում երկու մանկական զվարճալի

գլխարկ, տալիս է նրանց):

ՄԻՔԱՅԵԼ – Պարզապես խնդրում եմ: Կարո՞ղ եք սա դնել, որպեսզի անակնկալը

լինի ստացված…Ուզում եմ տարիների ցավը մի քանի րոպեով մոռացնել տա իրեն:

ԱՄԱԼՅԱ – Դուք ուզում եք ասել, որ արտառոց ինչ-որ բա՞ն պիտի անենք…

ՄԻՔԱՅԵԼ – Չգիտեմ, արտառոց է, թե՝ ոչ, բայց, եթե, իհարկե... դեմ չեք լինի

նրան դիմավորել ինձ հետ միասին…

ԱՄԱԼՅԱ և ՌՈՒԶԱՆ – Ձեզ հետ միասի՞ն:

ՄԻՔԱՅԵԼ - Դուք նրան չեք ճանաչում, նա էլ ձեզ չի ճանաչում, բայց ես ուզում

եմ, որ նա այստեղ շատ մարդ տեսնի: Տեսնի ժպտացող դեմքեր: Մտածի, որ իրեն

սպասում են: Որ իր վերադարձի համար ուրախ են: Իսկ այս գլխարկներն էլ…

ՌՈՒԶԱՆ – Դիմակահանդե՞ս ենք սարքում…

ՄԻՔԱՅԵԼ – Նման մի բան:

ԱՄԱԼՅԱ – Իսկ եթե դուրը չգա՞ մեր ներկայությունը: Չէ՞ որ մենք օտար ենք:

ՄԻՔԱՅԵԼ – Շատ ժամանակ օտարներն ավելի հարազատ են:

ՌՈՒԶԱՆ – Ճիշտ է ասում տիկին Ամալյան… Մենք չգիտենք, թե նրան ինչ է դուր գալիս:

ՄԻՔԱՅԵԼ – Ես համոզված եմ, որ նա կհիանա այսպիսի ընդունելությամբ: Դուք

չեք պատկերացնում, թե որտեղից է գալիս, թե տարիներ շարունակ ի՜նչ մռայլի մեջ

է ապրել: Հիմա ցնծություն և ուրախություն է հարկավոր:

ՌՈՒԶԱՆ – Եթե այդպես վստահ եք, պարոն Միքայել, ինձ թվում է, որ արժե տեսնել

և ուրախ տրամադրությամբ դիմավորել մի մարդու, ում համար այսքան պատրաստվել

ենք: (Դնում է զվարճալի գլխարկը): Տիկին Ամալյա, հուսով եմ դուք էլ դեմ

չեք լինի: Եթե խաղում ենք, ապա խաղանք ներշնչանքով ու ոգևորությամբ:

ԱՄԱԼՅԱ (մեկուսի) - Ո՞վ կպատկերացներ, որ ես պիտի այստեղ հայտնվեի ու

դառնայի ծաղրածու՝ դիմավորելու համար մեկին, ում չեմ ճանաչում: Ով չկա իմ

կյանքում… Բայց…

ՄԻՔԱՅԵԼ – Ինչու՞ եք հապաղում…

ԱՄԱԼՅԱ (գլխարկը դնելով) – Այս պատմությունը սկսում է ինձ տարօրինակ թվալ:

ՄԻՔԱՅԵԼ – Տարօրինակ ոչինչ չկա… Պատահական դժբախտությունը տարօրինակ

չի կարելի համարել: (Նայում է պատուհանից):

ՌՈՒԶԱՆ – Գալի՞ս է…

ՄԻՔԱՅԵԼ – Դեռ ոչ, բայց ես համոզված եմ, որ շուտով այստեղ կլինի: Ես չէի կարող

վերադարձի ճանապարհին նրան ընկերակցել, այլապես այս անակնկալ ընդունելությունը

չէր ստացվի: Հավանաբար նա մտածում է, որ իր հարազատ վերջին

մարդն էլ է երես թեքել իրենից:

ԱՄԱԼՅԱ – Բայց դուք կարող էիք նրան օդանավակայանում դիմավորել, իսկ ես

և Ռուզանը անակնկալն այստեղ կնախապատրաստեինք:

ՌՈՒԶԱՆ – Չարժեր նրան մենակ թողնել օդանավակայանում:

ՄԻՔԱՅԵԼ – Նա օդանավակայանից չի գալիս…

ԱՄԱԼՅԱ – Ինչպե՞ս թե… Դուք չասացի՞ք, որ նա տարիներ շարունակ տանը չի եղել:

93

ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ ԱՐՇԱԿ ՍԵՄԻՐՋՅԱՆ

ՌՈՒԶԱՆ – Զարմանալու ոչինչ չկա: Հավանաբար, գյուղում է անցկացրել:

ՄԻՔԱՅԵԼ – Դուք ինձ ճիշտ չհասկացաք:

ՌՈՒԶԱՆ – Եթե անկեղծ ասեմ, իրոք որ չեմ հասկանում:

ԱՄԱԼՅԱ – Պարոն Միքայել, դուք հանելուկներով եք խոսում:

ՄԻՔԱՅԵԼ – Ինձ ճիշտ կհասկանաք, հուսով եմ… Նստեք, խնդրում եմ… (Ամալյան

և Ռուզանը զարմացած նստում են): Սկզբում մի փոքր վախեցա ասել ճշմարտությունը,

մտածեցի որ կարող եք ուրիշ կերպ ընկալել: Բայց հասկանում եմ, որ այլևս

իմաստ չունի այն թաքցնել… Խոստացեք, որ կհասկանաք: Ինչ էլ որ ասեմ՝ դա է

միակ ճշմարտությունը:

ԱՄԱԼՅԱ – Դուք մեզ արդեն վախեցնում եք:

ՄԻՔԱՅԵԼ – Վախենալ պետք չէ…

ՌՈՒԶԱՆ – Ինձ թվում է, որ ցանկալի է լսել դառը ճշմարտությունը, քան քաղցր սուտը:

ՄԻՔԱՅԵԼ – Շնորհակալ եմ, որ սկսում եք ինձ հասկանալ: Նա 8 տարի տանը չի

եղել…8 տարվա բաժանումից հետո իր դատարկ տունը նորից իրեն է սպասում:

ԱՄԱԼՅԱ – Իսկ որտե՞ղ էր այսքան ժամանակ…

ՄԻՔԱՅԵԼ – Ցավալի է, բայց փաստ…

ԱՄԱԼՅԱ – Դարձյա՞լ հանելուկ:

ՌՈՒԶԱՆ – Դուք ուզում եք ասել, որ նա, որ նա… ասենք, այսքան ժամանակ

հիվանդանոցո՞ւմ է եղել:

ՄԻՔԱՅԵԼ – Ո՜չ… Ո՜չ…

ԱՄԱԼՅԱ և ՌՈՒԶԱՆ – Իսկ որտե՞ղ...

ՄԻՔԱՅԵԼ - Բանտում…

ԱՄԱԼՅԱ և ՌՈՒԶԱՆ – Բանտո՞ւմ…

ՄԻՔԱՅԵԼ – Այո… Նրան դատապարտել էին 8 տարի ազատազրկման: (Ամալ յան

և Ռուզանը հանում են մանկական խնջույքի գլխարկները):

ԱՄԱԼՅԱ – Աստվա՜ծ իմ… Նորից գլխացավս… (Բռնում է գլուխը):

ՌՈՒԶԱՆ – Տե՜ր Աստված… (Ամալյային): Սպասեք, հիմա ջուր կբերեմ: (Գնում է

խոհանոց: Ամալյան Միքայելին նայում է այնպես, ինչպես նայում են թշնամուն: Միքայելը

փորձում է հայացքը փախցնել, քանի որ չգիտի ինչ ասի):

ՄԻՔԱՅԵԼ – Գուցե պետք չէր ասել… Ես չգիտեի, որ «բանտ» բառը պիտի այդքան

անհանգստացներ ձեզ… Մեզանից յուրաքանչյուրի կենսագրության մեջ ինչ-որ բան

կա, որը...

ԱՄԱԼՅԱ – Մի՛ խոսեք, պարոն Միքայել… Չե՛մ ուզում լսել… (Բռնում է գլուխը):

ՄԻՔԱՅԵԼ – Ինչի՞ց է ձեր գլխացավը…

ԱՄԱԼՅԱ – Դա ձեր գործը չէ՛:

ՄԻՔԱՅԵԼ – Ներեցեք… Լավ դեղեր են պետք:

ԱՄԱԼՅԱ – Ոչինչ էլ պետք չէ՛… Արդեն ցավն անցնում է:

ՄԻՔԱՅԵԼ – Ես ծանոթ բժիշկներ ունեմ: Կդիմեմ նրանց, կօգնեն: Ամեն ինչ լավ կլինի:

ԱՄԱԼՅԱ – Ես ձեր օգնության կարիքը չունե՜մ:

ՄԻՔԱՅԵԼ – Ինչպես թե չունեք, երբ տեսնում եմ, որ ձեզ վատ եք զգում: (Գալիս

է Ռուզանը, ջրի բաժակը տալիս է Ամալյային):

94

ՌՈՒԶԱՆ – Խնդրեմ, վերցրեք… (Ամալյան ջուրը խմում է և հոգոց հանում): Հիմա

ինչպե՞ս եք:

ԱՄԱԼՅԱ – Կարծես թե նորմալ, աղջիկս: (Չարությամբ նայում է Միքայելին): Փաստորեն,

մենք հանցագործի տա՞նն եք…

ՄԻՔԱՅԵԼ – Նա հանցագործ չէ՛…

ՌՈՒԶԱՆ – Իսկ ո՞վ է…

ՄԻՔԱՅԵԼ – Հրաշալի մի մարդ: (Հանում է զվարճալի գլխարկը):

ԱՄԱԼՅԱ – Հրաշալի մարդկանց 8 տարվա ազատազրկման չեն դատապարտում:

ՄԻՔԱՅԵԼ – Այո, նրան դատապարտել են: Բայց նա հանցագործ չէ…

ՌՈՒԶԱՆ – Տիկին Ամալյա, եթե չեմ սխալվում՝ 8 և ավելի տարի տալիս են

մարդասպանության համար…

ԱՄԱԼՅԱ – Ի՞նչ իմանամ, Ռուզան… Գուցե և մարդասպանության… Համենայն

դեպս, նման ժամկետն արդեն խոսում է ծանր հանցագործության մասին: (Միքայելին):

Եվ չի բացառվում, որ մեր թանկագին հյուրի հաջորդ զոհերը մենք լինենք:

ՄԻՔԱՅԵԼ – Խնդրո՜ւմ եմ՝ մինչև վերջ լսեք…(Ուզում է մոտենալ Ամալյային):

ԱՄԱԼՅԱ – Չհամարձակվե՛ք ինձ մոտենալ…

(Ռուզանը կանգնում է Ամալյայի դիմաց: Միքայելին)

ՌՈՒԶԱՆ – Խնդրում եմ, պետք չէ:

ԱՄԱԼՅԱ – Միայն չփորձեք ձեր ընկերոջը… օ՜յ ներեցեք, ձեր եղբորը արդարացնել:

Մենք հեքիաթներին չենք հավատում:

ՌՈՒԶԱՆ – Իսկ եթե հանցագործ չէ, ինչպես դուք եք պնդում, ի՞նչն է պատճառը,

որ դատապարտել են…

ՄԻՔԱՅԵԼ – Ճիշտ է, նա մարդ է սպանել, բայց հավատացեք, որ մարդասպան չէ:

ՌՈՒԶԱՆ - Փաստորեն մարդասպա՞ն է…

ԱՄԱԼՅԱ – Մարդասպա՜ն...

ՄԻՔԱՅԵԼ – Ոչ այդքան...

ԱՄԱԼՅԱ – Դուք մեզ ծաղրո՞ւմ եք, պարոն Միքայել…

ՌՈՒԶԱՆ (Ամալյային) – Ես վախենում եմ նրանից: (Միքայելին): Ներեցեք, բայց

ես պետք է հեռանամ, քանի դեռ չի եկել: Տիկին Ամալյա, դուք գալի՞ս եք, թե՞ մնում…

ԱՄԱԼՅԱ – Այսքանից հետո պիտի խելագար լինես, որ մնաս և գույնզգույն

տրամադրությամբ դիմավորես ինչ-որ մի հանցագործի: (Նորից բռնում է գլուխը):

ՌՈՒԶԱՆ – Հանգստացեք, խնդրում եմ… Սպասեք, հիմա պայուսակս վերցնեմ

ու գամ:

(Մտնում է սենյակ: Ամալյան հանում է խոհարարուհու սպիտակ խալաթը և ծալած

կախում թևից):

ԱՄԱԼՅԱ (Միքայելին) – Շատ հետաքրքիր էր մտածված հանցագործի ընդունելությունը:

(Գալիս է Ռուզանը՝ պայուսակը ուսին: Ամալյան բազմոցից վերցնում է իր

պայուսակը և ուզում են հեռանալ:

ՄԻՔԱՅԵԼ – Խնդրում եմ, գոնե մեկ րոպե լսեք: (Փակում է նրանց ճանապարհը):

ԱՄԱԼՅԱ – Չհամարձակվե՛ք կանգնել մեր ճանապարհին:

95

ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ ԱՐՇԱԿ ՍԵՄԻՐՋՅԱՆ

ՌՈՒԶԱՆ – Ավելի մի բարդացրեք իրավիճակը:

ԱՄԱԼՅԱ – Մենք արդեն կատարել ենք մեր առաքելությունը:

ՌՈՒԶԱՆ – Այնպես որ այստեղ մնալու իմաստն այլևս չենք տեսնում:

ՄԻՔԱՅԵԼ – Իմաստը տրամաբանական է… Հասկացեք, վերջապես… Ես չեմ ցանկանում

նրան մենակ դիմավորել… Ուզում եմ, որպեսզի դուք էլ մնաք: Ես նրան

կբացատրեմ, թե դուք ովքեր եք, և նա իրեն շոյված կղգա, երբ հասկանա, որ դուք

իմանալով, թե նա որտեղից է վերադարնում, համաձայնել եք մնալ, նրա համար

այսքան գեղեցիկ ընդունելություն եք կազմակերպել․․․ Նա դրա կարիքը շատ ունի: Ի

վերջո, կճանաչեք նրան, կհասկանաք, որ ձեր պատկերացրած մարդասպանը չէ…

Սովորական, շատ սովորական մարդ է:

ԱՄԱԼՅԱ – Երբեք չէի մտածի, որ սովորական մարդասպանը կարող է շոյվել

այսպիսի բաներից:

ՄԻՔԱՅԵԼ – Նա սովորական մարդասպան չէ…

ՌՈՒԶԱՆ – Իսկ ո՞րն է յուրահատուկ մարդասպանի էությունը…

ՄԻՔԱՅԵԼ – Նա դարձել է մարդասպան հանգամանքներից ելնելով: Անկախ իր

կամքից… Խնդրո՜ւմ եմ, նստեք… Ես ձեզ ամեն ինչ կպատմեմ:

(Ամալյան և Ռուզանը նստում են բազմոցին):

ԱՄԱԼՅԱ – Միայն մի քիչ արագ… Մենք այդքան ժամանակ չունենք:

ՄԻՔԱՅԵԼ – Ամեն ինչ կատարվեց միանգամից… Ճիշտ է, փաստացի նա դարձավ

մարդասպան: Նրա կյանքը փոխեց այդ անիծյալ ավտովթարը:

ԱՄԱԼՅԱ – Ավտովթա՞ր… (Սարսափած բռնում է գլուխը):

ՄԻՔԱՅԵԼ – Այո՜… այո՜… Ես և նա ռեստորանում՝ լավ խմած վիճակում, ուրախանում

էինք և սպասում նրա համար այդ երջանիկ վայրկյանին…

ԱՄԱԼՅԱ – Ինչի՞ն…

ՄԻՔԱՅԵԼ – Իր կնոջ զանգին:

ՌՈՒԶԱՆ – Նա ամուսնացա՞ծ է…

ՄԻՔԱՅԵԼ – Ամուսնացած էր:

ԱՄԱԼՅԱ – Նա սպանել է իր կնո՞ջը…

ՄԻՔԱՅԵԼ – Ո՜չ…Ո՜չ… Այդ կի՛նը սպանեց նրան… Այդ ժամանակ ծննդատանն էր:

Նրանք սպասում էին իրենց երկրորդ դստեր ծնվելուն: Երբ ռեստորանում կենացներն

ավելի էին քաղցրանում, նրա կինը զանգեց և ասաց, որ երեխան ծնվել է…

Օ՜, դուք չէիք էլ կարող պատկերացնել նրա երջանկությունը, երբ լսեց այդ լուրը…

Գլուխը կորցրած, գոռում էր ռեստորանով մեկ ու արտասվում… Հետո իրեն պարզապես

խեղդեց գինու մեջ: Այդ երջանկությունը տևեց այնքան, մինչև չեղավ երկրորդ՝

չարաբաստիկ զանգը:

ՌՈՒԶԱՆ – Նրա կի՞նն էր մահացել…

ԱՄԱԼՅԱ – Տե՜ր Աստված, ահավոր է լսել այս ամենը:

ՄԻՔԱՅԵԼ – Ոչ…Կինը չէր մահացել, այլ նոր ծնված աղջիկը՝ սրտի անբավարվածությունից:

Լսելով այդ նորությունը, նա ուղղակի դարձավ անկառավարելի: Այդ

պահը հնարավոր չէ նկարագրել՝ միայն տեսնել էր պետք… Խելագարի նման դուրս

96

վազեց, իսկ ես ետևից, որովհետև նրան այդ վիճակում մենակ թողնել հնարավոր չէր:

Նա նստեց ղեկին… Ամեն կերպ փորձում էի խանգարել նրան, բայց զուր: Ստիպված

ես էլ նստեցի մեքենան: Կարծես հոգեկանը խանգարված մեկն էր դարձել… Նրան

չէի ճանաչում: Հանգիստ ու հավասարկշռված մարդուց ոչինչ չէր մնացել: Մեքենան

այնպես էր վարում, ասես գնում էինք ուղիղ դժոխք: Եվ հենց նույն պահին էլ տեղի

ունեցավ այդ անիծյալ ավտովթարը… Նա վրաերթի ենթարկեց երիտասարդ ամուսինների,

ովքեր փողոցն անցնում էին թույլատրելի սահմանով՝ նրա համար նշանակություն

չուներ թույլատրելի սահմանը․․․Տղան տեղում մահացավ, իսկ աղջկա կյանքն

Աստծո օրհնությամբ հաջողվեց փրկել: (Սրբում է արցունքները: Ամալյան ցնցվածությունը

դեռ չանցած փակում է ականջները):

ՌՈՒԶԱՆ – Հանգստացեք, խնդրում եմ…

ՄԻՔԱՅԵԼ – Ներեցեք, չկարողացա զսպել արցունքներս…

ԱՄԱԼՅԱ (ականջները բացելով) – Տե՜ր Աստված, ի՜նչ սարսափելի տեսարան…

Ի՜նչ ցնցող տեսարան… Մեքենայի անիվների տակ ընկած տղամարդ… Արնաշաղախ,

առանց գիտակցության, բաց աչքերով, որոնք այլևս չէին շարժվելու…Նրանից

քիչ հեռու՝ երիտասարդ կինը… Շտապ օգնության մեքենանե՜ր… Ոստիկաննե՜ր…

Ահավո՜ր է… Սարսափելի՜ է…

(Միքայելը և Ռուզանը շունչները պահած նայում ու լսում են Ամալյային: Ամալյան

պայուսակից նորից հանում է դեղի հաբն ու կուլ տալիս):

ՌՈՒԶԱՆ – Տիկին Ամալյա, ձեզ ի՞նչ պատահեց… Հանգստացեք, խնդրում եմ…

ԱՄԱԼՅԱ – Ինձ մոտ ամեն ինչ նորմալ է: (Միքայելին) Ես շատ լավ հասկանում եմ,

թե ինչ է զգացել ձեր եղբայրը այս տարիների ընթացքում: Անիծյալ լինի ավտովթար

ասվածը…

ՌՈՒԶԱՆ – Պարոն Միքայել, իսկ ինչո՞ւ էիք պատրաստվում նրան մենակ դիմավորել:

Որտե՞ղ են նրա կինն ու ավագ դուստրը…

ԱՄԱԼՅԱ – Նրանք նո՞ւյնպես մահացել են…

ՄԻՔԱՅԵԼ – Կարելի է և այդպես ասել:

ԱՄԱԼՅԱ – Ոչինչ չեմ հասկանում:

ՌՈՒԶԱՆ – Ձեր պատասխանից կարելի է ենթադրել, որ չեն մահացել: Իսկ եթե

այդպես է, ապա որտե՞ղ են…

ԱՄԱԼՅԱ – Իսկապես որտե՞ղ են… Չէ՞ որ դուք ասացիք, որ այս տունը 8 տարի

դատարկ է եղել: Միայն դուք եք ժամանակ առ ժամանակ եկել և հետևել:

ՄԻՔԱՅԵԼ – Նրա կինը հիվանդանոցից դուրս գալով՝ իմացավ պատահարի մասին

և առանց հապաղելու եկավ այստեղ, հավաքեց իրերը, վերցրեց իր 10 տարեկան

դստերն ու հեռացավ անդարձ:

ՌՈՒԶԱՆ – Առանց որևէ բա՞ն ասելու…

ՄԻՔԱՅԵԼ – Միայն ասաց, որ մտադիր չէ ապրել մարդասպան ամուսնու կողքին:

Այն գնալն էր որ գնաց:

ԱՄԱԼՅԱ – Աստվա՜ծ իմ, ինչ սարսափելի է… Հիմա հասկանում եմ, թե նա ինչու

է ձեզ իր եղբայրը համարում:

97

ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ ԱՐՇԱԿ ՍԵՄԻՐՋՅԱՆ

ՄԻՔԱՅԵԼ – Նա ընտանիք չունի…Ընտանիք ասվածը մի ակնթարթում դարձավ

երազանք:

ՌՈՒԶԱՆ – Ընտանիքը սուրբ բան է… Այն պետք է պահել ցանկացած գնով:

Ընտանիք չունենալու ցավից դրդված` ես պատրաստ եմ դիմավորել նրան: Հուսով եմ

տիկին Ամալյան էլ՝ նույնպես: Մենք այնպես կանենք, որ ձեր պատրաստած այս

գեղեցիկ անակնկալը ծառայի իր նպատակին: (Ամալյային): Չէ՞, տիկին Ամալյա…

ԱՄԱԼՅԱ – Այո…

ՌՈՒԶԱՆ – Ծնողներս ամուսնալուծված են… Ես խաբում եմ ինքս ինձ և փորձում

եմ երջանիկ ձևանալ շրջապատում:

ՄԻՔԱՅԵԼ – Ցավալի՜ է, Ռուզան… Շա՜տ ցավալի:

ՌՈՒԶԱՆ – Սակայն չեմ ուզում իմ կյանքի տխուր պատմությամբ փչացնել ձեր

եղբոր այս գեղեցիկ ընդունելությունը… Ներեցեք ինձ…

ՄԻՔԱՅԵԼ – Իսկ ամենացավալին այն էր, որ նա բանտում ցանկանում էր ինքնասպան

լինել: Փառք Աստծո դա նրան չհաջողվեց: Սկզբում ապրում էր միայն կնոջը և

աղջկան՝ Էվելինային և Արևիկին տեսնելու հույսով, սակայն տարիներն այդ հույսը

մարեցին: Նա պատրաստվում է վերադառնալ տուն և իր մնացած կյանքն այս դատարկ

պատերի մեջ անցկացնել:

ԱՄԱԼՅԱ – Իսկ եթե նրան դուր չգա՞ այս գունավոր ընդունելությունը…

ՄԻՔԱՅԵԼ – Չեմ կարծում: (Միացնում է դաշնամուրային ստեղծագործություն):

ՌՈՒԶԱՆ – Աստվա՜ծ իմ… Ի՜նչ հրաշք երաժշտություն է:

ԱՄԱԼՅԱ – Կարծես կախարդական մեղեդի լինի:

ՄԻՔԱՅԵԼ – Նա այս ստեղծագործություններով կարողացել է հիացնել ամբողջ

աշխարհին:

ԱՄԱԼՅԱ – Ո՞վ…

ՄԻՔԱՅԵԼ – Արտավազդը:

ՌՈՒԶԱՆ – Արտավազդն ո՞վ է…

ՄԻՔԱՅԵԼ – Նա, ում պատրաստվում ենք դիմավորել:

ԱՄԱԼՅԱ – Ա՜խ… Անունը Արտավա՞զդ է:

ՌՈՒԶԱՆ – Բայց նա ի՞նչ կապ ունի այս երաժշտության հետ…

ՄԻՔԱՅԵԼ – Սա մեկն է նրա հազարավոր մեղեդիներից: Նա այս և ուրիշ շատ

ստեղծագործությունների հեղինակ է… Արտավազդը կոմպոզիտոր է: Այժմ մենք

սպասում ենք նրան:

ՌՈՒԶԱՆ – Չեմ հավատում ականջներիս:

ԱՄԱԼՅԱ – Այս ամենը կարծես երազ լինի, ոչ թե իրականություն:

ՄԻՔԱՅԵԼ – Տեսնո՞ւմ եք, թե ի՜նչ է կյանքը… Այս հրաշք արվեստագետը ակամայից

դարձել է մարդասպան: Փաստն այդ է, իսկ շատ ժամանակ փաստերը ցավոտ են:

ԱՄԱԼՅԱ – Նա մարդասպան չէ՛… Ճիշտ է, ես երբեք չեմ ների այդպիսիններին,

սակայն ձեր պատմածից հետո հասկացա, որ նա չի կարող համապատասխանել

իմ ատելությանը: Ոչ-ոք իրավունք չունի նրան դատապարտել: Հավատացեք, որ ես

չգիտեի, թե ուր եմ գալիս և ում համար, բայց այստեղից չեմ հեռանա մինչև նրան

չտեսնեմ:

98

ՌՈՒԶԱՆ – Պետք չէ նախապես մարդուն չարախոսել և անիմաստ եզրակացություններ

անել նրա հասցեին:

ՄԻՔԱՅԵԼ – Շնորհակալ եմ, որ հասկացաք… Ես համոզված էի, որ ձեր հայացքները

կփոխվեն, երբ իմանաք իրականությունը: Իսկ ճանաչելուց հետո դուք անգամ չեք էլ

հավատա, որ նա այդպիսի կյանք է ունեցել: (Գնում է դեպի պատուհանը և նայում:

Շնչակտուր ետ է գալիս): Տե՜ր Աստված, գալիս է… Արագացրե՜ք, խնդրում եմ…

(Դնում է զվարճալի գլխարկը: Ամալյան և Ռուզանը նույնպես դնում են զվարճալի

գլխարկները: Վերցնում են պայուսակները և խոհարարուհու խալաթը: Տանում են

սենյակ ու ետ գալիս):

ԱՄԱԼՅԱ – Ի՞նչ պետք է անենք, պարոն Միքայել…

ՄԻՔԱՅԵԼ – Տորթը սառնարանո՞ւմ է…

ԱՄԱԼՅԱ – Իհարկե…

ՄԻՔԱՅԵԼ – Դե, ուրեմն՝ բոլորս դեպի խոհանոց… Ուզում եմ նա մեզ այստեղ

չտեսնի: Թող մտնի տուն և տեսնի այն, ինչին որ սպասում էր… (Անջատում է դաշնամուրային

երաժշտությունը և լույսը):

Միքայելը, Ամալյան և Ռուզանը մտնում են խոհանոց: Բեմը կիսախավար է:

Ներս է մտնում Արտավազդը՝ հնամաշ շորերով և ճամպրուկով։ Անխնամ վիճակում

է, գլխիկոր: Ճամպրուկը դնում է դռան մոտ և հոգոց հանում:

ԱՐՏԱՎԱԶԴ – Նորից նույնը… Հետաքրքիր է, թե որտե՞ղ է ավելի վատ: Բանտո՞ւմ,

թե՞ տանը: Անտեղ գոնե մենակ չէի: Ինչպես անիմաստ 8 տարիս անցավ, մնացած

կյանքս էլ կանցնի այս պատերի մեջ: Եկել եմ, վերադարձել եմ… Ու չգիտեմ, պե՞տք

էր վերադառնալ, պե՞տք էր նորից այստեղ գալ․․․ Սա էլ ինձ համար մի նոր բանտ է

դառնալու․․․ Որովհետև ոչ ոք ինձ այստեղ չի սպասելու, որովհետև այս դուռը միայն

ես պիտի բացեմ ու փակեմ… Գուցե պետք էր մի ուրիշ տեղ գնալ, անգամ մի ուրիշ

երկիր, որ ջնջվեր, անէանար ամեն ինչ, ու հիշողությունները նորից չտանջեին…

Գիտեմ, հիմա ավելի դժվար է լինելու, որովհետև ամեն րոպե ու ժամ ես պիտի

բախվեմ իրականությանը… (Մոտենալով դաշնամուրին): Բարև, դաշնամուր… Իմ

հին ու միակ հավատարիմ ընկեր… Գիտեմ, կարոտել ես ինձ, միայն դու ես կարոտել,

այստեղ ես, որպեսզի ինձ հետ լինես, իմ կողքին… Ինչքա՜ն երջանիկ պահեր ենք

ունեցել միասին… (Նստում է դաշնամուրի մոտ և սկսում նվագել: Միքայելը կամաց

դուրս է գալիս խոհանոցից՝ տորթը ձեռքին: Սենյակի լույսը վառում է:

Արտավազդը զարմացած շրջվում է: Ներս են մտնում Ամալյան և Ռուզանը՝ փուչիկներով:

Ծափահարում են: Արտավազդը քարացած նայում է նրանց: Միքայելը

տորթը դնում է սեղանին և փաթաթվում Արտավազդին:

ՄԻՔԱՅԵԼ – Բարի վերադարձ, եղբա՜յր…

ԱՐՏԱՎԱԶԴ – Միքայել, դո՞ւ ես… (Փաթաթվում է Միքայելին):

ԱՄԱԼՅԱ – Պարոն Արտավազդ, շնորհավո՜ր…

ՌՈՒԶԱՆ – Շնորհավորում ենք…

ԱՐՏԱՎԱԶԴ – Շնորհակալ եմ… Բայց դուք…

ՄԻՔԱՅԵԼ – Նրանք քո հյուրերն են, Արտավազդ: Այս ամենը, ինչ որ տեսնում ես,

նրանց ձեռքի աշխատանքն է… Անակնկալ ընդունելությունը՝ նույնպես:

99

ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ ԱՐՇԱԿ ՍԵՄԻՐՋՅԱՆ

ԱՐՏԱՎԱԶԴ – Ես հյուրեր չեմ հրավիրել… Ինչո՞ւ են եկել…

ՄԻՔԱՅԵԼ – Ե՛ս եմ հրավիրել նրանց… Փորձեցի գոնե այս կերպ նոր կյանքդ

գունավորել:

ԱՐՏԱՎԱԶԴ – Կյանքս իր գույնը վաղուց է կորցրել և հաստատ այս անծանոթների

ներկայությունը չի՛, որ կարող է նորից գունավորել այն:

ՄԻՔԱՅԵԼ – Կարո՞ղ ես քեզ մի քիչ քաղաքակիրթ պահել: Չէ՞ որ նրանք այստեղ

են՝ իմ խնդրանքով:

ԱՐՏԱՎԱԶԴ – Այս գույնզգույն ընդունելության ներքո ես ինձ ծաղրածու եմ զգում:

ՄԻՔԱՅԵԼ – Ծաղրածուն ամենաերջանիկն է, որովհետև ծիծաղում է արցունքի

միջից:

ԱՐՏԱՎԱԶԴ – Միքայել, դու մի՞թե չես հասկանում, որ այս մարդիկ եկել են ծիծաղելու

ինձ վրա… Այս տարիների ընթացքում ինձ ծաղրելու առիթը ոչ ոք չի կորցրել:

ՌՈՒԶԱՆ – Դուք մեզ ճիշտ չեք հասկացել:

ԱՄԱԼՅԱ – Մենք համաձայնեցինք մնալ, որպեսզի կարողանաք ձեր տրամադրությունը

բարձրացնել: Չէ՞ որ կյանքն առջևում է: Ամեն ինչ վերջացած չէ: Պետք է

շարունակել պայքարել և ապրել… Հասկանում եմ, թե ինչ եք զգում այս պահին:

ՌՈՒԶԱՆ – Մենք նաև հիանում ենք ձեր ստեղծագործական աշխարհով: Մենք

ծանոթ ենք ձեր երաժշտությանը և ծանոթ լինելով նաև ձեր կյանքի դժբախտությանը՝

փորձում ենք ոգևորել ձեզ: Կյանքում պատահում է ամեն ինչ, բայց այդ ամեն

ինչը չի կարող ստիպել, որպեսզի կյանքը համարեք վերջացած:

ԱՄԱԼՅԱ – Գիտեք, առաջին անգամ ամուսնուս հետ հանդիպել եմ սրճարանում՝

ձեր երաժշտության ներքո:

ԱՐՏԱՎԱԶԴ – Ուրեմն գնացե՛ք ձեր ամուսնու մոտ և ինձ հանգիստ թողեք:

Չարժե ինձ պես մեկի համար ձեզ զրկել ամուսնու կողքին լինելու հաճույքից:

ԱՄԱԼՅԱ – Կգնայի, եթե կարողանայի…

ՌՈՒԶԱՆ – Տիկին Ամալյա, հանգստացեք:

ՄԻՔԱՅԵԼ – Արտավազդ, ինչպե՞ս ես խոսում… Խելագարվե՞լ ես:

ԱՐՏԱՎԱԶԴ – Ներեցեք, ես չգիտեի...

ՄԻՔԱՅԵԼ – Հանգստացիր, Արտավազդ… Քեզ ի՞նչ պատահեց:

ՌՈՒԶԱՆ – Սպասեք, ես հիմա ջուր կբերեմ: (Գնում է խոհանոց):

ԱՄԱԼՅԱ – Իսկ միգուցե նրան պառկեցնենք բազմոցի՞ն:

ԱՐՏԱՎԱԶԴ – Ես հիվանդ չե՛մ…

(Գալիս է Ռուզանը՝ ջուրը բերելով):

ՌՈՒԶԱՆ (Արտավազդին) – Խնդրեմ, վերցրեք… (Արտավազդը խմում է ջուրը և

Ռուզանը բաժակը դնում է սեղանին):

ՄԻՔԱՅԵԼ – Արտավազդ… Եղբայր… առաջարկում եմ նշել վերադարձդ… Բոլորին

հրավիրում եմ սեղանի շուրջ:

(Արտավազդը մի պահ նայում է Ամալյային և Ռուզանին: Վերջիններս էլ՝ Արտավազդին:

Միքայելը անորոշ կանգնած է, կարծես չգիտի ինչ ասի):

ԱՄԱԼՅԱ – Հիանալի գաղափար է: Իսկ ես կկտրեմ տորթը:

100

ՌՈՒԶԱՆ – Ես ձեզ կօգնեմ խոհանոցում: (Ամալյան և Ռուզանը տորթը վերցնում

են և անցնում խոհանոց: Միքայելը նստում է բազմոցին՝ Արտավազդի կողքին):

ՄԻՔԱՅԵԼ – Դու արժանի ես այսպիսի ընդունելության:

ԱՐՏԱՎԱԶԴ – Ներիր, բայց ես պետք է այցելեմ ծնողներիս գերեզման: Դա միակ

վայրն է, որտեղ ես կարող եմ հանգստանալ: Այս տարիների ընթացքում նրանք են

ինձ ուժ տվել ապրելու:

ՄԻՔԱՅԵԼ – Իհարկե, հասկանում եմ, թե ինչ ես զգում այս պահին… Ես կարող

եմ քեզ հետ գալ…

ԱՐՏԱՎԱԶԴ – Ոչ… Շնորհակալ եմ: Ուզում եմ այնտեղ մենակ լինել: (Վեր է կենում:

Միքայելը նույնպես կանգնում է: Արտավազդը քայլում է դեպի դուռը: Հետո շրջվում

է, նայում Միքայելին):

ՄԻՔԱՅԵԼ – Շուտ կվերադառնաս, եղբայր…

(Արտավազդը կարծես քարացած, այնուամենայնիվ գլխով դրական շարժում է

անում և դուրս գնում: Բեմում մնում է միայն Միքայելը՝ անորոշ կանգնած: Հետո

նստում է բազմոցին և տեսնելով դռան մոտ գտնվող Արտավազդի ճամպրուկը՝ մեղմ

ժպտում է: Ներս է մտնում Ամալյան):

ԱՄԱԼՅԱ – Պարոն Արտավա՜զդ… (Տեսնելով միայնակ Միքայելին): Նա ո՞ւր գնաց:

ՄԻՔԱՅԵԼ – Գնաց այնտեղ, ուր պետք էր գնալ…

ՄԹՆԵՑՈՒՄ

(Կիսամութի մեջ կանգնած են Միքայելն ու Արտավազդը):

ՄԻՔԱՅԵԼ – Ինձ թվաց՝ դուրդ չեկավ այն ամենը, ինչ կազմակերպել էի քեզ ուրախացնելու

համար:

ԱՐՏԱՎԱԶԴ – Ես եկա իմ մենակության հետ ապրելու:

ՄԻՔԱՅԵԼ – Մենակության հետ չեն ապրում… Մենակության հետ հոգեբուժարան

են գնում:

ԱՐՏԱՎԱԶԴ – Ինձ համար հոգեբուժարանը փրկություն կլիներ: Հիմա ես նման

եմ ափ դուրս գցած ձկան, որը շնչահեղձ է լինում, որի օդը չի հերիքում… Ու այս ամենն

ինձ համար ընդամենը թատրոն էր: Վարագույրը փակվեց, ու ես մնացի դատարկ

դահլիճում՝ մթության մեջ…

ՄԻՔԱՅԵԼ – Թող թատրոն լինի, բայց ես չեմ ուզում, որ ապրես ինքդ քեզ դատապարտած,

կախաղան հանած:

ԱՐՏԱՎԱԶԴ – Քեզ ամեն ինչ հեշտ է թվում, որովհետև դո՛ւ չես ապրել մղձավանջը,

դո՛ւ չես 8 տարի շարունակ մեղքի գիտակցումը պահել սրտիդ մեջ: Մինչև

տուն հասնելը ես ուզում էի ստվեր դառնալ, որ մարդիկ ինձ չտեսնեին, չճանաչեին,

որ հանկարծ իմ դեմ չելնեին այն անմեղ զոհի հարազատները, նրա կինը… Այս թատրոնը

լավն էր, գույնզգույն էր, բայց սրանից զատ կա կյանքը՝ գրաֆիկական խստությամբ,

սևով ու սպիտակով… Ես շնչահեղձ կլինեմ սևի ու սպիտակի մեջ…

101

ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ ԱՐՇԱԿ ՍԵՄԻՐՋՅԱՆ

ՄԻՔԱՅԵԼ – Դու պետք է փոխես քո պատկերացումները: Պիտի փոխես ինքդ քեզ…

8 տարի է անցել, Արտավազդ… 8 տարի դու խաչվածի կյանքով ես ապրել: Բանտում էլ

կորուստներդ շատ են եղել: Դրա համար պիտի ուժ գտնես քո մեջ, պիտի ամուր լինես…

ԱՐՏԱՎԱԶԴ – Տերտերի բառեր ես ասում, Միքայել… Վաղուց սին քարոզներին ու

հորդորներին չեմ հավատում… Վաղո՜ւց… Գիշերներն ուրվականներ էին գալիս ինձ

հյուր, բռնում էին ձեռքերիցս ու քաշում… Նրանք ինձ նստեցնում էին էլեկտրական

աթոռի վրա և պարտադրում էին վերջին խոսք ասել… Ես այդ վերջին խոսքն ասում

էի հաճույքով, որովհետև ուզում էի մեռնե՜լ, հեռանա՜լ… Ցերեկները գնում էի բանտի

ճաշարան, կանգնում պատուհանի մոտ… Այնտեղից երևում էր փոքրիկ քաղաքը…

Ես նայում էի այդ քաղաքին, տներին, շարժվող ավտոմեքենաներին, ու ավելի էր իմ

մեջ խտանում դատապարտվածության զգացումը… Ամեն ինչ շարժվում էր, իսկ ես

կանգնած էի նույն տեղում և անփութորեն հետևում էի օրացույցի փոխվող օրերին,

որոնք ոչինչ չէին փոխում, միայն կրճատում էին դեպի տուն բերող ճանապարհը:

ՄԻՔԱՅԵԼ – Ուրեմն, դու միշտ մտածել ես տուն բերող ճանապարհի մասին:

ԱՐՏԱՎԱԶԴ – Մտածել եմ ու ամբողջ հոգով ցանկացել եմ, որ այն չլինի, որ գիշերը

հայտնվող ուրվականներն առմիշտ ինձ տանեին հեռո՜ւ… հեռո՜ւ…

ՄԻՔԱՅԵԼ – Շուտ ես անձնատուր եղել: Շուտ ես կամեցել փակել հաշիվներդ

կյանքի հետ:

ԱՐՏԱՎԱԶԴ – Իսկ ի՞նչ պիտի անեի… Ինչո՞ւ մտածեի վերադարձի մասին, երբ

այստեղ ամեն ինչ այլ էր, երբ քանդվել էր ընտանիքս, երբ միակ աղջիկս հեռու է

ինձանից, երբ ընտանիք բառն արդեն օտար է, թշնամացած…

ՄԻՔԱՅԵԼ – Էվելինան, այո, դաժան ու անարդար գտնվեց քո հանդեպ, բայց…

ԱՐՏԱՎԱԶԴ – Ի՞նչ բայց… Խոսի՛ր, էլի արդարացրո՛ւ, էլի նրան հալածված առաքյալ

ու սրբուհի ներկայացրու: Ասա, որ նա մեղավոր չէր, որ նրան պետք էր ապրել,

մեծացնել աղջկան…

ՄԻՔԱՅԵԼ – Եվ կասեմ…Բայց ո՛չ արդարացնելով և ո՛չ էլ սրբուհու լուսապսակ դնելով:

Նա ծանր օրեր ունեցավ: Նա ինքն անորոշության մեջ էր… Դու բանտում էիր, կտրված

աշխարհից, իսկ նա այստեղ էր, մարդկանց մեջ, ովքեր խղճահարությամբ էին

նայում նրան: Ովքեր խորհուրդ էին տալիս ապրել նոր կյանքով՝ հանուն երեխայի:

ԱՐՏԱՎԱԶԴ – Բայց այդ երեխան հայր ուներ, որը մեռած չէր, որն ընդամենը

8 տարով հայտնվել էր բանտում: Այդ մարդուն կնոջ ու երեխայի ջերմությունն էր

պետք, նրանց ներկայությունն էր պետք, որպեսզի չխեղդվեր, որպեսզի հավատար,

որ ամեն մի գիշեր ունի լուսաբաց: Իսկ նա… Թող ամպագոռգոռ չհնչի, բայց դեկաբրիստուհիները

քայլեցին իրենց ամուսինների հետ, սիբիրներ հասան… Ինչու՞

միայն նրանք: Գաղութում շատ էին այն բանտարկյալները, որոնց կանայք ու երեխաներն

այցելության էին գալիս, նամակներ էին գրում, զանգում էին…

ՄԻՔԱՅԵԼ – Ամեն մեկն ի՛ր ձևով է պատկերացնում կյանքը: Ամեն մեկն ապրում

է ի՛ր նման:

ԱՐՏԱՎԱԶԴ – Համաձայն եմ, ճիշտ ես… Գուցե անառարկելիորեն ճիշտ: Իսկ դու,

որպես ընկեր, մի անգամ փորձեցի՞ր խոսել նրա հետ, բացատրել, հասկացնել:

102

ՄԻՔԱՅԵԼ – Ես մի քանի անգամ փորձել եմ զրուցել, բացատրել, համոզել… Բայց

ավելին անել չեմ կարողացել… Նա իրենն է պնդել: Հերթական անգամ, երբ գնացի նրա

հետ խոսելու՝ մոր տանը, ուր տեղափոխվել էր հիվանդանոցից դուրս գալուց հետո…

ԱՐՏԱՎԱԶԴ – Ի՞նչ խոսեցիր…

ՄԻՔԱՅԵԼ – Ոչինչ… Նա այլևս այնտեղ չէր:

ԱՐՏԱՎԱԶԴ – Ինչպե՞ս թե…

ՄԻՔԱՅԵԼ – Նա երեխայի հետ գնացել էր երկրից: Ավելի ճիշտ՝ փախել էր:

ԱՐՏԱՎԱԶԴ – Փախե՞լ էր… Ինչի՞ց…

ՄԻՔԱՅԵԼ – Խայտառակությունից... Ինչպես նրա մայրը նկարագրեց:

ԱՐՏԱՎԱԶԴ – Կարելի է ենթադրել, որ իմ դատապարտմանը նա սպասել էր,

որպեսզի հայտնվեր իր պատկերացրած ազատության մեջ:

ՄԻՔԱՅԵԼ – Արտավազդ, մի շտապիր դաժան եզրակացություններ անել:

ԱՐՏԱՎԱԶԴ – Ես 8 տարի մտածել եմ այդ մասին… Չեմ շտապում:

ՄԻՔԱՅԵԼ – Գուցե դեռ ամեն ինչ կորած չէ… Գուցե հանդիպեք, և ամեն ինչ փոխվի:

ԱՐՏԱՎԱԶԴ – Ոչինչ էլ չի փոխվի: (Գնում է դեպի դուռը, վերցնում ճամպրուկը,

բերում դնում է բազմոցին: Բացում է, այնտեղից հանում է կյանքի օրագիրը: Նստում

է բազմոցին: Ցույց տալով օրագիրը): Ա՛յ՝ սա է իմ անփոփոխ կյանքը, Միքայել...

ՄԻՔԱՅԵԼ – Սա ի՞նչ է...

ԱՐՏԱՎԱԶԴ – Դաժան ու անգույն կյանքիս օրագիրը: Իմ միակ ընկերն այդ դժոխքի

մեջ: Ամեն օրը, րոպեն ու վայրկյանը ես կիսել եմ նրա հետ: Խոսել ու պատմել եմ

ապրումներիս մասին: (Օրագիրը դնում է բազմոցին):

103

ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ ԱՐՇԱԿ ՍԵՄԻՐՋՅԱՆ

ՄԻՔԱՅԵԼ – Կյանքը շարունակվում է: Այժմ դու նոր կյանքով պիտի ապրես, նոր

գույներով ու պայքարի նոր տեսակով:

ԱՐՏԱՎԱԶԴ – Ես հիմա միայն աղջկաս եմ ուզում տեսնել, գրկել ու համբուրել

նրան: Նայել աչքերի մեջ ու ասել, որ իր հայրն եմ, իր հարազատն եմ, որ օրուգիշեր

երազել եմ իր հետ հանդիպման մասին: Բայց որտե՞ղ է նա: Նրան ինչպե՞ս գտնեմ:

Աշխարհի ո՞ր ծայրում: (Արտավազդը մոտենում է դաշնամուրին: Մատները սահեցնում

ստեղների վրայով: Ինչ-որ մեղեդի է նվագում): Միքայել, իսկ դու չե՞ս ամուսնացել…

ՄԻՔԱՅԵԼ – Եթե ամուսնանայի, առաջինը դու կիմանայիր…

(Բեմը լուսավորվում է):

(Խոհանոցից գալիս են Ամալյան և Ռուզանը՝ տորթի ափսեներով):

ԱՄԱԼՅԱ – Պարոն Արտավազդ, ես համոզված եմ, որ իմ պատրաստած տորթից

չեք հրաժարվի: (Ափսեն դնում է սեղանին):

ՌՈՒԶԱՆ (Արտավազդին) – Մաեստրո՜… (Ափսեն դնում է սեղանին):

ԱՐՏԱՎԱԶԴ – Պետք չէ ինձ Մաեստրո ասել:

ՌՈՒԶԱՆ – Մի մոռացեք ով եք եղել: Մենք միշտ հիացել ենք ձեզնով՝ չճանաչելով ձեզ:

ՄԻՔԱՅԵԼ – Եվ այս հիացմունքի պահն արժե շամպայնով նշել:

(Միքայելը Արտավազդին տանում է սեղանի մոտ: Տպավորությունն այնպիսին է,

որ Արտավազդը չի ցանկանում մոտենալ սեղանին, սակայն քաղաքավարությունից

ելնելով չի հրաժարվում սեղան նստել: Միքայելը բացում է շամպայնը: Ամալյան և

Ռուզանը ծափահարում են: Լցնում է բաժակները):

ԱՄԱԼՅԱ և ՌՈՒԶԱՆ – Ձեր կենա՜ցը…

ՄԻՔԱՅԵԼ – Կենա՜ցդ, Արտավազդ… Բարի վերադարձ: (Խմում են):

(Զանգում է Միքայելի բջջային հեռախոսը):

ՄԻՔԱՅԵԼ – Ներեցեք… Ալո՜… Այո, պարոն Բալայան: Կարող եք չանհանգստանալ:

Ես քիչ հետո ձեզ մոտ կլինեմ: (Անջատում է): Ներողություն եմ խնդրում… Հաճախորդներիցս

մեկն էր: Ես պետք է հեռանամ: (Ամալյային և Ռուզանին): Իսկ ձեզանից

հոգաչափ շնորհակալ եմ: Համոզված եմ, որ կյանքում կմնանք լավ ընկերներ: Պետք

է գնամ և ավարտին հասցնեմ հոգեբանական կուրսը: (Արտավազդին): Եղբայր, ես

շատ չեմ ուշանա:

ԱՐՏԱՎԱԶԴ – Շնորհակալ եմ…

(Միքայելը մեղմ ժպտում է և դուրս գնում):

Բեմում մի պահ քար լռություն է: Արտավազդը, Ամալյան և Ռուզանը նայում են

իրար: Ամալյան աթոռը մի քիչ հեռու է տանում՝ հնարավորինս աննկատ: Տպավորությունը

շարունակվում է, որ նա վախենում է հանցագործից, այս անգամ ավելի շատ,

քանի որ Միքայելը հեռացել է:

ՌՈՒԶԱՆ – Սուրճ կխմե՞ք…

ԱՐՏԱՎԱԶԴ – Ոչ… շնորհակալ եմ:

ԱՄԱԼՅԱ – Իսկ ես չէի հրաժարվի, միայն դառը: Բայց նախ պետք է սեղանը հավաքել:

(Ուզում է կանգնել):

ՌՈՒԶԱՆ – Մի անհանգստացեք: Իս ինքս: (Սկսում է սեղանը հավաքել):

104

(Արտավազդը է նստում բազմոցին):

ԱՄԱԼՅԱ – Գիտեք, երբեմն կյանքը մատուցում է այնպիսի անակնկալներ, որ

երբեք չես սպասի:

ԱՐՏԱՎԱԶԴ – Իհարկե, ակամայից հայտնվում ես այնտեղ, որտեղ չպետք է լինես…

ԱՄԱԼՅԱ – Ներեցեք, բայց այս պարագայում ես մեղադրում եմ ձեր կնոջը և

աղջկան: Նրանք չպետք է այդպես վարվեին ձեզ հետ: Այս ամենը ապացուցում է, որ

նրանք ձեզ չեն սիրել:

ԱՐՏԱՎԱԶԴ – Երևի ճիշտ եք ասում, սակայն աղջիկս կապ չունի այս ամենի հետ:

Նրան հաստատ իր մայրն է հեղափոխել ու պատմել ամենասարսափելին, ինչը իրականությանը

չի համապատասխանում… Այն ժամանակ դուստր 10 տարեկան էր:

ԱՄԱԼՅԱ – Բայց արդեն մեծ է և կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել:

ԱՐՏԱՎԱԶԴ – Այո, 18 տարեկան է աղջիկս… Բայց ո՞ւր է…(Սրբում է արցունքները):

ՌՈՒԶԱՆ – Ձեզ ի՞նչ պատահեց…

ԱՄԱԼՅԱ – Ռուզան, ավելի լավ է թող արտասվի: Կթեթևանա:

(Ռուզանն անցնում է խոհանոց):

ԱՐՏԱՎԱԶԴ – Ես քաջ գիտակցում եմ, որ ապագայում էլ ինձ սպասվում է այս

նույն մենակությունը, ինչի միջով որ անցա 8 տարի շարունակ:

(Գալիս է Ռուզանը՝ բերելով Ամալյայի սուրճը և դնում է սեղանին):

ՌՈՒԶԱՆ – Տիկին Ամալյա, ձեր սուրճը պատրաստ է… (Ամալյան վերցնում է սուրճը):

ԱՄԱԼՅԱ – Շնորհակալ եմ, սիրելիս:

ՌՈՒԶԱՆ – Պարոն Արտավազդ, դուք վստա՞հ եք, որ ձեզ ոչինչ պետք չէ:

ԱՐՏԱՎԱԶԴ – Շնորհակալ եմ… Դուք օտար լինելով արեցիք առավելագույնը,

ինչի մի փոքրիկ մասը չկարողացան նվիրել մտերիմներս:

(Ամալյայի բջջայինը զանգում է):

ԱՄԱԼՅԱ – Ալո՜… Բարև, մայրիկ: Այո՜… Այո՜… պատվիրատուի տանն եմ… Համարյա

վերջացրել եմ… Խնդրում եմ, չմոռանաս բժշկի նշանակած դեղերը խմել: Մի

անհանգստացիր, ինձ մոտ ամեն ինչ նորմալ է… Շուտով տանը կլինեմ… (Անջատում

է բջջայինը: Շարունակում է սուրճը խմել):

ՌՈՒԶԱՆ – Մաեստրո՜…

ԱՐՏԱՎԱԶԴ – Ասացի ինձ այդպես չանվանե՛ք… (Ամալյան Ռուզանին հայացքով

հասկացնում է դեմ չգնալ):

ՌՈՒԶԱՆ – Պարոն Արտավազդ, իսկ ձեր ծնողներն ինչո՞ւ երես թեքեցին ձեզանից…

ԱՐՏԱՎԱԶԴ – Ես համոզված էի, որ նրանք այդպիսի բան չէին անի:

ԱՄԱԼՅԱ – Ինչպե՞ս թե… ինչո՞ւ եք անցյալով խոսում…

ԱՐՏԱՎԱԶԴ – Ծնողներս մահացան, երբ 2 տարեկան էի: Իսկ ամենացավալին

այն է, որ նրանք մահացան ավտովթարից: «Ավտովթար» ասվածը դարձել է կյանքիս

ուղեկիցը… Երազում էի և միևնույն ժամանակ վախենում տեսնել այն կնոջը, ում դըժբախտացրի:

Ճիշտ է ինձ ներել հնարավոր չէ, բայց կցանկանայի վախս հաղթահարելով

նայել նրա աչքերի մեջ ու աղերսել, որ ների ինձ․․․ եթե իհարկե կարող է: Բայց ինչպե՞ս

գտնեմ նրան… Ո՞ւր է նրան կյանքը տարել… Աստվա՜ծ իմ…Ներեցեք, բայց ես ուզում եմ

մենակ մնալ…

105

ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ ԱՐՇԱԿ ՍԵՄԻՐՋՅԱՆ

ԱՄԱԼՅԱ (կարծես սպասում էր այդ խոսքերին) – Շա՜տ լավ… Բայց ես համոզված

եմ, որ սա մեր վերջին հանդիպումը չէ: Երևի այս պատահական օրով սկիզբ դրվեց

մեր ընկերությանը: Ես էլ պետք է մայրիկիս տեսնեմ: (Կանգնում է):

ԱՐՏԱՎԱԶԴ – Ոչ մի խնդիր… Հասկանում եմ, որ դուք ունեք ձեր կյանքը: Ռուզան,

շնորհակալ եմ նաև ձեզ: Ճիշտ է, վախենում եմ մենակությունից, բայց և այնպես չեմ

կարող չընդունել ճակատագիրս: Կյանքս անիմաստ է... (Գլուխն առնելով ձեռքերի

մեջ): Ես չեմ ուզում ապրել…

(Ամալյան ուզում է հեռանալ, բայց վերջին բառերը լսելով մի պահ կանգնում է:

Խղճահարությամբ նայում է Արտավազդին: Ռուզանն ու Ամալյան նայում են իրար: Ռուզանը

հայացքով կանչում է Ամալյային: Ամալյան մոտենում է նրան և նստում սեղանի

մոտ: Արտավազդը հայացքը բարձրացնում է և նրանց նորից տեսնում նստած):

ԱՐՏԱՎԱԶԴ – Սպասեք, ես հիմա կգամ… (Մտնում է սենյակ):

ՌՈՒԶԱՆ – Տիկին Ամալյա, ձեր մայրը կարո՞ղ է մի քիչ էլ սպասել…

ԱՄԱԼՅԱ – Ինչի՞ն սպասել…

ՌՈՒԶԱՆ – Ձեր տուն վերադառնալուն:

ԱՄԱԼՅԱ – Նա իմ վերադարձին շա՜տ է սպասել...

ՌՈՒԶԱՆ – Հուսով եմ, կհասկանա ձեր կողմից կատարած այդ արժեքավոր քայլը:

ԱՄԱԼՅԱ – Ռուզան, աղջիկս, չեմ հասկանում, թե ինչի մասին ես խոսում:

ՌՈՒԶԱՆ – Կմնա՞ք ինձ հետ այստեղ մինչև պարոն Միքայելի վերադարնալը:

Խնդրում եմ, այդպես վախեցած մի արձագանքեք: Նա մարդկային ջերմության կարիք

ունի: Ի՞նչ է, չնկատեցի՞ք: Ես նրա խոսքերից հասկացա, որ մենակ մնալով կարող

է ինքնասպան լինել: Նրան հարկավոր է ետ պահել իր որոշումից:

ԱՄԱԼՅԱ – Մենակ մնալ մեկի հետ, ով բանտից նո՞ր է վերադարձել… Չէ՞ որ պարոն

Միքայելը տանը չէ… Մենք այս մարդուն չենք ճանաչում ու չգիտենք, թե ինչի է

ընդունակ անկախ նրա լավ ու մարդկային կիրթ տեսակից… Այս տարիների ընթացքում

նրա արժեքային համակարգը հաստատ փոխված կլինի:

ՌՈՒԶԱՆ – Բայց չէ՞ որ մենք կարող ենք մարդկային կյանք փրկել:

(Սենյակից գալիս է Արտավազդը՝ ձեռքին 2 ձայնասկավառակ, մեկնում է նրանց):

ԱՐՏԱՎԱԶԴ – Խնդրում եմ, սա վերցրեք որպես շնորհակալություն:

(Ամալյան վերցնում է ձայնասկավառակը և մտնում է սենյակ: Սենյակից հայտնվում

է պայուսակն ու խոհարարուհու խալաթը ձեռքին և արագ դուրս գալիս: Ռուզանը

նայելով դռանը՝ հուսահատ նստում է: Հետո արագ մտնում է սենյակ:

Բեմում Արտավազդն է: Արտավազդը նստում է բազմոցին: Ներս է մտնում Ռուզանը՝

պայուսակն ուսին):

ՌՈՒԶԱՆ – Պարոն Արտավա՜զդ… Ներեցեք, բայց ես էլ… (Այդ պահին ետ է գալիս՝

Ամալյան):

ԱՐՏԱՎԱԶԴ (Ռուզանին) – Ինչ որ բա՞ն էիք ուզում ասել…

ԱՄԱԼՅԱ – Այո… մենք դեռ կմնանք…

ԱՐՏԱՎԱԶԴ – Ինձ խղճալ պետք չէ՛… Կարող եք հե՛նց հիմա հեռանալ:

ՌՈՒԶԱՆ – Դուք մեզ ճիշտ չեք հասկանում:

106

ԱՐՏԱՎԱԶԴ – Այլևս ո՛չ մի խոսք… Կյանքում ատել եմ խղճահարությունը: Ես չեմ

սիրում ողորմություն մուրալ… Հեռացե՛ք իմ տնից:

ԱՄԱԼՅԱ – Ներեցեք, բայց մենք հիմա չենք կարող հեռանալ…

ԱՐՏԱՎԱԶԴ – Ես ուզում եմ մենա՜կ մնալ…

ՌՈՒԶԱՆ – Բայց չէ՞ որ մենք ձեր հյուրերն ենք, իսկ հյուրերի հետ այդպես չեն

վարվում:

ԱՐՏԱՎԱԶԴ – Դուք հյուր չեք… Հյուրերին հրավիրում են: Իսկ ես ձեզ չեմ հրավիրել:

ՌՈՒԶԱՆ – Դո՛ւք չեք հրավիրել, պարոն Միքայե՛լն է հրավիրել:

ԱՐՏԱՎԱԶԴ – Այո՛, հրավիրել է, որպեսզի գաք և խղճաք ինձ: Փորձեք օգնել, ինչպես

օգնում են կործանված մեկին… Ես անկոչ հյուրեր չեմ ընդունում:

ԱՄԱԼՅԱ – Մեզ հաճելի է լինել անկոչ հյուրի կարգավիճակում:

ՄԹՆԵՑՈՒՄ

Բեմը լուսավորվում է: Երեկո է: Ամալյան արդուկում է Արտավազդի հագուստը:

Ռուզանը սեղանն է հավաքում: Արտավազդի ճամպրուկը դրված է բազմոցին՝ բացված

վիճակում: Ամալյան Արտավազդի վերնաշապիկներից մեկը կախում է կախիչից

և դնում բազմոցին, իսկ կոստյումը կախում է աթոռին):

ՌՈՒԶԱՆ – Պարոն Արտավազդը քնա՞ծ է…

ԱՄԱԼՅԱ – Հավանաբար… Չարժե նրան խանգարել:

ԱՐՏԱՎԱԶԴ (ներսից) – Դուք ինձ չեք խանգարում, ես քնած չեմ… Հիմա կգամ:

ՌՈՒԶԱՆ – Հուսով եմ, այս անգամ սուրճից չեք հրաժարվի:

ԱՐՏԱՎԱԶԴ – Շնորհակալ կլինեմ, աղջիկս… Միայն խնդրում եմ՝ դառը:

ԱՄԱԼՅԱ – Ինձ նույնպես:

ՌՈՒԶԱՆ – Շատ լավ… Պետք է նրա համար առանձնահատուկ սուրճ եփել:

ԱՄԱԼՅԱ – Իսկ ես նրա համար յուրահատուկ բաղադրատոմսով էլի ուտելիք եմ

պատրաստել… Սառնարանում է: Այդ բաղադրատոմսով մեր ռեստորանը դիմավորում

է միայն բարձրաստիճան պաշտոնյաներին: Իսկ այսօրվա մեր բարձրաստիճան

պաշտոնյան՝ պարոն Արտավազդն է:

(Ռուզանը մտնում է խոհանոց: Ամալյան մյուս վերնաշապիկն էլ է կախում կախիչից:

Հետո ճամպրուկից հանում է ևս մի քանի հագուստ և գցում հատակին): Սրանք

պետք է լվանալ… (Ներս է մտնում Ռուզանը, ձեռքին սկուտեղ սուրճի 3 բաժակներով):

ՌՈՒԶԱՆ – Սուրճը պատրաստ է…

ԱՄԱԼՅԱ – Պարոն Արտավազդ, համեցեք…

(Ներս է մտնում Արտավազդը՝ գեղեցիկ հագնված: Մազերը հարդարելով և վերնաշապիկի

կոճակներն ամրացնելով: Ամալյան ու Ռուզանը հիացած նայում են):

ԱՐՏԱՎԱԶԴ – Ինչ որ բան ա՞յն չէ…

ԱՄԱԼՅԱ – Դուք պարզապես անզուգական եք:

ՌՈՒԶԱՆ – Իսկական Մաեստրո՜…

107

ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ ԱՐՇԱԿ ՍԵՄԻՐՋՅԱՆ

ԱՐՏԱՎԱԶԴ – Պետք չէ չափազանցնել:

ԱՄԱԼՅԱ – Ձեզ մնում է միայն այս կոստյումը հագնել… Խնդրում եմ, թույլ տվեք

օգնել: (Ամալյան կոստյումը աթոռի վրայից վերցնում է և օդում պահում, որ Արտավազդը

հագնի: Արտավազդը հագնում է: Ներս է մտնում Միքայելը և զարմանքից

քարացած, կարծես աչքերին չհավատալով, մնում է տեղում կանգնած):

ՌՈՒԶԱՆ – Համեցեք, սեղանի մոտ…

ԱՄԱԼՅԱ – Իսկ ես ձեզ համար հատուկ ուտեստ եմ պատրաստել: (Գնում է խոհանոց):

(Արտավազդն ու Ռուզանը նստում են սեղանի շուրջ և սուրճ են խմում: Ամալյան

խոհանոցից բերում է սպասք և սկսում է սեղանը ձևավորել):

ՄԻՔԱՅԵԼ – Կարծես իսկական ընտանիք լինեք:

(Բոլորի հայացքները շրջվում է դեպի Միքայելը: Ժպտում են Միքայելին տեսնելով):

ԱՐՏԱՎԱԶԴ – Ընտանիք, որը ես կորցրի…

ԱՄԱԼՅԱ – Ընտանիք, որի կորստով կյանքս կործանվեց…

ՌՈՒԶԱՆ – Ընտանիք, որտեղ ծնողական սեր չգտա…

ԱՐՏԱՎԱԶԴ – Եղբայր, ներս արի… Չէ՞ որ դու էլ ես այս ընտանիքից:

(Միքայելը գալիս է նստում սեղանի շուրջ):

ԱՄԱԼՅԱ – Սպասեք, ես հիմա սենյակը կհավաքեմ… (Արտավազդի արդուկած և

հատակին գցած հագուստները տանում է սենյակ, ճամպրուկը մնում է բազմոցին):

ԱՐՏԱՎԱԶԴ – Ես հիմա կգամ… (Արագ դուրս է գնում):

ԱՄԱԼՅԱ – Պարոն Արտավա՜զդ…

ՌՈՒԶԱՆ – Այդ ո՞ւր եք գնում…

ՄԻՔԱՅԵԼ – Մի անհանգստացեք… Ես նրան լավ եմ ճանաչում:

(Ամալյան շարունակում դատարկել ճամպրուկը):

ՄԻՔԱՅԵԼ (Ռուզանին) – Ես պարզապես աչքերիս չհավատացի, երբ ներս մտա:

Երբեք չէի սպասի այս ժամին ձեզ այստեղ տեսնել:

ՌՈՒԶԱՆ – Մենք չէինք կարող նրան մենակ թողնել, քանի դուք բացակայում էիք:

(Ամալյան նկատում է բազմոցին դրած կյանքի օրագիրը և սկսում թերթել: Միքայելն

ու Ռուզանը շրջվում են դեպիԱմալյան: Ամալյան գլուխն առնում է ձեռքերի մեջ:

Ներս է մտնում Արտավազդը՝ երկու գեղեցիկ ծաղկեփնջով):

ԱՐՏԱՎԱԶԴ – Տիկին Ամալյա՜… (Ամալյան բարձրացնում է գլուխը, քարացած ու

արցունքախառն նայում է Արտավազդին: Միքայելն ու Ռուզանը նայում են մե՛կ Ամալյային,

մե՛կ Արտավազդին: Արտավազդը մոտենում է Ամալյային: Ամալյան վախեցած

ետ է նստում: Արտավազդը ծաղեփնջերից մեկը տալիս է Ամալյային:

ԱՐՏԱՎԱԶԴ – Սա ձեզ… (Համբուրում է նրա այտը):

ԱՄԱԼՅԱ – Շնորհակալ եմ: (Ծաղկեփունջը դնում է բազմոցին):

ԱՐՏԱՎԱԶԴ – Ձեզ ինչ որ բա՞ն է պատահել…

ԱՄԱԼՅԱ – Ոչ… ամեն ինչ կարգին է:

ՌՈՒԶԱՆ – Տիկին Ամալյա, ամեն ինչ նորմա՞լ է:

ԱՄԱԼՅԱ – Այո… իհարկե… Պարզապես շա՜տ «երջանիկ» եմ:

(Արտավազդը մյուս ծաղկեփունջը տալիս է Ռուզանին):

108

ԱՐՏԱՎԱԶԴ – Սա քեզ, աղջիկս:

ՌՈՒԶԱՆ – Շնորհակալ եմ:

ԱՄԱԼՅԱ – Սուրճը սառեց:

ԱՐՏԱՎԱԶԴ – Միայն ձեզանից հետո… Համեցեք:

ԱՄԱԼՅԱ – Ձեզ հետ միասին սեղա՞ն նստեմ…

(Արտավազդը, Միքայելը և Ռուզանը անորոշ նայում են իրար):

ԱՐՏԱՎԱԶԴ – Չէ՞ որ դուք ասացիք, որ սուրճը սառում է: (Ձեռքը մեկնում է Ամալյային):

ԱՄԱԼՅԱ – Չմոտենա՛ք ինձ… Ես ինքս: (Քարացած քայլերով գնում նստում է սեղանի

շուրջ):

ՌՈՒԶԱՆ – Իսկ ես ծաղիկները կդնեմ ծաղկամանի մեջ: (Բազմոցի վրայից վերցնում

է նաև Ամալյայի ծաղկեփունջը, դնում ծաղկամանի մեջ, հետո՝ սեղանին):

Սեղանի շուրջը անորոշ վիճակ է: Բոլորը նայում են մեկը մյուսին: Ամալյան խելագարի

նման վեր է թռնում: Ճամպրուկը տանում է սենյակ: Կյանքի օրագիրը մնում

է բազմոցի վրա: Ուզում է արագ դուրս գալ: Նկատում է օրագիրը: Կանգ է առնում:

Վերցնում այն ու մեկնում Արտավազդին):

ԱՄԱԼՅԱ – Սա ձերն է… խնդրեմ… Լավ կպահեք:

ԱՐՏԱՎԱԶԴ – Եթե ցանկանում եք հեռանալ, ես կարող եմ ձեզ ուղեկցել: Ինչպես

տեսնում եմ՝ ձեզ վատ եք զգում… Այսպես փողոց դուրս գալը վտանգավոր է:

ԱՄԱԼՅԱ – Մի անհագստացեք, ես հաստատ ինքնասպան չեմ լինի:

ԱՐՏԱՎԱԶԴ – Շատ շնորհակալ եմ, որ եղաք իմ հաճելի հյուրը:

ԱՄԱԼՅԱ – Ես չեմ սիրում լինել անկոչ հյուրի կարգավիճակում:

ՎԵՐՋ ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ

ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Որոշ ժամանակ անց։ Արտավազդի բնակարանը: Կահավորանքը նույնն է: Սեղանին

օգտագործված ափսեներն ու բաժակներն են, շամպայնի դատարկ շիշը:

Տպավորությունն այնպիսին է, թե ժամեր առաջ այստեղ հիանալի խնջույք է տեղի

ունեցել: Բեմով մեկ քայլում է Ամալյան՝ հեռախոսն ականջին:

ԱՄԱԼՅԱ – Մայրիկ, ներիր, որ ուշանում եմ… Հետո կպատմեմ ամեն ինչ: Պարզապես

չստացվեց ոչ մի կերպ գործերս հետաձգել: Հասկացիր, խնդրում եմ: Այո՜…

այո՜… անհետաձգելի գործեր էին… Ինձանից ինչ-որ տղամարդու կյանք էր կախված:

Նրա երջանկությունը, ապրելու ցանկությունը… Ես համոզված եմ, որ դու իմ

փոխարեն կանեիր նույնը: Չէ՞ որ դու ինձ միշտ խրատել ես օգնել ծայրահեղ վիճակում

հայտնված մարդկանց: Դու գիտես, որ ես միշտ հետևում եմ քո խորհուրդներին:

Շնորհակալ եմ քեզ այն ամենի համար, ինչ սովորեցրել ես… Ես քեզ հետո ամեն

ինչ կպատմեմ․․․ Ես նույնիսկ երազում չէի կարող պատկերացնել, որ օրերից մի օր

կանցնեմ այս ամենի միջով: Մի զարմացիր… Այո՜… այո՜… Քո Ամալյան է… Ես շատ

109

ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ ԱՐՇԱԿ ՍԵՄԻՐՋՅԱՆ

լավ հիշում եմ, թե ինչ էի ասում տղամարդկանց մասին… Խնդրում եմ՝ չմոռանաս

դեղերդ ժամանակին խմել…(Անջատում էհեռախոսը): Աստվա՜ծ իմ, այս ի՞նչ եմ անում:

Կա՛մ ես եմ խելագար, կա՛մ նոր եմ հասկանում, որ խելագարվում եմ… (Դարձյալ

նկատվում են հոգեկան խանգարման թույլ նշաններ: Գլուխն առնում ձեռքերի մեջ):

(Ներս է մտնում Արտավազդը՝ նույն հագուստով):

ԱՐՏԱՎԱԶԴ – Տիկին Ամալյա, դուք ձեզ վա՞տ եք զգում…

ԱՄԱԼՅԱ – Ո՜չ… Սուրճ կխմե՞ք: Ես դեռ հիշում եմ, որ դուք սուրճը դառն եք խմում:

ԱՐՏԱՎԱԶԴ – Շնորհակալ եմ: Ես լսեցի զրույցը ձեր մայրիկի հետ և ասեմ՝ ինձ

մեղավոր եմ զգում, որ ձեզ չթողեցի այդ վիճակում միայնակ հեռանալ:

ԱՄԱԼՅԱ – Այսօր ինձ համար բավականին ծանր և անակնկալներով լի օր էր:

ԱՐՏԱՎԱԶԴ – Բայց ես ձեզ կարող էի ուղեկցել, սակայն դուք համառեցիք:

ԱՄԱԼՅԱ – Կարող եք չանհանգստանալ…

ԱՐՏԱՎԱԶԴ – Դուք հրաժարվեցիք նաև, որ Միքայելը և Ռուզանը ձեզ ուղեկցեին:

Այդ էր պատճառը, որ դուռը փակեցի և չթողեցի հեռանաք: Ես չէի կարող թույլ տալ

վտանգել ձեր կյանքը:

ԱՄԱԼՅԱ – Իմ կյանքն այդքան թա՞նկ է ձեզ համար…

ԱՐՏԱՎԱԶԴ – Իհարկե…Չէ՞ որ դուք յուրահատուկ կին եք… Ես մեղավոր եմ ձեր

առաջ՝ այս պատմության պատճառով:

ԱՄԱԼՅԱ – Բայց․․․ չէ՞ որ դուք ասացիք, որ այդ ամենն արել եք իմ անվտանգության

մասին մտածելով:

ԱՐՏԱՎԱԶԴ – Այժմ դուք ազատ եք և ոչ մի պարտավորություն չունեք իմ հանդեպ:

Ո՞վ եմ ես, մի սովորական հանցագործ:

ԱՄԱԼՅԱ – Դուք հանցագործ չե՛ք…

ԱՐՏԱՎԱԶԴ – Փորձում եք մխիթարե՞լ…

ԱՄԱԼՅԱ – Ոչ… Պարզապես չեմ ուզում մեղադրեք ինքներդ ձեզ:

ԱՐՏԱՎԱԶԴ – Չեմ կարող չխոստովանել, որ վերջին 8 տարիների ընթացքում

այս օրն իմ ամենալավ օրն էր:

ԱՄԱԼՅԱ – Շնորհակալ եմ:

ԱՐՏԱՎԱԶԴ – Խնդրում եմ, գնացեք, որպեսզի ձեր մայրիկին շատ չսպասեցնեք:

Ձեր մայրը մեղավոր չէ, որ ինձ եք հանդիպել: Հուսով եմ, հիմա դեմ չեք լինի, որ ձեզ

ուղեկցեմ: Խնդրեմ, տիկին Ամալյա…

ԱՄԱԼՅԱ – Ես չեմ ուզում հեռանալ…

ԱՐՏԱՎԱԶԴ – Ինչե՞ր եք խոսում․․․ Չէ՞ որ ձեր մայրը ձեզ է սպասում:

ԱՄԱԼՅԱ – Մայրս կհասկանա ինձ… Կամ գուցե չհասկանա:

ԱՐՏԱՎԱԶԴ – Հավատացեք, որ ես ինձ լավ եմ զգում, իմ մասին անհանգստանալու

կարիք այլևս չկա: (Ամալյան նորից գլուխն առնում է ձեռքերի մեջ: Արտավազդը

փաթաթվում է Ամալյային: Մի պահ թվում է, թե Ամալյան ցանկանում է ազատվել

Արտավազդի գրկից, բայց մնում է անշարժ): Հանգստացեք, խնդրում եմ: (Ռուզանը

դուրս է գալիս սենյակից և տեսնում նրանց փաթաթված: Դեմքին երջանիկ ժպիտ

է երևում: Ուզում է նորից ետ մտնել սենյակ, բայց Արտավազդը նկատում է նրան):

110

ՌՈՒԶԱՆ – Կարելի՞ է…

ԱՐՏԱՎԱԶԴ – Ներեցեք ինձ… (Շտապ մտնում է իր սենյակ):

ԱՄԱԼՅԱ – Ներս արի, Ռուզան:

ՌՈՒԶԱՆ – Տիկին Ամալյա, ինչպես զգում եմ՝ ամեն ինչ լուսավոր է:

ԱՄԱԼՅԱ – Այդ լուսավորությունն առաջին հայացքից է թվում:

ՌՈՒԶԱՆ – Ամենակարևորն այն է, որ լարված իրավիճակից ոչինչ չի մնացել:

Կարծես իմ առաջ ուրիշ տիկին Ամալյա կանգնած լինի:

(Արտավազդը դուրս է գալիս սենյակից):

ԱՐՏԱՎԱԶԴ – Ներեցեք, որ խանգարում եմ… Խնդրում եմ՝ ինձ սպասեք… Ես

հիմա կվերադառնամ…

ԱՄԱԼՅԱ – Բայց ո՞ւր եք գնում…

ԱՐՏԱՎԱԶԴ – Շատ չեմ ուշանա: (Դուրս է գնում):

ՌՈՒԶԱՆ – Ես մոռացա նրան հարցնել, թե ո՞րն էր իր ամենասիրելի ճաշատեսակը,

որպեսզի վերադարձին հասցնեինք ընթրիքը պատրաստել:

ԱՄԱԼՅԱ – Մի անհանգստացիր աղջիկս, այս կարճ ժամանակում ես հասցրի

հասկանալ նաև դա: (Ամալյան և Ռուզանը մտնում են խոհանոց):

Բեմը դատարկ է: Ներս են մտնում Էվելինան՝ պայուսակն ուսին, և Արևիկը:

Էվելինան հագնված է բարձրաճաշակ: Լայնեզր գլխարկով է: Ե՛վ արտաքնապես,

և՛ խոսելաձևով բավականին քաղքենի է: Արևիկը սովորական, ժամանակակից հագուստով

է, սակայն ամեն բան անում է, որպեսզի նմանվի Էվելինային:

ԷՎԵԼԻՆԱ – Վերջապես այստեղ ենք… Եվ ինչպես միշտ, անփութորեն դուռը

բաց է թողել:

ԱՐԵՎԻԿ – Մայրիկ, բայց քո նկարագրածին չի համապատասխանում այս ամենը:

ԷՎԵԼԻՆԱ – Ամեն ինչ փոխվել է… Առաջվանից ոչինչ չի մնացել:

ԱՄԱԼՅԱ (ներսից) – Ռուզա՜ն… բաժակները մաքրիր, աղջիկս:

ՌՈՒԶԱՆ (ներսից) – Տիկին Ամալյա, ես համոզված եմ, որ մենք հերթական անգամ

կգոհացնենք նրան… Նաև շնորհակալ եմ, որ մնացիք և ձեր ներկայությամբ

բարձրացրիք Մաեստրոյի տրամադրությունը:

ԷՎԵԼԻՆԱ (հեգնանքով) – Ոչ միայն տրամադրությունը:

ԱՐԵՎԻԿ – Բայց դու ասացիր, որ տանը մենակ է լինելու…

ԷՎԵԼԻՆԱ – Փաստորեն, մեր հանճարն այս տեղը դարձրել է... Դե, իհա՜րկե… Նա

երբեք բարոյականությամբ չի փայլել:

(Ուրախ տրամադրությամբ, բաժակները ձեռքին, ներս է մտնում Ռուզանը: Տեսնելով

Էվելինային և Արևիկին զարմացած կանգնում է):

ՌՈՒԶԱՆ – Բարև ձեզ… (Բաժակները դնում է սեղանին):

(Էվելինան և Արևիկը արհամարհական լռում են: Ռուզանը մնում է անորոշ կանգնած:

Ներսից նորից լսվում է Ամալյայի ձայնը):

ԱՄԱԼՅԱ (ներսից) – Աղջի՜կս, աղցաններն արդեն պատրաստ են…

ՌՈՒԶԱՆ – Գալի՜ս եմ… (Էվելինային և Արևիկին): Ներեցեք, ինչո՞վ կարող եմ օգնել:

ԷՎԵԼԻՆԱ – Կարող եք օգնել նրան, ով դրա կարիքն ավելի շատ ունի: Չնայած

ինչպես տեսնում եմ՝ արդեն օգնում եք:

111

ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ ԱՐՇԱԿ ՍԵՄԻՐՋՅԱՆ

ԱՄԱԼՅԱ – Ռու-զա՜ն, քեզ ի՞նչ է պատահել… (Ներս է մտնում՝ ափսեները ձեռքին: Տեսնելով

Էվելինային և Արևիկին ուշադիր նայում է նրանց, հետո՝ Ռուզանին): Բարև ձեզ…

ԷՎԵԼԻՆԱ – Ասենք թե՝ բարև:

ԱՄԱԼՅԱ – Ինչ-որ մեկի՞ն եք փնտրում… (Ափսեները դնում է սեղանին):

ԷՎԵԼԻՆԱ – Չէ՛: Պարզապես կորցրածի հետքերով ենք եկել:

ԱՐԵՎԻԿ – Իսկ դուք ովքե՞ր եք…

ԷՎԵԼԻՆԱ – Ես էլ կուզենայի դա իմանալ…

ՌՈՒԶԱՆ – Դուք պարոն Արտավազդի հյուրե՞րն եք…

ԷՎԵԼԻՆԱ – Արդեն սկսում ենք իրար հասկանալ:

ԱՄԱԼՅԱ – Ներեցեք, բայց դուք չներկայացաք:

ԷՎԵԼԻՆԱ – Իմ ով լինելն այնքան էլ կարևոր չէ… Կարևորն այն է, թե ովքե՞ր եք դո՛ւք:

ՌՈՒԶԱՆ – Մենք է՛լ ենք նրա հյուրերը:

ԷՎԵԼԻՆԱ – Ա՜խ, հյուրերը… Ինչպիսի՜ զուգադիպություն:

ԱՐԵՎԻԿ – Մենք է՛լ ենք նրա հյուրերը:

ԷՎԵԼԻՆԱ – Ավելին ասեմ… Հոգեհարազա՜տ հյուրերը:

ԱՄԱԼՅԱ – Նա սիրելի ու սպասված հյուրերի կարիքն հիմա ավելի շատ ունի:

ՌՈՒԶԱՆ – Նրա համար հիմա ծանր շրջան է, և հուսով ենք, որ ձեր հաճելի ներկայությունը

նրան մոռացնել կտա իր ցավալի անցյալը:

ԱՄԱԼՅԱ – Նստեք խնդրեմ… (Էվելինան և Արևիկը նստում են): Ի՞նչ կցանկանաք:

ԷՎԵԼԻՆԱ – Շնորհակալություն, մեզ ոչինչ պետք չէ: Մենք այստեղ չենք եկել

հյուրասիրվելու:

ՌՈՒԶԱՆ – Նա ասաց, որ շատ չի ուշանա… Շուտով այստեղ կլինի:

ԷՎԵԼԻՆԱ – Մենք մեր թանկագին ժամանակից կտրամադրենք ինչքան պետք է:

ՌՈՒԶԱՆ – Տիկին Ամալյա, ինքս սեղանը կարգի կբերեմ: Դուք մնացեք հյուրերի մոտ:

(Ամալյան նստում է: Ռուզանը սկսում է բաժակներն ու ափսեները դասավորել:

Գնում է խոհանոց և բերում աղցաններ, դնում է սեղանին):

ԱՄԱԼՅԱ – Ես համոզված եմ, որ նա շատ կուրախանա, երբ հասկանա, որ իր

սիրելի մարդիկ իր կողքին են:

ՌՈՒԶԱՆ – Չնայած, մենք նրան նոր ենք ճանաչում, սակայն այս կարճ ժամանակում

նա այնքան հարազատ է դարձել մեզ, կարծես ամբողջ կյանքում մտերիմ

ենք եղել:

ԷՎԵԼԻՆԱ – Ա՜խ,այդպե՞ս…

ԱՄԱԼՅԱ – Ընդամենը մի քանի ժամ է, ինչ ճանաչում ենք նրան:

ՌՈՒԶԱՆ – Եվ այդ ժամերն էլ բավական էին:

ԷՎԵԼԻՆԱ – Իհարկե՜…Չէ որ նա շա՜տ գրավիչ տղամարդ է: Ոչ մի կին չի կարողանում

անտարբեր անցնել նրա կողքով:

ԱՄԱԼՅԱ – Դուք մեզ ճիշտ չհասկացաք:

ՌՈՒԶԱՆ – Չարժե մարդկային արժեքները շփոթել ուրիշ բաների հետ:

ԱՐԵՎԻԿ – Այս տան մթնոլորտն ինչ ճնշում է… Ես չեմ ուզում մնալ էստեղ… Ես

գնում եմ…

112

ԷՎԵԼԻՆԱ – Ո՛չ մի տեղ էլ չես գնա… Դու բոլոր իրավունքներն ունես այստեղ մնալու:

Այս օրը նրա համար պիտի լինի անակնկալ: Ես ուզում եմ դիտել այս թատերական

ներկայացումը․ թե այդ ի՞նչ հրաշքով մի քանի ժամվա ծանոթ անհայտները

դարձել են այսքան մտերիմ և իրենց այս տան տիրուհին են զգում:

ԱՄԱԼՅԱ – Պետք չէ՛ մեզ վիրավորել:

ԷՎԵԼԻՆԱ – Այսպիսի անպատկառ ներխուժումից հետո դեռ վիրավորվում է՞լ եք…

ԱՄԱԼՅԱ – Չափը մի՛ անցեք, տիկին: Եթե ձեզ հաճելի չէ մեր ներկայությունը՝

մենք կարող ենք գնալ: Չէ՞ որ անկախ ամեն ինչից դուք նրան մտերիմ եք, իսկ մենք՝

որքան էլ սրտացավ լինենք, միևնույնն է՝ օտար ենք:

ԱՐԵՎԻԿ – Իսկ ինչո՞ւ են օտարներն, ինչպես դուք եք ասում, իրենց այսպես

ազատ պահում ուրիշի տանը…

ԷՎԵԼԻՆԱ – Երևի նա իր ազատման առաջին օրը հաճելի ընկերակցության

կարիք է զգացել:

ԱՄԱԼՅԱ – Չփորձե՛ք մեզ վիրավորել…

ԷՎԵԼԻՆԱ – Վիրավորանքներ հնչում են նրանց հասցեին, ովքեր արժանանում

են դրանց:

ՌՈՒԶԱՆ – Պետք չէ մարդու չճանաչելով չարախոսել նրա հասցեին: Տիկին Ամալյա,

պարզապես հնարավոր չէ այստեղ մնալ: Միայն ափսոսում եմ, որ պարոն Արտավազդին

չեմ կարող հրաժեշտ տալ: (Գնում է սենակ):

ԱՄԱԼՅԱ – Ռուզան, սպասի՜ր: Ես էլ եմ գալիս: (Գնում է սենյակ):

ԷՎԵԼԻՆԱ – Անամոթաբար փախչում են:

(Ներս է մտնում Արտավազդը՝ ձեռքին շամպայնի շիշ):

ԱՐՏԱՎԱԶԴ – Տիկին Ամալյա՜, Ռուզա՜ն… (Տեսնում է Էվելինային և Արևիկին:

Էվելինան նենգ կեցվածքով կանգնում է: Արտավազդի դեմքի ուրախ արտահայտությունը

միանգամից փոխվում է): Դո՞ւ… (Շամպայնի շիշը դնում է սեղանին):

ԷՎԵԼԻՆԱ – Բարև, Արտավազդ… Ինչպե՞ս ես, կանանց ետևից վազող կենդանի…

ԱՐՏԱՎԱԶԴ – Քեզանից լավ, անշնորհակալ կատու:

ԷՎԵԼԻՆԱ – Անասնական բնազդով միայն դու ես օժտված:

ԱՐՏԱՎԱԶԴ – Եվ ո՞վ է խոսում մարդկային արժեքների անունից:

ԷՎԵԼԻՆԱ – Հիանալի՜ ես կազմակերպել ազատմանդ առաջին օրն այս անբարոյականների

ընկերակցությամբ:

ԱՐՏԱՎԱԶԴ – Ձա՛յնդ… Այդ երբվանի՞ց ես սկսել բարոյախրատական ճառեր ասել:

ԷՎԵԼԻՆԱ – Միշտ էլ ասել եմ, պարզապես դու էիր խուլ եղել, որ չես լսել: Դու

լսում էիր միայն քո նոտաների հնչողությունը… Ես բարի մտադրությամբ էի ոտք

դրել իմ տուն, բայց, ինչպես տեսնում եմ, դու չես դադարում այլանդակություններդ:

ԱՐՏԱՎԱԶԴ – Ափսոս, որ ժամանակը քեզ համար կանգ է առել… Ուշացել ես…

ԷՎԵԼԻՆԱ – Ես երկար էի սպասում այս օրվան, որպեսզի քեզ անակնկալ մատուցեի:

Կյանքիդ ամենամեծ անակնկալը: Իսկ դու այստեղ ինչո՞վ ես զբաղված: Դե,

իհա՜րկե… Քեզ համար մեկ էր, թե այսքան ժամանակ ոնց ենք ապրել… Մեռած ենք

եղել, թե չէ: Դու որոշել էիր քեզ տղամարդ զգալ՝ այս ցածրակարգ կանանց առաջ:

113

ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ ԱՐՇԱԿ ՍԵՄԻՐՋՅԱՆ

ԱՐԵՎԻԿ – Բավակա՜ն է…

ԷՎԵԼԻՆԱ (Արևիկին) – Նայի՛ր նրան… Տես՝ մեր սուրբ Մաե՜ստրոն է… Նրան լա՜վ

նայիր, որ հետո ինձ չմեղադրես:

ԱՐՏԱՎԱԶԴ (Արևիկին) – Սիրելի՜ս…(Ուզում է փաթաթվել):

ԷՎԵԼԻՆԱ – Չմոտենա՛ս նրան, նա միայն իմն է:

ԱՐՏԱՎԱԶԴ – Այս ո՜նց ես մեծացել:

ԱՐԵՎԻԿ – Մայրս է մեծացրել…

ԱՐՏԱՎԱԶԴ – Աստված գիտի, թե ինչպես…

ԷՎԵԼԻՆԱ – Չափավորի՛ր խոսքերդ, մարդուկ… Ես համոզված էի, որ աղջիկս կտեսներ

օրինավոր հոր մի կերպար, բայց դու շարունակում ես անակնկալներ մատուցել:

ԱՐՏԱՎԱԶԴ – Ի՜նչ ցավալի է, որ ես այսքան տարի ապրելով քեզ հետ, քեզ չեմ

ճանաչել, Էվելինա:

(Ամալյան և Ռուզանը դուրս են գալիս սենյակից՝ պայուսակները ձեռքներին):

ԱՄԱԼՅԱ – Էվելինա՞…Պարոն Արտավազդ...

ԱՐՏԱՎԱԶԴ – Այո, նա է:

ԷՎԵԼԻՆԱ – Իհարկե, ես եմ: Փաստորեն լավ տեղեկացված եք իմ կյանքից, մի

քանի ժամվա ծանոթնե՛ր: Այդ նույն կինն եմ… Իսկ դուք օտարներ եք այստեղ:

ԱՐՏԱՎԱԶԴ – Չհամարձակվե՛ս… Այդ դո՛ւ ես այստեղ օտար:

ԱՄԱԼՅԱ – Ինչպե՞ս չեք ամաչում… Ինչպե՞ս կարող եք կոչվել կին:

ՌՈՒԶԱՆ – Իսկ դո՞ւ, Արևիկ… Ինչո՞ւ ես հետևել մայրիկիդ անարժեք արժեքներին:

Հայրդ աշխարհի լավագույն հայրերից է: Ես կերազեի նրա նման հայր ունենալ:

ԷՎԵԼԻՆԱ – Լսի՛ր, աղջնակ: Դու այդ ո՞վ եղար, որ փորձում ես մեզ խորհուրդներ տալ:

ԱՄԱԼՅԱ – Պարոն Արտավազդ, ներեցեք, բայց մենք չենք ցանկանում ձեզ խանգարել:

ԱՐՏԱՎԱԶԴ – Սպասե՛ք… Այդ ո՞ւր եք գնում:

ՌՈՒԶԱՆ – Չենք ուզում այս տիկնոջ հերթական վիրավորանքներին ներկա լինել:

ԱՐՏԱՎԱԶԴ – Խնդրում եմ, մի րոպե սպասեք…

ԷՎԵԼԻՆԱ – Չէ՜… չէ՜…Ո՞ւր եք գնում… Եկել եք, մի քանի օր էլ մնացեք: Չէ՞ որ ձեզ

նման կանանց մեծ պահանջարկ կա:

ԱՐՏԱՎԱԶԴ – Ասացի՝ ձայն կտրի՛ր: Չփորձես վիրավորել առանց ճանաչելու:

ԷՎԵԼԻՆԱ – Նրանք արդեն իրենց ճանաչել տվել են:

ԱՐՏԱՎԱԶԴ (Ամալյային և Ռուզանին) – Խնդրում եմ, սենյակում սպասեք:

ԱՄԱԼՅԱ – Ախր մենք արդեն ավելորդ ենք:

ԱՐՏԱՎԱԶԴ – Խնդրո՜ւմ եմ…(Ամալյան և Ռուզանը մտնում են սենյակ):

ԱՐՏԱՎԱԶԴ – Ինչո՞ւ ես եկել։ Այսքանից հետո… Չէ՞ որ դուք կյանքիս նպատակն էիք:

Ապրելուս միակ ցանկությունը: Ինչպե՞ս կարողացար ինձ զրկել աղջկանիցս…

ԷՎԵԼԻՆԱ – Ավելի լավ է բացատրես, թե էս ի՞նչ կրկեսային ներկայացում է այստեղ՝

ինչ որ անծանոթների մասնակցությամբ… Որտեղի՞ց ես գտել դրանց… Բանտի

ճանապարհի՞ն…

ԱՐՏԱՎԱԶԴ – Այդ կրկեսային ներկայացման հիմքում երջանկություն է, որից դու

շատ հեռու ես: Այդ ներկայացման գլխավոր հերոսուհին դու էիր, սակայն դու հրաժարվեցիր

քո դերից:

114

ԷՎԵԼԻՆԱ – Իսկ ո՞րն էր քո ուզածը… Որ իմանալով, թե ով ես, մնայի կողքի՞դ…

ԱՐՏԱՎԱԶԴ – Իսկ ո՞վ էի… Երջանիկ ու սիրող ամուսին, հոգատար հայր:

ԷՎԵԼԻՆԱ – Դու մոռանում ես գլխավորի մասին… Դու մարդասպա՛ն ես… Մարդասպա՛ն,

հասկանո՞ւմ ես… Նշանակություն չունի, որ այդ ամենը դիտվել է, որպես

պատահականություն: Մեղավորը միայն դու ես: Չէ՞ որ ղեկին նստելիս՝ հարբած

ես եղել: Մարդիկ նայում էին ինձ, շուռ տալիս իրենց դեմքերը՝ չուզենալով տեսնել

մեկին, որի ամուսինը մարդկային կյանք էր կործանել: Մարդիկ ինձանից փախչում

էին, որովհետև ամուսինս բանտում էր՝ հանցագործների հետ:

ԱՐՏԱՎԱԶԴ – Չփորձե՛ս այլևս ոչ մի խոսք ասել, եթե չես ուզում ինձ համբերությունից

հանել: Դու ի՜նչ գիտես մարդկային արժեքներն ինչ են… Այն ժամանակ, երբ

ապահովված էիր ամեն ինչով, քեզ համար կատարելիություն էի: Բոլորը քեզ նախանձով

էին նայում՝ գիտակցելով, որ դո՛ւ ես իմ երջանկությունը: Շատ կանայք երազում

էին քո տեղում լինել: Միջոցառումնե՜ր, համերգնե՜ր, բարձրակարգ հանդիպումնե՜ր:

Բոլոր վայրերում ներկայանում էիր ինքնագոհ, իմանալով թե քեզ ինչ

ընդունելություն է սպասում։ Դու պարզապես սովոր էիր այդպիսի շքեղության, իսկ

երբ կյանքն ինձ իջեցրեց, այն ժամանակ ո՞ւր էր իմ սիրելի կինը, ով եկեղեցում

երդվել էր հավատարմությամբ: Աղջիկս այսպիսին չէր փոքր ժամանակ: Այդ դո՛ւ

ես նրան այսպիսին դարձրել՝ քեզ նման քմահաճ ու քաղքենի: (Էվելինան ուզում է

ապտակել Արտավազդին: Արտավազդը բռնում է նրա ձեռքը): Չփորձե՛ս…Այլապես

ես պատասխանատու չեմ արաքներիս համար:

ԱՐԵՎԻԿ – Չհամարձակվե՛ս մայրիկիս վրա ձայն բարձրացնել…

ԱՐՏԱՎԱԶԴ – Աղջիկս, քո մայրը կորցրել է իր հանդեպ հարգանքն այն ժամանակ,

երբ կորցրեց մարդկային արժեքները:

ԷՎԵԼԻՆԱ – Վերջապես կբացատրե՞ս այդ երկու օտարների ներկայության

իմաստը… Եվ դեռ անամոթաբար ուզում էին փախչ…Ի՞նչ անուն կտաս դրան…

ԱՐՏԱՎԱԶԴ – Ընտանիք… Թեկուզ նկարված, բայց՝ ընտանիք… Այդ երկու օտարներն

ինձ նորից կյանք վերադարձրին: Ես գրեթե հասել էի ինքնասպանության

աստիճանի: Ես չեմ հասկանում այստեղ քո հայտնվելու իմաստը: Այս տան պատերը

արդեն մոռացել են քեզ:

ԷՎԵԼԻՆԱ – Ես անարդար էի համարում աղջկաս հորից զրկելը: Վերջիվերջո նա

պիտի ճանաչեր իր հորը: Բայց ա՛յս պայմաններում ճանաչեց:

ԱՐՏԱՎԱԶԴ – Լսի՛ր, բարձրաշխարհիկ տիկին… Դու նրան արդե՛ն զրկել էիր

հորից, որովհետև առանց հայր է մեծացել:

ԷՎԵԼԻՆԱ – Իսկ որտե՞ղ էիր դու իր մանկության տարիներին… Ես նրան չէի կարող

բանտ բերել: Չլինի՞ ուզում էիր ասել, որ այսքան տարի պիտի մեկուսարանիդ

կողքի սենյակում ապրեինք, որպեսզի աղջիկս հոր պակաս չունենար․․․ Ոչ էլ կարող

էի աղջկաս բանտի ճանապարհին մեծացնել: Դու միայն ինձ ես մեղադրում,

մոռանալով սեփական մեղքդ: Միայն մի քանի անգամ լպրծուն ընկերդ էր, իր սովորության

համաձայն, գալիս ու փորձում հարթել իրավիճակը… Փորձում էր համոզել,

որ ներեմ քեզ ու հասկանամ իրավիճակի լրջությունը: Բայց ի՞նչը պիտի

115

ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ ԱՐՇԱԿ ՍԵՄԻՐՋՅԱՆ

հասկանայի… Հասկանայի, որ խայտառակված եմ ամբողջ աշխարհով մե՞կ… Դա՞

պիտի հասկանայի… Մեղադրելով ինձ, դու առաջինը քեզ մեղադրիր, որ քեզ համար

մեկ է եղել, թե ինչպես ենք ապրել, ինչ պայմաններում… Քեզանից թեկուզ նամակ

չեմ ստացել:

ԱՐՏԱՎԱԶԴ – Իսկ նամակն ո՞ւմ պետք է գրեի... Քե՞զ... Երբ գիտեի, որ իմ անունն անգամ

լսել չես ուզում: Երբ նենգաբար երես թեքեցիր ինձանից՝ իմ կյանքի խավարի մեջ:

ԷՎԵԼԻՆԱ – Իմ կյանքն էլ գույներով չի փայլել: Երիտասարդ կին էի, ուշադրության

ու սիրո կարիք էի զգում: Անտեսված ու արհամարված էի բոլորի կողմից…

ԱՐՏԱՎԱԶԴ – Դրա համա՞ր փախար երկրից:

ԷՎԵԼԻՆԱ – Ես, պարզապես, գնացի, որովհետև չկարողացա դիմանալ այդ խայտառակությանը:

Այստեղ ինձ համար դարձել էր դժոխք: Եվ այդ դժոխքից ազատեցի

նաև աղջկաս:

ԱՐՏԱՎԱԶԴ – Ոչ բոլոր կանայք են՝ ՊԵՆԵԼՈՊԵ:

ԷՎԵԼԻՆԱ – Դեռ լեգենդներին հավատո՞ւմ ես:

ԱՐՏԱՎԱԶԴ – Դուք կարող էիք ապրել այս տանը: Սա նաև ձեր տունն է: Ես ձեզ

փողոցում չէի թողել:

ԷՎԵԼԻՆԱ – Շնորհակալություն, որ ինձ հիշեցնում ես իմ տան մասին:

ԱՐՏԱՎԱԶԴ – Այդ ժամանակ, այդ նույն հասարուկությունը՝ կնոջդ տեսակն

ավելի կհարգեր:

ԷՎԵԼԻՆԱ – Իսկ եթե կարծում ես, թե այս տարիներն ինձ համար անհոգ են անցել,

ապա չարաչար սխալվում ես: Ես միայնակ եմ մեծացրել Արևիկին: Ի՜նչ աշխատանք

ասես որ չեմ արել, որպեսզի մեծացնեմ վիզը ծուռ մնացած աղջկաս, որին

բոլորը ծաղրում էին՝ թե՛ փողոցում, թե՛ դպրոցում: Աղջիկս ինքը որոշեց հրաժարվել

հորից, որի պատճառով դարձել էր ծաղրի առարկա:

ԱՐՏԱՎԱԶԴ – Այդ դո՛ւ ես հեղափոխել նրան քո սովորության համաձայն:

ԷՎԵԼԻՆԱ – Դու ինքդ արդեն քեզ ցուցադրեցիր՝այդ լրբերի ներկությամբ տղամարդ

ձևանալով:

(Արտավազդն ուզում է մոտենալ Էվելինային: Արևիկը փակում է ճանապարհը):

ԱՐԵՎԻԿ – Չհամարձակվե՛ս…

ԱՐՏԱՎԱԶԴ – Դու կարող էիր ինձ հույս տալ ապրելու: Քեզ նման հազարավոր

կանայք են երեխաների հետ գալիս բանտ: Եվ ի՞նչ էր լինում… Քո ասած բանտի

ճանապարհի՞ն էին մեծանում: Ո՛չ… Ուղղակի նրանք փորձել էին հաղթահարել կյանքում

իրենց բաժին հասած դժվարությունը: Դու ինչո՞վ էիր առավել այդ կանացից:

Ոչնչո՛վ… Այդ կանայք ավելի բարձր դիրքում էին, քան դու:

ԷՎԵԼԻՆԱ – Քո կարծիքով ես չէի՞ կարող ամուսնանալ և կյանքս բարելավել: Հաստատ

կարող էի,դա ինձ համար դժվարություն չէր ներկայացնում: Սակայն ոչինչ

չարեցի, որպեսզի աղջկաս կրկնակի ցավ չտամ:

ԱՐԵՎԻԿ – Մայրիկ, բավական է արդարանաս… Վե՛ր կաց, մենք հենց հիմա

գնում ենք… Չե՞ս տեսնում, որ մենք նրան հետաքրքիր չենք: Նա հետաքրքրության

այլ մոդել ունի:

116

ԱՐՏԱՎԱԶԴ – Արևի՜կ...

ԷՎԵԼԻՆԱ – Մենք ո՛չ մի տեղ էլ չենք գնա… Այս տունը նաև քո՛ տունն է… Ես թույլ

չեմ տա, որ օտարները վայելեն այն:

ԱՐՏԱՎԱԶԴ – Էվելինա, կարո՞ղ ես լռել և զզվանքս ավելի չավելացնել քո հանդեպ:

Քո կենցաղային հարցերը հիմա ինձ ամենաքիչն են հետաքրքրում:

ԱՐԵՎԻԿ – Ինձ ոչինչ պետք չէ…

ԷՎԵԼԻՆԱ – Շատ լավ էլ պետք է… Ինչը օրենքով մեզ է պատկանում, ուրեմն մերն է:

Եթե ոչ աղջիկս, ապա ես ինքս կպաշտպանեմ և՛ նրա, և՛ իմ իրավունքները: (Պայուսակից

հանում է բջջային հեռախոսը: Նենգաբար նայում է Արտավազդին և անցնում

է խոհանոց): (Արևիկը անորոշությունից նստում է բազմոցին: Արտավազդը

անթարթ նայում է Արևիկին: Ուզում է խոսել, որպեսզի այդ սպանիչ լռությունն

անհետանա, սակայն չի կարողանում բառեր գտնել: Արտավազդը նույնպես նստում է

բազմոցին՝ Արևիկի կողքին: Փորձում է ձեռքը առաջ բերել և շոյել Արևիկի մազերը,

սակայն գործողության կեսից ետ է կանգնում: Շատ պարզ զգացվում է, որ չի համարձակվում

ինչ-որ քայլ անել, հասկանալով, որ կշարունակի Արևիկի արհամարհական

117

ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ ԱՐՇԱԿ ՍԵՄԻՐՋՅԱՆ

վերաբերմունքին արժանանալ: Արևիկը հայացքն ուղղում է դեպի Արտավազդը:

Արտավազդը հոգու ողջ լիությամբ, սակայն՝ մեղմ ժպտում է և համարձակություն

ձեռք բերած՝ բռնում է Արևիկի ձեռքը: Արևիկը՝ քարացած ու անզգայացած վիճակում,

ոչ մի բացասական շարժում չի անում: Արտավազդը մոտենում է դաշնամուրին,

բացում կափարիչը, սկսում է նվագել մի գեղեցիկ դաշնամուրային ստեղծագործություն:

Արևիկը հիացական հայացքով դաշնամուրի կողքն է կանգնում: Քիչ

հետ Արտավազդը դադարում է նվագելը և ոտքի կանգնում):

ԱՐՏԱՎԱԶԴ – Ես չէի պատկերացնում մեր հանդիպումը, աղջիկս: Մտածում էի,

որ քեզ կորցրել եմ, որ դու չես հիշի ինձ…

ԱՐԵՎԻԿ – Ես քեզ իսկապես սկսել էի մոռանալ… 8 տարին գուցե շատ չէ, սակայն

առավոտից իրիկուն իմ ականջին ասվել է, որ մոռանամ քեզ, չհիշեմ…

ԱՐՏԱՎԱԶԴ – Իսկ ես իմ բոլոր օրերի մեջ քեզ հետ էի, ես օրերն էի հաշվում քեզ

մոտենալու համար… Դու մեղավոր չես, գիտեմ, որ շատ բան մոռացել ես, որ խամրել

եմ քո հիշողությունների մեջ…

ԱՐԵՎԻԿ – Երբ իմացա, որ պետք է գանք քեզ մոտ, վախենում էի, որ չեմ կարողանա

կողմնորոշվել: Չեմ կարողանա ճիշտ գնահատել իրավիճակը: Բայց երբ մտար

սենյակ, ինձ համար ամեն ինչ փոխվեց: Ամեն ինչ այլ ընթացք ստացավ:

ԱՐՏԱՎԱԶԴ – Էվելինան ուզում էր ինձ տեսնե՞լ…

ԱՐԵՎԻԿ – Ինչպես ասեմ… Ե՛վ հա…և՛ չէ…Օտարության մեջ մեզ համար շատ դժվար

էր: Նա մտածում էր, որ այս 8 տարիները ջնջած կլինեն խայտառակության հետքերը:

ԱՐՏԱՎԱԶԴ – Այսինքն, ուզում եք վերադառնա՞լ այս տուն:

ԱՐԵՎԻԿ – Ոչ թե վերադառնալ, այլ ուզում էր խոսել քեզ հետ, որպեսզի վաճառես

բնակարանը, գնես երկուսը՝ քեզ և մեզ համար… Մենք տատիկի տանը չենք կարող

երկար ապրել: Որովհետև տատիկի մահից հետո մորաքույրս դարձավ այդ տան

սեփականատերը:

ԱՐՏԱՎԱԶԴ – Էվելինայի մայրը մահացե՞լ է:

ԱՐԵՎԻԿ – Այո, մահացավ: Իսկ մորաքույրս նրա մահվան մեջ մայրիկին մեղադրեց,

ասելով, որ տատիկը չկարողացավ դիմանալ այն հարվածին, որ մայրս հեռացավ

երկրից և ապրեց իրենից հեռու: Ինչպես հասկանում ես, մենք այդ տանն այլևս

տեղ չունենք:

ԱՐՏԱՎԱԶԴ – Պարզ է: Պարզ է… Մայրիկդ լիակատար իրավունք ունի այս բնակարանից

մաս պահանջելու, որովհետև նա ապրել է այստեղ, որովհետև սա մեր համատեղ

բնակարանն է: Օրինական է, օրինական է նրա պահանջը… Բայց ես այս

պահին դեռ չեմ կարող վաճառել: Ես պիտի մի քիչ ուշքի գամ: 8 տարի շարունակ ես

ապրել եմ այլ իրականության մեջ, այլ պայմաններում: Պետք է կարողանամ փոխել

իմ իրականությունը: Դրանից հետո կզբաղվեմ տան վաճառքով:

ԱՐԵՎԻԿ – Մի նեղացիր մայրիկից… Գուցե նա էլ ճիշտ է վարվում…

ԱՐՏԱՎԱԶԴ – Ես չեմ նեղանում մայրիկիցդ: Ես նեղանում եմ ճակատագրից, որ

փշրեց, ավերեց ամեն ինչ, որ խլեց ինձանից իմ երջանկությունը: Ես ակամա մեղավոր

դարձա, ես դարձա ճակատագրի կալանավոր: Ու հիմա ճակատագրի դեմ ուզում

118

եմ կռվել՝ ապրելով: Այն կանայք, ովքեր այստեղ են, ժամեր առաջ՝ անծանոթներ էին,

բայց նրանք ինձ ուժ տվեցին՝ կռվելու, պայքարելու, հասկանալու, որ ամեն ինչ

վերջացած չէ:

ԱՐԵՎԻԿ – Շատ բան չեմ իմացել, շատ բան չեմ գիտակցել: Ինչ-որ կույր ատելություն

է սերմանվել իմ մեջ: Ես հասկացել ու չեմ հասկացել մայրիկին: Նա չարացել է:

Նա դարձել է ուրիշ մեկը… Ես ուզում եմ, որ դու էլ հասկանաս նրան:

ԱՐՏԱՎԱԶԴ – Ես ուզում եմ հասկանալ ու չեմ հասկանում: Դու դեռ փոքր ես,

շատ փոքր: Ես չեմ ուզում քեզ ներքաշել մի իրականության մեջ, որը քոնը չէ: Գուցե

գա մի օր, որ ես էլ հասկանամ Էվելինային, իսկ հիմա չեմ հասկանում, ներիր: Ես

միայն երջանիկ եմ, որ դու արդեն իմ կողքին ես, ինձ հետ ես: Դու ինձ պարգևեցիր

ապրելու երջանկությունը, դու իմ միջից հանեցիր չարությունը… (Հաստատակամ):

Գիտես, հենց նոր մտածեցի, որ բնակարանը վաճառելու կարիք չկա:

ԱՐԵՎԻԿ – Դու ուզում ես մեզ փողոցո՞ւմ թողնել… Հնարավոր չէ միհարկի տակ

ապրել մորաքրոջս հետ: Նա անընդհատ հիշեցնում է, որ տունն իրենն է: Իսկ մենք

անտուն ենք՝ թափառականի կարգավիճակում:

ԱՐՏԱՎԱԶԴ – Այդպես չխոսե՛ս: Ոչ ոք իրավունք չունի քեզ վերից նայելու: Ես

բնակարանը չեմ վաճառի: Այն նաև Էվելինայինն է...Նաև քոնն է… Ես մի քանի օրից

կհեռանամ այս բնակարանից: Վերադարձեք և ապրեք այստեղ:

ԱՐԵՎԻԿ – Իսկ դո՞ւ:

ԱՐՏԱՎԱԶԴ – Իմ մասին մի մտածիր:

ԱՐԵՎԻԿ – Չէ՛, հայրիկ… Դու շա՜տ ես տանջվել, շա՜տ ես տառապել: Քեզ պետք

է հիմա խաղաղ կյանք: Քեզ պետք են լավ պայմաններ:

ԱՐՏԱՎԱԶԴ – Դու ինձ հայրի՞կ ասացիր…Իմ Արև՜… (Մոտենում է դաշնամուրին

և ինչ-որ մեղեդի նվագում):

ԱՐԵՎԻԿ – Ես չեմ ուզում այստեղ ապրել առանց քեզ:

ԱՐՏԱՎԱԶԴ – Այդ դեպքում ի՞նչ ես առաջարկում, աղջիկս...

ԱՐԵՎԻԿ – Ընդունիր մայրիկին: Փորձեք հասկանալ իրար, որպեսզի ես ապրեմ

լիարժեք ընտանիքում: (Արտավազդը հարվածում է դաշնամուրի ստեղներին):

ԱՐՏԱՎԱԶԴ – Ուրեմն ես կանեմ այնպես, ինչպես մայրդ էր ցանկացել: Ես

կվաճառեմ բնակարանը:

ԱՐԵՎԻԿ – Փաստորեն մայրիկը ճիշտ էր, որ այդ երկու անծանոթ կանայք, այսինքն

քո սիրուհիները, քեզ համար ավելի թանկ են, քան մենք…

ԱՐՏԱՎԱԶԴ – Իսկ դու հավատացիր այն ամենին, ինչպես մա՞յրդ պատկերացրեց:

ԱՐԵՎԻԿ – Բայց քո որոշումն ուրիշ բացատրություն չունի:

ԱՐՏԱՎԱԶԴ – Այս կյանքում ամեն բան էլ ունի իր բացատրությունը: Բանտից

դուրս գալուց իմ առաջին երազանքն էր քեզ գտնելը, քեզ նայելն ու խոսելը քեզ հետ:

Տեսնո՞ւմ ես՝ կյանքը երբեմն հաճելի անակնկալներ էլ է մատուցում․ այժմ դու ինձ

հետ ես, այս տանը: Սա քո տունն է… (Գրկում է և ամուր սեղմում է կրծքին Արևիկին):

Իսկ այդ երկու կանայք պատահական են եկել: Այսինքն, ընկերս՝ Միքայելն է նրանց

հրավիրել: Ես քեզ նրա հետ էլ կծանոթացնեմ, և նա ուրախությունից պարզապես

119

ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ ԱՐՇԱԿ ՍԵՄԻՐՋՅԱՆ

կխելագարվի: Նա այդ կանանց հրավիրել է այստեղ, որպեսզի կազմակերպեն ինձ

համար ընդունելություն: ՏիկինԱմալյան խոհարարուհի է, իսկ Ռուզանը՝ դիզայներ:

Ես հիմա քեզ նրանց հետ կծանոթացնեմ: Նրանք ուղղակի հրաշալի մարդիկ են:

ԱՐԵՎԻԿ –Պետք չէ: Չեմ ուզում նրանց հերթական զրպարտությունները լսել:

ԱՐՏԱՎԱԶԴ – Ուզում եմ, որ նրանք ճանաչեն իմ իսկական Արևին: Տիկին

Ամալյա՜… Ռուզա՜ն…

(Սենյակից՝ պայուսակները ձեռքներին, դուրս են գալիս Ամալյան ու Ռուզանը):

ԱՄԱԼՅԱ – Ներեցեք, պարոն Արտավազդ…

ՌՈՒԶԱՆ – Ձեր կինը գնա՞ց…

ԱՐԵՎԻԿ – Չէ… Մայրս խոհանոցում է:

ԱՐՏԱՎԱԶԴ – Առաջ եկեք, խնդրում եմ… (Ամալյան և Ռուզանը մոտենում են):

Տեսնո՞ւմ եք այս գեղեցկուհուն: Այսքան ժամանակ նրան տեսնելու և գրկելու հույսով

եմ ապրել: Նրան մեկ անգամ գրկելը արդեն մոռացնել տվեց այն դաժան տարիները:

Ծանոթացեք, խնդրում եմ…

ԱՄԱԼՅԱ – Ես Ամալյան եմ, աղջիկս:

ԱՐԵՎԻԿ – Արևիկ…

ՌՈՒԶԱՆ – Իսկ ես՝ Ռուզանն եմ:

(Խոհանոցից ներս է մտնում Էվելինան):

ԱՐԵՎԻԿ – Շա՜տ հաճելի է…

ԷՎԵԼԻՆԱ – Ինչպիսի՜ քաղաքակրթություն: Հորդ սիրուհիների՞ն ես ողջունում:

120

ԱՐԵՎԻԿ – Մայրիկ, լռի՛ր խնդրում եմ… Օտար մարդիկ ավելի են գնահատում

հորս ու նույնիսկ նախանձում են ինձ… Ինչը դու ինձ թույլ չէիր տալիս հասկանալու:

ԷՎԵԼԻՆԱ (Ամալյային և Ռուզանին) – Դո՛ւրս եկեք այս տնից…

ԱՐՏԱՎԱԶԴ – Լռի՛ր, Էվելինա… Միակ մարդն ով այս պահին ոչինչ չունի անելու

այստեղ՝ դո՛ւ ես:

ԱՐԵՎԻԿ – Հայրիկ, խնդրում եմ, պետք չէ…

ԱՄԱԼՅԱ – Պարոն Արտավազդ, ներեցեք, բայց պետք չէ վիճակն ավելի բարդացնել:

ԱՐՏԱՎԱԶԴ – Խնդրում եմ, մի գնացեք… Այդ դուք չէ, որ պետք է հեռանաք:

ՌՈՒԶԱՆ (Էվելինային) – Տիկին, պարզապես փորձեք հարգել:

ԷՎԵԼԻՆԱ – Խորհուրդներ տվողիս նայե՜ք… (Արևիկին): Մենք հենց հիմա հեռանում

ենք այստեղից: Իսկ օրինական հարցերն արդեն ընթացքի մեջ են:Ես թույլ չեմ

տա, որ ուրիշները վայելեն այն ինչը մերն է: Արևիկ, արագացրո՛ւ…

ԱՐԵՎԻԿ – Մայրիկ, ես դեռ ուզում եմ մնալ այստեղ:

ԷՎԵԼԻՆԱ – Ինչպե՞ս ես համարձակվում հակառակվել ինձ:

ԱՐԵՎԻԿ – Դու ես ստիպում…

ԱՄԱԼՅԱ – Ձեր աղջկա աչքերը բացվում են:

ՌՈՒԶԱՆ – Դուք իրավունք չունեք ղեկավարելու ոչ մեկի կյանքը:

ԷՎԵԼԻՆԱ – Ես հարգանք եմ պահանջում:

ԱՐՏԱՎԱԶԴ – Հարգանքը պետք է վաստակել:

ԷՎԵԼԻՆԱ – Արևիկ, վե՛ր կաց…

ԱՐԵՎԻԿ – Չե՛մ գալիս… Թո՜ղ…

ԷՎԵԼԻՆԱ - Դավաճա՛ն…

(Էվելինան ապտակում է Արևիկին: Արևիկն ընկնում է բազմոցին: Ներս է

մտնում Միքայելը: Տեսնելով այդ իրավիճակը մնում է տեղում կանգնած: Ամալյան

և Ռուզանը գնում են դեպի Արևիկը և նստում կողքին, իսկ Արտավազդը քաշում է

Էվելինայի թևից):

ԱՐՏԱՎԱԶԴ (Էվելինային) – Քեզ կարգի հրավիրի՛ր:

ՌՈՒԶԱՆ – Ինչպե՞ս չեք ամաչում:

ԱՄԱԼՅԱ – Ստրկատիրական ժամանակները վաղուց անցել են:

ՄԻՔԱՅԵԼ – Ի՞նչ է կատարվում այստեղ… (Բոլորը պտտվում են դեպի Միքայելը):

ԷՎԵԼԻՆԱ – Բարև, Միքայել... Ինչպե՞ս ես, հավատարիմ շնիկ…

ՄԻՔԱՅԵԼ – Մինչև այս պահը, շատ լավ էի: Ես զարմանում եմ քեզ այստեղ տեսնելով:

ԷՎԵԼԻՆԱ – Ի տարբերություն քեզ, ես՝ իմ տանն եմ:

ՄԻՔԱՅԵԼ – Քեզ կարելի է միայն խղճալ:

ԷՎԵԼԻՆԱ – Փաստորեն շան հոտառությունդ դեռ չե՞ս կորցրել…

ՄԻՔԱՅԵԼ – Քեզ հետ խոսելն անիմաստ է… Ավելին... դու արժանի չես դրան:

ԱՄԱԼՅԱ – Արևիկ, հիմա ինչպե՞ս ես աղջիկս:

ԱՐԵՎԻԿ (ցույց տալով Արտավազդին և Էվելինային) – Ինչպես տեսնում եք:

(Միքայելը լսելով Արևիկ անունը ժպիտով նայում է Արտավազդին):

ՄԻՔԱՅԵԼ – Արտավա՜զդ…

121

ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ ԱՐՇԱԿ ՍԵՄԻՐՋՅԱՆ

ԱՐՏԱՎԱԶԴ – Այո… նա է:

ՄԻՔԱՅԵԼ (մոտենալով Արևիկին) – Աչքերիս չեմ կարող հավատալ:

ՌՈՒԶԱՆ – Հրաշքներ միշտ էլ լինում են:

ԷՎԵԼԻՆԱ – Նա ի՛մ աղջիկն է… Նրան ե՛ս եմ մեծացրել: Պատրաստի աղջիկ բոլորն

էլ կցանկանան ունենալ…

ԱՐՏԱՎԱԶԴ – Գոնե այսքանից հետո չլիցքավորված զենքերդ վայր դիր:

ՄԻՔԱՅԵԼ (Արևիկին) - Թույլ տուր քեզ գրկել, աղջիկս:

ԱՐՏԱՎԱԶԴ – Նա Միքայելն է: Ի՞նչ է, չե՞ս հիշում նրան… Իմ եղբայրն է:

(Միքայելը փաթաթվում Արևիկին):

ՄԻՔԱՅԵԼ – Շնորհակալ եմ քեզ, որ հայրիկիդ կյանքը իմաստավորեցիր: Այժմ

նա կապրի ուրախ ու երջանիկ:

ԱՄԱԼՅԱ – Պարոն Արտավազդ, ուրախ ու երջանիկ ապրեք:

ԱՐՏԱՎԱԶԴ – Խնդրում եմ, մի գնացեք: Դուք այն կինն էիք, ով փորձեց մարդկային

կյանք փրկել: Ոչ բոլորը կարող էին ձեզ պես վարվել բանտից նոր եկած, անծանոթ

տղամարդու հետ: Այսքան տարի ապրելով Էվելինայի կողքին չկարողացա նրան լավ

ճանաչել… (Նայելով Էվելինային): Նրան ճանաչում եմ հիմա: Ձեր մեջ կարողացա

տեսնել այն կնոջը, որն անկախ ամեն ինչից ընդունակ չէ դավաճանության: Ես ձեզ

համար հանցագործ ու անծանոթ մեկն էի, սակայն դուք այնպես էիք վերաբերվում

ինձ, կարծես ամբողջ կյանքում ճանաչել ենք իրար:

ԱՄԱԼՅԱ – Դուք ինձ համար անծանոթ չեք… (Բոլորը զարմացած նայում են

Ամալյային): Խնդրում եմ, այդպես մի զարմացեք: Կյանքում շատերն են իրար ծանոթ,

սակայն հանգամանքների բերումով՝ չեն հանդիպում:

ԱՐՏԱՎԱԶԴ – Ես ցանկանում եմ մնացած կյանքս ձեզ հետ անցկացնել: Մնացեք

ինձ հետ…

ԷՎԵԼԻՆԱ – Ի՞նչ…

ԱՐՏԱՎԱԶԴ (չլսելով Էվելինային) – Ինձ երկրորդ անգամ կյանք տված կինն արժանի

է ապրել իմ երկրորդ կյանքում:

ԱՄԱԼՅԱ – Ապրել ձե՞զ հետ... Այս ամենի համար պարզապես պետք խելագար լինել:

ԱՐՏԱՎԱԶԴ – Բայց ինչո՞ւ… Չէ՞ որ ձեր շնորհիվ եմ ես ապրում:

ՌՈՒԶԱՆ – Տիկին Ամալյա, երջանիկ եղեք նրա հետ: Դուք և նա արժանի եք:

ՄԻՔԱՅԵԼ – Ես հավատում էի, որ այս պահը գալու է: Իմ ներքին ձայնն ինձ չխաբեց:

ԷՎԵԼԻՆԱ (Արտավազդին) – Դու այդ ի՞նչ իրավունքով ես սիրուհուդ, այն էլ իմ

ներկայությամբ, սիրո առաջարկություն անում…

ԱՐՏԱՎԱԶԴ – Դու մոռանում ես ժամանակի մասին:

ԱՐԵՎԻԿ – Հայրիկ, ո՞նց կարող ես…

ԱՐՏԱՎԱԶԴ – Իսկ մայրդ ինչպե՞ս կարողացավ, Արևիկ…

ԷՎԵԼԻՆԱ – Ես թույլ չե՛մ տա ստորացնել ինձ…

ԱՐՏԱՎԱԶԴ – Դու ինքդ քեզ արդեն ստորացրել ես:

ԱՄԱԼՅԱ – Ներեցեք, Պարոն Արտավազդ, բայց ես չեմ կարող ընդունել ձեր

առաջարկությունը:

122

ԷՎԵԼԻՆԱ – Իհարկե չես կարող, անամո՛թ:

ՄԻՔԱՅԵԼ – Չափավորի՛ր խոսքերդ… Դու իրավունք չունես ոչ մեկին վիրավորելու:

ԱՐԵՎԻԿ – Մայրիկ, խնդրում եմ հանգստացիր…

ԷՎԵԼԻՆԱ – Լռի՛ր, դավաճանի մեկը: Դու մեկ րոպեում ուրացար մորդ ինչ որ

անբարոյականի համար… Ի՛նձ, ով քեզ մեծացրել է տանջանքի գնով: Նվաստացուցիչ

աշխատանքներ անելով, որ դու ոչ մի բանի կարիք չունենաս: Ինչից, որ քեզ

զրկել էր հայրդ, ե՛ս եմ քեզ տվել… Իսկ դու մոռացար ինձ ու անցար հորդ կողմը:

ԱՐԵՎԻԿ – Ինչե՞ր ես խոսում… Դու իմ սիրելի մայրն ես… (Մոտենում է Էվելինային):

ԷՎԵԼԻՆԱ – Չմոտենա՛ս ինձ:

ԱՐՏԱՎԱԶԴ – Վերջացրու՛, Էվելինա:

ԷՎԵԼԻՆԱ – Իհարկե՜… Ես ճիշտ էի հասկացել… Քո շա՜տ սիրելի տիկին Ամալյան

փորձել էր քեզ մխիթարել այս ընթացքում և 8 տարվա ցավն ու տառապանքդ հասցրել

է մոռացնել տալ անկողնում:

ԱՐՏԱՎԱԶԴ – Չհամարձակվե՜ս…

(Արտավազդը ապտակում է Էվելինային: Էվելինան ընկնում է բազմոցին: Արեվիկը

գնում է և ուզում է գրկել մորը):

ԱՐԵՎԻԿ – Մայրի՜կ…

ԷՎԵԼԻՆԱ – Չփորձե՛ս ինձ մոտենալ… Գնա ու մխիթարիր նոր մայրիկիդ…

ՌՈՒԶԱՆ – Ինչպիսի անամոթությո՜ւն…

ՄԻՔԱՅԵԼ – Աղջիկս, արի ինձ մոտ: (Գրկում է Արևիկին):

(Ամալյայի մոտ նկատվում են հոգեկան խանգարման նշաններ):

ԱՄԱԼՅԱ – Ես ինձ վա՜տ եմ զգում: (Բռնում է գլուխը):

ՌՈՒԶԱՆ – Տիկին Ամալյա, ձեզ ի՞նչ պատահեց:

ԱՐՏԱՎԱԶԴ – Տե՜ր Աստված… ձեզ ի՞նչ եղավ:

ԱՄԱԼՅԱ (Ռուզանին) – Աղջի՜կս, խնդրում եմ, պայուսակիս միջից դեղերս տուր:

ԱՐՏԱՎԱԶԴ – Դուք հիվա՞նդ եք:

ԷՎԵԼԻՆԱ – Իհարկե, հիվա՜նդ է...Չի՞ երևում...

ԱՐՏԱՎԱԶԴ – Ասացի, բերանդ փակի՛ր…

ՌՈՒԶԱՆ – Խնդրեմ, տիկին Ամալյա…

(Ամալյան վերցնում է պայուսակը, բացում է և խմում դեղի հաբը):

ԱՄԱԼՅԱ – Ես ուզում եմ հեռանալ: (Փորձ է անում գնալու):

ՄԻՔԱՅԵԼ – Սպասեք, խնդրո՜ւմ եմ…

ԱՐՏԱՎԱԶԴ – Դուք չեք կարող այս վիճակում հեռանալ: Թույլ տվեք գոնե ձեզ օգնել:

ԱՄԱԼՅԱ – Մի անհանգստացեք, ինձ Ռուզանը կուղեկցի:

ՌՈՒԶԱՆ – Իհարկե:

ԷՎԵԼԻՆԱ – Երևում է, որ նա դերասանուհի է… Հայ բեմը շա՜տ բան է կորցրել:

Սիրում եք, որ տղամարդիկ շան պես վազեն ձեր ետևից:

ԱՐՏԱՎԱԶԴ – Դո՛ւրս իմ տնից…

ԷՎԵԼԻՆԱ – Ինձ դուրս հանելու փոխարեն դուրս շպրտիր այս երկու անծանոթներին:

ԱՐՏԱՎԱԶԴ – Այլևս ո՛չ մի խոսք…

123

ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ ԱՐՇԱԿ ՍԵՄԻՐՋՅԱՆ

ԱՐԵՎԻԿ – Հայրիկ, խնդրում եմ, պետք չէ… Վերջիվերջո մայրս է:

ԷՎԵԼԻՆԱ – Ես այլևս մայրդ չե՜մ… (Ցույց տալով Ամալյային): Մայրդ այս պոռնի՜կն է:

(Ամալյան գլխապտույտ է ունենում է: Ռուզանը նրան նստեցնում է աթոռին ու

նստում կողքը):

ԱՐՏԱՎԱԶԴ (թափահարելով Էվելինային) – Լռի՛ր…

ՌՈՒԶԱՆ – Ինչպե՞ս չեք ամաչում…

ԱՐԵՎԻԿ – Մայրիկ, ամոթ է…

ՄԻՔԱՅԵԼ – Քո մայրն իր ամոթը վաղուց է կորցրել… (Ամալյային): Հանգստացեք,

խնդրում եմ, չարժե ուշադրություն դարձնել այս խելագարի խոսքերին:

ԷՎԵԼԻՆԱ – Արտավազդ, ես քեզ թույլ չեմ տա ինձ ստորացնել այս անարժանների

առաջ… Դու դեռ պատասխան պիտի տաս արածներիդ համար:

ԱՐՏԱՎԱԶԴ – Ազատի՛ր տունը…

ԷՎԵԼԻՆԱ – Դու չպետք է դուրս գայիր բանտից…

ԱՄԱԼՅԱ – Դուք ոչ մի իրավունք չունեք նրան դատապարտելու:

ԷՎԵԼԻՆԱ – Դու այդ ո՞վ եղար, որ իմ տան մեջ որոշումներ ես կայացնում, փսլնքո՛տ:

ՌՈՒԶԱՆ – Ես հիմա ոստիկանություն կկանչեմ:

ԱՐՏԱՎԱԶԴ – Ո՛չ, Ռուզան… Պետք չէ:

ԱՐԵՎԻԿ – Ռուզան, խնդրում եմ, մի մոռացիր՝ նա իմ մայրն է…

ԷՎԵԼԻՆԱ – Ասացի, որ դու այլևս մայր չունե՛ս…

ԱՐԵՎԻԿ – Հայրիկ, մենք հիմա գնում ենք, ես հետո կգամ: Ուղղակի մայրիկի

վիճակն անկառավարելի է:

ԷՎԵԼԻՆԱ – Բաց թո՜ղ… Ես ո՛չ մի տեղ էլ չեմ գնա… Ես իմ տանն եմ և մյուսների

նման անամոթաբար չեմ մտնում ուրիշների տուն…

ԱՐՏԱՎԱԶԴ – Որտե՞ղ ես թողել ամոթդ, Էվելինա…

ԷՎԵԼԻՆԱ – Բանտի ճանապարին…

ՄԻՔԱՅԵԼ – Ինչպիսի՜ խայտառակություն:

ԷՎԵԼԻՆԱ (Արտավազդին) – Ավելի լավ կլիներ՝ մեռնեիր բանտում:

ԱՄԱԼՅԱ – Դուք հենց հիմա կհեռանա՛ք այստեղից:

ԷՎԵԼԻՆԱ – Քեզ արդեն այս տան տիրուհի՞ն ես զգում…

ԱՐԵՎԻԿ – Մայրիկ, ինչե՞ր ես խոսում… Ամո՜թ է:

ԷՎԵԼԻՆԱ (նայելով Ամալյային և Ռուզանին) – Նրանցի՞ց պիտի ամաչեմ…

ԱՐԵՎԻԿ – Աստվա՜ծ իմ... Մայրիկ, ես քեզ այսպիսին չէի պատկերացնում:

ԷՎԵԼԻՆԱ – Իսկ ես շատ լավ գիտեմ նրանց նմաններին: Նրանք հարմար պահ են

ման գալիս, որ գողանան այն, ինչը իրենցը չէ:

ԱՐՏԱՎԱԶԴ – Արդեն անտանելի է ներկայությունդ: Հենց հիմա դո՛ւրս արի այստեղից…

ԷՎԵԼԻՆԱ – Ողորմելի՜…

(Այդ պահին Արտավազդը բռնում է սիրտը և նստում բազմոցին):

ԱՐԵՎԻԿ – Հայրի՜կ…

ՄԻՔԱՅԵԼ – Արտավա՜զդ…

(Ռուզանը և Ամալյան՝ գլուխները բռնած վազում են դեպի Արտավազդը):

124

ԱՐՏԱՎԱԶԴ – Լա՜վ եմ… լա՜վ եմ… Ինձ ոչինչ էլ չի պատահել:

ԷՎԵԼԻՆԱ – Հայ բեմն առանց քե՛զ էլ մեծ արտիստ է կորցրել:

ՄԻՔԱՅԵԼ – Կարո՞ղ ես վերջապես լռել…

ԷՎԵԼԻՆԱ – Դու՝ ձա՛յնդ, հավատարիմ շո՛ւն… Արտավազդ, դու մահվան ես արժանի…

ԱՄԱԼՅԱ – Դուք նրան մեկ անգամ արդեն սպանել եք… Այդ ի՞նչ իրավունքով եք

նորից նրան մահ ցանկանում…

ԷՎԵԼԻՆԱ – Դատավոր կնոջ իրավունքով:

ԱՄԱԼՅԱ – Դուք վատ դատավոր եք:

ԷՎԵԼԻՆԱ – Դու չէ, որ պետք է որոշես կարգավիճակս:

ԱՄԱԼՅԱ – Եթե այսքանից հետո ես փորձել եմ հասկանալ, առավել ևս՝ ներել նրան,

դուք այդ ո՞վ դարձաք, որ ձեզ թույլ եք տալիս նորից դատելու: Այդ ե՛ս իրավունք

ունեի նրա մահը ցանկանալու:

(Բոլորը զարմացած նայում են Ամալյային):

ԱՐՏԱՎԱԶԴ – Ինչի՞ համար…

ԱՄԱԼՅԱ – Ինձ դժբախտացնելու:

ԱՐՏԱՎԱԶԴ – Բայց չէ՞ որ դուք ինձ երջանկացրիք:

ԱՄԱԼՅԱ – Այո, երջանկացրի նրան, ով իմ կյանքում դժբախտության հետք թողեց:

Ես երկար տարիներ անցկացրել եմ հոգեբուժարանում և միայն վերջերս եմ

հրաժեշտ տվել այդ սոսկալի պատերին:

ԱՐՏԱՎԱԶԴ և ՄԻՔԱՅԵԼ – Հոգեբուժարանո՞ւմ:

ԷՎԵԼԻՆԱ – Համոզվեցի՞ք... Իսկական խելագարը նա է: Իսկ դուք կարծում եք,

թե ես եմ գժվել:

ԱՄԱԼՅԱ – Չէր մնացել ապրելու ոչ մի ցանկություն: Ինձ թվում էր, որ այդպես էլ

հոգեբուժարանում կմեռնեմ: Սակայն, ինչպես տեսնում եք, շարունակում եմ ապրել․․․

Պարոն Արտավազդ, հիշո՞ւմ եք, երբ ասացիք, որ երազում եք տեսնել այն կնոջը, ում

կյանքը դժբախտացրիք: Որ ցանկանում եք գոնե մեկ վայրկյան նայել նրա աչքերի

մեջ: (Նկատվում են հոգեկան ավելի արտահայտիչ շեղումներ): Նայե՜ք… նայե՜ք…

Մի՞թե չեք հիշում: Ա՜խ, չնայած ինչե՞ր եմ խոսում… Ինչպե՞ս կարող եք հիշել… Չէ՞

որ ես էլ ձեզ չճանաչեցի: Ձեր կյանքի օրագիրն ինձ հիշեցրեց ձեր մասին: Այդ ե՜ս

եմ… Ե՜ս եմ… Եթե ես ձեզ չճանաչեի՝ կցանկանայի ձեր մահը: Ու միշտ ցանկացել եմ

ձեր մահը՝ մինչև այն պահը, երբ ոտք դրեցի այս տուն: Ես ձեզ ներեցի՜: (Ցույց տալով

Էվելինային): Եվ այս կինը իրավունք չունի ասելու այն, ինչը որ պետք է չգրված

օրենքով ե՛ս ասեի:

ՌՈՒԶԱՆ – Տիկին Ամալյա, դուք ձեզ լա՞վ եք զգում…

ԷՎԵԼԻՆԱ – Չի՞ երևում, որ նա նորից հոգեբուժարանի կարիք ունի: Նա դեռ չի

բուժվել: Եվ դեռ հարցը է՝ կբուժվի՞, թե՞ չէ:

ԱՄԱԼՅԱ – Ասեք ինչ ուզում եք… Եթե այսքանից հետո ես դեռ ապրում եմ, ապա

ձեր չնչին վիրավորանքները չեն կարող ցավեցնել ինձ: 8 տարի առաջ, մարտի 16-ը․․․

Հիշո՞ւմ եք…

ԱՐՏԱՎԱԶԴ – Իհարկե, հիշում եմ…

125

ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ ԱՐՇԱԿ ՍԵՄԻՐՋՅԱՆ

ԱՄԱԼՅԱ – Հիշո՞ւմ եք՝ այն երիտասարդ ամուսիններին, ովքեր փողոցն անցնում

էին թույլատրելի սահմանով: Կատարվեց վրաերթն ու տղան տեղում մահացավ,

իսկ աղջկա կյանքը, Աստծո օրհնությամբ, հաջողվեց փրկել:

ԱՐՏԱՎԱԶԴ – Ես այդ օրը երբեք չեմ մոռանա…

ԱՄԱԼՅԱ – Հիշո՞ւմ եք այն աղջկան, ով ավելի լավ է մեռներ, քան տեսներ այդ ամենը:

ԱՐՏԱՎԱԶԴ – Հիշո՜ւմ եմ... Հիշո՜ւմ եմ...

(Բոլորը շնչները պահած կարծես սպասում են պատասխանի: Միքայելը ապշահար

նստած է: Ռուզանը չգիտի ինչ անի: Էվելինան՝ նենգ հայացքն աչքերում, բայց

և զարմացած, սպասում է, իսկ Արևիկը մոլորված նայում է բոլորին):

ԱՄԱԼՅԱ – Այդ աղջիկը՝ ես էի…

ՎԵՐՋ

126

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

ԳՈԼԻ ԹԱՐԱՂԻ

Արձակագիր

ՍՊԱՍԱՎՈՐՆԵՐԸ

Երբ հեղափոխությունը սկսվեց, մեր բոլոր աշխատողները թողեցին ու գնացին,

նույնիսկ Հասան աղան, որ քառասուն տարուց ավելի մեր տան խոհարարն էր, նրա

կինը` Զահրա խանումը, որը բազմաթիվ անգամ երդվել էր, թե մեզ իր աչքի լույսից

շատ է սիրում, այգեպան Մորթազան, որ նամազի ժամանակ աղոթում էր մեր գերդաստանի

ու հորս համար, նանե Քարաջին, որ մեր տանն էր ծերացել ու մեր ընտանիքի

անդամն էր համարվում:

Ծեր խոհարարը հեռացավ` իր հետ տանելով մեր կյանքից ու հիշողություններից

մի էջ` կապված ընծայաբերության, ուրբաթ օրերի հյուրընկալության և այլ տոնական

երեկույթների հետ: Նրա գնալու հետ մեր տնից անհետացան նաև ուրախություն

բերող հոտերը, որ հավանաբար մառանից, հյութերով լի սափորներից ու թթվի

կճուճներից էին տարածվում, կաթսաների ու ամանների համաչափ չխկչխկոցը,

տնական կերակուրների կախարդական համն ու խոհանոցի դրախտային խաղաղությունը:

Նրա ու նանե Քարաջիի հեռանալը, շահի փախուստը, քեռիներիս

հապշտապ գաղթը դեպի հեռավոր երկիր, հարևանի տան բռնագրավումը, Շամս

ալ Մոլուք խանումի պատահական նահատակությունը Փամենար փողոցում փակեցին

կայունության ու հավերժի դուռը: Այդ ամենը նման էր տոնի ավարտի, որից

հետո սկսելու էր անհայտ, անորոշ նորը: Դեպքերի ու իրադարձությունների տրամաբանությունը

չէինք հասկանում: Եվ ինչպես քոչվոր ցեղերի հարձակման ժամա-

128

նակ է լինում` կողոպտվեցին հին սովորությունները, մեր հիշողությունների առասպելական

մնացորդները, պատմությունը: Երբ պատառոտված կտորը մի ուրիշ կտորի

կողքին ես դնում, որքան էլ զգուշորեն կարես, դրանից միայն կարկատան է ստացվում:

Հասան աղան լուռ անհետացավ` առանց հրաժեշտի, պատճառի ու պատրվակի:

Ենթադրեցինք` հիվանդացել է, ճամփորդության է մեկնել, կամ էլ, Աստված մի

արասցե, հեղափոխության ժամանակ գլխին մի փորձանք է բերել ու մահացել:

Մտքներովս չէր անցնում, որ ինքնակամ է հեռացել: Հասանի տղաները թաղային

կոմիտեի աշխատակիցներ էին և մեզ սպառնալիքներ էին ուղարկում: Անճար,

ամաչկոտ Զահրա խանումը լուր էր տարածել, թե մեզնից դժգոհ է:

Չէինք ուզում հավատալ: Որոշեցինք խոսել Հասանի հետ: Ոտքի ելանք (ես ու

մայրս), գնացինք նրանց տուն: Դուռը չբացեցին: Մեկը վարագույրի հետևից ծիկրակեց:

Արձագանք չեղավ: Ամոթահար, նվաստացած վերադարձանք: Փողոցում հանդիպեցինք

այգեպան Մորթազային, երեսը շրջեց, անցավ առանց բարևելու:

Սառը, լուռ տան մեջ մնացինք մենակ: Երբ էլեկտրականություն չէր լինում, հավաքվում

էինք լամպի շուրջը: Եթե մեկը դռանն էր մոտենում, վախից շունչներս պահում

էինք: Ընտանիքի ավելի երիտասարդ անդամները որոշել էին Եվրոպա մեկնել:

Չգիտեինք` ծերերի հետ ինչպես վարվենք: Ո՛չ կարող էինք նրանց Եվրոպա տանել,

129

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈԼԻ ԹԱՐԱՂԻ

ո՛չ էլ առանց խնամքի մենակ թողնել: Կիսաշունչ ու անդամալույծ տատիկները մեռնելու

ցանկություն չունեին: Նրանցից տարիքով համեմատաբար փոքրերը` մեր

ծնողները, սարսափում էին տեղափոխվելուց, փոփոխություններից և վախենում էին

մենակ մնալուց, պատերազմից, հեղափոխությունից: Հորեղբայրս դասալիք գնդապետ

էր: Շավքաթ Ազամ խանումը քուն ու դադար կորցրել էր, վախենում էր

կողոպտիչներից ու սովից: Հորաքույր Մալաքն անդադար աֆղան սպասավորների

մասին էր խոսում: Համոզված էր` նրանցից մեկը կկտրի իր գլուխը: Դողացող ձեռքը

կզակի վրայով տրտմագին սահեցնում էր ու հառաչում՝ ասես զգալով դանակի սայրը

իր գեր մարմնի մեջ: Քեռիս ավելի խելացի գտնվեց, նախ երկու գամփռ գնեց (որոնք

հենց նույն օրը կծեցին մոր ու կնոջ ոտքերը), տան դռների ու պատուհանների վրա

ազդանշանային, տեսագրող սարքեր տեղադրեց, պահակ վարձեց, որ պաշտպանի

իրեն ու տունը:

Մորս ամենաշատը ցավ էր պատճառել Հասան աղայի անհավատարմությունը:

Անունը չէր արտաբերում, բայց նրան չէր էլ մոռանում: Նոր ծառայող ընդունելու

մեր պնդումներն ավելի շատ նրա խոցված ինքնասիրությունն ու հպարտությունը

շոյելու համար էին: Նմանատիպ իրավիճակում ինչպե՞ս կարելի էր վստահել, տուն

բերել օտարին:

Երկրից մեկնելու մտադրություն ունեի: Պատերազմի սկիզբն էր: Մորս համար

խնամող պիտի գտնեի: Հյուսն Մոմեդ աղան ազնիվ ու համեստ մարդ էր: Քսան տարի

էր ճանաչում էինք: Կարելի էր նրան վստահել: Մնացածներից տարբերվում էր: Եկել

էր, որ դռան կողպեքները մի երեք-չորս հատով ավելացնի: Ամեն ինչ մի կողմ դնելով`

անկեղծացա: Ասացի` մորս համար ազնիվ ու հուսալի սպասուհի եմ փնտրում, և

իր հանդեպ եղբորս` Մոհանդեսի համակրանքն ու վստահությունն է իրեն դիմելու

պատճառը: Համոզված էի` կասի` ոչ, կամ կեղծ սիրալիրությամբ կհրաժարվի: Բայց

անսպասելիորեն առաջարկս բոլորովին այլ կերպ ընդունեց: Ձեռքի սղոցը գետնին

դրեց, գլուխը բարձրացրեց, ասաց. «Աչքի՛ս վրա: Մենք կերել ենք Ձեր տան հացը,

պարոն Մոհանդեսը գլխիս վրա տեղ ունի»: Դժվար էր հավատալ: Շատերն էին

խոստացել, հետո մոռացել իրենց խոստման մասին: Անվստահ նայեցի նրան: Նորից

հարցրի. «Ձեզ նման վստահելի մեկի՞ն եք դիմելու»: Պատասխանեց. «Դուք կարծում

եք` ամեն մարդու տիկնոջ մոտ ծառայությա՞ն կբերեմ: Այս օրերին մարդ նույնիսկ

իր ստվերից է վախենում: Աստված վկա, ես ամոթից գետինն եմ մտնում Հասանի

հեռանալու պատճառով, չեմ կարողանում Մոհանդես աղայի աչքերի մեջ նայել:

Զարմանալի ժամանակներ են, շունը տիրոջը չի ճանաչում: Բայց մենք կերել ենք

ձեր տան հացը, Մեծ տիկնոջ արած լավություններն էլ չենք մոռացել: Մայրս ամեն

օր աղոթում է պարոնի համար, եթե իմանա` Մեծ տիկինը կարիք ունի` ինքը կգա

սպասավորություն անելու»: Մտածեցի` հաճոյախոսում է: Անհամբեր էի, երկարբարակ

զրուցելու տրամադրություն չունեի: Վարպետ Մոմեդը խելացի մարդ էր, կարդաց

մտքերս: Ասաց. «Հենց հիմա կգնամ մորաքրոջս տուն, նրա թույլտվությամբ

աղջկան կվերցնեմ, կբերեմ Մեծ տիկնոջ ձեռքը համբուրելու»: Ավելի լավ չէր կարող

լինել: Վերջապես գտա փնտրածս: Նշանակություն չուներ` խոհարարություն, դերձա-

130

կություն, տան գործերն անել գիտի՞, թե՞` ոչ, կարևորն այն էր, որ վարպետ Մոմեդի

մորաքրոջ աղջիկն էր: Մայրս մենակ չէր մնա, և կյանքը քիչ թե շատ հունի մեջ

կընկներ: Ասաց` նա երբևէ չի աշխատել, տնից էլ հազվադեպ է դուրս եկել: Ամաչկոտ,

բարեպաշտ, փակբերան, ազնիվ աղջիկ է: Հենց մեր ուզածն է:

Վախենում էի` մորաքույրը չի համաձայնի: Ակնարկեցի` պարգևավճարի մասին

չեմ մոռանա: Ի նշան մերժումի` շարժեց ձեռքերն ու գլուխը: Ամոթով մնացի: Մոմեդը

գնաց մորաքրոջ աղջկա հետևից, ես էլ աճապարեցի մորս մոտ` ուրախալի լուրը

նրան հայտնելու: Ավելի լավ ու ավելի դյուրին չէր կարող լինել:

Հասան աղային այդպես էլ չտեսանք, բայց նրա կնոջ ու տղաների կերպարանքները

մինչև օրս աչքիս առաջ են: Կանգնել էին միջանցքում` դռան մոտ: Զահրա

խանումը կուչ էր եկել տղաների թիկունքում, գլուխը կախ էր, դեմքի կեսը ծածկել

էր սև գլխաշորով: Տղաները շփոթված էին, քննարկում էին, չէին որոշել` ինչ են ուզում:

Նրանց պարագլուխը Հասանի փեսան էր, որին գրեթե չէինք ճանաչում: Գումար էին

ուզում, տան կեսը, այգուց ինչ-որ հատված: Բարբաջում էին, նրանց պահանջը ո՛չ

հիմք ուներ, ո՛չ տրամաբանություն: Մայրս զայրացած էր, նրա ամեն դիտողության

ու խիստ հայացքի հետ սփրթնում էին: Բայց նրանց համար մի բան պարզ էր`

մենք այլևս նույն դիրքն ու հնարավորությունները չունեինք: Եվ այդ հանգամանքն

էր պատճառը, որ ամաչկոտ Զահրա խանումը լեզու էր առել: Տղաների հետևում

կանգնած` նա երկարացրեց վիզը և ճղճղաց. «Բա հեղափոխությունն ինչի՞ համար

էր»: Նրա ասածի մեջ ճշմարտություն կար, և այդ անորոշ կերպարանքով

համր ճշմարտությունը մեզ համար էլ էր հասկանալի: Առանց ձգձգելու եղբայրս

միանգամից հարցրեց. «Ինչքա՞ն եք ուզում»: Տղաները համրացան, Զահրա խանումը

կծեց չադրայի ծայրը, կկոցեց աչքերը: Երիտասարդ փեսան պատահական

մի թիվ կրակեց, իրենց կարծիքով մեծ, մեր սպասածից` ցածր: Փողը տվեցինք ու

ազատվեցինք նրանց ներկայությունից:

Նոր սպասավորներ գտնելն ու վարպետ Մոմեդի տված խոստումը բալասան էր

մեր վերքերին: Մայրիկն ասաց. «Ի հեճուկս Հասանի` այդ աղջկան ավելի բարձր

կվարձատրեմ, վերևի հարկում մի լավ սենյակ կտամ, հետո էլ մի լավ փեսացու կըգտնեմ

նրա համար…»: Ցանկանում էր շարունակել` ընդհատեցի: Ճիշտ կլիներ`

պարգևների ու ընծաների համար այլ ժամանակ ընտրեր: Մայրիկը հուզված էր,

ինքն իրեն խոսում էր. «Դա էլ ծեր տխմարի երախտագիտությունն էր: Անպատկառ

անամոթը, երբ այս շեմից ոտքը ներս դրեց, դեռ բանակում էլ չէր ծառայել: Թոնիրը

գցեիր, վրայից շորահոտ չէր գա: Արաքից տկլոր եկավ, ուղարկեցի սովորելու,

գնաց, հորեղբոր գնջոտ ու թոքախտավոր աղջկան էլ հետևը գցած` վերադարձավ:

Ինչքան փող ծախսեցի դրան բուժելու համար, երեխաների ուսման վարձն էլ էի ես

տալիս: Աղջկան իմ օժիտից ճոխ օժիտ տվեցի: Այդքանից հետո եկել, հարցնում է`

բա հեղափոխությունն ինչի՞ համար էր»:

Մի ժամ չանցած վարպետ Մոմեդը եկավ մորաքրոջ աղջկա հետ: Երիտասարդ,

կայտառ, լիքոտ, բայց դուրեկան աղջիկ էր: Գունավոր գլխաշորով էր, ոտքերին

գուլպա չկար: Վարպետ Մոմեդը նկատեց, որ աղջկա մերկ ոտքերին եմ նայում:

131

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈԼԻ ԹԱՐԱՂԻ

Ասաց. «Ներեցե՛ք այս թափթփվածության համար: Իմ մեղավորությունն է: Հապշտապ

դուրս եկանք, մորաքույրս էլ տանը չէր: Ցանկանում էր սև չադրա ու գուլպաներ

հագնել, չթողեցի, ասացի` ուշ կլինի, վեր կաց, գնանք»: Մայրիկն ասաց. «Մենք օտար

հո չե՞նք: Բայց լավ կլիներ` մոր թույլտվությամբ լիներ»: Մոմեդը պատասխանեց.

«Զեյնաբի իրական մայրն այսուհետ Դուք եք, խոնարհվում ենք Ձեր մեծության

առաջ»: Զեյնաբը գլուխը բարձրացրեց, շփոթված ու անվստահ նայեց մայրիկին,

մեղմ ժպտաց ու կրկին գլուխը կախեց: Մայրիկն ավելացրեց. «Որքան հիշում եմ,

մորաքույրդ պատվարժան տիկին է, Մոհանդեսն էլ է հավանում նրան»: Վստահ

էի` մայրս երբևէ չէր հանդիպել Մոմեդի մորաքրոջը, բայց ուրախությունն ու ոգեվորությունն

այնքան մեծ էր, որ հավատում էր իր հորինած ստին և ցանկանում էր

իր ուզածի նման պատկերացնել այդ կնոջը:

Նստեցինք պատշգամբում: Մայրիկն սկսեց մտերմիկ զրուցել: Հետաքրքրվեց

Մոմեդի կնոջ, երեխաների որպիսիությամբ, գովաբանեց նրանց, թեև նրանց էլ

ընդհանրապես չէր ճանաչում: Լեզվի տակ մի բան կար, բայց չէր արտահայտում,

սիրում էր բառերը ծամծմել: Խոսեց դեսից, դենից, թանկությունից ու ջրի սակավությունից,

հովհարային անջատումներից, Մոհանդեսի վատ ինքնազգացողությունից,

քեռու մեքենայի գողանալուց ու Հասանի հեռանալուց: Մի խոսքով, խոսակցությունը

երկարում էր, և զրույցի վերջը չէր երևում: Միջամտեցի: Մոմեդին խնդրեցի պատմել

Զեյնաբի մասին: Մայրիկն ասաց. «Նստի՛ր, աղջի՛կ ջան, կհոգնես: Համարիր` սա քո

տունն է, ես էլ` քո մայրը»: Հետո վեր կացավ, զամբյուղից երեք խնձոր, երկու վարունգ

վերցրեց, դրեց ափսեի մեջ, մոտեցրեց Մոմեդին:

Զեյնաբը, որը խոսակցության ամբողջ ընթացքում գլխահակ կանգնած էր, մայրիկի

պնդմամբ նստեց: Մոմեդը սկսեց պատմել. «Զեյնաբը երբևէ չի աշխատել, բայց փակբերան,

համեստ աղջիկ է: Մորաքույրս էլ ավանդապաշտ, աստվածավախ կին է,

Զեյնաբին չորս պատերի մեջ է պահել, մեծացրել»: Մայրիկը միջամտեց` ճիշտը դա է,

և գորովանքով նայեց աղջկան: Զեյնաբը խոնարհեց գլուխը, ծիծաղեց: Նրա ծիծաղն

անտեղի էր, երեխայավարի: Ակներև էր` անփորձ էր, միամիտ, ճակատագրի թացն

ու չորը չէր ճաշակել: Մոմեդը շարունակեց. «Ճիշտը որ ասեմ, այս խեղճ երեխայի

ծնողներն ավտովթարի ժամանակ մահացել են, երբ նա ընդամենը երկու ամսական

էր: Ինքը մեքենայի պատուհանից դուրս է թռել և Աստծո ողորմությամբ ողջ մնացել:

Մորաքույրս, ինչպես ասացի, աստվածապաշտ, առաքինի կին է: Աչքի լույսի նման

փայփայել, մեծացրել է նրան ու անչափ սիրում է»:

Մայրիկը հոգոց հանեց, խղճահարությամբ նայելով Զեյնաբին` ասաց. «Ինքս հոգ

կտանեմ նրան, կամուսնացնեմ: Այգու վերջնամասում մի սենյակ ունենք, եթե կուզի,

թող ամուսնու հետ այնտեղ էլ ապրի: Ամուսինն էլ կարող է Մոհանդեսի գրասենյակում

աշխատել: Եթե երեխաներ ունենան, ու նրանք էլ ընդունակ լինեն, նրանց ուսման

վարձն էլ կվճարենք, կուղարկենք արտասահման ուսումը շարունակելու»:

Պայմանավորվածությունը կայացավ: Մոմեդը շտապում էր, վեր կացավ: Գնալուց

առաջ երկու բան խնդրեց: Առաջին` Զեյնաբը տնից պիտի դուրս չգար, հանգստյան

օրերին ինքը կամ մորաքույրը կգային աղջկա հետևից: Երկրորդ` Զեյնաբին չէր կա-

132

րելի հեռախոսից օգտվել կամ հեռախոսազանգերին պատասխանել: Մայրիկը վըստահեցրեց.

«Իհարկե՛, դրանք անհրաժեշտ պայմաններ են: Երիտասարդ, գեղեցիկ

օրիորդ է, մեզ վստահված երեխա»:

Զեյնաբն իր կապոցը դրեց խոհանոցի անկյունում, չադրան հանեց: Մի հայացք

նետեց չորսբոլորը, ասաց. «Հենց այստեղից էլ կսկսեմ»,- և, որևէ մեկի հետ զրույցի

բռնվելու փոխարեն, ավելը ձեռքն առավ: Բացեց խոհանոցի պատուհանը, աթոռները

շարեց սեղանին, սկսեց ավլել: Ասացի. «Խնդրե՛մ, սա էլ քո երազած սպասուհին»:

Մայրիկը հրճվագին պատասխանեց՝ իսկական ադամանդ է, և հիշելով վարպետ

Մոմեդի զգուշացումները` Զեյնաբին առաջարկեց նախ կեսօրվա աղոթքն անել:

Զեյնաբը տարված էր գործով, քրտինքը ծորում էր վրայից, նուրբ զգեստը կպել էր

մարմնին: Սպիտակ մաշկ ուներ, երիտասարդ, պիրկ մարմին: Մորս խոսքին ականջ

չարեց: Ծիծաղելով ասաց. «Գործն ավելի կարևոր է»: Նրա պատասխանը գոհացրեց

մայրիկին: Ասացի. «Հիմա ճաշելու ժամանակն է: Նախ մի բան կեր, հետո մաքրություն

կանես»: Չհամոզվեց: Խոհանոցի կահ-կարասին այս ու այն կողմ էր տանում`

ամբողջ մարմնով հրելով դրանք. դուռ, պատ, պահարան ու սառնարան… Մայրիկն

ասաց. «Էստեղ են ասել` մաքրասեր ու խելացի: Իրական մաքրություն անելը իրերի

հետևի կողմը մաքրելն է, ոչ թե էդ փնթի Զահրայի նման, ձեռքը մի թեթև սահեցնում

էր կահույքի վրայով, գլխառադ անում: Դատարկագլուխ ամուսինն էլ մի գլուխ ծամում

էր ու քնում, ամսվա էս գլխից էն գլուխն էլ հիվանդ էր: Ինչ լավ եղավ` գնացին:

Գրողի ծոցը գնան ուտող-ուրացողները»:

Զեյնաբի զգեստը շատ կարճ էր, խորը բացվածքով: Պետք էր նրա համար գլխաշոր

ու գուլպաներ գնել: Մայրիկը խնդրեց, որ օտար մարդկանց ու հյուրերին գլխաշորով

ներկայանա: Զեյնաբը մեզ նայեց, քրքջաց: Քրքջոցն անհարիր էր նրա ամաչկոտ

ու ազնիվ դեմքին: Ճաշել էինք ուզում, բայց ստիպված եղանք սպասել, մինչ

նա ավլել-թափելը կավարտեր: Մայրս ասաց. «Կարևորը ծակուծուկերը մաքրելն

է: Պա՛հ-պա՛հ, ամեն ինչ փայլում է: Աստված այս աղջկան երկնքից է ուղարկել,

իսկական հրեշտակ է: Հոգ կտանեմ նրան, կամուսնացնեմ: Այգու վերջնամասի

սենյակը կտամ նրանց: Մոհանդեսին կասեմ երեխաներին կուղարկի Ամերիկա:

Շատ հնարավոր է` փեսացուն այգեգործ կամ վարորդ լինի: Այգու ու ծաղկանոցի

խնամքը նրան կհանձնեմ: Անպատկառ, անկուշտ Մորթազա խանը բողոքելով գնաց:

Այդ նեխածների նման հարյուրին էս աղջկա մի մազի հետ չեմ փոխի»: Զեյնաբը

ոգևորվեց: Ուրախության հետ հուզմունքն էլ ավելացավ: Մայրիկն ասաց. «Վախենում

եմ` խաբվի: Ջահել, միամիտ աղջիկ է: Հարևանները կմոլորեցնեն, հորաքույր

Մալաքը տեսավ թե չէ` մեր երգը երգված է, կգրավի, իրենով կանի: Որևէ մեկին

պետք չէ ասել, այս օրերին լավ սպասավոր գտնելը դժվար գործ է: Նրան չպիտի

շատ գովաբանենք: Երանի մնա»:

Դուռն էին թակում: Վարպետ Մոմեդն էր: Անհանգստացանք: Ասացի. «Զեյնա՛բ

խանում, հաստատ քո հետևից է եկել»: Պատասխանեց. «Շատ բան է արել, հո տունտունիկ

չի»: Հետո ձեռքերը դրեց գոտկատեղին և հայացքը հառելով դռանը` կանգնեց:

Մայրիկն ինձ նայեց: Նրա շվարած հայացքը խառնաշփոթ առաջացրեց գլխումս:

133

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈԼԻ ԹԱՐԱՂԻ

Զեյնաբի ձայնի մեջ կոպիտ ու համարձակ հնչերանգ կար, որը չէր համադրվում նրա

գեղջկական պարզ ու ամաչկոտ ժպիտին:

Վարպետ Մոմեդը սղոցն էր մոռացել: Առաջարկեցինք ճաշել մեզ հետ: Չհամաձայնեց:

Շտապում էր: Հեռանալուց առաջ Զեյանբին մի կողմ քաշեց, ինչ-որ բան

էր փսփսում նրա ականջին: Զեյնաբը գլուխը կախել էր, բայց անհոգ ու քմահաճ

երեխայի նման մի ոտքից մյուսի վրա էր հենվում, քորում էր մարմնի այս կամ այն

հատվածը, անհամբերությամբ շուրջը նայում: Մայրիկն ասաց. «Ինչքան շատ նրան

խրատեն, այնքան լավ»:

Վարպետ Մոմեդը գնաց: Զեյնաբն առանց որևէ մեկի կարծիքը հաշվի առնելու`

ընկավ դռների ու պատուհանների վրա: Կարծես գործը նրա վզին էին փաթաթել: Նա

բավական ուժեղ էր, ծանր իրերը հանգիստ հետ ու առաջ էր անում: Մայրիկն ասաց.

«Աղջի՛կ ջան, այս ծաղկամանը հին, թանկարժեք իր է, մի՛ բարձրացրու, կընկնի,

կջարդվի»: Հետո գոռաց. «Այդ ամանեղենը պետք չէ տեղափոխել: Բյուրեղյա ջահի

հետ էլ գործ չունես»: Հնար չկար, երկու ոտքը մի կոշիկի մեջ էր դրել ու իր էշն էր

առաջ քշում: Նրա ճաշը մի կողմ դրեցինք, հանձնվեցինք, ինչ ուզում է` թող անի:

Թեպետ մայրիկը սիրում էր, որ բոլորն իրեն ենթարկվեն և հատկապես սպասավորները,

բայց հոգու խորքում գոհ էր և գնորդի աչքերով ուսումնասիրում էր նրան:

Ամեն ինչ շողում էր: Տունն անծանոթ փայլով էր ողողվել, անսպասելի փայլ, որ մնացած

իրերի հետ չէր համադրվում ու անցողիկ, անհավատալի էր թվում:

Ժամը երկուսն էր, երբ Զեյնաբը գործն ավարտեց: Ախորժակ չուներ: Ափսեն մի

կողմ հրեց: Մի շիշ ջուրը մինչև վերջին կաթիլը գլուխը քաշեց, դեմքը ցողեց սառը

ջրով, թրջեց պարանոցն ու մազերը, փռվեց սենյակի հատակին` գորգի վրա, և

աչքերը փակեց: Խորը քուն էր մտել: Քրտինքը հոսում էր նրա մաշկի բոլոր ծակոտիներից:

Առողջ ու պիրկ մարմնից կենդանուն բնորոշ գոլորշի էր բարձրանում: Կարճ

փեշը փորի տակ էր հավաքվել, ծաղկավոր վարտիքը երևում էր: Շնչում էր խորը`

մերթընդմերթ քթի տակ ինչ-որ բան մրթմրթալով: Քնած ժամանակ ավելի երիտասարդ

էր երևում` վարդագույն այտերով, փակ կոպերով: Անհայտ մի բան կար նրա

էության մեջ, որ ժամանակ առ ժամանակ դրսևորվում էր խորամանկ հայացքով,

լպիրշ ծիծաղով, և այդ ամենը նրա պարզամտության ֆոնին կասկածելի ու անհասկանալի

էր թվում:

Երեկոյան հեռախոսը զանգեց: Վարպետ Մոմեդի մորաքույրն էր: Որոշ ժամանակ

զրուցեց մայրիկի հետ, հետո Զեյնաբի հետ էլ խոսեց: Ննջասենյակի հեռախոսի

լսափողը վերցրած` հետևում էի նրանց խոսակցությանը: Մորաքույրը կշռադատված

ու շատ հանգիստ էր խոսում: Երևում էր` կրթված ու խելացի կին է: Ասաց`

գրասենյակային աշխատող է, միշտ էլ մեծ հարգանք է տածել մեր ընտանիքի, հատկապես

հորս հանդեպ, և մեծ պատիվ է մորս հետ ծանոթանալը: Ավելացրեց` Մոհանդեսը`

եղբայրս, մեր ժամանակի ամենահարգված մարդկանցից է, բոլորն են խոսում

նրա շնորհքի ու արժանիքների մասին: Մի խոսքով, Զեյնաբի բախտն ուղղակի

բերել էր: Վերջում հիշեցրեց` Զեյնաբը տասնյակ երկրպագուներ ունի, որոնք հավանաբար

կփորձեն կապվել նրա հետ, կջանան գրավել աղջկա սիրտը, որի իրավունքը,

134

իհարկե, չունեն: Մայրիկը խոստացավ, վստահեցրեց, որ ինքն անձամբ Զեյնաբի

համար հարմար փեսացու կգտնի, նրա երեխաներին ուսումի կտա ու նմանատիպ

խոսքերով մորաքրոջը հանգստացրեց, մենք էլ է՛լ ավելի համոզվեցինք, որ մշտական

ու լավ սպասուհի է մեզ բաժին հասել: Ինքս ինձ ասացի` կարող եմ մեկնել, մայրիկը

մտածեց, որ վերջապես գլուխը հանգիստ բարձին կդնի, եղբայրս էլ, երբ իմանա,

խորը շունչ կքաշի, չնայած առկա դժվարություններին` Աստծուն փառք կտա ու հաղթական

կժպտա:

Խաղաղվել էինք արդեն, երբ հորաքույր Մալաքը ներս ընկավ: Զեյնաբին տեսավ,

և աչքերը կլորացան: Հարցրեց. «Սա որտեղի՞ց է հայտնվել»: Մայրիկն անմիջապես

վրա հասավ, ասաց. «Մոմեդի ծանոթն է: Որևէ գործի պիտանի չէ, առանձնապես

վստահել էլ չարժե»: Վերջին խոսքերը բավական էին, որ հորաքույր Մալաքը դողէրոցքի

մեջ ընկներ: Հարցրեց. «Աֆղան չի, չէ՞»: Մայրիկն ուսերը թոթվեց, գլուխը

կասկածանքով շարժեց, շուրթերը ձգեց: Հորաքույրը տեղից թռավ: Ձեռքն ակամայից

տարավ դեպի գեր կզակը, ասաց. «Գժվե՞լ եք, եթե աֆղան է, ուրեմն հենց այս

գիշեր ձեր վերջը կտան: Ինչպե՞ս եք համարձակվել նման բան անել: Որտեղի՞ց եք

սրան բռնել, տուն բերել»: Մայրիկը ճիշտ տարբերակ չէր ընտրել: Փորձեցի հանգըստացնել

հորաքրոջը: Խաղաղվեց, բայց չհամոզվեց: Ժամանակ առ ժամանակ կասկածանքով

Զեյնաբին էր նայում: Ասաց. «Մենակ կմեռնեմ, ինքս կմաքրեմ իմ տունը,

բայց օտարի տուն չեմ բերի: Նախանցյալ գիշեր լցվել էին ծեր ամուսինների տուն,

երկուսի գլուխն էլ թռցրել: Թերթում էր գրված: Ասում են` աֆղանների ձեռքի գործն

է: Մի կին էլ` Խավարի անունով, խոհանոցում ճաշ եփելիս է եղել, մեկը հետևից մոտեցել,

փակել է բերանը, մյուսն էլ փայտով խփել է գլխին: Երեխաների ձեռքերն ու

ոտքերը կապել են, հավի նման խեղդել»:

Զեյնաբը բերեց թեյամանը: Մայրիկը հրճվագին ու գորովանքով նրան նայեց,

ասաց. «Զեյնաբն իսկական տան աղջիկ է, ես շատ գոհ եմ նրանից»:

Զեյնաբը դատարկ բաժակները շարեց սկուտեղի վրա, տարավ սրբիչով մաքրելու:

Վերադարձավ, թռուցիկ հայացք նետեց մայրիկի վրա, հեռանալուց առաջ մեղմ

ժպտալով ասաց. «Վերջը լավ լինի»: Կարծեցի` սխալ եմ լսել: Մայրիկը բռնազբոսիկ

ժպտաց: Ասես մի անիմաստ լուր այս ականջից մտել էր, այն ականջից դուրս եկել:

Սակայն հորաքրոջ տրամադրության վրա խիստ ազդեց: Աչքերը կլորացան, բերանը

բաց մնաց: Ասաց. «Ա՜խ, լսեցի՞ք, վերջը լավ լինի, սրան նայեք»: Մայրիկը

շվարել էր, բայց չէր ցանկանում վատ բան մտածել: Ասաց. «Լուն փիղ եք սարքում,

մի բան էր ասաց, էլի: Անկիրթ աղջիկ է, խոսքի տակուգլուխ չգիտի, պարզապես

ցանկացավ բարեկիրթ երևալ: Հավանաբար, ուզում էր ասել` վերջը սկզբից լավ է

լինելու»: Հորաքույրն անհանգիստ էր, ավելի շատ եղբորս համար էր մտահոգված:

Ասաց. «Իսկ եթե մատնության դիմի՞»: Մայրիկը բարկացած կուլ տվեց թեյն ու

պատասխանեց. «Մենք ոչ մի հանցանք չենք գործել, ինչի՞ց պիտի վախենանք:

Թաքցնելու ոչինչ էլ չունենք»: Հորաքույրը վեր կացավ, լայն գլխաշորը քաշեց մինչև

աչքերը, ասաց. «Ինքներդ ձեզ պիտի թաքցնեք: Միայն այն, որ առողջ ու ապահով

այստեղ նստած եք, արդեն հանցանք է ոմանց համար: Իմ ու ձեր մեղքն այն է, որ

135

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈԼԻ ԹԱՐԱՂԻ

մեր գլուխը դեռ մեր ուսերին է: Ի՞նչ կարող է լինել դրանից էլ ավելի վատ»:

Հորաքույրը գնաց: Ես ու մայրիկն աչքի էինք անցկացնում օրվա թերթերը: Մի

քիչ անհանգիստ էինք: Հորաքրոջս խոսքերը երկուսիս վրա էլ ազդել էին: Մայրիկն

անսպասելի վեր թռավ տեղից, անորոշ կանգնեց: Տարակուսանքի մեջ էր, չէր կարողանում

հստակ որոշում կայացնել: Ինձ նայեց: Ուզում էր ինչ-որ բան ասել, սակայն

փոշմանեց: Զեյնաբը գործ էր անում, հետո եկավ իմ կողքին` պատշգամբի

բազրիքի վրա նստեց: Գլուխը ձգեց, ուշադիր զննեց լրագրի նկարները, ասաց.

-Սրանց սպանե՞լ են:

Մայրիկը հարցրեց.

-Ասա՛, տեսնեմ, երեկոյան աղոթքն արե՞լ ես: Վարպետ Մոմեդը մի քանի անգամ

զգուշացրեց:

Զեյնաբը մեծ ցանկություն ուներ զրույցի բռնվելու հետս: Մատը դրեց թերթին, ասաց.

-Այստեղ ի՞նչ է գրված:

Այդ պահին հեռախոսը զանգեց: Նա թռավ բազրիքից, ասաց.

-Հաստատ ինձ են ուզում,- չհասած նախասրահի դռանը, մայրիկն առաջը կտրեց.

-Համբերի՛ր, աղջի՛կ ջան, թույլ տուր պատասխանեմ:

Վերցրեց լսափողը, ինչքան ալո-ալո ասաց, պատասխանող չեղավ: Զեյնաբը

վրա տվեց.

-Ասացի չէ՞` ինձ են ուզում:

Մայրիկը նյարդայնացավ.

-Քեզ չի թույլատրվում հեռախոսազանգերին պատասխանել: Մորաքույրդ է այդպես

պահանջել: Հասկացա՞ր:

«Հասկացար»-ը այնքան տիրական ասաց, որ նույնիսկ ես կարկամեցի: Զեյնաբի

երեսից գույնը թռավ: Կծկվեց, գլուխը կախեց: Ասաց. «Գնամ, ծաղիկները ջրեմ»: Ապա

երեխայի նման աշխուժացավ, ձեռքը դրեց ուսիս, հարցրեց. «Այստեղ ի՞նչ է գրված:

Սրանք մահացե՞լ են: Հաստատ մաքսանենգ են եղել»: Հետո առանց պատասխանի

սպասելու իջավ աստիճաններով, վերցրեց ջրի խողովակը, հողաթափերը հանեց,

ջրի շիթը պահեց ոտնաթաթերի վրա: Նա մի ողջ պուրակի թարմություն ուներ, նրա

երիտասարդությունն ակացիայի բույրի նման ալիքվեց բակում: Թվում էր` շատ երջանիկ

է, կարելի էր ներել նրան` անմիտ խոսքերի ու երեխայական պահվածքի համար:

Մայրիկը նորից մեղմ ու քնքուշ դարձավ, մոռանալով հորաքրոջ ասածները:

Հանդուրժողականության ու բարության լույսն իջավ դեմքին: Սիրալիրությամբ մի

խնձոր մաքրեց, կեսն առաջս դրեց: Հարևանի սպասավորն իրենց տան կտուրում

կանգնած` մեր բակին էր նայում: Մայրիկն ասաց.

-Մի տես, էդ լակոտն ինչպես է նայում էս խեղճ աղջկան,- հետո շրջվելով դեպի

նա` գոռաց,- տղա՛ ջան, ինչի՞ ես կանգնել ու աչքերդ էդպես չռել, ամո՛թ է, չգիտե՞ս,

որ ուրիշի տան ելումուտը չի կարելի հսկել: Ներքև իջի՛ր, թե չէ զանգ կտամ կոմիտե,

կգան, հարցերդ կլուծեն:

Հարևանի սպասավորը ծիծաղեց, ուսերը թոթվելով պատասխանեց.

-Մեղավորը դուք եք, որ բաց գլխով նստել եք բակում: Եթե ամոթ ունենայիք, նախ

ինքներդ կծածկվեիք:

136

-Մենք մեր տան մեջ ազատ շնչելու իրավունք չունե՞նք,- քրթմնջաց մայրիկը,

վերցրեց թեյի բաժակն ու գնաց` ասելով,- Զեյնա՛բ, հենց հիմա ներս արի, սրանից

հետո առանց գլխաշորի դուրս չգաս:

Վիճելու տրամադրություն չունեի, վերցրի գիրքն ու օրաթերթը, հետևեցի մայրիկին:

Զեյնաբն էլ եկավ, ծալապատիկ նստեց կողքիս` գետնին: Նախ քթի տակ ինչ-որ

բան փնթփնթաց, հետո ասաց.

-Ուզում եմ խոսել:

Անուշադրության մատնելով` շարունակեցի կարդալ: Կրկնեց.

-Գիտեմ` չպիտի խոսեմ, բայց շատ եմ ցանկանում խոսել:

Մայրիկն արձագանքեց.

-Լավ, խոսի՛ր, ի՞նչ ես ուզում ասել:

-Վախենում եմ` Մոմեդ աղան գլուխս կտրի,- ասաց Զեյնաբը:

-Ավելի լավ է, վեր կաց, աղոթքդ արա: Վատ բաների մասին մի՛ մտածիր: Մոմեդը

նույնիսկ մի մրջյուն չի տրորի, ուր մնաց` գլուխ կտրի:

Զեյնաբը լռեց, մտքերի մեջ ընկավ: Երևում էր` անհանգիստ է: Մայրիկը նրա

տրամադրությունը չուներ, լրագիր էր թերթում: Հեռախոսը նորից զանգեց, բայց

անմիջապես զանգն ընդհատվեց: Զեյնաբը ծիծաղեց: Ափերով ծածկեց երեսը, որոշ

ժամանակ այդպես մնաց: Նայեցի նրան: Աստիճանաբար սրտումս կասկած ծնվեց:

Նրա գործողությունները տարօրինակ էին: Զգաց` իրեն եմ նայում, ափը հեռացրեց

երեսից: Հարցրեց.

-Խանու՛մ ջան, ի՞նչ ես կարդում:

Գիրքը պահեցի աչքերի առաջ, հարցրի.

-Գոնե մի քանի տարվա կրթություն ունես, չէ՞:

-Աղջի՛կս, եթե ուզում ես, քեզ կուղարկեմ երեկոյան դպրոց: Մոմեդն ասաց` մինչև

վեցերորդ ես գնացել,- միջամտեց մայրիկը:

-Ուզում եմ մի բան հարցնել. դուք կրթված, խելացի մարդիկ եք: Ասացե՛ք, խնդրեմ,

ինչպե՞ս է լինում, որ երկու հասուն մարդիկ ավտովթարից մահանում են, իսկ մի ծծկեր

երեխա պատուհանից դուրս ընկնելով` կենդանի է մնում,- ասաց Զեյնաբը:

Մայրիկն ինձ նայեց: Ներքին ձայնս հուշում էր` նորություն ենք իմանալու: Մորս

դեմքը կնճռոտվեց: Աչքերում տարակուսանք հայտնվեց, ներքևի շուրթը ձգվեց, երկու

խոր գիծ առաջացավ բերանի անկյուններում: Զեյնաբը շարունակեց.

-Շատ միամիտ եք: Եթե Մոմեդը գլխի ընկնի, որ բերանս բացել եմ, կաշիս կքերթի:

Պարզապես դուք շատ բարի եք, և սիրտս չի տանում խաբել ձեզ:

Դուռը թակեցին: Հավաքարար Ալին էր: Իր ճաշի ամանն էր բերել և աշխատավարձն

էր ուզում: Երբ մենակ մնացինք, ասացի.

-Հիմարություններ դուրս մի՛ տուր, Մեծ տիկինն անհանգստանում է:

-Ղուրանը վկա` ճիշտ եմ ասում: Այն կինը, որ իբր Մոմեդի մորաքույրն է, նույնպես

ստում է: Ես բնավ իմ հարազատներին չեմ ճանաչում, ինձ փողոցից են գտել:

Մայրիկը վերադարձել էր և լսեց վերջին նախադասությունը: Գունատվեց, ասաց.

-Գիտե՞ս, եթե ստես, քեզ աղոթքն էլ չի փրկի:

137

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈԼԻ ԹԱՐԱՂԻ

Զեյնաբը ծիծաղեց, պարզ էր` մեզ մատների վրա խաղացնում էր:

-Սիրելի՛ս, իսկ ով ասաց, որ ես աղոթում եմ: Մորաքույրս էլ երբևէ աղոթք չի արել:

Էդ հարբեցողն էլ հավատ ու Աստված չունի:

Մայրիկի համբերությունը սպառվեց, գոռաց.

-Հենց հիմա կզանգեմ մորաքրոջդ և ամեն ինչ կպատմեմ:

Զեյնաբն ուսերը թոթվեց, քմահաճ երեխայի տոնով պատասխանեց.

-Ասե՛ք, թող գա տանի ու նորից ինձ սրա-նրա գիրկը գցի:

Չգիտեինք` ինչ ասենք: Այն պարզ երջանկությունը, որ հեշտությամբ ձեռք էինք

բերել, փոշու ամպ դարձած` հեռանում էր: Կարկամած, շվարած միմյանց էինք նայում:

Զեյնաբն ուշքի եկավ, հասկացավ` վտանգավոր գործ էր սկսել, սիրտը դող

ընկավ, բայց միաժամանակ հաճույք էր ստանում իր համարձակությունից:

-Չպիտի խոսեի: Բայց, ախր, դուք շատ բարի եք: Հիմա դուրս կանեք ինձ, գիտեմ,-

ասաց, և արցունքները հոսեցին, հեղձուկը խեղդեց կոկորդը:

Հեռախոսը նորից զանգեց: Այս անգամ ես վերցրի լսափողը: Անծանոթ կին էր,

Զեյնաբին էր ուզում: Հարցրի` ով է: Պատասխանեց, որ նրա մայրն է և նոր է Ղազվինից

եկել: Ասացի.

-Տիկի՛ն, այս աղջկա մայրն ավտովթարից մահացել է:

-Աղջիկս հոգեկան խնդիրներ ունի: Նրա խոսքերը լուրջ մի՛ ընդունեք: Հիմա կգամ

և նրան կտանեմ,- պատասխանեց անծանոթ կինը:

Մայրիկը, որ մոտեցել էր հեռախոսին և լսում էր մեր խոսակցությունը, ասաց.

-Ովքե՞ր են սրանք, ի՞նչ են ուզում մեզնից: Մեր հեռախոսահամարն ինչպե՞ս են

իմացել:

-Ինձ փնտրում են, նրանք բոլորն էլ գողեր ու ավազակներ են,- մեջ ընկավ Զեյնաբը:

Եթե հորաքույր Մալաքը լսեր, վախից կաթվածահար կլիներ: Թեև մայրիկն էլ էր

սփրթնել, ես էլ գիտակցում էի, որ փորձանքի մեջ ենք: Հարցրի.

-Դու հասկանու՞մ ես` ինչ ես խոսում: Քսան տարի է ճանաչում ենք վարպետ Մոմեդին:

Ամբողջ ընթացքում Զեյնաբը նայում էր ինձ: Կարծես մայրիկից վախենում էր:

Վախենում էր ինքն իրենից, այն դժբախտությունից, որ գլխին էր թափվելու: Աղերսագին

աչքերը հառել էր երեսիս, հայացքով օգնություն էր խնդրում: Փորձում էր լռել,

բայց բառերը պտույտ էին տալիս բերանում, ակամայից դուրս թռչում:

Մայրիկն իրեն կորցրել էր, հուսահատ այս ու այն կողմ էր գնում: Ասաց.

-Ասում էի, չէ՞, պետք չէ որևէ մեկին բերել, ոչ մեկին պետք չէ վստահել: Ի՞նչ

իմանանք` Մոմեդն ինչ գործի է: Գալիս, այստեղ հյուսնություն է անում, գնում, հետո

մենք նրա հետ չենք լինում, որ իմանանք` ինչ է անում: Ու՞մ մտքով կանցներ` Հասանը

տասնհինգ տարի հետո կթողնի ու կգնա: Տեսա՞ր` կինն իրեն ինչպես պահեց: Կանգնեց

առաջս, ձեռքերը դրեց գոտկատեղին, գոռաց` բա հեղափոխությունն ինչի՞

համար էր:

Տհաճ իրավիճակի մեջ էինք հայտնվել: Զեյնաբին խնդրեցի, որ անկեղծ պատմի`

ինչն ինչոց է: Գնացինք խոհանոց: Մայրիկի աչքն ընկավ մաքրությունից շողացող

դուռ-լուսամուտին, տրամադրությունը փոխվեց: Ասաց.

138

-Աղջի՛կ ջան, եղիր անկեղծ: Ես թույլ չեմ տա որևէ մեկը քեզ նեղացնի, միայն թե

ճիշտը պատմիր:

-Ղուրանը վկա, ճիշտ եմ ասում,- պատասխանեց Զեյնաբը,- մանկատանն եմ մեծացել:

Հետո մի ունևոր մարդ ու կին` պարոն Մոհանդեսն ու Շամս Ախթարը, ինձ

իրենց տուն տարան: Երեք տարի առաջ տիկինը մահացավ, ամուսինն էլ Ամերիկա

գնաց: Ես էլ ամուսնացա, բայց հետո պարզվեց` ամուսինս, նրա մայրը, եղբայրները

թմրամոլներ են: Ուզում էին ինձ էլ կապել թմրանյութին, չհամաձայնեցի: Փախա,

գնացի կոմիտե, մատնեցի նրանց: Ոստիկանները եկան, բոլորին ձերբակալեցին:

Որոշ ժամանակ բանտում մնացին, մի օր էլ ամուսնուս ու նրա երկու եղբայրների

լուսանկարները թերթում տեսա. մահապատժի էին ենթարկել: Ուրախացա: Այն կինը,

ոչ քիչ առաջ զանգել էր, ամուսնուս ընկերուհին էր. եկավ, ինձ տարավ իր տուն:

Պարոն Մոմեդն էլ էր այնտեղ: Նա էլ ուրիշ աղջիկների էր բերել: Երեկոյան մի տղամարդ

եկավ մոտս, կռվեցի հետը, ծաղկամանը գլխին խփեցի, վազեցի բակ, գոռգոռացի,

օգնություն կանչեցի: Մոմեդը եկավ հետևիցս, ասաց` եթե լռեմ, ինձ համար

ուրիշ աշխատանք կգտնի: Վախենում էր, որ կոմիտե կգնամ և կմատնեմ իրենց:

Ինձ վերցրեց, բերեց այստեղ: Հիմա դուք ինձ կվռնդեք, գիտեմ:

Տարակուսանքի մեջ էինք, արդյո՞ք ճիշտ էր ասում: Գուցե: Նայեցի նրան, թվաց`

ստում է: Ջանում էի կարդալ նրա մտքերը, գլուխ հանել նրա խաղերից: Մորս քաշեցի

մի կողմ, ականջի տակ շշնջացի. «Եթե պարզվի` ճիշտ է ասում, պիտի պաշտպանենք

նրան: Մենք կարող ենք փոխել նրա կյանքը»: «Գժվե՞լ ես, չլսեցի՞ր ինչեր էր

պատմում: Ամուսնուն մահվան դուռն է ուղարկել, բա որ նրա թմրամոլ ընկերները

գան սրա հետևի՞ց, մեզ էլ իր հետ կդժբախտացնի: Կամ էլ, մեկ էլ տեսար, մի օր վեր

կացավ, կոմիտե գնաց, զրպարտեց մեզ, էդ ժամանակ ի՞նչ ենք անելու: Թե ես ինչո՞ւ

հավատացի Մոմեդին, երբեք էլ նրան չեմ հավանել: Հիմա, երբ ծանրութեթև եմ

անում, հասկանում եմ, որ լավ էլ գողի նման է, հնարավոր է` հենց էդ ավազակների

խմբից: Հասանն անխելք էր, ամբարտավան, բայց նրա մի մազը սրանք չարժեն:

Տասնհինգ տարի մի տանիքի տակ ապրեցինք, մեր ունեցած-չունեցածը նրա քթի

տակ, բայց անգամ մի ասեղ չկորավ: Հիմա կզանգեմ, թող Մոմեդը գա, սրան տանի»:

Հերթն իմն էր, ասացի.

-Այդպես չի կարելի: Նախ պետք է պարզել` ճի՞շտ է ասում, թե` չէ: Եթե ճիշտ է,

նշանակում է` էս խեղճին երկու ձեռքով գայլերի երախն ենք գցում:

Մայրիկը շատ վախեցած էր.

-Եթե ավազակների հետ պայմանավորված լինի՞, ի՞նչ ենք անելու:

Փորձեցի մորս հանգստացնել, ծիծաղեցի.

-Սիրելի՛ս, ի՞նչ ավազակ, դու էլ հո հորաքույր Մալաքը չես:

Զեյնաբը քնել էր, արթնանալուց հետո գնացել էր բաղնիք` լողանալու: Մայրիկը

հանկարծ ուշքի եկավ, զսպանակի պես թռավ տեղից:

-Գինու արկղերը բակի խորքում են, բաղնիքի դռան հետևում, եթե տեսած լինի,

ի՞նչ ենք անելու:

Գինին ընկերներիցս մեկինն էր: Բերել էր մեր տուն` պահելու: Մայրիկը շարունակեց.

139

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈԼԻ ԹԱՐԱՂԻ

-Այլևս չենք կարող նրան ասել` աչքիդ վերևը ունք կա, կգնա կոմիտե: Դարձել

ենք նրա գերին: Խնդրեմ` սա էլ սպասուհին:

-Ավելի լավ է ռիսկի չդիմենք: Հենց այս գիշեր գինին կտեղափոխեմ:

-Դրանք տա՛ր, թափի՛ր մի ամայի վայրում, թող գրողի ծոցը գնան: Ասում էի․ մի

համաձայնիր:

Զեյնաբը մեկ ինքն իրեն էր խոսում, մեկ` մեզ հետ, վախեցած էր: Ասաց.

-Շամս Ախթարի տանը լավ էր, բայց երբ տիկինը մահացավ, պարոն Մոհանդեսը

խելագարվեց: Գիշերները լացում էր, իրեն պատեպատ էր խփում, հետո էլ ինձ

կպավ, կանոնավոր ծեծում էր:

Սոված էր, վեր կացավ, մի կարմիր խնձոր վերցրեց: Երեկոյան հրավիրված էինք

պարոն «Ք»-ի տուն: Հուզված էինք, ինչքան շատ էինք մտածում, այնքան ավելի էինք

անհանգստանում: Պիտի որոշեինք, բայց նախընտրում էինք չծանրաբեռնել մեզ

ընտրություն կատարելու ծանր պարտականությամբ ու բարյացակամությամբ էինք

լցվում նրա նկատմամբ: Մայրիկն ասաց` հիմա ի՞նչ անենք և անմիջապես սիրառատ

ու զգացմունքային դարձավ:

-Խե՛ղճ աղջիկ, գայլերի բերանն է ընկել: Մենք կարող ենք փրկել նրան, պահել

մեզ մոտ, նրան կամուսնացնեմ…

Նախ պետք է արկղերի հարցը լուծեինք, անկախ նրանից՝ Զեյնաբը մնալու էր,

թե` գնալու: Ուրիշ վտանգավոր բան տանը չունեինք: Խաղաքարտերն ու նարդին

տվել էինք ուրիշներին, ինչքան հին, բազմազան նկարներ կային, պատռել էինք,

նույնիսկ տեսաերիզ ու ձայներիզ չունեինք: Այնքան էինք վախենում ոստիկանների

անակնկալ այցից, որ տունն ամբողջությամբ սրբել-մաքրել էինք: Մայրիկը հեռախոսին

մոտենալիս էլ էր գլխաշորը գլխին քաշում, սենյակների պատուհանները գոց

էին, վարագույրները` քաշված: Երեկոյան շուտ էինք պառկում, տան լույսերը շատ

հաճախ մարում էինք: Գնալ-գալու տրամադրություն չունեինք, Հասանի գնալուց ու

Մորթազայի բողոքից հետո մայրիկի տրամադրությունն էլ ավելի էր փչացել: Անհաշտ

էր աշխարհի ու ժամանակի հետ: Մի երկու անգամ մեզ հետ արտասահման

էր եկել: Մտքին կար` ունեցած-չունեցածը վաճառի և աշխարհի մյուս ծայրին, մի

խաղաղ անկյունում, հաստատվի: Բայց դա էլ դյուրին գործ չէր: Դժվար էր աստանդական

դառնալ, դռնեդուռ ընկնել, այս տարիքում օտար փողոցներում անիմաստ

շրջել, անծանոթ լեզվով հաղորդակցվելու ճիգեր անել կամ նստել փոքր պատուհանի

առաջ և Եվրոպայի չավարտվող անձրևին նայել: Թեհրանը, թեկուզև աֆղանների

հարձակումներով, ոստիկանների հանկարծակի գրոհով, ապրանքների գնաճով, Հասանի

թողնել-գնալով, պատերազմով, ռմբակոծություններով ու անապահովությամբ,

միևնույնն է, հայրենիք էր: Կապված էիր յուրաքանչյուր ակնթարթին, յուրաքանչյուր

դեպքին, նույնիսկ ցավն ու նեղությունն իմաստ ունեին, վիշտն ու թախիծը հնարավոր

էր կիսել, հազվադեպ հանդիպող երջանիկ պահերը բոլորինն էին, մահը դեռ իր

արարողակարգն ուներ, և կյանքը, որքան էլ քաոսային էր, ժամանակ առ ժամանակ

ծանոթ կերպարանք էր առնում: Կյանքը հայրենիքում սպասումով ու հույսով էր

լի, պանդխտության մեջ այն հիշողություններին ապավինել էր, ճամփորդություն`

140

դեպի անցյալ: Այդքանը: Ժամերը սահում էին, և ամեն ժամի հետ մեր մտքերն ու

զգացողությունները փոխվում էին: Մայրիկը կռիվ էր տալիս իր հակասական ցանկությունների

դեմ. դժվար բեռ կար նրա ուսերին: Այդ աղջկան աջակցելու միտքը

տարակուսանքի մեջ էր գցել նրան, չօգնելուց էլ էր վախենում: Փորձում էր չմտածել,

ուզում էր մեկ ուրիշն իրեն ազատի Զեյնաբի պատճառած գլխացավանքից: Ասաց.

-Նկատեցի՞ր` ինչպիսի անհոգությամբ էր խոսում ամուսնու մահապատժի մասին:

Ուրախ էլ էր: Սիրտս կանգնեց: Մենք նրանց չենք ճանաչում, բայց երբ լուսանըկարները

թերթում տեսնում ենք, կարդում, որ մահապատժի են ենթարկվել, վատ

ենք զգում: Նման բաներն ասես այս աղջկա համար սովորական երևույթ են, մեկ էլ

տեսար մեզ հետ էլ այդպես վարվեց:

Անտարակույս, պետք էր ազատվել Զեյնաբից, բայց ինչպե՞ս: Վարպետ Մոմեդին

ի՞նչ պատասխան էինք տալու: Զեյնաբը հետևում էր իրավիճակին, ասաց.

-Գիտեմ` իմ ներկայությունը ձեզ հաճելի չէ: Չպիտի խոսեի, բայց լեզվիս վրա չկարողացա:

Մեղքն իմն է, հիմարինս: Եթե ինձ քշեք, ուրեմն, հերն անիծած, մորաքրոջս ու

Մոմեդի մոտ չեմ գնա: Հազիվ եմ նրանցից ազատվել: Ես գիտեմ ուր կգնամ:

Մայրիկը հարցրեց` ու՞ր:

-Շամս Ախթարենց տուն:

-Բա ասու՞մ էիր` կինը մահացել է, ամուսինն էլ մեկնել է Եվրոպա:

Զեյնաբը պատրաստ էր պատասխանելու, այդքան էլ հեշտ չէր նրան ծուղակը գցել:

-Պարոնի մայրը ողջ է, ինձ էլ սիրում է: Լսել եմ` վերջերս պարոն Մոհանդեսն էլ

է վերադարձել:

Վստահ էի` ստում էր: Նրա ձայնի մեջ դատարկություն ու պաղություն կար:

Բայց մայրիկը ոգևորվեց, հանգիստ շունչ քաշեց: Ասաց.

-Հա, աղջի՛կս, հենց այդպես էլ արա: Նրանք քեզ մի քանի տարի պահել են ու

մնացածից ավելի լավն են: Գնա՛ նրանց տուն, ես էլ կխոսեմ Մոմեդի հետ, եթե փորձի

քիթը խոթել կյանքիդ մեջ, աշխատավարձը բուռը կդնեմ, կվռնդեմ, մի Մոմեդ

կսարքեմ, մի հատ էլ մորաքույր կողքը կդնեմ:

-Դուք այդ կնոջը չեք ճանաչում: Մի քանի ամիս առաջ հարևաններից մեկի հետ

գժտվել էր, գնաց, նրան զրպարտեց, կոմիտեից եկան, էդ հարևանի կնոջը տարան:

Մայրիկը գունատվեց: Փոշմանեց, որ մորաքրոջը վատաբանել է:

-Լա՛վ, լա՛վ, ես էդ կնոջ հետ գործ չունեմ: Ինչ ուզում է թող անի: Դո՛ւ, աղջի՛կս,

գնա՛ Շամս Ախթարենց տուն: Էլ երկար-բարակ մի՛ մտածիր:

Դժվար էր նման որոշման հանգելը, բայց զգացմունքների գերին չդառնալը, Զեյնաբից

ու նրա դժբախտություններից ազատվելն անհրաժեշտություն էր: Գուցե

հարմար առիթ էր ինչ-որ բան ձեռնարկելու, մեր բարությամբ որևէ մեկին օգնելու

համար, բայց վերջին ժամանակներս մեր գլխով անցածը մեզ ավելի զգուշավոր ու

եսասեր էր դարձրել:

Հյուր էինք գնալու: Որոշեցինք Զեյնաբին էլ մեզ հետ տանել: Այդկերպ նրան չորս

աչքով կհսկեինք, մինչև լույսը կբացվեր և կազատվեինք նրանից: Մայրիկը Զեյնաբին

հագցրեց իր զգեստներից մեկը` երկար փեշով, փակ օձիքով: Նայելով իր տեսքին`

141

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈԼԻ ԹԱՐԱՂԻ

Զեյնաբն սկսեց հռհռալ: Երեխայի էր նման, կանգնել էր հայելու առաջ և կոտրատվում

էր: Ասաց.

-Դարձա մորաքույրս, այն վատ կանանց եմ նմանվել:

Մայրիկը խոժոռվեց:

-Դարձար առաքինի աղջիկ: Թե չէ` ի՞նչ էր հագածդ: Ամոթ է:

Մինչ Զեյնաբն զբաղված էր, զգուշորեն զանգահարեցի ընկերներիցս մեկին: Պայմանավորվեցինք.

տան բանալին թողնելու էի, որպեսզի նա գա, այդ զզվելի շշերը

տանի, մի հեռու տեղում թափի:

Գիտեինք, որ օտար մարդ տեսնելով՝ պարոն «Ք»-ն կբարկանա, բայց ուրիշ

ճար չունեինք: Կարող էինք մերժել հրավերը, բայց սրտներս նեղված էր և շփման

կարիք ունեինք: Բացի այդ ես մեկնելու էի, և հյուրասիրությունն ինձ համար էր կազմակերպված:

Մայրիկին առաջարկեցի Զեյնաբի հետ տանը մնա, բայց նա ահաբեկված

ճչաց և չհամաձայնեց: Որոշեցինք միասին գնալ:

Պարոն «Ք»-ն հենց այնպես դուռը որևէ մեկի առջև չէր բացում: Բարեկամների

ու մտերիմների հետ հատուկ պայմանավորվածություն ուներ, երկարատև ու

ընդհատ զանգերով նշան էին անում: Շներին իրենից առաջ էր ուղարկում, եթե

չադրայով կին էին տեսնում, հարձակվում էին, և նրանց առաջն առնել չէր լինում:

Երբ թակեցինք դուռը, առաջինը դռան վրայի լույսը վառվեց: Մատս դրեցի զանգի

կոճակին, լսվեց ներսում պտտվող զանգի ձայնը, ապա` շների հաչոցը: Խոսափողից

հարցրին` ո՞վ է: Հետո դռան հետևից մի ձայն կրկին հարցրեց մեր անունները,

գաղտնաբառը: Որոշ ժամանակ անց ներս մտնելու թույլտվություն ստացանք: Շների

142

հարձակումից խուսափելու համար հանեցինք գլխաշորերը: Զեյնաբն իր գլխաշորը

թևի տակ դրեց: Պարոն «Ք»-ն տարակուսանքով զննեց նրան, հետո անհանգստացած,

բացատրություն պահանջողի հայացքով նայեց մայրիկին: Ես առաջ ընկա:

Պարոն «Ք»-ին ծածուկ տեղեկացրի` աղջիկն անծանոթ չէ, մեր նոր սպասուհին

է և քանի որ նրան այնքան էլ չենք վստահում, տանը մենակ թողնել չէինք կարող:

Ավելացրի նաև, որ վաղը նրան ազատ ենք արձակելու: Իմ խոսքերը ոչ միայն անհանգստացրին

պարոն «Ք»-ին, այլև այնքան վախեցրին, որ գալուցս փոշման մնացի:

Այդ օրն առավոտյան տասնվեց հոգու մահապատժի էին ենթարկել, և ահն ու սարսափը

համակել էին բոլորին: Պարոն «Ք»-ն խնդրեց այգում սպասենք, մինչև խորհըրդակցի

կնոջ ու հյուրերի հետ: Զեյնաբի գալը գլխացավանք էր բոլորի համար: Մենք

հարազատներ էինք, մի ընտանիքի նման: Համապատասխանում էինք հասարակական

դիրքով, մեր ցավերը նույնն էին, ցանկությունները` նույնպես: Անծանոթի

հայտնությունը բոլորին տարակուսանքի ու մտատանջության մեջ էր գցել: Տիկին

«Ք»-ն` շղարշե գլխաշորով, մոտեցավ մորս, հարցրեց, թե ինչպե՞ս ենք օտարին

վստահել: Ափսոսում էինք մեր արարքի համար, բայց արդեն ուշ էր: Զեյնաբը, ընդհակառակը,

ուրախ էր, հրճվագին, լայն բացած աչքերով ուսումնասիրում էր ներկաներին:

Նրա համար դռան մոտ` բոլորից հեռու, առանձին աթոռ դրեցին: Տիկին «Ք»-ն

մրգով ու քաղցրեղենով լի ափսե դրեց աթոռի մոտ` գորգի վրա: Իսրայելական

ռադիոալիքը որսալու ժամն էր: Քեռին ռադիոյի սիրահար էր, արտասահմանյան

բոլոր հաղորդումների ժամերը գիտեր: Պարոն «Ք»-ն տրտմագին նայելով Զեյնաբին`

քեռուն նշան արեց, որ ռադիոն չմիացնի: Հորաքույր Մալաքը հետաքրքրվում

էր, թե Զեյնաբն ամսական որքան աշխատավարձ է ստանում: Դա մայրիկին դուր

չեկավ: Նա գովեց արած աշխատանքը, ասաց, որ Զեյնաբը փողով չի աշխատում,

նրան հոգ տանել է պետք, և ինքը հրաժարվում է Զեյնաբից միայն այն պատճառով,

որ շուտով պատրաստվում է լքել երկիրը: Հորաքրոջը հրճվանք էր պատճառում ձրի

սպասուհի ունենալու միտքը, բայց զգուշանում էր անծանոթին իր տուն տանելուց:

Հավաքույթն ամեն անգամվա նման չէր: Պարոն «Ք»-ն, որ մասնագիտացած էր

գռեհիկ կատակներ անելու մեջ, լռում էր: Հորաքույր Մալաքը, որ սիրում էր քննարկել

տարբեր լուրեր ու նորություններ, նույնպես չէր խոսում: Քեռին անջատել էր

ռադիոընդունիչը և նյարդային էր: Ասել-խոսել, ծիծաղել սիրող երիտասարդները

սուսուփուս նստած էին: Ամենավատը Թուբա խանումի ամուսնու վիճակն էր: Նրա

գործը իշխանություններին, երկիրն ու ժամանակը հայհոյելն էր: Եթե չէր քննադատում

ու փնովում, պայթում էր: Հենց ուզեց խոսել, պարոն «Ք»-ն առաջն առավ,

ականջի տակ ինչ-որ բան փսփսաց` Զեյնաբին ցույց տալով: Զեյնաբը վեր կացավ,

գնաց լոգասենյակ: Հենց դուռը փակեց` բոլորը հարձակվեցին մեզ վրա` հարցախեղդ

անելով: Մայրիկն ասաց. «Սիրելիներ՛ս, վարպետ Մոմեդի դուստրն է, նրան բոլորդ էլ

ճանաչում եք, օտար հո չի՞»:

Նման պարզաբանումը պարոն «Ք»-ին չգոհացրեց, բայց մնացածը հանգստացան:

Քեռին արագ միացրեց ռադիոն: Մայրիկը հուզումնառատ պատմությունների սիրահար

էր, սիրում էր իր վախն ու հուզմունքը ուրիշների հետ կիսել: Չհամբերեց և

143

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈԼԻ ԹԱՐԱՂԻ

ավելացրեց. «Չնայած, Աստված գիտի, թե Մոմեդն ինչով է զբաղվում: Այս աղջկա

ասելով, սուտ թե ճիշտ, չգիտեմ, կապված է թմրամոլների բանդայի հետ: Զեյնաբն

էլ մատնել է ամուսնուն, մահապատժի են ենթարկել»:

Հորաքույրը ճչաց, ձեռքը դեպի կզակը տարավ: Շնչահեղձ ասաց.

-Աֆղան է, այդպես էլ գիտեի: Ես գնում եմ,- հետո նայելով մայրիկին, ավելացրեց,-

դրան էլ ուզում էիր իմ տուն ուղարկել, գուցե ցանկանում ես` ինձ է՞լ վերացնի: Այլևս

անհնար է որևէ մեկին վստահել, նույնիսկ հարազատ-բարեկամի:

Մայրիկը զարմանքով ու շվարած սրան-նրան էր նայում: Պարոն «Ք»-ն վրդովված

էր, ասաց.

-Շատ վտանգավոր գործ եք բռնել: Մոհանդեսը նոր է բանտից ազատվել: Հասկանու՞մ

եք, թե ինչ է նշանակում թմրամոլների բանդա: Այսօր միայն ափիոնի անունը

տալը բավական է, որ գլուխդ թռցնեն:

-Չպիտի բերեինք այս աղջկան, վեր կաց, գնում ենք,- ասաց մայրիկը:

Ոչ ոք դեմ չէր մեր գնալուն: Զեյնաբն իրեն լավ էր զգում, երեխաների հետ հեռուստացույց

էր դիտում, ծիծաղում էր: Հավատս չէր գալիս, որ նրանից կարելի է վտանգ

սպասել: Ուզում էի պաշտպանել Զեյնաբին, ուզում էի ինքս ինձ հավատացնել, որ

անմեղ է, ցանկանում էի հակառակվել ընդհանուրին: Բայց չստացվեց, դա իմ ցանկությունների

սահմանից դուրս էր: Վերադարձանք տուն: Զեյնաբն ուրախ էր: Գնալու

մասին չէր խոսում: Տեղ չհասած` փռվեց անկողնուն, անմիջապես քնեց: Առաջին

հարկի նախասրահում, հատակին նրա համար ներքնակ էինք փռել: Գիշերն անհանգիստ

անցավ: Մայրիկն ամեն ձայնի հետ վեր էր թռչում: Վաղ առավոտյան հեռախոսը

զանգեց: Մորաքույրն էր, ցանկանում էր Զեյնաբի հետ զրուցել: Մայրիկը սառն

ու պաշտոնական խոսեց: Ասաց` մենք որոշել ենք Եվրոպա մեկնել, Զեյնաբին պահել չենք

կարող: Մորաքույրը ենթադրաբար տեղեկացված էր ինչ-որ բաներից, պատասխանեց.

-Ամոթով մնացի ձեր առաջ: Պիտի ճշմարտությունն ասեի: Այդ աղջկա խելքը

տեղը չէ: Նրա հայրը տարիներ առաջ է մահացել, մայրն էլ, որ իմ կրտսեր քույրն է,

Ղազվինում է ապրում, հոգեկան խնդիրներ ունի: Էդ երեխային ես եմ մեծացրել:

Տարօրինակությունները մորից է ժառանգել: Անընդհատ հիմար-հիմար դուրս է տալիս:

Մայրը երեկ եկել է Թեհրան, մեր տանն է: Համառում է, Զեյնաբին տեսնել է ուզում: Սև

գա վրաս, անհարմար դրության մեջ դրեցի ձեզ: Հենց հիմա կգամ, նրան կտանեմ:

-Թույլ տվեք աղջկա հետ խոսել: Տեսնեմ` նա ի՞նչ է ասում,- պատասխանեց մայրիկը

և լսափողը դրեց: Մորաքրոջ խոսքերը տրամաբանական էին, համոզիչ: «Ակամայից

Մոմեդի առաջ վատամարդ եղանք: Քսան տարի է մեզ համար աշխատում է:

Միշտ էլ խելոք, լսող և ազնիվ է եղել: Այս աղջիկն է սուտ խոսում, մենք էլ այնքան

արտասովոր, օտար բաներ ենք տեսել վերջին շրջանում, որ գժվել ենք, գլուխներս

կորցրել»,- ասաց մայրիկը:

Զեյնաբը դռան հետևից ականջ էր դրել, ներս մտավ, ասաց.

-Ես չեմ սպասի, մինչև Մոմեդն ու իր բանդան գան իմ հետևից, ես ինքս կգնամ:

Հարցրի` ու՞ր է գնում, Մոհանդես աղայի մո՞տ:

-Ի՞նչ Մոհանդես,- ասաց և վշտագին ինձ նայեց:

144

Ուզում էր ինչ-որ բան ասել, բայց իրեն զսպեց, մոտեցավ պատուհանին: Մի պահ

կանգնեց, ապա սթափվելով` հագավ կոշիկները: Գլխաշորը գլխին գցեց ու մինչ մենք

մտածելու ժամանակ կունենայինք` շրխկացրեց դուռն ու գնաց: Մայրիկն ասաց.

-Ա՜խ, հողը գլխիս, Մոմեդին ի՞նչ պատասխան եմ տալու: Նրան մեզ էր վստահել:

Որոշ ժամանակ մտատանջվեցինք, բայց հետո հանգիստ շունչ քաշեցինք: Հոգու

խորքում ուրախ էինք, որ այդ պատմությունը վերջապես ավարտվեց: Մնացածը

մեզ չէր վերաբերում: Մայրիկն ասաց.

-Կարմիր կովը կաշին չի փոխում: Ես ուզում էի բարի գործ արած լինել, չեղավ:

Տեսա՞ր, թե ինչպես գլուխը տնկեց ու գնաց: Ավելի լավ: Սպասուհիով թե առանց

նրա` միևնույն է:

Մի փոքր մտահոգ էինք, որ մենակ ենք մնացել, մտածում էինք նաև Զեյնաբի

մասին: Բայց ժամեր անց վերադարձանք մեր գործերին, մոռացանք նրան: Հորաքույրը

զանգ տվեց, պարոն «Ք»-ի տանը տեղի ունեցածից բարկացած ու նեղացած

էր: Մենք էլ մեր հերթին պարոն «Ք»-ին լուր ուղարկեցինք, որ ամեն ինչ լավ է, անհանգըստանալու

կարիք չկա: Ճաշում էինք, երբ հնչեց դռան զանգը: Մայրիկն ասաց.

-Վարպետ Մոմեդն է, դեմքդ խոժոռիր, եթե հարցնի Զեյնաբը որտեղ է, կասես՝

մենք չգիտենք:

Նման խաղերի տրամադրություն չունեի, ամաչում էի, որևէ բան ձևացնել չէի

կարող: Տհաճությամբ դուռը բացեցի և քարացա. Զեյնաբն էր` սևամորուս, խոժոռադեմ

մի երիտասարդի հետ մոտոցիկլետի վրա նստած: Ինձ տեսնելուն պես մոտոցիկլետի

վրայից ուրախացած թռավ, բարևեց, շեմին կանգնեց: Տղամարդը գլուխը

կախել էր: Սթափվեցի` առանց գլխաշորի էի, հետ քաշվեցի, դռան հետևից ասացի․

հիմա կգամ: Շտապով ինձ տուն գցեցի, շապիկ հագա, գլխաշորս կապեցի: Մայրիկն

աղոթք անելու սև գլխաշորը ձեռքին` հետևիցս վազում էր ու խոսում. «Վերադարձե՞լ

է, ինչ-որ մեկի հե՞տ: Կոմիտե՞ է գնացել: Աստված գիտի` գլխներիս ինչ է բերելու»: Հետո

առաջ անցավ ինձնից: Երիտասարդը հարգալից ողջունեց, ասաց. «Հարգարժա՛ն

տիկին, այս աղջիկն իմ հեռավոր ազգականուհին է: Նրա հայրն իմ հանգուցյալ հոր

մտերիմ ընկերներից էր, վաղուց ենք ճանաչում իրար»: Մայրիկն ընդհատեց. «Հազար

տեսակ պատմություններ ենք լսել արդեն: Նա ասում էր` ծնողներ չունի, հիմա

ինչպե՞ս պատահեց, որ միանգամից այսքան շատ ազգական ու բարեկամներ

հայտնվեցին»: Երիտասարդը գրպանից հանեց աշխատանքային վկայականը, ցույց

տվեց մայրիկին: «Ես սրբապատկերների խանութում եմ աշխատում, խնդրեմ, սա

էլ վկայականս: Զեյնաբը եղբորս հարսնացուն է: Կռվի ժամանակ ականը պայթել է,

բեկորը հարվածել է եղբորս գոտկատեղին, հաշմանդամ է դարձել: Խնդրում եմ թույլ

տաք աղջկան որոշ ժամանակ ձեր տանը մնա, մինչև եղբայրս կորոշի իր անելիքը,

նրան փողոցում թողնելը ճիշտ չէ»: Զեյնաբը մոտեցավ, ականջիս տակ փսփսաց.

«Սուտ է ասում, նա կոմիտեում է աշխատում»:

Անելանելի վիճակում էինք․ եթե իսկապես կոմիտեի աշխատակից էր, համաձայնելուց

բացի ուրիշ ճար չունեինք: Գնալուց առաջ երիտասարդն ասաց, որ մենք ենք պատասխանատու

Զեյնաբի համար, և Աստված չանի, եթե նրա գլխից մի մազ պակասի:

145

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈԼԻ ԹԱՐԱՂԻ

Վերադարձանք սկզբին: Ամեն ինչ սկսվեց նորից: Զեյնաբն ուրախ էր` տիրոջը

գտած շան նման: Չադրան հանեց, կախվեց վզիցս, համբուրեց այտերս: Հետո վազեց,

վերցրեց ավելը և սկսեց տունը մաքրել: Մայրիկը չէր կարողանում թաքցնել իր

գոհությունը, երբ Զեյնաբը մաքրություն էր անում: Ասաց. «Կրակի կտոր է: Շատ լավ

գործ է անում: Երանի, խելառ չլիներ: Գնացել, կոմիտեում բողոքել է, հիմա ստիպված

ենք նրան պահել»:

Հորաքույր Մալաքը մեր տանն էր ճաշելու: Ի՞նչ էինք ասելու նրան, չգիտեինք:

Եթե կոմիտեի անուն լսեր, կուշաթափվեր: Պարոն «Ք»-ն էլ կխզեր կապերը մեզ հետ:

Որոշեցինք զանգել հորաքրոջը, մի պատրվակ հորինելով միասին ճաշելը հետաձգել:

Զեյնաբը քթի տակ երգելով գործ էր անում և ծիծաղում էր ինքն իրեն: Երբ վերջացրեց,

ցանկություն հայտնեց լողանալու: Հիշեցինք գինիների մասին: Ես աստիճանները

չորս-չորս թռչելով ներքև վազեցի` պարզելու, արդյո՞ք գինին այնտեղ է, թե՞ տարել

են: Արկղերն իրենց տեղում էին: Վերադարձա: Զեյնաբին ասացի` հետո կլողանաս:

Մայրիկին աչք-ունքով հասկացրի, որ հսկի նրան, մինչև գինու շշերը տեղափոխեմ

ավտոտնակ: Մայրիկն ասաց. «Սիրելի՛ս, էդ աղբը դատարկիր արտաքնոցում, շշերն

էլ մի ամայի տեղ տար, թափիր»:

Իմ ապրանքը չէր, բայց այլևս պահել չէի կարող: Մինչ Զեյնաբը ճաշում էր, թափեցի

գինին, դատարկ շշերը լցրեցի պարկերի մեջ, տեղավորեցի մեքենայի բեռնախցիկում,

տարա քաղաքի արևմտյան թաղամասը: Ընկերներիցս երկուսն այնտեղ

կիսակառույց շինություն ունեին, ամայի, ապահով թաղամաս էր: Սպասեցի` շուրջս

խաղաղվեց, պարկը նետեցի մի պատի տակ, շտապ վերադարձա: Զեյնաբն արդեն

ճաշել էր, նախկինի նման փռվել էր հատակին ու խռմփացնում էր: Դեմքը շողում էր:

Երևում էր` կուշտ էր, հանգիստ, բախտավոր: Խղճացի նրան: Կռիվ էի տալիս ինքս

ինձ հետ: Ամեն անգամ, երբ ստում էր կամ մի նոր պատմություն հորինում, ավելի

էր գեղեցկանում: Շուրթերը կարմրում էին, աչքերը փայլում էին, բերանը կիսաբաց

էր մնում: Գուցեև ճիշտ էր ասում, և սուտը մերկացնող այդ ճշմարտությունը, որը

բացում էր գաղտնիքի վարագույրը, վախ էր ծնում նրա հոգում, և այդ երկյուղն էր,

որ կրկնապատկում էր նրա գեղեցկությունը:

Դուռը թակում էին: Մոմեդն էր: Ներս մտավ: Վշտացած էր, ամոթահար: Գլուխը

կախ էր, ձայնը փորից դուրս չէր գալիս: Նույն Մոմեդն էր` ազնիվ, պատկառելի ու

վստահելի: Մի կերպար էինք հորինել նրա անունով` կոպիտ, ահարկու: Հիմա, երբ

նայում էինք նրան անցյալի աչքերով, տեսնում էինք, որ Զեյնաբն է խաբեբան: Նա

խելագար էր, հոգեկան հիվանդ: Պատմություններ էր հորինում, մեզ էլ ներքաշում

այդ պատմությունների մեջ:

Մայրիկը հարգալից բարևեց Մոմեդին, առաջարկեց նստել, թեյ հյուրասիրեց: Զեյնաբին

ասացի, որ պետք է Մոմեդի հետ գնա: Նա երկու ձեռքերով կախվեց թևերիցս,

արցունքները հոսեցին աչքերից: «Երդվում եմ Ղուրանով: Աստծո անունով եմ երդվում,

այս մարդը Շեմրից էլ վատն է, հարյուր աղջկա է դժբախտացրել: Հավատացե՛ք,

եթե ուզում եք, այս երեկո կարող ենք գնալ մորաքրոջ տուն, նրանք այնտեղ են: Եթե

ինձ ուղարկեք, Աստծո և կոմիտեի առաջ պատասխան եք տալու»:

146

Ես ու մայրիկը փսփսոցով էինք խոսում: Զեյնաբն աչքը չէր կտրում մեզնից:

Նյարդայնացած էր, յուրաքանչյուր ակնթարթ նոր կերպարանք էր առնում: Ջրի վրա

ընկած թղթի կտորի էր նման, ամեն ալիքի հետ մռայլվում ու լուսավորվում էր: Չէր

կարողանում կողմնորոշվել ժամանակի ու տարածության մեջ, պտույտ էր տալիս

խառնաշփոթ իրադարձությունների, ճշմարտության ու կեղծիքի արանքում: Խղճում

էի նրան: Ձգվում էի դեպի նա, բայց անմիջապես էլ փախչում նրանից: Խորհրդավոր

ու առեղծվածային մի բան կար նրա էության մեջ, որ դյութում ու ահաբեկում էր

միաժամանակ: Խավարով պատված անծանոթ տեղանքի էր նման` լի սպասումով,

անակնկալներով ու անորոշությամբ: Նրան ինչ-որ սահմաններում հնարավոր չէր

տեղավորել: Մղձավանջի պես էր` անկանոն, ցրված, տրամաբանությունից դուրս

արարքներով, զուրկ ընդունելի «պիտի»-ներից:

Կրկին վիրավորվածի, չքմեղի կերպարանք առավ: Ինձանից օգնություն էր ակնկալում:

Արտասվակալած աչքերով, ներողություն հայցողի մեղմ ձայնով ասաց. «Լոգարանում՝

ցնցուղի տակ կանգնած, Աստծու հետ էի զրուցում: Աղոթք չեմ անում, ճիշտ

է, բայց Բարձրյալի հետ հաճախ եմ խոսում: Երբ Մոմեդն ինձ բերեց այստեղ, մտածեցի

դրախտ եմ ընկել: Մեծ տիկինը հրեշտակի էր նման, դուք` նույնպես: Արտասվեցի

ցնցուղի տակ կանգնած, Աստծուն ասացի` սրանք լավ մարդիկ են, պիտի

ճշմարտությունը նրանց ասեմ: Մոմեդն ինձ ասել էր` եթե բերանս բացեմ, Մեծ տիկինն

ինձ դուրս կանի: Չգիտեմ ինչու խոսեցի, բայց ստել չէի կարող»:

Վստահ էի` ճշմարտությունն էր ասում, եթե նույնիսկ խաբում էլ էր, սիրտս ուզում

էր հավատալ նրա ստերին: Մայրիկն ասաց. «Այս աղջիկը խելառ է, խելքը տեղը չէ:

Չգիտի` ով է, որտեղից է, ինչ գործի է»:

Գուցե, բայց մե՞նք ովքեր ենք: Մենք, որ արմատներ ու ակունքներ ունենք,

ամրագրված ծննդյան տարեթվեր ու ամսաթվեր: Մեր մահվան օրն էլ կարձանագրվի:

Մենք հայտնի մարդիկ ենք` հարգարժան, իմաստուն մտքերով ու սահմանափակ

հնարավորություններով, ըմբռնելի աշխարհայացքով ու փոքր ցանկություններով

և մեծ վախերով: Մենք ովքե՞ր ենք:

Մոմեդին ասացի. «Զեյնաբը մեզ մոտ կմնա, նրան ոչ մեկին էլ չենք տա»: Մայրիկը

շվարած ինձ նայեց: Ցանկացավ առարկել, թույլ չտվեցի: Կրկնեցի խոսքերս, ուրախությունից

սիրտս ուժգին տրոփեց: Մոմեդը թեյը գլուխը քաշեց, վեր կացավ, հաջողություն

մաղթեց ու հեռացավ:

Հենց դուռը փակվեց, Զեյնաբն ուրախության ճիչ արձակեց, սկսեց քրքջալ: Նրա

քրքիջը վերջ չուներ: Չէի հասկանում` ծիծաղում է ուրախությունի՞ց, թե՞ մեզ հիմարացնելու

համար: Կարևոր չէր: Ես իմ գործն արել էի և ուրախ էի դրա համար: Ուզում

էի նստել, ականջ դնել նրա պատմություններին: Ես էլ հազար տեսակ չպատմված

պատմություններ ունեի ներսումս բանտարկված: Գուցե մայրիկի ցանկություններն

իրականությո՞ւն դառնան: Ամուսնացնենք նրան, ամուսինը Մոհանդեսի մոտ կաշխատի,

երեխաները կմեծանան, կգնան Եվրոպա և… և… և…

Լուռումունջ ճաշեցինք: Յուրաքանչյուրն իր մտքերի մեջ էր, յուրաքանչյուրի հոգում

նոր մտքեր ու թաքուն ցանկություններ էին խմորվում: Ոչ մեկն իրեն նման չէր:

147

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈԼԻ ԹԱՐԱՂԻ

Ժամը չորսն էր` Զեյնաբն արթնացավ: Թախծոտ էր: Ասաց` վատ երազ եմ տեսել,

ու լռեց:

Մայրամուտին հեռախոսը զանգեց: Սրբապատկերների խանութի աշխատողն

էր: Ուզում էր Զեյնաբի հետ խոսել: Մայրիկը քնից վեր թռածի նման մի կերպ սթափվեց

ու խուճապահար ինձ նայեց: Դրսից աղմուկ-աղաղակ լսվեց, հետո` տագնապի

ազդանշաններ ու ցաքուցրիվ կրակոցներ: Սիրտս ահ ընկավ: Փորձեցի չկորցնել

ինքնատիրապետումս: Մայրիկը քաշեց վարագույրները, նախասրահի դուռը կողպեց:

Կասկածամտությամբ նայեց Զեյնաբին, խոժոռվեց:

Զեյնաբը վերցրեց լսափողը, լուռ լսեց: Սփրթնեց: Դառնություն ու պայքարողի

անզոր ճիգեր հայտնվեցին դեմքին: Խայտացող աչքերը սառն ու անկենդան դարձան:

Ասես հասուն կին լիներ, որի նուրբ մաշկի տակ հազարավոր ծանր փորձություններ

ու դժվարություններ էին բնակություն հաստատել: Լսափողը փոխանցեց

մայրիկին, ասաց` պիտի գնամ, ու գնաց կապոցը վերցնելու:

Սրբապատկերների խանութի վաճառողը մայրիկին բացատրեց.

-Եղբայրս որոշել է ամուսնանալ Զեյնաբի հետ, քանի որ մայրս հավատացյալ կին

է, ցանկանում է Զեյնաբին որոշ ժամանակ իր մոտ պահել: Աստծո հաջողությամբ

ձեզ էլ հարսանիքին կհրավիրենք:

Մայրիկն ասաց.

-Պա՛հ-պա՛հ, շնորհավոր: Ի վերջո, բոլոր ջահելներն էլ պիտի ամուսնանան:

-Ի ուրախություն ձեզ,- պատասխանեց Զեյնաբը և շալը գլխին քաշեց:

Ասացի.

-Լսի՛ր, անպայման չէ, որ գնաս: Մի՛ վախեցիր: Մեր տանը մնա, մինչև Մոհանդեսը

գա, ասեմ` կոմիտեի պետի հետ խոսի:

-Ի՞նչ կոմիտե,- պատասխանեց ու ճամփա ընկավ:

Հարցրի.

-Էս վաճառողի ու ամուսնության մասին պատմությունները ճի՞շտ են, թե քո

հերթական պատմություններից են:

Ծիծաղեց: Նրա ծիծաղը դառն էր, դժբախտ: Ասաց.

-Ի՞նչ տարբերություն, դժբախտ մարդը ուր էլ գնա, դժբախտ է:

Հասել էր դռան մոտ, շրջվեց, ինձ նայելով ասաց.

-Կեսօրին երազ տեսա. իբր դրախտում էի: Հետո մեկը մազերիցս քաշեց, ասաց․

գնա՛, քո տեղն այստեղ չէ, դու դժոխքի ապրանք ես: Երբ արթնացա, հասկացա`

պիտի գնամ:

Ուզում էի կանգնեցնել նրան, ուզում էի մեկ անգամ էլ սրտիս լսել` խոհերիս ու

իղձերիս, ստերիս համար: Բայց քարացել էի, համարձակությունս չէր հերիքում:

Հեռանալուց առաջ Զեյնաբը թռուցիկ հայացք նետեց վրաս: Արցունքները հոսեցին

աչքերից, դեմքը շրջեց, գնաց: Մայրիկը հարցրեց.

-Քո կարծիքով ճի՞շտ էր ասում:

148

ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՍՈՒՍԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բանասիրական գիտությունների

դոկտոր

Թումանյանի ծննդյան 150-ամյակին

ընդառաջ

«ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

- ԷԴՎԱՐԴ ԱՆՏԻՆՅԱՆ.

«ՀԱԶԱՐԱՆ ԲԸԼԲՈՒԼ»

Թումանյանը հայ պոեզիայի «Հազարան բլբուլն» է։

Վիկտոր Կոչևսկի

Յուրաքանչյուր արվեստագետի կյանքում միշտ լինում է մի գործ, որն առանձնահատուկ

կարևորություն է ունենում նրա համար, որի մեջ նա տեսնում է իր գեղագիտական

ընկալումների ամենախոր մարմնավորումը։ Հովհաննես Թումանյանի

համար այդ գործը «Հազարան բլբուլն» է, որը շուրջ երեք տասնամյակ եղել է բանաստեղծի

գեղարվեստական մտորումների առանցքը, իսկ կյանքի վերջին օրերին՝

պոեմն ավարտի չհասցնելու ամենամեծ ափսոսանքը.

«Կացեք մի սարքվեմ, նստեմ, պարապեմ, «Հազարան բլբուլս» գրեմ, տեսեք, թե

ինչ է լինելու։ Ինչ «Անուշ», ինչ բան - էնպես մի բան եմ տալու, որ մեր նկարիչները,

երաժիշտները գնան ու գնան, ինչքան նյութ ուզենան՝ թող առնեն»,- ասել է Թումանյանը։

150

Հեքիաթը գրողի ուշադրության կենտրոնում հայտնվել է դեռևս նրա ստեղծագործական

կյանքի արշալույսին։ Առաջին անգամ բանաստեղծը «Հազարան բլբուլը»

գրի է առել 1895թ. գարնանը՝ Ջալալօղլուց Դսեղ ճանապարհին, երբ գիշերել է Վարդաբլուրում։

Մի ծեր գյուղացու պատմած հեքիաթներից պոետին ամենից շատ դուր է

եկել «Հազարան բլբուլը»։ Այդ օրվանից Թումանյանը ուր եղել է, միշտ ձգտել է լսել ու

գրի առնել նոր ու նոր տարբերակներ։ Երկրորդ տարբերակը նույնպես Լոռում է լսել՝

Ս.Գրիգորի վանքի մոտերքում՝ Ձաղիձորի գոմահանդում մի պարսիկից, լսել է ու

գրի առել նաև Քարինջ գյուղի ջրաղացպանից, Թիֆլիսի բաղնիքի աշխատողներից,

նաև 1901թ., երբ բնաստեղծը Ախալքալաք էր գնացել Փարվանա լիճը և Թմկաբերդի

ավերակները տեսնելու նպատակով։ Թմկաբերդի ճանապարհին՝ կառքի մեջ, նա

ոգևորված արտասանում էր ոչ միայն «Թմկաբերդի առումից», այլև «Հազարան

բլբուլից» հատվածներ։ Ամբողջ կյանքում, ուր որ եղել է պոետը, միշտ հետաքրքրվել

է «Հազարան բլբուլով», ձգտել է ծանոթանալ հնարավոր բոլոր տարբերակներին։

Անի գնալու ժանապարհին երկու օր կանգ է առել Ավետիք Իսահակյանի տանը և

ջրաղացպանից ու գյուղացիներից գրի առնելով հեքիաթներ ու ժողովրդական երգեր,

դարձյալ հարցուփորձ է արել «Հազարան բլբուլի» մասին։

Թումանյանը կյանքի ողջ ընթացքում երբեք առիթը բաց չէր թողնում «Հազարան

բլբուլի» տարբերակները գրի առնելու. պատերազմի տարիներն այս իմաստով նույնպես

բացառություն չէին։ 1914թ. Արևմտյան Հայաստանի Զետկան գյուղում նա գրի

151

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 150-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ

է առնում «Հազարան բլբուլի» երկու տարբերակ՝ լսելով երկու հեքիաթասաց գյուղացիների։

Մշտապես լինելով պատմական դեպքերի հորձանուտում՝ նա երբեք չէր

մոռանում արվեստագետի, բանագետի ու բանահավաքի, ազգագրագետի, մշակութային

գործչի իր հետաքրքրությունները։ Եվ ահա նրա օրագրում, վիճակագրական

տվյալների, հայերի ու քրդերի ապրելակերպի, կենցաղի, զենքերի, ողջ ու նահատակված

մարդկանց ճակատագրերի, պատմական անցյալի և այլ խնդիրների մասին

գրառումների կողքին հայտնվում են «Հազարան բլբուլ» հեքիաթի երկու տարբերակ,

որոնցից մեկը պատմել էր 42-ամյա Սերոբ Մարգարյանը, մյուսը՝ 36 տարեկան Ավետիս

Կարապետյանը. վերջինիս պատմածն ուներ «Սինամ թագավորի հեքիաթը»

վերնագիրը։ Երկուսն էլ հեքիաթը լսել էին Կարսում։ Հայոց վշտի ծովում անգամ

գրողը կարողանում էր համադրել հայի ապագայի ու ներկայի համար պայքարող

մարտիկին, ազգի նահապետին, արվեստագետին, հետազոտողին ու գիտնականին,

պատմաբանին ու բանահավաքին։ Օրեր անց, երբ Թումանյանը նորից Զետկանում

էր, նա իր աչքով տեսավ առանց բացառության բոլոր զետկանցիներին, այդ թվում

նաև ասացողներին, խոշտանգված ու Եղեռնի զոհ դարձած։ Գյուղի բնակիչներից

չէր փրկվել ոչ ոք, և եթե Թումանյանը մի քանի օր առաջ դուրս եկած չլիներ այդ

գյուղից, ինքն էլ կդառնար օրերով անթաղ մնացած այդ զոհերից մեկը։ Միայն պատահականությունն

ու նախախնամությունը փրկեցին բանաստեղծի կյանքը, իսկ

նա այդ ամենը տեսնելուց հետո չկարողացավ կենտրոնանալ «Հազարան բլբուլի»

մշակման վրա և երբեմն էլ, հուսահատ պահերին, դիակների, արյան ու ավերակների

աշխարհում, խորհեց, թե գուցե մարդը գազանից մարդ չի դառնա, որքան էլ

արվեստի ուժը վիթխարի լինի։

Այսպես բանաստեղծը հավաքել էր «Հազարան բլբուլի» մոտ 60 տարբերակ,

որոնցից 15-ը անձամբ էր գրի առել։ Իսկ գրել սկսել է 1898թ., երբ ավարտեց «Երգչի

վիշտը» հատվածը։ Թումանյանը սովորություն ուներ իր ստեղծագործությունները,

դեռ մինչև լույս աշխարհ գալը, ընթերցել մտերիմների, գրական ընկերների և

նույնիսկ իր զավակների համար, ստեղծագործելու ընթացքում ստուգել իր հղացման,

դեռևս անավարտ երկի ազդեցությունը շրջապատի վրա և շարունակել արվեստում

իր որոնումները՝ ընթերցողի կարծիքի հաշվառմամբ։ Այսպես «Հազարան բլբուլը»

առաջին անգամ քննարկման առարկա դարձավ «Վերնատանը» և հմայեց բոլոր

վերնականներին՝ ասել է թե մեր դասական դարձող մեծերին։ Թումանյանի համոզմամբ

Դերենիկ Դեմիրճյանի «Կյանքի տեսիլը», Շանթի «Հին աստվածները» ազդեցություններ

են «Հազարան բլբուլից»։

«Հազարան բլբուլը» ի սկզբանե բանաստեղծին հետաքրքրել է որպես մի ստեղծագործություն,

որը պատասխանում է մարդկության կյանքում արվեստի նշանակության

ու դերի հարցերին։ Դստեր վկայությամբ «Թեև… միշտ ոգևորված խոսում էր

«Հազարան բլբուլից», բայց քիչ էր պարապում, մեկ-մեկ։ Երբ տրամադրությունը

լավ էր լինում, հանում էր «Հազարան բլբուլի» պորտֆելը, հատվածներ էր կարդում,

իսկ չգրված տեղերը ոգևորված պատմում։ Թվում էր, թե գրված է արդեն, այնքան

ուժեղ էր տպավորությունը»։

152

Հովհաննես Թումանյանը շատ բարձր էր գնահատում «Հազարան բլբուլի հայկական

ժողովրդական տարբերակը։ Համեմատելով արևմտյան «Կապույտ թռչունի»

հետ՝ նա գերադասում է արևելյանը, որը գրողի կարծիքով, «խոշոր առավելություն

ունի՝ սանձարձակ ֆանտազիա, էկզոտիկ բնավորություն, խորություն, նրբություն.

Շատ քչերն ունեն էս տեսակ բան։ Կատարյալ հեքիաթ է։ Միայն հունական միֆոլոգիան

թերևս ունի էս հարստությունը»։

Վերջին անգամ «Հազարան բլբուլով» պոետը լրջորեն զբաղվել է 1914թ. Ցագվեր

ամառանոցում։ Դստեր՝ Նվարդի վկայությամբ, հայրը թեև թույլ էր ու հոգնած, բայց

«Հազարան բլբուլն» էր գրում երգախառն, պատանիների համար։ Սակայն հերթական

անգամ պատերազմն ու քաղաքական հանգամանքները, համազգային մեծ

ողբերգությունը խանգարեցին։ Թումանյանը մտադիր էր հեքիաթը գրել որպես

դրամատիկական պոեմ, սակայն ինչպես խոստովանում է՝ «ժամանակը չի. Դրա համար

ուրիշ օրեր են հարկավոր, ուրիշ տրամադրություն՝ հանգիստ կյանք ու

հարմարություն, որ ինձ չխանգարեն… էդ հիմա անհնար է»։ Դստեր վկայությամբ

Առաջին աշխարհամարտը սկսելու օրվանից հայրն այլևս չի զբաղվել այդ հեքիաթով,

սակայն իր բոլոր ընկեր-բարեկամների հետ արվեստի մասին գրեթե յուրաքանչյուր

զրույցի պահին հիշատակում էր «Հազարան բլբուլը», ոգևորվում և մշտապես ապրում

պոեմն ավարտելու երազանքով. 1919թ. օգոստոսի 14-ին ասել է. «Մեկ էս պոեմը,

մեկ էլ մի քանի դրամա ունեմ սկսած, եթե գրեմ, գոհ կլինեմ. «Հազարան բլբուլը»

գեղարվեստի աշխարհն է - էն կախարդական աշխարհն է, ուր քեզ կտանի ոգևորությունը։

Ոգևորությունն էստեղ հրեղեն ձին է՝ Պեգասը։ Ոգևորությունը խենթ

է ու սանձարձակ։ Շատ նուրբ պետք է լինել, կոպտությունը նա չի տանի։ Բայց

153

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 150-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ

ոգևորությունը սահման չի ճանաչում՝ նա կտանի, կգնա… զգույշ պիտի լինել, ոսկի

սանձով պիտի պահել - այսինքն՝ չափի զգացումով, որ ամենակարևորն է կախարդական

աշխարհ մտնելուց հետո»։

1919թ. մարտի 16-ին պոետն ասել է. «Չափը կյանքում և ամեն բանում կարեվորագույնն

է։ Չափը՝ ոսկե սանձը, մարդը երբեք ձեռից բաց չպետք է թողնի»:

Թումանյանը չէր թաքցնում այն բոլոր խորհրդանիշ ընդհանրացումները, որոնք

պատրաստվում էր արտահայտել հեքիաթի հերոսների, կենդանիների, նույնիսկ

իրերի ու առարկաների ներկայացմամբ: «Հազարան բլբուլում» պատկերավոր եմ

տվել՝ հրեղեն ձին՝ ոսկե սանձով։ Էդ ոսկե սանձը հենց էն չափն է, չափի զգացումը…»

«Հազարան բլբուլի» մասին Թումանյանը խոսում էր ամեն անգամ, երբ զրույցի

թեման արվեստն էր ու նրա դերը, և ամեն անգամ պոետը փորձում էր մեկնաբանել

նաև իր խոհերը, որոնք արտահայտել ու արտահայտելու էր հեքիաթ-պոեմի մեջ։

Բնականաբար մեծ էր ցավն ու ափսոսանքը իր ստեղծագործական ամենանվիրական

ծրագիրն անկատար թողնելու համար. «Ինչքան քար եմ ժողովել, ամեն

տեսակի ու գույնի անգին քարեր՝ գոհար, զմրուխտ, լալ, անվերջ… Ասես մի գեղեցիկ

պալատ պիտի կառուցեմ»։

1922թ. նոյեմբերին՝ կյանքի մայրամուտին, ասում էր. «Խանգարեցին, չթողեցին

մարդ իր գործով կենա… Ի՞նչ եմ գրել մինչև հիմա, մի քանի տող բան, էն էլ ձեռաց,

ոտի վրա, ի միջի այլոց և կամ հիվանդ ժամանակ… Ափսոս, իմ «Հազարան բըլբուլը».

Ինձ չորս ամիս է հարկավոր, չորս ամիս հանգիստ թողնեն, չխանգարեն, և

իմ «Հազարան բլբուլը» կգրեմ»։ 1923թ. հունվարի 13-ին կրկնում է. «Ախ, երանի

154

«Հազարան բըլբուլս» գրած լինեի… ինչ լավ կլիներ…»։

Թումանյանի այդ նվիրական երազի մասին գիտեին ոչ միայն մտերիմներն ու

հարազատները, այլև բոլորը... Նույնիսկ Չարենցի՝ մահամերձ պոետին ուղղված

1923թ. հունվարի 1-ի հայտնի նամակում հիշատակվում է «Հազարան բլբուլը».

«Սիրելի Թումանյան, ես խորապես հավատում եմ, որ Դուք կառողջանաք, կկազդուրվեք

և կնվիրեք մեզ Ձեր «Հազարան բլբուլը», որի մասին լսել եմ և մանկությունից

և սրտատրոփ սպասում եմ կատարմանը»։

Նույնիսկ հիվանդանոցում զրույցներն այդ մասին չէին դադարում։ 1923թ. հունվարի

21-ին, երբ բժիշկ Սաղյանը հարցնում է, թե ինչու «Հազարան բլբուլը» չավարտեց,

Թումանյանը՝ հիշելով, թե ինչպես 1898թ. լսել էր, որ Շուլավերում Չոբանանց Վարդանը

«Հազարան բլբուլի» տարբերակներ գիտի ու շտապել նրա մոտ ու տեղում

իմացել, որ նախորդ օրը մահացել է, պատասխանում է․ «Վախում եմ ես էլ Չոբանանց

Վարդանի օրն ընկնեմ, էնքան քաշ տվի, որ էլ չըգրեմ»։ Իսկ մահից մի ամիս առաջ

քաղցկեղով հիվանդ բանաստեղծն ասում է. «Երանի թե «Հազարան բըլբուլս» գոնե

որպես հեքիաթ գրած լինեի, ինչ լավ կլիներ։ Ախ, մի վեր կենամ… հիմա, որ լավացա,

էլ ոչ ոք չի պոկի ինձ իմ գրասեղանից։ Գարունքի հետ «Հազարան բլբուլը», աչքերս

բացվեն, ինչեր եմ թափելու, ինչեր եմ թափելու՝ հեքիաթների, լեգենդների հեղեղ»։

Այնուամենայնիվ պոեմն անավարտ մնաց։ Թումանյանի «Հազարան բլբուլի»

մի քանի հատվածներ էլ, մասնավորապես, սկիզբը, կորան ցարական ոստիկանատանը,

երբ 1911թ. հունվարին բանաստեղծին ձերբակալեցին «Հորիզոնի» խմբագրատանը,

իսկ նրա բնակարանում, 4 ժամ խուզարկելուց և ապօրինի զենքի պահեստ

չգտնելուց հետո, ոստիկանատուն տարան ձեռագրերի 12 պարկ, որոնց մեջ էին նաև

«Հազարան բլբուլի» ձեռագրերը։ Բանտարկությունը տևեց մեկ օր, արդյունքում անհետ

կորան Թումանյանի 2 պարկ ձեռագրերը։

«Հազարան բլբուլը» անավարտ էր, բայց բանաստեղծը միշտ իր երեխաներին

օրինակ էր բերում հեքիաթի հերոս Արեգին, ով իր կամքի ուժով անասելի դժվարություններ

հաղթահարեց՝ գազանին մարդ դարձնելու համար, կարդում էր պոեմից

հատվածներ։ Սակայն տարիներն անցնում էին, իսկ «Հազարան բլբուլն» այդպես

էլ չէր գրվում։ 1916թ. մայիսի 19-ին բանաստեղծն ասում է. «Կյանքս էլ «Հազարան

բլբուլն» է դառնալու… չի գրվելու, չի լինելու… Ամենալավ բաները հավաքեցի, ամենալավ

ճանապարհներն ընտրեցի ու ամենալայն ծրագրերը կազմեցի և ոչինչ չեղավ,

ոչինչ… Բոլոր ծրագրերս խորտակվեցին, հոգիս տակնուվրա եղավ, խանգարվեց…»։

Հիրավի, մեր ժողովրդի համար աննախադեպ ողբերգական ժամանակից, կյանքից

ու շրջապատից ստացած կենսական ազդակները թույլ չտվեցին ավարտել, ամբողջացնել

«Հազարան բլբուլը», որն անկատար մնաց, ինչպես Կոմիտասի «Անուշը»,

ինչպես բազմաթիվ հայ արվեստագետների հազարավոր ստեղծագործական ծրագրեր

ու նվիրական երազներ։ Թումանյանն իր 50-ամյակի օրերին երիտասարդ գրողների

երեկույթին պատմել է, թե ինչպես մի օր Աղայանը կանչել է իրեն և հանձնել

155

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 150-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ

իր մտահղացած, բայց չգրված երկերի ցուցակը՝ ասելով թե ինքը ժամանակ չի

ունենա գրելու-մշակելու և թող նա շարունակի իր գործը. «Այ սիրելի Ղազարոս, պատասխանեցի,

էդպիսի մի ցուցակ էլ ես ունեմ, թերևս դրանից էլ երկար, բա ո՞ՙնց

անեմ։ Ղազարը լռեց»․․․

Ահա այդ ցուցակից է, որ բանաստեղծ Էդվարդ Անտինյանը ընտրեց Թումանյանի

անավարտ մնացած գործերից ամենասիրելին, ամենանվիրականը։ Եվ վիթխարի

համարձակություն էր պետք նրա անավարտ հեքիաթին ձեռք մեկնելու համար։

Լոռեցի Էդվարդ Անտինյանը հայ գրականության մեջ առաջինն էր, որ գնաց այդ համարձակ

քայլին։

Համաշխարհային արվեստի և մշակույթի պատմության մեջ հազվադեպ են, սակայն

պատահում են արվեստագետներ, որոնք փորձում են իրականություն դարձնել

իրենց մեծ նախորդների անկատար մնացած ստեղծագործական ծրագրերն ու երազները։

Այդպես Վալերի Բրյուսովն է 1914-1916թթ. շարունակել Պուշկինի «Եգիպտական

գիշերները», Էդգար Հովհաննիսյանը՝ Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես»

բալետը։ Ֆիրդուսին նույնիսկ իր «Շահ-Նամեի» մեջ ներառել է հազարավոր բեյթեր

(երկտող ոտանավորներ), որոնք գրվել էին նրան նախորդող Դաղիղի կողմից, ով

մահացել էր երիտասարդ տարիքում և չէր հասցրել ավարտել իր աշխատանքը։

Նոր սերունդը ներառում է դասական դարձած նախորդների անավարտ թողած

արվեստի գործերը և ավարտում դրանք՝ դրսևորելով նյութի նկատմամբ իր մտահը

ղացումը, գեղագիտական իր ընկալումը։ Եվ հաճախ հաջողվում է նոր խոսքն արվեստում

ներհյուսել նախորդի ասելիքին։

Էդվարդ Անտինյանը, ունենալով Թումանյանի պաշտամունք, առանձնահատուկ

սիրով ու ակնածանքով է մոտեցել բանաստեղծի յուրաքանչյուր բառին ու արտահայտությանը։

Թումանյանի տուն- թանգարանում, դպրոցականների մի միջոցառման

ժամանակ, լրագրողների «Ի՞նչ է տվել քեզ Թումանյանը» ընդհանուր հարցին

Անտինյանը պատասխանել է․ «Ամեն ինչ», ապա խոսքը մեկնել․ «Հայրս հյուլեն է

տվել, Մայրս սրտի տակ ինն ամիս պահել-լույս աշխարհ է բերել, մնացածը տվել է

Թումանյանը»: Անտինյանի պատկերավոր արտահայտությամբ «Ամեն բանաստեղծ

մի Սար է՝ իր աղբյուրներով, իր ծառ ու ծաղկով, իր սարվորներով. Թումանյանը

ամենասառնորակ ու անուշահամ աղբյուրներ, ամենաբուրումնավետ ու երփներանգ

ծաղիկներ, ամենաշատ սարվորներ ունեցող Սարն է. բարձր է, որովհետև բարձր

է նրա գրականությունը, գեղեցիկ է, որովհետև գեղեցիկի լուծույթից է շինած նրա

թանաքը: Գեղեցիկ է Նա ինքը: Մեր Արարատն է Թումանյանը»։

Եվ իրոք, Ամենայն հայոց բանաստեղծի սարը ամենաշատ սարվորներն ու ծաղիկներն

ունի, որոնցից յուրաքանչյուրն իր գույներն ու բույրերն ունի։ Եվ նա՝ մեր

օրերի բանաստեղծը դառնում է այդ սարվորն ու փորձում է իրականություն դարձնել

ամենամեծ սարի ամենանվիրական երազանքներից մեկը։

156

Էդվարդ Անտինյանը հանգամանորեն ուսումնասիրել է պոեմի՝ բանաստեղծի թողած

բոլոր սևագրությունները, օգտագործել է յուրաքանչյուր տողն ու բառը՝ գրեթե

առանց միջամտությունների՝ վստահ, որ այդ սևագրություններն անգամ գրականգեղարվեստական

մեծ արժեք են։ Իր առջև դրված խնդրին հեղինակը մոտեցել է

ամենայն պատասխանատվությամբ։ Դեռևս իր պոեմի ստեղծագործական հղացման

ընթացքում ոչ միայն ուսումնասիրել է այն ամենը, ինչ թումանյանագիտության

մեջ արդեն ասվել էր Ամենայն հայոց բանաստեղծի «Հազարան բլբուլի» մասին,

այլև խորհրդակցել է ժամանակի լավագույն թումանյանագետի՝ ակադեմիկոս Էդվարդ

Ջրբաշյանի հետ, և, շարունակելով Թումանյանին, ստեղծել իր պոեմը՝ անվանի

գրականագետի ու քննադատի խորհուրդների հաշվի առնելով։ Իսկ որտեղ

ներդաշնակ են քննադատն ու գրողը, այնտեղ շահում է արվեստի գործը։ Բանաստեղծի

համար ուղենիշ են եղել Ջրբաշյանի հավաստիացումներն այն մասին, որ

«Թումանյանի «Հազարան բլբուլի» չիրագործված մտահղացումը հայ գրականության

ամենամեծ կորուստներից մեկը դարձավ»։ Եվ Անտինյանը որոշել է, որ Ամենայն

Հայոցի «ազնվագույն մտահղացումը» չպետք է վերջակետվի։ Այսպես էր խորհում

արձակագիր Ալբերտ Հովհաննիսյանը՝ ժամանակին ողջունելով Անտինյանի

«հոգենպաստ ձեռնարկումը»՝ այն համարելով հոգևոր սովի, նաիրյան արմատներից

օտարվելու վտանգի դեմ մի պատվար, մեր համազգային Այգի-Հայրենիքին անհրաժեշտ

Հազարան Հավքի, մեր կյանքի հույսի ու լույսի սպասման երգ։ Նրա համոզմամբ

Թումանյանի պոեմը «պիտի նորովի գույնով ու խոսքի շքեղությամբ հառներ

Մեծավորի հոգեխորանից ու դառնար ամենաերևելի ընծայագիրը իր ժողովրդին ու

համայն մարդկությանը»։

Կարծում եմ, որ անողոք ու ամենաանաչառ քննադատը՝ ժամանակը, երբ որոշի

ապրող ու մեռնող գործերը, Թումանյան-Անտինյան «Հազարան բլբուլը» կապրի, քանի

որ արվեստի ուժի որոնումները կշարունակվեն բոլոր ժամանակներում, և նրանց

երկուսի այս գեղեցիկ հեքիաթը հոգեբանական ու գեղարվեստական նոր խորասուզումների

ու վերլուծությունների առիթ կտա։ Անտինյանի գեղագիտական զգացողությանը,

ներքին վերահսկողությանը գումարվել է արտաքին վերահսկողությունը

և նրա գործը դրանից միայն շահել է։

Էդվարդ Անտինյանը պահպանել է հեքիաթում և՛ թումանյանական պատումի

ձևը՝ հեքիաթի չափածո երգախառն ներկայացումը հեքիաթ-պոեմի ժանրում, և՛

Թումանյանի նախանշած հավերժական խորհրդանիշները, թեև ավելացրել է նաև

դրանց թիվը։ Այգին մնացել է բանաստեղծի զգացմունքների աշխարհը, ծերը՝ անհուն,

անես, որին ամենքն են նայում, իսկ ինքը՝ ոչ մեկի, որը «սկիզբ ու վերջն է»՝

ժամանակն է։ Ապարանքը, ուր հասնելու համար Արեգը բազում դառնություններ

ու դժվարություններ է հաղթահարում՝ գեղավեստի աշխարհն է։ Իսկ ժամանակը

սովորեցնում է այդ աշխարհին հասնելու համար կյանքի ցավերին նշանակություն

չտալ, մաքառել։ Սինամ թագավորի հեքիաթում՝ վշտերի աշխարհում, սրտագետ

Արեգը մտածում է «սիրտը սերին ինչ արավ, սերը սրտին ինչ արավ»։ Սակայն

վշտերի աշխարհից դուրս գալու ելքը դարձյալ Հազարան բլբուլն է, գեղարվեստի

վիթխարի ուժը։

157

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 150-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Էդվարդ Անտինյանի պոեմում ցուցադրվում է արվեստի հզոր ազդեցությունը մարդու

վրա և այն, որ բարոյական աշխարհում գիտությունն անկարող է, որովհետև,

ինչպես Թումանյանը կասեր, ցավեր կան, որոնց դեմ գիտությունը թույլ է, գեղարվեստը՝

կարող։ Հենց սա է, որ հղացվել ու անավարտ էր մնացել մեծ գրողի

պոեմում։ Հենց սա է ուղղորդել Անտինյանին, ով ոչ միայն շարունակել է Ամենայն

Հայոցին, այլև առաջադրել երջանկության իր բանաձևը, իր զգացմունքների աշխարհում

կառուցել է իր ապարանքը, որտեղ գեղարվեստի հզոր ուժին գումարվում է

արդարության զգացումը, սերն ու անաղարտ բնությունը, որտեղ հերոսների երջանիկ

ժպիտիների ներքո առկայծում է թումանյանական լույսը։

Այս ամենի միասնությունն է խոստանում գոյությունը՝ այն հեքիաթային, հավերժական

անթառամ այգու, ուր բոլոր ժամանակներում ձգտել ու ձգտելու են ամենքը։

Այդ է վկայում պոեմի Անտինյանի «Անթառամ այգու» ավարտը.

Էսօր էլ դեռ արդար Արեգն ու իր Լուսե տիրուհին

Կրկընում են հազարավոր տարիների հին ուղին։

Ջերմացնում են ու լիացնում իրենց լուսե ժպիտով.

Չեն հարցնում մարդ-կենդանի, ծառ ու ծաղիկ, ցամաք-ծով։

Ազնիվ Հավքն էլ, ոգեշնչված նրանց լույսով կենսատու,

Էն օրվանից մինչև օրըս երգ է ասում իր Այգում։

Ում հասու է նրա երգը, ինքն իրենից վերանում՝

Էն անթառամ այգում է նա ու երբեք չի ծերանում։

Այստեղ հեղինակն ընդգծում է նաև Սայաթ Նովայի բանաձևած ճշմարտությունը.

«Նաքազ մարթն քիզ չի տեսնի, դուն նըրա պա՛սն իս քամանչա՛», ասել է

թե ճշմարիտ արվեստը հասու չէ ամենքին, շատերի համար «պաս» է և նրանց

«չի սպառնում» անթառամ այգին ու հավերժ երիտասարդությունը։ Առհասարակ

«Հազարան բլբուլը» հույսի ու լույսի խորհրդանիշ դիտելը ելակետային է եղել հեղինակի

համար։

Էդվարդ Անտինյանի պոեմը առաջին հրատարակությունից առաջ և հետո անցել

է փորձագիտական լուրջ քննություն և ընդունվել է ինչպես մասնագետների, այնպես

էլ ընթերցողների լայն շրջանակի կողմից՝ սպառվելով մինչև վերջին օրինակը։

Գրականագետ Տորք Դալալյանի գնահատականով պոեմը ամբողջացել է «պատշաճ

մակարդակով», պահպանվել են թումանյանական մտահղացումները և պոեմի

հիմնական կառուցվածքը, ոճը և ժողովրդական կոլորիտը։ Լյուդվիգ Դուրյանը վըստահեցնում

է. «Բանաստեղծը կարողացել է ամբողջական դարձնել Մեծ Լոռեցու կիսատ

թողած գործը»։ Իսկ շարքային ընթերցողը՝ մանկավարժ Ջուլիետա Ասատրյանը

Թումանյան-Անտինյան պոեմում հայտնաբերում է իր համար հեքիաթային աշխարհ

մտնող մի բանալի՝ «հրաշագործ մի ուժ, որ կոչվում է Արդարություն, Ճշմարտություն,

երջանկաբեր ուժ, որն անպայման գալու է, և մարդն իր արվեստով ու արհեստով,

158

իր իմացությամբ ու գիտակցությամբ իշխելու է Նորին մեծություն աշխարհին»։ Ճարտարապետ

Վաչագան Թադևոսյանն էլ՝ պոեմի ընթերցումից հետո, իրեն զգալով

«սարսափելի ուրախ ու տխուր, վեհի ու նողկալիի, փոքրի ու անսահմանի, լույս ու

ստվերի անսահման տիեզերքում», «Հազարան բլբուլից» ստացած իր հրճվանքը

Անտինյանին արտահայտում է չափածոյով.

Նորից առա արմատիս համը. նորից հայացա.

Թումանյանին ավելի սիրեցի, նրանով գտա քեզ…

Իր «Երկու խոսքում» հեղինակը հարց է տալիս. ունեցե՞լ է արդյոք իրավունք իր

անունը դնել Ամենայն հայոց բանաստեղծի անվան կողքին։ Այո, ունեցել է՝ մանավանդ

որ անչափելիի հետ չափվելու նպատակ չի ունեցել։ Նա իր արվեստով փորձել

է այս կամ այն կերպ իրականություն դարձնել մեծ բանաստեղծի ամենանվիրական

երազանքներից մեկը, և դա նրան հաջողվել է։ Թումանյանը երբեք չէր դժգոհի, որ

իր միտքն ու զգացմունքները փորձել են թարգմանել մեր օրերում, շարունակել խոր

ակնածանքով ու գեղարվեստական բարձր ճաշակով, ապրել ու ապրեցնել գեղարվեստի

դերի մասին իր խոհերն ու զգացմունքները, և այդ ամենով ստեղծել ինքնուրույն

ու մնայուն գեղարվեստական մի երկ՝ ամեն հասակի ընթերցողի համար։

159

Հանդեսը տպագրվում է

ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ

Համարի տպագրությանը նպաստել է Համազգային հայ

կրթական և մշակութային միությունը

Տեղեկատվական աջակցությունը`

All-Armenia.com

«Նորք հանդես» ՍՊԸ, 2018

160

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!