28.03.2020 Views

ՆՈՐՔ 2017-III

2017-3

2017-3

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

ԱՐԱՄ ԱՎԵՏԻՍ

Արձակագիր

ՔԱՂԱՔԻ ԵՐԵՔ ՄԱՀԵՐԸ

ԱՌԱՋԻՆ. ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարևոր չէ, թե ժամացույցի սլաքները ինչ են ցույց տալիս՝ երեկո թե գիշեր:

Ինձ ամեն վայրկյանն այս քաղաքում վտանգավոր է թվում: Ես զգում եմ մոտեցող

վտանգի ալիքը: Հիմա ուղղակի փչում է մեջքիս, հիմա ուղղակի ցավում են մկաններս,

բայց նա կգա վերջապես և ինձ կազատի սպասումից: Կքշի-կտանի իմ սենյակի

գրքերն ու կիսատ թողած ձեռագրերս և ամենակարևորը՝ մարմինս, որի սպասման

լարվածությունից ու ձեռքերիս դողից ձանձրացել եմ:

Ես տառապում եմ հետապնդման մոլագարությամբ: Ես զգում եմ կրունկներս կրծող

քաղաքի ատամները: Ես անընդհատ մտովի շրջվում եմ ու ձայն տալիս․ «Դե գոնե այս

անգամ երկաթը խրիր գանգիս մեջ»: Եվ եթե հարվածը չի հետևում, միևնույն է, ես

զգում եմ սպասումի ցավը, ու դեմքս ծռմռվում է այդ ցավից:

Մի գիշերվա մեջ նրա մազերից մի շերտ սպիտակեց և սպիտակ շավիղի պես

կապեց գանգը: Չինական դեղին բանտում միակ սպիտակ կետն էր այդ մազաշերտը:

Ճապոնացիները եկան նրա ետևից և մինչև լուսաբաց ոտքերով տրորում էին

մարմինը: Ոտքերն այդ արդեն հողի տակ են, բայց նա ամեն օր սպասում է դրանց:

Մի անգամ փակվեց զուգարանում և պատռեց գանգի երակները: Արյան հետ

գնաց նաև սպասումը:

33

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!