28.03.2020 Views

ՆՈՐՔ 2017-III

2017-3

2017-3

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

ԿԼՈՐ ՍԵՂԱՆ

ԿԼՈՐ ՍԵՂԱՆ

ԽՈՍՈՒՄ ԵՆՔ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գրականությունը որպես ժառանգություն փոխանցվող արվեստի տեսակ է:

Այն սերնդեսերունդ անցնում է` կերպարանափոխվելով, փոխելով իր արտահայտչաձևերն

ու բովանդակությունը, գեղագիտական նորմերը, քանդելով

սահմաններ ու նորերը կառուցելով: Արդյո՞ք ավագ սերունդն իր

«էստաֆետը» ճիշտ հասցեատիրոջն է փոխանցել: Որքանո՞վ են գոհ երիտասարդներն`

իրենց ստացածից և ավագներն` իրենց ունեցածը պահպանող,

ավելացնող-պակասեցնողներից:

Գրիգ - «Ավագ սերունդ» և «երիտասարդ սերունդ» ասվածների հարաբերությունը

նման է ծնող-երեխա հարաբերությանը. կարող ես գոհ լինել կամ դժգոհ, սիրել

կամ չսիրել, դրանից ոչինչ չի փոխվում. քոնն է, իսկ երեխայի այսպիսին կամ այնպիսին

լինելու համար, հայտնի բան է, պատասխանատուն ծնողն է: Ավագների անունից

չեմ կարող խոսել, իսկ իմ սերնդի մասին կարող եմ ասել՝ ինքնուսների սերունդ

է, կիսատ մարդիկ, ովքեր ճաշակել են պատերազմի զրկանքները, գիտեն, թե ինչ

բան է վատ դպրոցն ու կիսակրիմինալ փողոցը, սակայն համառորեն գրում են մանկության

մասին, որը չեն ունեցել, ու լավ են գրում:

Էդվարդ Միլիտոնյան - Որքան էլ գրականությունը ժառանգություն է` բնականորեն

փոխանցվող, այն համեմատել կտակի հետ և´ մոտ է, և´ հեռու. ցանկացած

մեծ գրող, մեծ երևույթ իր գրական աշխարհում ստեղծագործելիս չի մտածում

սերունդների` իրեն կարդալու մասին: Նրա գործը ենթագիտակցության դաշտում է,

որ հղված է սերունդներին: Լավ կլինի, եթե փոխանցումավազքի նպատակը լինի

կարդալը, ճանաչելը. դա շղթայի կարևոր մասն է: Ես այս ընթացքը սպորտի հետ

չէի համեմատի. մշակույթը տեսանելի ու անտեսանելի կապերով է հյուսվում, այն

առարկայական պատկերացնելը դժվար է: Որքան էլ, որ զարմանալի է, յուրաքանչյուր

գրող չի ընկալվում հե´նց իր կողմից: Գրողը երբեք գրականագիտորեն չի մոտենում

իր ստեղծածին, նա արարում է շարունակելիության բնազդով: Երիտասարդը

կընդունի, թե` ոչ, այս մասին նա չի մտածում գրելիս: Ի վերջո, նա ինքն է իր տերը,

իր ազատության սահմաններում է կարդալու իր ընտրությունը:

6

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!