05.03.2021 Views

Atken Magazine 2018 (Armenian version)

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Թ Ո Ղ Ա Ր Կ Ո Ւ Մ 1 / / Հ Ա Տ Ո Ր 2 / / Հ Ո Ւ Ն Ի Ս 2 0 1 8

ԱՏԳԵՆ

Ա Տ Գ Ե Ն Ա Ր Մ Ե Ն Յ Ա Ն Հ Ի Մ Ն Ա Դ Ր Ա Մ Ի ( Ա Ա Հ )

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Ա Մ Ս Ա Գ Ի Ր

< < Ա Գ Ր Ա Ր Վ Ե Ս Տ Ա Կ Ա Ն > >

Հ Ե Ղ Ա Փ Ո Խ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Կիզակետ. ԱԱՀ այգեգործությունը Վայոց ձոր մարզում, էջ 21


Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Խմբագրի նշումներ

3

Խճաքարեր տեղաշարժողները

5

Երաժշտական Սուրբ Ծնունդ 2

9

Աստղ ծնվեց

12

ԱԱՀ երիտասարդները շարունակում են փայլել

13

ԱԱՀ ստեղծագործական կենտրոն

17

21

Կիզակետ. ԱԱՀ այգեգործությունը

Վայոց ձոր մարզում


Խ Մ Բ Ա Գ Ր Ի Ն Շ Ո Ւ Մ Ն Ե Ր

ԼԵՌԱՆ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԻՑ

Հայաստանում Ատգեն Արմենյան Հիմնադրամի

(ԱԱՀ) տասնամյա աշխատանքը մոտենում է

ավարտին։ Ձեռքբերումները շատ են: Նոր

ծրագրերը, հրաշալի դրամահավաք

միջոցառումները և մեր երիտասարդների

հաջողությունները վերջին մի քանի ամսում

ԱԱՀ-ին տվել են մի այնպիսի ոգևորություն, որ

երբևէ չէր եղել։ Հայաստանում մեր խարիսխը

Հայաստանի ամերիկյան համալսարանի

ռեկտոր Շաղիկ Արծրունին է, ով

նվիրաբերելով իր ազատ ժամանակը՝ օգնում է

ԱԱՀ-ի բոլոր ծրագրերի ֆինանսական և

շարունակական գործունեությանը: Նախորդ

դեկտեմբերին, Մոնրեալում մեր

դրամահավաքի միջոցառման ժամանակ, երկու

Կանադահայ երիտասարդ տաղանդավոր

ջութակահարներ Եվա Արոնյանն ու Լինեթ

Իսրաելյանը, Մոնրեալի լավագույն

ֆլեյտահարներ Ալբերտ Բրաուըրը և իր կնոջ՝

Ստեֆանի Մողոի հետ միացան Ալին

Գութանին և ինձ՝ առաջարկելով ներկայացնել

իրենց տաղանդը։ Մեր բարերաների ցանկը

գնալով մեծանում է, քանզի շատերն են

գիտակցում մեր աշխատանքի թափանցիկ

բնույթը։ ԱԱՀ-ին նվիրաբերված

յուրաքանչյուր գումար օգտագործվում է

Հայաստանում տաղանդաշատ

երիտասարդների մասնագիտական

կարողությունների հզորացման համար,

որպեսզի հասնեն Արվեստի լեռան

բարձունքներին։ Մեր լեռնաշխարհի

հեռավոր անկյուններում, հիրավի, մենք

շարունակում ենք գտնել զարմանահրաշ

տաղանդներ, ովքեր արժանի են մեր

աջակցությանը: Եվ այդ նույն լեռնաշխարհի

հեռավոր անկյուններում, մենք զարգացնում

ենք նաև գյուղատնտեսական նախագծեր՝

նպաստելով մարզի բարեկեցությանը: Մեր

համագործակցությունները

կրկնապատկվում են՝ բառացիորեն տալով

իրենց պտուղները:

Հայաստանի նոր իրականությունը իր

գեղեցիկ <<թավշյա հեղափոխությամբ>>,

հուսադրող կարգավիճակով և

վճռականությամբ բերեց նոր

3


հնարավորությունների կանաչ լույս: Եթե

նախկինում պարզապես մեզ հեռու էինք

պահում կոռումպացված կառավարության

անդամներից, որոնք իրենց կողմից ևս չէին

նկատում ու գնահատում մեր աշխատանքը,

ապա այժմ՝ կա առավելագույն կերպով

համագործակցության հնարավորություն։

Հայաստանի մարզերում իսկապես կարելի է

օրինակելի դարձնել մեր ԱԱՀ-ի ծրագրերն ու

փիլիսոփայական սկզբունքները՝

վերականգնելով ավերված երաժշտական

կառույցներն ու մարդկային ռեսուրսները:

Այն հրաշալի գործը, որ մենք հիմա անում

ենք գյուղատնտեսության զարգացման մեջ՝

ղեկավարվելով իմ լավ ընկեր Թոնի Հալեպլիի

կողմից, կտա է՛լ ավելի մեծ արդյունքներ,

եթե համատեղենք կառավարության

աշխատանքների հետ, որը վերջապես իր

ողջ եռանդով որդեգրում է ժողովրդին

ծառայելու քաղաքականությունը: Միգուցե

մենք դառնում ենք <<Ագրարվեստի>>

(այո, հորինեցի հենց այդ բառը)

հեղափոխության սկզբի վկանե՞ր:

Հարգելի ընթերցող, բարի գալուստ մեր այս

երկրորդ <<ԱՏԳԵՆ>>-ի թողարկմանը:

Հատուկ շնորհակալություն Վայոց Ձորի

մարզի Եղեքնաձոր քաղաքի Սյունիքի ՀԿ-ից

Նաիրա Հարությունյանին, Նաիրա

Սարգսյանին, Հասմիկ Գալստյանին և

Եպիսկոպոս Աբրահամին՝ անգլերենի

բնօրինակից հայերեն թարգմանության

համար: Միացի՛ր մեր բացահայտումների

ճամփորդությանը․ սկսելով հրաշալի

այգեգործական աշխատանքներից Վայոց

ձորում, մինչև վոկալի դասընթացներին

Էջմիածնում և Կոտայքում, ցնցող

թատերական խմբին և պարգևատրումների

արժանացող երգչախմբին Եղեգնաձորում,

ինչպես նաև Գյումրու և Ջավախքի

լավագույն տաղանդավոր երաժիշտներին։

ԱԱՀ-ն իր երկնային բարձունքում է:

Հեղափոխական այս դրական մթնոլորտում,

ԱԱՀ-ի առաքելության իրականացման

համար միայն երկինքն է սահմանը, որն է՝

յուրաքանչյուր բացառիկ տաղանդ պետք է

բացահայտվի։

ՎԱՆ ԱՐՄԵՆՅԱՆ, ԽՄԲԱԳԻՐ

Խ Մ Բ Ա Գ Ր Ի Ն Շ Ո Ւ Մ Ն Ե Ր

4


ԽՃԱՔԱՐԵՐ

ՏԵՂԱՇԱՐԺՈՂՆԵՐԸ

2008 թվականից, ինչ Ատգեն Արմենյանը վաղաժամ հեռացավ կյանքից, շատ կամավորներ

իրենց ժամանակն ու գիտելիքները սկսեցին կիրառել մեր միջոցով: Վառ օրինակներ են ԱԱՀ

Խորհրդի անդամներ Անտուան և Շեյլա Թերջանյանները: Վերջին 8 տարիների ընթացքում,

նրանք Վայոց Ձոր մարզում եղել են մեր ծրագերի հետևողներն ու իրականացնողները՝

համեստորեն համարով իրենց միայն խճաքարեր տեղաշարժողներ: Սակայն, կրթական

կենտրոններ վերանորոգելով, կարիքավոր ընտանիքներին սնունդ տրամադրելով,

անհրաժեշտ բժշկական սարքավորումներ հայթայթելով, անգլերեն դասավանդելով, տեղական

ՀԿ-երի հետ համագործակցություն զարգացնելով, անթիվ-անհամար փոքր ծրագրեր

իրականացնելով և իրենց ներդրումով ԱԱՀ-ի նվիրատվությունների հիմքերը ընդարձակելով՝

նրանք, կարող ենք ասել, լեռներ են տեղաշարժում: Մենք իսկապես երջանիկ ենք՝

Թերջանյաններին ունենալով մեր ընտանիքում: Կարդացեք, թե ինչպես է Անտուանը

պատկերացնում մեր դերը Հայաստանում և ինչպես կարող եք ԴՈՒՔ օգնել:

Խ Ճ Ա Ք Ա Ր Ե Ր

Տ Ե Ղ Ա Շ Ա Ր Ժ Ո Ղ Ն Ե Ր Ը

2008թ.-ի դեկտեմբերի 30-ին, երեքշաբթի,

մոտ 10 տարի առաջ ես արեցի իմ առաջին

նվիրատվությունը ԱԱՀ-ին: Թաղման

արարողության սահմանում էր.

<<Ծաղիկների փոխարեն

նվիրատվությունը կարող է արվել ԱԱՀ-ին.

Այդ ֆոնդը կուղղորդվի Հայաստանում

բացառապես օգնության և զարգացման

համար >>:

Այդ ժամանակից ի վեր, Վան Արմենյանը

հսկայական աշխատանք ներդրեց

հիմնելու Ատգեն Արմենյան Հիմնադրամը՝

գրանցելով Կանադայի եկամտահարկի

գործող օրենքով որպես բարեգործական

կազմակերպություն։ Հետևաբար, նա

ստեղծեց ծրագրեր, որպեսզի կարողանա

իրականացնել խոստացածը՝

<<Հայաստանում բացառապես

օգնության և զարգացման համար>>:

5


Ես հանդիպել եմ Ատգենին կիբեր

հարթակում, վաղ 90-ականներին: Իսկ

առաջին հանդիպումը անձամբ եղել է մեր

տանը՝ Օտտավայում, 1996 թվականին։ Նա

խնդրել էր ինձ պատրաստել մի ծրագիր

Հայաստանի ամերիկյան համալսարանից մի

գիտնականի համար, որն ուսուցողական

այցով պիտի ժամաներ Կանադա:

Ատգենը մշտապես փորձում էր

ճանապարհներ գտնել՝ օգնելու Հայաստանի

զարգացմանը: Այն ժամանակ Կանադայում,

երբ մեզանից շատերը հարմարավետ նստած

էինք մեր տներում և մտածում էինք ի՞նչ

կարելի է անել Հայաստանի համար, նա

այնտեղ տեղափոխվեց իր կնոջ՝ Հասմիկի

հետ, մութ ու խավար տարիներին և սկսեց

օգնել: Ոգևորված նրա այդ քայլից, Շեյլան և

ես նույնպես տեղափոխվեցինք Հայաստան և

ուսումնասիրեցինք իրենց սկսած բազմաթիվ

ծրագրերը:

Երբ Վան Արմենյանը խնդրեց միանալ

իրենց Հիմնադրամի խորհրդին, մենք

պատվով ընդունեցինք այն և սկսեցինք

համագործակցել՝ մեծացնելով արդեն իսկ

նրանց կողմից նախաձեռնած

սոցիալական ազդեցության

ներդրումները:

ԱԱՀ-ի հիմնական նպատակն է առկա

ֆոնդերի հնարավորության սահմանում,

Հայաստանի ոչ զարգացած վայրերում,

հիմնել օրինակելի չափանիշներով

երաժշտական կրթական ծրագրեր և

ընտրել բացառիկ երաժշտական

տաղանդով օժտված երեխաներ։ Ապա

վերջիններիս հնարավորություն տալ

ստանալու մասնագիտական

երաժշտական կրթություն, ինչպես նաև՝

ավելի հասուն տարիքում կարիերայի

աջակցություն: Սակայն, դրանից զատ

ԱԱՀ-ն շատ դրական է արձագանքում իր

Խ Ճ Ա Ք Ա Ր Ե Ր

Տ Ե Ղ Ա Շ Ա Ր Ժ Ո Ղ Ն Ե Ր Ը

6


Խ Ճ Ա Ք Ա Ր Ե Ր

Տ Ե Ղ Ա Շ Ա Ր Ժ Ո Ղ Ն Ե Ր Ը

շահառուների կողմից առաջադրված այլ

սոցիալական առաջնայնության հարցերին:

Օրինակ, եթե ներդրողը ցանկանում է

իրականացնել հստակ ինչ-որ ծրագիր, որը

դրական ազդեցություն կունենա և

կբարելավի Հայաստանի

մրցունակությունը, տնտեսական

զարգացման հնարավորություն կընձեռի

հատկապես մարզերի բնակչությանը, ապա

ԱԱՀ-ն ֆինանսավորում և ղեկավարում է

դրանց իրականացումը: Այդ ծրագրերը,

որոնց մեծ մասը արտահայտում են տեղի

բնակչության կարիքները, հետևյալն են.

Կրթաթոշակներ ապահովել արժանի

ուսանողներին՝ ավարտելու իրենց

համալսարանական կրթությունը կամ այլ

գործնական դասընթացներ

Վերանորոգել խաղահրապարակներ և

այլ անտեսված վայրեր՝ դարձնելով

դրանք հաճելի վայր ազգաբնակչության

համար

Հովանավորել երաժշտական մրցույթներ

և վարպետաց դասեր

Ստեղծել երաժշտական գործիքների

պահուստ, որտեղից հնարավոր կլինի

անվճարունակ արժանի ուսանողներին

ժամանակավոր տրամադրել գործիքներ

Հավաքել, տեղափոխել և նվիրաբերել

բժշկական սարքավորումներ, ակնոցներ և

այլ բժշկական պարագաներ մարզային

հիվանդանոցներին

Մարզի բնակչությանը աջակցել

դասընթացներով, որոնք հնարավորություն

կտան Հայաստանում նոր զարգացող

տուրիզմի բնագավառում ստանալ եկամուտ

Մեղվաբուծության դասընթաց կազմակերպել

<<Շփման գծի>> գյուղացիների համար և

նախնական սարքավորումներ տրամադրել

նրանց ՝ արտադրությունն սկսելու համար

Կառուցել արևային չրանոցներ տեղական

մրգերի պահպանման և արտահանման

համար

ԱԱՀ-ն դարձել է բարի կամքի տեր մարդկանց

համար մի ուղղորդիչ, ովքեր կիսում են մեր

ցանկությունները օգնելու կայուն

զարգացման ճամանապարհին կանգնած

Հայաստանի սոցիալական առաջընթացին:

ԱԱՀ-ն ուսումնասիրում և այնուհետև

աջակցում է բարեգործական ծրագրերին,

որոնք բերում են լավագույն արդյունքներ:

Մեր կամավորներն օգնում են իրականացնել

բարերաների բարեգործական

ցանկությունները:

ԱՆՏՈՒԱՆ ԹԵՐՋԱՆՅԱՆ

7


<< Քեզ գտնելու

լավագույն միջոցը՝

քեզ կորցնելն է

այլոց

ծառայելու մեջ>>

- Գանդի -


ԵՐԱԺՇՏԱԿԱՆ

ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ Թ-II

Անցյալ դեկտեմբեր ամսին, ԱԱՀ-ն անցկացրեց իր երկրորդ տարեկան ֆոնդահայթայթման

համերգը: Շատերի ջանքերի շնորհիվ հավաքվեց 25,000 կանադական դոլար, հատկապես՝ մեր

հիմնական հովանավորների անզուգական պրն. Ռիչարդ Էլիոթի և դոկտոր Լենա Թերջանյանի,

մեր հոգաբարձուների խորհուրդի և միջազգային օպերայի աստղ Ալին Գութանի շնորհիվ: Ահա

Ալինի սրտաբուխ կարծիքը և նպատակաուղղված արձագանքը Ատգեն Արմենյան Հիմնադրամի

էության մասին:

Նախ թույլ տվեք շնորհակալություն

հայտնել բոլոր նրանց, ովքեր ժամանակ են

գտնել և ներկա են գտնվել ԱԱՀ-ի

ֆոնդահայթայթման համերգին։ Այն արդեն

2-րդ անգամ լինելով, կազմակերպվել է իմ

լավ ընկեր Վան Արմենյանի և իր բացառիկ

կազմակերպչական խմբի հետ մեկտեղ:

Հրաշալի երաժիշտների հետ

համագործակցումը մեծ բավականություն

էր թե՛ իմ, թե՛ Վանի համար․ ձեր

ներկայությունը և ներդրումը մեծ շուք

տվեց համերգին: Ինձ համար մեծագույն

հաճույք էր երգել կլավիկորդի, թեորբոի,

ֆլեյտայի և ջութակի ներքո, որը Վանը

նրբանկատորեն համադրել էր միմյանց

հետ։

Երբ մտածում եմ Հայաստանի տաղանդավոր

երաժիշտների և ԱԱՀ-ի կողմից նրանց

ստացած ուղղակի օգնության, ձեռք բերված

գործիքների, դասընթացների,

հնարավորությունների և ռեսուրսների

մասին, կարծում եմ, որ իզուր չէ, որ

ներդրնում եմ հավելյալ ժամանակ՝ սովորելու

նոր կտորներ Վիվալդիից, Սկարլետիից և

Բախից: Բացի նվագելուց, Վանը նաև մշակել

էր որոշ գեղեցիկ Կոմիտասյան երգեր մեր

<<Բարոք>> նվագախմբի համար – այն

ակնհայտորեն սիրվեց ունկնդիրների

կողմից: Ես հիացած եմ Վանի

նվիրվածության և տեսլականի վրա, որը

նրան հնարավորություն է տալիս հրաշքներ

իրականցնել:

Ե Ր Ա Ժ Շ Տ Ա Կ Ա Ն

Ս Ո Ւ Ր Բ Ծ Ն Ո Ւ Ն Դ Թ - I I

9


Ե Ր Ա Ժ Շ Տ Ա Կ Ա Ն

Ս Ո Ւ Ր Բ Ծ Ն Ո Ւ Ն Դ Թ - I I

Լինելով երաժիշտ, շատ լավ եմ գիտակցում, թե

որքան ջանք ու եռանդ է հարկավոր՝ հասնելու

բարձունքի: Երբ 11 տարեկան հասակում

սկսեցի հաճախել վոկալի դասերի, ես անգամ

պատկերացում չունեի, որ մի օր այն կտանի

ինձ դեպի աշխարհի մեծ բեմեր: Ես մի

ստեղծագործ երեխա էի, որն ուղղակի

ցանկություն ուներ երգելու, արտահայտելու

իր ձայնը: Դա միգուցե տարօրինակ էր որոշ

մարդկանց համար, սակայն այն նույնն էր, ինչ

մեկը ցանկանում է նախագծել շենքեր,

աշխատել թվերի հետ, կամ ուսումնասիրել

բժշկությունը: Երաժշտությունը դա կոչում է

նրանց համար, ովքեր ունեն բարձր զգայական

ընկալում, իսկ երգելը՝ արդեն դրսևորումն է

տրամադրության և հոգու, որը բխում է

ներսից: Ես միայն կարող եմ պատկերացնել

երիտասարդի ուրախությունը, որն

աշխարհում ամենից շատ ցանկանում է

երաժշտություն արարել իր ձայնի կամ

գործիքի միջոցով և ստանում է այն ի կատար

ածելու հնարավորություն, ճիշտ նույն կերպ,

ինչպես ես իրականցրեցի՝ իմ ընտանիքի և իմ

համայնքի օգնության շնորհիվ: Մենք չենք

ընտրում երաժշտությունը. երաժշտությունն է

ընտրում մեզ, և ես շատ ուրախ եմ, որ այս

երեխաները կունենան հնարավորություն

օգտագործելու իրենց ներուժը՝ ձեր

նվիրաբերության շնորհիվ:

Որոշ մարդկանց համար երաժշտություն

սովորելը կարող է թվալ մակերեսային,

թանկարժեք և ժամանակատար

գործողություն. բարեբախտաբար հին

հասկացողություններին եկել են

փոխարինելու գիտական փաստեր, որ

երաժշտությունը մարդկության հիմնական ու

կարևորագույն մասն է, որը նպաստում է

անհատների և հանրության բարօրությանը:

Երեխաների ուղեղն ավելի լավ է աշխատում,

երբ նրանք նվագում են երաժշտական

գործիք, և Ալցհեյմեր հիվանդությամբ

տառապող անհատների հետ անցկացված

հետազոտությունները ցույց են տվել, որ

նրանց վրա դրական է ազդում երաժշտական

թերապիան: Դեռևս երկար ճանապարհ կա,

որպեսզի հասկանանք ուսումնական

գործընթացում երաժշտության ուրույն տեղը,

և որ այն պետք է դառնա դպրոցներում

պարտադիր առարկա: Այն ոչ թե պետք է

դառնա մեզ համար ժամանցի միջոց, այլ

ընկալվի որպես մշակույթ հարստացնող

արժեք: Արվեստագետն էլ պետք է արժևորվի

համապատասխանորեն, այնպես, որ

կարողանա ապրել իր կյանքն ըստ իր իսկ

ընտրած կարգ ու կանոնի։

Ես երգել չեմ սկսել, քանի որ ինձ համար դա

լավ էր կամ ուզել եմ շատ դրամ վաստակել.

10


11

ես միշտ երգել եմ, որովհետև դրանից ինձ

լավ եմ զգացել։ Երբ սկսեցի երգել

երգչախմբում, ինձ ավելի ինքնավստահ

զգացի, և այն ինձ սովորեցրեց

համագործակցել այլոց հետ (մի ձայնով

երգելով)։ Ով երբևէ երգել է երգչախմբում,

կհասկանա, թե ինչի մասին եմ խոսում։ Ես

հասկացա, որ երաժշտությունը մեր

զգացմունքների արտահայտման լեզուն է՝

դրսևորված փառահեղ հնչյուններով։ Այն

կարող է իր հարմոնիայով միավորել

աշխարհը, եթե մենք ճշտորեն լսենք

ելևէջների հրամայականը։

Մեզ զինելով երաժշտության գեղեցկությամբ

հարյուր անգամ ավելի կզորեղանանք, քան

զինվելով զենքերով։ Որպես ուսուցիչ, ես

ոգևորվում եմ իմ գիտելիքները փոխանցելով

աշակերտներիս, որ նրանք էլ զինվեն այդ

լավագույն զենքով։

տուրքս մատուցելով մեծ պոետներին և

կոմպոզիտորներին՝ միաձուլելով իրենց

խոսքն ու երաժշտական շունչը։

Հուսով եմ, որ ձեր աջակցությունը

կշարունակվի՝ հույս տածելով, որ այս

երիտասարդ ծաղկուն երաժիշտները, ում

դուք օգնում եք, մի օր դառնալու են

հաջորդ սերնդի երաժշտության

գեղեցկության, արդարության և

ճշմարտության մարտիկները։

Այն միտքը, որ այս երեխաներից ոմանք

գնալու են ներկայացնելու Հայաստանը

միջազգային բեմերում և գրավելու են

ողջ աշխարհի հայերի սրտերը

պատճառելով միայն ու միայն

հպարտություն, ինձ առավել հրճվանք է

պատճառում և հիշեցնում, որ ԱԱՀ-ի

գործն արդարացված է։

Ե Ր Ա Ժ Շ Տ Ա Կ Ա Ն

Ս Ո Ւ Ր Բ Ծ Ն Ո Ւ Ն Դ Թ - I I

Արդեն 30 տարի է, որ պատիվ ունեմ

ծառայելու երաժշտությանը։ Կատարում եմ

վերջին 300 տարիների ընթացքում գրված

ստեղծագործություններ՝ հարգանքի

ԱԼԻՆ ԳՈՒԹԱՆ


12

ԱՍՏՂ ԾՆՎԵՑ

Երևանում գործող ‹‹Music of Armenia››

կազմակերպությունը այս տարի մեկնարկեց

‹‹Կանանց երաժշտական միամսյակ››

միջոցառումը։ Հայաստանի կին

երաժիշտներին և նրանց երաժշտական

ստեղծագործություններին նվիրված

միջոցառումների շրջանակներում, ԱԱՀ-ն

պատիվ ուներ դասական երաժշտության

անվանակարգում ընդգրկված երիտասարդ

աղջիկներին տրամադրելու կրթաթոշակ։

Միջազգային ժյուրին բաղկացած էր

համաշխարհային ճանաչում ունեցող

սոպրանո Իզաբել Բայրակդարյանից,

ջութակահար Անի Կավաֆյանից և ԱԱՀ-ի

խորհրդի անդամներ դիրիժոր Ագնես

Գրոսմանից և սոպրանո Ալին Գութանից։

Օնլայն հայտերի բազմաթիվ

տեսաձայնագրությունները լսելով՝ ժյուրին

քվեարկության արդյունքում միաձայնորեն

ընտրեց Ջավախքում ծնված 11-ամյա

դաշնակահարուհի Անահիտ

Ստելմաշովային։ Արդյունքում, ԱԱՀ-ը

նրան տրամադրեց 2000 ԱՄՆ դոլարի

կրթաթոշակ։

Ժյուրին գտավ, որ արդեն իսկ կայացած

երաժիշտ Անահիտն ունի նվագելու

բնատուր տաղանդ և տեխնիկական

վարպետություն։ Որպես ԱԱՀ-ի

երիտասարդ, Անահիտը կարող է

նկատի ունենալ, որ երկար տարիներ

ԱԱՀ-ի կողմից կստանա

մասնագիտական կարիերայի

զարգացմանն ուղղված ֆինանսական

աջակցություն։ Մենք ոգևորված ենք

ԱԱՀ-ի ընտանիքում Անահիտին

ունենալու համար, քանի որ նա

իսկապես տաղանդ է, և մենք պետք է

աջակցենք նրան։ ԱԱՀ-ի հարգելի՛

աջակիցներ, մենք հույս ունենք, որ դուք

Անահիտին բարձունքի կհասցնեք։

Ա Ս Տ Ղ Ծ Ն Վ Ե Ց


13

ԱԱՀ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՓԱՅԼԵԼ

ԱԱՀ-ի ծրագրի արդյունքում վերջին

սեպտեմբերին մեր պատանիներից չորսն

ընդունվել են երաժշտական քոլեջներ և

կոնսերվատորիա։ Մենք ոգևորվեցինք, երբ

Բոստոնի YerazArt հիմնադրամը

համաձայնվեց մեկ տարվա համար վճարել

Քարագլուխ գյուղի մեր երկու

պատանիների՝ Անիի և Նարեկի ամբողջ

ուսման վճարը։

ԱԱՀ-ն շարունակում է ամբոջովին

ֆինանսավորել գյումրեցի բացառիկ

տաղանդներ քույր ու եղբայր Մարիամին

(ֆլեյտա) և Ալեքսանդրին (դաշնամուր)՝

ստանալու շաբաթական դասեր Երևանում,

լավագույն ուսուցիչներ Նարեկ Ավագյանի

(Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի

գլխավոր ֆլեյտահար) և հարգված

դաշնակահար և ուսուցիչ

Տիգրան Բերկելյանի մոտ։ Վերջիններս

ոգևորված են երեխաների աշխատանքային

էթիկայով և առաջընթացով:

Մեր վոկալի ուսուցիչ, սոպրանո Հերմինե

Գևորգյանը հիանալի արդյունք է տալիս

Արմավիրի և Կոտայքի մարզերում։

Որոշ ուսանողներ արդեն իսկ մասնակցում են

տեղական և միջազգային մրցույթների։

Անցյալ տարի ջավախքցի Աննան առաջին

մրցանակի արժանացավ Վրաստանի

մրցույթում և հատուկ մրցանակի

արժանացավ Իտալիայի Պեզարո քաղաքի

եզրափակչում (ամբողջական կրթաթոշակ

երկշաբաթյա վարպետության դասերի

համար)։ Նա անկասկած մեր լավագույն

տաղանդներից է և շարունակում է ամեն

ամիս Երևանում հաճախել Հերմինեի

դասերին (Հերմինեն սիրով հյուրընկալում է

նրան իր տանը՝ Երևանում)։ Այժմ,

14 տարեկանում, նրա բացառիկ և

հազվագյուտ ձայնը հիանալի կերպով

զարգանում է։

ԱԱՀ-ում մենք տաղանդ բացահայտելու

հիանալի հարթակ ենք ստեղծել։ Այս

տաղանդները հիմնարար զարգացման կարիք

ունեն՝ կիրառելու իրենց ամբողջ ներուժը։

Ահա թե ինչ ենք անում մենք։ Մեր

առաքելությունն է հայտնաբերել և զարգացնել

նոր Խաչատուրյաններ, Գալամյաններ,

Ազնավուրներ կամ Կոմիտասներ։

Ա Ա Հ Ե Ր Ի Տ Ա Ս Ա Ր Դ Ն Ե Ր Ը

Շ Ա Ր Ո Ւ Ն Ա Կ Ո Ւ Մ Ե Ն Փ Ա Յ Լ Ե Լ


ԳՐԱՆՑԵ՛Ք

ՀԱՅԿ ԵՎ ԷԼԵՆ

ԱԱՀ տաղանդների շրջադարձային հաջողությունները

Մեր վոկալի մասնագետ Հերմինե Գևորգյանի ուղղորդմամբ

վոկալի դասընթացի մասնակից 12-ամյա էջմիածինցի Հայկը,

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած միջազգային

մրցույթում, գրանցել է հաջողություններ։

Նա իր հետ տուն է բերել երկու մեդալ՝ արծաթ և ‹‹լավագույն

ձայն››։ Միջազգային ժյուրիի անդամները իրապես հիացած

էին։ Հայկը երգեց հայերեն և իտալերեն։

Էլենը, Երիտասարդ ով երգեց իսպաներեն հայերեն,

և

արժանացավ ժյուրիի հատուկ մրցանակի։

Նրանք երկուսն էլ 2 տարի առաջ են սկսել հաճախել մեր վոկալի

դասընթացներին՝ չունենալով երաժշտական որևէ

փորձառություն։ Մենք անմիջապես նկատեցինք նրանց

տաղանդը, ինչը հատուկ հոգատարության կարիք ուներ, որ

զարգանա։ ԱԱՀ-ի կողմից իրականացվող դասընթացների

արդյունքում երկուսն էլ առաջընթաց ունեն երգեցողության

վարպետության մեջ։

<<Մենք անմիջապես

նկատեցինք նրանց

ինչը հատուկ

տաղանդը,

հոգատարության

ուներ, կարիք որ

>>

զարգանա

ԱԱՀ

Ու քանի՜-քանի՜ Հայկեր և Էլեններ են թաքնված Հայաստանի

մարզերում։ Աջակցե՛ք ԱԱՀ-ին հայտնաբերելու նրանց։


ԳՐԱՆՑԵ՛Ք

ՄԱՐԻԱՄ

Ֆլեյտայի ուժը վերելքի մեջ է Հայաստանում

Անցյալ ամիս, ԱԱՀ-ի երիտասարդ գյումրեցի 14-ամյա Մարիամը

ընտրվել է մասնակցելու Ռուսաստանի Սամարա քաղաքի Յուրի

Բաշմեթի անվան հեղինակավոր ակադեմիայի ամառային

դասընթացներին։

Նա ոչ միայն հաջողությամբ ընտրվել է, այլև ստացել է

դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ ամեն ինչ՝

ամբողջական կրթաթոշակ, վարպետության դասերի

մասնակցելու հնարավորություն, ուղևորության ծախսեր,

սնունդ և կացարան։

ԱԱՀ-ն ամբողջովին հոգացել է Մարիամի շաբաթական երկու

ժամ տևողությամբ ֆլեյտայի դասերը՝ Հայաստանի

ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆլեյտայի մասնագետ Նարեկ

Ավագյանի մոտ, և տրամադրել է ֆլեյտա՝ Լոնդոնի Royal

of Music-ի Woodwind-ի ղեկավար Սայմոն Չաննինգի

College

կողմից ։

<<Ամբողջական

կրթաթոշակ՝

ներառելով

վարպետության դասեր,

ճանապարհորդության

ծախսեր,

սնունդ և կեցություն >>

Սամարայում Մարիամը կսովորի միջազգային ճանաչում

ունեցող իռլանդացի ֆլեյտահար և մանկավարժ

Գարեթ ՄքԼիառննի մոտ։


<<Կրթել միտքն

առանց սիրտը կրթելու,

ամենևին

կրթություն չէ>>

- Արիստոտել -


17

ԱԱՀ ստեղծագործական

կենտրոն

Շնորհիվ բազմաթիվ տեղական

կազմակերպությունների և Սփյուռքի հետ

համագործակցության, Ատգեն Արմենյան

Հիմնադրամի գործունեությունը Վայոց

ձորում մշտապես հաջողություններ է

գրանցում: Անտուանը թվարկել է (էջ 7) մեր

իրականացրած աշխատանքներից

որոշները, սակայն դրանք ավելին են, քան

նշվել է: Եղեգնաձոր քաղաքում

գործունեության մեր ութ տարիների

ընթացքում ստեղծեցինք մրցանակակիր

երգչախումբ, որի անդամների համար

շաբաթական երկու անգամ կազմակերպում

ենք դաշնամուրի, երաժշտության

պատմության և սոլֆեջիոյի դասընթացներ:

Մեր գործիքակազմը հետևյալն է՝ 2 քանոն,

7 ջութակ, 6 դաշնամուր, 2 ֆյեյտա, որոնք

բոլորը նախատեսված են երաժշտական

կրթության մեջ ընգրկված երեխաների

համար: Ծրագրի արդյունքում այժմ մենք

ունենք 6 տաղանդավոր երիտասարդներ,

ովքեր իրենց երաժշտական երազանքները

իրականացնում են Երևանի երաժշտական

հաստատություններում՝ հիմնականում

ստանալով ամբողջական կրթաթոշակ:

Անցյալ աշնանը, Ատգեն Արմենյան

Հիմնադրամի հավատարիմ նվիրատուներ

Թոնի և Ջոզելին Հալեպլիների կողմից

աջակցություն տրամադրվեց Եղեգնաձոր

համայնքին: Երաժշտական սենյակը,

որտեղ ժողովրդական երգ է ուսուցանվում,

ամբողջությամբ վերանորոգվեց, իսկ մեր

երաժշտական ծրագրին տրամադրվեց

համակարգիչ և սմարթ հեռուստացույց,

որպեսզի հեշտացվի հաղորդակցությունը,

ինչպես նաև հնարավոր լինի նոր

տեխնոլոգիաներով կազմակերպել

երաժշտության պատմության

դասընթացները:

Ա Ա Հ Ս Տ Ե Ղ Ծ Ա Գ Ո Ր Ծ Ա Կ Ա Ն

Կ Ե Ն Տ Ր Ո Ն


Ատգեն Արմենյան Հիմնադրամը աջակցում

է նաև Եղեգնաձորի համայնքային

թատրոնի տնօրեն Հրաչ Հովհաննիսյանին

այն ակնկալիքով, որ նրա ուսանողները

Ֆրանկոֆոնիայի տոնակատարությունների

ժամանակ կգրանցեն հաջողություններ

ինչպես Երևանի, այնպես էլ Գյումրու

թատերական բեմերում: Ատգեն Արմենյան

Հիմնադրամը կրթական այցեր

կազմակերպելով՝ հնարավորություն է

ընձեռում իր ուսանողներին ստանալ

մշակութային գիտելիքներ: Նրանք այցելում

են օպերաներ, համերգներ, թանգարաններ

և արվեստի պատկերասրահներ: Այս

ապրիլին Վայոց ձորի թատրոնի և

երաժշտական խմբի մեր տաղանդավոր

ուսանողները հնարավորություն ունեցան

ներկա գտվելու մայրաքաղաք Երևանի

մշակութային զանազան վայերում: Շուրջ

40 երիտասարդներ այցելեցին Արվեստի և

Գրականության պետական թանգարան,

Կոմիտասի թանգարան, և սիրիահայկական

ռեստորաններից մեկում ճաշելուց հետո՝

այցելեցին Մալյանի թատրոն, ուր ներկա

եղան Աղասի Այվազյանի <<Ցեղի

ֆիզոլոգիան>> ներկայացմանը: Ատգեն

Արմենյան Հիմնադրամի երիտասարդները

ոչ միայն դիտեցին ներկայացումը, այլ նաև

ներկայացումից առաջ և հետո ջերմ

հանդիպում և զրույց ունեցան

դերասանների հետ: Մենք վստահաբար

կարող ենք նշել, որ մեր ուսանողներն և

ուսուցիչները տուն են վերադարձել լի

տպավորություններով:

Ա Ա Հ Ս Տ Ե Ղ Ծ Ա Գ Ո Ր Ծ Ա Կ Ա Ն

Կ Ե Ն Տ Ր Ո Ն

18


<<La Paix>> Հաջողություն Գյումրիում

ԳՐԱՆՑԵ՛Ք

Մեր աջակցությունը թատրոնի տնօրեն Հրաչին իր արագ արդյունքներն է

գրանցում

Երբ անցյալ տարի Եղեգնաձորում հանդիպեցինք Հրաչին և

նրա թատերական խմբին, մենք ցնցված էինք, թե ինչ

հաջողություններ է նա գրանցել, առաջին հերթին այդքան

հեռավոր համայնքում, և երկրորդ՝ նվազագույն ռեսուրսներով

և աջակցությամբ: Հետևաբար, Ատգեն Արմենյան Հիմնադրամի

ներկայացուցիչներ Անտուանը և Շեյլան հսկայական

աշխատանք իրականացրեցին և գտան մի պատրաստակամ

հովանավոր Իրանից, ով այցելեց Հայաստան և տեղում

հնարավորություն ունեցավ ծանոթանալ իրավիճակին: Այս

մենք կարողացանք քաղաքում պահել Հրաչին,

աջակցությամբ,

իսկ նա էլ իր հերթին առավելագույն ուժերն է ներդնում իր

Այնքա՜ն շատ տաղանդավոր ուսուցիչներ և

աշխատանքում:

դերասաններ ստիպված են լինում փնտրել աշխատանք ոչ

իրենց բնագավառում ՝ սեփական ապրուստը համար:

հոգալու

Ֆրանսերեն La Paix լեզվով ներկայացումը ընտրվեց

ցուցադրվելու միջոցառմանը, Ֆրանկոֆոնիայի որը նախորդ

ամիս տեղի Գյումրիում:

ունեցավ

<<Այնքա՜ն շատ

տաղանդավոր

ուսուցիչներ և

դերասաններ

ստիպված են լինում

փնտրել աշխատանք

ոչ իրենց

բնագավառում ՝

սեփական

ապրուստը հոգալու

համար>>

Հոկտեմբերին թատերախումբը

կներկայացնի այս ներկայացումը

նաև Ֆրանկոֆոնիայի

գագաթնաժողովում:

Մենք հուսով ենք, որ

Հայաստանում այս դրական

շարժման հետ մեկտեղ,

մշակութային կրթությունը նոր

բարձրունքներ կգրանցի և

միգուցե ԱԱՀ-ի

նմանատիպ աշխատանքները

կորդեգրվեն և

ինստիտուցիոնալ հիմքերի վրա

կդրվեն։


<<Ազատ արձակիր

երեխայի ներուժը,

և դու կտեղափոխես

նրան դեպի նոր

աշխարհ>>

- Մարիա Մոնթեսորի - -


ԱԱՀ-ի ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆՈՒՄ.

Այգեգործությունը

Վայոց ձորում

<<ԱԳՐԱՐՎԵՍՏԱԿԱՆ>>

կենտրոն

ԱԱՀ-ն ոչ միայն Վայոց ձորի

նոր սերնդին տրամադրում

է մշակութային զարգացման

հնարավորություն, այլև

եզակի էկոհամակարգ է

տրամադրում տեղի

այգեգործներին և

ձեռներեցներին՝ ձեռք

բերելու այգեգործության

ժամանակակից

գիտելիքներ։


22

ԱՅԳԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ

ԶԱՐԳԱՑՈՒՄ

Վայոց ձորի ‹‹Սյունիք›› ՀԿ-ի հետ համագործակցությունն աճում է ԱԱՀ-ի նոր անհատ

բարերարների ջանքերի շնորհիվ՝ հատկապես ԱԱՀ խորհրդի անդամ Թոնի Հալեպլիի։ Թոնի

Հալեպլին Կանադայի Լավալ քաղաքից է։ Թոնիի ներգրավվածության արդյունքում 12 հա

հողատարածքի վրա (որը հավասար է 16 ֆուտբոլի դաշտերի) հիմնվել են պտղատու այգիներ։

ԱԱՀ-ի կողմից ֆինանսավորվող Սյունիք ՀԿ-ի վերապատրաստման դասընթացներով

զուգորդված ծրագրի օգնությամբ՝ այգեգործներին տրամադրում է վերջին 5 տարիների

ընթացքում ձեռք բերված գերմանական և հոլանդական փորձ։ Մոտ ապագայում, Թոնիի սկսած

ծրագիրները Վայոց ձորին կապահովեն տարեկան մինչև միլիոն դոլարի եկամուտ։

Մենք լիահույս ենք, որ շատ մարդիկ կոգեշնչվեն Թոնիի գործունեությունից և կնախաձեռնեն

ծրագրեր՝ հիմնված կայուն զարգացման մոդելի վրա։

Ա Յ Գ Ե Գ Ո Ր Ծ Ո Ւ Թ Յ Ա Ն

Զ Ա Ր Գ Ա Ց Ո Ւ Մ

Իսկ դուք գիտե՞ք, որ երբ այցելում եք Վայոց

ձորի մարզ՝ աշխարհի հնագույն

գինեգործության վայրը, որտեղ Արենիի

քարանձավից հայտանբերվել է աշխարհի

հնագույն կոշիկը, կարող եք տեսնել նաև

հայ-քվեբեկյան բարեկամության այգիները՝

ի պատիվ կամ ի հիշատակ տարբեր

ընտանիքների և անհատների։

Այգիների հիմնման գաղափարը Թոնի

Հալեպլիին է, ով ուզում է հզորացնել իր հայ

ժողովրդին։ Նոր հիմնված այգիները տեղի

այգեգործների համար ծառայում են որպես

կրթական կենտրոններ, որտեղ Սյունիք ՀԿ-ի

մասնագետները սովորեցնում են այգու

մշակում, բուժում, էտ և օրգանիկ/բիո

տեխնոլոգիաների կիրառություն։


23

Պտղաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում տեղի այգեգործները նաև

հնարավորություն ունեն այգիներ հիմնելու համար ձեռք բերել լավագույն որակի տնկիներ։

Այգեգործների մեծամասնության համար ինտենսիվ այգու տեխնոլոգիան նորություն է։ Այն ունի

հետևյալ առավելությունները՝ 3-րդ տարվանից սկսած բերքահավաք կոմերցիոն նպատակով

(սովորաբար 4-ից 5 տարի հետո են այգիները առաջին բերքը տալիս), հեշտ մշակում (էտն ավելի

պարզ ու հեշտ է կատարվում) և ավելի շատ ու միաչափ որակյալ բերքի ստացում։

ԱԱՀ-ի ծրագրերը չեն սահմանափակվում միայն այգիներով։ Ֆոնդերն ուղղվում են նաև

տնկանյութի ստացման համար պատվաստակալների զարգացմանը, սառնարանային

տնտեսությունների և արևային չորանոցների կառուցմանը՝ միավորելով ԱԱՀ-ի և այգեգործների

ջանքերը։ Իհարկե, ի՞նչ պտղաբուծություն առանց մեղուների։ Ուստի Թոնին ձեռք է բերել

մեղվաընտանիքներ և մեղվափեթակներ, որոնք բաժանվել են տարբեր ընտանիքների՝

կրկնապատկելով նրանց տարեկան եկամուտը։ Վերջերս, 30 կգ մեղր նաև նվիրաբերվեց

Հայաստան-Նախիջևան սահմանի զինվորներին։

Շվեյցարական HEKS-EPER, նիդեռլանդական PUM և այլ կազմակերպություններից ձեռք բերած

Սյունիք ՀԿ-ի գիտելիքն հիմնարար ու կարևոր են մարզի պտղաբուծության ներկա և

Ա Յ Գ Ե Գ Ո Ր Ծ Ո Ւ Թ Յ Ա Ն

Զ Ա Ր Գ Ա Ց Ո Ւ Մ


24

Ա Յ Գ Ե Գ Ո Ր Ծ Ո Ւ Թ Յ Ա Ն

Զ Ա Ր Գ Ա Ց Ո Ւ Մ

ակնկալվող ապագա ծրագրերի իրականացման համար։ Իրապես Սյունիք ՀԿ-ն օազիս է Վայոց

ձորում՝ երիտասարդ, էներգիայով լի, կիրթ անձնակազմով ու գյուղատնտեսական և սոցիալական

զարգացման փորձագետներով։

Ոչ միայն այգեգործները կշահեն այս ծրագրից, այլ նաև ակնկալվող եկամուտը կուղղվի

ամենահրատապ սոցիալական զարգացման ծրագրերին և կընդլայնվի և արդիական կդարձնի մեր

գյուղատնտեսական զարգացման գործողությունները։

Հայաստանի կառավարությունը գտնում է, որ Վայոց ձորը կցուցաբերի լավագույն արդյունքը

գյուղատնտեսության և տուրիզմի զարգացման նախաձեռնություններում։ Ուստի, Թոնին նաև

ներառել է ֆոնդեր՝ տեղի հյուրատների տերերի, տաքսի վարորդների և ռեստորանների

աշխատողների անգլերենի դասընթացների համար։

Եվ ովքե՞ր են մեր աչքերը Վայոց ձորում; Իհարկե, ոչ այլ ոք քան Անտուան ու Շեյլա

Թերջանյանները, առանց որոնց մենք չէինք հանդիպի Սյունիք ՀԿ-ի թանկագին անձնակազմին,

ովքեր այս բոլոր նախաձեռնությունները կյանքի են կոչում։


ՆԵՐԴՐՈՒՄ.

Անտուան Թերջանյան

Ալին Գութան

Լիանա Խոշբեկյան

Վան Արմենյան

ՀԱՅԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ

ԽՄԲԱԳԻՐ․

Լիանա Խոշբեկյան

ԿԱԶՄԻ ՆԿԱՐԸ

Շամսի Ժասմինի (Հնդկաստան)

‹‹Բնության երաժշտություն››

Նկարչի թույլտվությամբ

Լուսանկարները։

Գէորգ Թորոսեան (Կանադա)

Կարեն Ստելմաշով (Վրաստան)

Սյունիք ՀԿ (Հայաստան)

Այլ նկարներ (Հայաստան)

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԿԱՏԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ.

Կ Ա Պ Վ Ե Ք Մ Ե Ր F A C E B O O K Է Ջ Ի Ն Կ Ա Մ

V A N A R M E N I A N @ Y A H O O . C A - Ի Մ Ի Ջ Ո Ց Ո Վ

ԿԱՆԱԴԱՑԻՆԵ՜Ր.

ՀԱՐԿԵՐԻ ՆՎԱԶԵՑՈՒՄՈՎ ՁԵՐ

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂԱՐԿԵՔ

ATKEN ARMENIAN FOUNDATION

2110 HARBOUR

LAVAL, QUEBEC, CANADA

H7T 2M5

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!