Transform your PDFs into Flipbooks and boost your revenue!
Leverage SEO-optimized Flipbooks, powerful backlinks, and multimedia content to professionally showcase your products and significantly increase your reach.
Ե Ր Ա Ժ Շ Տ Ա Կ Ա Ն
Ս Ո Ւ Ր Բ Ծ Ն Ո Ւ Ն Դ Թ - I I
Լինելով երաժիշտ, շատ լավ եմ գիտակցում, թե
որքան ջանք ու եռանդ է հարկավոր՝ հասնելու
բարձունքի: Երբ 11 տարեկան հասակում
սկսեցի հաճախել վոկալի դասերի, ես անգամ
պատկերացում չունեի, որ մի օր այն կտանի
ինձ դեպի աշխարհի մեծ բեմեր: Ես մի
ստեղծագործ երեխա էի, որն ուղղակի
ցանկություն ուներ երգելու, արտահայտելու
իր ձայնը: Դա միգուցե տարօրինակ էր որոշ
մարդկանց համար, սակայն այն նույնն էր, ինչ
մեկը ցանկանում է նախագծել շենքեր,
աշխատել թվերի հետ, կամ ուսումնասիրել
բժշկությունը: Երաժշտությունը դա կոչում է
նրանց համար, ովքեր ունեն բարձր զգայական
ընկալում, իսկ երգելը՝ արդեն դրսևորումն է
տրամադրության և հոգու, որը բխում է
ներսից: Ես միայն կարող եմ պատկերացնել
երիտասարդի ուրախությունը, որն
աշխարհում ամենից շատ ցանկանում է
երաժշտություն արարել իր ձայնի կամ
գործիքի միջոցով և ստանում է այն ի կատար
ածելու հնարավորություն, ճիշտ նույն կերպ,
ինչպես ես իրականցրեցի՝ իմ ընտանիքի և իմ
համայնքի օգնության շնորհիվ: Մենք չենք
ընտրում երաժշտությունը. երաժշտությունն է
ընտրում մեզ, և ես շատ ուրախ եմ, որ այս
երեխաները կունենան հնարավորություն
օգտագործելու իրենց ներուժը՝ ձեր
նվիրաբերության շնորհիվ:
Որոշ մարդկանց համար երաժշտություն
սովորելը կարող է թվալ մակերեսային,
թանկարժեք և ժամանակատար
գործողություն. բարեբախտաբար հին
հասկացողություններին եկել են
փոխարինելու գիտական փաստեր, որ
երաժշտությունը մարդկության հիմնական ու
կարևորագույն մասն է, որը նպաստում է
անհատների և հանրության բարօրությանը:
Երեխաների ուղեղն ավելի լավ է աշխատում,
երբ նրանք նվագում են երաժշտական
գործիք, և Ալցհեյմեր հիվանդությամբ
տառապող անհատների հետ անցկացված
հետազոտությունները ցույց են տվել, որ
նրանց վրա դրական է ազդում երաժշտական
թերապիան: Դեռևս երկար ճանապարհ կա,
որպեսզի հասկանանք ուսումնական
գործընթացում երաժշտության ուրույն տեղը,
և որ այն պետք է դառնա դպրոցներում
պարտադիր առարկա: Այն ոչ թե պետք է
դառնա մեզ համար ժամանցի միջոց, այլ
ընկալվի որպես մշակույթ հարստացնող
արժեք: Արվեստագետն էլ պետք է արժևորվի
համապատասխանորեն, այնպես, որ
կարողանա ապրել իր կյանքն ըստ իր իսկ
ընտրած կարգ ու կանոնի։
Ես երգել չեմ սկսել, քանի որ ինձ համար դա
լավ էր կամ ուզել եմ շատ դրամ վաստակել.
10