05.03.2021 Views

Atken Magazine 2018 (Armenian version)

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

հնարավորությունների կանաչ լույս: Եթե

նախկինում պարզապես մեզ հեռու էինք

պահում կոռումպացված կառավարության

անդամներից, որոնք իրենց կողմից ևս չէին

նկատում ու գնահատում մեր աշխատանքը,

ապա այժմ՝ կա առավելագույն կերպով

համագործակցության հնարավորություն։

Հայաստանի մարզերում իսկապես կարելի է

օրինակելի դարձնել մեր ԱԱՀ-ի ծրագրերն ու

փիլիսոփայական սկզբունքները՝

վերականգնելով ավերված երաժշտական

կառույցներն ու մարդկային ռեսուրսները:

Այն հրաշալի գործը, որ մենք հիմա անում

ենք գյուղատնտեսության զարգացման մեջ՝

ղեկավարվելով իմ լավ ընկեր Թոնի Հալեպլիի

կողմից, կտա է՛լ ավելի մեծ արդյունքներ,

եթե համատեղենք կառավարության

աշխատանքների հետ, որը վերջապես իր

ողջ եռանդով որդեգրում է ժողովրդին

ծառայելու քաղաքականությունը: Միգուցե

մենք դառնում ենք <<Ագրարվեստի>>

(այո, հորինեցի հենց այդ բառը)

հեղափոխության սկզբի վկանե՞ր:

Հարգելի ընթերցող, բարի գալուստ մեր այս

երկրորդ <<ԱՏԳԵՆ>>-ի թողարկմանը:

Հատուկ շնորհակալություն Վայոց Ձորի

մարզի Եղեքնաձոր քաղաքի Սյունիքի ՀԿ-ից

Նաիրա Հարությունյանին, Նաիրա

Սարգսյանին, Հասմիկ Գալստյանին և

Եպիսկոպոս Աբրահամին՝ անգլերենի

բնօրինակից հայերեն թարգմանության

համար: Միացի՛ր մեր բացահայտումների

ճամփորդությանը․ սկսելով հրաշալի

այգեգործական աշխատանքներից Վայոց

ձորում, մինչև վոկալի դասընթացներին

Էջմիածնում և Կոտայքում, ցնցող

թատերական խմբին և պարգևատրումների

արժանացող երգչախմբին Եղեգնաձորում,

ինչպես նաև Գյումրու և Ջավախքի

լավագույն տաղանդավոր երաժիշտներին։

ԱԱՀ-ն իր երկնային բարձունքում է:

Հեղափոխական այս դրական մթնոլորտում,

ԱԱՀ-ի առաքելության իրականացման

համար միայն երկինքն է սահմանը, որն է՝

յուրաքանչյուր բացառիկ տաղանդ պետք է

բացահայտվի։

ՎԱՆ ԱՐՄԵՆՅԱՆ, ԽՄԲԱԳԻՐ

Խ Մ Բ Ա Գ Ր Ի Ն Շ Ո Ւ Մ Ն Ե Ր

4

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!