05.03.2021 Views

Atken Magazine 2018 (Armenian version)

Transform your PDFs into Flipbooks and boost your revenue!

Leverage SEO-optimized Flipbooks, powerful backlinks, and multimedia content to professionally showcase your products and significantly increase your reach.

Ես հանդիպել եմ Ատգենին կիբեր

հարթակում, վաղ 90-ականներին: Իսկ

առաջին հանդիպումը անձամբ եղել է մեր

տանը՝ Օտտավայում, 1996 թվականին։ Նա

խնդրել էր ինձ պատրաստել մի ծրագիր

Հայաստանի ամերիկյան համալսարանից մի

գիտնականի համար, որն ուսուցողական

այցով պիտի ժամաներ Կանադա:

Ատգենը մշտապես փորձում էր

ճանապարհներ գտնել՝ օգնելու Հայաստանի

զարգացմանը: Այն ժամանակ Կանադայում,

երբ մեզանից շատերը հարմարավետ նստած

էինք մեր տներում և մտածում էինք ի՞նչ

կարելի է անել Հայաստանի համար, նա

այնտեղ տեղափոխվեց իր կնոջ՝ Հասմիկի

հետ, մութ ու խավար տարիներին և սկսեց

օգնել: Ոգևորված նրա այդ քայլից, Շեյլան և

ես նույնպես տեղափոխվեցինք Հայաստան և

ուսումնասիրեցինք իրենց սկսած բազմաթիվ

ծրագրերը:

Երբ Վան Արմենյանը խնդրեց միանալ

իրենց Հիմնադրամի խորհրդին, մենք

պատվով ընդունեցինք այն և սկսեցինք

համագործակցել՝ մեծացնելով արդեն իսկ

նրանց կողմից նախաձեռնած

սոցիալական ազդեցության

ներդրումները:

ԱԱՀ-ի հիմնական նպատակն է առկա

ֆոնդերի հնարավորության սահմանում,

Հայաստանի ոչ զարգացած վայրերում,

հիմնել օրինակելի չափանիշներով

երաժշտական կրթական ծրագրեր և

ընտրել բացառիկ երաժշտական

տաղանդով օժտված երեխաներ։ Ապա

վերջիններիս հնարավորություն տալ

ստանալու մասնագիտական

երաժշտական կրթություն, ինչպես նաև՝

ավելի հասուն տարիքում կարիերայի

աջակցություն: Սակայն, դրանից զատ

ԱԱՀ-ն շատ դրական է արձագանքում իր

Խ Ճ Ա Ք Ա Ր Ե Ր

Տ Ե Ղ Ա Շ Ա Ր Ժ Ո Ղ Ն Ե Ր Ը

6

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!