05.03.2021 Views

Atken Magazine 2018 (Armenian version)

Transform your PDFs into Flipbooks and boost your revenue!

Leverage SEO-optimized Flipbooks, powerful backlinks, and multimedia content to professionally showcase your products and significantly increase your reach.

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ

ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ Թ-II

Անցյալ դեկտեմբեր ամսին, ԱԱՀ-ն անցկացրեց իր երկրորդ տարեկան ֆոնդահայթայթման

համերգը: Շատերի ջանքերի շնորհիվ հավաքվեց 25,000 կանադական դոլար, հատկապես՝ մեր

հիմնական հովանավորների անզուգական պրն. Ռիչարդ Էլիոթի և դոկտոր Լենա Թերջանյանի,

մեր հոգաբարձուների խորհուրդի և միջազգային օպերայի աստղ Ալին Գութանի շնորհիվ: Ահա

Ալինի սրտաբուխ կարծիքը և նպատակաուղղված արձագանքը Ատգեն Արմենյան Հիմնադրամի

էության մասին:

Նախ թույլ տվեք շնորհակալություն

հայտնել բոլոր նրանց, ովքեր ժամանակ են

գտնել և ներկա են գտնվել ԱԱՀ-ի

ֆոնդահայթայթման համերգին։ Այն արդեն

2-րդ անգամ լինելով, կազմակերպվել է իմ

լավ ընկեր Վան Արմենյանի և իր բացառիկ

կազմակերպչական խմբի հետ մեկտեղ:

Հրաշալի երաժիշտների հետ

համագործակցումը մեծ բավականություն

էր թե՛ իմ, թե՛ Վանի համար․ ձեր

ներկայությունը և ներդրումը մեծ շուք

տվեց համերգին: Ինձ համար մեծագույն

հաճույք էր երգել կլավիկորդի, թեորբոի,

ֆլեյտայի և ջութակի ներքո, որը Վանը

նրբանկատորեն համադրել էր միմյանց

հետ։

Երբ մտածում եմ Հայաստանի տաղանդավոր

երաժիշտների և ԱԱՀ-ի կողմից նրանց

ստացած ուղղակի օգնության, ձեռք բերված

գործիքների, դասընթացների,

հնարավորությունների և ռեսուրսների

մասին, կարծում եմ, որ իզուր չէ, որ

ներդրնում եմ հավելյալ ժամանակ՝ սովորելու

նոր կտորներ Վիվալդիից, Սկարլետիից և

Բախից: Բացի նվագելուց, Վանը նաև մշակել

էր որոշ գեղեցիկ Կոմիտասյան երգեր մեր

<<Բարոք>> նվագախմբի համար – այն

ակնհայտորեն սիրվեց ունկնդիրների

կողմից: Ես հիացած եմ Վանի

նվիրվածության և տեսլականի վրա, որը

նրան հնարավորություն է տալիս հրաշքներ

իրականցնել:

Ե Ր Ա Ժ Շ Տ Ա Կ Ա Ն

Ս Ո Ւ Ր Բ Ծ Ն Ո Ւ Ն Դ Թ - I I

9

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!