15.04.2018 Views

KitchenAid 750 PCT R /HA(AN) - 750 PCT R /HA(AN) KY (F101235) Istruzioni per l'Uso

KitchenAid 750 PCT R /HA(AN) - 750 PCT R /HA(AN) KY (F101235) Istruzioni per l'Uso

KitchenAid 750 PCT R /HA(AN) - 750 PCT R /HA(AN) KY (F101235) Istruzioni per l'Uso

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Միացում և օգտագործում

! Գազօջախի համապատասխան միացման դիրքը ցույց է տրված

յուրաքանչյուր բռնակի վրա:

Գազի այրիչներ

Յուրաքանչյուր այրիչ կարող է կարգավորվել հետևյալ ձևով՝ օգտագործելով

համապատասխան հսկողության բռնակը:

● Անջատել

Առավելագույն

Նվազագույն

Այրիչներից մեկը միացնելու համար, լուցկին կամ կրակայրիչը վառած պահեք

այրիչի մոտ և, միևնույն ժամանակ, համապատասխան բռնակը սեղմեք ներքև և

պտտեք ժամացույցի սլաքին հակառակ՝ առավելագույն կարգավորման կողմ:

Քանի որ այրիչի վրա տեղադրված է անվտանգության սարք, ապա բռնակը

պետք է սեղմած պահել մոտավորապես 2-3 վայրկյան՝ թույլ տալով

ավտոմատ սարքին կրակը վառված պահել, որպեսզի սկսի տաքացնել:

Երբ օգտագործում եք ինքնաբռնկվող գազօջախների մոդելներ, տվյալ

այրիչը միացնելու համար, համապատասխան կառավարման բռնակը

սեղմեք ներքև և պտտեք ժամացույցի հակառակ ուղղությամբ՝ սեղմած

պահելով մինչև այրիչը վառվելը:

! Եթե կրակը պատահաբար մարվել է, անջատեք վերահսկողության գլխիկը

և սպասեք առնվազն 1 րոպե՝ կրիկին փորձելուց առաջ:

Այրիչն անջատելու համար՝ պտտեք այրիչի կառավարման բռնակը

ժամացույցին հակառակ ուղղությամբ, մինչև այն կանգնի երբ հասնի “●”

դիրքին):

Այրիչների օգտագործման գործնական խորհուրդներ

Համոզվելու համար, որ այրիչներն արդյունավետ են աշխատում՝

• Յուրաքանչյուր այրիչի համար օգտագործեք համապատասխան

խոհանոցային սպասք (տե՛ս աղյուսակը), այնպես որ խոհանոցային

սպասքի ներքևից կրակը դուրս չտարածվի:

• Միշտ օգտագործեք տափակ հիմքով և կափարիչով խոհանոցային

սպասք:

• Երբ տարայի պարունակությունը հասնում է եռման աստիճանի, պտտեք

կառավարման բռնակը մինչև նվազագույն:

Այրիչ

Նվազեցված արագթյամբ (ՆԱ)(RR)

Միջին արագթյամբ (Մ) (S)

Օժանդակ (Օ) (A)

Եռաթագ (ԵԹ)(TC)

Ø Խոհանոցային սպասքիտրամագիծը (սմ)

24 - 26

16 - 20

10 - 14

24 - 26

Այրիչի տեսակը պարզելու համար, նայեք “Այրիչի և ծայրափողակի

բնութագրեր” բաժնում հրապարակված նմուշներին:

• Առավելագույն կայունության համար, միշտ համոզվեք, որ տարայի

բռնիչները ճիշտ են ամրացված և, որ յուրաքանչյուր տարա տեղադրված

է այրիչի կենտրոնում:

• Տարայի բռնակները պետք է տեղադրված լինեն աջակցող ճաղերի հետ

մի գծով և տարայի աջակցող ցանցի վրա:

• Տարայի բռնակը պետք է լինի այնպիսի դիրքում, որպեսզի դուրս չգա

ջեռոցի առջևի եզրից:

Որքան շատ փոփոխական ասպեկտներ

կարող են լինել տարայի կայունության

առումով, այնքան ինքնին տարան

հաճախ կարող է լինել (կամ այդ տարայի

դիրքը օգտագործման ժամանակ):

Համաչափ տարաներ՝ հարթ հիմքերով,

որոնք տեղադրվում են այրիչի կենտրոնում և մատներին հարմար

բռնակներով, որոնք, ակնհայտորեն, առաջարկում են ամենամեծ

կայունությունը:

Նախազգուշական միջոցներ և

խորհուրդներ

! Այս սարքը նախագծված է և արտադրված է՝ համապատասխան միջազգային

անվտանգության չափանիշների: Հետևյալ նախազգուշացումները

տրամադրվում են անվտանգության նկատառումներից ելնելով, և պետք

է ուշադիր կարդալ դրանք:

Ընդհանուր անվտանգություն

• Սա 3-րդ դասի ներկառուցված սարք է:

• Գազօջախները պահանջում են կանոնավոր օդափոխություն՝

արդյունավետ աշխատելու համար: Երբ տեղադրում եք ջեռոցը, հետևեք

սարքի «Տեղադրում» կետում նշված հրահանգներին:

• Այս հրահանգները վավեր են միայն այն երկրների համար, որոնց

խորհրդանիշները առկա են ձեռնարկի և սերիական համարի

վահանակի վրա:

• Սարքը նախատեսված է տան ներսում կենցաղային օգտագործման

համար, և ոչ թե՝ առևտրային կամ արդյունաբերական օգտագործման

համար:

• Սարքը չպետք է տեղադրվի դրսում, անգամ ծածկով տարածքներում:

Չափազանց վտանգավոր է սարքը թողնել անձրևի և փոթորիկի տակ:

• Մի դիպչեք սարքին մերկ ոտքերով, թաց կամ խոնավ ձեռքերով ու

ոտքերով:

• Սարքը պետք է օգտագործվի միայն չափահաս մարդկանց կողմից՝ սնունդ

պատրաստելու նպատակով՝ այս ձեռնարկում նշված հրահանգներին

համապատասխան: Սարքի ցանկացած այլ կիրառություն (օր.՝ սենյակը

տաքացնելու համար) համարվում է ոչ պատշաճ օգտագործում և

վտանգավոր է: Արտադրողը չի կարող պատասխանատվություն կրել

որևէ վնասի համար, որն առաջացել է սարքի ոչ պատշաճ, սխալ և

անխոհեմ օգտագործման հետևանքով:

• Օդափոխության և ջերմության տարածման համար նախատեսված բաց

մասերը երբեք չպետք է փակվեն:

• Միշտ համոզվեք, որ կառավարման բռնակները “●”/“○” դիրքում են, երբ

սարքը չի օգտագործվում:

• Երբ սարքն անջատում եք հոսանքից, միշտ քաշեք խրոցակը հիմնական

վարդակից, մալուխից չձգեք:

• Երբեք ո՛չ մի մաքրման կամ սպասարկման աշխատանք չիրականացնեք,

առանց խրոցակը վարդակից անջատելու:

• Անսարքության դեպքում, ո՛չ մի պարագայում չփորձեք ինքներդ

վերանորոգել սարքը: Անփորձ անձանց կողմից վերանորոգում

իրականացնելը կարող է հանգեցնել սարքի վնասման կամ հետագա

անսարքության: Ծառայությունների մատուցման կենտրոն (տե՛ս

Աջակցություն):

• Մի՛ փակեք ապակե կափարիչը (եթե առկա է), երբ գազի այրիչերը կամ

էլեկտրական թիթեղները դեռ տաք են:

• Այս սարքը չպետք է օգտագործվի այն մարդկանց կողմից (ներառյալ

երեխաները), ովքեր ունեն ցածր ֆիզիկական, զգայական կամ

մտավոր կարողություներ, փորձի և գիտելիքների բացակայություն,

և ցանկացած այլ մարդկանց կողմից, ովքեր ծանոթ չեն սարքի

հետ: Այդ անձինք առնվազն պետք է վերահսկվեն մեկի կողմից, ով

պատասխանատվություն է ստանձնում իրենց անվտանգության

համար կամ սարքի շահագործման վերաբերյալ ստանան նախնական

ցուցումներ:

• Թույլ մի տվեք երեխաներին խաղալ սարքի հետ:

9

AM

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!