09.07.2019 Views

Քիզ _Ծաղիկներ Էլջերնոնի համար_

• No tags were found...

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

ԴեՆԻԵԱՔԻԶ - ---- - -------------

Մենք ընթրեցինք ու երկաբ խոսեցինք։ Երբ

ասաց, որ այնքան արագ եմ առաջ գնում, որ

շուտով իրեն էլ կանցնեմ, ծիծաղեցի։

«ճիշտ եմ ասում, Չարլի։ Դու արդեն ինձնից

լավ ես կարդում։ Մի հայացքով ամբողջ էջը

կարդում ես, իսկ ես այդ ընթացքում կարողանում

եմ ընդամենը մի երկու տող ընկալել։ Ու

ծայրից ծայր հիշում ես կարդացածդ ամեն ինչ։

Ես, լավագույն դեպքում, հազիվ հիմնական

մտքերն ու ընդհանուր իմաստն եմ հիշում»։

«Բայց ես ինձ խելացի չեմ զգում։ Դեռ լիքը

բաներ կան, որ չեմ հասկանում»։

Միսս Կինիանը ծխախոտ հանեց, ես վառեցի։

«Պիտի ուղղակի մի քիչ էլ համբերես։ Դու հիմա

մի երկու օրում կամ մի երկու շաբաթում այնքան

բանի ես կարողանում հասնել, ինչքան սովորական

մարդիկ իրենց կյանքի կեսում էլ չեն

հասցնում։ Հենց դա է ամենաապշեցուցիչը։ Դու

հսկայական սպունգի նման ներծծում ես ամեն

ինչ. փաստեր, թվեր, ընդհանուր տեղեկություններ...

Ու շուտով նաև սկսելու ես դրանք համադրել։

Տեսնելու ես, թե գիտելիքների տարբեր

52

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!