04.11.2019 Views

News Letter June-July 2019 ARM

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Ամսագիր

Հունիս-Հուլիս 2019

«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական

կազմակերպությունը Ծաղկաձորում կազմակերպեց

3-րդ տրանս ճամբարը

2019 թ-ի հունիսի 17-19-ը «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան

հասարակական կազմակերպությունը Ծաղկաձորում կազմակերպեց 3-րդ

տրանս ճամբարը։ Տրանս ճամբարի պաշտոնական բացումը կատարեց

կազմակերպության հիմնադիր նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը։ Նա

ներկայացրեց «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական

կազմակերպության անցած ուղին և ձեռքբերումները։ Մասնակիցները

ներկայացան և ծանոթացան միմյանց հետ։ Նրանք սահմանեցին եռօրյա

ճամբարի կանոնները և կիսվեցին իրենց ակնկալիքներով և վախերով

ճամբարի վերաբերյալ։ «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան

հասարակական կազմակերպությունը ճամբարին հրավիրել էր գենդերային

հարցերով միջազգային փորձագետ-դասընթացավարի։

Մասնակիցներից մեկի խոսքերով․ «Դասընթացը շատ հետաքրքիր էր,

ինֆորմացիայի այսքան մեծ ծավալ ստանալ այսքան կարճ

ժամանակահատվածում և կորցնել ժամանակի զգացողությունը ուղղակի

ֆանտաստիկ էր, անգամ դպրոցական դասընթացներն այսքան հագեցած

չեն, հուսամ նմանատիպ դասնթացները շարունակական բնույթ

կկրեն»։ Մասնակիցներից մեկ ուրիշն էլ հայտնեց իր երախտագիտությունը՝

ասելով․ «Այս էլ երրորդ անգամ է «Իրավունքի Կողմ» ՀԿ-ն անցկացնում է

Տրանս ճամբար՝ բարձրացնելով տրանս անձանց հիմնահարցերն ու

խնդիրները ՀՀ-ում, համախմբում ԼԳԲՏԻՔ անձանց և ակտիվիստներին մեկ

տանիքի տակ՝ իր վրա վերցնելով այդ ծանր բեռն ու

պատասխանատվությունը»։ Մեկ ուրիշ մասնակից իր հերթին ասաց․ «Մեծ

աջակցություն է նաև ՀՀ-ում ապրող բոլոր սեքս աշխատողների համար,

բացի նրանից, որ դասընթացի ժամանակ շատ բան սովորեցինք, նաև

կարողացանք կտրվել մեր առօրյա հոգսերից և խնդիրներից»։ Դասընթացի

վերջում «Իրավունքի կողմ» իրավապաշտպան Հասարակական

Կազմակերպության հիմնադիր նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը ճամբարի

մասնակիցներին հանձնեց վկայականներ՝ ճամբարին մասնակցելու

կապակցությամբ։ Լիլիթ Մարտիրոսյանը նշեց, որ տրանս ճամբարը կկրի

շարունակական բնույթ, քանի որ այն օժանդակում է համայնքի անդամներին

միմյանց ճանաչելուն, համախմբում ԼԳԲՏ անձանց և ակտիվիստներին և

օգնում ավելի ամուր ԼԳԲՏ համայնք ունենալ ամբողջ կովկասյան

տարածաշրջանում։ Տեղեկացնենք, որ ճամբարը կազմակերպվել էր

«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության

կողմից «Ժողովրդավարության Եվրոպական Հիմնադրամի» ֆինանսական

աջակցությամբ։

«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան

հասարակական կազմակերպություն են դիմել

լատինամերիկացի 7 տրանսգենդեր ապաստան

հայցող անձիք:

Սույն թվականի հունիս ամսին աջակցություն ստանալու նպատակով «Իրավունքի

Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն են դիմել

լատինամերիկացի 7 տրանսգենդեր ապաստան հայցող անձինք:«Իրավունքի Կողմ»

իրավապաշտան հասարակական կազմակերպության ռազմավարության

ուղղություններից մեկն է իրավապաշտպանությունը, որի շրջանակներում

«Իրավունքի Կողմ» իրավապաշտան հասարակական կազմակերպությունն

անհապահաղ տրամադրեց անհրաժեշտ իրավաբանական, սոցիալ-հոգեբանական և

այլ անհրաժեշտ ներկայացուցչություն և օգնություն 7 տրանսգենդեր ապաստան

հայցող անձանց։«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական

կազմակերպությունը, համագործակցելով «ԿԱԶԱ» շվեյցարական հիմնադրամի

հայաստանյան գրասենյակի հետ, ապաստան հայցող տրանսգենդեր անձանց

ուղղորդեց մասնակցելու հայերենի դասընթացներին: Կազմակերպությունը նաև

կապվեց մի շարք ապաստան հայցողների իրավունքներով զբաղվող

կազմակերպությունների հետ՝ տեղեկացնելով իրավիճակի մասին և ապաստան

հայցող տրանսգենդեր անձանց ուղղորդեց այդ կազմակերպություններ՝ ստանալու

անհրաժեշտ սոցիալական աջակցություն:«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան

հասարակական կազմակերպության առողջապահական ծրագրերի ղեկավար

Դոռան, օգտվելով տարատեսակ թարգմանչական միջոցներից, տրանսգենդեր

անձանց համար կազմակերպեց առողջապահական թեմայով դասընթացների շարք,

որի ընթացքում տրամադրեց կրթատեղեկատվական նյութեր՝ կապված սեռական

առողջության, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և ՍՃՓՎ-ի վերաբերյալ: Դրանից հետո

կազմակերպությունը ապաստան հայցող տրանսգենդեր անձանց ուղղորդեց ՁԻԱՀ-ի

կանխարգելման հանրապետական կենտրոն՝ ՄԻԱՎ -ի նկատմամբ

հետազոտվելու:Ապաստան հայցող տրանսգենդեր անձանց խոսքերով Հայաստան

ժամանելու առաջին օրվանից սկսած՝ նրանք ենթարկվում են բռնության,

խտրականության, տրանսֆոբիայի, քսենոֆոբիայի և ռասիզմի տարատեսակ

դրսևորումների։Ապաստան հայցողների իրավախաղտումների վերաբերյալ

«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության

փաստաբանական բաժինը նախապատրաստում է անհրաժեշտ նյութերը՝

ոստիկանություն դիմելու համար։«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան

հասարակական կազմակերպության փաստաբանական բաժինը աչալրջորեն

հետևում է Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և

զարգմացման նախարարություն միգրացիոն ծառայության աշխատանքներին և

հետևողական է լինելու ապաստան հայցելու գործընթացներին:Հիշեցնենք, որ

Հայաստանն ունի միջազգային պատրավորվածություն պաշտպանություն

տրամադրելու կարիքավորներին՝ անկախ իրենց գենդերային ինքնությունից,

սեռական կողմնորոշվածությունից, մաշկի գույնից, ռասսայից և մի շարք այլ

հանգամանքներից:

Երևանի Անգլիական այգում 4 անծանոթ

երիտասարդ տղաներ փորձեցին

հարձակվել 11 հոգուց բաղկացած ԼԳԲՏ

անձանց և ակտիվիստների խմբի վրա:

2019 թ. հունիսի 20-ին 21:00-21:30-ի սահմաններում Երևանի Անգլիական

այգում 4 անծանոթ երիտասարդ տղաներ փորձեցին հարձակվել 11 հոգուց

բաղկացած ԼԳԲՏ անձանց և ակտիվիստների խմբի վրա:Ակտիվիստներից

մեկը՝ Մ.Ս.-ն, նկատելով, որ երիտասարդներից մեկը մոտենում է իրենց,

ինքնապաշտպանական նկատառումներից ելնելով, հանում է պայուսակից

էլեկտրաշոկը, պարզում դեպի վերև և ձայն արձակում: Այնուհետև խումբն

ագրեսիվորեն զրույցի է բռնվում ԼԳԲՏ ակտիվիստների հետ, իսկ մինչ այդ

երիտասրադներից մեկը ցանկանում է առանձնազրույց ունենալ

կտիվիստներից մեկ ուրիշի հետ: Երկու խմբերի միջև հնարավոր բախումը

կանխելու նպատակով, Լիլիթ Մարտիրոսյանն անմիջապես ահազանգում է

ստիկանություն, և հաշված րոպեների ընթացքում ոստիկանական խումբը

ժամանում է դեպքի վայր: Ոստիկանական խմբի ժամանումից հետո,

ոստիկանների հորդորով, ԼԳԲՏ անձանց մեծամասնությունը լքում է այգու

տարածքը: Ակտիվիստներից երկուսը՝ Մ.Ս.-ն և Լիլիթ Մարտիրոսյանը,

ստիկանների ուղեկցությամբ մոտենում են տղաների խմբին և փորձում են

պարզաբանել իրավիճակը: Ստեղծված իրավիճակում ոստիկանությունը

որոշում է երիտասարդներին տեղափոխել ոստիկանական

բաժանմունք:«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական

կազմակերպությունն իրավական աջակցություն է ցուցաբերել ԼԳԲՏ

ակտիվիստներին: Մ.Ս.-ն և Լիլիթ Մարտիրոսյանը հաղորդում են

ներկայացրել Կենտրոնի ոստիկանական բաժանմունքում: ԼԳԲՏ

ակտիվիստները նշում են, որ տղաների կողմից ենթարկվել են ծաղրանքի՝

իրենց գենդերային ինքնության, ինքնաարտահայտման և ենթադրյալ

սեռական կողմնորոշվածության պատճառով: Դեպքի առիթով ընթանում է

հետաքննություն:«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական

կազմակերպությունը կոչ է անում ՀՀ ոստիկանությանը իրականացնել

թափանցիկ, արդար և անկողմնակալ քննություն:«Իրավունքի կողմ»

իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը աչալրջորեն

կհետևի ոստիկանության աշխատանքին և պարբերաբար

տեղեկատվություն կտրամադրի գործի զարգացման վերաբերյալ։

Հայաստանը չի ապահովել տրանսգենդեր

կին իրավապաշտպան Լիլիթ

Մարտիրոսյանի անվտանգությունը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի համատեղ հատուկ

ընթացակարգերը 2019 թվականի ապրիլի 18-ին դիմել են

Հայաստանի Հանրապետության մշտական

ներկայացուցչությանը Լիլիթ Մարտիրոսյանի ՀՀ

խորհրդարանում կայացած ելույթից հետո վերջինիս

անվտանգության ապահովման համար ՀՀ իշխանությունների

ձեռնարկած քայլերի մասին պարզաբանում ստանալու համար:

Հայաստանի Հանրապետության մշտական

ներկայացուցչությունը արձագանքել է,որ «Հայաստանը

հեղափոխությունից հետո հարել է խոսքի աննախադեպ

ազատությանը և համարվում է ազատ երկիր»: Հայաստանը

նաև նշում է, որ գոյություն ունի հավասար

հնարավորությունների և ատելության խոսքի մասին օրենքների

նախագծեր, սակայն պետք է նշել՝ դրանք չեն ներառում

գենդերային ինքնությունը և ինքնարտահայտումը`որպես

ծանրացուցիչ հանգամանքներ և չեն ապահովում

իրավապաշտպանների անվատանգությունը: Մանրամասն՝

ներքևում հղումներով: Հիշեցնենք, որ ՀՀ իշխանությունները

չկարողացան պաշտպանել տրանսգենդեր

իրավապաշտպաններին Լիլիթ Մարտիրոսյանի՝

խորհրդարանում ելույթից հետո և «Իրավունքի կողմ»

իրավապաշտպան ՀԿ աշխատակիցները իրենց ընտանիքի

անդամների հետ տարհանվեցին ՀՀ-ից: Տրանսգենդեր

իրավապաշտպանները մահվան սպառնալիքներ էին ստանում

ռազմական, ծայրահեղ աջ պահպանողական խմբերի կողմից:

Ոստիկանությունը մերժել էր քրեական գործ հարուցել, քանի որ

սպառնալիքները «իրական չէին»: Որոշումը բողոքարկվել է

դատախազին և Մարդու իրավունքների պաշտպանին։

2019թ․-ի հունիս, հուլիս

ամիսներին «Իրավունքի Կողմ»

Իրավապաշտպան ՀԿ գրասենյակն ունեցել է

155 շահառու

18 Մասնակցած «ՀՀ-ում տրանսգենդեր անձանց շրջանում

ՄԻԱՎ/ՁԻԱՀ կանխարգելումը հանրային

առողջապահության համատեքստում»։

25 ՄԻԱՎ-ի կանխարգելման փաթեթներ ստացած։

28 «Տրանս Ճամբար»-ին մասնակցած։

18 Բժշկական ծառայություն ստացած։

58 Համայնքային միջոցառումների

մասնակցած։

2019թ․-ի հունիս, հուլիս

ամիսներին «Իրավունքի Կողմ»

Իրավապաշտպան ՀԿ գրասենյակն ունեցել է

48 շահառու ովքեր ստացել են իրավաբնական

աջակցություն

5 գործով առկա են դիմում-բողոքներ

ուղղված ՀՀ մարդու իրավունքների

պաշտպանին

12 դեպքով իրականացվել է տուժողների

շահերի պաշտպանություն ՀՀ

ոստիկանությունում

8 Իրավաբանական

խորհրդատվություն։

1 գործով իրականացվում է

տուժողի շահերի

պաշտպանություն Երևան

քաղաքի ընդհանուր

իրավասության

դատարանում

6 գործով առկա են հայցային պահանջներ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության

դատարաններում, ՀՀ վարչական

դատարանում

5 գործով առկա են բողոքներ

դատախազությունում

ատելության խոսքի

վերաբերյալ

12 պարզաբանումների համար

ուղղվել են հարցումներ ՀՀ

քննչական կոմիտեին, ՀՀ

արդարադատության

նախարարին, ՀՀ

պաշտպանության նախարարին և

այլ պետական մարմիններին։

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!