22.09.2015 Views

հհ կրթության եվ գիտության նախարարություն երեվանի ...

հհ կրթության եվ գիտության նախարարություն երեվանի ...

հհ կրթության եվ գիտության նախարարություն երեվանի ...

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՏՈՆՈՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՀԱՅԿԻ

ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ

ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՈՈՒՍԸ ՍԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

ԱՆԳԼԵՐԵՆԻ ԴԱՍԸՆԹԱՑՈՒՍ

ԺԳ. 00.02 - «Դասավանդման և դաստիարակության մեթոդիկա»

(անգլերեն լեզու) մասնագիտությամբ մանկավարժական գիտությունների

թեկնածոփ գիտական աստիճանի հայցման ատենախոսության

ՍԵՂՍԱԳԻՐ

ԵՐԵՎԱՆ- 2012

Ատենախոսության թեման հաստատվել է Խ. Աբովյանի անվան հայկական

պետական մանկավարժական համալսարանում։

Գիտական ղեկավար՝

Պաշտոնական ընդդիմախոսներ՝

մ.գ.դ., պրոֆեսոր Ի.Կ. Կարապետյան

մ.գ.դ., պրոֆեսոր Բ.Մ. Եսաջանյան

մ.գ.թ., դոցենտ Կ.Մ. Կարապետյան

Առաջատար կազմակերպություն՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական

լեզվաբանական համալսարան

Ատենախոսության պաշտպանությունը կայանալու Է 2012թ. նոյեմբերի 23–

ին՝ ժամը 15°°–ին, ԲՈՀ-ի՝ եՊՀ-ում գործող 009 «Գերմանական լեզուներ»

մասնագիտական խորհրդի նիստում։ Հասցեն՝ Երևան, Ալեք Մանուկյան 1։

Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ Երևանի պետական

համալսարանի գրադարանում։

Սեղմագիրն առաքված Է 2012թ. հոկտեմբերի 22-ին։

Մասնագիտական խորհրդի

գիտական քարտուղար՝

բ.գ.դ., պրոֆեսոր

ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Արդի փալում քերականության

ուսուցումը շարունակում է հանգուցային հարց մնալ օտար

լեզուների դասավանդման մեթոդիկայում։ Կարևոր է այն, որ նրա

ուսուցման նպատակն ու խնդիրները տարբեր դասընթացների

շրջանակներում կոնկրետանում են և ենթարկվում բովանդակային,

գործառական փոփոխությունների։ Մի կողմից, քերականության ուսուցման

նպատակն ու խնդիրները հստակեցվում են ըստ կիրառվող մեթոդների՝

ուղիղ, քերականական-թարգմանական, տեսալսողական, հաղորդակցական,

մյուս կողմից, դրանք վերանայվում են՝ հաշվի առնելով այս կամ այն

օտար լեզվի ուսուցման յուրահատկությունները։

Հաղորդակցական քերականության ուսուցումը նոր բովանդակային

ուղղվածություն է ստանում երկխոսական տեքստերի հետ աշխատանքի,

խոսույթային վերլուծության, խոսակցական բառապաշարի, հատկւս–

բանությունների, իրույթների, խոսույթային նշույթների յուրացման

տեսանկյունից։

Մասնագիտական անգլերենի քերականության ուսուցումը հարուստ

ավանդույթներ ունի ՀՀ-ում, քանի որ բավականին լավ են մշակված

անգլերենի և այլ գերմանական լեզուների տեսական քերականության

խնդիրները։ Այդուհանդերձ, իրականացված հետազոտությունների մեծ

մասն ունեն նեղ մասնագիտական ուղղվածություն։ Հարկ է նշել, որ

հաղորդակցական, ինչպես նաև իրադրային քերականության ուսուցմանը

նվիրված աշխատանքներ իրականացվել են 20-րդ դարի վերջին

քառորդում և 21-րդ դարի սկզբում։

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆ է ուսումնասիրել հաղորդակցական

մեթոդիկայի շրջանակներում ձևավորված մոտեցումները և մշակել

մասնագիտական անգլերենի հաղորդակցական քերականության

ուսուցման արդյունավետ մոդել, որն ընկած է քերականության գործնական

և տեսական դասընթացների նախագծման և կազմակերպման հիմքում։

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ.

1.Հետազոտել մանկավարժամեթոդական, լեզվաբանական, հոգելեզվաբանական

այն աշխատությունները, որոնք առնչվում են հաղորդակցական

քերականության ուսուցմանը մասնագիտական անգլերենի

դասընթացում։

2. Ուսումնասիրել գործնական և տեսական քերականության ուսուցման

հարուստ փորձը մասնավորապես անգլերենի մասնագիտական

դասընթացում հաղորդակցական մոտեցման սկզբունքների տեսանկյունից։

3. Ստեղծել գործնական և տեսական քերականության դասընթացների

կազմակերպման նոր կաղապար և մշակել անգլերենի քերականության

ուսուցման նոր մեթոդական համակարգ։

4. Հիմնավորել հաղորդակցական քերականության ուսուցման

մեթոդիկայի կիրառման արդյունավետությունը Գյումրու Մ. Նալբանդյանի

անվան մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետում։

3

Սույն հետազոտության հիմնական խնդիրների լուծմանը մեծապես

նպաստել են մեր նախորդների ուսումնասիրությունները՝ նվիրված

իրադրական քերականության սկզբունքների հիմնավորմանը (8. ձււտյար,

1967), քերականական խոսքի հակադրման սկզբունքի իրացմանը (ձ.10.

Րօբզտօ, 1979), գերմաներենի և հայերենի խոսքի մասերի զուգադրական

քննությանը (Յու.Մ. Գաբրիելյան, 1989), նախադասության անմիջական

բաղադրիչների որպես ուսումնական նյութ կիրառելու սկզբունքներին (Ն.Դ.

Գւսսպւսրյան, 2006), տնտեսագիտական տերմինաբանության ընտրությանն

ու մեթոդական տիպականացմանը (Հ.Ա. ճւսնճւսպանյան, 2001),

գեղարվեստական թարգմանության մեջ փոխակերպական կաղապարի

կիրառությանը (Օ.Գ. Հովհաննիսյան, 2010), մասնագիտական

կողմնորոշման ուսումնական տեքստերի բառապաշարի և քերականական

նյութի ընտրությանն ու կազմակերպմանը (Ռ.Ս. Պետրոսյան, 2006) և այլն։

Անգլերենի նորմատիվ քերականության ուսուցումը կարող է

արդյունավետ լինել, եթե ուղեկցվում է հաղորդակցական քերականության

ուսուցմամբ, այլապես հնարավոր չէ ձևավորել հաղորդակցական

իրազեկություն։ Նշված համատեքստում ՀՀ-ում անգլերենի հաղորդակցական

քերականությանը նվիրված հետազոտություններ չեն

իրականացվել, որը նույնպես գալիս է հիմնավորելու սույն աշխատանքի

արդիականությունը մեր իրականության մեջ։

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԸ մասնագիտական անգլերենի ուսուցումն

է մանկավարժական բուհերի օտար լեզուների ֆակուլտետներում։

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ հաղորդակցական քերականության

ուսուցման գործընթացն Է մասնագիտական անգլերենի դասընթացում։

՝• ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՕԸ. Եթե համադրվեն օտար լեզուների

ուսուցման ավանդական, իրադրային և հաղորդակցական քերականության

ուսուցման սկզբունքները, կիրառվեն ուսուցման ակտիվ, ինտերակւո^վ

համագործակցային մեթոդները, տեքստի և խոսույթի վերլուծական

ընթացակարգերը, և ստեղծվի մասնագիտական անգլերենի

հաղորդակցական քերականության արդյունավետ կաղապար, ապա

հնարավոր կլինի ընտրել համապատասխան տեքստեր, խոսույթներ,

ուսումնական և բնագրային ֆիլմեր, մշակել քերւսկանաեան,

մասնագիտական, հաղորդակցական իրազեկությունը զարգացնող

վարժությունների համակարգ։

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՔՆ ԵՆ կազմում ընդհանուր

լեզվաբանության, կառուցվածքային, փոխակերպական, ճանաչողական,

գործարանական լեզվաբանության շրջանակներում ձևավորված

հայեցակարգերը, ինչպես նաև ուղիղ, քերականական-թարգմանական,

տեսալսողական, հաղորդակցական և այլ մեթոդների, նաև

մասնագիտական անգլերենի դասավանդման հիմնական սկզբունքները,

օտար լեզուների ինտերակտիվ ուսուցման, խոսույթաստեղծ քերականական

կաղապարների ներդրման, դարձվածային միավորների

փոխակերպական կաղապարներում կիրառման, լեզվական շփումների,

խոսքային ակտերի, խոսքասերման, իրադրային քերականության,

4

երկլեզվյան և բազմալեզվյան հաղորդակցական ուսուցման, իրազեկային

մոտեցման տեսությունները։

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ.

• կառուցվածքային, փոխակերպական, գործառական-հասկացական,

գործարանական, խոսույթային վերլուծության,

• լեզվական, լեզվաբանական, հաղորդակցական, գործարանական և

մեթոդական իրազեկության ստուգման անկետային հարցման,

• հայերենի և անգլերենի զուգադրական վերլուծության,

• առաջադրվող վարկածի և մշակված վարժությունների համակարգի

գիտափորձարարական ստուգման և վերլուծության։

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՈՐՈՒՅԹՆ այն է, որ հաղորդակցական

մոտեցման և իրադրային քերականության, միջառարկայական կապերի

հաշվառման տեսանկյունից վերլուծվում և հիմնավորվում են

մասնագիտական անգլերենի քերականության նվազագույնի ընտրության

և տեսական քերականության ուսուցման կազմակերպման սկզբունքները։

Մշակված է գործնական և տեսական քերականության դասընթացների

համալիր կազմակերպման, հաղորդակցական և ինտերակտիվ մեթոդների

կիրառմամբ հաղորդակցական քերականության ուսուցման մեթոդիկա։

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ. Ուսումնասիրվել և

վերլուծվել են հաղորդակցական քերականության ուսուցման

առանձնահատկությունները մեթոդական տարբեր համակարգերում և

հիմնավորվել են մասնագիտական անգլերենի ուսուցման գործընթացն

արդյունավետ դարձնող քերականական նվազագույնի ընտրության

հաղորդակցական, ինտերակտիվ և քննադատական, ռեֆլեքսիվ

մտածողության զարգացման սկզբունքների տեսական և մեթոդաբանական

հիմքերը։

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԳՈՐօՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ. Ատենախոսության

հիմնադրույթները կարող են հիմք ծառայել հաղորդակցական

քերականության գործնական և տեսական դասընթացների կազմակերպման

համար։ Հետազոտության արդյունքները և եզրակացությունները կարող են

կիրառվել մասնագիտական անգլերենի գործնական և տեսական

դասընթացների կազմակերպման համար նախատեսված նոր բուհական

դասագրքեր, ուսումնամեթոդական ձեռնարկներ ստեղծելիս, ժամանակակից

ծրագրեր կազմելիս, օտար լեզվի ուսուցման դասընթացներ

նախագծելիս և կազմակերպելիս։

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԵՐԸ.

Առաջին փուլում (2008-2009) ուսումնասիրվել և վերլուծության են

ենթարկվել հետազոտության հիմնախնդրին վերաբերող լեզվաբանական,

հոգեբանական, հանրալեզվաբանական և մեթոդական գրականությունը։

Մշակվել է հետազոտության գիտական, կարգային-հասկացական

ապարատը։ Ուսումնասիրվել են հաղորդակցական մոտեցման և

իրադրային քերականության հիմնական սկզբունքները։ Ձևավորվել է

անգլերենի քերականության գործնական և տեսական դասընթացների նոր

մոտեցում, որի հիման վրա կազմվել են համապատասխան թեստային

5

վարժություններ։ Հիմնավորվել են գիտափորձի անցկացման փուլերը և

վարժությունների ընտրության սկզբունքները։

Երկրորդ վւուլը (2009-2010) նվիրվել է հաստատող և ստուգողական

գիտափորձերի անցկացմանը։ Հիմնավորվել է սույն հետազոտության

նախնական վարկածը, ըստ որի՝ անգլերենի և հայերենի զուգադրական,

ուսանողների ճանաչողական և մասնագիտական պահանջմունքների

վերլուծության արդյունքները նպաստում են երկխոսական,

խոսույթաստեղծ քերականական կաղապարների ներդրմանը քերականության

ուսուցման գործնական դասընթացում։

Երրորդ փուլում (2010-2011) իրականացվել է ձևավորող գիտափորձ,

մշակվել է հաղորդակցական ուղղվածություն ունեցող քերականական

վարժությունների համակարգ, որտեղ թե գործնական, թե տեսական

ուղղվածություն ունեցող քերականական վարժություններն ու

վարժանքները և դրանց հաջորդող ընթացիկ և ավարտական

ստուգողական թեստերն ունեն խոսույթաստեղծ հենք։ Ընդհանրացվել են

հետազոտության արդյունքները և հիմնավորվել են հետազոտության

հիմնական դրույթները։

ՊԼԼՇՊԱՆՐՒԹՅԱՆ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ ՀԵՏԵՎՅԱԼ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ.

1. Օտար լեզվի դասավանդման մեթոդիկայում նկատվում է

լեզվաբանական պրոբլեմատիկայի սահմանափակման միտում և դրա

հոգեբւսնականացումը տանում է հոգելեզվաբանական պրոբլեմատիկայի

ընդլայնման։ Նորագույն մեթոդական համակարգերում հնարավոր չէ

պատկերացնել որևէ խնդրի լուծում առանց լեզվաբանական

գիտությունների վերջին նվաճումները հաշվի առնելու։

2. Քերականական նվազագույնի ընտրությունը լրիվ այլ գործառական

և բովանդակային ուղղվածություն է ստանում հաղորդակցական

դիրքորոշումների տեսակյունից։ Լեզուն ուսումնասիրվում է կյանքում

անհրաժեշտ հաղորդակցական դիրքորոշումներ իրականացնելու համար։

3. Քերականական նվազագույնի ընտրությունը պայմանավորված է

նաև նրանով, թե ինչ լեզու են սովորեցնում, ում են սովորեցնում (տարիքը,

սոցիալական վիճակը, նպատակային դիրքորոշումները), երբ և որտեղ են

սովորեցնում։ Ընդ որում մասնագիտական անգլերենի ուսուցման տարբեր

փուլերում անհրաժեշտ է թեստավորել ուսանողներին, ստուգել նրանց

լեզվական, լեզվաբանական, սոցիալ-մշակութային, հաղորդակցական,

գործաբանական, մեթոդական գիտելիքները, կարողությունները և

հմտությունները։

4. Մասնագիտական անգլերենի ուսուցման գործընթացում առաջին

պլան են մղվում հիմնականում երեք գործոն՝ լեզվի նկարագրությունը,

ուսուցման տեսությունը և պահանջմունքների վերլուծությունը։ Սակայն

ինտերակտիվ, հաղորդակցական, իրադրային մեթոդների կիրառումը

հանգեցնում է քերականական նվազագույնի ընտրության իրականացմանը

խոսույթաստեղծ, խոսքասերման կաղապարների տեսանկյունից։

5. Հաղորդակցական քերականության ուսուցման գործընթացում

առաջին պլան է մղվում հաղորդակցական-գործաբանական ներուժ

ունեցող ներզոր, համարժեք և ոչ համարժեք բառապաշարի ուսուցումը

(դարձվածային միավորներ, իրակություններ, լակունաներ), որոնք

արժևորվում են ոչ միայն լեզվաբանության, մեթոդական նպատակահարմարության,

այլև սոցիալ-մշակութային և գործարանական

իրազեկության զարգացման տեսանկյուններից։

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԻՈՒԹՅՈՒՆՆ ապահովվում

է տեսականորեն և գործնականորեն հիմնավորված մեթոդների համալիր

գործածությամբ, հետազոտության օբյեկտի և առարկայի դիդակտիկական

ու մեթոդական առանձնահատկությունների համապատասխանությամբ և

մանկավարժական գիտափորձի արդյունքում ստացված տվյալների

հուսալիությամբ։

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ անցել է Գյումրու Մ.

Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի և Խ. Աբովյանի

անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի օտար

լեզուների ֆակուլտետներում։ Նշյալ բուհերում քննարկվել են նաև

հետազոտության արդյունքները։

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԸ.

Հետազոտության արդյունքները ներդրվել են Գյումրու Մ. Նալբանդյանի

անվան մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետում։

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ. Ատենախոսությունը բաղկացած է

ներածությունից, երկու գլխից, եզրակացությունից, օգտագործած

գրականության ցանկից, գծապատկերներից, աղյուսակներից, բնագիր

տեքստերից և հավելվածից։

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Ներածության մեջ ներկայացված են հետազոտության արդիականությունը,

հիմնախնդիրը, գիտական վարկածը, նպատակը, առաջադրվող

խնդիրները, մեթոդաբանական հիմքը, օբյեկտը, առարկան, տեսական և

գործնական արժեքը, գիտական նորույթը և մեթոդները, որոնք ընկած են

տվյալ աշխատանքի հիմքում։

Առաջին գլուխը «Քերականության դերը լեզվի հաղորդակցական

ուսուցման գործընթացում» խորագրով, բաղկացած Է երեք

ենթագլուխներից։ Առաջին ենթագլխում («Քերականական նվազագույնի

ուսուցման հիմնախնդիրը տարբեր մեթոդական համակարգերում»)

ներկայացվում են քերականական նվազագույնի ընտրության, ուսուցման

մանկավարժական, մեթոդական, հաղորդակցական հայեցակետերը

տարբեր մեթոդական համակարգերի տեսանկյունից, բացահայտվում են

մանկավարժական քերականության բովանդակային և գործառական

բնութագրերը։

Ցույց Է տրվում, որ քերականական նվազագույնի ընտրության և

ուսուցման հիմախնդիրը տարբեր եղանակներով Է լուծվում

քերականական-թարգմանական, ուղիղ, լեզվալսողական, լուռ կամ առանց

7

խոսքի, սըջեստոպեդիա մեթոդների և հաղորդակցական մոտեցման

տեսանկյունից։

Նշվում է, որ իրադրական քերականության շրջանակներում ձևավորվել

են ժամանակակից մեթոդիկայի շատ սկզբունքներ, որոնք ուղղակիորեն

առնչվում են հաղորդակցական մոտեցմանը։ Բացահայտվում է

իրադրական և դիդակտիկական մատչելիության, զննականության

սկզբունքների օրգանական կապը։

Հիմնավորվում է այն դրույթը, ըստ որի՝ անհրաժեշտություն է

առաջանում հաղթահարելու հաղորդակցական և նորմատիվ

քերականությունների, ավանդական և նոր մեթոդների միջև գոյություն

ունեցող հակասությունը։

Արվում է հետևություն այն մասին, որ հաղորդակցական

քերականության ուսուցումը պահանջում է հիմնովին վերանայել

մասնագիտական անգլերենի դասընթացում քերականական նվազագույնի

ընտրության սկզբունքները։

Երկրորդ ենթագլխում («Հաղորդակցական իրազեկության

զարգացման հիմնախնդիրն անգլերենի քերականության ուսուցման

գործընթացում») քննվում է հաղորդակցական իրազեկության զարգացման

հիմնախնդիրը։ Անցումը լեզվական իրազեկության հարացույցից

հաղորդակցական իրազեկության հարացույց հիմնովին փոխում է

պատկերացումներն ու մոտեցումները քերականական նվազագույնի

ընտրության սկզբունքների մասին։

Հաղորդակցական քերականության ուսուցումը չի համապատասխանում

հաղորդակցական իրազեկություն զարգացնելու համար

նախատեսված հիմնական պահանջներին՝ ոչ միայն նշված

համամասնության խախտման պատճառով, այլև այն պատճառով, որ

բավարար չէ անգլերենի համար նախատեսված ուսումնական

ժամաքանակը, բացակայում են ժամանակակից տեխնիկական,

ուսումնամեթոդական միջոցները, հաշվի չեն առնվում ուսանողների

հոգեբանական առանձնահատկությունները, ճանաչողական պահանջմունքները,

ուսումնառության դրդապատճառները։

Հաղորդակցական և գործաբանական իրազեկության տեսանկյունից

կարևորվում է հենքային գիտելիքների զարգացման հիմնախնդիրը, ըստ

որի՝ առաջին պլան է մղվում հանրամշակութային բնույթի լակունաների,

անհամարժէք բառապաշարի և քերականական տարբեր երևույթների

հաղթահարման հիմնահարցը։

Կարևոր է այն եզրահանգումը, ըստ որի՝ քերականական

իրազեկության զարգացման գործընթացը նշված դասընթացում

ապահովում է տարբեր իրազեկությունների համամասնական,

միաժամանակյա զարգացում։

Սույն գլխի երրորդ ենթագլուխը («Մասնագիտական անգլերենի

քերականության ինտերակտիվ ուսուցման առանձնահատկությունները»)

կենտրոնանում է մասնագիտական անգլերենի քերականության

ինտերակտիվ ուսուցման առանձնահատկությունների և միջոցների վրա։

8

Հարկ է նշել, որ նպատակ է դրվում ուսանողներին սովորեցնել ոչ միայն

կիրառել մտագրոհի, ըստ արտահայտությունների կանխագուշակման,

խմբավորման, փոխադարձ ուսուցման, զույգերով ամփոփման, մտքեր

փոխանակելու, անկյուններ կազմելու, վեց մտածող գլխարկների

մեթոդները՝ ըստ ԽԻԿ տեխնոլոգիայի, այլև դրանք դարձնել հմտություններ

հետագա մանկավարժական գործունեության մեջ օգտագործելու համար։

Նշված մեթոդների կիրառումը ոչ միայն պայման է դառնում

փոխներգործուն ուսուցում իրականացնելու համար, այլև նպաստում է

անգլերենի ապագա ուսուցիչների մեթոդական իրազեկության

զարգացմանը։

Այդպիսի մոտեցումը հնարավորություն է ընձեռում ուսումնական

նյութը մատուցել և ինդուկտիվ, և՛ դեդուկտիվ եղանակներով։ Աշխատանքի

ընթացքում բացատրությունները, մեկնաբանությունները ընդհատվում են

բազում անգամներ, և ուսանողները ներգրավվում են յուրահատուկ

ստեղծագործական աշխատանքի մեջ։ Կազմակերպվում են այնպիսի

դասեր և դասընթացներ, որոնց ընթացքում հենց սկզբից փորձ է արվում

խթանել ուսանողների հետաքրքրասիրությունը, ստեղծել պրոբլե–

մային-քերականական, պրոբլեմային-բառական, պրոբլեմային-տեքստային

իրադրություններ, երբ նրանք ոչ միայն մտածում են, այլև մտքեր

փոխանակում, զույգերով ամփոփում։ Այս ամենին հաջորդում Է

կշռադատման փուլը։

Հաղորդակցական քերականության ուսուցման և քերականական

հմտությունների ստուգման կարևոր գործիք Է թղթապանակ հավաքածուն։

Առաջարկվող մեթոդիկայում թղթապանակը օգտագործվում Է դասընթացի

ընթացքում յուրացրած ամբողջ տեսական և գործնական նյութը

հավաքելու, հասկանալու, համակարգելու և ամփոփելու համար։ Դրա հետ

մեկտեղ անհրաժեշտ Է նշել, որ հաղորդակցական քերականության

ուսուցման շրջանակներում առաջ Է գալիս քերականական երևույթների

ոճական տարբերակման հարցը, որը լուրջ քննարկումների առարկա է

դարձել ավանդական քերականության շրջանակներում։

Նշվում Է, որ քերականական շատ երևույթներ ուսուցանվում են

միօրինակ, միապաղաղ, ձանձրալի վարժությունների կամ կրկնությունների

միջոցով։ Շատ դեպքերում ուսանողներին հանձնարարվում Է համապատասխան

նյութը սովորել անգիր։ Քերականությունն ուսուցանվում Է ոչ

թե հաղորդակցական նպատակներով, այլ հակառակը՝ այն դառնում Է

հաղորդակցման յուրահատուկ խոչընդոտ։

Արվում Է հետևություն այն մասին, որ հաղորդակցական

մարտավարություն և ռազմավարություն ընտրելիս, մենք գործ ունենք ոչ

միայն ավանդական, դասական, նկարագրական, ուսումնական քերականության,

այլև «բացառություններ» պարունակող, անտրամաբանական

երևույթների ուսուցման հետ, որը տարբեր խոսքային և ոչ խոսքային

իրադրություններում ավելի Է դժվարանում, և նպատակահարմար չէ

հաղորդակցական նպատակ հետապնդող սովորողներին քերականական

կանոնների և կաղապարների գիտակցական, արտակա ուսուցումը։

Մյուս հետևությունն այն է, որ հաղորդակցական քերականության

ուսուցման գործընթացում առաջին պլան Է մղվում հատկաբանությունների

ակտիվ գործածումը հաշվի առնելով այն հանգամանքը, որ անգլերենի

լեզվակադապարները հիմնականում բառադարձվածային բնույթ ունեն։

էական բացահայտում է այն, որ հանրակրթական դպրոցում

ինտերակտիվ վաժությունները նպատակ ունեն յուրացնել քերականական

երևույթները ձևաբանական մակարդակում, իսկ բուհում առաջին պլան Է

մղվում իմաստաբանական մակարդակը։

Կարևոր դրույթ է այն, որ ոչ միայն օտար, այլև մայրենի լեզուն

ուսումնասիրելու ավանդույթները մեծ նշանակություն ունեն հաղորդակցական

քերականության դասընթացում։ Գործնական մակարդակում

դա հաստատվում Է նրանով, որ սովորողներն օտար լեզվի քերականական

կառույցները յուրացնելիս կիրառում են իրենց փորձը և հնարավորություն

են ստանում համեմատել մայրենի և ուսուցանվող լեզուները։

Հաղորդակցական քերականական նվազագույնն ընտրելիս, նախապատվությունը

տրվում Է ոչ թե լեզվական, այլ հաղորդակցական

իրազեկության զարգացմանը։

Կարևոր եզրահանգում Է այն, որ ձևաբանական և շարահյուսական

գիտելիքների առկայությունը չի կարող խոչընդոտել հաղորդակցական

քերականության ուսուցմանը։ Դրա հետ մեկտեղ հաղորդակցական

քերականությունն արտացոլում Է քերականության իմաստաբանական և

գործաբանական տեսությունների վերջին զարգացումները։

Ինտերակտիվ ուսուցման գործընթացում անհրաժեշտ Է մշակել հստակ

ընթացակարգեր ուսուցման բոլոր փուլերում ոչ միայն քերականության

համապատասխան երևույթների ուսուցման, այլև գնահատման և ստուգման

համար։

ժամանակակից մեթոդներով (հաղորդակցական, ինտերակտիվ և այլն)

քերականության ուսուցումը հաղորդակցական իրազեկության զարգացման

նախապայման Է։ Երկխոսությունների, ակտիվ փոխհարաբերությունների

ընթացքում տեղի Է ունենում ընկալողական մակարդակում յուրացրած

քերականական կանոնների առկայացում, ակտիվացում, քերականական

գիտելիքների համապատասխան կարողություններով և հմտություններով

ամրապնդում, քերականական երևույթների տարբեր, նոր, երբեմն

անկանխատեսելի խոսքային իրադրություններում գործածելու կարողությունների

և հմտությունների ձևավորում, առանց տվյալ կանոնը ճիշտ

ընկալելու։

Հետազոտության «Հաղորդակցական քերականության ուսուցման

առանձնահատկությունները մասնագիտական անգլերենի դասընթացում»

խորագրով երկրորդ գլուխը ներառում Է երեք ենթւսգլուխ։ Առաջին

ենթագլխում («Հաղորդակցական քերականության ուսուցման

հիմնախնդիրն արդի փուլում») ներկայացվում Է հաղորդակցական

քերականության ուսուցման հիմնախնդիրն արդի փուլում։ Սույն

ենթագլխում կարևորվում Է «խոսակցական կաղապար» հասկացությունը։

Նշվում Է, որ խոսակցական կաղապարներն ավելի պարզ են և տնտեսում են

10

լեզվաւսրտահւսյտչամիջոցները։ Շատ դեպքերում սղվում են օժանդակ

բայերը, ընդ որում՝ ոչ միայն հարցերի պատասխաններում, այլ բուն

հարցերում։

Անհրաժեշտ է խոսակցական քերականական կաղապարներն ուսուցանել

համապատասխան իրադրություններում։ Ինչ վերաբերում է

ուսումնական տեքստերի ընտրությանը, ապա դրանք պիտի լինեն բնագիր,

իրական, ժամանակակից, վերցրած ԶԼՄ-րից, ժամանակակից գրողների

այն ստեղծագործություններից, որոնք արտացոլում են ուսումնասիրվող

լեզուն ներկայացնող երկրի, մարդկանց, մշակույթի արդի իրողությունները։

Համակարգվում են քերականական նյութի ընտրության և կազմակերպման

միավորները (տեքստ, արտահայտություն, նախադասություն,

բառ)՝ ըստ խոսույթային, հուզական, տեղեկատվական և հասկացական

մակարդակների։

Հիմնավորվում է այն գաղափարը, ըստ որի՝ մասնագիտական

անգլերենի դասընթացում ուսանողները պիտի ներգրավվեն

արտադրողական և վերարտադրողական գործունեության մեջ բոլոր նշված

մակարդակներում։ Հուզական, տեղեկատվական և հասկացական

մակարդակներում իրականացվում է նախապատրաստական աշխատանք,

որն էլ անցում է ապահովում դեպի խոսույթային մակարդակ։

Հաղորդակցական քերականության ուսուցումն արդյունավետ է դառնում

հատկապես հուզական և խոսույթային մակարդակներում։

Համապատասխան վերլուծությամբ հիմնավորվում է այն դրույթը, ըստ

որի՝ հաղորդակցական քերականությունը հետապնդում է խոսույթաստեղծ

նպատակ, այսինքն՝ իր ծավալման տարբեր փուլերում այն կարևորագույն

միջոցներից մեկն է տեքստը խոսույթի վերածելու համար, երբ

ուսանողները բացահայտում են նախորդ մակարդակներում յուրացրած

լեզվական միավորները վերարտադրողական խոսքի մեջ գործածելու

տեսանկյունից։ Քերականության թե ներակա, թե արտակա ուսուցումը

դառնում է միջոց և ոչ թե նպատակ հաղորդակցական իրազեկության

զարգացման համար։

Երկրորդ ենթագլխում («Հաղորդակցական քերականության ուսուցումը

խոսույթի մակարդակում») դիտարկվում է հաղորդակցական

քերականության ուսուցման հիմնախնդիրը խոսույթային մակարդակում։

Միայն օտար լեզվի ուսուցման խոսույթային մակարդակում է

հնարավոր ուսուցանել ոչ թե քերականություն՜ ինչպես ընդունված է

ավանդական մեթոդիկայում, այլև հաղորդակցական քերականություն, որը

ենթադրում է տրված քերականական կառույցի կիրառությունը տարբեր

իրադրություններում և դրա հասկացումը ինքնաբերաբար։

Ուսանողները հաղորդակցվում են՝ նպատակ ունենալով կազմել ոչ թե

քերականորեն ճիշտ նախադասություններ, այլև լինել զրուցակիցների

կողմից հասկանալի և հասկանալ նրանց։ Այս համատեքստում կարևորվում

է նախահաղորդակցական և հաղորդակցական գործունեության

կազմակերպման դերը, առ այն, որ առաջինը ենթադրում է

11

նախապատրաստել սովորողներին ընթացիկ կամ ուսումնական

հաղորդակցության, երկրորդը ենթադրում է իրական հաղորդակցություն։

Կարևորվում է այն դրույթը, ըստ որի՝ հաղորդակցական

քերականության ուսուցման գործընթացում առանցքային նշանակություն

ունի այն շփումը, որի արդյունքում ստեղծվում է կապակցված խոսույթ։ Ընդ

որում, խնդիր է դրվում գործածել լեզուն ամբողջականորեն, ոչ թե շեշտը

դնել դրա առանձին բաղադրամասերի յուրացման վրա, այլ աշխատել

լեզվի հետ խոսույթային կամ արտանախադասական մակարդակում։

Հաղորդակցական քերականության տեսանկյունից կարևոր է այն, որ

հաղորդակցվողները շփման ընթացքում մեկ ընդ մեջ լրացնում են

տեղեկատվական բացը, երբ անհայտ տեղեկույթի ձեռքբերումն ուղեկցվում

է կասկածներով։

Նշվում է, որ հաղորդակցական քերականությունն ընկած է

ինքնաբերական խոսքի հիմքում, դրա համար էլ նախահաղորդակցական

առաջադրանքները հիմնվում են խոսույթի առանձին մասերի վրա, և ոչ թե

ընդհանուր, ամբողջական խոսույթի։ Այդ փուլում առաջին պլան են մղվում

լեզվական ձևերը և ոչ թե հաղորդակցական նշանակությունները։

Կարևոր է երկու և ավել տարբերակներ կամ այլընտրանքներ

ունենալու դեպքում քերականական ճիշտ տարբերակի գործածման

խնդիրը, քանի որ, մի կողմից՝ իրական հաղորդակցությունը միշտ էլ

ներառում է քերականական ձևերի բազմազանություն, մյուս կողմից՝ ոչ

լեզվակիր ուսանողը ոչ միշտ է արագ կողմնորոշվում մի քանի տարբերակ

պարունակող առաջադրանքներ կատարելիս։

Հիմնավորվում է ավանդական և ժամանակակից, փոխներգործուն

վարժությունների համադրման անհրաժեշտությունը։ Ընդ որում, լրացման,

հարց ու պատասխանի, տեղադրման, համատեղման առաջադրանքները

համադրվում են նախադասությունների կազմման, փոխակերպման,

երկխոսական և այլ տիպի առաջադրանքների հետ։

Հաղորդակցական քերականության ուսուցման գործընթացում

կարևորվում է այն, թե ինչ տեքստ են սովորողներն ունկնդրում կամ

ընթերցում, քանի որ այստեղ խոսք է գնում տեքստերի բնագրային կամ

ուսումնական լինելու մասին։

Նշվում է, որ անհրաժեշտություն է առաջանում քերականության

ուսուցումը վերածել նոր քերականական կառույցներ յուրացնելու

գործընթացի՝ բացահայտել նոր իմաստներ, նոր ուսումնախոսքային

իրադրություններ, կիրառել նոր հաղորդակցական ռազմավարություն՝

միտված ոչ միայն քերականական կառույցների յուրացմանը, այլև

հաղորդակցական ունակությունների բարելավմանը։

Առաջին պլան է մղվում այն սկզբունքը, ըստ որի՝ սովորողները

յուրացնում են քերականական կառույցները խոսակցական անգլերենն

ավելի լավ հասկանալու համար։ Ընդ որում, շեշտը դրվում է և գրավոր, և

բանավոր խոսքը հասկանալու վրա։

Առաջնային սկզբունք է համարվում նաև այն, որ օրինակներն

անհրաժեշտ է վերցնել ոչ թե քերականական գրականությունից, այլև

12

ժամանակակից բնագրերից, թերթերից, ամսագրերից, ֆիլմերից,

համացանցից և կորպուսային հետազոտությունների միջոցով հավաքած

թարմ օրինակներից։

Առանձնացվում են հաղորդակցական քերականության ուսուցման

կառույցները տարբեր մակարդակներում՝ հասկացութային,

տեղեկատվական, տրամադրության, զգացմունքների և վերաբերմունքի

/արտահայտություն/, կապակցված խոսույթում ձևավորվող

նշանակությունների /խոսույթ կամ տեքստ/։

Առանձին բաժին է նվիրվում խոսակցական լեզվում շրջանառվող

խոսույթային նշույթների ուսուցման հիմնախնդրին, բացահայտվում են

դրանց գործառույթները։ Կոնկրետ օրինակներով ցույց է տրվում, որ

սովորողներն անգամ ուսուցման ավարտական փուլում դժվարությամբ են

շատ դեպքերում հասկանում օտարալեզու խոսքը, հիմնականում

«փոխներգործուն» նշույթների պատճառով, օրինակ տհ, Յհտ, ցօտհ, հտ,

տհտ, սհսհ, ^Յհ, >՚սթ։

Դժվարություն են ներկայացնում հատկապես խոսակցական ոճում

խոսույթային նշույթների գործածումը։ Ակնհայտ է, որ թե

նախահաղորդակցական, թե հաղորդակցական վարժություններում մեծ

տեղ պետք է հատկացնել դրանց ուսուցմանը։

Սույն գլխի երրորդ ենթագլուխը («Հաղորդակցական քերականական

իրազեկության զարգացման կաղապարի արդյունավետության

գիտափորձարարական հիմնավորումը») նվիրված է ձևավորող

գիտափորձին, որի նպատակն է հաստատել կամ ժխտել հետազոտության

նախնական վարկածը։

Գիտափորձն անցկացվել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան

պետական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների

ֆակուլտետում։ Գիտափորձին մասնակցել են երկրորդ կուրսի 35 ուսանող

փորձարարական խմբում և 36 ուսանող ստուգողական խմբում։

Ուսանողները գիտափորձի սկզբում ստուգվել են հետևյալ չափանիշներով՝

1. քերականական կարգերի «թիվ», «ժամանակ», «նշանակություն»,

«չափ», «ձև», «աստիճան» իմացություն,

2. շարահյուսական գիտելիքներ,

• 3. մակերեսային և խորքային կառույցների փոխակերպման

կարողություն,

| 4. լուռ դադարներն ընկալելու կարողություն,

5. ձայնային դադարներն ընկալելու կարողություն,

6. խոսույթային նշույթները գործածելու կարողություն,

7. տարբեր երկխոսություններում զեղչելու կարողություն,

8. լեզվակրի հետ հաղորդակցվելիս խոսքային և ոչ խոսքային

միջոցներով սեփական վերաբերմունքն արտահայտելու կարողություն,

9. խոսույթաստեղծ գործունեության կարողություն,

10. ինքնաբերական խոսք սերելու կարողություն,

11. առօրյա-խոսակցական ոճին բնորոշ քերականական կառույցներով

հաղորդակցվելու կարողություն։

13

Գիտափորձի արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ

ուսանողները թե փորձարարական, թե ստուգողական խմբերում

բավականին լավ գիտելիքներ ունեն անգլերենի ձևաբանությունից և

շարահյուսությունից թե գիտափորձի սկզբում, թե ավարտական փուլում։

Մակերեսային և խորքային կառույցների փոխակերպման կարողությունը

ստուգվում է իմաստաբանական և գործարանական

մակարդակներում։ Պատահական չէ, որ գիտափորձի նախնական փուլում

նրանց ցույց տված արդյունքները բավականին համեստ են։ Չնայած,

գաղտնիք չէ, որ ուսուցման տարբեր աստիճաններում ուսանողները

կատարում են նմանատիպ վարժություններ, սակայն համապատասխան

լեզվաերկրագիտական, հենքային գիտելիքների ձևավորման գործընթացը

չի ընթացել հաղորդակցական քերականական կառույցների ներմուծմանը

համընթաց, չի իրականացվել տվյալ կառույցների ուսուցումը

ներառարկայական, ներառական ընթացակարգերով, որը և բերել է դրանց

ոչ համակարգված յուրացմանը։ Նշվում է նաև, որ փոխակերպական

վարժությունների նապատակադրված, համակարգված ուսուցումը ավելի

լավ արդյունք է տվել փորձարարական խմբում։

Ստուգողական և փորձարարական խմբերի ցուցաբերած արդյունքների

վերլուծությունից երևում է, որ բոլոր խմբերում էլ գիտափորձի

սկզբում ուսանողների հաղորդակցական քերականությանը բնորոշ

լեզվակադապարներից օգտվելու ունակությունները թույլ են զարգացած։

Գիտափորձի ավարտական փուլում փորձարարական խմբում ուսանողների

մոտ ավելի լավ են զարգացել «լուռ դադարներն ընկալելու», «ձայնային

դադարներն ընկալելու», «խոսույթային նշույթները գործածելու», «տարբեր

երկխոսություններում զեղչելու», «լեզվակրի հետ հաղորդակցվելիս

խոսքային և ոչ խոսքային միջոցներով սեփական վերաբերմունքն

արտահայտելու», «ինքնաբերական խոսք սերելու» կարողությունները։

Այսպիսով, հետևություն է արվում այն մասին, որ առաջադրվող

կաղապարը, ներառելով հաղորդակցական քերականական կառույցների

ուսուցման ձևաբանական, շարահյուսական, իմաստաբանական և

գործարանական հայեցակետերը, կարող է հաջողությամբ կիրառվել

համապատասխան տեքստերի, խոսույթների, առաջադրանքների և

վարժությունների ընտրության և կազմման, ուսուցման ընթացքում

համապատասխան ընթացակարգերով կիրառելու գործընթացում։

Հետազոտության արդյունքներն ամփոփվում են եզրակացության մեջ.

1. Հաղորդակցական քերականության ուսուցման տեսության

ձևավորման կարևոր նախապայման է մանկավարժական քերականության,

ինտերակտիվ մեթոդների, հաղորդակցական լեզվաբանության

զարգացումը, որոնք հիմք դրեցին օտարալեզու բանավոր խոսքի

քերականության ուսուցման նոր մեթոդիկաների ստեղծման համար։

2. Հաղորդակցական քերականության ուսուցման հայեցակարգի

ձևավորման նախապայմաններից է իրազեկային մոտեցման զարգացումը,

ինչպես նաև այն, որ սկսեցին նախապատվությունը տալ բնագրերին, այն

առումով, որ թե քերականությունը, թե՛ բառապաշարը բնագրերում ավելի

14

լավ են արտացոլում հաղորդակցական քերականության առանձնահատկությունները։

3. Տվյալ դասընթացի նախագծման կարևոր պահանջ է քայլ առ քայլ

հաղթահարել հաղորդակցական և նորմատիվ քերականությունների,

ավանդական և նոր մեթոդների միջև գոյություն ունեցող հակասությունը։

4. Հաղորդակցական քերականական կառույցների ոճաժանրային

առանձնահատկությունների տեսանկյունից կարևորվում է այն, թե ինչպես է

ընտրված քերականական նվազագույնն արտացոլում ժամանակակից

անգլերենի խոսքային կաղապարները։ Ընդ որում, եթե ավանդական կամ

նորմատիվ քերականությունն ուսուցանվում է ձևաբանական և շարահյուսական

մակարդակներում, ապա հաղորդակցական քերականությունն

ուսուցանվում է իմաստաբանական և գործարանական մակարդակներում։

Հաղորդակցական քերականության տեսության շրջանակներում

աստիճանաբար հաղթահարվում է քերականության և բառապաշարի միջև

պայմանականորեն ընդունված սահմանագիծը, հատկապես, երբ տվյալ

հասկացությունները դիտարկվում են խոսույթային նշույթների

մակարդակում։

5. Ուսումնական քերականության հիմնական խնդիրներից է

քերականության ուսուցումը հետաքրքիր և հաճելի դարձնելը, իսկ

հաղորդակցական քերականությունը ենթադրում է հետաքրքիր դարձնել

օտարալեզու հաղորդակցումը։

6. Հաղորդակցական մարտավարություն և ռազմավարություն

ընտրելիս, մենք գործ ունենք ոչ միայն ավանդական, դասական,

նկարագրական, ուսումնական քերականության, այլև «բացառություններ»

պարունակող, անտրամաբանական քերականական երևույթների

ուսուցման հետ, որը տարբեր խոսքային և ոչ խոսքային

իրադրություններում ավելի Է դժվարանում։

7. Քանակական կողմին նախապատվությունը տալը բնորոշ Է

քերականության ուսուցման նախահաղորդակցական փուլին, իսկ

հաղորդակցական փուլում առաջնային Է դառնում գործունային

իրազեկությունը։

8. Ուսումնական նպատակով տեքստերի ընտրությունն

իրականացնելիս, անհրաժեշտ Է հաշվի առնել այն, որ դրանք պետք Է լինեն

բնագիր, իրական, ժամանակակից, վերցրած ԶԼՄ-ներից, ժամանակակից

գրողների այն ստեղծագործություններից, որոնք արտացոլում են

ուսումնասիրվող լեզուն ներկայացնող երկրի, մարդկանց, մշակույթի արդի

իրողությունները։

9 Հաղորդակցական քերականության ուսուցումը հետապնդում Է

խոսույթաստեղծ նպատակ։ Իր ծավալման տարբեր փուլերում տեքստը

խոսույթի վերածելու միջոցներից մեկն Է, երբ ուսանողները բացահայտում

են նախորդ մակարդակներում յուրացրած լեզվական միավորները

վերարտադրողական խոսքի մեջ գործածելու տեսանկյունից։

10. Հաղորդակցական քերականության ուսուցման շրջանակներում

հիմնավորվել են հետևյալ սկզբունքները.

15

• Քերականական երևույթն ուսուցանվում է առանց ուսուցանվող

լեզվաարտւսհայտչամիջոցների համապատասխան համատեքստը հաշվի

առնելու։

• Ուսուցանվում է տվյալ քերականական երևույթը ոչ թե ըստ

տարբեր տեքստերում դրանց հանդիպման հաճախականության, այլ ըստ

տարբեր հաղորդակցական իրադրություններում դրանց գործածելու

նպատակահարմարության։

• Հաղորդակցական քերականության ուսուցման առանձնահատկություններից

մեկն էլ այն է, որ մերժվում է ծանոթ բառապաշարով նոր

քերականական երևույթի ներմուծման և յուրացման սկզբունքը։ Ավելին,

նպատակահարմար է ուսանողներին առաջարկել այնպիսի խոսքային,

հաղորդակցական իրադրություններ, այնպիսի տեքստեր և բառապաշար,

որոնք, լինելով նոր, իրենց մեջ պարունակում են հայտնի քերականական

երևույթների՝ նոր տեսանկյուններից և հայեցակետերից (ոճական,

խոսույթային, սոցիալ-մշակութային) բացահայտելու ներուժ և

հնարավորություն։ Ասվածից հետևում է, որ նոր քերականական երևույթը

կարող է բացահայտել բառերի, բառակապակցությունների նոր իմաստներ

և հակառակը։

• Նոր ուսուցանվող նյութը կարող է պարունակել ոչ միայն մեկ,

այլև մեկից ավել դժվարություններ պարունակող քերականական

երևույթներ։

• Սկզբունքային նշանակություն ունի այն, որ ուսանողներն իրենք

են բացահայտում այս կամ այն քերականական երևույթը։ Այսինքն՝

կարևորվում է ոչ միայն ինդուկտիվ եղանակը, այլև այն, որ անհրաժեշտ է

զարգացնել ուսանողների արտակայելու, առկայացնելու, ներքին

իմաստներն ու քերականական ձևերն ի հայտ բերելու, բացահայտելու

կարողություններն ու հմտությունները, և այդ ամենը կատարվում է այն

պայմանով, որ նշված ունակությունների զարգացման գործընթացը չի

խոչընդոտում խոսույթաստեղծ գործունեությանը։

• Քերականական հմտության ձևավորումը տեղի է ունենում և

յուրացման, և ստուգման փուլերում։ Ինչ վերաբերում է խոսքասերմանը,

ապա գաղտնիք չէ, որ մայրենի լեզուն սովորելու գործընթացն ուղեկցվում է

քերականական հմտության ներակա, ոչ բացահայտ ձևավորմամբ։

• Հաղորդակցական քերականությունն ընկած է ինքնաբերական

խոսքի հիմքում, դրա համար էլ նախւսհաղորդւսկցական առաջադրանքները

հիմնվում են ոչ թե ընդհանուր, ամբողջական խոսույթի, այլ

դրա առանձին մասերի վրա։

16

Հետազոտության հիմնադրույթներն արտացոլված են հետևյալ

հրապարակումներում.

1. Տոնոյան Լ.Հ., Կարապետյան Ի.Կ., Մասնագիտական անգլերենի

քերականության ինտերակտիվ ուսուցման առանձնահատկությունները //

Խ. Աբովյւսնի անվան ՀՊՄՀ գիտական տեղեկագիր, 1-2 (7-8), Երևան,

«Մանկավարժ» հրատ., 2008, էջ 152-159։

2. Տոնոյան Լ.Հ., Հաղորդակցական քերականության ուսուցման

առանձնահատկությունները մասնագիտական անգլերենի դասընթացում //

Մանկավարժական միտք, 4, Երևան, «Զանգակ-97» հրատ., 2008, էջ 148–

154։

3. Տոնոյան Լ.Հ., Քերականության դերը լեզվի հաղորդակցական

ուսուցման դասընթացում //Մխիթար Գոշ գիտամեթոդական հանդես 2(18),

Երևան, «Մխիթար Գոշ» հրատ., 2008, էջ 96-99։

4. Տոնոյան Լ.Հ., Հաղորդակցական քերականության ուսուցման

հիմնախնդիրները մասնագիտական անգլերենի դասընթացում //

Հանրապետական գիտական նստաշրջանի նյութեր՝ նվիրված Գյումրու Մ.

Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի

հիմնադրման 75-ամյակին, Գյումրի, «Դպիր» հրատ., 2009, էջ 67-69։

17

ւօոօա աշատ Րճաօտոձ

ո ա ս ա ա ա ոբաԱաօտ աաաաաՀձ ա ա օ ո

րբաա ա ա ց ոբօփ^շշասճււհսօա ւօ/բշտ ճորաճօ(օրօ

ոաէՀճ

^.ււօօշբռււյւՅ 03 000083006 716ՈՕ0 0X60600 8:311/111/13x3 ո6/(3րօորւշօւա\ 0378

110 006003118000X0 13.00.02 - «1^6X0,1(0X3 0թ60Օ/1383003 0 80000X3003»

(30x11000x00 յյ8ոռէ ռ(6ա«, 70006003

բՅՅՐՕ0Օբ0Օ0, 06331® «88.1100X000 116800X0, 0/10Օ1Տ1, /10Օ8)՚բՕ0Տ0է1\ 0

0բ^^1V[^x0 1^6^x0x ււ13բ86բօ8.

Շ օ/ւււօ0 օւօրօսեւ, օ6\՚ լ ւօ0«օ ւ՝րյա\էՅւա130Օ80\ 3381X08. 17թ00Ա000311հ0Օ 83)800 X©, 1X0 0բՕ86/1600816

000316/1083003 8 ՕՕ0Օ80Օ1»1 0^16101 )՚38Օ–0թօՓ6ՕՕ0Օ03յ1ե0>՚1Օ 030թ^8յI600Օ^X8.

^18X73318000X8 000316,1(083003 00/^^X0836X03 60(6 0 X6Ի1, 0X0 թ36օ181,

000830(6110816 0թօօյ16\131« Օ6>Պ6003 801^1^1X0083X08000 ՐբՅա^086, 6եՍ10

00^1060X8116011 8 ՕՕ0Օ80Օ1Տ1 8 80006 20-8Օ, 8 0303116 21-ՐՕ 8683. Տ Ա6310&1, Օ6^06006

00^^13X08000 ^3^^3X0X6 30Րյ100Օ8Օա 3381X3 1403861՝ 6եՈհ ՅՓՓ 61( 8ա > ա > 60110

^Օ0բՕ8ՕX^/^Յ^X^Յ 0 06716006^1 801^700X3X08000 1^3^1^3X086, 8 70ծ1 011306, 0X0

663 000316/016 ՐՕ 068031403X30 ^Փօբա1բ083X8 80^1^00X3X1180710 XՕծ106X60Լ^0IՕ.

3X014 0 060000881836X03 38X73118000X8 1՝6ամ ^3000X0 000116/1083003.

ա.Ո,1() 1100.110.1015 1է||»« 381136X03 03706006 X6X 1461՝Օ/(016Օ1Օ« 00/1X0/108,

8010բհ16 681310 օՓօբ140թՕ83081 8 թ314X^X 801414700X3X08000 ^6X030X0 0

ր;ւ՚Փ;աօ՚ո«ւ 73x00 ա)/(63ա 06716003 8օ\ա\՚ա«ա7080օ0 ւ՝թ8աք8.՚ա&6, xօxօթՅՅ

^03X61 116)83X8 8 ՕՕ0Օ86 0բՕ68X0բՕ83003 0 Օբ1՝30033Ա00 0րՅXX006^X0X 0

X6Օթ6X016^80X 8>՚բ008 Փ 31^13 ՛ 1 ՝ 11 ՛

33/13011 0ՕՕ.1Օ.1ՕՈՈ10|;|.

1. 113700X8 1100X800X0160X510, 000X01100X800X0160X710, 06/^^XՕ-X006^X7IՕ,

^16X0/10160X710 յ101պա՝7Բ7> 0X00630171003 8 0թօ6316143^1 06716003

801^^1700X3X08000 1^3^13X0X6.

2. Բ308թ8118 000660000X0 Օ6716003 XՕ1414730XՅX080Օ0 1^)3^13X0X6, 0 716X01^

60X3X0X0 0081X3 86;(\՚11(0\ Օ1՝616Օ1՝860381* 0 ՚53ր>՚6օ՜«0ե1\ \1Օ՚1՝Օ/(0՚֊16Օ1

3. 003/13X8 յՓՓ 610 11 ) 10 ՚^օ/էշյւե օՇյդշասւ 801414700x3x00000 1531x0x13x0x6,

տօւօբտՅ ւաաււ տ օշատտ 000x86x0x87101060 1x16x0/10060x00 000X61481.

4. Օ6օօտօտ^ե ոբօ#7&յ38աշւե 0բ6/յյւօ>8600օ0 1x10/56110 ա Փ^^էյտյտ

00ՕՕ1բ3008« 2381X00 0 աՕ7«ՅբՕ106ՏՅՕ1Տ1 06/53X0X0060X01X1 1100X0X7X6 014. 1Տ/Լ

Տ3յւ630#շա.

Ւ1ւէ\ լ ւււտւ» աաւաւտւ ււօօյււ՚/աւտոաւտւ. Քօյա 0006X3X8 ոբաաա՜ւեւ 0670000»

1ԲՅ#030Օ00Օ0Տ 00X73X08000 0 801X11^700X3X08000 1^)31X1143X0X0, 0բ1Թ160018

38^՝083816, 00X6բՅXX0808I6 XՕ]Vա700XՅX0Տ08I6 146X0,1(81, ՅՓՓ 61 1811 )՛ 10 ^0^6118

06706003 801X0X1700X3X08000 1^)31X0X13X0X6, 10 0X30080X03 8031405X0811X1 0X06բՅX8

000X86X0X87101006 16X0X81, /(0Օ8;ւՓՕ81, 71^60816 0 37X60X000816 Փ 11111 1 ՛ 1 *

Բ33Բ360X3X8 000X6^17 XՕԱ4700X^X080Օ-ՕԲ060X0ԲՕ830081X, /^0^XVԹ^1^80Օ -

03Օ80360081« 70Բ3)806000.

յօօրօւււ լ ւօօւՀօօ ;ււ;ւ՚ւօւաօ աւ՚.ւօ.ւօւ»աւա 33x1110036x03 8 ւօ\ք. 0x0 03706081

000080816 00^X0/181 X 0թՕ6յ16146 06706003 XՕ1414700XՅX080Օ0 1^)31X0X13X0X6 8

բ3308« 1X16XՕ/^006^X0X ^0^X61X13X 0 Օ6ՕՕ0ՕՏՅ081 0թ000յւ081 օx6օբՅ 0

8113ՕՕ0Փ0X3300 80^1^1730X3X0008^, ՅXX0038IX, 00X6բ38X0808IX 1X16X0^08.

ՕՐ;ՒՒ՚բ008 0

XՕ0Xթ6X08IX 7Բ0X08 Օ6706003 0000X53008114 3381X314.

ՃՈՐՕ6301151 ՈՕՅ\.11,1;11()15 1100.10.Ա)1Ա11111է1. ՕՕ0Օ80816 0ՕՈՕ386003 թ637յI8XՅX08

000116/1083003 Օ6Օ7»։/1;3110Օ8 33 33^6/^3303X 83Փ6/(բ81 00ՕՕ1՝բ30081* 3381808 0

146X0/1080 0Տ 0բ600/^383003 8 01X1. X. յձ.608303 0 03 83ֆ6/(բ6 ՐՕթ1430Օ811Տ

3381808 ՈՏ 014. Ւճ. 0311633/1333. Ք թ63)՚յI8XՅX6 0թՕ86/(600Օ8Օ X6^X0բՕ83303 33

Փ387Ա>161^ 00ՕՕ1բ)30081ճ 3381X08 014. X. Ճ6Օ8303, ՈԱ1 01X1. 1ՏՃ.

11311630/1303 0011706381 #333816 06 Օ^Օ6600Օ^XՅX 0բ1»1606303 0բ6/էՈՕՅ«։600Օ0

1X10/16110 06706003 X© ^1^1730X3X08300 1^31X11X13X086, 80X^բ8I6 68Ս10 7Ո՝6081 0թ0

Ր33թ360է86 ^16X0/10060800 000X61X181 Օ6)Պ6303 1^)314143X086 03 թ33081Տ ^X303X

06706003 30Ոէ00Օ8Օ^7 338187 ա Փ 31^111 ՛ 1 ՝ 6 ՛ 1 ՝ 6 00ՕՕ1|)3008^ 3381808. 1Տ/1ա՝6թ 031(81

0ՕՕ116/(Օ83003 006/(բ6081 8 1^38X0X7 0թ60Օ/(383003 30X11000X080 338183 03

ՓՅX7յI8X6XՅX 33001՝բ33381Տ 3381X08 014. X. Ճ.6Օ8303, I ՚1114 014. \Է

031(630/1303.

00 161X16 /(0ՕՕ6Թ13Ա00 0076110X083381 06X8IԲ6 33703816 0X3X80.

19

ոաոձրյ ատքա ա ա

ատճբբսշճոօւվ ՕՐ շօաաաւշձո^ օաաւճԲ բաաւբւտտ տ

ատ բռօբտտտւօաւ շօսոտտ օբառււտա

1հՏՏ1Տ քօւ էհշ ԺՇ§1՜ՇՇ օք 03Ո(1ւ(13է6 Օք թՇ՛ 13.00.02 -

"1շՅշհտ§ ՅՈԺ շճսշՅէաո աշէհօճօ1օ§>՚" (Տոջետհ).

յհտ

օք էհշ ւ՚տտտՅւ՚օհ.

Տ6ՏԱ1Ո6

/\է էհշ շսոշոէ տէՁ§6 էհշ թաե1շա օք էշՅշհա§ Քո§ետհ §աաուՁք ւտ օք §ւ՝օցէ

եոբօւ՚էՅոօշ եւ էհշ էհշօւ^ օք քօւ՜շւջո 1ՅՈ§ԱՅ§Շ էշՅշհա§ աշէհօմօ1օ§7– 1ո էհւտ շօոէշճէ, ւէ

թՅւէւշսԽ^ շուբհտտւշշտ էհշ տւթօւ՜էաւշշ օք էշՅշհտջ օօատսաշՅէհ՚շ §ատտՅւ՝ &օա էհշ

բօտէ օք \՚ւտ՝,\՝ օք ՚ս՚օւ՚հտտ օո մւ;ւ1օչ>ւօ;ւ1 էշտէտ, մւտշօա-տշ ՅՈՅ^տւտ ՅՇՅԺՇՈԼԼՇ

թա՜բօտշտ, շօտ՚շւ՝ՏՅէաո31 1շՅատ§, Յօզատւէւօո օք ոօոշգսհ՚316ոէ V0^3հս1^I7,

ՅՈԺ ՛ տ էհշ 1տէշ

20էհ, ՇՅՓ 21 տէ շշոէսդ՛. 1ո §6Ո6Ա1, էհշ տէսճյք օք ոօատէհ՚շ ջաւաոա՛ օք Տո^ետհ

հշ շքքշշէ^շ ւք ւէ ւտ ՅՇՇՕՏԹՅՈՒՇՃ \\ւէհ էշՅօեւո§ օօատսաշՅէհ՚շ ջաոատՒ, Տ էհշ ՏՇՈՏՇ

էհտէ աւէհօսէ էհշ 13էէշւ՜ ւէ ւտ ւաթօտտւե1շ էօ քօաւ շօաասաօՅէհ՚շ շօաթշէշոօշ. 1հւտ քՅշէ

Յ1ՏՕ տսԵտէՅոէւՅէշտ էհշ ա^Յոշշ օք էհշ էօթւշ օք էհւտ տէսճ>՚.

՚Րհօ «ւտ օք էհտ քօտշՅքօհ ւտ էօ շճՅւաոշ աշէհօժօ1օ§ւօ31 Յբթւ՚ՕՅօհշտ էհՅէ հՅ\՚շ

հշշո քօաւշճ ՝\\ւէհւո էհշ շօոաատշՅէհ՚շ Յբբատշհ ՅՈՃ ճշ^1օթ Յ տօճշ1 օք էշՅշհտ§

շօտտսաշՅէհ՚շ §աւտւա՚.

՛Ուշ օհւտօէ^շտ օք էհշ ւ՜շտտՅւ՚օհ.

1.1օ տէսձ^ էհշ 1ւոջատեշ, թտ5՚շհօ1ւո§ատէւշ, թշճ3§0§ա31, տշէհօճօ1օ§ւշ31

1ւէշքՅէւս՜շ ւ՝շ1շ\՚3ոէ էօ էհշ թաե1շատ օք էշՅշհտ§ շօաասաշՅէԽշ

քաոաա՝.

2. 1օ 1՝Շ^ՇՅ1 էհշ թշշսեՅհէւշտ օք էշՅշհտ§ շօաաամշՅէհ՚շ ջաոաւա՛ էՅետ§ տէօ

Յշշօսոէ հշհ շճբշոշոօշ օք 1ՇՅՃՏ§ ժօտշտէւօ ՅՈՃ քօւ՝շւ§ո ԷՇՅՕՀՏՋ տշհօօ1տ.

3.1՝օ շքշ3էշ ՅՈ շքքշօէհ՚շ աօճշ1 օք էշՅշհտջ շօաասաշՅէհ՚շ §աոաա՝ օո էհշ

հՅտւտ օք աԽ^՚Յոէ տ6էհօճօ1օջւշ31 տ^տէշտ.

4. ՚1՝օ տսհտէՅոէւՅէշ էհշ շքքաաոշ^ օք էհշ բւ՜օբօտշմ աօճշէ Յէ էհշ քՅշս1է\՛ օք քօւ՜շ%ո

ԼՅՈ§ա§ՇՏ տ 07 Ա1ա ՝1 ՏէՅէՇ քշճ3§0§1031 1ոտէ1էսէշ ՅքէՇք 1Տ4. 1տք31ե3ո

ժւտշօա՜տշտ, ՅՕՅԺՇՄԱՇ տոժ Յսէհշոէւշ քմտտ,

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!