18.04.2015 Views

ՔԻՄԻԱ 7-րդ դասարան

ՔԻՄԻԱ 7-րդ դասարան

ՔԻՄԻԱ 7-րդ դասարան

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Սիրելի' աշակերտներ

Յոթերորդ դասարանում դուք սկսում եք ծանոթանալ նոր ուսումնական առարկայի`

քիմիային:

Իսկ ի՞նչ է ուսումնասիրում քիմիան:

Քիմիան գիտություն է, որի ուսումնասիրության առարկան նյութն է և նրա հետ

կատարվող փոփոխությունները: Այս ձևակերպումը միան•ամից ընդ•րկում է առարկաների

և երևույթների հսկայական շրջան: Չէ՞ որ այն ամենը, ինչ մեզ շրջապատում է, նյութական

է: Պատուհանի ապակին, շաքարը՝ ճակնդեղում կամ եղե•նում, օդը՝ մեր շուրջը, փայտը,

թուղթը, կազմված են տարբեր նյութերից, որոնք •տնվում են անընդհատ շարժման մեջ և

անընդհատ փոփոխության են ենթարկվում՝ երբեմն շատ արա•, երբեմն էլ այնքան դանդաղ,

որ այդ փոփոխությունները մենք չենք նկատում: Թթվածնի, ջրի, ածխածնի (IV) օքսիդի և այլ

նյութերի ազդեցությամբ հողմահարվում են նույնիսկ լեռները:

Այսպիսով, մենք ապրում ենք քիմիական նյութերով շրջապատված: Երեխան, հենց որ

ծնվում է, ընկնում է քիմիական նյութերի աշխարհ: Նա շնչում է օդ, որը թթվածին, ազոտ,

ար•ոն և այլ •ազերի խառնուրդ է: Երեխային լողացնում են ջրով. որը ևս նյութ է`

ամենատարածվածը Երկիր մոլորակի վրա:

Նյութերի հատկությունների ուսումնասիրությունները նպաստում են

տրամաբանական մտածողության զար•ացմանը, իսկ քիմիայում կիրառվող մեթոդները,

վերլուծությունն ու սինթեզը լայնորեն օ•տա•ործում են մյուս •իտությունները:

Հիմնական դպրոցի աշակերտների համար նախատեսված ՙՔիմիա՚ դասա•իրքը

ստեղծելիս հիմք են ծառայել հանրակրթության պետական կրթակար•ը, միջնակար•

կրթության պետական չափորոշիչը, կրթության մասին ՀՀ օրենքը և հիմնական դպրոցի

ՙքիմիա՚ առարկայի ընդհանուր ուսուցման դասընթացների չափորոշիչները և ծրա•րերը:

Դասա•իրքը երեք մասից է` երեք ուսումնական տարվա` 7-րդ, 8-րդ և 9-րդ

դասարանների համար: Յուրաքանչյուր մաս կազմված է մի քանի ենթագլխից, որոնք

ավարտվում են հետաքրքիր հարցերով և վարժություններով: Վերջիններս լաբորատոր և

գործնական աշխատանքների, թեմատիկ և ամփոփիչ ստու•իչ աշխատանքների համար

նախատեսված թեստային առաջադրանքների հետ միասին ապահովում են դասա•րքի

մեթոդական ապարատը:

Քիմիան հիասքանչ գիտություն է: Մենք՝ դասագրքի հեղինակներս, սիրում ենք

քիմիան և վստահ ենք, որ դուք նույնպես կսիրեք այդ առարկան: Մենք լիահույս ենք, որ այս

դասագիրքը ձեզ կօգնի հասկանալու, թե ինչ է կատարվում ձեր շուրջը, կսովորեցնի կանխել

հայրենի հողի, ջրի ու օդի աղտոտումը և անաղարտ պահել դրանք:

Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի «քիմիաե առարկայի

ուսուցմամբ պետք է ստանա այնպիսի գիտելիքներ, որոնք թույլ կտան նրան ներդաշնակ

ապրել Հայաստանի չքնաղ բնության հետ, պահպանել այն իր և ապագա սերունդների

համար:

2

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!