18.04.2015 Views

ՔԻՄԻԱ 7-րդ դասարան

ՔԻՄԻԱ 7-րդ դասարան

ՔԻՄԻԱ 7-րդ դասարան

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

տարբերել ավազը կավից, ապա կերակրի աղը ջրում լուծելիս ստացվում է թափանցիկ

հեղուկ, որն արտաքին տեսքով ջրից չի տարբերվում: Սակայն ջուրը գոլորշիացնելիս աղը

նստում է անոթի հատակին նույն սկզբնական բյուրեղների ձևով: Աղը և ջուրը խառնելիս

քիմիական փոխարկում տեղի չի ունենում, նյութերը պահպանում են իրենց

հատկությունները:

Ինչպե՞ս կարելի է իմանալ՝ որն է մաքուր նյութ, որը՝ խառնուրդ: Կան այնպիսի

ֆիզիկական հատկություններ, որոնք չեն փոփոխվում, երբ խառնուկների քանակը իջնում է՝

հասնելով որոշակի սահմանի: Շատ նպատակների համար այդպիսի անփոփոխ

հատկություններով նյութը կարելի է համարել մաքուր: Դրանք նյութի ֆիզիկական

հատկություններն են` հալման և եռման ջերմաստիճանները: Եթե ուզում ենք իմանալ`

արդյոք մաքո՞ւր է նյութը, ապա պետք է որոշենք այդ նյութի` մի վիճակից մյուսին անցնելու

ջերմաստիճանը: Եթե այդ ջերմաստիճանը համընկնում է համապատասխան մաքուր

նյութի` մի վիճակից մյուսին անցնելու որոշակի (հայտնի) ջերմաստիճանին, ապա տվյալ

նյութը մաքուր է: Եթե նյութը հալվում է մեկ աստիճանի սահմաններում, ապա քիմիկոսն

այն համարում է մաքուր: Եթե նյութը եռում է հաստատուն ջերմաստիճանում, որը մնում է

անփոփոխ ամբողջ նմուշը գոլորշիանալիս, ապա այն կարելի է համարել մաքուր նյութ:

Իհարկե, այս կանոնն ունի բացառություններ, այդ պատճառով մաքուր նյութի վերաբերյալ

վերջնական եզրակացություն կարելի է անել միայն քիմիական վերլուծությամբ, որի շուրջ

մենք կխոսենք հետագայում: Ընդհանրացնենք մեր ասածը հետևյալ ուրվագրով.

ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹ

ՄԱՔՈՒՐ ՆՅՈՒԹ

ԽԱՌՆՈՒՐԴ

Մաքուր են այն նյութերը, որոնք այլ

նյութերի խառնուկներ չեն պարունակում:

Մաքուր նյութերն օժտված են

խիստ որոշակի հատկություններով:

Խառնուրդները երկու կամ ավելի նյութերի մեխանիկական

համակցություններ են, որոնցում յուրաքանչյուր

նյութ պահպանում է իր բաղադրությունը, կառուցվածքը,

ուստիև իրեն բնորոշ հատկությունները: Խառնուրդի

բաղադրամասերը միմյանցից կարելի է բաժանել այս

կամ այն ֆիզիկական եղանակով:

ՀԱՄԱՍԵՌ

ԱՆՀԱՄԱՍԵՌ

Համասեռ խառնուրդներում հնարավոր չէ տարբերել խառնուրդ առաջացնող

նյութերը, նույնիսկ մանրադիտակով: Օրինակ՝ շաքարի կամ աղի ջրային լուծույթը:

Համասեռ խառնուրդներում նյութը մանրանում է մինչև առանձին մասնիկներ: Օրինակ՝

շաքարի լուծույթում շաքարի մոլեկուլները հավասարաչափ բաշխվում են ջրի մոլեկուլների

22

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!