18.04.2015 Views

ՔԻՄԻԱ 7-րդ դասարան

ՔԻՄԻԱ 7-րդ դասարան

ՔԻՄԻԱ 7-րդ դասարան

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

1 ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ

1.1 ՔԻՄԻԱՆ՝ ՈՐՊԵՍ ԲՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍ:

ՔԻՄԻԱՆ ՄԵՐ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ

Քիմիան մեկն է բնության մասին գիտություններից, որոնք բնական գիտություններ

ընդհանուր անվանումն ունեն: Ֆիզիկայի, կենսաբանության և այլ գիտությունների հետ

միասին քիմիան ուսումնասիրում է մեզ շրջապատող բնությունը և օգնում մարդկանց ճիշտ

ապրել այս աշխարհում, բնությունից ստանալ անհրաժեշտը` ինչքան հնարավոր է նրան

քիչ վնաս հասցնելով:

Քիմիայի ուսումնասիրության առարկան նյութերն են, դրանց բաղադրությունը,

կառուցվածքը, մեկը մյուսին անցնելու գործընթացը, քանակական և որակական

փոփոխությունները:

Քիմիան գիտություն է նյութերի, դրանց բաղադրության, կառուցվածքի,

հատկությունների և փոխարկումների մասին:

Դուք յուրաքանչյուր քայլի հանդիպում եք քիմիական արդյունաբերության

արտադրանքի: Տանը տեսնում և օգտագործում եք սոդա, օճառ, լվացող փոշիներ ու

հեղուկներ, քացախ, գեղեցիկ գործվածքներ, պոլիէթիլենային թաղանթներ: Իրերի

աշխարհը, որ պատրաստված է մարդու ձեռքով, այսօր անհնար է պատկերացնել առանց

քիմիայի:

Հին ժամանակներից մարդը փայտն օգտագործել է որպես շինանյութ: Այժմ

քիմիկոսները սովորել են վերամշակել փայտանյութը և դրանից ստանալ թուղթ,

արհեստական մետաքս, կինո- և ֆոտոժապավեն, պայթուցիկ նյութեր, փայտածուխ,

սպիրտ, քացախաթթու, կաուչուկ, գլյուկոզ և այլն (նկ.1):

4

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!