25.03.2020 Views

ՆՈՐՔ 2018-I

2018-1

2018-1

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

I SSN 1829-2 232

9 77182 92 2300 0

18001

1 / 2018

i

ii

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ

ԳՐԱԿԱՆ-ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ,

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1933 ԹՎԱԿԱՆԻՑ

“NORK” MAGAZINE OF WRITERS UNION OF ARMENIA is being published since 1933

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Շարունակելի… . ................................................................... 3

Հարցազրույց

Հրանուշ Խառատյան. խոսում ենք ազգայինի մասին .......................... 6

Հոբելյան

Համազգայինի իննսունամեակը ............................................... 16

Կենսագրություն

Արամը (նյութը պատրաստել է Վարդուհի Պետրոսյանը) .............................. 20

Արձակ

Հրաչ Բեգլարյան

Նռան հատիկ (վիպակի շարունակություն) ......................................... 28

Սիրանույշ Գալստյան

Պատմվածքներ ................................................................ 54

Կարօ Արմենեան

Փայտակարանցին (պատում).................................................... 62

Թովմա Քահանա /Վահան/ Անդրեասյան

Դոմինիկայի նամակները (պատմվածք) . ........................................ 76

Պոեզիա

Հաս Չախալյան

Բանաստեղծություններ . ...................................................... 84

Խաչիկ Մանուկյան

Բանաստեղծություններ . .......................................................92

1

Գոռ Հարությունյան

Բանաստեղծություններ . ..................................................... 100

Գեղարվեստափաստագրություն

Ռուբեն Գինեյ

Առաջին չինարեն Աստվածաշնչի հեղինակ Ջոհանես Լասսարի

պատմությունը (հատվածներ գրքից) ............................................ 108

Թարգմանություն

Խոսե Անտոնիո Գուռիարան

Հայեր. Մոռացված ցեղասպանություն` հայացք դրսից (հատվածներ վեպից)

Թարգմանությունը իսպաներենից՝ Աղավնի Գրիգորյանի............................... 142

Ծագումնաբանություն

Նարինե Դիլբարյան

Հայկի և Արամի մեջտեղում . ................................................. 152

Շապիկին՝ Մոնի Հովսեփյան. «Էրեբունի», քվիլթ

Համարի ներսում օգտագործվել է Մաուրից Կոռնելիս Էշերի

«Կաստրովալվա» լիտոգրաֆիան, 1930թ.

Գլխավոր խմբագիր և տնօրեն` Լիլիթ Հովսեփյան

Գլխավոր խմբագրի օգնական` Արմինե Բոյաջյան

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՆ՝ 375019, Բաղրամյանի պող., 3

ՀԵՌԱԽՈՍ +374 (011) 211933

ՎԿԱՅԱԳԻՐ՝ 44

ԴԱՍԻՉ՝ 77823

ՏՊԱՔԱՆԱԿ՝ 500

«Նորք հանդես» ՍՊԸ, 2018

2

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ…

Ապրիլյան պատերազմի օրերին ես

Հայաստանում չէի, գնացել էի Իսպանիա

և ոչինչ չգիտեի՝ այնպես էր պատահել,

որ մեր Residencial Alamar փակ թաղամասի

փոքրիկ էլեկտրակայանը շարքից

դուրս էր եկել Ապրիլի 1-ին, և, բնականաբար,

չկար նաև ինտերնետը։ Նույնիսկ

մոտակա սրճարաններում։ Թաղամասի

բնակիչներին հայտնեցին, որ վերականգնողական

աշխատանքների համար մի քանի օր է պահանջվում, բոլորիս հատուկ

լապտերներ բաժանեցին, որ մութ ժամերին միմյանցից և ինքներս մեզնից լեղաճաք

չլինենք, և հայցեցին մեր ներողամտությունը։

Մենք ներողամիտներով՝ իսպանացիները, բրիտանացիները, իռլանդացիները,

չինացիները, հոլանդացիներն ու ես օրը մի քանի անգամ, կատակելով ու օֆ-օֆ

ասելով, կտրում-անցնում էինք քաղաքի կենտրոնի հետ կապող կամուրջը և գրոհում

ծովափնյա պանդոկները, որտեղ WiFi կար։

Մտա ֆեյսբուք, որ ասեմ՝ ժողովուրդ, ողջ եմ, առողջ, մի անհանգստացեք․․․

ու սկզբից ոչինչ չէի հասկանում․ Ադրբեջանի լայնածավալ հարձակողական գործողությունները․․․

Հայկական պաշտոնական աղբյուրները․․․ զրահատեխնիկայի և

մարտական ուղղաթիռի ոչնչացման մասին․․․ խաղաղ բնակավայրերի հրթիռակոծության

հետևանքով 12-ամյա․․․

Երբ հասկացա, տեղիցս վեր թռա, կարծեմ նաև ճչացի, չեմ հիշում։ Իսպանացիները,

բրիտանացիները, իռլանդացիները, չինացիներն ու հոլանդացիները թափվեցին

գլխիս, փորձում էին գոնե մի բան ըմբռնել իմ՝ «Երկրումս պատերա՛զմ է․․․

տղանե՛րս․․․ հա՛յրս․․․» անկապ տեքստից։ Հետո կարդացին իրենց լեզուներով լուրերն

ու տեղավորվեցին իմ սեղանի շուրջ։ Հետո միացան պանդոկատերերն ու մատուցողները,

հետո՝ մյուս հաճախորդները։ Ես դարձա կենտրոնը Armenia հեռավոր ու

շատերի համար անհայտ մի երկրի, ուր այս պահին չարիք էր ներխուժել։

Ոմանք ծանոթ էին մեր պատմության տխուր էջերին, ոմանք էլ հարցուփորձ անելով

ծանոթացան, պլշեցին genocidio բառից, և չկար մեկը, որ անհաղորդ մնար

ինքնաբուխ ծավալված բանավեճին։ Խոսում ու խմում էինք իսպանական բարի

գինին, խմում ու խոսում էինք։

3

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

Գիշերվա կեսն էր՝ պատշգամբում նստած ինքս ինձ համոզում էի, որ պառկեմ քնեմ,

առավոտյան շուտ նորից իջնեմ ծովափ WiFi որսալու, երբ ներքևից ձայն տվեցին․

- Buenas noches, Lilit! Como estas?

Դուրս նայեցի։ Լապտերների լույսի հետևից ոչ ոք չէր երևում, բայց հասկացա, որ

կամ իսպանացի, կամ բրիտանացի, կամ իռլանդացի, կամ չինացի, կամ հոլանդացի

հարևաններս են՝ մեր թաղամասի չգրված օրենքով իրար հետ իսպաներեն էինք

խոսում։ Լապտերները վեց թե յոթն էին, ուրեմն, խառն են։ Խառնազգովի եկել էին,

որ հարցնեն, թե ինչպես եմ։

- Լավ եմ,- ասացի հայերեն։ - Gracias․- Ու լաց եղա, որովհետև միայնակ չէի։

Երկու օր հետո հոսանքը վերականգնվեց, ինտերնետն էլ հետը։ Երկու օր մենք

«հայերով» կտրում-անցնում էինք կամուրջը, տեղավորվում ծովափնյա պանդոկներից

մեկի սեղանի շուրջ և տարբեր լեզուներով լուրեր կարդում։ Հետո Ապրիլյան

պատերազմն ավարտվեց։ Բայց շարունակում էինք խոսել ու խմել իսպանական բարի

գինին, խմել ու խոսել։ Հետո ցրվեցինք մեր երկրներով․․․ ուր ամեն վայրկյան

կարող է չարիք ներխուժել․․․

ՆՈՐՔ-ի այս համարը, որ լույս է տեսնում 2018-ի գարնանը, երբ նշում ենք միանգամից

մի քանի նշանակալից տարեթվեր՝ ճակատագրերի մասին է։ Դրանք տարբեր

են և, այնուամենայնիվ, արձագանքում են․ Համազգային հայ կրթական և մշակութային

միության 90-ամյակին նվիրված խոսքը և Կարօ Արմենեանի «Փայտակարանցին»,

իսպանացի գրող, լրագրող Խոսե Անտոնիո Գուռիարանի հայերի մասին

երկրորդ գրքից հատվածները և լեհ գեղեցկուհու նամակների մասին պատմվածքը,

Հրանուշ Խառատյանի հետ ազգայինի մասին բացառիկ հարցազրույցը և Խաչիկ

Մանուկյանի պոեզիան, Ռուբեն Գինեյի չինարեն Աստվածաշնչի առաջին հեղինակ

Ջոհանես Լասսարի մասին գեղարվեստափաստագրական գրքից հատվածները և

ամսագրի շապիկին տեղադրված Մոնի Հովսեփյանի «Էրեբունի» քվիլթը։

Լիլիթ Հովսեփյան

4

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ

Ազգագրագետ, հասարակական

գործիչ

ԽՈՍՈՒՄ ԵՆՔ ԱԶԳԱՅԻՆԻ

ՄԱՍԻՆ

Գոյություն ունի՞ արդյոք ազգի էթնիկ հավաքական կերպար: Ինչպիսի՞ն

է հայ ազգի կերպարը:

Դուք ասում եք՝ «ազգի էթնիկ հավաքական կերպար»: Նշանակու՞մ է սա արդյոք,

որ դուք տարբերակում եք «ազգ»-ը «էթնիկ»-ից, «էթնի՞կ» է արդյոք «ազգ»-ը, և եթե

այո՝ ինչու՞ եք ասում «ազգի էթնիկ կերպար» և ոչ թե «ազգի ազգային կերպար»:

Տվյալ դեպքում թերևս ենթադրելի է, որ «ազգ» ասելիս նկատի ունեք մարդկանց

որոշ քանակի հավաքականություն, ովքեր ունեն որոշակի, պայմանականորեն

«էթնիկական» բառով ներկայացված ընդհանուր հատկանիշներ՝ «հավաքական կերպար»:

Ինչու՞ չենք կարող այդ «ընդհանուր հատկանիշները» ներկայացնել «ազգային»

բառով՝ «հավաքական ազգային կերպար»: Սակայն Ձեր հարցի մեջ այս երկու

բառերի՝ «ազգ»-ի և «էթնիկ»-ի տարբերակում կա, «ազգ»-ը մի բան է, «էթնիկ»-ը՝ այլ

բան: Որո՞նք են այդ բառերի տարբերությունները կամ, առնվազն, տվյալ դեպքում,

մենք ինչպե՞ս ենք հասկանում այդ երկու բառերի տարողությունները:

Երկրորդ հարցն էլ կա, թե արդյո՞ք նույն բանն ենք հասկանում «ազգ» ասելիս,

թե՞, այնուամենայնիվ, տարբեր է ընկալումը: Հարցս հռետորական չէ, այլ միան-

6

գամայն գործնական և նաև գործառնական: Օրինակ, ՀՀ «Ազգային ժողովը» «հայ

ազգի՞» ժողովն է, թե՞ Հայաստանի հասարակության, Հայաստանի քաղաքացիների:

Բնական է, որ Հայաստանի քաղաքացիները միայն հայեր չեն, բայց Հայաստանի

բոլոր քաղաքացիները մասնակցում են ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին,

ուստի ՀՀ «Ազգային ժողովը» միայն հայերի «ժողով» չէ, այն հայաստանցիների

«ժողով» է: Այստեղից բխում է, որ առնվազն ՀՀ «Ազգային ժողովը» էթնիկական չէ,

քաղաքացիական է: Սա բխում է նաև այն փաստից, որ ՀՀ «Ազգային ժողովը» աշխարհի

հայերի կողմից չի ձևավորվում, և նրանց շահերը չի ներկայացնում, այն

ներկայացնում է կամ, առնվազն, պիտի ներկայացնի միայն Հայաստանի քաղաքացիների

շահերը: Նույնն է պարագան նաև «ազգային օրենքներ», «ազգային գրադարան»

և այլ գործածվող արտահայտությունների դեպքում: Սա արդեն իսկ նշանակում

է, որ «ազգ» բառը տարընթերցումներ ունի, և նրա տարողություններից մեկն

արդեն «էթնիկական» չէ: Չեմ մտնելու «ազգ», «ազգային», «նացիոն» բառերի քաղաքական,

պաշտոնական և գրական-քաղաքացիական կարիերայի զարգացումների

քննարկումների դաշտ, բայց կուզենայի մասնավորեցնել, «համաձայնեցնել», որ

առնվազն ՀՀ անկախացումից հետո հայերենում «ազգ» բառը ձեռք է բերել ժամանակակից

եվրոպական-քաղաքական «նացիոն» իմաստը նույնպես, որն ամենևին

էթնիկական չէ, այլ նշանակում է «տվյալ երկրի քաղաքացիների ամբողջություն», բայց

որը նույնպես ունի որոշակի հատկանիշների տեր մարդկանց հավաքականության

«հավաքական կերպար»: Մյուս կողմից նույնիսկ Եվրոպայում «նացիոն» բառը չի

կորցրել իր էթնիկական իմաստը, այդ թվում՝ իրավական փոստաթղթերում: Օրինակ՝

«ազգային փոքրամասնություն» ձևակերպումը ոչ թե նշանակում է «տվյալ երկրի

քաղաքացիների որոշակի հատկանիշներով փոքրամասնություն», այլ միանգամայն

հստակ՝ «էթնիկական փոքրամասնություն»:

Նաև երրորդ հացրը․ «ինչպիսի՞ն է հայ ազգի կերպարը»: Հայաստանի՞ «հայ

ազգի», Հայաստանի քաղաքացիների, Հայաստանի բնակչության, Հայաստանի

ինքնությամբ հայերի՞, թե՞ ողջ աշխարհի հայերի: Հասկանալի է, որ որպես «սփըռված

էթնիկ միավոր», հայերի խմբերը աշխարհի տարբեր վայրերում ավելի շատ են

տարբերվում միմյանցից, քան այսպես կոչված «ազգային պետության» սահմաններում

և այդ սահմանների հարևանությամբ ապրող էթնիկ միավորները: Այս պարագայում

ավելի շատ խոսքը կգնա այն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ ընդհանրությունների

մասին, որոնք այս կամ այն չափով նույնական են Հայաստանում, ապա նաև բոլոր

իսլամական, քրիստոնեական, բուդդայական կրոնական միջավայրերում, ասիական,

եվրոպական, հարավ-արևելյան՝ Հնդկաստան և արևելք, հյուսիսային և հարավային

ամերիկյան, և այս ամենից զատ նաև այսպես կոչված ռուսական/խորհըրդային

մշակութային միջավայրերում ապրող հայերի և հայկական խմբերի մասին:

Եվ վերջապես չորրորդ հարց/հարցադրումը․ գոյություն ունի՞ արդյոք այդպիսի

կերպար օբյեկտիվորեն, թե այն անհատների և խմբերի սուբյեկտիվ պատկերցումներ

են, և սրանից արտածված՝ երկու դիտանկյուն՝ ինքնապատկերացումները և

արտապատկերացումները: Ինքնապատկերացումները և արտապատկերացում-

7

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ

ներն իրենց հերթին կարող ենք բաժանել առնվազն երկու մասի՝ հայկական ինքնությամբ

տարբեր խմբերի ինքնապատկերացումներն իրենց խմբի մասին և արտապատկերացումները

հայերի մասին առհասարակ, այլէթնիկ խմբերի արտապատկերացումները

հայերի մասին:

Տեսականորեն ինքնապատկերացումներն ու արտապատկերացումները կարող

են համարվել «ազգի կերպարը»: Երկուսն էլ ձևավորվող և ձևափոխվող են, որպես

կանոն չկան մեկ անգամ և ընդմիշտ «տրված» կերպարներ: Ուրեմն կարող ենք խոսել

«ընթացիկ կերպարի» մասին: Ներհայկական միջավայրում ընդունված ընթացիկ

միջին պատկերացման համաձայն «հայերը շատ աշխատասեր, խելոք, հյուրասեր,

խաղաղասեր, բարի, ավանդապահ, հավատարիմ, մշակութային, քաղաքակըրթության

զարգացմանը համաքայլ, քրիստոնյա, տառապյալ, չհասկացված ժողովուրդ

են»: Ընթացիկ արտապատկերացումները զգալիորեն տարբերկված են, բայց

միջինացված հավաքականը հանգում է հետևյալին. ա/ հայերը տաղանդավոր, խելոք,

ուսյալ, հնարամիտ, ճկուն, աշխատող, կուտակող, ժլատ, կասկածամիտ, վախկոտ,

հարմարվող, պատրիարխալ (սա ավանդապահը չէ, այլ հայրիշխանականը

կամ տղամարդակենտրոնը), ներամփոփված ժողովուրդ են, բ/ հայերը կայսերական

հավակնություններով, պահանջատիրությամբ և հեռահար քաղաքական

նպատակներով ժողովուրդ են (առավել տարածված է Հայաստանի հարևանությամբ

ապրող թրքալեզուների և վրացիների միջավայրում):

Այդ դեպքում՝ եթե նկատի ունենանք «ազգային շահ» կոչվածը, ի՞նչ ենք

ենթադրում, երբ խոսում ենք ազգայինի, հատկապես՝ ազգային մշակույթի

պահպանման մասին, ինչի կարևորությունը մշտապես քարոզվում է։

Եթե «ազգային շահ» ասելով նկատի ունենք ազգապահպանությունը և այդ

նպատակով՝ «ազգային ռեսուրսների» պաշտպանությունն ու զարգացումը՝ մի

բան է, եթե «ազգային շահ» ասելով նկատի ունենք մարդկային բարոյականության,

առաքինությունների հայկական ընկալումները՝ այլ բան, և բոլորովին տարբեր բան՝

Հայաստանի և հայ ժողովրդի արժանապատիվ «ազգային ապագան»:

Առաջին՝ «ազգապահպանության» դեպքում «ազգային մշակույթի պահպանություն»

ասելով նկատի ունենք, կարծում եմ, անցյալի, ներկայի և ապագայի միջև

մշակութային գլխավոր և կարևոր արժեքների ժառանգորդման ապահովումը՝ միշտ

աչքի առաջ ունենալով դրանց իմացության օգտակարությունը և անհրաժեշտությունը:

Անցյալի արժեքները հաճախ փոփոխական են, դրանք ձևափոխվում են

կյանքի զարգացմանը համընթաց, պարզ, քարացած «պահպանությունը» կարող է

բախվել և սովորաբար բախվում է ընթացիկ կյանքի փոփոխություններին։ Բայց

կարող են նաև սահուն անցումներ լինել՝ պահելով արդիականացնել կամ արդիականացնելով

պահել և փոխանցել: Օրինակ՝ կարծրացած եռասերունդ, երբեմն նույնիսկ

քառասերունդ ընտանիքի մոդելը հարյուր տարի առաջ բախվեց ուրբանիզացվող

հասարակության թելադրանքով անհրաժեշտություն դարձած երկսերունդ

8

ընտանիքի մոդելին: Ուրբանիզացվող հասարակությունը բախվեց նաև ագրարայինից

արդյունաբերացման անցման այլ թելադրանքներին՝ տնտեսաձև, աշխատանքի

ձև, հագուստ, խոհանոց, տղամարդ-կին հարաբերություններ, դաստիարակություն

և այլն: Այն երկրներում, որտեղ փոփոխությունները չպարտադրվող-պարտադրվող

էին, այսինքն՝ փոխվում էին կյանքի պայմանները, որոնք անխուսափելիորեն

ազդում էին հասարակական և ազգային կյանքի մշակութային երևույթների

վրա, դրանք իրենց հետ «վերցնում էին» ամենակարևոր թվացողները և ինտեգրում

նոր իրավիճակին:

Հայերի դեպքն այստեղ մասնավոր էր: Հայերի դեպքում այս դարն ունեցել է ավելի

շուտ անցյալի հետ խզում, քան փոփոխություն իմաստը: Թե արևելահայության,

թե արևմտահայության համար: Խորհրդային արդիականացնող մոդելում թելադըրվում

էր անցյալի հետ խզումը, ընդ որում այն չափազանցված էր գաղափարախոսությամբ

և նաև փոփոխությունների պետական հարկադրանքով: Ողջ Խորհըրդային

հասարակության հետ արևելահայերը «նոր կյանքին» անցնում էին պետության

կողմից մշակված պատրաստի մոդելներով՝ սեփականության ձևը՝ կոլեկտիվ

կամ պետական, ընտանիքը՝ կոմերիտական, հագուստը՝ «սովետական», ծեսերը՝

բոշևիկյան-կոմունիստական, կրոնը՝ արգելված, հասարակական հարաբերությունները՝

«հակադասակարգային», մասնավոր կյանքի նկատմամաբ վերահսկողությունը՝

չեկիստական, անցյալին և պատմությանը դրական անդրադարձը՝ «նացիոնալիստական»,

«ազգային արժեքները»՝ պրոլետարական և ինտերնացիոնալիստական

և այլն:

«Անցյալի ազգային արժեքների» հետ արևմտահայության խզումը այլ իրավիճակով

էր պայմանավորված: Ցեղասպանության հետևանքով արևմտահայությունը

կորցրեց հայրենիքը, որ միայն տարածք չէր: Հայրենիքը, որտեղ ապրողների համար

այն իրենց ամենօրյա կյանքն իմաստավորողն էր, որտեղ մարդիկ լավ գիտեին, թե

ինչ է Մշո Առաքելոց վանքը, մարդկանց տաղանդ պարգևող Սուրբ Կարապետը,

գիտեին տարածքի հետ իրենց կապի հազարամյակների պատմությունը՝ «այս

ծառի», «այս գյուղի», «այս գետի» հետ կապված իրենց ծիսական-մշակութային

անելիքը՝ ուխտագնացության ժամանակը, ձևը, բովանդակությունը, այս կամ այն

տոնի տեղական խորհուրդը, հավաքվող ծաղիկը, նվիրաբերությունները, իրենց

ներքին արժանապատվության համակարգը, հարևան քրդերի հետ հարաբերությունների

կարգավորումը և այլն՝ միանգամից և շատ կոպիտ ընդհատվեց և

իմաստազրկվեց: Այդ ամենը այլ տարածքում ոչ միայն հնարավոր չէր վերականգնել,

այլև վերականգնումը իմաստ և բովանդակություն չէր ունենա: Աշխարհի ոչ մի

անկյունում, ոչ մի տարածքում չկար Վարդավառի տոնահանդեսի համար անհրաժեշտ,

անցյալը ներկային կապող միջավայրը․ հատուկ «հայկական» միստիկական

իմաստ ունեցող ջրերի ակունքները, հենց ա՛յն լեռները, որոնք պիտի հովանավորեին

և պաշտպանեին իրենց, «Թուխ մանուկները», Եփրատից սպասվող միստիկական

վտանգները և դրանք կանխարգելելու իմացությունները, հարևանի հետ հարաբերություններում

զիջողամիտ լինելու-զիջելու-թելադրելու ավանդական ձևերը և բազմաթիվ

9

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ

այլ, կյանքը իմաստավորող երևույթներ: Չխոսելով արդեն այն մասին, որ ծանրագույն

ողբերգությունը անիմաստի էր վերածել ներընտանեկան հարաբերությունների

կարգավորումները՝ ինչպես ամուսնանալ, հարսանիք անել, ով ում պիտի ենթարկվի,

ինչպես պիտի ենթարկվի, ով ինչ պարտականություն ունի, ինչպես թաղել

մահացածին, դաստիարակել երեխաներին նոր միջավայրերում, որտեղ և ինչպես

աշխատել, ով աշխատի և այլն, ու այս ամենը՝ համարյա բոլոր երկրներում իրենց

իրավազրկության պայմաններում: Հասկանալի է, որ այստեղ շատ դժվար է խոսել

անցյալի մշակութային ժառանգորդման մասին:

Արդյունքում մենք «մշակույթի պահպանություն» ասելով հաճախ նկատի ունենք

«մշակույթի վերկանգնում», ինչը շատ նուրբ, գիտակցված և համակարգված ծրագիր

է՝ եթե այդ խնդիրն է դրված: Մենք չենք կարող, և իմաստ էլ չունի «անցյալում

մնացած» մշակութային հասարակական երևույթները «տեղափոխել» ներկա: Դրանք

պետք է ապրեին 20-րդ դարի կյանքի ազդեցությունները, փոփոխությունները և

համընթաց դառնային այսօրվա պատկերացումներին: Դա չի կատարվել: Մեր դեպքում

տեղի է ունեցել խզում, ոչ թե այդ երևույթների արդիականացում: Մեր ազգային

մշակութային նկարագիրը ոչ թե փոխվել է, այլ փոխարինվել: Իրականում սա

այն լուրջ պրոբլեմներից մեկն է, որը մեզ ստիպում է անընդհատ փնտրել մեր տեղը,

մեր ինքնության կերպը: «Մշակույթի պահպանության» ուղղակի և մերկապարանոց

քարոզով մենք բախվում ենք «ազգային մշակույթ» հասկացության բովանդակության

փնտրտուքին և այն փնտրում... հարյուր տարվա վաղեմության ազգագրական

նկարագրություններում: Նկատե՞լ եք, թե որքան տարածված է հանրայնորեն լայնորեն

քարոզվող «հայկական ավանդական ընտանիք» ոչինչ չասող արտահայտությունը,

կամ, որ ավելի վատ է՝ «հայկական ավանդական ընտանիքը» «պատրիարխալ

ընտանիք» ներկայացնելու և այն խրախուսելու համառ ջանքերը:

Բայց կան նաև արժեքներ, որոնք իսկապես ժամանակակից կյանքում ազգապահպան

լուրջ առաքելություն ունեն: Օրինակ՝ լեզուն: Սակայն բավական չէ խոսել

հայերենի իմացության անհրաժեշտության մասին, կարևոր է պայմաններ ստեղծել

այդ իմացությունը նախ՝ հնարավոր, երկրորդ՝ անհրաժեշտ դարձնելու համար: Հայաստանի

Հանրապետությունում դա հնարավոր է, սփյուռքում՝ շատ ավելի դըժվար:

Հայերենի իմացությունն այնտեղ ավելի զգացմունքային/զգայական, քան գործնական

խնդիր է:

«Ազգային մշակույթի պահպանման կարևորությունը» կարող է գործնական

դառնալ, եթե մարդիկ տեսնեն «արժանապատիվ ազգային գոյության» ապագան,

այսինքն՝ Հայաստանի Հանրապետության՝ որպես պետության և միջազգային իրավունքի

սուբյեկտի, նորմալ և արժանապատիվ, ինքնասիրությամբ պետություն դառնալու

ձգտումը և ջանքերը, Հայաստանի քաղաքացիների արժանապատվության

նկատմամբ հարգանքը, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամանալու

շահախնդիր քաղաքական հետաքրքրվածությունը, Հայաստանի տնտեսության

զարգացումը և այլն, պայմանով, որ Հայաստանի անունը շարունակ չհնչի «կոռուպցիոն

անվստահելիության» և «իրավական ամենաթողության» տեքստերում: Այսօր

10

ոչինչ այնքան չի ազդում ինքնությամբ հայերի «ազգախուսափման», «ազգային

ռեսուրսների» նվազման, «արժնապատիվ ազգային ապագայի» տեսլականի վրա,

որքան Հայաստան երկրի արտաքին բացասական համբավը, և Հայաստանի քաղաքացիների

նվաստացած վիճակը:

Կա՞ արդյոք ձևավորված մշակութային քաղաքականություն, որը

ստանձնում է սերունդների հոգևոր դաստիարակման դերը:

Վստահ չեմ, բայց ավելի ճիշտ կլինի ասել՝ չգիտեմ: Սփյուռքում, անշուշտ, ազգային

մարմինները, հատկապես եկեղեցիները և դպրոցները գլխավորապես հայապահպանությամբ

են զբաղված, բայց ո՞րն է «հայապահպանության» ձևակերպված

առանցքային գաղափարը և դրան տանող ընտրված ճանապարհը՝ չգիտեմ: Այսօրվա

մարտահրավերները շատ տարբեր են նույնիսկ 20-30 տարի առաջվա մարտահրավերներից,

երբ ազգային դպրոցում սովորելն ու Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ

լինելը կատարում էին հայկական ինքնությունը փոխանցելու առաքելությունը:

Մյուս կողմից տարեց տարի սփյուռքի հայության թվաքանակն աճում է, նրանց

տնտեսական հնարավորությունները մեծանում են, բայց նվազում է ազգային

դպրոցներում սովորողների և եկեղեցի հաճախողների, նույնիսկ՝ մկրտվողների թիվը:

Նվազում է նաև հայախոսների կամ հայերենը պարզապես իմացողների թիվը: Բնականաբար

շատ է մեծանում խառն ամուսնությունների թիվը: Չգիտեմ, կա՞ արդյոք

իրավիճակի որևէ քննարկում, հետազոտություն, փոփոխությունների և դրանց հետեվանքների

վերլուծություն, առաջարկ, ծրագիր:

Ամեն ինչից զատ մարդիկ պիտի շահագրգռված լինեն հայ մնալ և հայ կոչվել:

Շահախնդրությունները կարող են միանգամայն տարբեր լինել․ ազգային տնտեսական

համագործակցություն, բանկեր, սոցիալական դիրք, ազգային բրենդներ սպորտային

և պահանջարկ ունեցող մշակութային խմբեր, ազգային բարձրագույն ուսումնական

հաստատություններ և այլն: Սրանք ներքին ազգային քաղաքականության տարրեր են,

բայց այդ ուղղությամբ կա՞ արդյոք որևէ աշխատանք՝ չգիտեմ:

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, ապա այստեղ, որքան ինձ

հայտնի է, կա կրթության ազգային ծրագիր, որն իր մեջ պարունակում է «հայրենասիրության

և հայրենիքի պաշտպանության խթանման» տարրեր: Այսինքն՝ հանձնաժողովը

պիտի որոշի, թե կա՞ն արդյոք այդ տարրերը այս կամ այն դասագրքում,

միջոցառումներում, դաստիարակությունում: Որոշ դրական պատասխան ստացած

դասագրքերում ես հատուկ նայել եմ՝ սրտին, մտքին, հոգուն և իմացությանը ոչինչ

չտվող պարզ, մերկ քարոզչություն է: Ինչպես վերջին տարիներին Երևանում Ս.Սարգսի

տոնին կազմակերպվող ռազմա-ոստիկանա-քահանայական անհասկանալի և նույնիսկ

վատ կազմակերպված շքերթները:

Բացի այն, որ դրանք զուրկ են գեղագիտական ճաշակից, կապ չունեն «ավանդական

մշակույթի» կամ ձևավորվող ցանկալի մշակույթի հետ, դրանք պարզապես

մշակութային և տոնահանդեսային չեն: Այստեղ ոչ միայն «երիտասարդ սերնդին»,

11

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ

այլև ողջ հասարակությանը ուժի ցուցադրություն է՝ առանց նպատակի: Դրանց

քաղաքացիական հասարակությունը չի մասնակցում, ներկայացում լինելով՝ նույնիսկ

հանդիսատես չունեն, ասելիք չունեն, և դեռ ավելի վատ՝ «անցյալի ասելիքը»

փոխում են բացասական իմաստով: Ժողովրդական պատկերցումներում Ս.Սարգիսը

զորավոր հսկա է, արագավազ և հզոր ձիով հաղթահարում է բոլոր խոչընդոտները,

շատ մարդկային է, բոլորին օգնության հասնող, նրանից մարդիկ սպասելիք

և ակնկալիքներ ունեն, մարդկանց պաշտպանում է նույնիսկ իշխողներից և

բնական աղետներից: Ի՞նչ ենք այսօրվա Ս.Սարգսի «տոնահանդեսների» շքերթներում

տեսնում․ անհասկանալի տարազով, խեղջ, անկամ մի հեծյալ՝ հալից ընկած,

երացած, նիհար, ծալվող ոտքերին հազիվ կանգնող, իր անզոր հեծյալի տակ կքված

տխուր, մազաթափ ձիու վրա նստած, գլխավորում է համազգեստավոր տղամարդկանց

մի մեծ բազմություն:

Ու՞մ և ինչպե՞ս, ո՞ր կարոտյալներին է օգնության հասնում համազգեստավոր

տղամարդկանց այս խումբը, եթե նրանց գլխավորող հեծյալին և ձիուն նայելիս

սիրտդ ճմլվում է նրանց օգնելու, սրտապնդելու և քաջալերելու ցանկությունից:

Ի՞նչ է քարոզում այս շքերթը, և եթե նույնիսկ ինչ-որ լավ բան է քարոզում՝ ինչպե՞ս

հավատալ այս քարոզչությանը:

Բայց գուցե կան նաև հաջողված օրինակներ, և ես դրանք պարզապես չգիտեմ:

Ընդհանուր սոցիալ-մշակութային միջավայրը՝ դեռևս մեծ պահանջարկ ունեցող հեռուստատեսությունը,

կրոնական քարոզչությունը, որոշ ժողովրդական և պետական

տոների տոնահանդեսներին պետական և տեղական ինքնակառավարման

մարմինների «մասնակցությունը», բիզնես միջավայրը, շրջակա միջավայրի, հայրենիքի

բնության և ռեսուրսների նկատմամբ բացառապես շահագործողական վերաբերմունքը,

արվեստի խիստ առևտրականացումը, իհարկե, «ազգային դաստիարակությունը»

ձևավորող միջոցներ են, բայց սրանք «դաստիարակության քաղաքականություն»

անվանելը շատ կլիներ: Կարծում եմ ավելի անաչառ կլինի, եթե ասենք,

որ «դաստիարակության քաղաքականություն» կոչվածը քշվել է պլանային անհոգի

միջոցառումների ոլորտ, իսկ աշխույժ և զարգացում ապրող իրական «ինքնադաստիարակությունը»

ավելի նպաստում է հասարակական կյանքի տրոհմանը, մշակութային

կյանքի և հայերեն լեզվի գռեհկացմանը, արժանապատվության նվաստացմանը,

մշակութային խեղճությանը:

Մշակութային խեղճությունը պայմանավորված է լինում նաև պարտադըրված

ինքնամփոփությամբ, երբ ներքին խնդիրները քողարկվում են՝

թերություններն ու մեղքերը օտար աչքից թաքցնելու մեր ավանդական

միտումով։ Նույնիսկ արվեստի, գրականության ոլորտում։ Երբեմն ստեղծագործողի

իրատեսությունը որակվում է որպես ազգային դավաճանություն:

Արդյո՞ք մենք չենք մեկուսանում աշխարհից մեր` «թշնամին կիմանա» մշտական

վախի պատճառով: Եվ ինչպե՞ս են այլ ազգերն այսօր ճանաչում Հայաստանը`

անցյալ նվաճումներով, ցեղասպանության խնդրո՞վ միայն, թե՞...

12

Չանդրադառնամ «ազգային դավաճանության» խնդրին: Ես չեմ հասկանում

«մեր թշնամի» որակումը և մեր ներքին հարաբերությունները «թշնամու վերահըսկողությունից

ազատելու» լեզուն: Մենք բարդ հարաբերություններ ունենք մեր

տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող որոշ երկրների հետ: Եթե մեր թշնամին

Թուրքիան և Ադրբեջանն են, ապա մենք պաշտոնապես մի միության մեջ ենք նրանց

բարեկամ և Հայաստանի նկատմամբ բացասական դիրքորոշումը ցուցադրելու առիթը

բաց չթողնող Ղազախստանի հետ: Սա «ազգային դավաճանությու՞ն» է: Կյանքն

այնպիսին է, որ մենք միշտ և բոլորի հետ պիտի հարաբերություններ ունենանք

և դրանք երբեմն-երբեմն կարող են նաև բարեկամական չլինել: Միշտ չէ, որ մենք

ենք ձևավորում մեր հարաբերությունները, բայց միշտ պիտի ջանանք, որ ինքներս

ձևավորենք դրանք կամ առնվազն ազդենք այդ ձևավորումների վրա: Լավագույնը՝

մարդկանց և ազգերի նկատմամբ բարյացակամ լինելն է: Այդ թվում նաև թուրքերի

և ադրբեջանցիների նկատմամբ: Այո, մենք չլուծված խնդիրներ ունենք, բայց՝ այդ

երկրների իշխանությունների հետ: «Թշնամական հարաբերություններ» ստեղծողը

միշտ իշխանություններն են: Թե ներհասարակական, թե միջհասարակական: Միշտ:

Եվ մեր դատապարտումներն ուղղված են դրանք ծնած/ծնող իշխանությունների

դեմ: Այսօր ոչ Թուրքիայի, ոչ Ադրբեջանի իշխանությունները չեն թաքցնում, որ իրենք

մեր նկատմամբ ատելություն են սերմանում իրենց հասարակություններում: Դա

անում են ծրագրավորված, հետևողական և բացահայտ: Ափսոս է, որ այդ երկրների

հասարակություններն ստիպված են թե ատել, թե ատելություն ցուցադրել: Ատելությունը

հասարակություն և ինքնություն կերտելու վատ ճանապարհ է, այն թե խեղճություն

է, թե կասկածամտություն, թե վախ, թե ագրեսիվություն: Սովորաբար ատում

են իրենցից ուժեղներին:

Պետական քարոզչամեքենան, այո, փորձում է ինքն իրեն ներկայացնել իր իսկ

պատկերացրած ցանկալի կերպարով, իսկ այլոց՝ իր նախընտրած կերպարով: Նրանք,

ովքեր ավելի լավ են տիրապետում քարոզչությանը և հզոր հնարավորություններ

ունեն, տիրապետում են նաև հակադրվողներին լռեցնելու միջոցներին, բայց վաղուց

արդեն՝ թե՛ դրական, թե՛ բացասական քարոզչություններով դատողություններն

անում են գլխավորապես քաղաքական նպատակներով: Իրաքը հպատակեցնելիս

ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հանգիստ խղճով բացահայտ սուտ էր ասում Իրաքում

քիմիական զենքի արտադրության և Սադամից ազատվելու իրաքցիների բաղձանքի

մասին: Որքան գիտեմ, ողջ աշխարհում ոչ ոք այդ ստին չէր հավատում, այդ

թվում՝ ամերիկացիները: Եթե կա նպատակ՝ ասելիքը միշտ էլ կգտնվի: Ոմանք նաև

կգտնեն հակառակն ասողներին լռեցնելու միջոցները: Հիմա պատկերացնենք, որ

մենք բողոքում ենք Հայաստանի հանքարդյունաբերության վնասների և հետևանքների

մասին, և Թուրքիան հայտարարում է մեր հասարակությունը այդ «հետևանքներից

փրկելու» ռազմական միջոցների մասին՝ ինչպես հենց հիմա նա Սիրիան է

«փրկում քուրդ ահաբեկիչներից», այն ահաբեկիչներից, որոնց հենց ինքն է ստեղծել:

Չխոսե՞նք, լռե՞նք, վախենա՞նք մեր թշնամու այդ կարգի հնարավոր միջամտությունից:

Մյուս կողմից Ադրբեջանը ամեն ինչ արեց, որ «Սումգայիթի դեպքերի»

13

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ

պատասխանատվությունը հենց հայերի վրա ընկնի: Հաջողե՞ց: Բայց այլոց քաղաքական

նպատակահարմար կամքի պարագայում կարող էր և «հաջողել»:

Քաղաքական դերակատարները սովորաբար «հավատում են» այն ամենին, ինչին

ուզում են հավատալ, ինչին հավատալը նպատակահարմար է:

Ինչ վերաբերում է ճանաչողությանը, ապա այսօր աշխարհն այնքան մատչելի և

իմանալի է դարձել, որ երկրի և ժողովուրդների ճանաչողության համար արվեստի

հատուկ ուղղորդման կարիք չկա: Կարծում եմ ճշմարիտ արվեստն ավելի բացում/

բացահայտում է անհատի դեռևս պակաս ճանաչելի «ներսի աշխարհը» և արվեստագետի,

արվեստի գործի միջոցով՝ մասամբ նաև նրա հասարակությունն ու երկիրը:

«Այլ ազգերը» Հայաստանը և հայերին ճանաչելու բազմաթիվ աղբյուրներ ունեն․

հարևանությամբ ապրելը, անձնական շփումները, գիտությունը, գրականությունը,

էլեկտրոնային աշխարհը, տվյալ «ազգի» ապրած երկրի, այսինքն՝ պետության քարոզչական

քաղաքականությունը, այդ երկրի նկատմամբ այլ երկրների հետաքրքրությունը,

երկրի համբավը, կինոն, ֆիլմում խաղացած դերասանը, խոհանոցը, տուրիստական

գործակալությունների գովազդը, «ծանոթի հայ կինը» կամ ամուսինը, ուրիշների ուղղորդված

քաղաքականությունը, նույնիսկ մուլտֆիլմում ասված ֆրազը:

14

ՀՈԲԵԼՅԱՆ

Համազգային հայ կրթական եվ

մշակութային միության

կենտրոնական վարչություն

ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ

ԻՆՆՍՈՒՆԱՄԵԱԿԸ

Համազգայինը ծնաւ 1928-ի Մայիս 28-ին, անբարենպաստ պայմաններու մէջ,

անհրաժեշտաբար։ Զուգադիպութիւն չէ, անշուշտ, որ ան հրապարակ կուգար Հայաստանի

անկախութեան տասներորդ տարեդարձի օր մը` ի տես հայկական քաղաքական

անկախութեան կորուստին, ընկերային ու հաւաքական կեանք կառավարելու

միջոցներէն զուրկ. Համազգայինի հիմնադրութիւնը պիտի գար սպիացնելու

հայկական Ցեղասպանութեան մշակութային եղեռնը` դառնալու հող, ուր հայ ինքնութեան

բաղկացուցիչ տարրերը պիտի վերապրէին ու ծաղկէին։ Ըստ էութեան, Համազգայինի

հիմնադրութիւնը գլխաւորաբար քաղաքական արարչագործութիւն

մըն էր, որ կոչուած էր հանդիսանալու հայ հաւաքական ինքնութեան հաստատման

եւ անոր ապագայ վերապրումին խիզախ երաշխիքը։

Ա՛յս տեսլականին յարած էին Համազգայինի հիմնադիրները: Հեռատես մարդիկ,

որոնք առօրեայէն անդին դիտելու, պատմութեան ընթացքը հունաւորելու

առաջադրութեամբ կըներկայանային իրենց ժողովուրդին ինը տասնամեակներ

առաջ։ Այսօր, երբ կ՚անդրադառնանք անոնց գործի կարեւորութեան, կըխորհրդածենք

անոնց` մեզի ընծայած հնարաւորութեանց նշանակութեան մասին, երախտապարտ

կըմնանք իրենց: Անոնց, որոնք հայապահպանման թումբը կառուցեցին մեր

ներկայի հաշւոյն։

16

Սկզբնականշրջանին հիմնադիրներու նպատակը կեդրոնացաւ ուսումնական

հաստատութիւն մը հիմնադրելու ճիգին մէջ` այնտեղ թրծելու բարձրորակ հայ կրթութեան

տէր երիտասարդութիւն, որ պիտի ստանձնէր Պոլսոյ Կեդրոնական, Թիֆլիսի

Ներսիսեան կամ Էջմիածնի Գէորգեան ուսումնարաններու յատենոյ յանձնառութիւնը։

Գիտելիքներու ջամբումին առընթեր, նորահաստատ ուսումնարանը պիտի

կոփէր երիտասարդ մտաւորական խաւ մը, որ կոչուած էր ձեւ ու շունչ տալու հայ

համայնքներու գաղափարական կեանքին։ Ա՛յս էր նպատակը համեստ պայմաններու

մէջ հիմնադրուած, Պէյրութի մէջ հիմնուած «Նշան Փալանճեան» Ճեմարանին

եւ աւելի ուշ` Հայագիտական Հիմնարկին։ Այս կրթական հաստատութիւնները

պիտի կոփէին գաղութներու ուսուցիչներն ու խմբագիրները, գիտակից հայ մտաւորականութիւնն

ու յանձնառու ղեկավար տարրը։

Եթէ կրթութեան ճամբով ժողովուրդի մտաւոր կարիքներու բաւարարութիւնը

անյետաձգելի նախապատուութիւն մըն էր, ապա նաեւ նոյնքան անմիջական անհրաժեշտութիւն

էր մշակութային արտայայտութեան միջավայրի մը գոյառումը։ Ժամանակի

ընթացքին Համազգայինը գիտցաւ նաեւ ստանձնել այդ դերակատարութիւնը։

Իր մասնաճիւղներու ճամբով` Համազգայինը արուեստասէր հայ երիտասարդութեան

տուաւ ստեղծագործելու հնարաւորութիւն։ Այսպէս է, օրինակ, որ

հիմնադիրներու իսկ անմիջական մասնակցութեամբ գոյացաւ «Համազգայինի Թատերասէրներու

Միութիւն»ը։ Այլուր Համազգայինը ակմբեց տեղական արուեստասէր

հասարակութիւնը գրական երեկոներով, պարախումբերով, գրադարաններով,

նկարչական ցուցահանդէսներով, հրատարակչական գործով, երգչախումբերով,

գրախանութներով, օտար հասարակութիւնները հայ մշակոյթին հաղորդ դարձնելու

նախաձեռնութիւններով։ Իսկ երբ վաթսունական թուականներէն սկսեալ միութիւնը

տարածուեցաւ Միջին Արեւելքի սահմաններէն անդին, իր մասնաճիւղներով եւ շըրջանային

կառոյցներով ան դարձաւ համագաղութային կազմակերպութիւն, որ

տակաւին կըշարունակէ ամենուր սեւեռիլ նոյն գաղափարական նպատակներուն`

իբր կողմնացոյց։

Համազգայինը այսօր հայութեան կըներկայանայ իբր իր անուան տէր կազմակերպութիւն։

Համազգային որակումը նախ կըթելադրէ, անշուշտ, ազգը համախըմբելու,

նոյն մտածողութիւնը յառաջացնելու, ժողովուրդը դէպի ազգութիւն տանելու,

զայն համ-ազգային դարձնելու գաղափարը։ Ապա Համազգայինը մեզի կըշարունակէ

տալ համը ազգայինին, կըպարզէ մեզի արժէքը մեր ժողովուրդի ստեղծագործական

ոգիին, աղուորութիւնը մեր հայութեան, կըշաղկապէ մեր անցեալը ներկային,

կըշղթայէ մեր ներկան վաղուան ու մեր մշակութային ապագային։

Երեք պատկերացումներ կըներկայանան մեզի, երբ կըգծագրենք միութեան

յառաջիկայ ուղին։

Առաջին հերթին Համազգայինը պիտի շարունակէ ստեղծել այն միջավայրը, ուր իր

բնական յատկութիւններն ու ճարտարութիւնները զարգացնել փափաքող երիտասարդը

պիտի գայ զանոնք հունաւորելու հայկականին ճանապարհով։ Նկարչական իր

աշխատանոցներով, թատերական ելոյթներով, պարարուեստի ներկայացումներով,

17

ՀՈԲԵԼՅԱՆ

թէ դասախօսական երեկոներով, Համազգայինը առիթ պիտի տայ հայ պատանիին

ու երիտասարդին իր բնածին յատկութիւնները զարգացնելու հայութեան ընդհանրական

նպատակներու իրագործման ճամբուն վրայ։

Երկրորդ` Համազգայինը զարկ պիտի տայ մեր մշակութային ժառանգին զանազան

երեսներուն ճանաչողութեան։ Հաւաքական այս մեր դրամագլուխը բարձրագումար

տոկոսներ կուտայ մեզի միայն, երբ կըգիտակցինք մեր կեանքին մէջ անոր

ներկայութեան կարեւորութեան։ Առայդ Համազգայինը պիտի նպատակաւորէ հայկական

ստեղծագործական անցեալ արտադրութիւններու ըստ արժանւոյն մեզի

ներկայացումը։ Պիտի ճանչնանք մեր նկարիչներն ու երգահանները, մեր գրողներն ու

փիլիսոփաները, մեր ստեղծողներն ու կատարողները, որպէսզի յաջորդ սերունդները

ներշնչուին եւ գան ապրեցնելու մեր մշակոյթը իրենց նորարարութիւններով։

Վերջապէս` Համազգայինը պիտի մտնէ օտարին հետ հաղորդակցութեան մէջ`

փոխադարձաբար ստանալով անկէ մեր ազգային ինքնութիւնն իսկ սնուցանող

մտաւորական նպաստ։ Շուրջ քսանեօթ տարեկան Հայաստանին, որ անկախութիւնը

ընդարձակած է մեր այգիի սահմանները եւ մեզի կըթելադրէ դուրս գալ մեր ածուէն,

Համազգայինը մնայուն շփման մէջ դնել միջ-ազգայինին` առանց երբեք աչքաթող

ընելու ազգայինին վրայ կեդրոնանալու մեր նախապատուութիւնը։

18

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՐԱՄԸ

«Արամ Մանուկյանը հայ ժողովրդի բավանդակ պատմության

այն սակավաթիվ իրատես դեմքերից մեկն է, որոնց մեծությունը

ճիշտ տեսնելու և գնահահատելու համար հարկավոր է

ժամանակի հեռավորություն։»

Հարություն Թուրշյան

պատմաբան, գրող

Մարդը, անձը, անհատը... Առաջին հայացքից թվում է` մենք դիտարկում ենք

միևնույն նշանակության ու բովանդակության երեք հասկացողություն: Սակայն

որքան էլ, որ հումանիզմն իր ողջ կոկորդով բղավի մարդկանց հավասարության

մասին, միևնույն է` մարդկության պատմության հնագույն շրջանից մինչ այսօր անցած

ճանապարհը մեզ ու տեսաբան-փիլիսոփաներին սովորեցրել է զատել մարդկանց

ըստ իրենց տեսակների, բնավորության, կատարած գործերի, արտահայտած

մտքերի, զգացողությունների ընկալման: Հավասարության տեսությունն ի սկզբանե

պարտված տեսություն է` մարդու սուբյեկտ լինելու պատճառով: Այս տեսության

կիրառումն էլ իր հերթին միֆ է, կատերելության ու իդեալականի իմիտացիա: Կարե-

20

վորների անձնավորության հարցը միշտ էլ եղել է խոշորացույցի ներքո: Հասարակության

ճակատին մի չերևացող, երրորդ աչք կա, որ զննում ու տեսնում է առաքելությամբ

եկածներին, որը, համաձայն դիցի, երկրի ընդերքից է: Որքան մեծ է առաքելությունը,

այնքան ծանր կլինեն առաքյալի ուսերի բեռները: Իսկ գուցե՞ հենց վաստակն

ու բեռներն են մարդկանց անհատ դարձնողները:

Նա ոմանց համար Սարգիս էր, ոմանց համար` Սերգեյ, շատերի համար էլ` Արամ:

Անունների բազմազանությունը, սակայն, չփոխեցին անհատի իր համարձակ ու

խորագետ ինքնությունը:

Արամ Մանուկյան. ի՞նչ գիտենք այս հասարակական, քաղաքական գործչի ու

քաղաքացու մասին: Առանց վարանելու կասեմ` գրեթե ոչի´նչ: Ազգային բնագիծ է.

միշտ խորշում ենք ինքներս մեզ հետ իրական հանդիպումներից, գերադասում ենք

լսել, քան տեսնել: Լսելով որոշեցինք, լսելով պարտվեցինք, լսելով տանուլ տվեցինք

ու դաս չառանք, որ լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել: Միշտ երկու

ծայրահեղ կետերում ենք` գերագնահատման ու թերագնահատման: Մինչդեռ ազգային

ու պետական անլուծելի թվացող ու մեզ հետապնդող հարցերի միակ ակունքը

մեր իրական գնահատականը հերքելն ու չիմանալն է: Պատմության էջերը փաստեր

են, որոնց ուսումնասիրության արդյունքում հնարավոր է լինում ընկալել քննվող ժամանակի

մեջ ապրող մարդու աշխարհայացքը, ծավալած գործունեությունը, կենցաղը,

վարքը, բարքը, նույնիսկ` բնագծերն ու կողմնորոշումները: Եվ, ուրեմն, ցավով

պետք է փաստել, որ Արամ Մանուկյանը հայ ժողովրդի այն պատմական կերպարն է, ով

չի գնահատվել արժանի կերպով ո´չ իր ժամանակակիցների, ո´չ մեր`այդ նույն ժամանակի

պարանոցին վերլուծություններ ու ամփոփագրեր կախ տվողներիս կողմից:

Մարդը սովորաբար չի սիրում կարդալ կենսագրական տեղեկություններ, դրանք

երբեմն ձանձրալի են թվում: Թվերն ու դրանց միջև դրվող գծիկները երբեմն աչք նեղող

ավելորդություն են երևում, բայց հենց այդ թվերն են առաքյալների իրական բեռները:

Սարգիս Հարությունի Հովհաննիսյան: Ծնունդով Արցախից էր, ավելի կոնկրետ`

Շուշի քաղաքից: Գուցե վայրն իր բովանդակությունն ունի, իր ներքին ուժականությունը.

Շուշին մի քաղաք է, որ այն ժամանակ համարվում էր Արցախի քաղաքականմշակութային

կենտրոնը, մի քաղաք, որ կարևոր նշանակություն ուներ ոչ միայն

Արցախի, այլ` ողջ Հարավային Կովկասի տնտեսական, քաղաքական, մշակութային

ու հասարակական կյանքում: Արամ Մանուկյանի ծննդավայրի վերաբերյալ պատմագետներն

ու պատմագիտությունն առաջարկում է նաև այլ տարբերակ, սակայն հենց

ինքը`Արամը, տարբեր աղբյուրներում իրեն հստակ համարել է Արցախի ծնունդ:

«Ղարաբաղն ես լաւ կը ճանաչեմ, քանի որ անոր զաւակն եմ», - այսպես է արտահայտվել

1904թ-ին Ռուբեն Տեր-Մինասյանի հետ ունեցած իր մտերմիկ զրույցում: 1916թ.

մայիսին, Պետրոգրադրում առաջին համագումարի պատգամավոր Արամն իր զրուցակցին

ասել է. «Ես ռուսահպատակ եմ, ծնունդով՝ Շուշիից»։ Շուշեցի Իշխանի հետ

1917-ին Վանում հանդիպելու ժամանակ Արամն ասել է. «Մեր հայրենակցութիւնն ու

նախկին ծանօթութիւնը մեծ բան էր այս հեռաւոր եւ օտար հորիզոնի տակ»։

21

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Որտեղ էլ, որ ծնված լինի, նա մեկն է, ով գիտակցում էր հանրային, ավելի կոնկրետ`

ազգային շահերն ու կրում էր պատասխանատվության զգացում` իր գործունեության

արդյունքով նպաստավոր լինելու այն երկրին, որից սերում էր: Այսպիսին

լինում են անհատները: Խառնաշփոթն ստեղծվել էր Արամի ծնողների Զեյվայում

ապրելու փաստի արդյունքում: Որոշ ուսումնասիրողներ Կապանի (Ղափան) Զեյվա

գյուղի սբ․ Ստեփանոս եկեղեցու հւուշամատյաններում (Շուշիի մատյանները չեն

պահպանվել) Արամ Մանուկյանի (Սարգիս Հովաննիսյանի) մասին ոչ մի տեղեկություն

չեն գտել։ Չկար տեղեկություն նաև Արամի ծնողների, եղբայրների ու քույրերի

ծննդյան, ամուսնության կամ մահվան վերաբերյալ։ Ուստի՝ հաշվի առնելով Արամի վըստահ

լինելը, կարելի է եզրակացնել, որ նրա ծննդավայրն, այնուամենայնիվ, Շուշին է:

Իսկ ի՞նչ տեղեկություններ կան առհասարակ նրա ծնողների, եղբայրների ու քույրերի

մասին։ Արամի հայրը զինագործ էր: Երեխաների`Հովհաննեսի, Կարապետի,

Սարգսի (Արամի), Աննայի ու Սառայի խնամքով հիմնականում զբաղվում էր մայրը՝

Սոնան: Արամը (Սարգիսը) կրտսերն էր՝ իսկ դա հայ ընտանիքներում ենթադրում է

հավելյալ ջերմ վերաբերմունք, և մեծացել է սիրո ու հոգատարության ներքո:

Նախնական կրթությունը ստացել է Շուշիի Ագուլյաց ծխական դպրոցում, հետո,

1895 թ․, ավագ եղբոր աջակցությամբ ընդունվել այն ժամանակի համար բավականին

առաջադեմ ուսումնական հաստատություններից մեկի՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղ)

թեմական հոգևոր դպրոցի երրորդ պատրաստական դասարան։

Արամի պատանեկությունը համընկավ հայ ազգային, հասարակական-քաղաքական

կյանքի բավականին ընդգծված ակտիվության հետ, ինչը նրա կյանքում անհետևանք

մնալ չէր կարող:

1880-ականների կեսերից ազգային-ազատագրական պայքարի «բեմ» մտան

հայ ազգային քաղաքական կուսակցությունները։ Նրանք եկան ու իրենց ձեռքն

առան դարի 60-ական թթ. վերջից մինչև 80-ական թթ. կեսերը «երկու Հայաստանների»

համար պայքարող ազատագրական փոքրիկ խմբակներին պատկանող

առաջնորդի դրոշը։

1885թ. Վանում Մկրտիչ Ավետիսյանի (Թերլեմեզյանի) գլխավորությամբ ստեղծվեց

«Արմենական» կուսակցությունը։

1887թ. Ժնևում Ավետիս Նազարբեկյանը (Նազարբեկ), Մարո Վարդանյանը (հետագայում՝

Նազարբեկյանի կինը), Ռուբեն Խանազատը ստեղծեցին Հնչակյան կուսակցությունը։

1890թ. Թբիլիսիում Քրիստափոր Միքայելյանը, Սիմոն Զավարյանը, Ռոստոմը

(Ստեփան Զորյան) մի շարք ընկերների հետ միասին հռչակեցին «Հայ յեղափոխականների

դաշնակցության» ստեղծումը։ Այս կուսակցությունը նպատակ ուներ միավորել

այն ժամանակ գոյություն ունեցող բոլոր ազգային հեղափոխական կազմակերպությունները

(սկզբում ՀՅԴ-ին միացավ «Հնչակյան» կուսակցությունը, սա

կայն կարճ ժամանակ հետո անջատվեց)։ 1892թ. Թիֆլիսում գումարվեց ՀՅԴ առաջին

ժողովը, որի ընթացքում կուսակցությունը վերանվանվեց «Հայ յեղափոխական

դաշնակցություն»։

22

Արամ Մանուկյանի տունը Երևանում

Ինչպես և այդ ժամանակ գոյացած ցանկացած հայ քաղաքական կազմակերպության,

ՀՅԴ-ի միակ նպատակը հայ ժովորդին ամեն կերպ աջակցելն էր, և նշյալ երեք

կուսակցություններն էլ վստահ էին, որ ժողովուրդը պետք է և կարող է ազատագրվել

սեփական ուժերով։ Արամ Մանուկյանի հետագա հավաստիությամբ, 19-րդ դարավերջին

«դէպի Հայաստան», այսինքն՝ Երկիր էին ուզում «երթալ նույնիսկ 10-12 տարեկան

պատանիները»։ Սա ոգեշունչ մի վիճակ էր, մի բնական խանդավառություն, որ

համակել էր բոլոր նրանց, ում մտահոգում էր ազգի ազատագրումն ու փրկությունը:

Հայաշատ կենտրոնների նման Շուշին ևս դարձել էր ազգային հեղափոխական

վայրիվերումների կենտրոն, և հետևելով շատերի օրինակին Արամը ևս անդամակցեց

«Դաշնակցությանը»՝ կարճ ժամանակում կարողանալով դառնալ տեղական

խմբերի ղեկավարներից մեկը։

Նա ահռելի աշխատանք է կատարել թեմական դպրոցում սովորելու ընթացքում․

օգնել է չքավոր երեխաներին՝ քաղաքի տարբեր դպրոցներ ընդունվելու և դպրոցական

կարիքները հոգալու գործում, բացել է խմբակներ։ Սովորողներն ակտիվ կյանք

էին վարում թեմական դպրոցի շրջանակներում ու այնքան ակտիվ էին, որ մի խումբ

աշակերտներ նույնիսկ հեռացվել էին կրթօջախից։ Սա նպատակին հասնելու յուրօրինակ

մի գործընթաց էր, որ հասունանում էր ազգի ընտրյալների ճանապարհին:

Տարիներ անց Արամ Մանուկյանն այդ առիթով ասել է. «Բենիկ վարդապետի օրով

աշակերտական ըմբոստությունները ծայր տւին և վերջացան այն մեծ ցույցով (ամավերջի

հանդեսի առթիւ) (1901թ. հունիս – հեղ․), որ դպրոցը դարձրեց ոստիկանատուն,

իսկ Բենիկին ու իր խմբակին` ոստիկանական գործակալներ։ Սկսվում է

ձերբակալությունների և դպրոցից վռնդումների երկար շարան»։ 1900-1901թթ.

23

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ուսումնական տարում Արցախի թեմական դպրոցից հեռացված աշակերտների

թվում էր նաև Սարգիս Հովհաննիսյանը՝ Արամը։

Արամ Մանուկյանի կյանքն ու գործնեությունն ուսումնասիրած բոլոր հեղինակներն

հստակ շեշտել են, որ նա հեռացվել է թեմական դպրոցից Բենիկի տեսչության

շրջանում, սակայն նշել են տարբեր թվականներ, որոնք չեն համապատասխանում

վարդապետի տեսչության տարիներին (1900-1903թթ.), այսպիսի տարբերություններ

կան նաև Երևանի թեմական դպրոցն ավարտելու կապակցությամբ։ Հակասությունների

պատճառն այն է, որ Արամի կյանքի վերաբերյալ հեղինակների վկայությունները

գրվել են տարիներ անց՝ հիշողությունների, հուշերի հիման վրա` խախտելով

որոշ հստակություններ:

Շուշիի դպրոցից հեռացված աշակերտներն ուսումը շարունակել են Երևանի

թեմական դպրոցում (գործել է 1837-1920թթ), որն, ինչպես հավաստում են որոշ

ուսումնասիրողներ, բավականին հյուրընկալ և համբերատար անձնակազմ է ունեցել,

և որի՝ 1903թ. մայիսի 23-ի մանկավարժական ժողովի արձանագրության մեջ

հիշատակվում է, որ 11 աշակերտների հետ միասին դպրոցն ավարտել է նաև

«Յովհաննիսեան Սարգիսը»։

1901-1903թթ. Արամը լայն գործունեություն է ծավալել Անդրկովկասում։ 1903թ.

Կարսում զբաղվել է զենքի և կամավորական խմբերի հարցերով։ 1904-1908թթ.

ակտիվություն է ցուցաբերել Վանում, իսկ Օրդու քաղաքում ուսուցիչ է աշխատել,

այնուհետև գործել է Ժնևում։ 1911թ. Վանում ղեկավարել է ՀՅԴ գործունությունը,

Վասպուրականում մեծ համբավ է ունեցել։ Կազմակերպել և ղեկավարել է Վանի

ինքնապաշտպանությունը, որի հաղթական ավարտից հետո նշանակվել է Վանի

նահանգապետ։ 1916-1917թթ. Թիֆլիսում զբաղվել է արևմտահայ գաղթականների

հարցերով։ 1917թ. վերջից եղել է Երևանի Ազգային Խորհրդի փաստացի ղեկավարը,

Հատուկ Կոմիտեի նախագահը և Պաշտպանության Գործերի վարիչը։ Սարդարապատի

հերոսամարտի կազմակերպիչներից մեկն էր։

1918թ. մայիսի 26-ին Բաթումում թուրքական կողմը նոր վերջնագիր ներկայացրեց

անդրկովկասյան պատվիրակությանը։ Նրանով, ի հավելումն մայիսի 11-ի վերջնագրի,

թուրքերը պահանջում էին լրացուցիչ տարածքներ Երևանի նահանգի հաշվին։

Վերջնագիրն էլ ավելի սրեց հայերի, վրացիների և կովկասյան թաթարների

(ներկայիս ադրբեջանցիներ) միջև առկա հակասությունները։

1928թ. մայիսի 26-ին վրացիներն ու կովկասյան թաթարները՝ գերմանական զորքերի

աջակցությամբ, լուծարեցին Անդրկովկասյան Սեյմը։ Վրաց քաղաքական գործիչներն

օգտագործելով հարմար պահը՝ հռչակեցին Վրաստանի անկախությունը։

Հաջորդ օրը կովկասյան թաթարների ներկայացուցիչները հայտարարեցին իրենց

պետության ստեղծման մասին՝ կոչելով այն Ադրբեջան: Այս իրադրության մեջ հայերին

այլ տարբերակ չէր մնում, քան թուրքերի հետ ընդհանուր հայտարարի գալը,

այլապես Արևելյան Հայաստանի տարածքը, մեղմ ասած, կբաժանվեր Վրաստանի

և Ադրբեջանի միջև։ Դժվարին քննարկումներից հետո Հայոց Ազգային Խորհուրդը

մայիսի 28-ին որոշեց պատվիրակություն ուղարկել Բաթում, որպեսզի Հայաստանի

24

և Թուրքիայի միջև հաշտություն կնքվի։ Իսկ Հայաստանի անկախությունն, ավելի

ճիշտ՝ հայկական գավառների նկատմամբ Հայոց Ազգային Խորհուրդի գերագույն

իշխանությունը հռչակվեց մայիսի 30-ին։

Ինչպես գրում է Սիմոն Վրացյանը, «Անդրկովկասի քաղաքական ամբողջութեան

լուծումով եւ Վրաստանի ու Ազրբէյջանի անկախութեան հռչակումով ստեղծուաց

նոր դրութեան հանդէպ, Հայոց Ազգային Խորհուրդը իրեն յայտարարում է Հայկական

գաւառների Գերագոյն ու Միակ իշխանութիւն։ Որոշ ծանրակշիռ պատճառներով

թողնելով մօտիկ օրերը՝ կազմել Հայոց Ազգային Կառավարութիւն, Ազգային

Խորհուրդը ժամանակաւորապէս ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները՝

հայկական գաւառների քաղաքական ու վարչական ղեկը վարելու համար»։

1918թ. հունիսի 4-ին Բաթումում Հայաստանի և Թուրքիայի միջև կնքված պայմանագիրը

ծանրագույններից էր Հայաստանի համար. Ըստ պայմանագրի Հայաստանին

էր մնում 11 հազար քառակուսի կիլոմետր տարածք և մի քանի կիլոմետր

երկաթուղագիծ։ Բայց և այնպես, այս պայմանագրով կատարվեց հայ ժողովորդի

երազանքը՝ վերականգնվեց երկար սպասված պետականությունը, ինչը, այնուամենայնիվ,

միանշանակ չընդունվեց հասարակության կողմից, առաջ քաշելով մինչ

այսօր էլ շարունակվող հակառակ կարծիքների բանավեճ։

Բաթումիի պայմանագիրը խառնաշփոթ առաջացրեց նաև Երևանի նահանգի

հայության շրջանում։ Գումարվում էին բազմամարդ հավաքներ ընդդեմ հաշտության։

Ժողովուրդը պահանջում էր հրաժարվել պայմանագրից, բոլորի հայացքն ուղղված

էր դեպի նահանգապետը։ Արամը, որոշ ժամանակ լռելուց հետո, որոշեց ընդունել

պայմանագրի անհրաժեշտությունը։ 1918թ. հունիսի 5-ին Երևանի Հայոց Ազգային

Խորհրդի նախաձեռնությամբ գումարված ներկայացուցչական ժողովում նա պարզաբանեց,

թե ինչու է կողմ հաշտությանը։ Նրա խոսքի մանրամասները, ցավոք,

հայտնի չեն, սակայն նույն օրը հավաքներից մեկում ելույթ ունենալիս Արամը հայտարարել

է, որ ներկա դրությամբ Թիֆլիսի Ազգային Խորհուրդն այլևս ելք չունի

և ստիպված է հաշտություն կնքել։ Ի վերջո, Երևանի Հայոց Ազգային Խորհուրդը,

իրատեսորեն գնահատելով իրավիճակն ու հնարավորությունները` չաջակցեց Բաթումիի

պայմանագրի մերժելուն։

Հարկ է նշել նաև, որ պայմանագրի դեմ բողոքի ցույցերը հիմնականում լինում

էին զգացմունքային հողի վրա և այլընտրանքի տեղ չէին թողնում։ Դրա վկայություններից

է այն դեպքը, երբ ցույցերից մեկի ժամանակ Արամ Մանուկյանը՝ համաձայնելով

ներկաների պատերազմելու պահանջին, առաջարկել է զինվորներ հավաքել,

սակայն առաջարկն այդպես էլ անպատասխան է մնացել։ 1918թ. ամռանը՝

Խալիլի հետ հանդիպմանը, ասել է. «Սարդարապատի ճակատամարտի մէջ, եթէ

դուք 5-6 ժամ եւս դիմանայիք, մենք պարտվուած էինք, որովհետեւ բնաւ փամփուշտ

չէր մնացած»։

Գնդապետ Արարատյանը, վերլուծելով 1918թ սկզբին Երևանի նահանգում կատարված

դեպքերը, 1919թ. փետրվարին գրել է․ «Երևանի շրջանում այն ժամանակ

ամբողջ իշխանությունը հաստատուն կերպով գտնվում էր Արամի ձեռքում»։ Իսկ

25

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հերոսամարտից տարիներ անց Սիմոն Վրացյանը հավատացրել է. «Յիշենք միշտ,

որ, եթէ այսօր Հայաստանը Հայաստան է իր ազգագրական կազմով եւ ազգային

պետական կառոյցով, հայութիւնը այդ բանի համար երախտագէտ պէտք է լինի

առաւելապէս Արամին եւ Դրոյին եւ, իհարկէ, Արարատեան Աշխարհի հայ ժողովրդին

ու գործիչներին»։

Արամին Անկախ Հայաստանի հիմնադիր են անվանել Նիկոլ Աղբալ յանը՝ ՀՅԴ

Արևելյան բյուրոյի անունից նրան ձոնած դամբանակում, հայրենական և սփյուռքի

բազմաթիվ պատմաբաններ և գործիչներ։ Հարություն Թուրշյանի կարծիքով «Արամն

այն եզակի գործիչներից է, ով թեև խորհրդահայ պատմագիտության կողմից չգնահատվեց

ըստ արժանավույն, բայց և զերծ մնաց փնովվելուց»։

Մինչդեռ, քննադատողներ եղել են ու մնում են, ինչը բնական է, երբ մարդու

գնահատականը տրվում է նրա ապրած ժամանակաշրջանի կոնտեքստից դուրս։

Հ․Գ․ Արամ Մանուկյանը մահացել է 1919 թ․ հունվարի 29-ին բծավոր տիֆից, թաղված

է Երևանի քաղաքային պանթեոնում։

26

ԱՐՁԱԿ

ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Արձակագիր, բանաստեղծ,

հրապարակախոս

ՆՌԱՆ ՀԱՏԻԿ

(շարունակություն)

Մի քանի օրից ինձ դուրս են գրում հիվանդանոցից: Դուրս գրվելուց առաջ գերմաներեն

երկտող եմ թողնում պրոֆեսորի համար. «Շնորհակալություն Գերմանիային

և գերմանացի ժողովրդին: Ես այստեղ եկա հիվանդ և գնում եմ առողջացած»:

Օտտոն թիկունքիցս կարդում է գրածս ու զարմացած ծպպացնում է շուրթերը.

- Քանի՞ օր ես պառկել հիվանդանոցում: Երկու շաբա՞թ: Երկու շաբաթում ո՞նց

կարողացար այսքանը սովորել: Ընդունակ ես, Ալիզ, ընդունակ:

Հայկական չափանիշներով Օտտոյի բնակարանը շատ ընդարձակ է: Մի քանի

ննջասենյակ ունի, մի քանի լոգարան-զուգարան... Տեսնես այսքանը մի մարդու

ինչի՞ն է, ի՞նչ պիտի անի: Սիրուն է հատկապես ննջասենյակը, որ նա պատրաստել

է հատուկ խնամքով: Մահճակալը լայն է, ասես քառակուսի լինի` քանդակած գլուխներով,

արևելյան զարդերով...

- Նոր եմ առել,- ասում է Օտտոն, և ես հասկանում եմ, որ առանձին ջանք է թափել,

որպեսզի ամեն ինչ ճաշակով ու լավ լինի: Չլինի՞ կարծում է, թե հարեմի կին

եմ, արևելքի կին․․.

.․․Ես այդպես էլ չկարողացա իմ կասկածամտությունից ազատվել ու անկաշկանդ

դառնալ: Այդպես էլ չկարողացա իմ ներքին «ես»-ը համապատասխանեցնել

արտաքինիս՝ երկփեղկված, անհամարձակ էությունս ինձ հոշոտեց տարիներ շարունակ:

Հիմա էլ այդպես է, հիմա էլ չի ազատվում ինքն իրենից և առանց նախապայմանների

չի կարողանում տրվել Օտտոյին:

28

Ասենք ես չեմ ցանկանում պատմել մեր սիրո մասին, մեր գիշերների մասին: Ինչու՞

պատմեմ: Ես հո նրա համար չե՞մ գրիչ վերցրել, որ նկարագրեմ այս կամ այն համբույրը

կամ գրկախառնումը: Յուրաքանչյուրը գիտի այդ մասին: Նույնիսկ նորածին

երեխան գիտի, որ բազմանալու, սերունդ տալու համար հարկավոր է սիրել հակառակ

սեռին պատկանող մեկին․․․ Սակայն Օտտոյի գրկում ես հասկացա, որ կինը

սիրո կարիք ունի, հոգատարությանը խառնված սիրո կարիք․․․ Օտտոն նույնպես

վերածնվել էր: Դարձել էր առավել քնքուշ, սիրազեղ, քնարական․․.

Հա, մոռացա ասել, որ հիվանդանոցում գործած կտավս նվիրեցի բժշկին, իսկ

տուն գալուց անմիջապես հետո սկսեցի նկարել: Սկզբում ինքս էլ չգիտեի, թե ինչ եմ

ուզում անել, բայց հետո հասկացա, որ Օտտոյի դիմանկարն է ստացվում: Նկարում

էի այնպես, ինչպես ճանաչում էի նրան` հեզ, համբերող, սիրառատ, նաև` զուսպ,

քիթը մի քիչ վեր տնկած, խարտյաշ մազերը ճակատին թափված...

Օտտոն արագ ձևակերպեց հարկավոր փաստաթղթերը և մենք պսակվեցինք

եկեղեցում` կաթոլիկ ծեսով: Քահանան ինձ չհարցրեց՝ մկրտվա՞ծ եմ, թե՞ ոչ: Եթե

հարցներ էլ, մի կարգին պատասխան չէի տալու, որովհետև չեմ հիշում իմ մկրտված

լինել կամ չլիները․ իմ կարծիքով Աստված մարդկանց սրտերին է նայում և ոչ թե

նրանց մկրտված լինել-չլինելուն: Ու հիմա արդեն ո՛չ աչքով տալուց եմ վախենում,

ո՛չ էլ զգուշանում եմ նախանձից, դրա համար էլ հաստատ ասում եմ` երջանիկ էի:

Ես իմ կյանքում այդպիսի երջանիկ, խենթ, ուրախ, այդքան անկոպլեքս Ալիս երբեք

չեմ ճանաչել: Գերմաներեն լեզվով արդեն խոսում էի տանելի, խոսում էի ակցենտով,

բայց խոսելուցս չէի քաշվում: Իմ խնդրանքով մեր հարսանիքին նաև ինձ բուժող

պրոֆեսորին հրավիրեցինք: Թե հարսանեկան երեկոյի ժամանակ ուրիշներն ինչ էին

անում, չգիտեմ, բայց ես պարում էի: Պարում էի ուրախ ու անկաշկանդ: Մեղրամիսն

անցկացրեցինք Միջերկրական ծովի ափին, մի աննշան վայրում, ուր աղմուկը քիչ

էր, իսկ հարմարավետությունը`շատ: Երբեք չէի էլ երազել, որ կարող եմ այդքան հանգիստ,

այդքան անհոգ, այդքան անծանրաբեռն լինել: Նույնիսկ նկարել չէի ուզում:

Օրվա մեծ մասն անց էի կացնում արևահարվելով: Ծովի ջուրը գալիս էր մարմնիս,

կլիման ու սնունդն ինձ ավելի փարթամ ու ավելի գեղեցիկ էին դարձրել․ երբ գնում

էի ծովափ, ողնաշարով զգում էի տղամարդկանց հայացքներն ու ինձ իսկական կին

էի զգում: Կին և ոչ թե հոգսի բեռի տակ կքած, մտածմունքից կուչ եկած, անընդհատ

ինքն իրեն քննադատող մի էակ:

Օտտոն լավն էր: Մինչև նրան հանդիպելը ես եվրոպացի տղամարդկանց այլ կերպ

էի պատկերացնում: Այդ պատկերացումն ավելի շատ գալիս էր կինոնկարներից ու

հեռուստացույցից: Իսկ հիմա զգում եմ, որ մարդը մարդ է` որտեղ էլ որ լինի:

Մեղրամսից հետո վերադարձանք Հռենոսի ափին գտնվող այդ փոքրիկ ու կանաչ

քաղաքը: Օտտոն՝ իր, իսկ ես՝ իմ աշխատանքին: Որոշել էի հավաքել գործերս ու

մի փոքրիկ ցուցահանդես բացել: Աշխատում էի անձնատուր, ամեն ինչ մոռացած,

բայց նաև լավ տնտեսուհի մնալով․ ուզում էի այնպես անել, որ ամուսինս որքան

հնարավոր է քիչ սնվի դրսում և ճաշակի իմ խոհանոցի բարիքները: Հայկական ճաշեր

էի եփում, որոնց համար Օտտոն խենթանում էր:

29

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Մի երեկո, ընթրիկից հետո, բերեց իր ալբոմը։ Լուսանկարում պատկերված մարդը

ջահել, բարակ, բոյով մեկն էր` ռազմագերու շորերով․ կանգնած է` հայացքի մեջ թախիծ,

ինչ-որ կառույցի առաջ, ու նայում է հեռուն: Լուսանկարի միջից ինչ-որ ծանոթ

ու տաք հոսանք գալիս, պարուրում է ինձ: Տեսնես ինչու՞: Տեսնես այդ մարդու՞ն եմ

ծանոթ, թե՞...

- Ծանոթ բան չե՞ս տեսնում,- ժպտում է Օտտոն:

- Ծանոթ բան կա,- պատասխնում եմ,- բայց չգիտեմ, թե ինչ:

- Մարդուն հաստատ չես ճանաչի,- թեք ժպտում է նա,- լուսանկարում պատկերվածը

հայրս է՝ երիտասարդ տարիքում: Ռազմագերի էր քո երկրում՝ ինչ-որ ստորջրյա

էլեկտրակայան են կառուցելիս եղել: Պատմում էր․ «Առավոտ վաղ մեզ ոտքով շուրջ

հինգ կիլոմետր տանում էին աշխատանքի՝ մինչև երեկո: Ծանր, դաժան աշխատանք

էր, բայց ավելի լավ էր, քան ռազմաճակատը, և ավելի լավ, քան ռազմաճակատում

զոհվելը: Մի անգամ, երբ շարքով քայլում էինք, ինձ վրա հարձակվեց ինչ-որ կին: Ճըչում

էր, հայհոյում, խփում: Լաց էր լինում ու հայհոյում, լաց էր լինում ու խփում:

Սկզբից անակնկալի եկա, հետո հասկացա՝ գերմանացի էի: Ո՞վ գիտե, գուցե նրա

որդին կամ ամուսինը կորել էր աշխարհակործան այս պատերազմում: Ո՞վ իմանա՝

ի՞նչ վիշտ էր տանջում այդ կնոջ սիրտը, որ վրեժն ինձնից` մի հասարակ գերմանացուց

էր առնում: Ես հո չէ՞ի կարող կնոջը դիմադրել: Ես հո չէ՞ի կարող նրա հետ կըռվել:

Բացի այդ, գիտակցում էի, թե ինչ ցավ ենք պատճառել այդ ժողովրդին: Ինչու՞

միայն այդ՝ աշխարհի ուրիշ շատ ժողովուրդների էինք ցավ պատճառել․․. Ինձ մի

կերպ ազատեցին նրա ձեռքից: Մի կողմ քաշվեցի և ամբողջ օրը մտածում էի աշխարհի

վարք ու բարքի մասին: Իմ ժողովրդին ինչո՞ւ թշնամացրին աշխարհի հետ:

Մտածում էի, հիշում հայրենի եզերքը, և սիրտս մղկտում էր: Ամբողջ օրը լաց էի լինում,

բայց ոչ թե երեսիս քերծվածքի ցավից, այլ` վիրավորանքից»:

Օտտոն հոգոց է հանում ու շարունակում.

- Հայրս չէր սիրում պատերազմի և իր ռազմագերի եղած օրերի մասին խոսել,

բայց մի երկու անգամ պատմել է, և ես ամեն ինչ հիշում եմ: Ես պատերազմից մի

տաս տարի հետո ծնված ուշ երեխա եմ, իսկ հայրս ինձ շատ էր սիրում: Դրա համար

էլ մեկ-մեկ երես էր տալիս, որ այլ պայմաններում չէր անի: Բայց հորս պատմության

վերջին չեմ հասել.

«Հաջորդ օրը, վաղ առավոտյան նորից մեր ճանապարհին հայտնվեց երեկվա

կինը: Արդեն չարացած չէր, լաց էր լինում, խոսում ինքն իրեն, հետո փեշի տակից

մի կտոր հաց հանեց ու պարզեց ինձ: Ես վախեցած ետ քաշվեցի` ի՞նչ իմանաս մըտքով

ինչ է անցել։ Նա մեզ ուղեկցող պահակներից մեկի ականջին ինչ-որ բան ասաց:

Պահակը մոտեցավ ինձ ու թարգմանեց. «Ասում է` վերցրու հացը, ո՞վ գիտե՝ գուցե

թե իմ որդին չի զոհվել, գերի է ընկել, ու ձեր երկրի մայրերից մեկն էլ նրան է հաց

տալիս»: Ես լաց եղա, լաց եղավ նաև կինը: Մայրերը ամեն տեղ էլ մայր են: Եթե մարդիկ

նրանց սրտի զարկը լսեն, աշխարհում երբեք պատերազմ չի լինի․․. Հետո այդ

կինը հաճախ էր ինձ հաց բերում...»:

Հայրս մինչև կյանքի վերջը հիշում էր հացի անունը հայերեն և միշտ ասում էր,

30

որ դուք լավ ժողովուրդ եք: Մի անգամ նա նույնիսկ խեղդվող աղջկա էր փրկել և սիրահարվել

նրան: Պատմում էր, թե ինչպես էր աղջիկն ընկել ջրանցքը և լողալ չգիտեր:

Ինքը` գերմանացի ռազմագերի, նետվել էր սառցաջրի մեջ և իր կյանքը վտանգելով

փրկել աղջկան: «Թեթև-թեթև էր, փետուրի նման,- միշտ ասում էր հայրս՝ մի ժամանակ

Հայաստանում գերմանական ռազմագերի եղած Արթուր Հետմանը,- սպիտակ,

գեղեցիկ մաշկ ուներ և սև-սև աչքեր»: Այդքանն էր ասում, բայց այնպես էր ասում,

որ ես ակամա պատկերացնում էի այդ աղջկան: Այնքան էր պատմել նրա մասին,

որ ինձ թվում էր, թե դուք` հայուհիներդ, անհաս, երկնային էակներ եք: Ես գուցե թե

ենթագիտակցորեն արդեն սիրահարված էի քեզ, երբ հանդիպեցինք: Հայրս ասում

էր, թե դուք լավ ժողովուրդ եք և ձեր տնտեսուհիները շատ ճարտար ձեռք ունեն:

Հիմա արդեն լրիվ հասկանում եմ նրան:

Մի անգամ Օտտոն տուն եկավ և ասաց, որ վաղը պատրաստվեմ հավաքակայան

գնալու:

- Ինչու՞,- զարմացա ես:

- Ինչ-որ փաստաթղթեր է պետք ձևակերպել,- ձեռքը թափ տվեց նա:

Հավաքակայան ասածդ այնքան էր պտտվել ուղեղիս մեջ, որ այն ինձ թվում էր

համակենտրոնացման ճամբարի պես մի բան: Վատ նախազգացում ունեի: Գիտեի,

որ Օտտոն ինձ այնտեղ չի թողնի, բայց ներքուստ չէի հավատում, որ իմ երջանկությունը

կարող է այդքան երկար տևել: Վախենում էի, քանի որ կյանքիս ընթացքում

երբեք երջանկությունը երկար չի տևել: Դրա համար էլ, երբ վախենալու ինչ-որ բան

է լինում, ինձ գլխովին նետում եմ դրա մեջ: Ինչ լինում է, թող լինի: Ի՞նչ դողդողալ,

ի՞նչ երկար բարակ մտածել: Ես աշխարհում քիչ բան չեմ կորցրել, ես աշխարհում

շատ բան եմ սովորել, բայց անհայտը միշտ էլ վախեցնում ու զգուշացնում է:

Հավաքակայան հասնելուց հետո փոխվեցին իմ պատկերացումները: Մի առանձին

տարածք է, մաքուր, կոկիկ, խնամված գազոններով, փողոցներով: Պարզապես

այդ տարածքից չի կարելի դուրս գալ առանց պատկան մարմիններին հայտնելու: Ինչ

ազգի մարդիկ ասես կա այնտեղ ու հիմնական մասը՝ նախկին Խորհրդային Միության

հանրապետություններից: Քիչ չեն նաև հայերը: Հենց առաջին հանդիպողը Աբոն էր:

- Պա՛հ, պա՛հ, էս ո՞նց ես զարգացել, բարև էլ չես տա,- նեղացավ նա:

Երբ Գերմանիա մտանք, նա գիրուկ, կերած-խմած, գեղեցիկ տղամարդ էր: Հիմա

նիհարել է, աչքերը փոս են ընկել, բայց գոհ է, քանի որ գործ է գտել, մի քանի անգամ

էլ փող է ուղարկել տնեցիներին:

- Գիտե՞ս ինչ գործ կենեմ,- հպարտանում է Աբոն ու պատասխանի չսպասելով

շարունակում,- քյարփինջի գործ կենեմ:

Հետո իմացա, որ նրա «քյարփինջի գործը» քանդված շինությունների հին աղյուսները

հավաքել, մաքրել ու դասավորելն է: Երբ հին շենքերը քանդում են, Աբոն ու իր նման

մի քանիսը հավաքում են ամբողջական մնացած աղյուսները և առանձին դասավորում:

31

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

- Գիտե՞ս ինչ ժողովուրդ են գերմանացիները, քուր ջան, կարգապահ, իրանց

լավն ու վատը իմացող ժողովուրդ: Տե՛ս, Լեննագանի պես քաղաքը ժաժքը քանդեց,

մենք էղած-չեղածը տարանք, լցրինք աղբանոցը, իսկ էսոնք հեչ մե բանմ չեն թապե:

Էսոնք իրանց հին քյարփինջներն էլ կօգտագործեն,- զարմանում է Աբոն:

Աբոյի զարմանքը սահման չէր ունեցել հատկապես աշխատանքի առաջին օրը,

երբ գործատերը պահանջել էր, որ նա հավաքած աղյուսները հատ-հատ նախ ավելով

մաքրի, ապա` խոզանակով:

Ես հավաքակայանում շատ հայերի տեսա: Երբ իմացան, որ գերմանացին իմ

ամուսինն է, ավելի մտերմացան: Ես լավ եմ հասկանում նրանց՝ ո՞վ գիտե, գուցե թե

հանկարծ պետք գամ, աշխատանքի տեղավորեմ:

Սիրտս կտոր-կտոր էր լինում, ուզում էի լաց լինել: Այս ի՜նչ օրի ենք հասել: Աբոն՝

հպարտ, ուտող-խմող, իր հողի ու ջրի համար հոգի տվող Աբոն եկել, գերմանացու

համար աղյուս է մաքրում: Մի բան է աղյուսը հանել-դասավորելը, մի այլ բան է այն

խոզանակով մաքրելը: Մաքրում, վրան նույնիսկ փոշու մի հատիկ չի թողնում և

ուրախ է, որ գործ ունի, ուրախ է, որ աշխատանք տվող կա, հետին, քիչ վարձատըրվող,

գերմանացու պատվին ոչ վայել աշխատանք: Աբոն պատմում է և նրա աչքերի

մեջ այլևս չկա նախկին փայլը, չեմ տեսնում կնոջը մեծարող, նրան ցանկացող տղամարդուն:

Աբոն իր պատմության մեջ մի փոքր ճեղք է գտնում ու շուրջը նայելով

շշնջում է ականջիս.

- Էդոր շուտվանի՞ց գիտեիր, թե՞ նոր ես ճանչցե:

Ամուսնուս նկատի ունի: Նրա հարցի մեջ շողոմ-շողոքորթություն եմ զգում: Չեմ

ցանկանում, որ նա ինձ շողոքորթի և դրանով ցածրանա աչքիս ու նրա հարցն անպատասխան

եմ թողնում: Հայացքս շուռ եմ տալիս, որ հուզմունքս զսպեմ: Աբոն հավաքակայանի

միակ հայը չէ, էլի կան: Գալիս, ծանոթանում են ու պատմում իրենց

պատմությունները: Պատմությունների մեջ երկրից հեռացած, ընտանիք պահելու և

բախտ գտնելու համար աշխարհե-աշխարհ անցած մադկանց հույզերն ու ցավերն

են, մեծ հույսերն ու փոքրիկ ուրախությունները: Ինձնից օգնության ակնկալիք ունեն,

սակայն չեն հասկանում, որ ես ինքս դեռևս օգնության կարիք ունեմ: Ճիշտ է, խղճում եմ

նրանցից յուրաքանչյուրին, հասկանում, բայց չեմ ցանկանում, որ ստորանան:

Իսկ Կարինեն այնպես է ժպտում ու բարևում, կարծես հազար տարվա ծանոթներ

ենք:

- Կարինե,- ներկայանում է,- հետո աչքով է անում,- լավ էլ տղա ես ճարել:- Եվ

խոսքը միանգամից փոխելով սկսում է պատմել իր պատմությունը: Պատմություն,

որ ցանկացած հայի պատմության նման է՝ տխուր, տանջանքներով լի, ինքնասիրությունը

մի կողմ դրած մարդու պատմություն:

- Երբ մեր գործարանը սեփականաշնորհեցին, քուր ջան,- պատմում է նա,- և

մեզ ասացին` նստեք տանը, ես հասկացա, որ սովամահ լինելը աշխարհում եղած

ամանալավ բանը չէ: Փորձեցի ինչ-որ բան ձեռնարկել: Տոկոսով փող վերցրեցի ու

սկսեցի առևտուր անել: Բայց աշխարհի ոչ մի ժողովուրդ չէր արել այն, որ մենք արեցինք:

Տնտեսագիտությունը նման օրենքներ չունի: Վերցրած փողի դիմաց օրեկան

32

մեկ տոկոս էինք վճարում... Դե հաշվիր, մարդն ինչքա՞ն օգուտ պիտի անի, որ կարողանա

էդ տոկոսները փակել:

Մի խոսքով, գնում էի Լեհաստան, ապրանքը բերում, հասցնում էի Հայաստան

ու փողատեր-տոկոսատերերը գալիս, տոկոսի փոխարեն ապրանքն առնում, գնում

էին: Ես մնում էի դատարկ: Տոկոսներն աճում էին ձնագնդու պես, և չէի իմանում

անելիքս: Վերջը տունը ծախեցի, գորգերս, հեռուստացույցս, սառնարանս, անկողինըս

տարան տոկոսի դիմաց: Մարդ ու կնիկ ելանք, փախանք Ռուսաստան: Ամուսինըս

սկսեց աշխատել շինարարության վրա, իսկ ես՝ շուկայում թեյ վաճառել: Պատկերացնու՞մ

ես: Այն Կարինեն, որի ինքնասիրությունը վիրավորվում էր նույնիսկ երբ

որևէ մեկը մի քիչ թեք էր նայում իրեն, հիմա սկսեց շուկայում թեյ ծախել: Հատուկ

տախտակ էի կախել վզիցս, վրան` թերմոսով թեյ, շաքար, ծխախոտ, նման մանրմունր

բաներ և առավոտից իրիկուն ոտքի վրա էի: Դեմքս, որ սովոր չէր սառը օդին,

սկզբում թեփոտվեց, հետո սևացավ, դարձավ ասֆալտի գույնի: Այդպես աշխատեցի

մի քանի տարի: Արդեն սովորել էի և ինքնասիրությունս ոչ մի բանից չէր խոցվում:

Շուկայում առևտուր անողների մեծ մասը թուրքեր էին: Իմ հաճախորդների մեծ

մասն էլ էին նրանք: Գալիս էին, թեյ առնում, իրենց արևին մեկ-մեկ էլ քաղցր խոսք

ասում: Սկզբում նեղանում էի, հետո մի տեսակ բթացա, սովորեցի: Իմ և ամուսնուս

վաստակը միացնում, ուղարկում էինք Հայաստան, որ տոկոսները փակենք, որ երեխաներս

ապրեն, որ ծնողներս չնեղվեն:

Արդեն վեց տարի է երեխաներիս չեմ տեսել... Երբ հաշվեցի ու տեսա, որ տոկոսներից

համարյա ազատվել եմ կամ ամեն տոկոսատիրոջ այնքան փող եմ ուղարկել,

որ իր տվածից ավել ու ավել է, որոշեցի Ռուսաստանից հեռանալ: Գնալ մի երկիր,

ուր խաղաղ է, ուր հանգիստ է, ուր հնարավոր կլինի մի քիչ էլ ինքդ քեզ համար ապրել:

Ախր ո՞վ գիտե, թե մարդը քանի տարվա կյանք ունի: Ամուսինս էլ էր նույն կարծիքին,

մանավանդ, որ առողջությունն այլևս չէր ներում շինարարությունում աշխատելու

համար: Նախ գնացինք Չեխիա, ապա եկանք Գերմանիա: Այստեղ էլ ահա`

հավաքակայան բերեցին: Ճիշտ է, լավ է, որ օրվա հացը կա, որոշ բան էլ նույնիսկ

խնայել ենք, բայց հանգիստ ապրել չի լինում, ամեն ժամ ահը սրտներումս է: Մտածում

ենք` ուր որ է, կհեռացնեն, կարտաքսեն: Արտաքսեն` ի՞նչ ենք անելու: Ասենք

Հայաստան գնացինք` աշխատանք չկա, անելիք չկա, կենցաղ չկա, ճանապարհ

չկա... Թե գնանք` մեր հարազատներին ո՞վ է պահելու, ախր էրեխի տեր ենք... Հիմա

լավ է, որ դու կաս: Թե տանը գործ-մործ լինի, ինձ ասա...

Ես չգիտեմ` ինչ պատասխանեմ: Դրա համար էլ շշնջում եմ.

- Որ գործ լինի` իմաց կտամ:

- Ինչի դու էդքան խելք չունե՞ս, որ գործն ինքդ անես: Գերմանացին փող չունի՞,

թող տա, էլի:

Դե արի ու այս կնոջը հասկացրու, որ «գերմանացին» իմ ամուսինն է: Նրան թվում

է, թե ես ճարպկություն եմ արել ու իմ բախտը բանել է: Դե եթե այդպես է, ուրեմն ես

էլ պարտավոր եմ իր համար ինչ-որ բան անել: Որ օրենքո՞վ: Ազգակցությա՛ն օրենքով,

որ ասում է, թե աշխարհում եղած-չեղած մի բուռ հայ ենք ու իրար պարտավոր ենք

33

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

օգնել: Հայաստանում իրար չենք ճանաչում, իրար կոկորդ ենք կրծում, իսկ դրսում

չգիտես ինչ գեներ են արթնանում, չգիտես ինչ արյուն է, որ կանչում է: Կանչում է և

իրար միշտ պարտք ենք, միշտ պարտական, և այդ պարտքը մինչև կյանքներիս վերջ

փակել չենք կարողանում: Մեզնից յուրաքնչյուրը դրսում ինչ գործ ուզում է լինի՝ կանի,

իսկ Հայաստանում բոլորս թագավոր ենք կամ առնվազն` թագավորացու:

Լաց լինել եմ ուզում, իսկ Օտտոն չկա: Գնացել է իմ հարցերը կարգավորելու:

Գնացել է, որ ինձ` սրանցից մեկին, հանի տիղմից, հանի աներեսության ճահճից ու

տանի, խառնի աշխարհի քաղաքակիրթ հևքին: Օտտոյին հանդիպելուց ի վեր ես

կարծես անկամք եմ դարձել. ո՛չ կարողանում եմ մի բան մտածել, ո՛չ կարողանում եմ

մի բան խոստանալ, ո՛չ կարողանում եմ մի բան ասել, ու լուռ, աչքերս խոնարհած

նայում եմ ձեռքերիս: Կարծես մեղավոր եմ այս մարդկանց առաջ, կարծես ես նրանցից

ամեն մեկից մի քիչ բախտ եմ խլել և հիմա նրանք անբախտ են, ես` բախտավոր:

Շուրջս հավաքված հայերի խմբի մեջ լուռ է միայն մի տղա: Նայում է, նայում

և ասես ինքն իրեն հարց տալու նման ասում. «Ալի՞սն է: Ալիսն է, բա ո՞վ է…»: Փորփըրում

եմ հիշողությունս ու նրան գտնել չեմ կարողանում: Այլևս չեմ համբերում և ի

պատասխան նրա կիսաձայն խոսքին, հարց եմ տալիս.

- Ծանո՞թ ենք:

- Չէ, հոգոց է հանում նա,- ես Ձեզ ճանաչում եմ, իսկ Դուք ինձ` դժվար թե: Մենք

նույն թաղից էինք: Դուք ամուսնացած էիք մեր կողքի շենքում:

- Ձեր անունն ի՞նչ է:

- Վարդան,- ասես իր դժբախտության համար մեղավորն անունն է՝ դժգոհ քըրթմընջում

է նա:

- Բա ինչպե՞ս եք հայտնվել այստեղ:

- Երկար պատմություն է,- աչքերը կախում է ու սկսում եղունգների հետ խաղալ:-

Դուք այդքան ժամանակ չեք ունենա լսելու, մանավանդ, որ Ձեր ընկերը գալիս է:

- Լավ, ես քեզ որտե՞ղ տեսնեմ,- միանգամից մտերմիկ տոնի եմ անցնում:

- Առայժմ այստեղ եմ: Բավարարվում եմ գերմանացիների տված սնունդով, մեկմեկ

էլ աշխատանք եմ ճարում:

- Ի՞նչ անեմ քեզ համար:

- Ոչինչ, ի՞նչ կարող եք անել: Կմնամ, մինչև մի դուռ կբացվի, կգնամ Հայաստան:

- Ուզում ես վերադառնա՞լ,- զարմանում եմ ես:

- Բա ի՞նչ․․ղ ինչքա՞ն մնամ ուրիշի երկրում, որքա՞ն նայեմ ուրիշի հացին: Այստեղ

աշխատանք չկա, այնտեղ էլ աշխատանք չկա: Այստեղ ծանոթ-բարեկամ չկա, իսկ

Հայաստանն իմն է:

Մոտենում է Օտտոն: Ժպտում է մանկական, միամիտ ժպիտով: Ես մինչև հիմա

չեմ կարողանում հասկանալ. Օտտոն իրո՞ք միամիտ է, թե՞ այդպես է ցույց տալիս:

- Գնանք, Ալիզ,- ասում է, հետո նայում է դեմքիս ու զարմանում,- ինչու՞ ես տխրել:

- Ծանոթ մարդու հանդիպեցի:

- Ո՞վ է:

- Ընկեր:

34

Չեմ ասում` հարևան, սրանք հարևանության մեր պատկերացումը չեն կիսում:

Օտտոն շտապում է: Ես այցեքարտս մեկնում եմ Վարդանին.

- Ժամանակ ունենաս` զանգահարիր, կխոսենք:

- Այստեղ ինչն է շատ` ժամանակը,- ժպտում է Վարդանը:

Մեքենայի մեջ Օտտոն ինձ բացատրում է, որ եթե մենք ամուսնացել ենք, ապա

քաղաքացիություն ստանալու համար, այս ու այն օրենքի համաձայն, ես պարտավոր

եմ այս ու այն փաստաթղթերը լրացնել… Ես միայն ժպտում եմ: Ժպտում եմ ոչ

թե որովհետև չեմ հասկանում, թե Գերմանիայի պես երկրի համար որքան կարևոր

է ամեն ինչ տեղը տեղին անելը, այլ որովհետև նրա դեմքին նոր գիծ եմ նկատել:

- Մի՛ ժպտա, ուշադիր լսիր,- ձեռքս բռնում է նա,- մեր կյանքում կարևոր է ամեն

ինչն օրինական ու ճիշտ անելը: Ի՞նչ իմանաս․․․ ամեն ինչ էլ կարող է պատահել:

- Ինչի՞ մասին ես ասում,- նկատածս գծի հետ խոսելով պատասխանում եմ նրան:

- Եթե հանկարծ ինձ մի բան պատահի, իմ իրավահաջորդը դու ես լինելու:

Ես սթափվում եմ: Ո՞նց թե՝ ինձ մի բան պատահի: Խե՞նթ է, ինչ է, իրեն ի՞նչ պիտի

պատահի: Հազիվ իմ այս անսանձ կյանքում մի հենարան եմ գտել, մի տղամարդ,

որ իրոք սիրում է ինձ, որ հոգում է իմ մասին, հաճախ առանց խոսքի հասկանում է

ինձ, իսկ նա՞...

- Մի՛ ասա այդպես, հա՞, մի՛ ասա,- խնդրում եմ նրան:

- Չէ, Ալիզ, իզուր չէ, որ ես քեզ սիրում եմ: Քեզ համար նյութը ոչինչ է, քեզ համար

հոգու բաներն ավելի են կարևոր, բայց հասկացիր, որ մարդն աշխարհում հաց է

ուտում, ջուր է խմում, հիվանդանում է, նաև… մեռնում: Ես հիմա մեռնել չեմ պատրաստվում,

բայց հասկացիր, աշխարհում անակնկալներ են լինում, իսկ դու անպաշտպան

ես: Հանկարծ ու պատահի։

- Դու գիտես, Օտտո, դու գիտես,- շշնջում եմ,- ես քո ասած բաներից ոչինչ չեմ

հասկանում: Ես իմ գույների հետ եմ, իմ ներկերի ու թելերի հետ: Ներիր, որ քեզ հոգս

եմ պատճառում, ներիր, որ ծանր հոգսերը ուսերիդ եմ թողնում, բայց ի՞նչ անեմ:

Ամբողջ ճանապարհին, նաև տուն հասնելուց հետո չեմ կարողանում մոռանալ

Վարդանին: Նրան առաջ չեմ ճանաչել, թեպետ իր ասելով մեր հարևան շենքից էր:

Ինքը երեխա է եղել, ես` հարս, ու չեմ կարողանում հիշել, չնայած որ աչքս անընդհատ

ուրիշի երեխաների վրա էր:

Սկեսուրս դա չէր հավանում ու միշտ քրթմնջում էր.

- Թե որ այդքան սիրում էիր, մի հատ ունենայիր, էլի...

Ես այդպիսի պահերին չէի ուզում երեխա ունենալ, քանի որ գիտեի` ինքն էլ էր

ուրախանալու: Չէի ուզում, որ ինքն ուրախանար ու երեխա էլ չէի ուզում: Բայց երբ

չարությունս անցնում էր, երեխայի կարոտի լացից խեղդվում էի․․․ Հիմա զարմանում

եմ, որ Վարդանին չեմ ճանաչել, չնայած դա ի՞նչ կարևոր է:

Հասնում եմ տուն և անցնում աշխատանքի: Միայն այդ ժամանակ եմ մոռանում

ամեն ինչ, երբեմն՝ նույնիսկ հաց ուտելը: Գործում ու գործում եմ, նկարում ու նկարում:

Օտտոն մեկ-մեկ զարմանում էր իմ աշխատասիրության վրա: Մեկ-մեկ կանգնում,

նայում էր, թե ինչպես եմ նկարում, հետո կամացուկ մոտենում ու համբուրում

35

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

էր պարանոցս: Ասես վախենում էր, որ իր շարժումներից կարող է մի զարմանալի

բան կատարվել: Նրա հայացքից մեկ-մեկ այն տպավորությունն էի ստանում, ասես

ես այս աշխարհից չեմ ու երկնքից եմ ընկել: Քիչ էր մնում քրքջամ նրա միամտության

վրա, բայց որքան էլ որ ինքս նրա աչքերում միամիտ երևայի, ես էլ ի՛մ կանացի

խորամանկությունն ունեի: Թող ինձ միշտ սիրի, բայց երբեք չկարողանա մտնել հոգուս

կեղևից ներս, այնտեղ, ուր իմ եսն է, ինքնասիրահարված, ինքն իրեն ձաղկող,

ինքնապաստան ու ինքնամերժ... Թող սիրահարված մնա ինձ ու կարոտի, որ դրսում

չուշանա ու տունը նրա համար ձգող, խաղաղ ափ լինի: Ես երբեք այդ մասին չեմ

խոսում նրա հետ, բայց ամեն ինչ անում եմ դրա համար: Մեկ-մեկ, երբ ձեռքերս

աշխատել չեն ցանկանում, մի համով ճաշ եմ պատրաստում կամ թխվածք: Օտտոն

ուտում ու զարմանում է.

- Ո՞ւր էիր մինչև հիմա,- հարցնում է կես-կատակ,- շուտ գայիր, էլի՜:

- Ես ի՞նչ իմանայի, թե Գերմանիա եմ գալու, ես ի՞նչ իմանայի, թե այստեղ ինչ-որ

ոստիկան ձեռնաշղթաները պատրաստ պահած սպասում է ինձ:

- Ինչ քեզ հանդիպել եմ, Ալիզ, էլ ուրիշ կնոջ նայել չեմ կարողանում,- մի անգամ

խոստովանեց նա ու ես չիմացա, թե ինչ պատասխանեմ: Չիմացա` դա լա՞վ է, թե՞

վատ: Թե ճիշտն ասեմ, ես ինձ երբեք էլ կարգին կին չեմ համարել, ես ինձ խորամանկ

կին չեմ համարել, ես ինձ հմայիչ կին չեմ համարել: Ավելի ճիշտ, այդ մասին մի կարգին

չեմ էլ մտածել: Ի՞նչ մտածեի, երբ որբանոցում ուշք ու միտքս կուշտ ուտելն էր...

Երբ մեծացա, միշտ դժբախտ էի համարում ինձ: Անընդհատ ուզում էի կոկորդիս

կանգնած գունդը կուլ տալ ու չէի կարողանում: Այդ գնդի մասին հիմա մոռացել եմ:

Թե ասեմ Օտտոյի համար խենթանում եմ, չէ, բայց նրան չեմ էլ ատում: Ուզում եմ, որ

միշտ կողքիս լինի, ուզում եմ, որ միշտ հոգատար լինի իմ նկատմամբ:

Ասում են՝ մարդու հետ հազար տարի պիտի ապրես, որ ճանաչես, ասում են՝

տղամարդու հետ պիտի պառկես, որ ճանաչես, բայց ես դրան չեմ հավատում: Կարծում

էի, թե Օտտո ինձ չի խանդում, բայց… Ասենք կեսից պատմելը ճիշտ չի լինի:

Ամեն ինչ սկզբից պիտի պատմեմ, որ հասկանալը հեշտ լինի:

Վարդանը զանգահարեց, ես նրան տուն հրավիրեցի: Ասաց` կարող է գալ, քաղաքին

ծանոթ է, ասաց` նաև գերմաներեն գիտի: Ու եկավ, ձեռքին մի հատիկ կարմիր

վարդ: Թեև ծաղիկ ստանալը հաճելի էր, սակայն մեղքս եկավ՝ գաղթական, փախըստականի

կարգավիճակով Գերմանիա եկած մարդուն փող որտեղի՞ց:

- Ես փող ունեմ,- ժպտաց Վարդանը,- ես աշխատել գիտեմ, ես աշխատել սիրում

եմ, իսկ այս երկիրն էլ աշխատող մարդկանց է սիրում: Այս երկրում աշխատող մարդուն

եթե շատ չվճարեն, քիչ կվճարեն:

Հայավարի սեղան դրեցի, մի քիչ հաց կերանք, հետո Վարդանն սկսեց պատմել իր գլխին

եկածը: Պատմում էր ասես խաղալով, կարծես ուրիշ մեկի մասին էր խոսքը և ոչ թե իր:

- Սովորում էի Երևանի Պետական տնտեսագիտական համալսարանում: Լավ

էի սովորում, հազար երազանք ունեի: Մի օր ընկերս եկավ, թե՝ գիտե՞ս, Ամերիկա

գնալու հնարավորություն կա: Կա ինչ-որ կազմակերպություն, որ Ամերիկայի Միացյալ

Նահանգներ է տանում: Գնում ես որպես ուսանող`աշխատելու և զբոսնելու:

36

Ասում են, մի երեք հազար դոլար ծախսում ես, բայց երեք ամսում այդքան ու էլի

այդքան վաստակում: Համոզեցի ծնողներիս, տունը գրավ դրեցինք, երեք հազար

հինգ հարյուր դոլար փող վերցրեցի ու՝ Ամերիկա՜, որտե՞ղ ես, գալիս եմ:

Կազմակերպությունն ինձ համար գործատու էր գտել: Բայց գործատուն մարդ

չէր: Այսինքն հայի չափանիշներով մարդ չէր, իսկ այնպես իսկական ամերիկացի էր.

իր շահը իմացող, ինձ նմանին վերևից նայող: Ես նման վերաբերմունքը հանդուրժել

չէի կարող և սկսեցի ատամ ցույց տալ: Իմ գործը խանութը մաքուր պահելն էր: Այնտեղ

այդ գործն անողին մաքրության մենեջեր էին ասում, իսկ որ մերավարի ասենք`

հավաքարար էի: Բայց գիտե՞ս, որ այնտեղի հավաքարարությունը մեր իմացածի

պես չէ: Աշխատում էի ժամը երեք դոլարով, այսինքն` ձրի: Դիմացա մի երկու շաբաթ,

հետո թքեցի ամեն ինչի վրա ու սկսեցի նոր գործ փնտրել: Նոր գործս ավելի լավն էր`

այգում հաշմանդամներին ման էի տալիս սայլակով: Քշում էի սայլակը` ժամը յոթ

դոլար վճարով: Պատահում էր, որ վերջում թեյավճար էլ էին տալիս: Ես շատ արագ

հասկացա, որ Ամեիկա ասածդ դրախտ չէ, և եթե այսպես գնա, պարտքերս շուտ չեմ

կարողանա փակել: Երբ տուն էի զանգահարում, ծնողներս լացակումած փող էին

ուզում: Պարտքատերը խեղդում էր, ու մերոնք չգիտեին ինչ անեն: Մի երկու անգամ

երկու հարյուրական դոլար ուղարկեցի, բայց փորձանքի մեջ ընկա:

Դու Ամերիկայում եղե՞լ ես: Չե՞ս եղել,- հարցնում է նա ու բացասական շարժումս

որսալով չի թողնում, որ խոսեմ,- լավ է, որ չես եղել,- ասում է: - Պիտի տեսնես, թե

ինչպես են վերևից նայում եկածին, պիտի տեսնես, թե որքան արհամարհանքով

են վերաբերվում ուրիշ մարդկանց: Ասում են Ամերիկան ազատ երկիր է, բայց այդ

ազատությունն ինձ համար չէր: Ես շատ զայրացած ու վիրավորված էի, շատ հոգնած

ու ձանձրացած էի, դրա համար էլ չկարողացա տանել սևամորթի վերաբերմունքը․

ես ամբողջ օրը սնվում էի «Հոթ դոգ» կոչվածով, մի անգամ էլ փողոցում

հերթ կանգնած, ասեցի, որ մի բրդուճ տա, իսկ սա ինձ չի տեսնում: Նայում է երեսիս

ու չի տեսնում: Համբերեցի հինգ րոպե ու պայթեցի: Երբ ձայնս բարձրացրի,

նեգրը հայհոյեց․․. Մենք Երևանում ուրիշ չափանիշներով ենք առաջնորդվում, մենք

Հայաստանում անտեղի տեղը մարդուն կպչելու համար պատժում ենք բռունցքներով,

ու ես բռունցքի դիմեցի: Նեգրը ճղճղոցով ոստիկան կանչեց: Արդյունքն այն եղավ,

որ ինձ արտաքսեցին Նյու-Յորք նահանգից: Ծակ գրպանով, պարտքը վզիս, առանց

ծանոթի ու բարեկամի, առանց հետագա ծրագրերի, մեկնեցի Բալթիմոր:

Վարդանի դեմքի մկանները քարացած են, չեն շարժվում, երկու տարվա թափառումները

նրան զգուշավոր են դարձրել: Հիմա գիտի, որ չարժե ամեն մեկի հետ բաց

ու անմիջական լինել, հիմա համոզված է, որ մարդիկ միշտ չէ, որ ազնիվ ու բարի են:

Աշխարհը հորդ տունը չէ, Ամերիկայի Միացյալ Նահանգները սևամորթինն է և ոչ թե

քոնը: Դրա համար էլ պատմում է անտարբեր, պատմում է բառեր ընտրելով, ու ես

մտքիս մեջ նեղանում եմ նրանից, որ չի ցանկանում բաց խոսել: Նեղանում եմ, բայց

ցույց չեմ տալիս: Իսկ նա շարունակում է.

- Բալթիմորում նոր գործ գտա. շինարարություն էր, ինչ-որ շենք էին քանդում,

ես էլ փայտեր պիտի կրեի, դասավորեի մի տեղում: Այդ գործից մոտ հազար դոլար

37

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

վաստակեցի, ութ հարյուրն ուղարկեցի տուն, իսկ մնացածով սկսեցի կիսաքաղց

գոյություն քարշ տալ: Ծնողներս ասում էին, որ շուտ անեմ, թե չէ անտուն կմնանք:

Մի անգամ սուպերմարկետ մտա ու տեսա, որ հետևող չկա․․. մի խոսքով՝ գողություն

արեցի: Միամիտ տղա էի, չէի նկատել, որ տեսախցիկները հետևում են ինձ:

Մի երկու ջինսե տաբաթ էի վերցրել, դրել ծոցս, մի երկու հատ էլ փողկապ: Թե ճիշտն

ասեմ, եթե այդ փողկապները շպրտած լինեին, չէի վերցնի, բայց մտածեցի` կտանեմ

Հայաստան, ընկերներիս կնվիրեմ: Գլուխդ ի՞նչ ցավեցնեմ` բռնվեցի: Ինձ հանձնեցին

ոստիկանություն: Սկսեցին քննել, չնայած քննելու ոչինչ չկար, պարզից էլ

պարզ էր, որ ես քաղցած եմ և ստիպված եմ եղել ձեռքս գողության մեկնել:

Ոստիկանության աշխատակիցը չէր հավատում, որ քաղցած եմ, քանի որ սնընդամթերք

չէի գողացել: Ինձ բանտ տարան: Բանտ ասածդ իմ պատկերացումներին

չէր համապատասխանում: Ամերիկյան բանտը մաքուր է, լուսավոր ու տաք, սակայն

արևի լույս չի ընկնում ընդհանրապես: Ինձ ամենաշատը տանջում էր, որ ներսում

հավասար լույս էր, ցերեկային լամպերից ընկած նեոնային անգույն լույս՝ սիրտըդ

սեղմվում է, սիրտդ ցավում է, ուզում ես դուրս ելնել, արև տեսնել, բայց չեն

թողնում: Բացի օրեկան մեկ ժամ զբոսանքից, մնացած ժամանակը ներսում ես ու

չգիտես ինչ անես: Որպես պատիժ խոլեստերինով հարուստ սնունդ էին տալիս: Ա՛յ

քեզ բա՜ն, այդ մասին թող ամերիկացիները մտածեին, ինձ համար ի՞նչ... Ես միշտ էլ

խոլեստերինով հարուստ սնունդ եմ կերել: Մեր երկրում ո՞վ է մտածում դրա մասին:

Մեր երկրում կարևորը կուշտ լինելն է: Իսկ ամերիկացիները մտածում են... Իմ կարճ

խելքով մտածես-չմտածես, մեկ է: Ո՞ր մի ամերիկացին է հարյուր տարի ապրում:

Ինչ էլ որ անես, մարդն ապրում է այնքան, որքան որ ապրելու էր: Դրա համար էլ ես

մեծ հաճույքով ուտում էի ոչ միայն իմ, այլև հարևանիս բաժին ճաշը: Ասենք ես ոչ

թե ձրի էի ուտում, այլ վաստակում էի ուտելու իրավունքը:

Հարևանս քրեական հեղինակություն էր` քառակուսի գլխով, քառակուսի ուսերով,

քառակուսի կզակով, և մեծ կարծիքի էր իր խելքի մասին: Խոսում էր կիսաբառերով,

որը ես շատ դժվար էի հասկանում: Կամ նրա խոսակցականի մեջ ինչ-որ

թերություն կար, կամ էլ դա նրա ժարգոնն էր: Առաջին օրն ինձ առաջարկեց շախմատ

խաղալ՝ ճաշաբաժնի վրա: Համաձայնեցի, ի՞նչ պիտի անեի, ամբողջ օրը պարապ

էի: Նա կարծում էր, թե կարգին շախմատ խաղալ գիտի, բայց թույլ էր ու ես

հաղթում էի: Բայց մեկ-մեկ էլ թողնում էի, որ ինքը տաներ, հատկապես այն ժամանակ,

երբ կատաղած էր լինում: Որ ճիշտն ասեմ` վախենում էի՝ ի՞նչ իմանաս ինչ

կարող է պատահել: Զիջում էի, պարտվում ու ճաշս իրեն էի տալիս: Պիտի տեսնեիր,

թե ո՜նց էր ուրախանում, ո՜նց էր պարծենում: Հաստատ գիտեի, որ շատ փող ունի,

բայց իրեն հազար դոլար տայիր` այդքան չէր ուրախանա, որքան իմ ճաշը տանելիս:

Կամաց-կամաց մտերմացանք: Մի օր էլ, երբ շատ էի նեղված միապաղաղ, ամեն

անկյուն թափանցող լույսից, և լացս գալիս էր, նրան պատմեցի իմ պատմությունը:

Թե ինչու պատմեցի, չգիտեմ: Քեզ պատմում եմ, որովհետև հարազատ մարդ ես,

նույն քաղաքից ենք, նույն թաղամասից ու նույն օդն ենք շնչել: Դու ինձ չես ճանաչել,

քանի որ փոքր եմ եղել, իսկ ես քեզ ճանաչել եմ: Դու մեր հարևանի հարսն էիր, Ալիս,

38

շատ էիր սիրուն՝ չէի կարողանում հայացքս քեզնից կտրել, չնայած, որ մի մատ լակոտ

էի: Իսկ քառակուսի դեմքով, քառակուսի կզակով, քառակուսի խելքով սևամորթին

ինչու՞ էի պատմում իմ կյանքը` չգիտեմ: Հիմա էլ հիշում եմ նրա թաց հայացքը

իմ պատմելու ընթացքում: Նայեց, նայեց, ժպտաց.

- Մի մտածիր, բո՛յ, մի բան կանենք:

Ես այդ ամենը նրա համար չէի պատմել, որ «մի բան աներ»: Սիրտս լիքն էր՝

դատարկեցի, սիրտս ցավում էր` դարմանեցի: Ամեն մարդու միշտ պետք է մեկը,

որպեսզի հետը և՛ տխրությունն ու հոգսը կիսի, և՛ ուրախությունը: Մենակ մարդը

բանի պետք չէ... Մի քանի օրից եկան, թե` քեզ կանչում է փաստաբանդ: Ինձ փաստաբան

որտեղի՞ց: Զարմացա, բայց գնացի: Սևամորթը, որի իսկական անունն այդպես

էլ չիմացա, ձայն չհանեց: Կամաց վեր կացավ շախմատի տախտակի հտևից ու

սկսեց քայլել: Հետո իմացա, որ ամեն ինչ ինքն էր կազմակերպել, Ջեկը՝ ինձ այդպես

էր ներկայացել… Նաև ինձ ազատ արձակելու համար երաշխավորական գումար էր

վճարել, ու ես ազատվեցի բանտից: Չկարողացա նույնիսկ կարգին շնորհակալություն

հայտնել: Գոնե մարդավարի նայեի աչքերի մեջ ու շնորհակալությունս ասեի:

Իսկ այսպես սրտիս մեջ ահագին ծանրություն է մնացել ու մեծ պարտք:

39

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Բանտից ազատեցին, դատ էին նշանակել, բայց փաստաբանը հասկացրեց, որ

լավ կլինի ես դատի օրն այլևս ԱՄՆ-ում չլինեմ: Հավաքեցի իրերս: Սրտիս ու մտքիս

մեջ շնորհակալություն ասացի Ջեկին ու …Իմ երկշաբաթյա բանտարկությունից գըլխիս

մի սպիտակ մազափունջ մնաց, մեկ էլ սրտիս մեջ Ջեկի առաջ մի մեծ պարք:

Դա այդպես:

Հետո Հայաստան գնալու փոխարեն եկա Գերմանիա: Հարկավոր էր աշխատել,

պարտքերը փակել: Տոկոսները տվել, պրծել եմ: Ու հիմա այստեղ եմ: Ասում եմ մի

քիչ էլ փող աշխատեմ, գնամ Հայաստան:

Հետո Վարդանն սկսեց պատմել մեր քաղաքի մասին:

- Սկզբում վիճակը շատ ծանր էր, հետո կարծես թե լավացավ: Նախ լույս տվեցին,

հետո հացի կտրոնը վերացավ...

- Ախր ես այդ ժամանակ այնտեղ էի,- հոգոց հանեցի,- կյանքը մի քիչ լավացավ,

նոր հեռացա Հայաստանից: Իսկ մերոնց մասին ի՞նչ գիտես:

- Ձերո՞նց,- զարմացած նայեց ինձ: Հասկացա` չուզեց ասել, թե որ «ձերոնք» էին,

էլ այստեղ գալդ ու ամուսնանալդ ինչու՞ համար էր: Հասկացա՝ մտածեց, բայց

չարտահայտվեց: Կամքը լարելով ժպիտ նկարեց դեմքին ու ասաց.

- Սկեսուրդ մահացավ:

- Ո՞նց,- լուրն անակնկալ էր ու ես տեղից վեր կացա:

- Քո գնալուց հետո էր երևի, թաղը խոսում էր, թե ոնց է Արաքսյայի հարսը տան

եղած-չեղածն առել, փախել, թե ոնց է նույնիսկ գերդաստանի ժառանգություն ստացած

հին զարդերը տարել: Ասում էին` իբր սիրած ես ունեցել, իբր սիրածդ նամակ է

գրել քեզ ու դու ամեն ինչ առել, թռել ես: Հետո էլ սկեսուրդ իբրև թե չի դիմացել այդ

վշտին ու կաթված է ստացել: Ամուսինդ չի ամուսնացել, ապրում է մենակ: Գալուցս

առաջ եմ տեսել` կռացել, մի բուռ էր դարձել...

Վարդանը խոսում, հետո տեսնում է, որ հուզվել եմ, ու լռում է: Չի ցանկանում

հուզմունքս ավելացնել ու լռում է: Ես անկախ ինձնից լաց եմ լինում: Չեմ ուզում նրան

պատմել իմ կյանքի մանրամասները, չեմ ուզում ասել, թե ինչ եմ քաշել, ու լաց եմ

լինում: Արցունքները հոսում են առատ ու անարգել: Սկեսրոջս համար եմ լաց լինում,

որ այդքան անխիղճ էր ու ժլատ, նախկին ամուսնուս անճարակության համար եմ

լաց լինում, Կարինեի համար, որ շուկայի թուրքերի համար թեյ է սարքել ու լռությամբ

տարել է նրանց լպիրշ հայացքները, Աբոյի համար եմ լաց լինում, որ գերմանացու

հին աղյուսներն է սրբում, երբ իր քաղաքում հարյուրավոր կիսաքանդ տներ

կան, ուր վայրենացած կատուները հունվարի վերջին իրենց կատվային սերունդն

աճեցնելու համար սերենադ են երգում գիշերն ի լույս, և դոմիկ-տնակների խեղճուկրակ

ծուխը ելնում է վերև, բայց այդքան ուժ չունի, որ խառնվի երկնքի լազուրին:

Անուժ, անօգնական ու խեղճ է, դրա համար էլ իջնում է ներքև ու փաթաթվում մարդկանց

աչքերին, հոգուն, չթողնելով, որ իրենք իրենց հիշեն, հասու լինեն սեփական

ինքնությանը, և մղում է դեպի օտար ափեր… Աբոն գուցե ինքն էլ գլխի չէ, որ մոռացության

այդ մշուշի մեջ քաղաքի վրա թանձրացել, մնացել է դրսում գտնվողների

մասին հիշողությունը և երջանիկ է, որ հաց ունի: Հարուստ երկրի սեղանից ընկած

40

հացի մի փշրանք, որ ոսկի գտածի պես հրճվեցնում է նրան և ստիպում, որ ավելի

լավ կատարի իր գործը:

Ես Վարդանին եմ խղճում, որ քսաներկու տարեկան տեղով հասել է օվկիանոսից

այն կողմ, քաղցից չմեռնելու համար գողություն է արել, բանտ է նստել և խղճի

վրա մի սևամորթի չվերադարձված պարտքի բեռն ունի: Հետո հասել է այստեղ ու

իմ մեջ հարազատ մարդ է գտել՝ մեկին, ում հայրենքիում ճանաչել ու չի ճանաչել, ում

մասին տարածած ասեկոսեներին ավելի շատ հավատացել է, քան չի հավատացել:

Ես լաց եմ լինում և ինձ հետ լաց է լինում Վարդանը: Հետո գրկում ենք իրար ու միասին

ենք լաց լինում։ Չենք նկատել, թե երբ է ներս մտել Օտտոն: Նա մի քիչ զարմացած

է, մի քիչ` սփրթնած: Չի հասկանում ինչ է կատարվում: Երևի հիշեց, թե Վարդանն

ով է, բայց չի հասկանում, թե նա ինչու է ինձ փաթաթվել և ինչու ենք երկուսս

էլ լաց լինում: Ես նրան ո՞նց բացատրեմ, թե մենք` հայերս, օտարության մեջ բարեկամ

ու մտերիմ ենք դառնում և իրար հանդիպելիս կամ լավ ուրախանում ու խենթանում

ենք, կամ լաց ենք լինում հոնգուր-հոնգուր: Ես նրան ո՞նց ապացուցեմ, թե

Վարդանն ինձանից ութ տարով փոքր է, և նրան խանդելու հարկ չկա:

Օտտոն Վարդանի ներկայությամբ չի խոսում, անցնում է իր սենյակը, պատճառաբանելով,

թե հոգնած է, իսկ երբ Վարդանը գնում է, նայում է աչքերիս ու հարց է տալիս.

- Ինչու՞:

Ես փարձում եմ պատմել, բացատրել, ապացուցել, բայց բան չի ստացվում գալիս:

Վերջապես դուրս եմ գալիս հունից ու ճչում.

- Իրար սիրող մարդիկ չեն փաթաթվում ու լաց լինում: Մի՞թե չես հասկանում, որ

մենք իրարից հայրենիքի կարոտն ենք առնում...

Բայց դա էլ չի օգնում: Երբեք չէի մտածել, թե սրանց տղամարդիկ կարող են այդքան

խանդոտ լինել: Կամ Օտտոն ճիշտ գերմանացի չէ, կամ իմ պատկերացումն է

սխալ եղել այս ժողովրդի մասին: Բայց դրա ժամանակը չէ: Հասկանում եմ, որ կարեվոր

բան եմ կորցնում: Չէ, հոգսս այս տունը, իմ խաղաղությունը չէ, այլ այս մարդու

վստահությունը: Այլևս չեմ խոսում, վեր եմ կենում և սկսում եմ հավաքել ունեցածչունեցածս:

Ասենք ի՞նչ ունեմ, որ… Մի երկու շոր, որ էլի ինքն է առել, մի քանի կծիկ

թել, շյուղեր ու հելուններ… Արցունքներս զսպել չեմ կարողանում, չեմ էլ ցանկանում:

Ուզում եմ առանց հրաժեշտի, կամացուկ հեռանալ: Կգնամ, մի տեղ կլուսացնեմ,

հետո... Հետո ինչ-որ կերպ Հայաստան կգնամ: Ի՞նչ եմ կորցրել այս հեռուներում:

Ինչ լինում է, թող լինի: Իմ քաղաքը չեմ վերադառնա, բայց Հայաստանում միշտ մի

անկյուն կգտնվի...

Մի վերջին հայացք եմ գցում տան վրա, ու սիրտս մրմռում է: Կարծում էի, թե սեր

չկա այդ բարի, կապույտ աչքերով գերմանացու նկատմամբ, բայց տեսնում եմ, որ

սխալվել եմ: Օտտոն նստել է գլուխը ձեռքերին հենած, աչքերը փակ: Ես թաթերիս

վրա մոտենում եմ դռանը, անձայն հեռանում եմ: Չգիտեմ, զգում է իմ հեռանալը, թե

ոչ, բայց ես գնում եմ առանց ետ նայելու, գնում եմ առանց հայացք գցելու այն տանը,

ուր մի տարի ու մի քանի ամիս խաղաղ ու անաղմուկ ապրեցի: Ստեղծագործեցի...

Շատ ժամանակ հոգիս երջանիկ ճխաց սիրուց, և թե թախիծ եղավ՝ տաք ու գունավոր

41

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

եղավ, որ կտավի վրա երանգ դառնա: Ես ո՛չ կտավներս վերցրեցի, ո՛չ էլ գործվածքներս:

Այդքանը ու՞ր տանեի և ինչու՞: Մի՞թե պետք է, որ դրանք հետս քարշ տամ, երբ գլխիս

վերևում տանիք չունեմ, իսկ ոտքերս նորից մաշելու են ճանապարհները:

Դանդաղ քայլելով հեռացա տանից, փակեցի դարպասը և քայլեցի: Շտապելու

բան չկար, շտապելու տեղ չկար: ճանապարհը ճանապարհ է, ի՞նչ տարբերություն:

Մի քիչ առաջ անձրև է եկել, մայթերը փայլում են ջրից, բազմագույն լույսերն

անդրադառնում են ջրափոսերի մեջ: Գիշերային քաղաքի գույներով ես երբևէ նկար

կանեմ: Ո՛չ դժբախտ եմ, ո՛չ տխուր, ո՛չ հիասթափված: Համակերպվել եմ, քանզի գիտեմ՝

սա ճակատագրիս հերթական խաղն է, ինչ էլ որ անեմ, չեմ կարողանալու դեմն

առնել: Կարծես լսում եմ, որ մեկը տալիս է անունս, կարծես մեկը կանչում է, բայց

ես ետ չեմ նայում: Ո՞վ պիտի լինի, ո՞վ պիտի կանչի: Աշխարհում Ալիսին կանչող

չկա: Ալիսը հասած, ճաքած նռան միջից ընկած հատիկ է, որի մասին ոչ ոք չգիտի:

Նույնիսկ նուռը չգիտի, որ իր մի հատիկն ընկել է գետնին: Ոտքերն անցնում են նրա

կողքով, անցնում են անտարբեր, ուզում են տրորել, բայց ինչ-որ ձեռք պահում, չի

թողնում, որ տրորվի: Օրերի, ճանապարհների փոշին նստում է վրան, բայց բավական

է մի տաք անձրև գա, որպեսզի լվացվի ու դարձյալ փայլի:

- Ալի՜զ,- դարձյալ ականջիս է հասնում կանչը, բայց ես չեմ հավատում: Իմ խենթ,

իմ անսահման երևակայությունն է ուզում, որ իրեն կանչեն:

- Ալի՛զ,- Օտտոն բռնում է թևիցս,- ու՞ր ես գնում: Ո՞ւր ես գնում, Ալիզ:

Հևում է, վրայից քրտինք է թափվում: Երևի շատ է վազել:

- Ես չգիտեի, որ դու գնացել ես: Կարծեցի դուրս եկար, որ մի քիչ թարմ օդ շնչես...

Ներիր, Ալիզ... Ես քեզ սիրում եմ: Ես մի քիչ, ես մի քիչ...

Ես չեմ ցանկանում, որ նա արդարանա, չեմ ուզում, որ խեղճանա իմ առաջ: Ես

հեռանալիս հասկացա, որ նրան սիրում եմ: Դրա համար էլ չեմ ուզում, որ նա իմ

առաջ խեղճանա, արդարանա: Եվ շուրթերով փակում եմ նրա բերանը...

Երբ տուն ենք հասնում, միայն ասում եմ.

- Ինձ մի՛ խանդիր ու մի կասկածիր, ես վիրավորվում եմ դրանից: Վարդանն ինձ

համար փոքր եղբայր է միայն: Ես գիտեմ, որ ձեր երկրում տարիքը կարևոր չէ, բայց

մեր ժողովուրդն ուրիշ է, Օտտո: Ամեն հայ մյուսին բարեկամ է: Մենք քիչ ենք, դրա

համար էլ ամեն մի հայի համար ուրախանում ենք և տխրում ենք մեկս մյուսի տխրությամբ:

Վարդանն իր պատմությունն էր պատմում, շատ տխուր էր, ընդհանուր ծանոթի

էինք հիշել և դարձյալ լաց լինելու էր, մեր քաղաքն էինք հիշել, դրա համար էլ

լաց էինք լինում...

- Ներիր, Ալիզ, բայց ձեր ժողովրդին հասկանալը դժվար է,- հոգոց է հանում նա և

գիշերը քնում է երեխայի անխռով քնով:

Այդ ամառ անձևները լվացին երկնքի աչքերը: Երկնքի աչքերի աղբյուրակները

թաց ու թաց էին ամեն օր: Երկիրը չէր կարողանում տեղավորել այդքան խոնավու-

42

թյունը և անձրևը արցունքի պես գլորվում էր երկրի դեմքն ի վար: Անձրևը գալիս էր

մեկ օր, երկու օր, երեք օր… Թաց փողոցներ են, թաց մայթեր, թաց երազներ, որոնք

գիշերն ի լույս լաց են լինում մարդկանց մեղքերի համար: Լաց են լինում անհագ,

ագահորեն և այդ ագահությունը գալիս, փաթաթվում է մարդկանց հոգիներին: Ես

անձրևի համար ցավ չեմ ապրում: Այն միշտ էլ մաքրել, լվացել է երկրի դեմքը, անձրևը

աշխարհը միշտ էլ մի քիչ ավելի մաքուր է դարձրել, մի քիչ ավելի գեղեցիկ․․․

Բայց այս անձրևն ուրիշ էր: Գալիս էր անհագորեն, թափվում էր մոլեգնորեն: Ասես

Աստված բարկացել էր մեր կատաղի մոլությունների վրա, ասես Աստված զայրացել

էր մեր թևակոտոր, խենթ երազների համար և մաքրում ու մաքրում էր աշխարհը:

Գետերն ուռչում, գալարվում էին, ելնում ափերից ու լցվում բնակավայրերը:

Արդեն երեք օր է, որ Օտտոն տուն է գալիս հոգնած, կորացած:

- Վիճակը վատ է,- ասում է,- մարդկային զոհեր կան, հեղեղվել են ոչ միայն գյուղերը,

ցանքատարածությունները, այլև մի քանի քաղաքներ:

Ես ամեն օր պատուհանից տեսնում եմ բազում ու բազմագույն անձրևանոցներ:

Դրանք անձրևի տակ պսպղում են, բայց սիրտս չեն ուրախացնում, քանզի գիտեմ,

որ մոլեգնած ջուրը սպառնում է ամեն ինչին: Մի օր անց քաղաքի փողոցները լցվում

են ջրով: Օտտոն երկու գիշեր է տուն չի գալիս: Երրորդ օրը զանգահարում է.

- Ալիզ, ներիր, մահացու վտանգ է կախվել շատերի գլխին, մարդկանց ենք փըրկում:

Չգիտեմ, թե երբ տուն կգամ:

Ինչ-որ անտեսանելի ձեռք սեղմում է կուրծքս: Չգիտես ինչու մտածում եմ, որ

նրան այլևս չեմ տեսնելու:

- Օտտո, զգույշ եղիր,- ասում եմ լացակումած:

- Մի վախեցիր, կանցնի: Ամեն մի փորձանք ուշ թե շուտ անցնում է,- ասում է նա:

Զգում եմ, որ ժպտում է:

- Կարոտել եմ քեզ,- ասում եմ:

- Ես էլ,- դարձյալ ժպտում է,- հենց ջուրը հանդարտվի, վտանգն անցնի, կգամ:

Հետս հետաքրքիր բան է կատարվում, ասես մանկատանը զսպած ու չհեղած բոլոր

արցունքներս դուրս են հորդում հիմա, երբ կյանքս կարծես թե մի քիչ ապահով

է դարձել: Դնում եմ լսափողն ու սկսում եմ արտասվել:

Ջուրը չի ցածրանում, իսկ վտանգը քանի գնում, ավելանում է: Ես տեսնում եմ,

թե ինչպես քաղաքի փողոցներում ջուրը ծածկում է մեքենաները, և մարդիկ տեղաշարժվում

են նավակներով: Ինձ համար չէի վախենում: Ես չորրորդ հարկում եմ,

տանը ուտելիք կա, մտքիս մեջ Օտտոն է: Ես չգիտեի, որ նրան այսքան սիրում եմ:

Ամուսնանալուցս առաջ չէի կարծում, թե այսքան կկապվեմ նրա հետ, թե առանց

նրա ապրել չեմ կարողանա: Օրնիբուն նայում եմ լուսամուտից, նայում եմ և սպասում

նրա գալուն կամ զանգին: Իսկ նա չի գալիս, չի զանգահարում: Սիրտս դարձյալ

կծկվում է: Եթե նույնիսկ չի կարողանում զանգահարել, նշանակում է շատ է զբաղված

կամ տեղը շատ է նեղ: Գիշերը քնել չեմ կարողանում: Շորերով պառկում եմ

բազմոցին և ականջս ձայնի է սպասում: Հեռուստացույցը չեմ անջատում՝ ցույց են

տալիս, թե ինչ է կատարվում Գերմանիայի գետափնյա բնակավայրերում: Գնալով

43

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

ավելանում է զոհերի թիվը: Նայում եմ հեռուստացույցի էկրանին ու մտքիս մեջ

Օտտոն է: Գիտեմ, ճարպիկ է, մարզված մարմին ունի, բայց սիրտս չի հանգստանում

և անընդհատ ճմլվում է

Երևի մի քանի րոպե աչքս կպնում է, և երազ եմ տեսնում: Իբրև թե Կեչառիսի

վանքի մոտի մատուռում եմ: Մատուռի ներսում զով է, չնայած, որ արևը դրսում

կայծ ու կրակ է թափում: Եկեղեցու ու մատուռի բակում հազարամյա շիրմաքարեր

կան: Նրանք նույնպես շիկացել են ամռան բարկ արևից: Մոտենում եմ նրանցից մեկին

ու տեսնում վրան պառկած Օտտոյին:

- Ինչու՞ ես այստեղ պառկել,- զարմացած հարցնում եմ:

- Այստեղ լավ է,- ժպտում է,- այստեղ հանգիստ է ու տաք:

Իբր թե ռուսերեն է խոսում: Ինչու՞ է գերմանացի Օտտոն Հայաստանի Կեչառիսի

վանքի տապանաքարի վրա պառկել ու ռուսերեն խոսում, չեմ հասկանում:

- Վեր կաց,- ասում եմ,- վեր կաց, տուն գնանք:

- Չէ՛,- համառում է նա,- իմ տունն այստեղ է:

- Դու գերմանացի ես, քո տունը Գերմանիայում է:

- Չէ, դու չգիտես: Հորս գերության ժամանակներից ի վեր իմ տունն այստեղ է:

Դրսում շոգ-շոգ է, մատուռի ներսում զով է, հաճելի: Ուզում եմ ծնկի իջնել ու

աղոթք անել, բայց չեմ կարողանում: Ինչ-որ ձայն, որի տիրոջը չեմ տեսնում, ինձ

ասում է, որ իմ աղոթքն այլևս ամուսնուս օգնել չի կարող:

- Դուք` մարդիկդ, միշտ ուշացած եք աղոթում,- հանդիմանում է,- աղոթում եք,

երբ փորձանքի մեջ եք լինում, իսկ մնացած ժամանակ անհոգ ու անսիրտ եք, ինքնասեր

ու ձեզնից բացի ուրիշ ոչինչ չնկատող:

Ես վեր եմ թռչում: Սիրտս զարկում է արագ, քրտինք է հոսում վրայիցս: Առաջին

բանը, որ անում եմ, լուսամուտին մոտենալն է՝ տեսնես անձրևը չի՞ դադարել: Անձրևը

մաղում է մանրահատիկ ու անդադրում, ասես Նոյի ժամանակներն են: Գալիս

ու գալիս է, թափվում ու թափվում: Մի՞թե Աստված դարձյալ ջրհեղեղ պիտի անի,

մի՞թե Բարձրյալը չի խղճում մարդկանց: Մենակությունից երբեք չեմ նեղվել, բայց

ահա հիմա անհանգիստ ու անկանգ պտտվում եմ բնակարանում: Մտքիս մեջ ամուսինս

է ու տարօրինակ երազս: Ի՞նչ է նշանակում այդ երազը: Օտտոն ինչու՞ էր

պառկել տապանաքարի վրա ու վեր չէր կենում: Ի՞նչ ձայն էր ասում, որ իմ աղոթքս

անօգուտ է այլևս...

Ուխտ եմ անում, որ եթե ամեն ինչ բարեհաջող վերջանա ու գնամ Հայաստան՝

կհասնեմ Կեչառիս, կաղոթեմ այդ մատուռում, մատաղ կանեմ:

Չէ, ամեն ինչի մեղավորը ես եմ: Ե՛ս անհոգ գտնվեցի, տրվեցի ուրախության:

Ախր հայի ուրախությունն էլ զգուշավոր պիտի լինի: Այն, ինչ եկել է գեներով, չի

կարելի ջնջել: Նայիր հայի ուրախությանը և գերմանացու, ռուսի ուրախությունը

տես: Դրանք խիստ տարբեր են: Երբ մայրս մի քիչ շատ էր ծիծաղում, անպայման

զգուշանում էր.

- Շատ ծիծաղեցի, չլինի՞ փորձանք գա:

Երբ Պուպուշ պապան ուշանում էր, մայրս իրար էր խառնվում, գլուխը կորցնում:

44

Ինքն իրեն մեղադրում էր, որ շատ է ծիծաղել: Իսկ հետո, երբ մայրս մահացավ, օր

չկար, որ հայրացուս գերեզմանոց չգնար, օր չկար, որ մոռանար նրան: Գնում էր ասես

ժամադրության, հանգնվում էր բծախնդրորեն: Դա շրջապատի աչքից չէր վրիպել,

չէր վրիպել նաև նրա քրոջ աչքից: Եկել էր մեր տուն ու կռվում էր եղբոր հետ.

- Վախենում ես քարի տակից ելնի, գնա՞: Ոչ մի տեղ էլ չի գնա: Ո՞վ է տեսել` մարդ

ամեն օր գերեզմանոց գնա… Լավ նշան չէ:

Նրա խոսքերից Պուպուշ պապան վիրավորվել էր, նույնիսկ լաց եղավ.

- Իմ սիրտն այդպես է ուզում,- ասաց, բայց այլևս այդքան հաճախ չէր գնում

գերեզմանոց:

Չէ, հայի ուրախությունը զգուշավոր պիտի լինի: Ես շատ ուրախացա իմ ուրախության

վրա, դրա համար էլ տագնապը եկել, խեղդում է: Չգիտեմ` հայն իրոք որևէ կապ

ունի՞ այս պարագայում, թե՞ ոչ, բայց հիմա ամեն բանի համար ինձ եմ մեղադրում:

Ախր ո՞վ է ասել, որ ինձ նման որբն իրավունք ունի անհոգ ու բախտավոր լինելու․․․

Կեսգիշերն անց է: Քունս չի տանում: Բացում եմ սառնարանը, հանում եմ գինու

շիշը: Կյանքում հարբած չկամ: Եղել է, որ խմել եմ մեկ-երկու բաժակ, սեղանակիցներից

ետ չմանալու համար մի քանի կում արել ու վերջ: Հիմա թվում է, որ եթե խմեմ, այս

տագնապը կանցնի: Գինին հայկական է, վրան գրած է «Նռան գինի»: Օտտոն տեսել

էր վաճառասրահում, երեք թե չորս շիշ գնել, բերել էր.

- Ալիզ, հայկական է,- կապույտ ժպտում էին աչքերը:

Խմում եմ անհագորեն, խմում եմ ամեն ինչ մոռանալու համար: Բժիշկն ինձ խըստիվ

արգելել է խմել, բայց բժշկին որ լսեմ, հիմա կխենթանամ: Խմում եմ դարձյալ

մի լիքը բաժակ ու աչքերիս առաջ մշուշվում է: Գինու շիշը հանգիստ սպասում է

սեղանին: Նրա գործը սպասելն է, հանգիստ, անմռունչ սպասելը: Ով կդարտարկի

պարունակությունը, իր համար միևնույն է, ինքը սպասողն է: Գիտի` որքան սպասի,

այնքան ազնվանալու է: Գիտի` որքան մնա, այնքան ավելի թնդանալու է։ Դրա համար

էլ լի է համբերությամբ: Սկզբում գինին՝ երբ դեռ նոր է լցված լինում շշի մեջ,

փորձում է դուրս ժայթքել, իր խելառ ուրախությամբ պարուրել մարդուն, իսկ հետո,

օրը օրին, տարին տարվան՝ սպասում է: Սպասում է, որպեսզի մարդը հասնի գինի

խմելու աստիճանին: Հո պատահական չէ՞, որ գինի խմելը ամեն մեկինը չի: Գինին պիտի

խմես այնպես, որ ինքը չզգա և դու չզգաս: Իրար պիտի տրվեք սիրահարների նման:

Ես գինի խմել չգիտեմ: Նայում եմ շշին ու մտածում. «Գինու շիշը մա՞րդ է, թե՞

հող… Գուցե արյու՞ն է»… Ես գինի խմել չգիտեմ: Գինին պետք է խմել կում-կում:

Ոմանք խմելուց առաջ այն տաքացնում են, մյուսները հոտ են քաշում… Ես խմում

եմ զգացողությունս բթացնելու համար:

Իսկ անձրևը մաղում ու մաղում է: Ես սիրում եմ ամռան անձրևը, բայց սա այն

խենթ, այն անհոգ անձրևը չէ, սա կործանիչ է, սա անձրևին հակառակ ինչ-որ բան

է անձրևի տեսքով: Երբ անձրևը շատ է անձրևում, դառնում է խոնավ ու թաց մգլանք:

Նեխում է ամեն ինչ: Նվում, բորբոսապատ է դառնում նաև մարմինը մարդու՝ չգիտեմ,

այսպիսի անձրևի ժամանակ մարդու հոգին ի՞նչ է դառնում, բայց նռան գինին

մի քիչ բթացնում է տագնապս: Հարբած, բթացած ուղեղս հուշում է, որ Աստծո

45

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

անվախճանությունը նռան մեջ է: Ով դա չգիտի, ուրեմն բան չի հասկանում այս աշխարհի

կարգ ու վարքից: Չի հասկանում, թե այդ ինչպես է եղել, որ քեզ սերն այցելել

է երեսուն ու մի քանի տարեկան հասակում, այցելել է այնքան անսպասելի ու աննըկատ,

որ չես իմացել, թե ինչպես ես քեզ մոռանալու աստիճան սուզվել նրա մեջ:

Եվ այդ սերը եկել է գերմանացի մի ոստիկանի կերպարանքով, որի մասին իմացածդ

այն է, որ ինքն էլ քեզ է սիրում: Որ նախքան ամուսնությունը խոստացել է քեզ ծանոթացնել

իր մոր հետ, բայց հետո ո՛չ ինքն է հիշել այդ մասին, ո՛չ էլ դու ես հիշեցրել:

Մեկը, որ քեզ համար ամեն ինչ է եղել մի տարի ու մի քանի ամիս, որ հասկացել է քո

նռան հատիկ լինելը:

Ինչպե՞ս եղավ: Հա, մի անգամ առավոտյան վեր կացա ու սեղանին նկար տեսա:

Ի՛նքն էր նկարել: Նուռ էր՝ կիսված, հատիկները կարմիր: Մի քիչ հյութ էր ծորացել

և հատիկները թափվել էին: Նկարը մակագրված էր «Ալիզ»: Ամրացրել եմ իմ աշխատասենյակի

պատին: Ամեն օր տեսնում եմ և համոզվում, որ նա շատ ճիշտ է ընկալել

իմ էությունը:

Նստել եմ, նայում եմ գինու դատարկ շշին և սպասում եմ, բայց թմրության միջից

գիտակցում եմ, որ նրան այլևս չեմ տեսնելու: Չէ, տեսածս երազը չէ մեղավորը, ես

գիտեմ, թե ինչ է արվեստագետի զգացողությունը: Իսկ այն ինձ պարուրել է, և սիրտս

սառչում է, ճմլվում, ճմլվում անընդհատ ու աշխարհում ոչ ոք չի կարող բացատրել,

թե ինչու է ճմլվում սիրող մարդու սիրտը:

Նստել եմ տան մեջ, գինի եմ խմում ու լաց եմ լինում: Կնոջ հիմար երևակայությո՞ւնն

է, թե՞ ինչը՝ ինձ ասում է, որ Օտտոյին այլևս չեմ տեսնելու: Վիշտն ուժեղ չէ,

խենթացնող չէ, պարզապես մի բարկ կսկիծ է, որ չի հանգստանում և ոչ մի վայրկյան:

Առավոտվա դեմ աչքս մի քիչ կպնում է: Քնում եմ հենց սեղանի մոտ, գլուխս ձեռքերիս

դրած: Հետո արթնանում եմ, կարգի եմ բերում ինձ, կարգի եմ բերում բնակարանը

և սպասում եմ: Ժամը տասի մոտերքը հնչում է դռան զանգը: Խենթի նման

նետվում եմ դեպի դուռը: Շեմին կանգնած է ոստիկանության ինչ-որ աստիճանավոր:

- Ֆրաու Հետմա՞ն,- հարցնում է պաշտոնական:

- Այո,- շշնջում եմ մի կերպ:

- Թույլ կտա՞ք առաջ գալ,- դարձյալ հարցնում է նա:

Ես ետ եմ քաշվում: Մտնում ենք հյուրասենյակ: Նա նստում է աթոռի ծայրին: Քիչ

է մնում ճչամ. «Դե ասա, էլ ի՞նչ ես երկարացնում»:

Նա ասես լսում է իմ ներքին ճիչն ու ասում է.

- Ձեր ամուսինը զոհվել է հանուն մարդկանց փրկության․․․

Ես այլևս ոչինչ չեմ լսում: Աչքերիս առաջ սևանում է, կամաց նստում եմ հատակին:

Չէ, չեմ ուշաթափվել, գիտակցությունս կարծես թե տեղն է, բայց դանդաղ նստում

եմ հատակին: Սպան էլի ինչ-որ բան է ասում, էլի ինչ-որ բան է բացատրում, ինձ

ջուր է տալիս, բայց ես նրա ասածից ոչինչ չեմ հասկանում: Ականջներս թշշում են,

բերանս չորացել է: Նայում եմ նրա շուրթերին ու չեմ հասկանում, թե էլի ինչ է ասում:

- Հիմա որտե՞ղ է,- մի կերպ հարցնում եմ նրան:

Բացատրում է դարձյալ, ինչ-որ բան է ասում, իսկ ես լսում ու չեմ լսում, հասկա-

46

նում ու չեմ հասկանում, կարծես գլխիցս մի վայրկյանի մեջ թռել, հեռացել են գերմաներեն

բոլոր բառերը: Հետո սպան տեղից բարձրանում է, ես էլ ճանապարհ եմ դնում

նրան: Գալիս եմ ետ, նստում բազմոցին: Չեմ լալիս, չեմ հառաչում, քարացել, մնացել

եմ: Սրտիս մեջ անարձագանք զնգոց է, նույնպիսի զրնգոց է գլխիս մեջ: Սառնարանից

հանում եմ գինու մյուս շիշը: Խմում եմ ագահորեն, խմում եմ միանգամից

ու արցունքներս թափվում են: Լալիս եմ ձայնս գլուխս գցած: Լալիս եմ իմ կորցրած

երջանկության համար, լալիս եմ խեղճ Օտտոյի ջահելության, նրա կտրված կյանքի

համար: Գիտեմ, որ մտածածս հիմարություն է, բայց գլխիցս հանել չեմ կարողանում,

որ Օտտոյի մահվան պատճառը ես եմ եղել: Մի ուրիշը կասեր` դու տանը նստած ի՞նչ

մեղավոր էիր, բայց ես գիտեմ, որ եթե նրան չհանդիպեի, կապրեր հարյուր տարի,

կապրեր գերմանացու իր մի քիչ սառը, մի քիչ հաշվարկված կյանքով ու ինքն իրեն

ջուրը չէր նետի մի աղջնակի փրկելու համար:

Տարիներ առաջ նրա ռազմագերի հայրը իմ փոքրիկ քաղաքում աշնան սառնաշունչ

ջուրն էր նետվել մի ուրիշ աղջկա փրկելու համար: Փրկել էր, և Աստված հաստատ

իր այդ բարության համար էր նրան հայրենիք վերադարձրել, չէր թողել, որ անանուն

գերեզման ունենար իմ փոքրիկ քաղաքի հողում...

Օտտոն նույն բանն էր արել՝ իր քաղաքում: Իրեն նետել էր ջուրը փոքրիկ աղջկան

փրկելու համար և փրկել էր: Ես չեմ զարմանում, որովհետև ճանաչում եմ նրան, գիտեմ,

թե որքան էր երազում երեխա ունենալ: Ավելի շատ աղջիկ, քան տղա: Հավատում

եմ, որ նա իրեն ջուրն է նետել հենց իր երազած դստերը փրկելու համար:

Այստեղ դագաղի երեսը բաց չեն թողնում, ծածկում են: Ես նայում եմ ծաղիկներով

ծածկված դագաղին ու թվում է, թե ուր-որ է գալու է նա: Մարդիկ մոտենում, ցավակցում

են ինձ, սեղմում են ձեռքս: Ես ինքնաբերանար շնորհակալություն եմ հայտնում,

բայց կտրված եմ երկրից: Տեսնում ու չեմ տեսնում, լսում ու չեմ լսում:

Եկել է նաև մայրը: Սև գլխաշորով, փոքրիկ, սպիտակ պառավ է: Նստել է գլուխը

վեր բռնած, ասես ոչ ոքի չի տեսնում: Իսկ ինձ նայում է վերևից: Ո՞վ գիտե՝ նրա մեջ

ի՞նչ մտքեր են խմորվում: Ես լալիս եմ, լալիս եմ անդադար, աչքերս թաշկինակի մեջ

թաքցրած ու զարմանում եմ` ինձ որտեղի՞ց այսքան արտասուք:

- Հերիք է, կուրացար,- լսում եմ կողքից: Առաջին պահ գլխի չեմ ընկնում, որ հետս

հայերեն են խոսում, բայց բարձրացնում եմ գլուխս ու տեսնում եմ Կարինեին: Որտեղի՞ց

է իմացել, ու՞մ հետ է եկել: Մի քիչ ուշ մոտենում են նաև Աբոն ու Վարդանը:

Թաղման ժամանակ Կարինեն բռնում է թևս:

Ես ամբողջ ժամանակ մտածում եմ, թե որտեղի՞ց են իմացել, հետո եմ իմանում,

որ հեռուստացույցի գրեթե բոլոր ալիքները խոսել են այդ մասին, պատմել Օտտո

Հետմանի ցուցաբերած խիզախության մասին: Վարդանը ճանաչել է և մյուսներին

բերել է մեր տուն, այնտեղից էլ իմացել են, թե որ եկեղեցում պիտի լինի հոգեհանգիստը:

Օտտոյի մայրը` ֆրաու Մարթան, թաղումից հետո թողնում, գնում է առանց ինձ

հետ մի բառ փոխանակելու: Ես էլ մեր օրենքով հոգու հաց եմ տալիս: Հավաքվում

են մերոնք, մխիթարում: Հետո էլ յոթնօրեք ու քառասունք եմ անում, ու էլի գալիս են:

47

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

- Դե լավ, էդքան դարդ մի անի, գերմանացի էր, էլի,- իր արևին մխիթարում է Աբոն:

Ես վիրավորվում եմ, լաց եմ լինում ու նրան հասկացնում եմ, որ ես Օտտոյին սիրում

էի, որ նա իմ կյանքում միակ մարդն է եղել, որի կողքին անհոգ եմ ապրել, միակ

մարդն է եղել, որի գոյությունը ինձ թույլ է տվել աշխարհից չվախենալ: Չգիտեմ՝

հասկանո՞ւմ է, թե՞ ոչ:

Օտտոյի մահից հետո և՛ բնակարանն է ինձ մնացել և՛ հուշանվերների փոքրիկ

խանութը: Խանութի մասին ես ոչինչ չգիտեի: Եկավ նոտարը, թղթեր հանեց և իմացա,

որ նա մահվանից մի քանի շաբաթ առաջ է առել հուշանվերների այդ խանութը:

Նրան լավ եմ ճանաչում, առել է ինձ համար, առել է, որ իմ գործերը վաճառի...

․․․ Պուպուշ պապան ասում էր, թե վշտի դեմ ամենաուժեղ դեղը աշխատանքն է:

Գլխովին թաղվիր աշխատանքի մեջ, որպեսզի մոռանաս: Եվ ես թաղվեցի:

Ձեռքս եմ առնում խանութի կառավարումը, սկսում եմ ուսումնասիրել օրենքները`

որքան հարկ պիտի վճարես, ինչ ու որ դեպքերում՝ որքան տուգանք: Խանութի

գործերին զուգահեռ շարունակում եմ ստեղծագործել: Աշխատում եմ հափշտակվածի

նման: Իմ այդ կտավը կոչվում է «Անձրև»: Մթամած երկինք է, անձրևը մաղում

է: Ամեն ինչից երևում է, որ այն հիվանդագին, սխալ անձրև է, որ ոչ թե սրբում, տանում

է մարդու վիշտը, այլ մարդուն ցավ է պատճառում, իսկ բնությանը` բորբոս:

Մութ-մառապատ երկնքի ֆոնի վրա Օտտոյի դիմանկարն է: Ավելի ճիշտ`երկինքը

նրա դեմքով: Մի քիչ ուշադիր նայես` կտեսնես, որ նա ամեն տեղ է` ծառերի, խոտերի,

անձրևի յուրաքանչյուր կաթիլի մեջ:

Նկարում եմ տենդորեն, նկարում եմ գրեթե առանց հանգստանալու: Մեջքս ցավում

է, ձեռքերս հոգնում են, բայց շարունակում եմ: Երկու ամսում ավարտում եմ մի

շարք, որի ընդհանուր խորագիրը դարձյալ «Անձրև» է: Հենց այդ տարի էլ բացում եմ

իմ առաջին ցուցահանդեսը:

Ասեմ՝ այն մարդաշատ էր, ճիշտ չի լինի: Ցուցահանդես բացողը սովորաբար

հեռուստատեսությունից ու թերթերից մարդ պիտի կանչի: Իսկ ես ոչ մեկին հատուկ

չէի հրավիրել, մանավանդ, որ ծանոթներիս շրջանակն այդքան լայն չէ: Զարմացա,

երբ տեսա, որ ներկա է նաև Ֆրաու Մարթան: Մոտեցա նրան:

- Ներեցեք,- ասացի,- ես ինքս ներկայանամ Ձեզ: Օտտոն էր ուզում ներկայացնել, բայց…

Չի խոսում, բռնում է ձեռքս, տանում «Ջրահեղձը» կտավի մոտ: Կանգնում ենք

անխոս: Արցունքները թափվում են աչքերից ու չի ցանկանում թաքցնել դրանք: Ինչ

է մտածում, ինչ է զգում, հասկանում եմ սրտով: Նրա ազնվական հպարտությունը

թույլ չի տալիս, որ ես` մի օտար կին, տեսնեմ իր վիշտը, բայց նաև իրեն զսպել չի

կարողանում: Սեղմում է ձեռքս, նայում է նկարին ու շշնջում.

- Որքա՜ն լավ եք ճանաչել նրան:

Ես լռում եմ, ձեռքս տանում եմ դեպի նկարը և իջեցնում պատից.

- Սա Ձերն է:

- Ո՛չ, ո՜չ,- հրաժարվում է նա, հետո վախենալով, որ ճիշտ չեմ հասկանա իրեն,

բացատրում է,- ինձ մոտ ո՞վ պիտի տեսնի, իսկ այստեղ որքա՜ն շատ այցելուներ կան...

Հրաժեշտից առաջ ինձ հրավիրում է իր տուն:

48

Մենակ է ապրում ֆրաու Մարթան: Մենակ՝ հսկայական տան մեջ: Ամեն ինչ կա,

բայց մարդկային կարեկցություն չկա, և այդ մենակությունը նրա համար դառնում

է ցավ, ասես պատերը փլվում են գլխին, ասես երկինքը շուռ է գալիս, ու ինքը օրծերության

մնացել է անձրևի տակ: Մենք մտերմանում ենք: Ոչ միայն հանուն Օտտոյի

հիշատակի, այլ նաև շնորհիվ այն շքեղ հոգու, որ ունի գերմանացի այս կինը:

Ափսոսում եմ, որ Օտտոն մեզ իր կենդանության օրոք չի ծանոթացրել, բայց եղածը

եղած է, և գուցե թե այսպես ավելի ճիշտ է: Նրան հրավիրում եմ միասին, իմ բնակարանում

ապրել, բայց նա հրաժարվում է:

- Նա՛յն, նա՜յն,- ասում է,- ես քեզ նեղություն կպատճառեմ:

Որքան բացատրում եմ, որքան փորձում եմ հակառակը ապացուցել, չի համոզվում:

- Ամեն մարդ ի՛ր կյանքն ունի,- ասում է,- Դու երիտասրդ կին ես, կարող է ընկեր

ունենաս...

Համոզում եմ, որ Օտտոյից հետո չեմ ցանկանում որևէ մեկին ունենալ, որ ուրախ

կլինեմ նրան միշտ կողքիս տեսնել, սակայն բան դուրս չի գալիս: Եվրոպան մնում

է Եվրոպա, իսկ գերմանուհին, որքան էլ որ Օտտոյի մայրը լինի, գերմանուհի է, իր

սովորույթներից ու կենցաղից չի ցանկանում հրաժարվել ոչ մի գնով:

Հենց առաջին ցուցահանդեսից մի քանի նկար վաճառեցի ու մի քանի ձեռագործ:

Այդքան գումար ես իմ կյանքում տեսած չկայի: Մի պահ շփոթվել էի, զարմացել:

Ի՞նչ պիտի անեմ այդքան փողը: Բայց հետո հասկացա․ եթե Աստված մեկին փող

է տալիս, նաև այն օգտահործելու ձևն է սովորեցնում: Ես ավելի ուշ հասկացա, որ

ավելի դժվար է փող աշխատելը, քան ծախսելը: Բացի այդ, փողն ու՞մ տաս, որ չվերցնի:

Մարդուն փող տալը հեշտ է, նրանից փող վերցնելն է դժվար: Իսկ այն ժամանակ

մտածեցի և հնարը գտա: Գնացի հավաքակայան՝ մերոնց մոտ: Ամեն մեկին մի կլորիկ

գումար առաջարկեցի, եթե Հայաստան վերադառնան:

- Ընչի՞,-զարմանում է Աբոն,- գումարը տուր, ղրկենք էրեխանցը, իսկ մենք

մնանք, աշխատինք:

- Չէ,- ասում եմ,- գումարը տամ, գնացեք Հայաստան, այնտեղ աշխատեք, նաև

մարդկանց համար աշխատանք ստեղծեք:

Աբոն թերահավատությամբ նայում է վրաս: Հազիվ է զսպում ծիծաղը. ես չե՞մ

հասկանում, թե՞ իրոք այդքան միամիտ եմ: Նայում, խնդմնդում է, հետո էլ, թե.

- Ժամանակ տուր, մտածենք:

Նրանք սկսում են մտածել, իսկ ես զարմանում եմ: Եթե նախքան այդ առաջարկս

ասեի՝ գնացեք Հայաստան, կասեին՝ աշխատանք չկա, դրամ չկա, գնանք Հայաստան՝

ի՞նչ անենք: Հիմա ասում եմ՝ գնացեք, գործ սկսեք, ոտները կախ են գցում:

- Ե՛ս կգնամ,- ասում է Վարդանը, - բայց գումարը հիմա մի տուր, հիմա որ տաս, կամ

ձեռքիցս կառնեն, կամ կծախսեմ, ու չեմ խոստանում, թե այն կհասցնեմ Հայաստան:

- Դուք բոլորդ գնացեք, ես գումարը կուղարկեմ,- հավաստիացնում եմ նրանց։

Աբոն չի համաձայնվում, Կարինեն կասկածանքով նայում է երեսիս, Վարդանը ոգեվորված

է, բայց էլի երկմտում է՝ բա որ խաբե՞մ:

Ես հիասթափված եմ, զայրացած եմ նաև: Բա չզայրանա՞մ․ փող եմ առաջարկում՝

49

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

ի՛մ աշխատած փողը, իսկ սրանք... Ես եմ մեղավորը: Արվեստագետի իմ վարդագույն

երազանքները բերեցի, փորձեցի հագցնել մարդկանց: Նրանք մի՞թե պարտավոր են

ինձ հավատալու, մի՞թե քիչ են խաբվել, որ նորից հավատան: Հետո ի՞նչ, որ ես ծանոթ

մեկն եմ: Հիմա ո՞վ է ուրիշին հենց այնպես փող տալիս: Իմ հիասթափությունը

չափ չունի․ «Մենք՝ այստեղ հայտնված հայերս այնքան ենք կտրվել մեր հողից, մեր

երկրից, որ ոչ մի կերպ չենք ցանկանում վերադառնալ։ Մոռացել ենք հայի շինարար,

բաբախող ու տաք երակը, չնայած անընդհատ մեզ և ուրիշներին հիշեցնում ենք

մեր հայությունը»:

Որոշեցի այլևս փող չառաջարկել և դրամը դրեցի բանկ՝ հավաքված տոկոսը կուղարկեմ

Հայաստան վերադարձողին։ Լավ եկամուտ էր բերում նաև Օտտոյի խանութը:

Ես նրա համար նոր ցուցանակ էի պատվիրել. «Օտտո. գեղանկարչական

խանութ»: Արդեն մշտական հաճախորդներ ունեի, որոնք բարձր էին գնահատում

իմ կտավներն ու գոբելենները: Չմոռանամ ասել, որ Գերմանական պետությունն էլ

ինձ՝ որպես հայրենիքի համար զոհվածի այրու, ամեն ամիս նպաստ էր վճարում:

Մի անգամ սրահում տարիքով մարդ հայտնվեց, որ ցանկանում էր իր հավաքածուն

հարստացնել անհայտ նկարչի նոր գործերով: Նայեցի նրա ցույց տված լուսանկարին

ու հասկացա, որ անհայտ նկարիչը․․․ ես եմ: Նա այդ մասին չգիտեր և ինձ պատմում

էր, թե ինչպես երկու տարի առաջ ձեռք բերեց լուսանկարին պատկերված գործը:

Իմ «Արևածաղիկն» էր: Այն կտավը, որ Կուրտը տարել և փոխարենը մի քանի թելի

կոճ ու հելյուններ էր բերել:

Ներկայացրեցի գործերիցս երկուսը, բայց չասացի, որ իմն են: Նա երկուսն էլ գնեց:

Հետո խնդրեց, որ հանդիպում կազմակերպեմ հեղինակի հետ: Այլևս չկարողացա

զսպել ինձ, ժպտացի.

- Ես եմ հեղինակը:

Որոշ ժամանակ հետո հրավեր ստացա Բեռլինից՝ ժամանակակից արվեստագետների

հավաքին մասնակցելու:

Անցնում են օրեր, աշխատում եմ ինքնամոռաց, և ճանաչումն ու գնահատանքը

դառնում են սովորական: Սովորական են հրավերները, ցուցահանդեսներն են սովորական,

բայց հոգիս մնում է վիրավոր: Գուցե հենց դա է պատճառը, որ իմ արվեստը

սիրելի է դարձնում շատերին: Հիմա գիտեմ, որ արվեստագետը կամ սիրահարված

պիտի լինի, կամ՝ նեղված: Ցավն է, որ հնարավորություն է տալիս խոսելու

մարդկանց սրտերի հետ:

Թե ասեմ օրերս միապաղաղ են անցնում, ճիշտ չի լինի, սակայն սրտիս մեջ մըրմուռ

կա: Մրմուռ՝ իմ նախկին ամուսնու նկատմամբ: Տարօրինակ կին եմ, չէ՞: Թողել,

հեռացել եմ, նորից եմ ամուսնացել, բայց նրան չեմ մոռանում: Չեմ մոռանում, քանի

որ պարտք եմ մնացել: Չէ, կյանքով չեմ պարտք, այլ նրա թանկագին զարդերը տանելու

համար: Չնայած, եթե ճիշտն ասենք, այդ զարդերը նվեր էի ստացել, դրանք

իմն էին, բայց այնուամենայնիվ... իմ կարծիքով՝ գողություն էր: Թե ուրիշին էլ չըխոստովանեմ,

ինքս ինձ հո խոստովանում եմ, որ արածս գողություն է: Որոշեցի

50

նրան փող ուղարկել: Հիմա ես շատ փող ունեմ․․․ Զարմանալին գիտե՞ք ինչն է: Այն, որ

ես դեռևս չեմ սովորել փողը բանի տեղ չդնել: Դրա համար ժամանակ է հարկավոր:

Նեղվում եմ փողի շատությունից: Ճիշտ է, միլիոնատեր չեմ, բայց այնքան ունեմ, որ

կարող եմ նրան մի կլորիկ գումար ուղարկել: Մնում է հասկանամ, թե ինչպես: Նախ

չգիտեմ՝ ո՞ղջ է թե... Եթե նույնիսկ ապրում է, էլի չգիտեմ՝ կկարողանա՞ առանց մոր

տեր կանգնել ստացածին:

Իսկ այստեղ գտնվող հայերին չեմ ուզում շտապեցնել, համոզել: Ճիշտն ասած՝

մի քիչ էլ նեղացել եմ. ո՛չ հավաքակայան եմ գնում, ո՛չ էլ զանգում, հետաքրքրվում եմ:

Ապրում եմ իմ կյանքով, բայց սիրտս մշտապես ինքն իրեն պարտապան է համարում

աշխարհի առաջ: Տեսնես ինչու՞: Տեսնես ե՞րբ պիտի մի քիչ եսասեր դառնամ։

Վատ լուրը կայծակի պես է. նախ տեսնում ես ցոլքը, հետո, ժամանակ անց,

առնում ես որոտի ձայնը, ու թեև վախենալու պահն անցած է լինում՝ վախենում ես:

Ինքդ քեզ փորձում ես հավատացնել, որ վախենալու բան չկա, որ վախենալու պահն

արդեն անցել է, բայց մարմինդ, հոգիդ կուչ են գալիս:

Հավաքակայանում մեր տղաների հետ կատարվածն իմանում եմ մամուլից:

Փոքրիկ ու աննշան մի թերթում նկարագրված էր, թե ինչպես հավաքակայանում

եղած տարբեր ազգերի ներկայացուցիչ փախստականները հերոսաբար դիմադրել

են իրենց վրա հարձակվող գերմանական ազգայնամոլ երիտասարդներին․․․ Ի՞նչ

ասես՝ ապրում են կուշտ ու կուռ, կյանքում այլ հետաքրքրություն չունեն և վտանգ

են զգում, իմանալով, որ իրենց երկրում օտարազգի մարդիկ են բնավորվում: Քաղաքական

ինչ-ինչ շրջանակաների դրդմամբ նրանց երակների մեջ արթնանում է ազգայնամոլ

արյունը, և որոշում են ազգային հողը մաքրել օտար տարրերից:

Նրանց հարբած, գաղափարական հաշիշից ոգևորված խմբերը գիշերով շրջապատում

են հավաքակայանի տարածքը: Տագնապած մարդիկ դիմում են ոստիկանությանը:

Ոստիկանները գալիս են, բայց չեն խառնվում: Հասկանալի է՝ ով որ կազմակերպել

է այդ շարժումը, նաև ոստիկանական շրջանակների վրա ազդեցություն

ունի: Ոստիկանները չեն շտապում խառնվել, բայց չէ՞ որ իրենց երկիրը ժողովրդավարական

է, իսկ ժողովրդավարությունն իրավունք չի տալիս անպաշտպան թողնել

պաշտպանության կարիք ունեցողներին․ իբր փորձում են երիտասարդներին հանգստացնել,

իբր տաքգլուխ, կյանքի բարին ու չարը դեռևս չճանաչած կանաչ ծիլերեն՝ մի քիչ

չարաճճիություն կանեն, հետո կհանգստանան ու կհեռանան: Մի երկու կոտրված

ապակին ի՞նչ է, որ գերմանական պետությունը չների իր ապագան կերտողներին:

- Դուրս Գերմանիայից, Գերմանիան՝ գերմանացիներին համար է...,- և նման այլ

կարգախոսներից հարբած, նախ գոռգոռացել, հետո փորձել էին ձեռքն ընկած

փախստականների վրա իրենց բռունցքի ուժը փորձել: Սլովենացի մի աղջկա էին

ուզում բռնաբարել, հետո Աբոյի սև աչք-ունքը երրորդ կարգի մարդ լինելու բացահայտ

նշան էին համարել և գարեջրի շշով հասցրել էին գլխին:

Հավաքակայանի բնակիչները նոր «Հակաֆաշիստական խմբավորում» էին կազմել

և դիմադրում էին մինչև վերջ: Աղյուսի կտորտանքով, ձեռքներն ընկած ամեն ինչով

51

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

հալածել էին հարձակվողներին: Այդ ժամանակ արդեն խառնվեց ոստիկանությունը:

Ճամբարականների սխալն այն էր, որ իրենք էլ էին մի երկուսի գլուխը ջարդել․․․

․․․ Մի քանի դատավարությունների մասնակցեցի և հասկացա, որ գերմանացին

գերմանացուն երբեք էլ չի դատի ինչ-որ փախստականի հարվածելու համար: Արտաքին

ձևը պահպանվում է. բա չե՞ք ասի՝ Գերմանիան ժողովրդավարական երկիր է։

Այդ բանը նաև մեր տղաներն էին հասկացել ու եթե սկզբում զայրացած էին, հիմա

արդեն հուսահատ էին ու մտահոգված՝ հետագա անելիքի շուրջ:

Վարդանը հաստատ որոշել էր Հայաստան վերադառնալ:

- Գիտեմ,- ասում էր,- հենց օդանավակայանից էլ ինձ բանակ կտանեն, բայց ավելի

լավ է հայի հետ Հայաստանը պաշտպանեմ, քան կատաղած գերմանացիներից՝ իմ

սեփական կաշին:

Հետո կարծես ինքն իրեն էր մխիթարում.

- Բանակ է, էլի, հո բանտ չի՞: Կծառայեմ երկու տարի, հետո ոտքս հանգիստ ու

վստահ կդնեմ Հայաստանի հողին: - Փորձող հայացքով նայում էր դեմքիս՝ ի՞նչ կասեմ:

Ես ժպտում էի, իբր չեմ հասկանում նրա ակնարկը: Ժամանակը ինձ էլ էր խորամանկ

դարձրել՝ սպասում էի մինչև ինքը հաստատ որոշի, մինչև հաստատ խնդրի,

մինչև հաստատ գիտակցի, որ իմ արածը ոչ թե իրեն ոչնչի համար հատուցվող

պարտք է, այլ լավություն...

Ուրիշ կերպ էր մտածում Աբոն.

- Այ քուր, Գերմանիայի նման էրկրին սովորած մարդըմ Գյումրիում կապրե՞...

Նրա ընտանիքին Գյումրիում վերջերս բնակարան էին տվել: Ուրախացել, աշխարհով

մեկ էր եղել, բայց Հայաստան վերադառնալը մտքին չկար:

- Էրտամ, ի՞նչ էնեմ,- հոգոց է հանում տխուր,- ավելի լավ է՝ հնար գտնիմ, մե

կերպըմ յոլա էրտամ, մինչև անցնիմ Դանիա կամ Հոլանդիա: Ճամպա եմ իմացել,

«կանալ» եմ կպցրել: - Լռում է մի քիչ, հետո միանգամից ասում է մտքինը,- քեզի

պդի սեռական փոքրամասնության անդամ համարես...

Իմ դառն ու տխուր հայացքին ի պատասխան լպիրշանում է.

- Ըդպեսով խո սեռական փաքրամասնություն չդառա՞նք: Թե՞ կասկածես գը...

- Ես քո ունակություններին չեմ կասկածում, իմ կասկածանքն այլ բանի մասին

է:, պատասխանեցի։

- Ինչի՞:

- Դու հա՞յ ես, թե՞...

- Ես հայ եմ, եթե կուզես ճիշտը իմանալ՝ իսկական հայը ես եմ: Գիտե՞ս ինչի՞...

Ըսեմ: Աշխատածս փողը՝ մինչև վերջին կոպեկը, ղրգեմ գը Հայաստան: Ղրգեմ գը, օր

կաշառք տան ու մեզի հասանելիք բնակարանն ստանանք, օր էրէխեքս սորվին, օր

մորս հասանելիք թոշակը ճիշտ ու ժամանակին տան, էլի՞ թվեմ… Կուզեմ Հոլանդիա

էրտամ, քանի օր հոլանդացոնց մեջ հայի նկատմամբ ատելություն չկա: Կամ հըլը

լավ չեն ճանչցե մեզի, կամ լավ կյանքը բնական ատելությունը պակսեցուցել է

հոլանդացոնց մեջ...

52

Աբոն ծխախոտ է կպցնում, հետո մի կողմ է դնում պարտադրովի ցինիկությունը:

Նա այդպիսի ժամանակ միշտ Գյումրվա բարբառով է խոսում: Երևի այդպես՝ կատակի

տակ հեշտ է իսկական ասելիքը ծածկելը կամ այդպես ավելի հեշտ է արտահայտվելը:

Հիմնական ասելիքն ավարտելուց հետո ինձ է դիմում գրական հայերենով.

- Գիտեմ, որ իմ մասին լավ չես մտածում, Ալիս աղջիկ, բայց քեզ պիտի ասեմ,

որ սերդ սրտիս մեջ է: Կարող ես չհավատալ, կարող ես մերժել, կարող ես ծիծաղել,

բայց քեզ առաջին անգամ տեսնելուցս ի վեր ոչ մի անգամ չեմ մոռացել: Մտքիս մեջ

հազար անգամ խանդել եմ քո գերմանացուն, բայց չգիտեմ ինչ անեմ:

- Ոչինչ էլ մի արա, Աբո, ես քեզ չեմ սիրում: Դու այստեղ ինձ համար միայն եղբոր

պես ես, այն էլ՝ չար եղբոր: Որ լավ բան անել չի կարողանում իր քրոջ համար,

դրա համար էլ իր գոյությունը միշտ հիշեցնում է չարաճճիությամբ: Գնա քո ճանապարհով,

գնա՝ ուր աչքդ կտրում է, ու ինձ մի՛ հիշիր, քանի որ ես ուշ թե շուտ հայրենիք

եմ վերադառնալու:

Այս գիշեր նորից երազ տեսա: Երազի գույները, ձայները, բույրերը աներկրային

էին: Ամբողջ օրը մտածում էի և հիմա արդեն հաստատ գիտեմ, որ այդ գույները

մարդուն միայն սեփական հայրենիքում են գալիս, այն էլ միայն երբ հոգին մաքուր

է, իսկ սիրտը՝ աշխարհի ու մարդկանց առջև լիովին բաց:

Ես Վարդանին, Կարինեին, Աբոյին կօգնեմ, իհարկե, եթե Հայաստան գնան, բայց

երևի թե առաջին վերադարձողներից մեկը ինքս կլինեմ: Անշուշտ, այստեղ կթողնեմ և՛

արվեստանոցս, և՛ խանութս, որովհետև տունս Հայաստանում է։ Տուն եմ գալիս, որպեսզի

իմ աստանդական կյանքի մնացած մասն Արարատի աչքի տակ անցկացնեմ:

Տարածված ճշմարտություն է. հայ արվեստագետը օտար երկրում պիտի կայանա,

որ հայրենիքում նրան բանի տեղ դնեն, հայ մարդն օտար աշխարհում պիտի

իրեն դրսևորի, որ տուն վարադառնալուց հետը հաշվի նստեն: Ես հաջողել եմ,

ուրեմն, հիմա և՛ խելացի եմ, և՛ հարգանքի արժանի: Ես հիմա փող ունեմ: Ես հիմա

աշխարհում հայտնի արվեստագետ եմ՝ Լիզ Արմեն անունով: Լիզն Ալիսն է, Արմենը՝

իմ հայության խորհրդանիշը: Իսկ Լիզ Արմենը չի կարող ուրիշ հայրենիք ունենալ

Հայաստանից բացի: Եթե գիշերվա երազս չլիներ, երևի թե այդքան չշտապեի:

Հիմա որոշել եմ գործակալներիս միջոցով տուն գնել Հայաստանում: Ընտրելու եմ

նախալեռնային շրջանը, ուր և՛ դաշտի շոգը կա, և՛ լեռների զովը:

53

ԱՐՁԱԿ

ՍԻՐԱՆՈՒՅՇ ԳԱԼՍՏՅԱՆ

Կինոգետ, ԵԹԿՊԻ դասախոս

ԾՈՎԻ ՄԻ ԿԱԹԻԼ՝ ԽԼԱԹՑԻ

ԳԱՍՊԱՐԻ ՈՐԴԻ ՂԱԶԱՐԻ

ՀԱՄԱՐ

193... թվականի ՞ամսի ՞օրը Բաթումի նավահանգստում սովորական մի օր էր:

Բայց ոչ Գասպարի ու նրա մերձավորների համար: Նավերն այստեղ, ինչպես ամեն

մի նավահանգիստ-քաղաքում, գալիս էին ու գնում`բերելով ու տանելով ճակատագրեր:

Ճակատագրեր, որոնցով լցված էին նավախցերը, արկղերն ու ճամպրուկները:

Ճակատագրեր, որ պատկանում էին մարդկանց: Եվ փոխում էին մարդկանց:

Ճակատագրեր, որ ծով բազմություն էին և` կաթիլ ծովի մեջ: Ու միայն քահ-քահ

ծիծաղող ճայերն էին երկնքից տեսնում, թե ինչպես էին վերադարձող նավի տախտակամածին

կանգնած ճակատագրերը ձուլվում ափին իրենց սպասող բազմությանը

կամ` հակառակը, ինչպես էր հոծ բազմությունը երկճեղքվում, երբ նավն անջատվում

էր իրենից ու մեկնում հեռու անհայտություն: Ամեն մի նավ իր հերթին ճակատագիր

ուներ` ծնվելու, կառուցվելու իսկ օրվանից: Ու ոչ ոք չգիտեր, թե փոթորկուն կամ

խաղաղ ծովի նման նրա կյանքը որքան կտևի: Ամեն մի մեկնում կարող էր վերջինը

լինել, եթե անգամ առաջինն էր: Ու ինչպես նավը`իր մարդկանց միջոցով մի պահ ձուլ-

54

վում էր դիմավորող կամ հրաժեշտ տվող մյուս մարդկանց, այդպես էլ նավի ճակատագիրն

էր իր մեջ առնում կյանքը իրեն վստահած մարդկանց: «SOS… Փրկեցեք

մեր հոգիները»,- շշնջում կամ ահազանգում էր ուղարկվող ճիչ-ազդանշանը հարկ

եղած պահին: Բայց ինչո՞ւ միայն հոգիները… Հոգիներն այդ մարմին ունեին ու ճակատագիր:

Բաց ծովում ու ծովախորշերում դարանակալած վտանգների միջով անցնելուց

ու ափ ոտք դնելուց հետո, մայր հողը համբուրելուց և նավին շնորհակալ

խոնարհվելուց հետո անգամ իրական վտանգները ոմանց համար տակավին

առջևում էին: Մինչդեռ ոչ նավը գիտի իր ճակատագիրը, ոչ էլ`մարդը։ Նույնիսկ եթե

նա ծովը նետվողներից չէ, այլ շատ զգուշավոր...

Մարսելում ապրած ու աշխատած տարիներին խլաթցի Գասպարի ու բիթլիսեցի

Նազլուի որդի Ղազարը (որի աչքերը Վանա ծովի գույնն ունեին, որովհետև տեսել ու

հիշել էին այդ գույնը և պահ տվել հոգու խորքին, թեև հետո ճակատագրի բերումով

տեսել էին ուրիշ ծովեր) կոտորածից անհայրենիք փրկվելուց հետո Բաթումում թողնելով

ծնող ու գեղեցկուհի կին, երեք երեխա, ում տվել էր Փայլուն, Գեղամ և Անժել

անունները, ստիպված էր լինել զգուշավոր, ապրել զգուշավոր, նամակ գրել`դարձյալ

զգուշավոր: Աշխատանքից տուն (ի՜նչ տուն, վարձակալած սենյակ) վերադառնալիս

նախ ստուգում էր, թե մարսելցի տանտիրուհին արդյո՞ք չի թեթևացրել դեռևս Էրգրից

բերած ու իր հետ ամենուր ման եկած ընկուզենու փայտից զարդատուփի

պարունակությունը, և հետո միայն մտածում ստամոքսի դատարկությունը լցնելու

մասին: Մարսելցի տանտիրուհին էլ էր զգուշավոր`բավարարվել էր որոշ ընդմիջումներով

երեք ոսկի յուրացնելով: Նա չէր էլ կարող երևակայել անգամ, որ Ղազարը՝

ծնունդով մի երկրից, ուր չէր կարելի չլինել զգուշավոր և հնարամիտ, իր աշխատած

գումարը թաքցնում է մահճակալի ոտքերի մեջ:

Ընթրելուց հետո մտքերն ու ապրումները թղթին հանձնելու ժամանակն էր: Ամեն

օր նամակ էր գրում: Չուղարկվող նամակներ: Գրում էր, որ չխելագարվի: Կարոտից:

Մենակությունից: Առաջին ամիսներին ավելի հաճախ էր գրում: Հետո հոր մի ակնարկից

հետո, թե` «որդի՛, այդչափ պարա՞պ ես, գործ չունի՞ս, որ այդչափ կգրես...»,

կասկած էր ընկել մեջը, մինչև մի օր մի վանեցի հայի հանդիպեց, որն իրեն պատմեց,

թե սովետների երկրում լավ բաներ չեն կատարվում... Այդ օրվանից երեք ամիսը

մեկ բարև ու մի լուսանկար էր ուղարկում ընտանիքին և բողոքում բուրժուական

երկրից, ուր մարդկանց անխնա շահագործում են: Ամենահետաքրքիրը սակայն

չուղարկվող նամակներն էին, որ գուցե մի օր վեպ, ասք կարող էին դառնալ, ոդիսական

նամականի: Իսկ պարոն Ֆրոյդը և պարոն Յունգը պարզապես կցնցվեին,

եթե իմանային, որ իրենց հոգեվերլուծության, առհասարակ, իրենց գոյության մասին

գաղափար չունեցող, բայց թուրքերի մտքով (միայն թուրքերի՞) ու ձեռքով մարմին

առած սարսափից ու դեռ հետո էլ բոլշևիկների ձեռքից պրծած այս հայը գենետիկ

հնարամտություն ունի, որն իրեն հուշում է, թե ինչպես ազատվել հոգին տանջող

ցավերից: Ղազարը գրում էր ամեն օր: Գրում էր Էրգիր կոչված դրախտի մասին`

միտումնավոր կենդանացնելով մանկության անջնջելի պայծառ հուշերը, որովհետև

դրանք ջերմացնում էին և ապրեցնում, գրում էր Մարսելի ու նրա մարդկանց մասին,

55

ԱՐՁԱԿ ՍԻՐԱՆՈՒՅՇ ԳԱԼՍՏՅԱՆ

որովհետև վախենում էր, թե նույնիսկ երբ ոտք դնի տուն, հազիվ թե համարձակվի

պատմել այն, ինչ տեսել ու ապրել է բնավ ոչ հեքիաթային, սակայն սքանչելի քաղաքում,

այդուհանդերձ, սքանչելի: Նամակները կուտակվում էին, լցվում իրար գլխի,

մինչև մի օր եկավ դրանք այրելու ժամանակը: Այդ օրը Ղազարը սկսել էր դասավորել

հենց նոր գնած կաշվե անգլիական ճամպրուկները:

Արդեն մի ամիս է ինչ դուրս էր եկել աշխատանքից, թեև գործատուն խորհուրդ չէր

տվել վերադառնալ սովետների երկիր: Բայց Ղազարի այդ անմիտ թվացող որոշումը

մեղմացուցիչ հանգամանք ուներ. այնտեղ իր ընտանիքն էր: Քիչ-քիչ պակասում էր

մահճակալի մետաղե ոտքերում ապաստան գտած կարողությունը` վերածվելով

նվերների թանկագին մարդկանց համար: Մի քանի տարվա աշխատանքը դառնում

էր մի քանի տարվա հագուստ ու կոշիկ, սրբիչ ու սպիտակեղեն, «նուբար անելու»

ֆրանսիական շոկոլադ ու, վերջապես, անժամկետ խաղալիք, որ արժանի էին բոլշեվիկների

երկրում՝ փոխանցիկ դրոշի կամ պատգամի նման, երեխաների ձեռքից ձեռք

անցնելու` սերնդեսերունդ կրթելով նրանց միտքն ու ճաշակը, հակառակ այդ գռեհկամիտ

իշխանավորների, որ «բուրժուական» վտանգ էին տեսնում գեղեցիկ յուրաքանչյուր

բանի մեջ:

Ղազարն ամենաշատը (խաղալիքներից ու մանկական շորերից բացի) փայփայում

էր ադամանդե ականջօղերը, որ առկայծում էին իր Նոյեմի աչքերի փայլին նման՝

56

ճիշտ այն պահին, երբ ինքն այդ նրբագեղ օրիորդին արեց գուցե աշխարհում ամենատարօրինակ

հնչած առաջարկությունը. «Կյանք կմտնի՞ս ինձի հետ»: Այդ փայլի մեջ

ինքն իրեն զսպող մի խոհեմություն կար, որ տարբերակում է իսկական ադամանդը

կեղծից, քանզի արհեստականի մեջ կա անհիմն մի ինքնավստահություն, որ ավելորդ

շառավիղ է տալիս նրա փայլին` դարձնելով այն գիշատիչ ու մի տեսակ աչք

ծակող: «Կյանք կմտնի՞ս…»,- կրկնեց Ղազարը ու ինքն իր ձայնից շփոթված համբուրեց

ականջօղերը, դրեց փոքրիկ տուփի մեջ ու թաքցրեց ծոցագրպանում: Վերջ:

Նա պատրաստ էր լքելու ծովաբույր այդ քաղաքը իր նավահանգստով, ուր նավերը

հույսի խարիսխ էին գցում ամեն օր: Ինչ լավ է, որ գոնե այդ վերջին ամիսը նա

չաշխատեց, այլ վայելեց վերջապես այն կյանքը, որին հիրավի արժանի էր:

Նավախցում տեղավորվելուց հետո Ղազարին թվում էր, թե իր սրտի թրթռացող

զարկերն արագացնում են ժամանակը: Չէր հիշում, թե երբ էր վերջին անգամ այդպես

հանգիստ քնել։ Տեսավ, որ տուն է մտնում։ Տեսավ, թե ինչպես է մեկը մյուսի հետևից

բացում ճամպրուկները, ինչպես են երեխաներն ուրախությունից թռչկոտում... Անհամբեր

դուրս եկավ նավամատույց և իմացավ, որ քառասուն րոպեից կլինեն Բաթումի

նավահանգստում:

Իսկ այնտեղ՝ ափին այլ պատկեր էր: Թեև նավահանգստի համար սովորական

պատկեր, բայց ո՛չ՝ Ղազարի հոր՝ Գասպարի ու նրա մերձավորների: Մերձավորների,

որովհետև Գասպարի որդի Ղազարին դիմավորելու էին եկել ոչ միայն ընտանիքն ու

ազգականները, այլև ընկերներն ու հարևանները: Հսկայական այդ պատվիրակության

համար այդ օրը սովորականի պես չէր սկսվել: Եվ սովորականից վաղ էր սկըսվել:

Գասպարը մնում-մնում բեղերն էր ուղղում, կարծես թե ծովից փչող քամին

կծռմռեր այն անխախտ տեսքը, որ պիտի ունենան պատվավոր մարդու բեղերը:

Գասպարն անասելի հպարտ էր:

Նա՜վը, - ճռնչաց բազմությունը:

Անթիվ ճակատագրերով լի նավը բերում էր մարդկանց իրենց ճակատագրին ընդառաջ:

Եվ նրանց մեջ էր Ղազարը: Երբ նավը երկայնքով դիպավ նավահանգստի

մարդածածկ հրապարակին, բոլորը մի ամբողջ դարձան: Բոլորը նույն երկնքի տակ

նույն օդն էին շնչում: Մի քանի րոպե հետո միայն, երբ ոտքը ցամաքին դրած Ղազարին

ու էլի մի քանի հոգու շրջապատեցին չեկիստները (որոնց հայ գաղթականները

«դժոխքի առաքյալ» էին անվանում), թույլ չտալով նույնիսկ փարվել ու գրկախառնվել

հարազատներին, այդժամ պարզ դարձավ, որ նույն երկնքի տակ են, բայց նույն օդը

չեն շնչում: Իսկ քահ-քահ ծիծաղող ճայերի հեչ պետքը չէր:

Մի քանի օր շարունակվող հարցաքննությունն ավելի երկար տևեց, քան երկար ու

ձիգ տարիները, որ Ղազարն անց էր կացրել բոլորից հեռու: Անճառելի տառապանքին

ինչպե՞ս դիմացավ: Տեղացող հարվածները ջնջում էին ամեն ինչ՝ զգաց, որ եթե ոչինչ

չմնա, ապրելն իրոք անհնար կդառնա: Եվ գլխին ու մարմնին տեղացող հարվածների

ընթացքում հիշեց այն տագնապալի հանգիստ քունը`նավախցում անցկացրած վերջին

գիշերը, և աչքերը տեսան նորից այն երազը, ուր երեխաներն ուրախ թռչկոտում

էին, երբ մեկը մյուսի հետևից բացվում էին ճամպրուկները: Այդ երազն էր, որ փրկեց

57

ԱՐՁԱԿ ՍԻՐԱՆՈՒՅՇ ԳԱԼՍՏՅԱՆ

նրան իրական մղձավանջից: Ասես խոր քնի մեջ էր տեսնում, թե ինչպես են բռնագըրավում

տարիների իր աշխատանքը։ Խոր քնի մեջ են ծաղրում, կոչելով «ֆրանտ» և

«լորդ», և իրե՛ն չեն հարվածում… Այդ սատանաներն ասես ի զորու էին շրջանցելու

ամենազգուշավոր մարդու զգուշավորությունը, հեռվեհեռու կարդալու բոլոր չուղարկված,

անգամ չգրված նամակները:

Մի քանի օր անց նրան այնուամենայնիվ բաց թողեցին: Գուցե համոզվեցին, որ

իրոք խոստովանելու բան չունի:

Նավի ու նավահանգստի հոծ, միաձույլ ամբոխից գազանաբար անջատվելու

պահից շատ բան փոխվեց հատկապես հայ գաղթականների կյանքում ու մտքերում:

Եվ ոչ միայն հայ: Երկու օր անց սև կաշվե բաճկոնավորների մի ոհմակ եկավ

հույն հարևանուհու` Աֆրոդիտայի (նրան քնքշորեն, հայավարի Աֆրո էին կոչում)

հետևից, որովհետև նա Ղազարի հարազատների հետ միասին հեկեկացել էր` ասելով.

«Он как голубоглазый англичанин… Такой красавец! И одет был как лорд!»։ Այդքանն

էլ բավական էր հակասովետական տարր ճանաչվելու համար: Այդպիսի օրեր

էին ու տարիներ: Անտանելի ժամանակներ: Ու մարդիկ սարսափից լուռ էին մնում:

Իսկ երբ անցան այդ անծպտուն տարիները, միոտանի Ղազարը (փտախտ էր սկսվել

այն չարաբաստիկ հարցաքննությունից հետո, որն ավարտվել էր ոտքի անդամահատությամբ),

հենակներն առնելով թևերի տակ, իջնում էր բակ, իսկ երբեմն գնում,

հասնում էր ծովամերձ բուլվար, նստում ծառերի շվաքում տեղադրված նստարանին

ու ընտանիքի անդորրը չխաթարելու համար`իր պատմությունն անում «ճնճղներին»...

Շարունակ կարելի է կրկնել, որ մարդիկ սիրում են պատմել պատմություններ,

որոնց արդեն միայն իրենք են հավատում: Այս մեկն այն պատմություններից է, որ

պիտի պատմվեր, որովհետև եղելություն է... Իբրև մի կաթիլ` ծով պատմություններից,

որ դեռ պիտի պատմվեն։

58

ԼՈՐԻ ԱՆՁՐև՝ ՖՈՔՍԹՐՈԹ

ՀԱՄՈՅԻ ՀԱՄԱՐ

Եթե անձրև էր սկսվում, ապա կարող էր շարունակվել մինչև երկու շաբաթ նույնիսկ։

Գալիս էր ու գալիս... Կարծես երբեք չէր եկել։ Մարդիկ ռետինե երկար սապոգներով,

դույլերը գլխներին պահած` արագ-արագ, համարյա վազեվազ, գնում էին

այսուայնկողմ։ Ով` հացի խանութ, ով` շախմատ կամ նարդի խաղալու։ Ոմանք էլ

հավաքվում էին լոտոի կամ թղթախաղի շուրջ։ Այդ տեսակ եղանակին ուրիշ էլ ի՞նչ

կարող ես անել։ Կոշկակարներն ու մյուս վարպետները մի ժամանակ գնում, բացում

էին իրենց արհեստանոցներն ու սպասում, թե մուշտարի կգա։ Այնինչ, անցորդներն

անտարբեր ու շտապ-շտապ քայլերով շրջանցում էին նրանց դռները` թողնելով,

որ միայնակ վայելեն ռադիոյի ձայնը։ Հովանոց ունեցողներն էլ այսպիսի օրերին

նախընտրում էին դույլը, ասելով, թե` «զոնթիկը մեղք է, կփչանա, օղուլ…»։ Իրոք,

պատահել էր, որ անձրևի շիթերի ուժգնությանը չէին դիմացել հովանոցների ճաղերը։

Իսկ խաղի ընթացքում մատուցվող թեյի ու «ղայֆեի» գոլորշիների մեջ լուծվում

էին խեղդող հուշերն ու տագնապները։

Այնպես որ, երկարատև անձրևը շատերի սրտովն էր...

Բաթումը լի էր հայ գաղթականներով։ Ծովափնյա դուրեկան քաղաք էր, կանաչ`

եզերված ծովի ու երկնքի կապույտով։ Սակայն գաղթականները Բաթումում հանգըրվանել

գեթ մի հույսով` այստեղից մոտիկ էր թվում «Էրգիրը»։ Ապրում էին, սպասելով

այն օրվան, երբ կվերադառնան իրենց սպասող հայրենի տներն ու կվերսկսեն

անցած-գնացած, ձեռքներից խլված կյանքը։ Փոխարենը նրանցից շատերի ոսկորները

հանգրվան գտան Սիբիրում կամ առնվազն ճաշակեցին ու հիշապահեցին այդ

ահասարսուռ ցուրտը։ Երեխաները հաճախ էին ծիծաղում, տեսնելով անգամ ամռանը

տաք հագնվող այդ մարդկանց։ Բայց փոքրիկների անհոգ ծիծաղը բնավ չէր

զայրացնում, թեև մի քիչ նեղացնում էր նրանց, ում ոսկորների մեջ սողոսկել ու

մնացել էր ձյունաթույր Սիբիրը։

Համոն ողջ վերադարձածներից մեկն էր։ Երկու ոտքից կաղ էր, դրա համար

նրան Ֆոքսթրոթ Համո էին կոչում։ Ոչ ոք ստույգ չգիտեր, թե երբվանից էր կաղում

Համոն։ Ավելի ճիշտ, իմացողները` խոսքները մեկ արած լռում էին։ Այս ծերունու

կյանքի պատմությունը տաբու էր կարծես գաղթականների ավագ սերնդի համար։

Մյուսներին մնում էր զոռ տալ երևակայությանը։ Այդպիսով, բազմազգ փոքրիկ քաղաքում

զանազան պատմություններ էին հյուսվել Համոյի երկսայր կաղության շուրջ։

Վրացիներն իրենց հատուկ առոգանությամբ ասում էին. «Он такой артистичный,

мог бы стать хорошим танцором...»։ Ռուսները պնդում էին. «Да нет, он наверняка

59

ԱՐՁԱԿ ՍԻՐԱՆՈՒՅՇ ԳԱԼՍՏՅԱՆ

калека от рождения!»։ Հրեաները մտածում էին. «А чем он занимался до того, как

это случилось?»։ Հույները լուռ ուղեկցում էին Համոյին կարեկից հայացքով… Նրանցից

շատերի հետևից ժամանակին եկել էր «Черный ворон» կոչված մեքենան։ Այդպիսի

հարկադիր տևական ճամփորդություններից հետո մարդիկ լռակյաց են դառնում։

Եվ ոչ այն պատճառով, թե պատմելու բան չունեն։

Երբ հայ երեխաներն էին մեծահասակներից ուզում իմանալ, թե ինչ է պատահել

քեռի Համոյի հետ, և կամ հետո էլ` այդ երեխաների երեխաներն էին հետաքրքրվում

Համո պապիկի կաղության պատճառներով, ստանում էին խիստ պատասխան.

«Ձեներդ կտրե՛ք, էդի ձեր գործ չէ...»։ Եվ նրանց մնում էր ինքնուրույն պատասխաններ

գտնել։ Այդպես, ոմանք լսել էին, թե Համոյի ոտքերը թուրքերն էին նալել… Ուրիշներն

ասում էին, որ հիշողներ կան, թե Համոն կոտորածից հետո մի ոտքով էր կաղում,

իսկ երկրորդը վնասել էր աքսորում, ծառահատման ժամանակ։ «Չէ՛, չէ՛, Սիբիրում

նադզիռատելը ստիպել էր Համոյին բոբիկ կանգնել սառույցի վրա», - ուղղում էին

մյուսները։ Եվ այդպես էլ ոչ ոք հաստատ չգիտեր ու չէր կարողանում իմանալ Համոյի

իրական պատմությունը։

Իսկ անձրևոտ օրերը սովորական բան էին այս փոքրիկ քաղաքի համար։ Զուր

չէր, որ աշխարհագրության դասագրքում գրված էր. «Տարեկան տեղումներն այստեղ

հասնում են երկու հազար միլիմետրի»։ Սակայն տարվա մեջ մի շրջան կար,

երբ Համոյի ներկայությունը հատկապես էր շեշտվում աշխարհում։ Դա տեղի էր ունենում

լորի սեզոնին: Փոքրիկ այդ թռչնի որս անելու կարիք չկար Բաթումում։ Բանն

60

այն է, որ ուժեղ անձրևից լորը երկնքից ուղղակի թափվում էր ցած, ընկնում գետնին։

Մի կողմից` ուռուցիկ փողոցների փոս ընկած մայթեզրերով դեպի կոյուղու

անցքերն էին հոսում թափված անձրևի գետերը, մյուս կողմից` մարդիկ նույն այն

դույլերով, որոնցով անձրևից պաշտպանվելով քիչ առաջ ծածկել էին գլուխները,

փորձում էին գետնին թպրտացող լորերին բռնել... Պետք էր ընդամենը ճիշտ պահին

դույլը շուռ տալ ճիշտ տեղում։ Եվ այդ գործի իսկական վարպետը Ֆոքսթրոթ Համոն

էր։ Չնայած կաղությանը՝ նրա հետ ոչ ոք չէր կարող մրցել այդ հարցում։ Նա

ճոճվելով վազում և «օպլ յա~» ասելով բռնում էր հերթական թռչնակին։ Իսկ մարդիկ

ուրախանում էին, մանավանդ, երեխաները։ Դժվար տարիներ էին, ու նրանք հրճվանքով

կանխավայելում էին երկնքից թափված նրբահամ ուտեստի համը... Իսկ Ֆոքսթրոթ

Համոն հպարտ ու ինքնագոհ բաժանում էր «որսամիսը» հերթի շարված երեխաներին։

Անձրևն այս քաղաքում շատերի սրտով էր...

61

ԱՐՁԱԿ

ԿԱՐՕ ԱՐՄԵՆԵԱՆ

Լուսանկարը՝ Գալուստ Պապյանի

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԳԾԵՐ

Ծնածեմ 1936 ին՝ Սուրիոյ մայրաքաղաք՝ Դամասկոսի մէջ։

Նախնական և երկրորդական կրթութիւնս՝ Պէյրութի Համազգայինի Նշան Փալանճեան

Ճեմարանի յարկին տակ, որուն ընթացքը աւարտած եմ 1954-ին։ Մասնագիտութեամբ

տնտեսագէ՛տ՝ Պոսթընի Համալսարանէն և ֆինանսագէ՛տ՝ Փենսիլվանիոյ

Համալսարանի Ուորթընի Անուան Ֆինանսագիտութեան Հիմնարկէն՝ միջազգային

ֆինանսներու գծով (ԱՄՆ)։

Վարած եմ շարք մը պատասխանատու պաշտօններ Ուէսթինկհաուզ և Սիմընս

ընկերութիւններու համաշխարհային ֆինանսական կառոյցներուն մէջ։ Նաև՝ որպէս

Պետական Ֆինանսներու Տնօրէ՛ն վերոյիշեալ երկու ընկերութիւններու՝ Ուաշինկթընի

մէջ։ Ներկայիս՝ կոչուածեմ հանգստի։

Հանրային և կուսակցական աշխատանքներու գծով, պատասխանատւութիւններ

վերցուցած եմ շարք մը մարմիններու մէջ յատկապէս Հայ Դատի հետապնդման

ծրագիրներուն հետ առընչուող։ Եղած եմ Նախագահ՝ Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբին

և Armenian National Committee of America (ANCA)-ի։ Անդամ՝ Հայ Յեղափոխական

Դաշնակցութեան։ Մաս կազմած եմ կուսակցութեան շարք մը մարմիններուն,

մասնագիտական խորհուրդներուն և ՀՅԴ Բիւրոյին։

Գրել սկսած եմ իմ ճեմարանական տարիներուն գրական և լրագրական նախափորձերով։

1970-ին և 1977-ին լոյս տեսած են «Մարմին և Արիւն» խորագիրը կրող

բանաստեղծութեան երկու գրքերս։ Արձակ և չափածոյ էջերով աշխատակցած եմ

62

Պէյրութի «Ահեկան», «Սփիւռք», «Բագին» և «Ազդակ Գրական» և «Հորիզոն Գրական»

պարբերականներուն, ինչպէս նաև Նիւ Եորքի «Մենք»ին, Փարիզի «Յառաջ»ին, Երեվանի

«Նորք»ին և «Գրական Թերթ»ին։

Քաղաքական և հասարակական վերլուծումներով յօդուածներ ստորագրած եմ

ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»ին և ՀՅԴ շրջանային օրգաններուն և այլ թերթերու մէջ

(«Հայրենիք», «Ասպարէզ», «Հորիզոն», «Ազդակ», «Ազատ Օր», «Ալիք», «Յուսաբեր»,

«Արմենիա», «Ապառաժ», «Գանձասար»)։ Կը շարունակեմ աշխատակցիլ։

ՓԱՅՏԱԿԱՐԱՆՑԻՆ

Երբ աներ հայրս հողին յանձնեցինք, Կիլիկիայէն բերուած փափախը նորէն ձեռք

փոխեց։ Մէկ տարուան մէջ երկրորդ անգամն էր։ Սարսռալի բան մը սկսեր էր դառնալ

այլեւս այդ փափախը մեզի՝ նորերուս համար. եւ սակայն փափախին իսկական

տէրերը թէ՛ յամառ եւ թէ՛ զուարթամիտ մնացին եւ աւանդութիւնը երբեք

չ՚ընդհատուեցաւ։ Սկիզբը ութ հոգի էին։ Մէկ զէյթունցի. երեք սսեցիներ. մէկ հոգի

Հաճընէն ազատուած, իսկ աներ հայրս՝ Վահկայ Բերդէն. կար մարաշցի Նիկողոսը

եւ վերջապէս՝ Փայտակարանցի՛ն։

Աներ հօրս հողակոյտին մօտակայքը, հաստաբուն կաղնիի մը կռթնած, կեցեր

էր Փայտակարանցին եւ չէր խօսեր։ Ան հեռուէն միայն հետեւեցաւ թաղմանական

արարողութեան։ Երբ այլեւս բոլորս կը մեկնէինք, յանկարծ փղըձկեցաւ եւ վտիտ եւ

խորշոմած դէմքը թաղեց իր լայն թաշկինակին մէջ։ Թեւերը մտանք եւ զինք առաջնորդեցինք

դէպի Տէր Հօր ինքնաշարժը։ Յանկարծ ամէն մարդ զգաց, թէ հիներէն ուրիշ

մարդ չէր մնացեր այլեւս...մնացեր էր միայն Փայտակարանցին։ Մնացեր էր մինակ։

Նոյն իրիկունը, երբ յուզումը մեր ներսն էր դեռ եւ աներ հօրս թարմ կատակները

կը կրկնէինք իրարու ու հեռուէ հեռու կը խօսէինք իրեն հետ, աներձագս՝ Մկրտիչը

յանկարծ յիշեց փափախը.

- Իրա՜ւ ծօ...բացագանչեցինք հինգ կողմէ ու սկսանք պահարանները վար թափել

եւ փնտռել հին փափախը։

Ամբողջ շաբաթը անցաւ շփոթ։ Երկրորդ շաբաթն ալ հոս ու հոն վազվզեցինք

այլեւայլ կարգադրութիւններով։ Իրիկունները կը բոլորուէինք զոքանչ մօրս սեղանին

շուրջ։ Աներ հօրս մահը նոր կենդանութիւն տուեր էր մեր ընթրիքի սեղանին։

Մենք վերստին մօտեցեր էինք իրարու. երեխաները մեծ ոգեւորութեամբ խառնուեր

63

ԱՐՁԱԿ ԿԱՐՕ ԱՐՄԵՆԵԱՆ

էին իրարու. ասիկա Մեծ Տատիին տունն էր. այսինքն՝ իրենց թագաւորութիւ՛նը։ Իսկ

մեծերս անհասկնալիօրէն հաշտ ու համերաշխ էինք այլեւս։ Զոքանչ մայրս սուր

աչք ունէր եւ յաջորդ օրն իսկ նկատեց պատահածը.

- Լուսահոգի՜ն... ըսաւ. վրանիս նորէն շնորհք բերաւ։

Լեցուն հագագներով խնդացինք եւ կարծես սուգը չքացաւ մէկէն։ Մեր Մաման

գիտէր իր ընտանիքը։ Քառասունքին նախորդող օրերուն էր։ Իրիկուն մը, Տէր Հայրը

այցի եկաւ եւ իր մխիթարական ջերմ խօսքերէն ետք, երբ սուրճը խմեր էինք այլեւս,

մաքրեց կոկորդը երկու անգամ, հազաց եւ կանչել տուաւ տան բոլոր երեխաները...

Երեխաները տարբեր բնակչութիւն էին իրենց Մեծ Հօր տան մէջ։

Ասիկա «հայկական» հողն էր...հոսկէ ներս մտնողը յանկարծ կը թօթափէր ծընողական

լուծը։ Եւ ուրեմն դիւրին չեղաւ զիրենք հաւաքելը այդ իրիկուն, բայց երբ

վերջապէս հաւաքուեցան ու շարուեցան Տէր Հօր առջեւ, յանկարծ լռութիւն տիրեց.

բոլորս սպասեցինք Տէր Հօր յայտնի աղօթքին.

- Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ...

“Հայր Մեր”ին մրմունջները կը թափանցէին հիւրասենեակին բոլոր անկիւնները.

անոնք կ՚անցնէին մեր երակներէն ներս. այդ բառերը թաւ էին եւ անզիջելի. անոնց

հոգեմօտ գրաբարը կը քսուէր Տէր Հօր աստուածաշնչական պեխ ու մօրուքին եւ

անկրկնելի կը դարձնէր ամէն բան։ Իսկական հովիւ մըն էր պէյլանցի այս աւագերէցը։

Ան լաւ կը ճանչնար իր հօտը։ Գիտէր իր ծխականներէն իւրաքանչիւրին բնաւորութիւնը։

Գիտէր, թէ ո՞ր “լակոտ”ը “քաշած” էր իր ո՞ր պապին...Հիներուն հետ անցեր

էր արիւնի ճամբաներէն որպէս անոնց կրտսերը. մանկուց եղեր էր ատաղձագործի

աշկերտ. յետոյ Արտաւազդ Սրբազանին յորդորներով եւ ձերամբ՝ ձեռնադրուեր էր

քահանայ եւ այս քաղաքին մէջ ան արդէն պսակեր ու մկրտեր էր քանի մը սերունդ։

64

Այժմ մէկիկ-մէկիկ կը թաղէր այն ծերերը, որոնց յամառութեան շնորհիւ, տարիներ

առաջ, քաղաքին արեւմտակողմը՝ Պրիճ Պողոտային նայող ամայի բլուրի մը գագաթին

բարձրացաւ մեր նոր եկեղեցին։

Տէր Հայրը յիշեց հիմնարկէքի կիրակին եւ ծոցի գրպանէն հանեց այդ հին լուսանըկարը...

Տղաքը բոլորուեցան զոքանչ մօրս շուրջը եւ յետոյ ձեռքէ ձեռք անցաւ այդ

լուսանկարը։ Կիլիկեցիներու խումբն էր։ Կեցեր էին մէկ շարքի վրայ նորաշէն եկեղեցւոյ

շեմին առջեւ։ Բարձր ճակատներո՛վ եւ թեւերը ագուցուած իրարու։ Նստողը Տէր

Հայրն էր, իսկ խումբին մէջտեղը՝ Զէյթունցի Կարապետը. երիցագո՛յնը։ Փափախը

կրողն ալ ան էր նկարին մէջ։ Փափա՞խը։

- Ծօ, սա փափախը մէջտեղ չելաւ...ձայնեցինք քանի մը կողմէ։

Փափախը պէտք էր փոխանցուեր Փայտակարանցիին եւ Տէր Հայրը պատշաճ

անձն էր այդ գործողութեան համար։ Հոս էր, որ պարզուեցաւ գաղտնիքը, քանի որ

Տէր Հայրը նորէն հազաց, նորէն շտկեց պեխն ու մօրուքը.

- Նստեցէ՛ք, նստեցէ՛ք... ըսաւ։

Հիւանդանոց փոխադրուելէն շաբաթ մը առաջ, աներ հայրս, ինքն իր ձեռքով,

փափախը յանձներ էր Փայտակարանցիին։ Տէր Հայրն էր նկարագրողը.

- Խենթ մի ըլլար, այ մա՛րդ։ - Դուն ա՛ռ սա փափախը... - Չե՛մ առներ։

- Ա՛ռ, ա՛ռ... Ասկէ ետք դուն ես տէրը։

- Ատանկ բան չկայ. դուն դեռ երկաթի պէս մարդ ես, մեծ ախպա՛րս։

Վէճը տեղի ունեցեր էր Տէր Հօր գրասենեակին մէջ։ Ի վերջոյ ձայները նուաղեր

էին։ Վերջին խօսքը ըսեր էր աներ հայրս.

- Հայկա՛զ, աս խօսքը շատ չերկարենք. ես շատ ժամանակ չունիմ. սաքանը գիտցիր

որ ալ տէրը դուն ես։ Ես վերջացա՛յ։

Փափախը մնացեր էր Տէր Հօր սեղանին վրայ, իսկ աներ հայրս քալեր էր դուրս։

Փայտակարանը քաղաք մըն է, որուն ճշգրիտ տեղը ոչ ոք գիտէ այսօր։ Ան դեռ

կ՚ապրի մեր տեսողութենէն գաղտնի եւ կը պահէ իր ինքնութիւնը։ Փայտակարանը

աշխարհ մըն է, ուր վերջ կը գտնէ մեր երկիրը։ Հոն կը միանան Արաքս եւ Կուր գետերը

եւ անկէ անդին հայեր չեն ապրիր այլեւս։ Հոսկէ է, որ ներս կը մտնէ թշնամին։ Հոս է,

որ մենք պիտի պաշտպանենք մեր հողը։ Եթէ հոս չկրնանք պաշտպանել, թշնամին

մեզ պիտի քշէ մինչեւ Կարս, մինչեւ Կարին։ Մեզ մեր երկրէն դուրս պիտի հանէ։ Այն

ատեն գաղութներու հայը եկեղեցիներ պիտի շինէ եւ պիտի խմբուի անոնց շուրջ...

բայց յանուն ինչի՞...

Թէ ի՞նչ կը ջանար ըսել Փայտակարանցին այս պատումներով, երբեք ալ յստակ

չեղաւ մեզի՝ երիտասարդներու՛ս։

Երբեմն մեզմէ մէկնումէկը կը լրջանար եւ կը հակաճառէր.

- Ընկ. Հայկա՛զ, սա գրածդ հէքիաթ է, այ մա՛րդ, մեր վիճակը բացատրելու համար։

Սողոմոնեանն ալ աշակերտած էր Նիկոլ Աղբալեանին։ Հին ճեմարանական մըն էր

ան եւ դեռ կը պահէր մոլի ընթերցողի իր համբաւը։ Սողոմոնեանն ու Փայտակարանցին

վէճի կը բռնուէին այսպիսի հարցերու վրայ եւ մենք, կատակաբան ու առոյգ, կը

65

ԱՐՁԱԿ ԿԱՐՕ ԱՐՄԵՆԵԱՆ

շրջա պատէինք զիրենք հրահրելով բոցերը վէճին։ Երկուքն ալ ի վերջոյ օգնութեան պիտի

կանչէին Աղբալեանը, որուն խօսքը վիճելի չէր։ Սողոմոնեանը խնամքով կազմել տուած

էր «Բանասէրի Յուշագիրը»։ Անոր պրակներուն տողերը իմաստութեան անսպառ

աղբիւր էին իրեն համար։ Երբեմն իր ըսածը ապացուցանելու համար, կաշեկազմ

հատոր մը թեւին տակ, ներս կը մտնէր, երբ մենք հաւաքուած կ՚ըլլայինք կուսակցական

ժողովի։ Մէկ ամիս առաջ կիսատ մնացած վէճն էր, որ վերստին կեանք

կ՚առնէր երկուքին միջեւ, մինչեւ որ Կոմիտէի հերթապահը բացուած յայտարարէր

մեր ամսական նիստը։

Փայտակարանցին դպրոց տեսած չէր։ Ան իր հայերէնը սորվեցաւ գրեթէ բնազդաբար։

Գրականութեան իր ծանօթութիւնը օրինաւոր ոչինչ ունէր։ Ան ամբարուած

էր անիշխանական ագահութեամբ մը։ Ծաւալուն ու խայտաբղէտ վէպի մը բեկորներն

էին, որոնք կցուած էին իրարու ահաւոր մէկ հապճեպով։ Տարիներ առաջ,

Պէյրութի մէջ, Ուատի Ապու Ժեմիլ փողոցին վրայ գտնուող Ճեմարանի հին շէնքին

երկրորդ յարկը, Լեւոն Շանթ եւ Աղբալեան, ամէնօրեայ դպրոցին զուգահեռ, հաստատեր

էին գիշերային լսարան մը, որուն աշակերտները իրենք եղան. ինք եւ իր

բախտակիցնե՛րը։ Ցերեկը, կը չարչարուէին արհեստաւորի սեղաններուն առջեւ, իսկ

իրիկունը ականջ կտրած կը խմէին անվեղար Վարդապետին՝ Աղբալեանի հեզահոգի

բառերը գրեթէ ոչինչ հասկնալով անոնցմէ... Այսուհանդերձ անհասկնալին թափանցելու

իր ուրոյն եղանակն ունէր եւ Վարդապետը գիտէր անոր գաղտնիքը։ Տարին

չբոլորած՝ Փայտակարանցին արդէն սկսեր էր կապեր գտնել Եղիշէին եւ իր միջեւ։ Հայոց

հին մատենագրութիւնը կ՚ուրախացնէր զինք. հոն կը գտնէր իր լուսաբանութիւնը։

- Հէքիա՛թ է, Ընկ. Հայկա՛զ. մեր ամբողջ մատենագրութիւնը հէքիաթ է. դուք ասանկ

մարդիկ էք. ձեր ամբողջ սերունդը հէքիաթի զոհ է, կը բարկանար Սողոմոնեանը։

Փայտակարանցին անդրդուելի կը մնար ու միայն հեռուէ-հեռու կը ժպտէր.

- Եկուր ես քու գլուխդ աւելի խառնեմ սա մեր ժողովը չ՚ըսկսած, կը դառնար ան

Սողոմոնեանին։ Հա՛յկը... հիմա բա՛ց խօսինք. առասպե՞լ է , թէ իրականութիւն. ըսէ՛

նայիմ սա ձեր պաշտած Թոյնպիները ի՞նչ կ՚ըսեն։

- Թոյնպիները բա՛ն չեն ըսեր, Ընկ. Հայկա՛զ, բայց ես ըսեմ. շինծու բան է. ամէն

ազգ կը սիրէ իր պատմութիւնը խորհրդաւոր դարձնել։

- Ատոնք ձեր սորվածներն են, ընկերս. հապա ձեր մտածա՞ծը. ձեր զգացա՞ծը։

Դուք չէ՞ք ճանչնար ձեր նախահայրը։ Դուն ինչպէ՞ս կրնաս հաւատալ Սերոբ Աղբիւրին

եւ կասկածի ենթարկել Հայկին ըրածը։ Հարկա՜ւ... ատ քու պարոններդ վստահելի

աղբիւր կ՚ուզեն։ Ես գո՛հ եմ, ընկերս. ես իմ Աղբիւրս ունիմ. ես ուրիշ աղբիւրի պէտք

չունիմ, քանի որ ես գիտեմ, թէ ես ով եմ... Ես Առնոլտ-Մառնոլտ չեմ ճանչնար. գնա՛

իմ կողմէս բարեւ ըրէ։

Երկար ժամանակ, կը կարծէինք, թէ Փայտակարանը Կիլիկիոյ հին քաղաքներէն

մէկն էր. անու՛ն մը՝ որ անպայման թաղուած պէտք էր ըլլար աւերակներու տակ.

ան անպայման ունէր իր թրքական անունը այսօր. ունէր իր գոյութիւնը մեզմէ ու

աշխարհէն հեռու, Տաւրոսեան Լեռներու անհասանելի մէկ անկիւնը։

66

- Սա Փայտակարանին պոչը ձգեցէ՛ք, ըսաւ աներ հայրս այդ իրիկուն, երբ ընթրիքէն

ետք ինք եւ ես կը ճեմէինք մեր տան մօտակայքը։ Տղոց ալ ըսէ, շատ վրան

թող չիյնան...

Զարմացած նայեցայ դէմքին։ Դէմքին վրայ կար խօսքը չաւարտած մարդու

արտայայտութիւն։ Խօսքը շարունակել ուզող մարդու արտայայտութիւ՛ն մը՝ որ շատ

դանդաղ եւ կողմնակի կը բանայ իր ծրարը։

- Հայկազը դժբախտ տղայ է... Բոլորս ալ դժբախտութիւն տեսանք. բայց Հայկազին

պատմութիւնը ամենէն գէշն է։ Հայկազը չի գիտեր, թէ ինք ո՞վ է... Չի գիտեր, թէ

ու՞ր ծնած է. միայն կը յիշէ որբանոցը։

Շշմած կը նայիմ իրեն եւ իր դէմքին լրջութիւնը լռութեան կը դատապարտէ զիս։

Աներ հայրս երբեք այսպէս չէ խօսած ինծի։ Կը յառաջանանք մայթն ի վեր։ Իր քայլերը

դանդաղ են. իր խօսքերը՝ ժլա՛տ. ան ինծի չի նայիր. կը խօսի նայելով դիմացը եւ իր

մտքերը պահելով պաղ ու անանձնական։ Դէպքերուն դաժան բեռը վաղուց նստած

է մէջը։ Անոնք օտար չեն իրեն. անոնք այլեւս դաժան չեն. ապրուած ու անցեալ դարձած

են. անոնք այլեւս իր չարքաշ մկանին շերտերն են։

- Հապա Փայտակարա՞նը... հարց կու տամ ապշանքով։ Հապա Փայտակարանցի

ստորագրութեամբ իր թղթակցութիւննե՞րը «Հայրենիք»ին մէջ...

- Ի՜նչ Փայտակարան, կ՚ըսէ. անոնք բոլորը իր հնարած բաներն են. ատանկ տեղ

չկայ մեր երկիրը, կ՚ըսէ. իր խելքէ՛ն հանած է։ Լա՛ւ ալ պատմող է. եթէ ուսում տեսած

ըլլար, բարձր տեղ կը հասնէր։

67

ԱՐՁԱԿ ԿԱՐՕ ԱՐՄԵՆԵԱՆ

Տարիներ ետք, ես յիշեցի Փայտակարանցիին խօսքերը, երբ ան մեկնած էր այս

աշխարհէն։ Անի Հիւրանոցը տաքուկ անկիւն մը ունի, որ ձմրան ցուրտին իր մտերիմ

պատերուն տակ կը հաւաքէ Երեւանի կրակուբոց տղաքը։ Դուրսը մեր հին երկրին

սառնամանիքն է, իսկ ներսը՝ տաք Ուրարտու՛ն։

- Սուրճի լիքէօ՛ր ունենք, ընկեր ջան, կ՚ըսէ մատուցողը, որ ընտանի վանկերով

լայնսիրտ աղջիկ մըն է։

Սպառած են քոնեաքին բոլոր շիշերը. սպառած են շամփանիան եւ գինին. ձմրան

գիշերը կ՚երկարի Ուրարտուի մտերիմ սեղաններուն շուրջ, ուր կը յամենան մայրաքաղաքին

անուղղաները։

- Զօրա՛յր, կ՚ըսեմ, ի՞նչ գիտես Փայտակարանի մասին...

- Նա անցեալում եղել է, բայց այժմ չկայ։ Նրա լինելու փաստը մեր մատենագիրների

եւ Եղիշէի պատմութեան մէջ է։ Շատերի համար նա խորհրդաւոր առասպել

է, ինչպէս եղել է Ատլանտիսը. ինչպէս ունեցել ենք Արշակաւան. բայց առասպելները

աւելի հզօր կեանքով են ապրում մեր երկրում. առասպելներից յառնում է կեանքը...

- Զօրա՛յր, կ՚ըսեմ, խմե՛նք Փայտակարանցիին կենացը. ան մեր առասպելին վերջին

բեկորն էր...

Օրերը կը խառնուին իրարու եւ ես այլեւս չեմ կրնար զանազանել զանոնք

իրարմէ։ Իմ ընկերներս յոգնիլ չեն գիտեր։ Իմ աչքերուս առջեւ աշխարհը կը թաւալի

անսպասելի գահավիժումներով եւ ես կ՚ըսկսիմ չյիշել ինքզինքս ու այն աշխարհը,

որմէ բաժնուեր ու եկեր էի հոս դեռ քանի մը օրեր առաջ։ Կեցեր ենք Էջմիածնի

պատերուն տակ։ Ձմրան մարդամօտ արեւն է մեր չորս կողմը եւ հայոց հեռաւոր ու

չքնաղ ու մեկուսի երկրին անաղմուկ յետ-միջօրէն։ Կեցեր ենք կողք-կողքի՝ Ռուբէնը,

Ռազմիկը, Մանուկը։ Ու ճիշտ այն վայրկեանին, երբ լուսանկարողը պիտի գողնայ

պահը, կը սպրդի Ռուբէնին համով սրամտութիւնը եւ բոլորս կը խնդացնէ։ Մեր շուրջը,

երեք հարիւր վաթսուն աստիճանի վրայ, մեր լեռնաշխարհն է՝ խրոխտ, յայտնի,

աննկուն, ինչպէս այս տղա՛քը՝ որոնք կեցած են վեհ ու անաղարտ, եթէ նոյնիսկ կաշկանդուած

է առօրեան եւ վեհապետը՝ խո՛րթ։ «Ինչի՞ է դրօշը կարմիր ու կապոյտ,

հարց է տալի երեխէն»... «Երեւակայութեան պակասի՛ց... բալա ջան, ասում է տատը»։

Տղաքը իրարու բերնէ կը խլեն Հայկական Րատիոյի մանրավէպերը։ «Հանրապետութեան

օրով էլ նարնջագոյն կտաւը պակասեց. դրսի՛ց բերեցին...», դաւադիր քմծիծաղով

կը խորհրդածէ Ռազմիկը։ Մինչ մենք կը խնդանք, մեր երկրին անտեսանելի

ձեռքը արդէն յափշտակած է այս ծուէնն ալ եւ խառնած՝ մեծ առասպելին։ Մանրավէպերու

գանձը անսպառ է։ Անոնք կ՚ըստեղծուին ամէն օր, ամէն վայրկեան. կ՚ըստեղծուին իմ

աչքերուս առջե եւ անխափանելի ալիքներով կը տարածուին աշխարհով մէկ։

Ասոնք, բոլո՜րն ալ, փայտակարանցիներ են... կ՚ըսեմ մտքէս ու կը խնդամ։

Ու կը տեսնեմ Փայտակարանցիին հին ու հալած ժպիտը։ Յայտնի է, որ քոնեաքը

թափանցեր է ուղեղէս ու երակներէս ներս։ Տղաքը չար ժպիտներով կը նային իրարու։

Ռուբէնը աչք կ՚ընէ։ Կը հրճուին տեսնելով երկինքէն ինկած այս գաղութահայուն

արագընթաց այլասերումը։ Կ՚ըզգամ, որ անսովոր բան մը կը տրոփէ կուրծքիս տակ

քանդելով բոլոր կարգերը եւ խուճապի մատնելով ամէն բան։

68

Հիմա կը ջանամ յիշողութեան այս կցկտուր էջերը քով-քովի բերել եւ վերակառուցել

անոր տիպարը ու չեմ կրնար։ Ամէն անգամ, որ կ՚անցնիմ սեղանին առջեւ,

անոր բազմաչարչար դէմքը առջեւս է եւ ամէն անգամ դէպքերու խառն ծուէններէն

նոր ու անկարելի պատմութիւն մը կը հիւսէ եւ կ՚ըստիպէ, որ հաւատամ իր ըսածին։

Երբ աչքերուս մէջ կը կարդայ կարեկցող մարդու թերահաւատութիւնս, անհամբերութենէն

շրթունքները կը խածնէ ու կը լռէ. կամ կը պոռթկայ այնպէ՛ս ՝ որ սենեակին

լռութեան մէջ կը լսեմ իր շառաչուն ապտակը։ Ան վաղուց մեկնած է այս աշխարհէն

եւ սակայն իր առասպելը դեռ կը տանջէ զիս ամէն օր։

Փայտակարանցին ընտանիք ունէր. երկու տղայ, մէկ աղջիկ։ Ես կը յիշեմ։ Իր թաղումը

կատարեցինք մեծ շուքով։ Այդ տարի ստուար շարքեր ունէր մեր կոմիտէութիւնը,

քանի որ մեծ թիւով հայեր եկած էին Հալէպէն, Պէյրութէն, Գահիրէէն, Ամմանէն

եւ խանդավառ տղաք փարեր էին գործին։ Փայտակարանցիին դագաղը ծածկուած

էր եռագոյնով եւ «Մահ կամ Ազատութիւն» նշանաբանը կրող մեր դրօշով։ Փայտակարանցին

ուզեր էր, որ դագաղը բերուի եկեղեցի...Ընկերներու ուսերուն վրայ, դագաղը

վար կ՚իջնէր եկեղեցւոյ բարձունքէն աշնան այդ մինակուկ օրուան ոսկեգոյն

արեւին տակ. այդ պահը շատ լաւ կը յիշեմ։ Անձայն տիեզերքի մը մէջ անշարժացած

չորեքշաբթի մըն էր։ Ընկերներու խոժոռ դէմքերուն առջեւէն դագաղը անցաւ անկենդան

ու սարսռալի։ Կը լսուէին միայն դագաղակիր ընկերներու ոտնաձայները։

Այդ պահուն էր, որ մէջս մտաւ այս աններելի կասկածը։ Բեռ մը՝ զոր կրեր եմ մինչեւ

այսօր եւ չեմ ներեր ինքզինքիս։ Զայն պէտք է խոստովանիմ թողութիւն աղերսելով

իրմէ եւ ձեզմէ։ Պէտք է ազատեմ ինքզինքս մեր տառապած ընկերոջ հեռաւոր ու

քաղցր յիշատակէն, քանի որ իսկական մարտիրոս մըն էր ան եւ մարտիրոսի մը

կեանքով անցաւ այս աշխարհէն։

Մէկ օր առաջ, մեռելատան լռութեան մէջ, երբ վերջին այցը կու տայինք իր անշունչ

մարմնին, առաջին անգամ ըլլալով կանգ առի եւ զննեցի իր դէմքը։ Ան գտած

էր իր վերջին եւ մնայուն խաղաղութիւնը։ Իր փոքրացած, մաշած դէմքին վրայ մնացեր

էր վերջին խոհը եւ աչքերը փակուեր էին անոր գաղտնիքին վրայ։ Իր պարագաները

ուզեր էին, որ իրեն հետ գերեզման իջնէր նաեւ իր նշանաւոր փափախը,

որուն մէջ զգուշութեամբ տեղաւորած էին իր գլուխը։ Քովս կեցող երիտասարդ

ընկերներէն մէկը քովինին բան մը փսփսաց.

- Փափախի՛ն նայէ, ըսաւ. Աթաթիւրքի՛ պէս պառկեցուցեր են մարդը...

Կատակաբան պոլսեցի մըն էր, որ իր վրայ հրաւիրեց ուրիշ ընկերներու սաստը։

- Հոգերնիդ մ՚ընէք, ընկերնե՛ր, ես խօսքը մարդուն էրեսին կ՚ըսեմ... շարունակեց

ան ու դուրս ելաւ։

Սաստողներն ալ հազիւ կրցան զսպել իրենց խնդուքը այս անգամ։

Թեթեւ սրտով ըսուած խօսքեր էին։ Մեր պոլսեցի ընկերը թերեւս միակ անձն էր,

որուն քաշքշուքէն համ կ՚առնէր Փայտակարանցին։ Նորէն ինծի քար մի նետեր, ծօ,

անառա՛կ... կ՚ըսէր ան եւ լայն ու կուշտ կը խնդար։

Քարը, որ կը նետուի, կրնայ բոլորովին անմեղ ըլլալ։ Կրնայ ըլլալ բարի ու աննպատակ

քար մը, մեքենական ու քմայքոտ։ Մեր խայծերէն ծնած, պզտիկ ու անճակատագիր

69

ԱՐՁԱԿ ԿԱՐՕ ԱՐՄԵՆԵԱՆ

ու անհետեւանք կարծուող քա՛ր մը։ Բայց անոր ինկած տեղը կայ... ուր ան ինչպիսի՜

կշիռներ կրնայ խախտել։ Քարեր կան, որոնք կը նստին ներսդ չկլլուող եւ կոկորդդ

սեղմող պատառի մը պէս։ Այդպէս եղաւ։ Ինչպէ՞ս յանկարծ յիշեցի աներ հօրս վաղուց

մոռցուած խօսքերը։ Ինչպէ՞ս անոնք եկան ու գտան զիս։ «Հայկազը դժբախտ տղայ

է. չի գիտեր թէ ո՞վ է... ուրկէ՞ եկած է... ու՞ր ծնած է»։ Ահաւոր սրիկայութիւ՛ն մը՝ որուն

զոհն էինք մենք նոյնիսկ այսքան տարի ետք։ Դէմքեր կը տարբաղադրուէին աչքիս

առջեւ։ Թոյնի թանձր առու մը սկսեր էր հոսիլ դէպի ստամոքսս. դէպի ծունկերս.

մինչեւ մատներուս ծայրը։

Օրերը անցան միանման եւ ապարդիւն։ Մէջէս բան մը պարպուած էր եւ ես կը

խուսափէի ժողովներէն։ Բնազդս ինծի ընել կու տար մինչ այդ ըրած բաներուս հակառակը։

Պոլսեցի մեր ընկերը իր տեսա՞ծն էր, որ ըսաւ։ Յանկարծական, անգիտակցական

յայտնութիւ՞ն մըն էր, որ իրմով լեզու կ՚ելլէր։ Անասելի ճշմարտութիւ՞ն մը՝

որմէ անմասն մնաց կեանքը... որ անմասն մնաց մեզմէ։ Ձգեց, որ մենք ապրինք այս

սահմանափակ ու պատահական ու աննկատ կեանքը, իսկ ինք գնաց խառնուելու

ամէն բան իւրացնող եւ հաւասարեցնող հողին... Եւ հիմա, որ արդէն Փայտակարանցին

յանձներ էինք այս անանուն եւ անհասցէ հողին, ան դուրս կու գար այդ

յետին ճակատագրական բացուածքէն եւ մեր կատակաբան ընկերոջ անգիտակից

խօսքերուն մէջէն կը յայտնէր ինքզինք իր վերջնական ճշմարտութեամբ... կ՚ըսէր

վերջապէս, թէ ինք ո՞վ է։ Այսքան պա՛րզ։

Եթէ Փայտակարանցին չէր գիտեր իր ով ըլլալը, ուրկէ՞ գիտեր, թէ ինք հայ էր...

կը պոռչտար ապուշ եւ յամառ ձայն մը ներսէս։ (Յանկարծ կը յիշէի իր խօսքերը

ուղղուած թուրք հիւպատոսին Նիւ Եորքի մեր ցոյցին օրը։ «Դուն ուրկէ՞ գիտես, թէ

հայ չես, Պր. Էօզտեմիր. ուրկէ՞ գիտես, թէ իմ զարմիկս չես...»։) Հարցումը, որ կը կրծէր

ներսս, թէկուզ սարսափով, թէկուզ զզուանքով, արդեօք առաջին անգա՞մն էր, որ

կը հարցուէր։ Արդեօք աներ հայրս չէ՞ր հարցուցած ինքզինքին։

Կը նայէի խմբանկարին եւ սիրտս անձկութեամբ կը տրոփէր։ Սրիկա՛յ... կը պոռայի

ես ինքզինքիս. սրիկա՛յ, ծանիր զքեզ։ Այնքան սիրելի հոգի մըն էր ծերունի մեր ընկերը,

որ այսպէս անցեր-գացեր էր այս աշխարհէն եւ ես այնքան բան կը պարտէի իրեն։

Այնքան բան ան սորվեցուցեր էր ինծի իմ ինքնութեանս մասին. իմ հայութեանս մասին։

Երբ կ՚իյնայինք կասկածի բաւիղներուն մէջ եւ երբ ճեղքեր կը բացուէին մեր եւ

մեր ինքնութեան միջեւ եւ այլեւս չէինք կրնար հանել մեր տան ճամբան, Փայտակարանցին

կը կանգնէր ոտքի, գիշերուան այդ ուշ ժամուն, այսինքն՝ երբ օրակարգը

վերածուած կ՚ըլլար խորացող կնճիռի մը, ան իր պարզուկ ու առասպելախառն

պատումներովը եւ վճիտ ու անառարկելի իր հայերէնով մեզի ցոյց կու տար մեր

իսկական եւ անվիճելի երկրին ուղղութիւնը։

«Կ՚երդնում պատւոյս եւ հայրենիքիս վրայ...» «Կրկնեցէ՛ք», պահանջեր էր ան մեր

երդման արարողութեան ընթացքին։ Երդումին ամէն մէկ բառը ան կրկրնել տուեր էր

մեզի կնքահօր իր հեղինակութեամբ։ «...Իսկ եթէ հարկ ըլլայ՝ նաեւ կեանքիս գնով...»

«Անգա՛մ մըն ալ կրկնեցէք», պնդեր էր ան։ «...Ծառայել Հայաստանի եւ հայութեան

ազատագրութեան դատին։» Կրկնեցէ՛ք բարձրաձայն։ Եւ յետոյ յիշեցուցեր՝ «Ոչ միայն

70

Հայաստանը պիտի ազատագրուի... այլեւ հա՛յը։» «Մէկուն ազատագրութիւնը միւսով

կ՚ըլլայ», շեշտեր էր ան իր աջ ձեռքի դողդոջուն ցուցամատով։ Ես կ՚անցնիմ-կ՚երթամ,

բայց դուք միշտ պէտք է յիշէք իմ աս խօսքս։ Աս բառերը ձեր ականջին օղ ըրէք...

հրահանգեր էր ան։ Ասոնք Աղբալեանի՛ խօսքեր են... ըսեր էր ան աչքերը մեր աչքերուն

յարած։

Յետոյ, մենք շատ խնդացինք քաշքշելով իր խօսքերը՝ «Աս բառերը ձեր ականջին

օ՜ղ ըրէք... Ասոնք Աղբալեանի խօսքեր են», կը կրկնէինք մատ թօթուելով իրարու

վրայ... Բայց յամենայն դէպս չկրցանք մոռնալ իր յորդորը եւ մենք ալ՝ մեր կարգին

զայն կրկնեցինք մեր յաջորդներուն՝ «Ինչպէս կ՚ըսէր Ընկ. Փայտակարանցին...» Իր

խօսքերը դասականացան մեր կոմիտէութեան կեանքին մէջ։ Այդ խօսքերուն մէջ

աստուածաշնչական ուժ մը կար, որ մեզ ամուր կապերով կը կապէր Քրիստափորին,

Ռոստոմին, Սիմոն Զաւարեանին եւ բոլոր միւսներուն, որոնց նկարները կախուած

էին մեր ակումբի պատերէն։

Կը գտնուէի անելանելի կացութեան մը մէջ։ Փայտակարացին մեռած էր բոլորին

համար, բայց ան ողջ էր դեռ... Ան ողջ էր սարսափելի ներկայութեամբ մը։ Խղճահարող

իր աչքերը անհուն բարութեամբ մը յարած էր իմ աչքերուս։ Կ՚ըզգայի, թէ բան մը

խախտած էր մէջս։ Յանկարծ խարիսխ մըն էր, որ փրթած էր եւ ծովամոյն եղած եւ

ես մեղաւոր կ՚ըզգայի մեր երէց ընկերոջ առջեւ եւ ելք կը փնտռէի։ Եւ չէի հասկնար

ինչու՞ բարկութիւնս կը դառնար ամէն բան կատակի վերածող մեր պոլսեցի ընկերոջ

դէմ, թէեւ չէի համարձակեր ըսել որեւէ բան։

Ի վերջոյ հանարձակեցայ։ Ի վերջոյ խօսեցայ։ Ուրիշ ելք չունէի։ Միակ աղբիւրս

ինքն էր, քանի որ իրմով սկսաւ այս հոգեսպառ կռիւը։

Հայոց եկեղեցւոյ կողքին, կիլիկեցիները շիներ էին սրահ, շիներ էին դասարաններ,

Ակնունի Ակումբ, գրադարան եւ խոհանոց։ Գիշերուան այդ ուշ ժամուն ես մտայ

ներս։ Բեմին վրայ կեցեր էր պոլսեցին եւ կը զննէր բեմահարթակին տարածութիւնը։

Տասը տարի առաջ, ան ժամաներ էր հոս եւ երեք ամիս ետք մենք արդէն ունէինք

թատերախումբ։ Բեմի վարպետ մըն էր մեր ընկերը, որ մեզ կը կլանէր իր շէնշող

դերասանութեամբը։ Իմ մթաստուեր դիրքէս, այժմ ես զինք կը տեսնէի հեռուէն, իսկ

ինք չէր տեսնէր զիս։ Կը տեսնէր աներեւոյթ կեանքը, որ կը լռէր բեմին վրայ։ Յաջորդ

օր, պիտի ներկայացուէր նոր թատերախաղ մը, որուն անունը կը պահէին գաղտնի...

Երբ քալեցի դէպի բեմը, կարծես աներեւոյթ կեանքը յանկարծ նահանջեց դէպի

բեմին խորերը եւ պոլսեցին անակնկալի եկած բացագանչեց.

- Էկու՛ պէ, ըսաւ, ճամբա՞դ կորսնցուցիր։

Երբ բարձրացայ վեր, նկատեց քրտինքս եւ տագնապահար դէմքս.

- Հիւա՞նդ ես, տղա՛յ, հարցուց մտահոգ։

- Ո՛չ, ըսի շփոթ, բայց քեզի հարցում մը ունիմ։

Սպասեց ուշադիր։ Կ՚ըզգայի, թէ կը փորձէր նայիլ ինծմէ ներս։

- Ի՞նչ գիտես Փայտակարանցիին մասին։

- Դուն ինչ գիտես նէ, ես ալ ատ գիտեմ, ըսաւ զարմանքով։ Բա՞ն մը կայ...

71

ԱՐՁԱԿ ԿԱՐՕ ԱՐՄԵՆԵԱՆ

- Ուրտեղացի՞ էր... հարցուցի։

- Փայտակարանցի՛. անունը վրա՛ն է նէ։

- Ու՞ր է Փայտակարանը... հարցուցի նորէն։

- Խելքս ատ բաներուն շատ չի հասնիր, ըսաւ. մերին ատենը Հայոց

Պատմութիւնը վերցուցեր էին Կեդրոնականէն. հայութիւննիս ինչպէ՞ս պահեցինք,

Աստուած գիտէ։

Յետոյ նորէն աչքերը սեւեռեց՝

- Ի՞նչ է, բա՞ն մը կայ, տղա՛յ... հարցուց նորէն։

- Դուն չէի՞ր ըսողը թաղման օրը, որ Փայտակարանցին կը նմանէր...

- Ախ, Աթաթիւրքի՛ն, հա՞... ընդմիջեց անակնկալի եկած եւ իր կոկորդալի խընդուքով։

Իրա՛ւ ալ կը նմանէր...ըսաւ։

Բայց կատակաբանութիւնը սառեցաւ շուտով։ Լռեց պահ մը հասկնալ փորձելով,

թէ ի՞նչ կը կատարուէր այսպէս յանկարծ։ Ուրկէ՞ կու գար այս անտեղի եւ անժամանակ

հարցուփորձը։ Յետոյ կարծես հասկցաւ ու լայն ու հանգիստ ժպիտ մը

երեւցաւ դէմքին վրայ՝

- Էկու՛ ծօ, ըսաւ, էկու նստինք քիչ մը։

Բեմին ետեւը, սենեակ մը կար, ուր մեծ դիզուածքն էր բեմական իրերու։ Անյիշատակ

ժամանակներէ ի վեր դիզուած էին անոնք եւ իրենց տեղէն չէին շարժած։

Հոն էր, որ տեղի կ՚ունենար դերասաններու դիմայարդարումը եւ ուր անոնք կը

կերպարանափոխուէին բեմական հեւքի մէջ եւ կը վերածուէին ուրիշ մարդերու։

Հոն էր նաեւ իր սեղանը ու վրան գրքեր, որոնց վրայ ուրիշ գրքեր եւ փոշի եւ յոգնութիւն

եւ խառնաշփոթ եւ այս կացութեան կը հսկէին Շէքսպիրն ու Ադամեանը իրենց

տժգոյն ապակիներուն ետեւէն։

- Նայէ,՛ ի՞նչ ըսած է ատ Մակպէթ կոչուող հերիֆը իր բժիշկին... քրքրուած գրքին

էջը ինծի երկարելով՝ «...Չե՞ս կարող դեղ տալ մի հիւանդ մտքի եւ արմատացած մի

վիշտ դուրս քաշել յիշողութիւնից...»:

- Քանի հարիւր տարի առաջ գրե՛ր է մարդը. նա՛հ, կարդա... ըսուելիքը ըսուած

է օրուան լոյսի պէս. ալ ըսելիք չէ մնացած, ընկե՛րս։ Քանի անգամ ալ որ խաղամ աս

խաղը, ա՛ս տողին վրայ աչքերս կը լեցուին...

Աչքերը իսկապէս լեցուեր էին եւ կ՚ուզէր աւելին ըսել եւ ըսաւ.

- Թուրքի՞ կը նմանէր մարդը. հարկա՛ւ կը նմանէր։ Հայու՞ կը նմանէր. հարկա՛ւ

կը նմանէր։ Որու՞ն տնկըլին։ Դուն մարդուն հոգիի՛ն նայիս պիտի։ Դուն մարդուն

ապրած կեանքին նայիս պիտի։ Ինծի համար՝ ատ մարդը սուրբ մըն էր։ Իրակա՛ն

սուրբ մը։ Սուրբ ըսածդ ինտո՞ր կ՚ըլլայ...

Յետոյ աւելցուց.

- Աս քու հիւանդութիւնդ բուժում չունի, տղա՛յ։ Ասոր բուժումը ներսէդ պիտի գայ։

Ա՛տ ալ ըսեր է մարդը, նայէ՛...

Նորէն երկնցուց Շէքսպիրի մրոտած հատորը. «...Այդպիսի դէպքում պէտք է

հիւանդը ինքն իրեն բուժէ...» Յետոյ նորէն կարդաց եւ այս անգամ յատուկ վերացումով՝

«...Ջնջել ուղեղից նրա մէջ գրուած վրդովումները եւ մոռացաբեր քաղցր

72

դեղթափով յստակել նրա խճողուած կուրծքը այն նեխուած նիւթից, որ ծանրանում

է նրա սրտի վրայ...»

- Երբ բանակ գացինք, կ՚անցնէինք աւերակ գիւղերու քովէն. ամէն եկեղեցիի

թէփէն մինարէ՛ մը. մարդիկը նստեր են տակը՝ համրիչ կը քաշեն... դէմքերնու՛ն նայիս.

Թորոսի կը նմանին. Սարգիսի կը նմանին. իսլամացուա՛ծ հայեր. բռնի խլուած իրենց

արմատէն. նստեր են հոն. հողը նոյն հողն է. տունը նոյն տունն է. եկեղեցին նոյն

եկեղեցին է. Թորոսը եղեր է Ահմէտ. Սարգիսը եղեր է Մէհմէտ. վերջացա՞ւ... Մէկէն

թրքացա՞ն... Ատանկ չը՛ վերջանար, աղբարիկ... Փայտակարանցին խոշոր սիրտ մը

ունէր. ինք գիտէ՛ր իր ով ըլլալը. ինծմէ ու քեզմէ աղէկ գիտէր. դուն գիտե՞ս քու ով

ըլլալդ. ա՛տ է խնդիրը. մնացեալը պարա՛պ տուր։

Չեմ յիշեր, թէ ինչպէ՞ս բաժնուեցանք այդ իրիկուն։ Չեմ յիշեր, թէ օրերը ինչպէ՞ս

հալեցուցին մղձաւանջային այդ հոգեվիճակը, որ երկար ժամանակ հալածեր էր զիս

կասկածի սպանիչ նոպաներով։ Պոլսեցի մեր ընկերը իր պարզունակ բառերով եւ մեր

երկրի իրականութեան ցնցիչ ոգեկոչումներով զիս տարեր էր բոլորովին այլ ուղղութեամբ։

Ան զիս տարեր էր դէպի իմ ներքին տարածութիւնս եւ հոն տիրող շփոթը։

Ո՞վ էի ես։ Ո՞վ էինք մենք՝ բոլո՛րս։ Ի՞նչ բան էր այս ազգը, որուն կը պատկանէինք։

Ինչպէ՞ս կը բացայայտուէր գաղտնիքը։ Ինչպէ՞ս կը ճշտուէր սահմանը։ Այո, սահմա՛նը։

Ոչ ոք կրցաւ յստակօրէն գծել սահմանները մեր երկրին։ Աչքդ բա՛ց, կ՚ըսէի

ներսէս։ Ուիլսըն մը պիտի գար Վիրճինիայի ագարակներէն եւ գծեր այդ սահմանը

մեզի համար... Կարելի չէր այսպէս ապրիլ։ Կարելի չէր ապառիկով վարել այս կեանքը։

Ի վերջոյ մե՛նք պիտի քաշենք գիծը, կ՚ըսէի շարունակ։ Ի վերջոյ մենք մեր ձեռքերուն

մէջ պիտի առնենք մեր ճակատագրին սանձերը։

Տարիները սահեցան Փայտակարանցիի յիշատակին վրայէն։ Ժամանակները

փոխուեցան։ Նոյնիսկ իմ տարեկիցներս այժմ ցրուած են ամէն կողմ։ Կիլիկեցիներու

հին կոմիտէն անճանաչելի դարձած է։ Նոր երիտասարդութիւն եկած եւ լեցուած

է շարքերուն մէջ։ Ասոնք հիմա կը պահանջեն «հանգրուանայի՜ն» ծրագիր. մեզի

կը բացատրեն ռազմավարութեան եւ մարտավարութեան տարբերութիւնները։

Նոր բառե՛ր՝ որոնցմէ անտեղեակ մեկնեցաւ Փայտակարանցին... Օր մը հարց տուի

պատասխանատու մարմնի ընկերներուն, թէ արդեօ՞ք մեր պատմական արխիւին

մէջ տեղ պիտի տրուի նաեւ Փայտակարանցիի նման խոնարհ շարքայիններուն։

Արդեօ՞ք Ռոստոմի, Արմէն Գարոյի, Ռուբէնի թուղթերուն կողքին տեղ մըն ալ պիտի

ըլլայ վերապահուած կոմիտէներու անանուն զինուորներուն, որոնք տարիներուն

հետ կը շիջին նոյն պարտականութեան ճամբուն վրայ։

Հիմա կը հասկնամ զինք։ Գիշերուան այն ժամուն երբ մեր վէճերը... կը գրեմ

ու կանգ կ՚առնեմ։ Չեմ կրնար շարունակել մտքիս թելը։ Թերեւս չեմ ուզեր։ Թերեւս

միտքս կը մերժէ այս հին էջերը բանալ նորերուն առջեւ։ Տողը կ՚ընդհատեմ անաւարտ...

եւ քանի մը շաբաթ եւս կը սահի պատմութեան վրայէն։ Երէցներու տունը,

ուր կը բնակիմ, կը գտնուի մայրաքաղաքի հեռաւոր արուարձաններէն մէկուն մէջ։

Այլեւս կը դժկամակիմ եւ հեռու կ՚ուզեմ մնալ ժողովներէն։ Բայց յանկարծ երիտասարդ

73

ԱՐՁԱԿ ԿԱՐՕ ԱՐՄԵՆԵԱՆ

ընկեր մը կը յայտնուի ու կ՚ըստիպէ, որ ընկերանամ իրեն։ Երկար պտոյտներով կը

ճեղքենք գիշերը ու կը հասնինք ժողովի վայրը։

Դաշնակցական ժողովը անհասկնալի ուժականութիւն մը ունի։ Ան յանկարծ կը

կլանէ էութիւնդ։ Ան կը մոռցնէ քու ծերութիւնդ։ Ան կը հաւասարեցնէ բոլոր ընկերները

իրարու։ Ան կը մտրակէ գաղափարներու հեղեղը։ Այդտեղ որոշումներ կ՚առնուին

ամէն ինչի մասին։ Հոն է, որ ես կը մերժեմ տեղի տալ եւ ընդունիլ ժամանակի վճիռը։

Ես հիմա նստած եմ ժողովին մէջ որպէս երիցագոյնը այս խումբին։ Ինչպէ՞ս յանկարծ

հասանք հոս։ Ու՞ր գացին մեծ ընկերները։ Նստած եմ լուռ եւ կը հետեւիմ բանավէճին։

Կ՚ըզգամ, որ այս բոլորը նոյն դառնութեան երակներէն կը յորդին թաւալ գլոր

տանելով ամէն բան։ Ես կը մերժեմ ընդունիլ կարգ մը տղոց նորօրեայ վարկածը,

թէ.... «հողը կը սահի Սփիւռքի մարդուն ոտքերուն տակէն»...Պարապ խօ՛սք, կ՚ըսեմ

իրենց, Սփիւռքի մարդն ալ թող մարդ ըլլայ եւ թոյլ չտայ. թող ամուր կենա՛յ վրան.

թող կրակի տայ ամէն օրինագիրք. թող օդը հանէ ամէն սակարա՛ն... Դուք ինչի՞ս

մարդիկն էք, ծօ՛, կը պոռամ եւ արիւնը գլուխս կը խուժէ։ Այդ որքա՞ն նրբացեր են,

կ՚ըսեմ, ձեր ճաշակները. որքա՜ն մաքուր եղունգներ ունիք. ատ ի՜նչ ծեքծեքուն

խօսքեր են, կ՚ըսեմ։ Դուք ե՞րբ իրաւունք շահեցաք ատանկ բարակ ու ձիգ մանելու.

դուք մեր թերթերուն սիւնակները ձրի՞ գտաք։ Դուք չէ՞ք ըմբռներ որ անոնք մեր

հին դրօշակին ամէն օր բացուող, ամէն օր պարզուող ծալքերն են, որուն վրայ

Քրիստափորը օր մը գրեց՝ Յարատեւ Կռի՛ւ...

Այսպիսի խօսքերու տարափն է, որ յանկարծ դուրս կը յորդի ուղեղէս եւ անխոստովանելի

գոհունակութեամբ մը կը պարուրէ մարմինս։ Գաղտնի ելք մըն է. գաղտնի

ճե՛ղք մը հողէն դուրս՝ որմէ կարծես ներս կը նայի... ի՛նքը՝ Փայտակարանցին եւ

կարծես կ՚ըսկսի հետզհետէ տեսնել իր անտեսանելի երկիրը... Կը յիշեմ. ինքն էր,

որ մահուընէ շաբաթ մը առաջ «Չնախատեսուած Հարցեր»ու օրակարգի կէտէն

օգտուելով՝ ոտքի ելաւ եւ շշմեցուց բոլորս։

«Ընկերնե՛ր» գոչեց... անսովոր ու պիրկ ձայնով մը եւ պրկեց ուշադրութիւնը բոլորիս.

- Հաւատացէ՛ք, Ընկերներ, որ անկախութեան օրերը մօտ են... ըսաւ։

Լախտի անակնկալ հարուած մըն էր։ Յանկարծ ծանր լռութիւն տիրեց ժողովասենեակին

մէջ։ Կարծես ժողովը նոր կ՚ըսկսէր... Ապշած նայեցանք իրարու երես։

Չհասկցանք, թէ ի՞նչ կը կատարուէր։ Ոչ ոք մտածեց սրամտելու մասին.

- Այդ օրերը ես չպիտի տեսնեմ, ըսաւ, բայց դուք պիտի տեսնէք... Պատրա՛ստ եղէք

այդ օրուան. մի՛ տեղաւորուիք. մենք եկեցեցի շինեցինք. դպրոց շինեցինք. ակումբ

շինեցինք, որ դուք հո՛ս հասնիք։ Բայց դուք երկի՛ր պիտի կառուցէք. դուք պետութիւն

պիտի ստեղծէք. ամենէն ծանր գործը ձեր գործը պիտի ըլլայ...

Չէինք հասկնար, թէ ի՞նչ կը կատարուէր։ Արդեօ՞ք Փայտակարացին հրաժեշտ

կու տար կեանքին։ Արդեօ՞ք օրուան սոսկ իրերէն անդին բաներ կը տեսնէր ան եւ

կը տեսնէր սահմռկեցուցիչ յստակութեամբ եւ մենք եւս ականատեսն էինք ցնցիչ

այդ հանգրուանին...

74

Իր այդ անակնկալ պոռթկումը շատ լաւ կը յիշեմ։ Ես միակն եմ այս ժողովին մէջ,

որ դեռ կը յիշէ այդ պահը։ Ինչպէ՞ս կրցաւ ընել ան։ Ինչպէ՞ս յանկարծ պահ մը հաւատա

ցինք։ Անթեղուած ինչ՞ բնազդ էր, որ ան յանկարծ կրցեր էր արթնցնել... Ինչպէ՞ս

սկսեր էի դողալ ներսէս զգալով, որ եկեր էր ժամը... Կ՚ըզգայի այն ինչ կ՚ըզգային

Խանասորի մարտիկները իրենց արշաւանքի նախօրեակին։ Կ՚ըզգայի, որ յանկարծ

մեր ժողովասենեակին մէջ յայտնուեր էին Դումանը, Վարդանը, Իշխանը... Կը յիշեմ,

թէ ինչպիսի ուժգնութեամբ ապրեր էի այդ պահը եւ թէ ինչպէս գիշերը բաւեր էր,

որ մենք վերադառնայինք իրականութեան եւ վերսկսէինք Սփիւռքը ծայրէն անկախութեան

անխորտակելի երազը մեր աչքերուն մէջ։

75

ԱՐՁԱԿ

ԹՈՎՄԱ ՔԱՀԱՆԱ

/ՎԱՀԱՆ/ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր,

երգահան

ԴՈՄԻՆԻԿԱՅԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ

Դեռևս երեսունհինգ տարի առաջ կար «Արաքս» սրճարանը` Աբովյան և Թումանյան

փողոցների անկյունում: Դա բոլորն են հիշում, ոչ միայն` ես: Համենայնդեպս,

հիշում են բոլոր իմ տարեկիցները: Եվ սա փաստ է:

Այդ սրճարանում շատ էին լինում Երևանի երիտասարդները, այնտեղ են անցել

իմ երիտասարդության տարիները, այնտեղ մենք ընկերներով բազմիցս նստել ու

խոսել ենք դեսից-դենից: Ահա, հենց այդտեղ էլ մոտ երեսունհինգ տարի առաջ պատահեց

մի պատմություն:

Նոյեմբերյան անձրևոտ երեկո էր: Սրճարանում ժխոր էր, մարդիկ խոսում էին,

խմում, ծխում, շարժում սեղաններն ու աթոռները: Սեղանի առաջ նստած էի ես, իմ

այդ ժամանակվա ծանոթներից Մարտինը, Յուրան և... էլի ինչ-որ մեկը, որի անունը

չեմ հիշում: Գինի էինք խմում և զրուցում տարբեր բաներից: Թե ով ինչով էր զբաղվում,

այլևս չեմ հիշում: Մարտինն էլ, Յուրան էլ պատահական ծանոթներից էին,

իսկ ա՛յ այն երրորդի հետ ընդհանրապես նոր էի ծանոթացել: Մենք բոլորս այն հազարավոր

մարդկանցից ենք, որ ամեն օր նոր ծանոթներ ենք ձեռք բերում, բարևում

սրճարաններում, փողոցներում, տրանսպորտում, աշխատավայրում, բայց ոչ ոքի

մասին ոչինչ չգիտենք: Ի˜նչ արած, քաղաք է: Վա´զք:

Եվ այսպես, ութսունական թվականների նոյեմբերյան անձրևոտ մի երեկո «Արաքս»

սրճարանում մեր չորսից մեկը` նա, որի անունը չեմ հիշում, սկսեց մի պատմություն:

76

Մենք բոլորս մի քիչ հարբել էինք և՛ գինուց, և՛ ապակու վրա փայլող անձրևի կաթիլների

խաղից, և՛ դրսի մեքենաների երեկոյի մեջ տարրալուծված լույսերից, և՛ այն ամենից,

ինչ երեկոյան սրճարանի աղմկոտ խորհրդավորության մասունք է համարվում:

- Այո՛,- հառաչեց նա, երբ բոլորս մի պահ լուռ էինք:

Նայեցինք նրան: Սպասում էինք:

- Մի անգամ սիրահարվել եմ այնպիսի՛ մի աղջկա...,- ու նայեց մի երանելի թախծոտ

դեմքով, որ բոլորս պատկերացրինք այդ աղջկան: Գեղեցկուհի էր:

- Լեհուհի՛ էր,- ավելացրեց նա,- անունը` Դոմինիկա:

Դոմինիկա՛: Հնչում է ինչպես երաժշտություն: Եթե լեհուհի է, ուրեմն ծղոտագույն

մազեր ունի, արբեցնող մազեր: Հաճելի է լսել որևէ պատմություն սիրո մասին

աշնանային անձրևոտ մի երեկո` մարմնիդ մեջ զգալով գինու գգվանքը:

- Մենք ծանոթացանք Պիցունդայում,- սկսեց նա` վառելով ծխախոտը,- ես և նա: Պատահաբա՛ր:

Ծովափնյա ճաշարանում նստած էինք տղաներով, մեկ էլ անցավ` քրոջ և հոր

հետ: Դե, դուք բոլորդ գիտեք, թե ինչ է կատարվում այդ ժամանակ: Աննկարագրելի մի բան:

Ես հասկացա, որ այդ պահին աշխարհում ամեն ինչ կախված էր այդ աղջկանից:

- Էն ասա, մարմինը լա՞վն էր,- քրթմնջալով հարցրեց Մարտինը:

- Հարցնու՛մ ես,- տխուր ժպտաց նա։- Այդպիսի մարմին ես չեմ տեսել։

Մարտինը մեզ նայեց և ուրախ աչքով արեց։

- Մենք միասին լողում էինք։ Շատ երիտասարդ էինք։ Ես ռուսերեն էի խոսում,

նա ջարդված ռուսերենով պատասխանում էր։

- Է, մի բան եղա՞վ ձեր միջև,- նորից քրթմնջաց Մարտինը։

Պատմողը մի պահ լռեց։

- Հայրն անընդհատ հետևում էր նրան։ Մյուս աղջկան էլ կարգադրել էր, որ

մենակ չթողնի։

Դոմինիկան շատ ամաչկոտ էր։ Ասաց, որ քոլեջում է սովորում, ուզում էր ուսուցչուհի

դառնալ։ Ես սիրահարված աչքերով նայում էի... գլուխս լրիվ կորցրել էի։

- Ինչու՞ էիր կորցրել գլուխդ,- հարցրինք կամ ես, կամ Մարտինը. չեմ հիշում: Յուրան

ընդհանրապես չէր խոսում: Նա քչախոս էր: Հանդիպումների ժամանակ կարող

էր ասել մեկ կամ երկու խոսք: Կարճահասակ տղա էր: Համեստ բնավորություն

ուներ ու խելոք, ուշադիր լսող աչքեր:

Եվ այսպես՝ «ինչու՞ էիր կորցրել գլուխդ»,- հարցրինք:

- Հապա ինչպե՞ս: Նա` Լեհաստանում, իսկ ես` այստեղ: Հեռավորությունն անկարելի

է սիրո համար:

- Ինչքա՞ն էիք միասին:

- Ուղիղ երեք օր:

- Այդքան քի՞չ,- զարմացանք:

- Եվ ոչինչ չեղա՞վ: Ես առիթը բաց չէի թողնի, մի բան կանեի,- խնդալով ասաց

Մարտինն ու մարմինը հետ գցեց աթոռի վրա: Այդ պահերին նա շատ հպարտ,

ինքնավստահ տեսք ուներ: Երկար, ուղիղ, հետ սանրած մազեր, արծվաքիթ դեմք,

լայն ճակատ, թիկնեղ մարմին: Կարծում եմ` նա կանանց դուր էր գալիս:

77

ԱՐՁԱԿ ԹՈՎՄԱ ՔԱՀԱՆԱ / ՎԱՀԱՆ / ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Պատմողը խոժոռված էր: Երևում էր, որ իրեն դուր չի գալիս Մարտինի խոսելաձևը:

- Ես վերցրի նրա հասցեն, ու մենք սկսեցինք նամակներ գրել իրար:

Այդ խոսքերի հետ նա ձեռքը տարավ ծոցագրպանն ու նամակների մի կապոց

դուրս հանեց: Մեր առջև դրված էին ծրարներ, որոնց վրա լեհերեն գրված էր` Լեհաստան,

քաղաք Կրակով, Կոնևի փողոց համար հինգ, Դոմինիկա Մախնիկ:

- Ահա՛ նրա նամակները,- ժպտաց:

Հետո խնամքով հավաքեց բոլոր նամակները, կապոց արեց ու տարավ ծոցագրպանը:

- Պատկերացրեք սրտի տրոփյունով տուն վազող մի երիտասարդի, որը շտապում

է հեռու տեղ մեկնող իր սիրած աղջկան որևէ բան նվիրել: Նրա ավտոբուսը ուր որ է

պետք է մեկներ, իսկ ես դեռ նվեր չէի վերցրել: Նվերն ինձ համար շատ կարևոր էր.

այն մեզ կապող, թալիսմանի պես ինչ-որ մի բան պետք է լիներ: Ես արդեն գիտեի`

ինչ պետք է նվիրեմ: Այն տանը, որը մենք տղաներով վարձել էինք, պահարանի

վրա ճապոնական կարմիր հեռադիտակ էի դրել, թատերական հեռադիտակ: Ահա

հենց այդ հեռադիտակն էլ շտապում էի վերցնել: Ես տուն հասա, ծեծեցի դուռը:

Պարզվեց` ոչ ոք չկա: Տղաները ծովափ էին գնացել: Տան հետին պատուհանը դուրս

էր գալիս հարևան տան բակի կողմը, որը մեզնից մետաղյա ցանկապատով էր անջատված:

Ես կյանքումս այդպիսի ցանկապատով չէի բարձրացել, բայց այդ ժամանակ

առանց մտածելու մագլցեցի: Հիշում եմ` ինչպես էի պատռել շապիկս և քերծել մեջքս:

Մի խոսքով, վերցրի հեռադիտակն ու նույնկերպ ցանկապատի վրայով անցա, վազեցի

ավտոկայան: Երբ ավտոկայանում նրանց ընտանիքը չտեսա, մեջս ինչ-որ

բան պոկվեց ու ես, երևի, կուշաթափվեի արդեն, եթե քիչ անց չնկատեի Դոմինիկայի

ավտոբուսը: Դա Լեհաստանից ժամանած տուրիստական ավտոբուս էր,

տարբերվում էր տեղական ավտոբուսներից: Հետո եկավ նա: Ինձ տեսավ ու շառագունեց,

որովհետև ընկերուհիների հետ էր: Ես...

Այդ պահին ինչ-որ աղմուկ եղավ: Մեր դիմացի սեղանից ինչ-որ կին կոպտեց մի

տղամարդու: Ըստ երևույթին, ամուսինն էր: Սա սպառնաց նրան: Հետո, եթե սխալ

չեմ հիշում, կինը զզվանքով «տականք» անվանեց նրան:

- Ու դուք բաժանվեցի՞ք,- հարցրեցինք ես կամ Մարտինը:

Նա լուռ նայեց մեզ ու գլխով արեց:

Այո՛: Բաժանում: Իսկ և իսկ այսպիսի անձրևոտ երեկոյի համար: Գինի, անձրև և

բաժանում: Երանելի և թախծոտ պատմություն:

- Մենք իրար երկար էինք գրում,- շարունակեց նա:- Ես նրան սիրում էի: Տարածությունն

իմ սերը միայն սաստկացրեց: Ամեն շաբաթ նամակ էի գրում ու… սպասու՛մ:

Չէի քնում գիշերները: Ես միայն նոր հասկացա, թե ինչ բան է գիշերը սիրահարվածի

համար: Դա... տառապանք է ու երանություն, որ...

Նա չշարունակեց, միայն տարուբերեց գլուխը: Ծանրակշիռ ցավ էր: Հասկանալի

ցավ էր: Հանկարծ ոգևորվեց ու ասաց.

- Ես նույնիսկ լեհերեն եմ սովորել: Կես տարվա մեջ սովորել եմ: Այ, հիմա կարող

եմ որևէ բան թարգմանել:

Նայեց մեզ:

78

- Ոչ ոք լեհերեն տեքստ չունի՞:

Չունեինք: Նա, չգիտես ինչու, տխրեց, վհատվեց: Բայց ընդամենը մի պահ:

Հետո պայծառացավ.

Ես կարող եմ երգե՛լ լեհերեն:

Երգեց: Իսկապես նման էր լեհերենի: Երգի տեքստը մոտավորապես սա էր. «Մի´

լար, աղջիկ, մի´ տխրիր, զինվորը կվերադառնա»։ Մեզ համար հասկանալի էր:

Մենք ժպտացինք, որովհետև ողջ սրճարանը մեզ էր նայում:

- Ահա, այսպիսի մի երգ,- վերջացնելուց հետո ասաց նա:

Էհ, խմեցինք: Լավ էր: Ամեն ինչ շատ լավ էր:

- Հիմա ազատ խոսու՞մ ես լեհերեն,- հարցրի ես (ինչու՞ ես... Գուցե Մարտի՞նը...

Չէ, այնուամենայնիվ` ես):

- Հանգի՛ստ: Ես Դոմինիկային լեհերեն էի գրում: Նա նամակներում զարմանում

էր, որ ես լեհերեն շատ լավ գիտեմ:

Հետո հառաչեց ու կամացուկ ասաց.

- Վերջին նամակում խնդրում էր, որ ես շտապ մեկնեմ Լեհաստան: Ահա այսպես

էր սկսվում նամակը. «Սիրելիս, ես քեզ խնդրում եմ, խնդրում եմ, խնդրում եմ...»:

Ինչ-որ բան էր պատահել:

Ես անձրևոտ ապակիների վրա պարզորոշ տեսա Դոմինիկային, որ խնդրում էր…

- Իսկ նամակի վերջում մի քանի կաթիլ արցունք կար թափված:

Անձրևոտ ապակու վրա Դոմինիկայի դեմքին ավելացան արցունքի մի քանի կաթիլ:

Դա նույն անձրևն էր: Անձրևն արցունք էր:

- Ու էդ բոզի հետ ես գնացի,- ասաց բարձրաձայն ինչ-որ տղամարդ ու ծիծաղեց:

Ծիծաղեցին նաև նրա ընկերները: Մենք մի քանի րոպե նրանց նայեցինք` լուռ: Շատ

են խմել: Դատարկ շշեր շատ կային սեղանին:

- Իսկ ի՞նչ եղավ հետո,- հարցրինք:

Նա ուսերը թոթվեց, խմեց գինու մնացորդն ու լուռ նայեց դեպի փողոց:

- Քեզ լքե՞ց,- հեգնոտ ժպիտով հարցրեց Մարտինը:

Նա մտածեց այդ հարցի մասին, հետո ասաց.

- Նա ինձ սիրել է: Շատ է սիրել:

Ծոցից հանեց նամակները: Սկսեց տնտղել ու շոյել: Շոյում էր Դոմինիկային:

- Վերջին տագնապալի նամակից հետո, որտեղ խնդրում էր գալ Լեհաստան, ես

այլևս նամակ չստացա: Անընդհատ գրում էի, բայց պատասխան չկար: Մենք իրար

գրում էինք ուղիղ մեկ տարի`շաբաթը մեկ, և հիմա... լռություն: Ես չդիմացա, զանգեցի

Կրակով: Այն ժամանակ արտասահման զանգելը լի էր բազմաթիվ խնդիրներով`

կապված օրգանների հետ: Դե, դուք լավ գիտեք: Չնայած հիմա էլ է նույնը:

Մի խոսքով, ճար չկար, զանգեցի: Հեռախոսն ունեի: Ինչ-որ տղամարդկային ձայն

պատասխանեց (ըստ երևույթին` հայրն էր), որ Դոմինիկան տանը չէ: Հետո, իմանալով՝

ով եմ, խիստ ձայնով ասաց, որ այլևս չզանգեմ: Ես չդադարեցի զանգել:

Երբեմն ոչ ոք չէր պատասխանում, երբեմն հեռախոսը վերցնում էր նույն տղամարդը,

մի անգամ էլ մի կին վերցրեց: Մի օր ինձ կանչեցին օրգաններից և սկսեցին

79

ԱՐՁԱԿ ԹՈՎՄԱ ՔԱՀԱՆԱ / ՎԱՀԱՆ / ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

հարցուփորձ անել Լեհաստանի հետ իմ կապերի մասին: Երկար հարցաքննությունից

հետո ինձ կարգադրեցին այլևս չզանգել: Ասացին, որ այդ աղջիկն այլևս

Լեհաստանում չէ, նա ամուսնացել է: Բայց ես չեմ հավատում: Ինչ-որ ուրիշ բան է

կատարվել: Եթե Դոմինիկան ամուսնանար, ինձ տեղյակ կպահեր և կխնդրեր այլևս

չգրել կամ չզանգել:

Նա ափերով փակեց աչքերը: Մարտինն ինձ աչքով արեց և սեղանի վրա դրված

նամակներից մեկը թաքուն թռցրեց: Բաց արեց ծրարը, հանեց գրոտած թուղթը,

շուռումուռ արեց, խընդաց և ցույց տվեց ինձ ու Յուրային: Կապույտ թանաքով

գրված տեքստի վերջում կարմիր շրթներկով համբույրի հետք էր: Դոմինիկան գեղեցիկ

շուրթեր ուներ: Մարտինի ծիծաղի վրա պատմողը հեռացրեց ափերն աչքերից

և տեսավ կատարվածը: Խլեց նամակը` գոռալով.

- Չհամարձակվե՛ս:

- Ինչու՞ ես պատմություն սարքում: Մեծ բան չի: Ընդամենը երեք օր եք ծանոթ

եղել, ձեր միջև ոչինչ չի եղել, ու էդպես սիրահարվել ես, հա՞,- ծիծաղում էր Մարտինը:

- Չհամարձակվե՛ս,- բռունցքով սեղանին հարվածեց պատմողը: Բոլորը նայեցին

մեզ։ Պատահում է: Այդ երեկոյի ընթացքում արդեն մի քանի աղմկոտ դեպք եղավ:

- Դոմինիկա՛...,- խուլ հառաչեց պատմողը:

Տիրեց լռություն: Յուրան նրա համար գինի լցրեց, անխոս տվեց բաժակը:

Հետաքրքիր դեմք ուներ Յուրան: Երբեք չէր կարելի իմանալ նրա հոգեվիճակը`

տխուր է, ուրախ է... Դեմքը ոչինչ չէր արտահայտում: Նա միշտ ուշադիր լսում էր, և

եթե հարց չտայիր` չէր խոսի:

80

Այդ երեկոյից այլևս ոչինչ չեմ հիշում. ինչի մասին էինք ուրիշ խոսում, ինչպես

բաժանվեցինք... Ամեն ինչ ջնջվել է հիշողությունիցս: Տարիներն անցան մեկ օրվա

նման: Յուրան զոհվեց արցախյան պատերազմի ժամանակ: Ես պատկերացնում

եմ իրեն` լուռ, անձայն կռվում է, անձայն ընդունում է իրեն խոցող գնդակը, ընկնում

է, մնում բաց աչքերով: Ահա այդպես նայում է երկինք: Երևի իր կյանքի ընթացքում

ասված բառերը կարելի էր հաշվել: Սակայն նա հերոս է` թաղված է Եռաբլուրում:

Իսկ այ Մարտինը... Ես իր դեմքը հասցրել էի մոռանալ: Վերջին տարիներին մեկը

գալիս է ինձ մոտ և որպես հին ծանոթ փող է խնդրում: Առաջին երկու անգամները

նրան չճանաչեցի, միայն դեմքից հասկանում էի, որ հին ծանոթ է, հետո հասկացա,

որ Մարտինն է: Նախկին հպարտ, ինքնահավան դեմքից բան չի մնացել. հետ սանրած

երկար մազերը դեռևս կան, բայց սպիտակ են և ցանցառ, ճակատն ավելի է

լայնացել, դեմքին խոր ակոսներ են հայտնվել` ժամանակի կնիքը: Հոգնած, տանջված

տեսք ունի: Իսկ պատմողին չեմ տեսել, որ տեսնեմ էլ` չեմ ճանաչի: Բայց Դոմինիկայի

պատմությունը հիշում եմ և հիշում եմ ավելի հաճախ, քան կարելի է կարծել:

Եվ այստեղ ես ուզում եմ մի խոստովանություն անել. ինձ թվում է, որ այդ ես եմ

սիրահարված եղել Դոմինիկային, դա իմ պատմությունն է, իսկ նա... նա հնարել

է: Վերջերս ես համարյա համոզված եմ, որ հենց այդպես էլ եղել է: Այո, այդպես է

եղել. ե՛ս եմ սիրել Դոմինիկային, ե՛ս եմ նամակներ գրել, ի՛նձ է նա պատասխանել:

Վերջապես` ինչու՞ եմ հստակ հիշում նրա հասցեն` Լեհաստան, քաղաք Կրակով,

Կոնևի փողոց համար հինգ: Սա մանրուք է, իսկ ես հիշում եմ: Մարդիկ կարևոր բաներ

են մոռանում, իսկ ես հիշում եմ մի աղջկա հասցե, որի հետ ինչ-որ մեկն է ծանոթացել,

ոչ` ես: Եվ դա եղել է տասնյակ տարիներ առաջ: Այդպես չի լինում: Ուրեմն

ես ճիշտ եմ. ես եմ սիրել Դոմինիկային, իսկ նա հնարել է: Ես հիշում եմ Դոմինիկային`

ծղոտագույն մազերով, գեղեցիկ, սլացիկ, ամաչկոտ, ամեն առիթով շառագունող...

Նա նուրբ, քնարական ձայն ունի: Նա սիրում է ինձ... ախ, ոչ, սիրում էր: Վերջապես

ո՞վ ասաց, որ այն պատմողն, ընդհանրապես, գոյություն է ունեցել: Գուցե այդ ե՞ս

եմ պատմել Դոմինիկայի մասին, գուցե տարիների ընթացքում մոռացե՞լ եմ, որ մենք

ընդամենը երեքով ենք եղել սրճարանում:

Մարտինը կես տարին մեկ գալիս է մոտս և երկու հազար դրամ խնդրում։ Նա

խոստանում է երկուշաբթի օրը վերադարձնել։ Երկուշաբթի օրը նա չի գալիս և դրամը

չի վերադարձնում, կես տարի անց նորից գալիս է փող խնդրելու մինչև երկուշաբթի։

Նա դժբախտ է. իրեն չեն հասկացել, ամեն ինչ կորցրել է, վարում է բոմժի կյանք։

Իր խոսքերից ես այդպես էլ չհասկացա՝ ամուսնացած եղե՞լ է, երեխաներ ունի՞…

Ես ամեն անգամ ուշադիր լսում եմ նրա բողոքները և հետո, երբ նա հասնում է իր

այցելության բուն նպատակին, այսինքն՝ փող է խնդրում, տալիս եմ… և այսպես շարունակ։

Մի անգամ, երբ հարցերն ինձ տանջում էին, այսինքն՝ չէի կարողանում հասկանալ՝

ով էր պատմողը՝ ես, թե նա, որին չեմ հիշում, կամ պատմողն ընդհանրապես

գոյություն է ունեցել, թե ոչ, Մարտինին հարցրի սրճարանի այդ երեկոյի մասին։ Նա

չհիշեց ո´չ Դոմինիկային, ո´չ որևէ մեկին, որ նրա մասին պատմել է։ Ես մանրամասն

պատմեցի այս պատմությունը, բայց նա, միևնույն է, չհիշեց, այսինքն՝ հիշում էր,

81

ԱՐՁԱԿ ԹՈՎՄԱ ՔԱՀԱՆԱ / ՎԱՀԱՆ / ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

որ մենք՝ ես, նա և Յուրան երբեմն ութսունական թվականներին հանդիպում էինք

«Արաքս» սրճարանում, բայց ինչի մասին էինք խոսում և, առավել ևս` Դոմինիկայի

պատմությունը չհիշեց: Այդպես էլ ոչինչ չպարզեցի: Որ ես սիրում էի Դոմինիկային և

հիմա էլ սիրում եմ, դա փաստ է, բայց իրականում` եղել է պատմողը, թե ոչ` չեմ հիշում:

Դոմինիկա՛... Հիասքանչ աղջիկ, ամաչկոտ, շառագունող հրեշտակ, զրնգուն ծիծաղով

դիցուհի, լուսե հեքիաթ, ծղոտագույն արբեցնող մազերով հավերժահարս... ու՞ր

ես հիմա: Ո՞վ համբուրեց քո գեղեցիկ շուրթերը, ո՞վ կշռաքար կախեց քո կարապե

նուրբ պարանոցին, ո՞ր աղացի քարը աղաց քո փխրուն կյանքը, ո՞ր երախը կուլ

տվեց քո երազկոտ հոգին...

Մտքերս շաղվում են: Մարտինը կա, «Արաքս» սրճարանը կար, Յուրան կար: Նա

հերոս է, նրա գերեզմանը Եռաբլուրում է: Իսկ Դոմինիկան, իսկ նրա պատմությունը...

Ամբոխը վազում է հետ-առաջ, մեքենաները սլանում են: Հրմշտոց: Ժխոր: Գրասենյակային

եռուզեռ: Համակարգչաայֆոնայփադային մղձավանջ: Այս ամենը նման

է հսկայական ռետինի, որ ջնջում է պարբերաբար քո գիտակցությունը, քո հիշողությունը,

և դու ոչ մի կերպ չես կարողանում հասկանալ` ինչն է եղել, ինչը` ոչ: Մարդկային

մոխրագույն, ստվերակերպ զանգվածի, դժոխային ժխորի ականջները խլացնող,

հոգեխում ալիքների հոսքերում երբեմն-երբեմն փայլում է Դոմինիկայի պայծառ,

արևանման ժպիտը, հնչում է կենսատու ծիծաղը... ու նորից կորչում:

Ահա այսպիսի խառնաշփոթ, այսպիսի ցնորված աշխարհ…

82

ՊՈԵԶԻԱ

ՀԱՍ ՉԱԽԱԼՅԱՆ

Բանաստեղծ

ԵՐԿԻՐ և ԵՐԿՐԻՍ

ՄԱՍՐԵՆԻ

Մասրենի երկի՛ր,

կարմրաղոթք

ու խնկալռած....

դու ոտնաչափ սեր

քարտեզի վրա,

ուր սիրտս ծնկեց

քո մամռաքար

հոգեկարոտը

խմելու համար...

Դու՝ էլ երկիր չես,

ո՛չ հող, ո՛չ էլ օդ,

այլ` իմ բջիջը`

ներարկված

Աստծո լույսարցունքներով…

84

Ես քեզ հականիշ

էլ չունեմ, Երկի՛ր,

այն փետուրներում

թաց քարանձավի,

ուր ժամանակը

սլաքներ կախեց

հարատևության,

որ դու, ծաղկելով

իմ երակներում,

ինձ պորտալարես

գոյությունը քո

առանց հետագիծ....

ճչա՛, իմ Երկի՛ր,

դու աստվածային

վերջին հոգեդող...

ԱՂՈԹՔ ԵՐԿՐԻՍ

Քերի՛ր քարերիցդ -Հա՛յր մեր,

ու մի ՛թող արքայություն նրանց,

ովքեր վաճառեցին իրենց

հոգեվարքից հետո

եղիցի հարություն

գնելու համար…

Զի չունեն նրանք խրատ,

բայց երկնում են

պատվիրաններ

մեղսաստեղծ…

քեզ ծամեցին նրանք՝

իբրև սուրբ չորրորդություն,

զի չտեսան իրար,

չշնչեցին և քեզ…

Ների՛ր նրանց,Երկի՛ր,

հանապազօր հացով,

85

ՊՈԵԶԻԱ ՀԱՍ ՉԱԽԱԼՅԱՆ

որ փշրանքդ կերած`

անիծեցին հենց քե´զ,

զի դու այդ ինքնության

վերջին նշխարն ես,

հավիտյանս հավիտենից

ԱՄԵ՜Ն…

Վեր կաց,Երկի՛ր,

քեզ են կանչում

այն Տղերքը,

որ մանկության

օրորոցից քո մասին են

հեքիաթ լսել….

Այո, Երկի՛ր, խրամատը

կյանքն է նրանց,

ուր և չկա օր, ամսաթիվ,

բայց մեր վաղը

այնտեղից է սկիզբ առնում.

Քո Տղերքը քոնն են, Երկի՛ր,

ու սրտերը նրանց՝

Դրոշ անկախության,

ծիրանագույն սարերից են

բարձրանում….

Վեր կաց, Երկի՛ր,

քո Տղերքի արյունով է

հողդ սնվել,

որ բողբոջի մի նոր

Գարուն`

առանց արյուն…

Իմ եդեմատու՜ն,

ես կգամ քեզ մոտ,

չանիծե՛ս դու ինձ,

զի հոգիս արդեն

քո թաց հասկերից

ասեղնագործեց

86

փշե գլխաշոր,

որ ոտաբոբիկ

քո սաղմոսները

պատռեն մի երկինք,

ուր ծիրանագույն

բջիջը Նաիրի

եղիցի սարսուռ

մատյան է քերծել

հոգեինքնության

հաստաբուն ծառից,

որ հոգեարմատ

գոյության համար

իմ երակներում

քանդակվեն ճյուղեր

նռնաերազի…

Իմ եդեմատո՜ւն,

ես կգամ քեզ մոտ,

էլ չկծկվես քարտեզի վրա`

իմ չոր կոկորդին

դառնալով մի կում`

կուլ չգնացող…

Ների՛ր դու հենց ինձ՝

եդեմավտար

փշե նաիրուհուն,

ով սիրտդ կախեց

իր պարանոցից՝

որպես հոգեքուն…

Դաղձահոտ երկի՛ր,

ամպերից անդին

դու կծկվել ես

մի հին թփի տակ,

որ լուռ մերկանաս

եդեմակործան

այն գեղեցկությամբ,

որը չի շնչել

ոչ մի մարգարե,

երբ գրում էր քեզ՝

87

ՊՈԵԶԻԱ ՀԱՍ ՉԱԽԱԼՅԱՆ

այրելով Աստծո

երակները այն

մագաղաթներում,

ուր ծնկի եկանք`

խաչակիրք դողի

մեղուներդ խեղճ,

որ մեղր լինենք

քո թեյի համար

և անքեզ նեխենք…

Նոյականչ երկի՛ր,

սրբապատվիրան`

ժայռերին մաշված,

դարձել ես տապան,

աղավնակարոտ

հոգեհեղեղում,

որ արարատվես,

եվ մեր արնաքամ

բառերի ներսում

դու տեղավորես

թոքերդ հույսի,

որ արտաշնչած

օրերի դիմաց

վարձույթով տրվեց

ու չունեցավ իր

աղոթատեղին,

ուր կարող ենք մենք

շորերով մրսել

ու էլ չմեռնել...

և ուր ինքնակամ

մատնահետքը մեր

էլ չշոշափեց

փոշիդ քարեդար,

զի որովհետև

Նոյի իմ Երկի՛ր,

դու մեր գլխի տակ

բարձի փոխարեն

մի փետուր չեղար…

88

ՄԱՄՌԱՔԱՐ

Մամռաքարե Երկի՜ր,

հույսի թաց հասկերում նիրհող,

քեզ քամել են հացից,

ու դու հաց ես եղել՝

փշալարից կախված,

որը երկինք չուներ….

Նարեկածին Երկի՜ր,

պատարագված աղոթքներում

լուսախորան`

դու հալվել ես խաչին,

որ փնտրում էր մեռոն

ինքնահարության….

Փետրահան Երկի՜ր,

գարուններում շնչող,

քեզ կերգեն ուրիշ

փամփուշտները նռնարյան…

Անշոր իմ Երկի՛ր`

մկրտված հույսի

թաց արցունքներով,

ես, պորտալարված

քո երկունքներից,

ծնունդ եմ առել

ապրիլյան մի օր,

որ մակագրեմ

քո մագաղաթյա

շուրթերի վրա

եղիցի Ամե՛ն,

ու եղիցի Լու՛յս…

89

ՊՈԵԶԻԱ ՀԱՍ ՉԱԽԱԼՅԱՆ

ԿՏՈՒՐԵ ԵՐԿԻՐ

Կտուրե երկի՛ր,

մի քիչ շատ ես

ու մի քիչ քիչ,

երբ թռչուններդ

սոված են

մաշկիս տակ,

և փեշիցդ գլորվում են

քարերը,

որ զառանցել են քեզ...

Դու ջուր ես ցանում

գնացողի հետևից

ու թմրում`

որպես վերջնահեքիաթ…

Մենք տանում ենք քեզ

կիլոգրամներով,

ուր ցուցիչը սիրո

ծանր է, իսկ դու `թեթև...

սակայն շատ ես,Երկի՛ր,

ու մի քիչ քիչ,

որովհետև քարն էլ

իր տունն ունի,

իսկ դու `տանտեր,

թռի՛ր, իմ թաց Երկի՛ր,

բայց քեզ դու չլքես...

90

ԼԵՌ ԻՄ ԵՐԿԻ՛Ր

Քշի՛ր մեզ,Երկի՛ր,

քո սմբակավոր

օրերից կիսատ,

ուր խորհրդային

վառարաններում

խանձահամ գրքեր

վառեցինք հույսով,

որ քեզ կգրենք

մեռնելուց առաջ

մեր տան պատերին՝

իբրև հոգեսով....

և ատելության

մաշկից ելնելով`

մենք կերանք իրար....

արնահոս տենդով

համակված,

կոչեցինք քեզ լեռ,

որ հեռուներից

լոկ երկրպագենք

ու չմոտենանք,

և որովհետև

մենք քո ցորենի

հատիկների մեջ,

սաղմն ենք ներարկել

հայահարության...

91

ՊՈԵԶԻԱ

ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Բանաստեղծ

ԱՆՍԱՆՁՈՒԹՅՈՒՆ

xxx

Ինձ մի հուշիր, չեմ անելու քո ուզածով,

Կամակոր չեմ, պարզապես իմ կյանքն եմ ապրում,

Երևելի անունները տողադարձող

Ժամանակն է մոռացության գինով արբում։

Կգա մի օր, ժանյակներով կզարդարեմ

Մոլորակը՝ նվերի պես քեզ հանձնելուց,

Հագեցումի համար պետք չէր ապրել դարեր,

Կարոտն էր, որ պապանձվում էր չեղած սիրուց։

Գուցե հետո այս ամենը փոխադարձեմ,

Եթերային տարածքներիս վերադարձով,

Անսեր պահի մտրակներով ծեծված քածեր

Կմոտենան դիակառքի շքին լացով։

Եվ ոչ մի բան չի լինելու քո ուզածով.

Ես ավելի տիրական եմ, քան գիտեիր,

Քո ծփծփուն մակերեսը հերիք չէ, ծո՛վ,

Որ ցնծությամբ հեղեմ ընթացքն իմ կրքերի։

92

xxx

Փոխանակ դեպի վախճան տանես,

Անմահության ես մղում անհոգ,

Գուցե ուրիշի հետ ես խառնել՝

Քեզ հավատարիմ ու սրտամոտ։

Այս սահմաններում ինձ չպահես,

Քո հորինածից կուշտ եմ լրիվ,

Տաք աղոթքի դեմ վաղուց պաղ ես,

Հոգու սպանդ է, հացի կռիվ։

Խառնակիչներին լավ գոհացրիր`

Մոլորակն իրենց ընծայելով,

Եվ ավելորդ է դարձել անձն իմ,

Իր հայրենիքում՝ չփլախ կենվոր։

Դուրս եմ գալիս քո տիրույթներից,

Որտեղ զորացավ ամեն ջեբկիր.

Ինձ ոչինչ պետք չէ, դե բա՛ց թող ինձ,

Տե՛ր, թե կարող ես՝ դու քե՛զ փրկիր։

xxx

Չեն ուզում տառերը բառ կազմել,

Չեն ուզում պայթել կոկորդիս մեջ,

Կրծքիդ բազմածալ մութն է բազմել,

Կարոտից ջարդվում են ձեռքերս խեղճ,

Լեզուն դուրս գցած շնչատ շան պես

Վազում է սերն անճանապարհ,

Ու իմ աչքերը տեսնում եմ ես

Նրա անհայացք դեմքի վրա...

Իսկ ժամանակը` լրբի վարքով,

Մոմերն է մարում վերջին հույսի

Եվ կամակատար ճորտերից գոհ՝

Գլուխն է հենում մահվան ուսին...

Թափառախումբն են լքում հերթով

Շնչավորները՝ ցավից կքած,

Էլ չեն գոհանում սիրո անթով

Գրկից ծիկրակող զիստերով բաց։

Սարին թիկնել են մութ ամպերը,

Նոր հեղեղներ են գոյավորվում,

Երգի ցնորքով ես արբել եմ,

93

ՊՈԵԶԻԱ ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ինքս իմ մեջ չեմ տեղավորվում...

Հիմա փշրու՛մ եմ լի գավերը

Ու տարինե՛րն եմ չապրած փշրում...

Չկան լուսառատ էն լավերը,

Միայն ցավերն են անսաստ խշշում...

xxx

Բա՞ որ գնամ ու երկնքում ասեն` «պետք չես»,

Գնալ-գալուս ծախսերը ո՞վ կվճարի,

Հրեշտակաց մռութները հերթով պաչեմ,

Թաշկինակներ թափահարեն ճանապարհիս։

Անմահության միակ ձևը վաղուց գիտեմ,

Հոգիդ երբեք սիրուց պիտի չբաժանվի,

Արարչական անցումների մասնագետ եմ,

Ուշք դարձրեք չսնգուրված իմ բառերին։

Նախորդ դարի մարտին էր, որ նորից եկա,

Սա անձրև չէ,

Իմ կարոտի ջուրն է գալիս,

Դուք լավն եք շա՜տ, բայց չեմ կարող մնալ երկար՝

Իմ վերջին սեր հրեշտակն է հեռվում լալիս։

94

ԱՍՏՎԱԾՆԵՐԻ ԾԱՓԵՐԻ ՆԵՐՔՈ

xxx

Ես հրացայտ արևին եմ շունչս տալու,

Սարսափահար հոգիների հաշվառուն չեմ,

Հարկավոր չէր ողորմությունն այս խնդալու՝

Իբրև պարգև ընդունելով, որ կյանք կոչեմ։

Ովքե՞ր էին սիրո շուրջը հերթապահում,

Որ չլինի՝ նրա շնչով հեռու՜ թռչեմ,

Զորեղներին գլխատելիս չեն հապաղում,

Աստվածային ճախրանքները մեզ համար չեն։

Եվ ամենն այս, որ ինքնաբուխ հղացվել է,

Խանդաղատանք ունեցողին պիտի տանջեն,

Կվարարի մոռացության պաղ անձրևը

Խաբկանքի մեջ՝ ամենքիս ճո՛րտ կճանաչեն,

Քմայքների կամակատա՛ր ողորմելի,

Մեզ ծաղրական մի անունով մոտ կկանչեն,

Որ հնազանդ սպասարկենք շողոմներին,

Ապա հոգնած գիշերվա մութ գրկում հանգչենք։

Չարքերը մեր ուղեղներին կծանրանան՝

Անմարսելի, գորշ երազներ մեզ հղելով,

Կծածանվեն սավանները ճերմակ մահվան,

Որ մեզ Աստծո ոտքերի տակ դարձնեն հող։

Զսպվի՛ր, եթե ինքդ քո մեջ չես ավարտվում

Եվ մայրական կաթի համը վերագտիր,

Տխուր է, երբ գոյությանդ չես հավատում,

Տխուր է, երբ կյանքն է դառնում իշու փթիր։

xxx

Այս գարունն էլ գրկիս մեջ չի տեղավորվում,

Հետս տանեմ՝ թող կչկչա աշնան թևին,

Թե չէ չարի զավակները փոս են փորում,

Որ պարտակեն զվարթանքն իմ ամբողջովին։

Կյանքիս վերջին շրջադարձին երեք սողուն

Հետևում են՝ ատամի տակ թույներ պահած,

95

ՊՈԵԶԻԱ ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Բայց ես վաղուց հավերժության մեջ եմ լողում,

Էլ չեմ կարող գգվել մահին թևատարած։

Սա մի ուրիշ ժամանակ է, որն անցնում է,

Բայց ես նրա չափումներում վաղուց չկամ,

Անսանձելի սիրո չքնաղ հիացումը

Անցումների մեջ նշել է ինձ բացակա։

Չարությունն է ուրացողի հոգին պատում,

Իրենք իրենց կրակների մեջ մարում են,

Եթերաքայլ ես գնում եմ հայրական տուն,

Որտեղից այս ամենայնի արարումն էր։

xxx

Ես ավելի մոտ եմ լճին, քան բադերը,

Էպոսն ասաց՝ տունդ ջրի մոտ կսարքես,

Իմ հոգու պես ամուր են իմ տան պատերը,

Երերունը ժամանակն է, կայուն եմ ես։

Եվ առերես թշնամիներ բնավ չունեմ,

(Մեղք չառնեմ իմ դյուրահավատ սիրտ ու հոգուն)

Հզորները լի գավերով ինձ կանչում են,

Թույլիկները թիկունքից են դավեր նյութում։

Կուլ չգնաց, մնացել է իմ կոկորդում

Լույսի, սիրո, երջանկության պատառը ճոխ,

Վիշտ ու ցավի ալիքներն են վրաս հորդում,

Պարարտ հող եմ ես հոգսերին՝ վրաս աճող։

Արժեքները խարդախությամբ չեն նվաճում,

Հե՜յ, լղտորնե՛ր, որ կաք, սակայն հոգի չունեք,

Գողին թողած՝ Աստծուն էիք երեկ խաչում,

Այսօր էլ ինձ հուդայապաչ կողջունեք։

xxx

Եթե ուշադիր նայեք՝

Կտեսնեք, որ Խաչիկ Մանուկյանը ես չեմ,

Նա հովի պես անցել է ծերունիների խաղաղ հայացքների վրայով,

Նա կաթիլ֊կաթիլ լցվել է ծփացող ջրերի մեջ,

Նա սարերի ծաղիկները մեկիկ-֊մեկիկ բույրով է հագեցրել,

Նա սիրո ցող է դարձել առավոտվա խոտերին,

Նա հիմա բարձրանում է`ամպ դառնալու համար,

Նա ամբողջացնում է անեզրությունը,

96

Նա եռագույնով բարուրում է այս փոքիկ մոլորակը՝

Օրորի տակ իր լուսածոր երգերի։

Եթե կարոտեք ինձ

(Իսկ դա անխուսափելի է,

Որովհետև ձեր սերն անխափան պահեցի բոլոր աղետների դեմ),

Ապա դեմքով շրջվեք դեպի փողոցը հեքիաթների,

Նայեցեք ծիծաղող մանկանց աչքերին՝

Եվ կտեսնեք ինձ...

xxx

Քեզ չեմ շրջանցի, քեզ ապրելու եմ՝

Իմ հրաշք երկիր, իմ խինդ ու ցավ,

Քեզանից հեռու՝ ինձ ատելու եմ

Բոլոր պահերի մեջ ուրացյալ։

Քեզանից հեռու՝ ինձ կապելու են

Անորոշության պոչից անծայր,

Փայլփլանքներով ինձ խաբելու են՝

97

ՊՈԵԶԻԱ ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Անսեր, աններկա ու անանցյալ...

Նրանց համար, որ քեզնից հեռու են,

Քո կարոտի տաք արցունքը կա,

Քեզանից հեռու՝ ես մեռնելու եմ՝

Ինքս իմ էության մեջ բացակա։

xxx

Լեռան լանջով, աշնանային գինետոնին՝

Խրոխտ քայլքով զարկու՛մ էի իմ նաղարան,

Ձայնն էր հասնում աստվածների Պանթեոնին.

Վա՜յ քու, արա՛...

Պարում էին հուրիները հրափրփուր

Աշխարհից վեր՝ քարայծերի ժայռի վրա,

Ամպրոպի պես մեկը զարկեց սրտիս թափուր.

Վա՜յ քու, արա՛...

Թևեր առանք ու վերուվար սավառնեցինք,

Արեգակի արարչական շունչը առանք,

98

Հեքիաթն անցավ, փետուրի պես ցած սահեցինք.

Վա՜յ քու, արա՛...

Ասի՝ գնամ հեռվում անկյանք մի վայր գտնեմ,

Կնոջ ձայնով հանկարծ խոսեց ջուրը վարար,

Ասաց՝ եկա հոսելով քո ծոցը մտնեմ.

Վա՜յ քու, արա՛...

Հիմա զուր եմ երազներս փրկել ջանում,

Ինքնափթիթ պատում էր սա մի ավարա,

Շշնջացին, որ ընթացքն է իմ վերջանում.

Վա՜յ քու, արա՛...

Բայց այստեղ էլ (չնախանձեք ոգուս բախտին)

Ինձ թողեցին երկնահարթակ բեմի վրա՝

Ո՛չ դժոխքի դուռը տարան, ո՛չ դրախտի.

Վա՜յ քու, արա՛...

Համբյուրներ են շարում կյանքի պարանոցին,

Սերը նորից գյո՜լ է տվել երկրի վրա,

Բարուրվում ու ձայնն եմ լսում օրորոցիս.

Վա՜յ քու, արա՛...

ՊՈԵԶԻԱ

ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Բանաստեղծ

ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶՐՈՒՅՑ

Տե՛ր, արտոնիր լինել

Սուրհանդակը դարիս,

Եվ Լուրն առնել տանել

Աշխարհներով անծիր…

Միլիոն թացված աչքից

Քեզ աղերսներ բերեմ

Եվ կարոտներ չեղծված՝

Նրանց պղտոր լացից:

Տե՛ր, արտոնիր լինել

Կառապանը դարիս,

Եվ վարգերն իմ Ձիու

Թող չհամրի ոչ ոք,

Աշխարհներով անծիր՝

Չնայելով հալիս,

Անցնեմ ու Քեզ բերեմ

Խաչիդ խորհուրդը լոկ:

100

Տե՛ր, արտոնիր լինել

Գաղափարը դարիս,

Եվ թափառել անխոնջ

Աշխարհներով անծիր,

Թող իմ շունչը լինի

Լուծը Երիվարիս,

Դառնամ ու Քեզ ասեմ՝

«Եվ ոչ միայն հացիւ…»:

Տե՛ր, արտոնիր լինել

Եվ դահիճը դարիս,

Աշխարհներով անծիր,

Որ վայրենի ոխով

Շաղ տամ գանգերն այն բութ՝

Կարոտ յաթաղանիս…

Էլի՜ դառնամ ես Քեզ՝

Խունկ ու մանանեխով:

Տե՛ր, արտոնիր լինել

Արարողը դարիս,

Երկինքներով անցնել,

Կպած մնալ հողիս,

Ի՜նչ էլ լինեմ՝ էլի

Մնամ բանող մի Եզ,

Տե՛ր, արտոնիր լինել,

Լինել մի քիչ ես:

101

ՊՈԵԶԻԱ ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԶԱՌԱՆՑԱՆՔ

Ցուրտ է անկողնում իմ հիմա՝

Ձմեռը մահիճս է մտել,

Մենակ եմ, մենակ է և Նա,

Գանգիս մեջ մի հուշ եմ գտել:

Հածում են դառնաղի ու հորդ՝

Գլխիս մեջ օրերս սառած,

Վխտում են պոռնիկներ ու մի լորդ՝

Մահճիս շուրջ կրակներ վառած:

Մահճիս շուրջ կրակներ ու բոց՝

Կրակներ, որ ցուրտ են գուժում,

Սողում է սնարիս մի օձ,

Ում թույնը երբեք չի բուժում:

Սողում է դեպի ինձ մի օձ՝

Ոխակալ հայացքով ամբարիշտ,

-Ես փակ եմ, ես փակ եմ, ես՝ գոց,

Գանգիս մեջ ճչում է մի վիշտ:

Խելագար դո՛ւ կյանք, դո՛ւ կավատ,

Դո՛ւ լորդ՝ պոռնիկներ բուծող,

Ես ունեի քո հանդեպ մե՜ծ հավատ

Եվ կամք՝ օձերին հալածող…

Բայց ցուրտ է, ու ցուրտը հիմա

Սարսուռ է՝ ներսս է պատել,

Մենակ եմ, մենակ է և Նա.

Օրերիս վախճանն եմ գտել:

102

ԵՐԱՆԻ ԼԻՆԵՐ…

Երանի մի կին խմեր կենացս,

Համբուրող շուրթը խարդախ չլիներ,

Առներ ափի մեջ կաթիլվող լացս,

Գիշերակացս տևական լիներ:

Երանի մի կին քամեր կարոտս

Ու մինչև վերջին կաթիլը խմեր,

Աննշմար, անվարձ կապեր նարոտս,

Ինձ իմ օրերից անխնա խլեր:

Երանի մի կին արտոներ՝ սերս

Մինչև մրուրը մսխել իր մահճին,

Լիներ ստրուկս, դառնար և տերս՝

Մեծահոգաբար կաշառեր «դահճին»:

Երանի մի կին անմյուռոն լիներ՝

Լիներ Անպատիվ, Անարգ ու անտուն,

Թող որ նախնական մեղքում գալարվեր,

Մնա՛ր նախնական՝ երազեր հեռո՜ւն…

Երանի մի կին խմեր կենացս,

Մարմարվող ափը կարկամ չլիներ,

Քնքշորեն ծածկեր ամեն մի բացս,

Ապրումի վարձս երանի լիներ:

103

ՊՈԵԶԻԱ ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

104

Ես երգեր եմ երգել ինչ-որ մեկի համար,

Ինչ-որ մեկի համար ես ցավեր եմ հերքել,

Ես մահեր եմ բեկել ինչ-որ մեկի համար,

Ինչ-որ մեկի համար ծիածան եմ ներկել…

Ինչ-որ մեկի համար ես արյուն եմ թորել,

Ես քրտինք եմ ծորել ինչ-որ մեկի համար,

Ինչ-որ մեկի համար առասպել եմ զորել,

Ես կյանքեր եմ զոհել ինչ-որ մեկի համար…

Ես նարոտ եմ հյուսել ինչ-որ մեկի համար,

Ինչ-որ մեկի համար վառել անհանգ լույսեր,

Ես երկնել եմ հույսեր ինչ-որ մեկի համար,

Ինչ-որ մեկի համար եղել լոկ կարուսել…

Ինչ-որ մեկի համար դավանանք եմ մորթել,

Ես դավեր եմ դյութել ինչ-որ մեկի համար,

Ինչ-որ մեկի համար սատանա եմ ճորտել,

Ես Աստծուն եմ շորթել ինչ-որ մեկի համար…

Ես եղել եմ ինքս՝այնպես, ինչպես ոչ ոք,

Եվ ամենքը ինչպես՝լավ ու վատ եմ եղել,

Սակայն ինչ-որ մեկը ինձ կարծել է անհոգ՝

Մառ հոգսերով դառը որոշել է նեղել:

105

ՊՈԵԶԻԱ ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԳՆԱՄ...

Երկար հյուր եղա: Ժամն է, Տուն գնամ,

Ճամփան Տունդարձի կածանով է մութ,

Գալը հեշտ չեղավ, դարձն՝ ի՞նչ իմանամ,

Կեռմաններ կան շատ ժայռով երկնահուպ:

Ժամն է, Տուն գնամ: Երկար հյուր եղա,

Ճամփան Տունդարձի վերելք է վիհով,

Ավել-պակասի համար ես՝ մեղա,

Մնացողներին օրհնանք ու կորով:

Երկար հյուր եղա: Ժամն է, Տուն գնամ.

Որքա՜ն երկինքներ դեռ կան անցնելու,

Բացականերին մի ուրիշ անգամ,

Ուրիշ Ճամփեքով կգամ տեսնելու:

Ժամն է, Տուն գնամ: Երկար հյուր եղա,

Չիմացա, սակայն, գալս ում փրկեց...

Բայց գիտեմ հաստատ՝ ես... ես այն չեղա,

Ես ինքս չեղա... Ինձ բախտը հերքեց:

Երկար հյուր եղա: Ժամն է, Տուն գնամ,

Թափ տամ հոգուս մեջ թավալվող փոշին,

Գալս հեշտ չեղավ, Դարձն՝ ի՞նչ իմանամ,

Ինձ պահ տամ ինձնից մնացող հուշին:

106

107

ԳԵՂԱՐՎԵՍՏԱՓԱՍՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՌՈՒԲԵՆ ԳԻՆԵՅ

Կինոռեժիսոր, պատմագետ

ԱՌԱՋԻՆ ՉԻՆԱՐԵՆ

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՀԵՂԻՆԱԿ

ՋՈՀԱՆԵՍ ԼԱՍՍԱՐԻ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (ՀԱՏՎԱԾՆԵՐ ԳՐՔԻՑ)

ՆԱԽԱԲԱՆ

Պատմական անգոյությունից մարդուն վերակենդանացնելու փորձ կատարելիս

սովորաբար բազմաթիվ խոչընդոտների ես դեմ առնում։ Դրանք, մեծ մասամբ, փաստեր

են, որոնց վրա հիմնված է լինում կենսագրության ժամանակագրական հավաստիությունը,

և որոնց աղբյուրները՝ նամակները, օրատետրերը, հաշվետվությունները

ուսումնասիրելու ընթացքում պետք է կարողանաս տվյալների ճշգրիտ համադըրություն

կատարել և հանգել ճիշտ եզրակացության, հաշվի առնելով պատմական

կոնտեքստը և հեղինակների երբեմն միմյանց հակասող տեղեկությունների

սուբյեկտիվությունը։

2012 թ․ օգոստոսին, «ANDIN. հայոց ճանապարհորդության տարեգրություն»

ֆիլմի նկարահանման ժամանակ, ես այցելեցի Հնդկաստանի Սերամփուր քաղաքը,

ուր ինձ բախտ վիճակվեց գտնել այն տունը, որտեղ աշխատել է Ջոհանես Լասսարը։

108

Իսկ Սերամփուրի քոլեջում հաջողվեց հայտնաբերել Նոր Կտակարանի չինարեն օրինակը՝

մատիտով արված նշումներով։ Դրանք Լասսարի ձեռքով հայերեն գրառումներ էին։

Նրա մասին առաջին տեղեկություններից մինչև 1822 թ․Սուրբ Գրքերի չինարեն

թարգմանության հրապարակումը անցել է ավելի քան տասնյոթ տարի։ Այդ ժամանակահատվածում

կատարված իրադարձությունների ականատեսների և մասնակիցների

վկայությունները, որոնց ամբողջական պատկերը կարողացա ստանալ քայլ

առ քայլ հետազոտելով յուրաքանչյուր փաստաթուղթ, պարզաբանում են այն զարմանալի

իրողությունը, որ բրիտանացիների կողմից նախաձեռնած, Ասիայում Բրիտանիայի

շահերի համար կարևոր, Բապտիստական առաքելության ազդեցությունը

հզորացնող գործընթացը վստահվել էր ոչ միայն հայազգի, այլև մինչև վերջ Հայ Առաքելական

Եկեղեցուն հավատարիմ մնացող երիտասարդին՝ Ջոհանես Լասսարին։

ՍԿԻԶԲ․ ՖՈՐՏ ՈՒԻԼՅԱՄ և

ՍԵՐԱՄՓՈՒՐՅԱՆ ԵՌՅԱԿԸ

«Այս լեզուն, որով խոսում են հսկայական քանակությամբ

մարդիկ՝ երեք հարյուր միլիոնից ոչ պակաս,

համարվում էր անհասանելի եվրոպացիների համար»

19-րդ դարի առաջին կեսին Ասիայի երկրներում շարունակվում էր գաղութային

էքսպանսիայի քաղաքականությունն իր բոլոր ավանդույթներով։ Առավելությունը

պատկանում էր Օստ-Հնդկական ընկերությանը, որի ազդեցությունն արևելքում

գնալով հաստատվում էր։ Անգլիացիները նկատելի դեր էին խաղում տարածաշըրջանի

վարչական, տնտեսական և քաղաքական կյանքում։ Քրիստոնեական հաստատությունների

թիվը աճում էր, ու թեև գործող միաբանությունների շարքում էին

նաև Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչները, նրանք երբեք չէին զբաղվում

միսիոներական գործունեությամբ։

Աստվածաշունչը ասիական լեզուների փոխադրելու գաղափարը արևելյան գաղութներում

բողոքականների առաքելության տրամաբանական շարունակությունն

էր։ Անհրաժեշտ էր հնարավորինս արագ հասցնել Աստծո խոսքը Հնդկաստանի

տեղաբնիկների մտքին և սրտին։

1792 թ․ բրիտանական Քեթերինգում հիմնվեց Բապտիստական միությունը, իսկ

արդեն մեկ տարի անց Բենգալիայի ափերին ոտք դրեց միության ամենավառ ներկայացուցիչներից

մեկը՝ վերապատվելի Ուիլյամ Քերրին իր ընտանիքով։

109

ԳԵՂԱՐՎԵՍՏԱՓԱՍՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՌՈՒԲԵՆ ԳԻՆԵՅ

Օստ-Հնդկական ընկերության պաշտոնական շենքը.

հյուսիսային մուտքը Լիդենհոլ փողոցից

Նա արժանացավ սառը ընդունելության իր իսկ հայրենակիցների կողմից։ Բանն

այն էր, որ Օստ-Հնդկական ընկերության պաշտոնյաները նախապես թշնամորեն էին

տրամադրված Հնդկաստանում իրենց ազդեցության շրջանակներում կատարվող

ցանկացած ոչ կոմերցիոն ակտիվության նկատմամբ։ Նրանք մտավախություն

ունեին, որ քրիստոնեության և դասական կրթության տարածումը տեղի բնակչության

մեջ կարող է ընդհանուր դժգոհություն արթնացնել, ինչը արդյունքում կհասնի

բրիտանացիների վտարման գաղափարին։

Քերրին խորթ զավակի կարգավիճակով, բայց իրեն հատուկ՝ բնագետի եռանդով

տրվեց շրջապատող նոր աշխարհի ուսումնասիրմանը։ Նա հավաքում էր անծանոթ

բույսերի տեսակներ և ուղարկում եվրոպացի իր գործընկերներին, իսկ դրան

զուգահեռ սկսել էր սովորել բենգալերեն և սանսկրիտ։

Վեց տարի անց, 1799 թ․ հոկտեմբերին, արևելյան Հնդկաստան ժամանած ամերիկյան

«Criterion» նավից իջան ևս երկու միսիոներներ՝ Ջոշուա Մարշմանը և Ուիլյամ

Ուարդը։ Մարշմանն իր հետ բերել էր նաև կնոջը և երեխաներին, որոնցից մեկը

նորածին էր, և այս հանգամանքը վկայում էր Հնդկաստանում երկարաժամկետ

բնակություն հաստատելու նրանց մտադրության մասին։ Իսկ քանի որ Կալկաթայում

մնալը նրանց արգելված էր, միսիոներները դիմեցին հոլանդական իշխանություն-

110

Բապտիստական առաքելությանը պատկանող առաջին տպարանը Կալկաթայում

ներին, որպեսզի թույլտվություն ստանան տեղափոխվել Հուգլի գետի աջ ափին

գտնվող Սերամփուր քաղաք։ Շուտով Մարշմանին և Ուարդին միացավ նաև Քեր-

րին, և այդպես ստեղծվեց հայտնի «Սերամփուրյան Եռյակը»։

Արդեն 1800 թվականին քաղաքում հայտնվեց առաջին տպագրական մեքենան,

որին էլ բախտ էր վիճակվելու հետագա 32 տարվա ընթացքում քառասունից ավելի

ասիական ու եվրոպական լեզուներով սուրբ տեքստերի 212 հազար միավոր էջ

թողարկել։ Նույն ժամանակ Կալկաթայում՝ Սերամփուրից ընդամենը 15 մղոն հեռավորության

վրա, բացվեց հնդիկ տղաների համար դպրոցը՝ Ֆորտ Ուիլյամ քոլեջը։

Հիմքը դրված էր, և Կոլեգիան անցավ Աստվածաշունչը բոլոր հասանելի լեզուներով

թարգմանելու իր ծրագրի իրագործմանը։

Նախնական ցուցակում չինարենը դեռ նշված չէր, ինչի կապակցությամբ էլ

օրինաչափ հարց է առաջանում՝ ե՞րբ և ո՞ւմ կողմից է առաջարկվել Սուրբ Գրքի

չինական տարբերակի ստեղծման գաղափարը։ Քոլեջի պրոռեկտոր Կլաուդիուս

Բաքենենի հավաստիությամբ, իրականում այդ միտքը ի սկզբանե եղել է նրա և

դասախոսական կազմի ուշադրության կենտրոնում, պարզապես շատ դժվար և

111

ԳԵՂԱՐՎԵՍՏԱՓԱՍՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՌՈՒԲԵՆ ԳԻՆԵՅ

չափազանց կարևոր էր գտնել խորագետ մի պրոֆեսորի, որը ոչ միայն կզբաղվեր

տեքստերի թարգմանությամբ, այլև հանձն կառներ չինարենի դասավանդումը։

Բաքենենը խոստովանում էր․

«․․․ ու թեև Տիբեթի կողմից չինական ֆորտերը ուշի-ուշով հետևում են Բենգալիայի

մեր տարածքներին, Ընկերությունում չի գտնվի գոնե մեկ ծառայող, ով տիրապետում

է չինարեն լեզվին»։

Այդ ժամանակաշրջանում Ցինի կառավարությունը մահվան սպառնալիքով

արգելում էր օտարերկրացիներին չինարեն սովորեցնել․ Մակաոյում՝ պորտուգալացիներին,

Հնդկաչինում՝ ֆրանսիացիներին, Օստ-Հնդկաստանում՝ հոլանդացիներին։

Դա էր պատճառը, որ լեզվական այդ խոչընդոտը հաղթահարելուն նպաստող

մեկի հայտնաբերումը բրիտանացիների համար կենսական խնդիր էր դարձել։

Եվ այդ մեկը գտնվեց։ Դա հայ երիտասարդ Ջոհանես Լասսարն էր, որ հայտնվեց

անհրաժեշտ պահին՝ անհրաժեշտ վայրում։

ՉԻՆԱՐԵՆ ԼԵԶՎԻ ՈՒՍՈՒՑԻՉԸ

Փայտե տպագրական մեքենան Ուիլյամ Քերրիի աչքով առաջին անգամ ընկավ

1798 թ․-ին։ Նրա ընկերը՝ միսթր Ուդնին, գնեց այն, վճարելով 40 ֆունթ, և Քերրին

այլևս մտադիր չէր զսպել իր եռանդը Աստվածաշունչը ասիացիների հոգիներին

հասցնելու նպատակի ճանապարհին։ Արդեն 1803 թ․-ի դեկտեմբերին նա գրում էր․

«Մենք հնարավորություն ունենք, երբ կամենանք, փոխադրելու Աստծո խոսքը բոլոր

ասիական լեզուների տասնհինգ տարվա ընթացքում։ Մեր դիրքը թույլ է տալիս

ակնկալել բոլոր երկների աջակցությունը։ Այստեղ մենք կարող ենք տարբեր լեզուներով

լիտերներ պատրաստել՝ ամսեկան 700 ռուփիից մի մասը բաժին հանելով

աշխատանքը ավարտելու համար։ Լեզուները հետևյալն են․ մարատխի, օրիյա, տելուգու,

հինդուստանի, բուտաներեն, բիրմաներեն, չինարեն, կանտոներեն, տոնկինյան։

Այս մեծագույն գործի վրա մենք կենտրոնացրել ենք մեր ողջ ուշադրությունը»։

Երբ Սերամփուրյան Եռյակը վերջնականապես հաստատեց լեզուների ցանկը,

չինարենի թարգմանության պարտականությունները ստանձնեց Ջոշուա Մարշմանը,

որը պատանեկության տարիներից տարված էր Չինաստանով, նրա հարուստ

պատմությունով և մշակույթով։ Բայց քանի որ նախևառաջ հարկավոր էր սովորել

տեղի լեզուները՝ հաղորդակցվելու և դասավանդելու համար, Մարշմանի ուժերն ու

ժամանակը չէին հերիքում, ու նույնիսկ երեք տարի անց մինչ նա իրեն պատրաստհամարեց

մարտահրավեր նետելու Ճենաց աշխարհի լեզվին, պարզվեց, որ ինքնուրույն

հաղթելն անհնար է։

112

Եվ այստեղ՝ հիմնվելով միսիոներների էպիստոլյար ժառանգության վրա, կարելի

է որոշել, թե որ պահին ասպարեզում հայտնվեց Ջոհանես Լասսարը։ Բապտիստական

միությանն ուղղված միսիներների 1804 թ․-ի ապրիլյան նամակում ասվում է․

«Վերջին ութ տարիների ընթացքում կատարված աշխատանքի արդյունքը՝ երկու

զուգահեռ թարգմանություններն են, որոնցից մեկը հիմնվում է նախորդի վրա, իսկ

մյուսը բոլորովին նոր է»։ Վերջին տարբերակը սկիզբ է առել 1804 թ-ի սեպտեմբերից

հետո, և հեղինակն է Լասսարը, որին վարձել է Ֆորտ Ուիլյամ քոլեջի տնօրինությունը,

իսկ ավելի ստույգ՝ անձամբ դոկտոր Բաքենենը։

Կարելի է եզրակացնել, որ 1804-ի կեսերին, ըստ երևույթի, չինարենի մասնագետի

որոնումներն արդեն սկսվել էին։ Իսկ օգոստոսին կամ սեպտեմբերին Բաքենենը

Կալկաթայում ծանոթանում է Լասսարի հետ․

«Երկարատև որոնումներից հետո հաջողվեց գտնել միսթր Լասսարին՝ նա հայ

է, քրիստոնյա, կրոնակից, ծնված Չինաստանում։ Լասսարին վարձել էին պորտուգալացիները

Մակաոյում՝ Պեկինի թագավորական տան հետ պաշտոնական նամակագրության

համար, և նշանակում է, որ նա տիրապետում է չինարենին։ Նա համաձայնվեց

հրաժարվել կոմերցիոն գործունեությունից և միանալ Քոլեջի աշխատանքին

տարեկան 450 ֆունթ աշխատավարձի դիմաց։ Սպասվող կրճատումների

պատճառով նրան չէին կարող վճարել այդ գումարը, սակայն խնդիրն այնքան կարեվոր

էր, իսկ միսթր Լասսարը այնքան էր համապատասխանում բոլոր պահանջներին,

որ, այնուամենայնիվ, որոշեցին թողնել նրան՝ վճարելով վերոնշյալ գումարը մասնավոր

կերպով։ Նա անմիջապես անցավ Աստվածաշունչը չինարենով թարգմանելու

իր գործին և աշխատում է մինչ օրս»։

Առաջին ամիսներին Լասսարը աշխատում էր Կալկաթայի Ֆորտ Ուիլյամ քոլեջում,

հետո տեղափոխվեց Սերամփուր, որտեղ նրա ղեկավարությամբ բացվեցին չինա-

րենի ուսուցանման դասարաններ։

․․․Մակաոն 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին փոքր կղզու սահմաններում

կենտրոնացված մի առևտրական գաղութ էր։ Բազմաթիվ օտարերկրացիներից

գերիշխում էին պորտուգալացիները՝ այս ջրերում առաջին եվրոպացիների հետնորդները,

սակայն հանդիպում էին և այլ ազգերի ներկայացուցիչներ։ Առևտրային նավատերերի

շարքում մշտապես ընդգրկված են եղել Նոր Ջուղայից, Մադրասից, Կալկաթայից

եկած հայերը։

«Ջոհանես» անունը Մակաոյի հայ վաճառականների ընտանիքների պատմության

մեջ ամենաառեղծվածային և չհետազոտվածներից է։ Բավական է միայն նշել,

որ ցեղի նահապետ Ջոհանես Մաթևոսին հաջողվել էր կեսդարվա ընթացքում այնքան

ունեցվածք ձեռք բերել, որպեսզի կարողանար մրցակցել ամբողջ կղզու տարեկան

հասույթի հետ։

Նա Սերամփուրում Աստվածաշունչը չինարենի փոխադրող Լասսարի հարազատ

հորեղբայրն էր։

113

ԳԵՂԱՐՎԵՍՏԱՓԱՍՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՌՈՒԲԵՆ ԳԻՆԵՅ

Մակաո քաղաքի ծովածոցը. 1810թ.

114

Մաթևոսը Նոր Ջուղայից առաջին անգամ Կալկաթա էր եկել 1760-ականների

սկզբին։ Երիտասարդ տարիներին մետաքսի շահավետ առևտուր էր անում Կալկաթայի

և Մուրշիդաբադի միջև, հետո գործը տեղափոխեց արևելյան շրջանների

խորքը, պահպանելով սերտ կապերը Հնդկաստանի հայերի հետ։

Մակաոյում նա հայտնվեց 1761-ին, կարճ ժամանակով, որովհետև օտարերկրացիներին

թույլ չէր տրվում գտնվել այդ տարածքում սեզոնային առևտրի շրջանից

դուրս։ Մաթևոսը մի քանի անգամ խնդրագրով դիմել է իշխանություններին՝ Պորտուգալիայի

քաղաքացիություն ստանալու համար, և վերջապես, 1783 թ․ դեկտեմբերի

5-ն նրա խնդրանքը բավարարվել է։ Այսուհետ նա կարող էր բնակվել և աշխատել

Մակաոյում կլոր տարի։

Մաթևոսը մահացավ 1794-ի դեկտեմբերի 10-ին, երբ արդեն իր ժամանակի ամենահարուստ

մարդկանցից մեկն էր։ Ուներ երկու եղբայր՝ Խաչիկ և Լազար (Catchik

Joannes և Lazaro Joannes)։ Հայկական պատրոնոմիկ ավանդույթի կանոններով հոր

անունը ժառանգող որդին ստանում էր այն իբրև ազգանուն, և ամեն հաջորդ

սերունդ կրում էր ձևափոխված տարբերակը։ Լազարի որդին՝ Ջոհանեսը բրիտանական

արխիվներում նշված է որպես Լասսար կամ Լասսեր։

Լասսարի հոր և ընտանիքի Մակաո տեղափոխվելու մասին չկան ստույգ տեղեկություններ։

Սակայն հրապարակված մատյանների 1790-ականների վերջերի փաստաթըղթերում

հիշատակվում է, որ Լազարը և նրա կինը Մակաո են մտել 18 տարի

առաջ, այսինքն՝ 1780 կամ 1781 թվականներին։ Լազարի անունը հանդիպում է մի

քանի ուրիշ փաստաթղթերում ևս, բայց խոսքը գնում է միայն առևտրային գործարքների

մասին և հնարավոր չէ հասկանալ, թե որքան ժամանակ է նա անցկացրել

կղզու վրա։ Փոխարենը հայտնի է, որ Ջոհանեսը ծնվել է Մակաոյում՝ ծնողների

բնակություն հաստատելուց անմիջապես հետո՝ 1780-ին կամ 1781-ին։

Ջոշուա Մարշմանի «The Christian Observer»-ում հրապարակված նամակներից

մեկում ասվում է․

«Քսաներեք տարեկան հասակում նա /Լասսարը/ որոշել էր նվիրվել առևտրին։

Նա եկել էր Կալկաթա բեռնված մի քանի հարյուր ֆունթ արժողությամբ թեյի արկղերով։

Բայց նախախնամությունը նրա համար այլ ճակատագիր էր պատրաստել,

որովհետև առևտուր անելու փորձն անհաջողությամբ ավարտվեց։ Այդ սեզոնում

Կալկաթա ներմուծված թեյի քանակն այնքան մեծ էր, որ անմիջապես ազդել էր գնի

վրա, գցելով մեր երիտասարդ վաճառականին դժվար կացության մեջ։ Սակայն շնորհիվ

հենց այդ հանգամանքների էլ նրա մասին իմացավ դոկտոր Բաքենենը։ Բարձր

գնահատելով Լասսարի ընդունակությունները, նա փրկեց իրադրությունը՝ պարգեվելով

աշխատանք, որով երիտասարդը զբաղվում է մինչև հիմա։»

Հիմնվելով նամակների և արխիվային այլ փաստագրության վրա, կարելի է եզրակացնել,

որ Լասսարը ծնվել է 1781 թ․-ից ոչ ավելի շուտ, և երբ Ֆորտ Ուիլյամ քոլեջի

պրոռեկտոր Բաքենենը 1804-ին դիմեց նրան Սուրբ Գրքերը չինարենի թարգմանելու

առաջարկով, Լասսարն ընդամենը 23 տարեկան էր։

115

ԳԵՂԱՐՎԵՍՏԱՓԱՍՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՌՈՒԲԵՆ ԳԻՆԵՅ

Լասսարի հորեղբայր Ջոհանես Մաթևոսի գույքամատյանը, 1797թ.

Լիսաբոնի պատմական արխիվ (AHU), միկրոֆիլմ

116

Այլ հարց է, թե ինչն էր ստիպել Ջոհանեսի հորը՝ Լազարին, հետագայում թողնել

Մակաոն և տեղափոխվել Կալկաթա։

Հայտնի է, որ Մաթևոսի մահից հետո նրա մտերիմների սոցիալական վիճակը

վատթարացել էր։ Մակաոի իշխանությունները հրաժարվել էին նրանց տալ նույն

ազատություններն ու բոլոր այն արտոնությունները, որ ենթադրում էր Պորտուգալիայի

քաղաքացիությունը և որոնք ուներ Մաթևոսը։ Վերջի վերջո, ճնշումներից ազատվելու

համար, Լազարը ընտանիքով տեղափոխվեց Հնդկաստան, որտեղ էլ նրա

որդին հանդիպեց Բաքենենին։

Առավել ճշգրիտ լինելու համար կարելի է հաշվի առնել նաև Բապտիստական

առաքելության ամենամյա հաշվետվություններից մեկի տվյալնելները, որ պատմում

են, թե իբր երիտասրդ Լասսարը եկել էր Կալկաթա 1805 թ․-ին և անարդյունք փորձեր

են անում քոլեջի աշակերտներից չինարեն սովորելու ցանկացողներ գտնել, և իբր

հենց այսպես են նրանք հանդիպել Բաքենենի հետ։

Սակայն, քիչ հավանական է, որ Լասսարը ինքնուրույն այցելեր Ֆորտ Ուիլյամ

քոլեջ՝ աշխատանք փնտրելու նպատակով։ Հարկ է նշել նաև, որ Բաքենենն իր

հուշերում պատմում է, որ երիտասարդը ստիպված է եղել հրաժարվել իր առևտրական

գործունեությունից, որպեսզի միանա քոլեջի աշխատանքներին՝ 450 ֆունթ

վարձավճարի դիմաց։

Եվ այնուամենայնիվ՝ այս կամ այլ հանգամանքներում, հետաքրքիր է, թե ինչու

պետք է Մաթևոսի պես ազդեցիկ ու հարուստ մարդու եղբորորդին համաձայնվեր

ծառայել բրիտանական քոլեջում, այն էլ այդքան փոքր գումարով, մինչդեռ վաճառականները

միայն սեզոնային առևտրից ստանում էին 450 ֆունթից ավելի եկամուտ։

Այս հարցի պատասխանը, հնարավոր է, պետք է փնտրել մի ուշագրավ փաստաթղթում։

Դա հորեղբայր Մաթևոսի կտակն է՝ միջմայրցամաքային կոմերցիայի պատմության

հրաշալի մի հուշարձան, որի բնագիրը պահպանվում է Իսֆահանի Սուրբ

Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցու պահոցում, իսկ պորտուգալերեն կրկնօրինակը՝

Լիսաբոնում։

Կտակում հիշատակվում են Մաթևոսի եղբոր՝ Լազարի երկու որդիները և դուստրը։

Պայմանագրի համաձայն, ընդհանուր գործի եկամուտը պետք է բաշխվի որդիների

միջև, որոնցից մեկը, անկասկած, Ջոհանես Լասսարն է, իսկ երրորդ մասը հատկացվում

է նրանց քրոջը։ Կտակը գրվել է Կանտոնում, Մաթևոսի մահից վեց օր առաջ։

Այս փաստաթուղթը բացառում է ընտանիքի հնարավոր աղքատությունը, ու

թեև նրանք ստիպված էին լքել Մակաոն, դա արել են բոլորովին այլ՝ Պորտուգալիայի

քաղաքացիություն չստանալու պատճառով։

Հնդկաստան տեղափոխվելուց հետո նրանց սերտ բարեկամական և առևտրային

կապերը Կալկաթայի հայ համայնքի հետ թույլ էին տալիս պահպանել ընտանեկան

կուտակումները։ Իսկ հաշվի առնելով «The Chrisitan Observer»-ի հոդվածը,

ուր տեղեկացվում է, որ Լասսարի հարազատները Կալկաթայում բարեկեցիկ կյանք

էին վարում, և ինքն էլ անձամբ որոշակի ունեցվածքի տեր էր, ապա 450 ֆունթ

117

ԳԵՂԱՐՎԵՍՏԱՓԱՍՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՌՈՒԲԵՆ ԳԻՆԵՅ

Ֆորտ Ուիլյամ քոլեջի անդամները. Ուիլյամ Ուարդ, Ջոշուա Մարշման, Ուիլյամ Քերրի,

Ջոն Թոմաս և Էնդրյու Ֆուլեր

118

տարեկանաշխատավարձը չպետք է որ գայթակղեր երիտասարդին։ Եվ ուրեմն

միայն գործի հանդեպ անշահախնդիր հետաքրքրությունը կարող էր նրան պար-

տադրել եկամտաբեր առևտրից գերադասել պրոֆեսորի պաշտոնը։

Լասսարը ծնվել և մանկությունը անցկացրել է Մակաոյում՝ բազմազգ սեթլմենթում,

որտեղ գերակշռում էին Չինաստանից և Հարավարևելյան պետություններից եկածները։

Նրա հետաքրքրասիրությունը, ամենայն հավանականությամբ, դրսևորվել

էր դեռևս մանուկ հասակում։ Նա ավելի հակված էր գրասենյակային լռության ներքո

խոհամիտ ապրելակերպ վարելու, քան ռիսկերով լի, անհանգիստ առևտրային աշխարհի

գործարքներին մասնակցելու։ Նրա աշխատասիրությունը վկայում է դարաշրջանի

գիտնականներին բնորոշ բոլոր հատկանիշների մասին՝ կենտրոնացած,

տարի առ տարի, նա շարունակաբար աշխատել է նույն նախագծի շուրջ, ուշադրություն

չդարձնելով փոքրիկ Սերամփուրյան առաքելությանը բաժին հասած փորձություններին։

Ու դժվար է հավատալ, որ մարդը կարող է ծախսել անցանկալի ու

անհետաքրքիր աշխատանքի վրա սեփական կյանքի 17 տարին։

Լասսարի հետ ծանոթանալուց ընդամենը մեկ տարի անց Ջոշուա Մարշմանը

գրել է իր ընկերոջը՝ դոկտոր Ռիլանդին․

«Իր ասելով, նա ծնվել է Մակաոյում, հարուստ ընտանիքում, և, բնականաբար,

մանկուց հետաքրքրվել է չինարենով։ Մասամբ տիրապետելով լեզվին, նա ցանկացել

է կատարելագործվել, ինչի հավանությունը ստացել է իր հորից։ Համապատասխան

տարիքում նրան ուղարկել են Կանտոն, որտեղ հայտնաբերվել են տեղի բնակչության

հետ շփվելու նրա առավելությունները՝ համեմատ մնացած բոլոր օտարերկրացիների,

որոնք զրկված էին իրենց ֆակտորիաները լքելու իրավունքից։ Այստեղ

նրա խնամակալներն էին երկուսը՝ չինարեն և մանդարին լեզուների ուսուցիչները։

Առաջինը ստանում էր ամսեկան 30, իսկ երկրորդը՝ 35 դոլար։ Առաջինը իսկական

գիտնական էր, բայց և՝ իսկական չինացու պես, պարտադրում էր նրան /Լասսարին/

անգիր անել ահռելի քանակությամբ հիերոգլիֆներ, որոնց իմաստը բացահայտելու

խնդիրը թողնում էր աշակերտին։ Երկրորդը, որին հետագայում պահեցին (այսպես

արտահայտվում է միսթր Լասսարը), այլ խառնվածքի տեր մարդ էր։ Նա զբաղվում

էր ինքնակրթությամբ և մեծ բավականություն էր ստանում, երբ ջանասեր աշակերտին

իր գիտելիքները փոխանցելուց հետո ստանում էր արժանի արձագանք։

Եվ իսկապես՝ նրա /Լասսարի/ սովորելու ցանկությունն այնքան մեծ էր, որ նա /Լասսարը/

չէր սահմանափակվում ցերեկվա ժամերով, այլ օգտագործում էր գիշերվա

մի մասը՝ նպատակին հասնելու համար։ Այդ մարդու մոտ սովորելիս նա, չինացիների

նման, յուրացրեց գրեթե 40 հատոր և դրանից հետո ընդունակ էր ինքնուրույն

շարունակել, քանի որ կարող էր օգտվել այն հիանալի բառարաններից, որոնց

տիրապետում են չինացիները։ Այսպես, մի քանի տարի սովորելուց հետո, նա,

իր հոր թույլտվությամբ, սկսեց օգնել պորտուգալացիներին Պեկինի տան հետ նամակագրություն

վարելու գործում։ Կարծում եմ, որ դա նպաստեց նրա չինարենով

119

ԳԵՂԱՐՎԵՍՏԱՓԱՍՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՌՈՒԲԵՆ ԳԻՆԵՅ

Առևտրական պայմանագիր Լասսարի հոր` Lazaro-ի անձնական ստորագրությամբ.

Մակաո, 1798թ. Հաագայի ազգային արխիվ

ընթերցանությանը։ Նրա կիրքը դեպի չինական գրքերը ավելի մեծ է, քան իմ ծանոթներինը՝

դեպի անգլիականը։

Ավելի ուշ՝ Կալկաթայի ճանապարհին, ես նկատեցի, որ նա բաճկոնակի տակ

չինարեն հատորյակ է պահում՝ ճիշտ այնպես, ինչպես ես եմ վարվում անգլիական

գրքերի հետ»։

Սկզբնական շրջանում Լասսարը աշխատում էր Ֆորտ Ուիլյամ քոլեջի ղեկավարության

պատրոնաժի ներքո։ Քոլեջի՝ 1805թ․-ի մարտի 1-ի հաղորդագրության մեջ

նշվում է, որ «Լասսարը և նրա հետ միասին չին մունշիները» թարգմանում են

Ծննդոցը և Ավետարանն ըստ Մատթեոսի, և որ նախագիծը ֆինանսավորվում է

մասնավոր անձանց կողմից։ Կլաուդիուս Բաքենենն իր հերթին գրում է, որ Աստվածաշնչի

որոշ գլուխներ ոչ միայն թարգմանված են, այլ նաև հանձնված են տպագրության։

Հենց այդ ժամանակ է, որ Ջոհանես Լասսարին պրոֆեսորի կոչում են տալիս։

1805թ․ վերջին Լասսարը տեղափոխվում է Սերամփուր, որտեղ բացվել էին չինարենի

ուսումնասիրության դասարաններ։ Ընդհանուր որոշման համաձայն, որպես

աշակերտ պետք է ընտրվեին ավագ միսիոներներից մեկը և առնվազն երեք պատանի։

Ուիլյամ Քերրին միանգամից հրաժարվեց, և զարմանալի չէր, որ նրա փոխարեն

պատրաստակամություն հայտնեց Ջոշուա Մարշմանը։ Դոկտոր Ռիլանդին

ուղղված 1806թ․ մարտի 14-ի իր նամակում Մարշմանը հիացմունքով է տեղեկացնում

իր նոր նշանակության մասին․

«Սկսել եմ ուսումնասիրել չինարենը և արդեն գիտեմ մոտ 400 դարձվածք։ Միսթր

Լասսարը հոյակապ ուսուցիչ է և չափազանց բանիմաց։ Այժմ արդեն անցել եմ գրավոր

պարապմունքների․․․ կարող եմ ասել, որ այն /լեզուն/ ենթարկվում է յուրացնելուն»։

120

Լասսարի դասարանի աշակերտները չորսն էին․ հայր և որդի Մարշմանները,

մի երիտասարդ՝ Ջ․ Ֆ․Սենդիս անունով, և Ուիլյամ Քերրիի որդին՝ Ջաբեսը։

Սկզբնական շրջանում ուսուցումը դժվար էր ընթանում՝ դասարանում չկային

ո՛չ բառարաններ, ո՛չ այլ օժանդակ գրքեր։ Ավելի բարդ էր, հավանաբար, Սուրբ

Գրքերի թարգմանության հարցը։ Լասսարն իր հետ Սերամփուր էր բերել երկու

չինացիների, որոնք, ըստ երևույթի, օգնում էին նրան գործն իր ամբողջ ծավալով

գլուխ բերել։ Մարշմանի խոստովանությամբ, ինքը ստիպված էր սովորել չինարեն

«հենց չինարենից», որովհետև Լասսարը անգլերենին չէր տիրապետում այն աստիճան,

որպեսզի նրանք միմյանց հետ ընդհանուր լեզու գտնեին։

Մինչ տպագրության հանձնելը Լասսարը պատրաստել էր չինարեն երեք մատյան

և ուղարկել էր Կալկաթա՝ վերապատվելի դոկտոր Բրաունին։ Բրաունը բարձր էր

գնահատել աշխատանքը, սակայն խորհուրդ էր տվել գործընկերներին «․․․լուրջ

չվերաբերվել մի գործի, որը շտապողական բնույթ է կրում»։ Ավելի ուշ նա գրել է․

«Եթե Աստված նրան /Լասսարին/ չտանի մոտակա հինգ-վեց տարիների ընթացքում,

նա կավարտի չինարեն լեզվով Աստվածաշունչը թարգմանելու իր մեծ գործը։

Նամակի ամսաթիվը՝ 1806 թ․-ի սեպտեմբերի 13-ն է։ Հետևաբար չինարեն լիտերները

դեռ պատրաստ չէին, և Լասսարն իր ձեռքով էր կազմել նամակները, որպեսզի

ցույց տա, թե որքան է առաջադիմել առաքելությունը լեզվի տիրապետման գործում։

Առաջին քննությունը նշանակվել էր 1808 թ․ փետրվարի 10-ին և մանրամասն

նկարագրված է Սերամփուրյան առաքելության հաշվետվություններում։ Աշակերտների

ցուցակը լրացնում էին 13 տարեկան Ջոն Քլարկ Մարշմանը, 15 տարեկան Ջաբես

Քերրին, 8 տարեկան Բենջամեն Մարշմանը և ինքը՝ միսիոներ Ջոշուա Մարշմանը։

Քննության ավարտին Լասսարը, Կլաուդիուս Բաքենենի անունից, անձամբ պարգեվատրեց

հանձնեց ուսման մեջ հաջողությունների հասած աշակերտներին։ Մի քանի օր

անց, Կալկաթայում անցկացվող Ֆորտ Ուիլյամ քոլեջի ամենամյա ժողովի ժամանակ,

գեներալ-նահանգապետ Լորդ Մինթոն նշել էր․

«Երեք պատանիները ոչ միայն տիրապետել են խոսակցական չինարենին, ինչը,

որքան հասկանում եմ՝ հազվադեպ երևույթ է եվրոպացիների միջավայրում, այլև

հիացմունքի աստիճանի արժանի կերպով սովորել են մաքսիմալ կոռեկտ և ազատ

օգտագործել գրավոր խոսքը։ Չանդրադառնալով սույն ամսի 10-ին Սերամփուրում

կայացած քննության մանրամասներին, որոնց ինքս, այնուհանդերձ, ծանոթ եմ,

շեշտեմ միայն, որ պատանիներն արդեն ընդունակ են կարդալ և թարգմանել չինարեն

գրքեր, ինչպես նաև՝ շարադրել սեփական տեքստերը։ Համապատասխանորեն

կարգավորված տպագրական մեքենան նույնպես պատրաստ է շահագործման․․․

Պետք է նշեմ միսթր Լասսարի և նրան շրջապատող բոլոր այն հարգարժան մարդկանց

ջանասիրությունն ու հաստատակամությունը, որոնք օգնում են ավարտին

հասցնել չինարենի փոխադրված Ավետարաններն՝ ըստ Մատթեոսի, Մարկոսի և Ղուկասի,

և ինչը, անկասկած, բարենպաստ կլինի այդ վիթխարի և խիտ բնակեցված

տարածաշրջանի /Չինաստանի/ համար։»

121

ԳԵՂԱՐՎԵՍՏԱՓԱՍՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՌՈՒԲԵՆ ԳԻՆԵՅ

Մի ամբողջ տարի, 1807թ․, Լասսարն իր չինացի օգնականների հետ միասին

զբաղված էին Ավետարանն ըստ Մատթեոսի թարգմանությամբ։ Շուտով ամենօրյա

կանոնակարգի մեջ ընդգրկվեց Նոր Կտակարանից ևս երկու գիրք՝ Ավետարանն ըստ

Ղուկասի և Ավետարանն ըստ Մարկոսի։ Իսկ 1807 թ․ մայիսի 19-ին Ավետարանն

ըստ Մատթեոսի թարգմանությունը վերջապես ավարտված էր։

Ամենայն հավանականությամբ, այդ երեք ավետարանների նախնական տարբերակներն

արված էին Լասսարի ձեռքով արդեն իսկ 1806-ի սեպտեմբերին՝ Ֆորտ

Ուիլյամ ուղարկելու համար, սակայն տպագրական մեքենան դեռ չէր գործածվում,

որովհետև փայտե լիտերները պատրաստ չէին։ Արդյունքում՝ ուսումնասիրելով աշխատանքների

ժամանակագրությունը, կարելի է տեսնել, որ 1807 թ-ի վերջին Սուրբ Գրքերի

թարգմանությունը հաջողվել էր հասցնել մինչև Ավետարանն ըստ Հովհաննեսի։

Շուտով Լասսարը, հատուկ եռանդով, ևս մի ձեռագիր նախապատրաստեց։

Նաև գրել էր չինարեն նամակ, որի բովանդակությունն անհայտ է մնացել։ Այս նյութերը

1807 թ․ ուղարկվել էին Լոնդոն՝ Կենտերբերիի արքեպիսկոպոսին։ Այժմ դրանք

պահվում են Լամբետի գրադարանում և, անկասկած, մանրամասն հետազոտություն

են պահանջում»։

1808 թ․ սեպտեմբերին անցկացվեց չինարեն լեզվի երկրորդ քննությունը, որն

արժանացավ ղեկավարության առավել մեծ ուշադրության․

«Երկուշաբթի օրը, սեպտեմբերի 26-ին, կայացավ չինարեն լեզվի երկրորդ քննությունը

Ասիական միության փոխնախագահ Ջոն Հարինգտոնի, դոկտոր Ջոն Լեյդենի,

չինարեն լեզվի պրոֆեսոր միսթր Լասսարի, մայոր Լ․Ֆ․ Սմիթի, Պարսկաստանի դեսպանության

քարտուղարի, կապիտան Քեմփի, լեյտենանտների և այլ ջենթլմենների

ներկայությամբ։ Նախագահում էր միսթր Հարինգտոնը։

Քննությունը բացեցին Ջաբես Քերրին և Բենջամեն Մարշմանը, որոնք բանավոր

կրկնողության ցուցադրությամբ արտասանեցին արդեն տպագրության հանձնված

Քոնֆուցիի Lun-gnee աշխատության վերջին երեք գլուխները։ Այս գլուխներն ընդգըրկում

են 4500 հիերոգլիֆ։ Երկրորդ հատորի 50 էջերը, որոնք բաղկացած են 6000

հիերոգլիֆից, ներկայացնում էր Ջոշուա Մարշմանը։ Այնուհետև ստուգվեց նրանց

հիերոգլիֆների իմաստային ընկալումը, իսկ հետո նրանք չինարեն գրավոր շարադրություններ

հանձնեցին․ յոթը՝ Ջոշուա Մարշմանը, չորսը՝ Ջաբես Քերրին, և մեկը՝

Բենջամեն Մարշմանը։

Քննական բանավեճի կարգախոսն էր․ «Չինարեն լեզուն սովորելու լավագույն

միջոցը դասականների գործերը հիշելն է»։

Քննությանը ներկա գտնվող ջենթլմենները հայտնեցին իրենց բավարարվածությունը․․․

Ավարտից հետո Ջոշուա Մարշմանը Լասսարից` 40 ռուփի, իսկ պատանիները՝

30-ական ռուփի պարգև ստացան»։

Սերամփուրյան առաքելությունից երկու մղոն հեռավորության վրա գտնվում էր

չթի գործվածքներ արտադրող ֆաբրիկան, որ հիմնել էին եվրոպացիները նկարագըրվող

իրադարձություններից քսան տարի առաջ։ Փայտե լիտերներ պատրաստող իս-

122

կական մասնագետներ ձեռք բերելու հնարավորություն չունենալով Մարշմանը որոշեց

հրավիրել չթի ֆաբրիկայիում աշխատող երկու հնդիկ-նկարիչների, որոնց զբաղմունքը

դարձավ հնդկարմավից փոքրիկ տախտակների վրա ֆիգուրներ փորելը։

Նրանց վերահսկում էին Լասսարն ու երկու չին օգնականներ։ Նամակներից երեվում

է, որ այդ աշխատանքը շատ ջանք ու ժամանակ էր պահանջում։ Բայց ի վերջո

լիտերները ուղարկվեցին տպարան։

Իրենց որակով Սերամփուրում լույս տեսած գրքերը զիջում էին Պեկինում թողարկվածներին,

սակայն բավականաչափ լավ էին պատրաստված, որպեսզի աշխատանքն

այդ ուղղությամբ շարունակվեր։

Այժմ, երբ միսիոներների ձեռքին կային եվրոպացիների կողմից երբևէ պատրաստված

առաջին չինարեն էջերը, Մարշմանը կարող էր ավելի լուրջ աջակցություն

ակնկալել քոլեջի ղեկավարությունից։ Նա անմիջապես մեկնեց Կալկաթա և հանդիպելով

Լորդ Մինթոյի հետ, համոզեց նրան ֆինանսավորման միջոցներ հայթայթել

Աստվածաշնչի թարգմանությունն ու տպագրությունը իրականացնելու համար։

Ընդհանուր ուժերով հաջողվեց հավաքել 2300 գինեյ գումարի չափով հանգանակություն։

Մարշմանը ստանձնեց Քոնֆուցիի աշխատությունների անգլերեն

թարգմանությունը, իսկ Լասսարն իր վրա վերցրեց Նոր Կտակարանի տեքստերի

նախապատրաստական աշխատանքների գործընթացը։

ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Լոնդոնի միսիոներական Միությունն արդեն 1804 թ․ քննարկում էր իր անդամներին

Չինաստան ուղարկելու հարցը՝ լեզուն սովորելու և Սուրբ Գրքերը չինարեն

թարգմանելու նպատակով։ Ռոբերտ Մորիսոն անունով սարկավագն ընդունեց Ճենաց

Աշխարհ մեկնելու առաջարկը, թեև, իր օրատետրի գրառումների համաձայն,

այդ հեռանկարը միաժամանակ և՛ գայթակղում էր, և՛ վախեցնում․

«Սա իմ կյանքի կարևորագույն պահերից մեկն է։ Տե՛ր Աստված, եթե ինքդ չես

գալու ինձ հետ, ուրեմն ի՛նձ էլ այստեղից դուրս մի հանի»։

Միաբանությունը խորհուրդ էր տվել երիտասարդին աստղագիտության և չինարեն

լեզվի դասընթաց անցնել։ Իբրև ուսուցիչ նշանակվել է ծնուննդով Կանտոնից,

բայց Լոնդոնում բնակվող միսթր Յոնգ-Սամ-Տական, որը Մորիսոնի պատմելով՝ իշխող

բնավորության և ճափից դուրս գոռոզության տեր մարդ էր։

1806-ից մինչև 1807-ի գարունը Մորիսոնն անցկացրեց չինարենն ուսումնասիրելով։

Նա նաև մանրամասնորեն կրկնօրինակեց Բրիտանական թանգարանում

պահպանվող մագաղաթը, որն էլ հետագայում դարձավ ոչ միայն Աստվածաշնունչը

ամբողջությամբ թարգմանելու համար նրա լեզվաբանական հիմքը, այլև՝ երկու

մրցակցող միսիոներական համայնքների միջև թեժ կռիվների առարկա։

123

ԳԵՂԱՐՎԵՍՏԱՓԱՍՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՌՈՒԲԵՆ ԳԻՆԵՅ

Մորիսոնը ժամանեց Մակաո 1807 թ․ սեպտեմբերի 4-ին, «Trindent» ամերիկյան

նավով։ Երեք օրում նա հասավ Կանտոն, որտեղ անմիջապես գործի անցավ։ Գիտե՞ր

արդոք չինարեն Աստվածաշունչը տպագրելու Սերամփուրի առաքելության մտադրությունների

մասին։ Ամենայն հավանականությամբ, չգիտեր, բայց և ուրախ կլիներ

նրանց հետ համագործակցել, եթե չլիներ Լոնդոնի քննադատական վերաբերմունքը։

Իսկ ինչու՞ էր Լոնդոնը ծուռ աչքով նայում Լասսարի և Մարշմանի գործունեությանը

և ինչու՞ են նրանց մասին տվյալները տարբեր հրապարակումներում

ծայրահեղ հակասական։

Լոնդոնյան միաբանությունը ստանալով Ուիլյամ Քերրիից Սուրբ Գրքի չինարեն

թարգմանության մասին առաջին տեղեկությունները, միանգամից անհանգստություն

ցուցաբերեց։ Դժգոհությունն առաջին հերթին ուղղված էր Ջոհանես Լասսարի

թեկնածության կողմը։

Մորիսոնն ինքն էլ էր անվստահությամբ համակված՝ հազիվ էր հայտնվել Կանտոնում,

երբ արդեն, նոյեմբերին, գրում էր Ջոզեֆ Հարդկասլին, միսթր Ռեյներին և

Լոնդոնյան Միության մյուս անդամներին․

«Հարգելի սըր, աշխատանքը, որը դուք ցանկանում եք տեսնել, դեռևս անիրագործելի

է։ Վախենամ, որ մեր Հնդկաստանի եղբայրությունը մոլորության մեջ է

ընկել հայազգի ջենթլմեն Ջոհանես Լասսարի կողմից։ Կարծում եմ չինարենում նրա

ընդունակությունները, ինչպես և Սուրբ տեքստերի նրա իմացությունը կասկածի

տակ դնելու համար բավական հիմքեր կան։ Ես իմ օրատետրում պատմել եմ, թե

ինչպես եմ խաբվել նրա ուսուցչի կողմից։ Նրա /Լասսարի/ այսպես կոչված ուսուցիչը

պարզապես ունայնախոս, տգետ և անազնիվ մեկն է»։

Մի քանի շաբաթ չանցած Մորիսոնը նորից է գրում․

«Գաղափար չունենալով այն մասին, թե որքան ժամանակ է ինձ հատկացվելու

այստեղ /Կանտոնում/ մնալու համար, ես, այնուամենայնիվ, ձեռք բերեցի մի քանի

չինարեն գիրք, թուղթ, մատիտ և այլ պարագաներ։ Զերծ չմնացի նաև խարդախությունից,

ինչի համար պարտական եմ Ջոհանես Լասսարի այսպես կոչված ուսուցչին։

Նրան հաջողվեց խաբել ինձ 28-30 դոլար գումարի։»

Մորիսոնի այսպիսի վերաբերմունքը հանդեպ մի մարդու, որին նա ոչ՛ անձամբ

ճանաչում էր, ո՛չ էլ ծանոթ էր գործերին, բխում էր առաջին հերթին Լոնդոնում տիրող

տրամադրություններից՝ նույնիսկ անկախ Լասսարի նկատմամբ դժգոհությունից։

Սերամփուրյան Եռյակը՝ Քերրին, Մարշմանը և Ուարդը իրենց ժամանակի նոնկոնֆորմիստներից

էին։ Նրանք բանվոր դասակարգի ներկայացուցիչներ էին․ կոշկակար,

տպագրիչ և դասատու։ Նրանք չէին համապատասխանում ընդունված և

հարգված ակադեմիական շրջանակների ստանդարտներին։

Իսկ Լասսարի հայկական ծագումը լրացուցիչ առիթ դարձավ քննադատողների

համար, որոնք ծանոթ չէին Հայ Առաքելական եկեղեցու առանձնահատկություններին։

Այդ ժամանակաշրջանում բրիտանացիների մեծ մասի համար հայերը

նույն հերետիկոսներն էին, ինչպես, ասենք, հինդուիզմի կողմնակիցները՝ այն տարբերությամբ,

որ հայերի կրոնական արարողություններն ավելի պարզ էին և ընկալելի։

124

Այնուամենայնիվ, առաջին տարիներին Մորիսոնի և Սերամփուրյան Եռյակի

միջև հարաբերությունները վատ չէին դասավորվում։ Երկու կողմերն էլ մեծ ջանքեր

էին գործադրում չինարեն լեզվին տիրապետելու համար և իրենց ուժերն էին ներդնում

Սուրբ տեքստերի առաջին թարգմանության գործի մեջ։ Մորիսոնը Բենգալիայի

միսիոներներին ապահովում էր անհրաժեշտ գրքերով և նյութերով, օրինակ, ինչը

որ բավականին ուշագրավ է՝ տրամադրել էր Բրիտանական թանգարանից բերված

մագաղաթի գրադարձությունը։

1809 թ․ տպարանից դուրս եկավ Մարշմանի աշխատանքի արդյունքը՝ Քոնֆուցիի

գործերի անգլերեն թարգմանությունը, որի կրկնօրինակը նա ուղարկեց Կանտոն՝

Մորիսոնին։ Գիրքը հասցեատիրոջը հասավ երկու տարի անց, իսկ Մորիսոնն

աշխատությունը ստանալուց հետո համարեց այն իր սեփական «Չինական քերականության

առանձնահատկություններից» ծայրաստիճան տարբերվող և, բնականաբար,

համոզված էր, որ չինարենի ընկալման իր մեթոդը շատ ավելի ճիշտ է, քան

Լասսարինն ու Մարշմանինը։

Նա իր հերթին փոխանցեց «Չինական քերականության առանձնահատկությունները»

Կալկաթա, Լորդ Մինթոյին, հուսալով, որ աշխատությունը կհրապարակվի

Սերամփուրում, սակայն ընհուպ մինչև 1815 թ․ ոչ մի էջ այդպես էլ տպագրության

չէր հանձնվել։ Եվ երբ մեկ տարի անց լույս տեսավ Մարշմանի գիրքը, որի վերնագիրը

նախորդի նմանակ էր՝ «Clavis Sinica կամ չինական քերականության առանձնահատկությունները»,

մոլեգնած Մորիսոնն անմիջապես մեղադրեց Սերամփուրի առաքելության

անդամներին գրագողության մեջ։

Մինչդեռ կատարվածի պատճառը ոչ թե միսիոներների չարամտությունն էր, այլ

19-րդ դարասկզբի փոստային կապի անկատարելիությունը։ Մորիսոնն իր ձեռագիրը

փոխանցել էր 1811-ին, և անհրաշեժտ եղավ մեկ տարի, որպեսզի այն հասնի

Բենգալիա։ Մարշմանի խոսքերով, նա չէր տեսել Մորիսոնի տարբերակը ընդհուպ

մինչև 1814 թ․, երբ արդեն իր սեփականն ավարտված էր։ Նրա այս հայտարարության

ճշմարիտ լինելը հաստատում է Ֆորտ Ուիլյամ քոլեջում ընթերցանության առաջարկված

գրքերի ցանկը, ուր Մարշմանի գործի մասին առաջին տեղեկությունը

գրանցված է մինչև 1813-ի սեպտեմբերի 20-ը, մինչդեռ Մորիսոնի «Քերականությունը»

նույն աղբյուրներում հայտվնել է միայն 1814 թ․։ Ինքը Մարշմանն, ի դեպ,

հերքելով գրագողության մեղադրանքը, առաջարկում էր տեքստերի համեմատական

փորձաքննություն անցկացնել։

Ցավոք, 1814-1815 թթ․ այս իրադարձությունները բացասական ազդեցություն

ունեցան ընդհանուր նպատակին ծառայող երկու ասիական առաքելությունների

հարաբերությունների զարգացման վրա։ Այսուհետ երկու կողմերը՝ Մարշմանն ու

Լասսարը Հնդկաստանում և Մորիսոնը Չինաստանում, ակամա ներքաշված էին

մրցակցության մեջ՝ ո՞վ է լինելու Աստվածաշնչի ամբողջական չինարեն տարբերակի

առաջին հեղինակը։

125

ԳԵՂԱՐՎԵՍՏԱՓԱՍՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՌՈՒԲԵՆ ԳԻՆԵՅ

Տամարինից պատրաստված փայտե լիտերները չինարեն լեզվով.

Բոդլեյան գրադարան

ՍԵՐԱՄՓՈՒՐԻ ՏՊԱԳՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆ

1808 թ․-ից չինարեն լեզվով փայտե լիտերների պատրաստումը հնդիկ փորագրիչների

ձեռքերով արագորեն առաջ էր գնում։ 1809-ի օգոստոսին տպագրված էր

Ավետարան ըստ Մատթեոսի թարգմանության կեսը։ Նոյեմբերին ավարտվեց չորս

Ավետարանների, Գործք առաքելոց, Պողոսի թղթերի թարգմանությունը։ Շուտով

տպագրության հանձնվեցին Ավետարան ըստ Մատթեոսի տասներկու գլուխները,

իսկ թարգմանված էջերի ընդհանուր թիվը հասավ Թուղթ եփեսացիներին մատյանին։

Վերջապես, 1810-ի մարտի 8-ին ամբողջությամբ պատրաստ էր Մատթեոսի

Ավետարանը, որի տեղն անմիջապես գրավեց Ավետարանն ըստ Մարկոսի։

1811 թ․ օգոստոսին առաքելության տպագրական գործունեության մեջ կարևոր

փոփոխություններ տեղի ունեցան։ Վերջերս Լոնդոնից Հնդկաստան ժամանած

126

նկարիչ Ջոն Լաուսոնը նպաստեց տպագրության նոր մեթոդի՝ մետաղյա լիտերների

կիրառմանը։ Միսիոներների նամակները վկայում են․

«Չինարեն լեզվով Թվերի գրքից մենք առաջ ենք գնացել և հասել ենք Սամուելի գրքի

առաջին գլխին։ Նաև երրորդ անգամ ստուգում ենք Ավետարանն ըստ Հովհաննեսի,

որը մտադիր ենք շուտով թողարկել՝ օգտագործելով մետաղյա լիտերներ։ Մենք հույս

ունենք գերազանցել չինացիներին տպագրության արվեստում, և դա զգալի կկրճատի

մեր ծախսերը։ Շնորհիվ նոր մեթոդի Հին և Նոր Կտակարանների տպագրությունը

կարժենա 400 ֆունթ ստեռլինգ։ Բացի դրանից, մետաղյա լիտերները անգնահատելի

առավելություն են տալիս ցանկացած փուլում տեքստի սրբագրության

ժամանակ, քանի որ երկուական բլոկերի պատրաստումը ավելի քիչ ջանք է պահանջում,

քան երբ դրանք ամբողջական ծառից էինք մշակվում։»

Այժմ արդեն լիտերները փոխվում էին ըստ պահանջի՝ առանց ընդհանուր տեքստին

կպչելու, մինչդեռ փայտե բլոկի վրա փորագրված մեկ սխալ հիերոգլիֆի պատճառով

հարկավոր էր փոխել ամբողջ սալիկը։ Իսկ այդպիսի սխալներ հաճախ էին

պատահում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հնդիկ փորագրիչները չինարենին

չէին տիրապետում։ Հարյուրավոր սալիկների փոխելու վրա շաբաթներ ու

ամիսներ էին ծախսվում։

Լաուսոնի նորամուծության շնորհիվ գործը արագացել էր, և մեկը մյուսի հետևից

լույս էին տեսնում նոր թարգմանված հատորներ․ 1812 թ․, դեռ հին մեթոդով, տպագըրվեց

Ավետարանն ըստ Մատթեոսի ամբողջությամբ, իսկ արդեն 1813-ին, մետաղյա

լիտերների օգնությամբ՝ Նոր Կտակարանը։

Սերամփուրի առաքելության հաջողությունների մասին տեղեկությունները վըշտացրել

էին Մորիսոնին՝ նա ինքն էր շտապում Կանտոնում Նոր Կտակարանի թարգմանությունը

հրապարակել։ Լսելով, որ Լասսարի տարբերակն արդեն տպագրված

է, նա միանքամից որոշեց ուշադրությունն ուղղել դեպի Հին Կտակարանի մատյանները՝

Ծննդոցը և Սաղմոսարանը։

ՈՒՍՈՒՑԻՉ և ԱՇԱԿԵՐՏ․ ԼԱՍՍԱՐԻ և

ՄԱՐՇՄԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Երբ նրանք հանդիպեցին, Լասսարը մոտ 24 տարեկան էր, իսկ Մարշմանը՝ 37,

սակայն տարիքային սուբորդինացիա չստեղծվեց, որովհետև Մարշմանը հենց սկըզբից

ապավինում էր երիտասարդի գիտելիքներին, ջանասիրությանը և բնավորության

առանձնահատկություններին, ինչի վկայությունն է «The Christian Observer»-ում

հրապարակված նրա առաջին տպավորությունըգործընկերոջ մասին․

127

ԳԵՂԱՐՎԵՍՏԱՓԱՍՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՌՈՒԲԵՆ ԳԻՆԵՅ

Չինարեն լեզվի թարգմանիչները աշխատանքի պահին

«Իմ ծանոթությունը նրա /Լասսարի/ հետ իբրև ուսուցչի, նրա մտավոր կարողությունների

հետ, թույլ են տալիս, հիմնվելով իրական պատկերի վրա, վստահաբար

ասել, որ ամենօրյա մեր շփումը ամրապնդում է իմ կարծիքը նրա բնածին ուժի

և չինարեն լեզվի ուսուցչի կարողությունների գերազանցման մասին։ Ստիպված

եմ խոստովանել, որ թերահավատ էի նրա ընդունակությունների նկատմամբ,

սակայն նրա աննկուն համառությունը և աչալրջությունը դասավանդման գործում

շուտով համոզեցին ինձ, որ նա ավելին է իրենից ներկայացնում, քան մի սովորական

վարժապետ։ Երբ ես հետևում եմ, թե ինչպես է նա երեք ժամ անդադար՝ և այդպես,

հնարավոր է, երեսուն օր՝ կրկնում նույն բառերն ու դարձվածքները, որսալով հնչյունային

ամենաչնչին փոփոխությունները, որը ես անկարող եմ ընբռնել, ես զարմացած

հարցնում եմ ինքս ինձ՝ ի՞նչն է ստիպում այս մարդուն այսչափ համառորեն

զբաղվել մի գործով, որից ես վաղուց կփախչեի․․․ Եվ ո՞վ էր նրան բռնացնողը,

եթե նա ցանկանար թեթևացնել իր աշխատանքը։ Ո՞վ կարող էր նկատել նրա

անբարեխղճությունը։ Որքա՜ն մեծ է այս մարդու ջանասիրության ու հաստատակամության

և իմ ճանաչած ասիացի դասատուների ալարկոտության ու խորամանկության

միջև տարբերությունը»։

128

Մարշմանը շահագրգռված էր չինարեն լեզվին տիրապետելու, և նրան ոգեշընչում

էր Չինաստանի բնակչությանը քրիստոնեություն ներարկելու հեռանկարը։

Հարկ է հիշել նաև, որ Սերամփուրի առաքելությունն այդ ամբողջ ժամանակ

շարունակում էր գոյատևել Ֆորտ Ուիլյամ քոլեջի հովանավորությունից դուրս՝ ֆինանսավորումը

կատարվում էր մասնավոր հանգանակությունների հաշվին։ Այդ

մասին վկայում են Հարինգտոնի և Լեյդենի 1809 թ․ փետրվարի 18-ի «Սերամփուրի

չինարեն լեզվի փոքրիկ, բայց պատվավոր դասարանի» մասին զեկույցները։

Լասսարի ծառայությունների վարձավճարը տարիների ընթացքում չէր փոխվել

և կազմում էր ամսեկան 300 ռուփի։ Համեմատության համար․ պարսկերենի ուսուցիչ

միսթր Սաբաթը ստանում էր 300 ռուփի, իսկ Լասսարի չինացի օգնականներից

մեկը՝ ընդամենը 4 ֆունթ ամսեկան։

Հաջորդ երկու տարվա ընթացքում՝ Նոր Կտակարանի թարգմանության մեկնարկի

առիթով, Լասսարի աշխատավարձը նախատեսվում էր բարձրացնել տարեկան

3600-ից մինչև 7200 ռուփի։

Քոնֆուցիի աշխատությունները հրապարակելուց հետո Լասսարն անցավ Նոր

Կտակարանի չինարեն տարբերակին։ Գործընթացը տևեց ևս երեք տարի։ Թվում

է, թե արդեն իսկ պատրաստ նախորդ Սուրբ գրքերի՝ չորս Ավետարանների, Գործք

առաքելոցի և Պողոսի Թղթերի հիման վրա աշխատատանքը պետք է որ շուտ ավարտվեր,

սակայն ոչ այն դեպքում, երբ խոսքը գնում է Լասսարի ու Մարշմանի մասին։

Թարգմանիչները նախ համեմատում էին տեքստերը, որից հետո Լասսարը ստանում

էր հատվածի անգլերեն կրկնօրինակը հետագա մշակման համար։ Երբ հատվածն

արդեն «ապրված» էր լինում, պատրաստվում էր ևս երկու կրկնօրինակ,

որոնցից մեկը Լասսարը տանում էր տուն՝ հայերենի հետ համեմատելու համար,

մյուսով Մարշմանն էր աշխատում՝ չինացիների օգնությամբ։

Հետազոտվում էր յուրաքանչյուր կտոր, և եթե անհասկանալի կամ չհամընկնող

մասեր էին պատահում, առանձին և մանրամասն քննարկվում էր ամեն մի հիերոգլիֆ։

Եվ միայն համաձայնության գալուց հետո տեքստերը հանձնվում էին արհեստանոցում

սպասող փորագրիչներին։

Դատելով պահպանված աղբյուրներից, մետաղյա լիտերների վերահսկողությունը

կատարում էին կրտսեր աշակերտները․ Մարշմանի և Քերրիի որդիները։ Այդ աշխատանքի

վրա նրանք օրեկան մեկուկես ժամ էին ծախսում։

Առաջին տպագիր էջերը դարձյալ չէին համարվում վերջնական նյութ։ Դրանք

ստանալուց հետո թարգմանիչներից յուրաքանչյուրը նորից խմբագրում էր իր հատվածը,

հաշվի առնելով համեմատական գործոնը։ Եվ միայն կասկածներ չունենալու

դեպքում վերջնական տարբերակը նորից իջնում էր տպարան։

Այս գործելաոճը, իհարկե, շատ ժամակ ու ջանք էր պահանջում, չհաշված, որ

դանդաղեցնում էր հրապարակման գործընթացը։ Բայց չինարենի յուրահատկությունները

և միսիոներներին նախկինում ծանոթ բոլոր լեզուներից խիստ տարբերվելու

հանգամանքը պարտադրում էր բացառիկ պատասխանատվության։

129

ԳԵՂԱՐՎԵՍՏԱՓԱՍՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՌՈՒԲԵՆ ԳԻՆԵՅ

Թարգմանության ավարտից առաջ Մարշմանը գրում էր դոկտոր Ռիլանդին․

«Ինչպես քեզ ասել էի, թարգմանելու ընթացքում միսթր Լասսարը նստում է կողքիս՝

նույն տեղում, որ զբաղեցրել է ամիսներ շարունակ, և թարգմանում է անգլերենից`

հղումներ անելով նաև դեպի հայերենի իր իմացությունը։ Մենք միասին երկար

կարդում ենք ընտրված հատվածը, մինչ նա կսկսի /թարգմանել/ և մինչև նա

աշխատանքը չհամարի ավարտված։ Հետո նա պարզաբանումներ է անում որոշակի

բառերի կամ դարձվածքների վերաբերյալ։ Դրան հետևում են տեքստի գլուխների

մեկ առ մեկ ուղղումները, երբ ես նորից կարդում եմ չինարեն յուրաքանչյուր վանկը

և կամ կասկածներս եմ հայտնում որևէ հիերոգլիֆի առումով, կամ հրաժարվում

եմ մեկից և փոխարինում այն մյուսով։ Այսպիսով, մեկ գլուխն ավարտելու համար

երեք-չորս ժամ տարած աշխատանքից հետո ես հանձնում եմ նրան չինարեն /

տարբերակը/ և դանդաղ, շեշտված արտասանում եմ անգլերեն, մինչ նա համեմատում

է երկու տարբերակները»։

Անկասկած, Լասսարն առաջին տարիներին էր նվաճել միսիոներների հարգանքն

ու համակրանքը։ Չինարեն լեզվի պրոֆեսորի նրա կարգավիճակը անվիճելի էր։

Վստահաբար կարելի է ասել, որ առանց Լասսարի աջակցության Մարշմանը երբեք

չէր հասնի նման հաջողությունների անգամ միայն նրան վերագրվող Քոնֆուցիի

աշխատությունների թարգմանության գործում։ Բավական է կարդալ դոկտոր Ռիլանդին

ուղղված նրա հերթական նամակում արված խոստովանությունը․

«․․․Այսպես ուրեմն, խոսելով չինարեն լեզվի մասին պետք է նշեմ, որ Աստծո

օգնությամբ մեզ հաջողվեց առաջընթաց ունենալ․․․ Վերջին հինգ տարիների ընթացքում

ինձ վիճակվեց կարդալ չինարեն ավելի շատ, քան նախորդ տարիներին, և այդ

իմ ձգտումը պայմանավորված է մեր հաջողություններով։ Ես ի սրտե ցանկանում

եմ տեսնել թարգմանված Սուրբ Գրքերի ուղին այնքան հստակ, որքան տեսել եմ

Սանսկրիտով թարգմանությունը․․․ Գուցե դու ինքդ դատողություններ կանես, եթե

ասեմ, որ Նոր Կտակարանի յուրաքանչյուր էջը բաղկացած է 500 հիերոգլիֆից

և ոչ թե 30ից կամ 15-ից, և դրանք ինձ ծանոթ չեն։ Հասանելի բառարանների միջոցով

ես ուսումնասիրում եմ դրանք, կրճատելով անծանոթների քանակը․․․ Ես հասկանում

եմ, որ կան կասկածներ այն բանի շուրջ, թե ում են իրականում պատկանում

Քոնֆուցիի թարգմանությունները՝ ի՞նձ, թե՞ միսթր Լասսարին։ Կարող եմ խոստովանել,

որ հինգ տարվա ընթացքում ես օգտվել եմ միսթր Լասսարից ինչպես օգտվում

են բառարաններից կամ մեկնություններից։»

Մարշմանի կասկածները թարգմանության որակի առումով նկատելի են նրա

նամակներում և «Քոնֆուցիի» նախաբանում․ նման մտայնությունները հաճախ են

այցելում նրանց, ովքեր ստիպված են ենթարկվել գործընկերոջը, երբ իրենք խնդրին

լիարժեք չեն տիրապետում։

Եվ դժվարություն չի հանդիսանում եզրակացնել, որ ոչ միայն Աստվածաշնչի

չինարեն, այլ նաև Քոնֆուցիի անգլերեն թարգմանությունների զգալի մասն իրոք

130

Ջոշուա Մարշմանն իր աշխատասենյակում

արվել է անձամբ Ջոհանես Լասսարի կողմից, և հետո միայն կատարվել է Մարշմանի

հետ համատեղ ստուգումը։

Այս հանգամանքն է, որ թույլ էր տվել Սերամփուրյան Եռյակի հակառակորդներին

դարձյալ հիշատակել Լասսարի անձը հերթական քննադատության համար,

կասկածի տակ առնելով այն ապշեցուցիչ փաստը, որ ոմն հայազգի երիտասարդի

հաջողվել է չինարեն Աստվածաշունչ ստեղծել։ Եվ արդեն պարզ է դառնում, թե ինչու

է այդ տարբերակը աշխարհում ավելի հայտնի որպես «Մարշմանի Աստվածաշունչ»։

Նոր Կտակարանի թարգմանության երեք տարով ուշացումը պայմանավորված

էր 1812 թ․ տեղի ունեցած մի շարք ողբերգական իրադարձություններով։

Սկզբում, անհայտ հիվանդությունից, որը հետագայում ախտորոշվել էր որպես

ժանտատենդ, մահացան Մարշմանի նորածին զավակը, աշակերտներից մեկը, սպասուհին

և Ոիլյամ Ուարդի փոքրիկ դուստրը՝ Մերին։

131

ԳԵՂԱՐՎԵՍՏԱՓԱՍՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՌՈՒԲԵՆ ԳԻՆԵՅ

Որոշ ժամանակ հետո համայնքը նոր աղետի ենթարկվեց։ Մարտի 11-ն հանկարծակի

հրդեհ բռնկվեց պահեստում և տպագրական արտադրության շենքում։

Դոկտոր Ռիլանդին ուղղված նամակում Մարշմանը պատմում է․

«Նախորդ երեկո, ժամը վեցի կողմերը, գրասենյակումս նստած մտորում էի մեր

Հոր ճանապարհների մասին, որ նույն օրը, մեկ շաբաթ առաջ, իր մոտ էր տարել իմ

նորածին որդուն։ Սակայն ավելի մեծ ցավ էր պատճառում մեր թանկագին եղբայր

Ուարդի վեցամյա դստեր կորուստը։ Մինչ ես խորհում էի այդ իրադարձությունների

շուրջ և փորձում էի կենտրոնանալ այն մտքին, որ մեր գոյությունը շնորհիվ Աստծո

է, և մտածում էի, թե ինչպես հասցնեմ այդ միտքը երեկոյան քարոզի ժամանակ,

հանկարծ ինչ-որ մեկը ճչաց․ «Օգնեցե՛ք: Տպարանի շենքում հրդե՛հ է»։ Ես անմիջապես

վազեցի այնտեղ և հեռավոր սենյակներից մեկում՝ 200 ֆուտ երկայնքով, տեսա, որ

կրակն արդեն ոչնչացնում է թամիլերեն և սինգալերեն լեզուներով Նոր Կտակարանի

համար նախատեսված անգլիական թղթի 700 փաթեթներով դարակները։ Հինգ

րոպեում սենյակն այնքան լցվեց ծխով, որ անգամ մոմը չէր ստացվում վառել։ Լուսամուտները

բացելու հնարավորություն չունելալով և որևէ մեկին ներս թողնելուց

խուսափելով մենք նորից փակեցինք դռները՝ հուսալով, որ ծուխը կրակը կխեղդի։»

Իսկ այսպես է նկարագրում աղետը մի ուրիշ ականատես՝ դոկտոր Ջորջ Սմիթը․

«Մայրամուտից հետո, 1812 թ․ մարտի 11-ին, բոլոր աշխատողները՝ փորագրիչները,

շարողները, տպագրիչները, կազմողները տուն էին գնացել։ Սեղանի շուրջ

մնացել էին միայն Ուարդը և սպասավորներից մի քանիսը՝ խմբագրական վերջին

աշխատանքները անելու համար։ Նրա երկու սենյակները զբաղեցնում էին տպագրական

տան հյուսիսային մասը։ Հարավային սենյակները լցված էին թղթով և հրատարակչական

նյութերով։ Քիչ այն կողմ թղթի արտադրության արհեստանոցն էր․ տասնըչորս

արևելյան լեզուներով լիտերներ գումարած նոր եկածները՝ իվրիտ, հունարեն

և անգլերեն լեզուներով, Բիբլիական Միությունից ստացված թղթի մեծ պաշարներ,

տպագրական սարքեր, անգին մագաղաթներ, քերականության և թարգմանության

դասագրքեր, հաշվապահական գրքեր և ամենակարևորը՝ ասիական լեզուներով

մետաղյա լիտերներ՝ այս ամենը հավաքված էր մի տեղում, ուր գտնվում էր փաստաթղթերով

և ռուփիներով սեյֆը․․․ Խեղդահեղձ անող ծուխը տպարանից ներթափանցում

էր գրասենյակ․․․ իսկ կեսգիշերին տանիքը փուլ եկավ իր ամբողջ լայնքով,

և կրակի սյունը խոյացավ դեպի երկինք։»

Հրդեհի պատճառն այդպես էլ չպարզվեց։ Վարկածներից մեկի համաձայն բոցավառվել

էին դարակների վրա շարված թղթի փաթեթները՝ հավանաբար, նարգիլեից

կամ ծխամորճից ընկած ածխաբեկորից։ Բարեբախտաբար, ոչ ոք չէր տուժել։ Աղետի

մասին լուրը արագորեն տարածվեց բոլոր եվրոպական համայնքներով և շուտով

հասավ Բրիտանիա։

Հրդեհի հաջորդ օրը Կալկաթայից Սերամփուր եկավ Ուիլյամ Քերրին։ Նյութական

վնասի չափը գնահատվեց 70 000 ռուփի կամ 10 000 ֆունթ։ Այրվել էր անգլիական

132

Լասսարի և Մարշմանի թարգմանած Ավետարանն ըստ Մատթեոսի.

Սերամփուր, 1813թ., Ֆրանսիայի ազգային գրադարան (BnF), բացառիկ գրքերի բաժին

թղթի 2000 փաթեթ, ոչնչացվել էին բառարաններ, որոնց մեջ էին սանսկրիտի հենց

նոր կազմված հինգ հատորները, պարսկերեն լեզվով Սուրբ տեքստերի 55 հազար

տպագիր էջ, Քոնֆուցիի երկու հատորներ։ Սակայն անվնաս էր մնացել տառամայրը

(մատրիցա), որից ձուլվում էին լիտերները՝ հրդեհից որոշ ժամանակ առաջ կաղապարները

տեղափոխել էին շենքի մյուս կողմի սենյակներ, ուր կրակը չէր հասել։

Սերամփուրի առաքելության գլխին եկած պատուհասը, մյուս կողմից, համընդհանուր

ուշադրության առիթ դարձավ։ Բրիտանական կայսրության հպատակները

ամենուրեք դրամահավաք էին կազմակերպել։ Վերապատվելի Էնդրյու Ֆուլերը դեպքից

մեկ ամիս անց գրում էր․ «Փողը գալիս է աշխարհի բոլոր անկյուններից։ Մեր

միությունը երբեք այսքան չէր բարգավաճել»։

1813 թ․ լույս տեսավ Նոր Կտակարանի չինարեն տարբերակը։ Լասսարին և

Մարշմանին դարձյալ քննադատության ենթարկեցին լուրը Եվրոպա հասնելուն

պես, ընդ որում Մարշմանին մեղադրում էին, որ Աստվածաշունչը թարգմանելիս նա

օգտվել է հայերեն այլընթերցվածքից։ Թարգմանիչների պաշտպան հանդիսացող

133

ԳԵՂԱՐՎԵՍՏԱՓԱՍՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՌՈՒԲԵՆ ԳԻՆԵՅ

դոկտոր Քերրին, սակայն, պնդում էր, որ յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր նախադասություն,

յուրաքանչյուր դարձվածք մանրամասնորեն ստուգվում էր թարգմանության

տարբեր փուլերին, և որ ինքը անձամբ է զբաղվել սրբագրությամբ՝ համեմատելով

տեքստերը հունարենի և եբրայերենի հետ։

Մինչ Սերամփուրում կատարվում էին վերոնշյալ դրամատիկ իրադարձությունները,

Լասսարի վաղեմի մրցակից Մորիսոնը Կանտոնում շարունակում էր իր գործունեությունը։

Տեղեկանալով, որ Լասսարն արդեն հրապարակել է չինարեն Նոր Կտակարանը,

նա անմիջապես աշխատանքներ է ծավալում Հին Կտակարանի թարգմանության

շուրջ, գաղափար չունենալով անգամ, որ այն տպագրվելու է միայն 1919-ի

նոյեմբերին։

Ուշանալու պատճառները մի քանիսն էին։ Նախ Մորիսոնի ձեռքի տակ արդեն

չկար Բրիտանական թանգարանից այն մագաղաթը, որի հիման վրա նա արել

էր առաջին թարգմանությունները։ Բացի այդ, 1816 թ․ նրան բախտ վիճակվեց

լորդ Ուիլյամ Ամհերստի ուղեկցի դերում այցելել Պեկին՝ երկարատև ու հոգնեցուցիչ

մի ճամփորդություն, որն ավարտվեց 1817-ի հունվարի 1-ին, ուժասպառ անելով

Մորիսոնին և խախտելով բոլոր ժամկետները։

Սկսած 1818 թ․-ից Մորիսոնն ակտիվորեն զբաղվում էր Հին Կտակարանի մատյանների

չինարեն թարգմանությամբ։ Նրա մրցակիցները ևս ժամանակ չէին կորցնում

և չէին զիջում արագությամբ։ 1820-ին Լասսարը և Մարշմանը նոր բարձունքներ

էին գրավել․ բացի Նոր Կտակարանը արդեն թարգմանված և տպագրված էին

Հնգամատյանը, Սրբախոսությունը (հագիոգրաֆիա), Մարգարեականը, և 1821-ի

դեկտեմբերին Սերամփուրի առաքելությունը հույս ուներ մի քանի ամսում ավարտել

և հրատարակել Հին Կտակարանն ամբողջությամբ։

Լասսարի և Մարշմանի Աստվածաշնչի չինարեն տարբերակը գրեթե պատրաստ

էր, երբ Մալակկայում անսպասելի մահացավ Մորիսոնի գործընկեր վերապատվելի

Ուիլյամ Միլնը։ Մնալով միայնակ Մորիսոնը դադարեցրեց աշխատանքը, մինչ կգտներ

նոր օգնականների։ 1823 թ․ մարտին, գտնվելով Մալակկայում նա գրում է Լոնդոն․

«Այժմ արդեն ութ հոգի են ներգրավված չինարեն Աստվածաշնչի հրատարակման

գուրծում, և եթե որևէ անկանխատեսելի բան չպատահի, ապա երեք ամսից ամեն

ինչ պատրաստ կլինի։»

Ըստ երևույթի Մորիսոնն այս նամակը գրելիս դեռ տեղյակ չէր, որ Սերամփուրում

արդեն լույս էր տեսել առաջին չինարեն Աստվածաշնչի վերջին էջը։

Լասսարի տարբերակի կրկնօրինակը ներկայացվել էր Բրիտանական և Օտարերկրյա

Բիբլիական միության ամենամյա ժողովում 1823 թ․ մայիսի 7-ին։ Խորհրդի

անդամ Լորդ Թինմուտն իր խոսքի մեջ շեշտել էր, որ Սուրբ Գրքի շնորհանդեսը

Միության պատմության ամենանշանակալից իրադարձությունն է։

Թեև Լասսարի և Մորիսոնի երկու տարբերակներն էլ ունեն ոճական և իդիո-

մատիկ թերություններ, քանի որ երկուսն էլ ավելի մեծ ուշադրություն էին դարձնում

134

հիերոգլիֆների իմաստային և ոչ թե բովանդակային նշանակությանը, այնուամենայնիվ,

հենց Լասսարի Աստվածաշունչը հիմք դարձավ հետագայում փոփոխված և ուղղված

աշխատությունների համար, որոնց թվում է նաև մինչ օրս Չինաստանի քրիստոնյաների

կողմից օգտագործվող «Պատգամավորական տարբերակը» (1852-1854)։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՀԱՅԵՐԵՆ

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՐԱՄՓՈՒՐՈՒՄ

Ջոհանես Լասսարի 17 տարվա աշխատանքի արդյունքները հետաքրքրություն

են առաջացնում նաև այն առումով, թե ինչ միջոցներ է նա կիրառել և որ աղբյուրներից

է օգտվել աշխատելու ընթացքում։

Նամակներից և օրատետրերից քաղված տեղեկությունները երբեմն հակասական

պատկեր են ստեղծում։ Մի կողմից ստացվում է, որ Լասսարն ընդունակ էր հիմնվել

ինչպես հունական կամ անգլիական, այնպես էլ հայկական տարբերակի վրա։ Իսկ

մյուս կողմից, եթե հաշվի առնել երկու մրցակցող Միությունների հովանու ներքո

գործող հեղինակների փոխհարաբերությունները, ապա Լասսարի ընդունակությունների

հանդեպ կասկածամտության պատճառները շատ թե քիչ հասկանալի

են դառնում։

Սերամփուրյան Եռյակը, որ ի սկզբանե քննադատության էր ենթարկվել «ոչ ակադեմիական»

իր ծագման համար, ստիպված էր ժամանակ առ ժամանակ պաշտպանել

սեփական դիրքերը և թարգմանությամբ զբաղվելու իրավունքը։ Եվ հայազգի

երիտասարդի ներկայությունն իրենց շարքերում չէր կարող լրացուցիչ առավելություն

հանդիսանար, մանավանդ որ նա, գոնե առաջին մի քանի տարին, գրեթե

ինքնուրույն գործունեություն էր ծավալել։ Լասսարին ուղղված մեղադրանքներից

հիմնականն այն էր, որ նա պատկանում է Հայ Առաքելական եկեղեցուն և որպես

սկզբնաղբյուր կարող էր օգտագործել Աստվածաշնչի միայն հայերեն տարբերակը։

«Christian Review» հանդեսում հրապարակված դոկտոր Մեդհարսթի քննադատական

նամակին ի պատասխան բերված է հետևյալ փաստարկը․

«Դոկտոր Մեդհարսթի այն դիտողությունը, իբր միսթր Լասսարը թարգմանելու

ընթացքում օգտվում էր հայերեն Աստվածաշնչից, այնքան էլ ճշգրիտ չէ։ Կարելի է

մտածել, որ այդ ջենթլմենն է թարգմանել Աստվածաշունչն ամբողջությամբ»։

Ֆորտ Ուիլյամ քոլեջի պրոռեկտոր Կլաուդիուս Բաքենենը նույնպես Լասսարի

պաշտպաններից էր․

«Միսթր Ջոհանես Լասսարն այսօր գտնվում է Բենգալիայում և թարգմանում է

Աստվածաշունչը չինարեն լեզվով։ Նա ինքը հայ քրիստոնյա է և թարգմանում է

հիմնականում օգտվելով հայերեն Աստվածաշնչից, սակայն նա նույնպես տիրապետում

է անգլերենին և դիմում է նաև անգլիական հրատարակությանը։»

135

ԳԵՂԱՐՎԵՍՏԱՓԱՍՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՌՈՒԲԵՆ ԳԻՆԵՅ

Մինչդեռ Մարշմանն իր «Քերականության» նախաբանում պնդում է, որ Լասսարն

աշխատում է բացառապես հայերեն գրքերով, քանի որ չգիտի անգլերեն։

Գումարելով այս բոլոր տեղեկությունները կարելի է եզրակացնել, որ գործընթացի

մեկնարկին Ջոհանես Լասսարը տիրապետում էր միայն հայերենին և չինարենին,

գուցե և մի քանի այլ լեզուներին, բայց ոչ՝ անգլերենին։

Հայտնի է, որ աշխատանքի առաջին փուլում՝ 1806-ի սկզբին, Լասսարի ձեռքին

կար հայերեն Աստվածաշունչը՝ դա կարող էլ լինել իր սեփականը կամ հայրական

տնից ժամանակավոր վերցրած։ Պատմական հայրենիքից հազարավոր կիլոմետրեր

հեռավորության վրա գտնվող հայ ընտանիքները միևնույն է հավատարիմ էին մնում

ազգային ավանդույթներին, և Ջոհանեսի հոր՝ Լազարի անձնական գրադարանում,

իհարկե, չէին կարող չլինել մշակութային արժեք հանդիսացող նմուշներ։

Լասսարի հորեղբայր Մաթևոսը կյանքի մեծ մասն անցկացրել էր Հնդկաստանում

և հայկականի հետ մեկտեղ պահպանել է էր նաև հնդկական ավանդույթները,

նույնիսկ երբ տեղափոխվեց Մակաո։ Պորտուգալիայի քաղաքացիություն ստանալով

նա պարտադրված էր առօրյա կյանքում Հռոմեական կաթոլիկ եկեղեցու կանոններին

էլ հարմարվել։ Ի վերջո Մաթևոսն ընտրեց իր ապրելակերպի միակ բանաձևը՝

մնաց հավատարիմ Հայ Առաքելական Եկեղեցուն։

Նա իր ժամանակի ամենազարգացած մարդկանցից էր, նրա գրադարանում

կային 118 ֆոլիանտներ հայերեն, անգլերեն, պորտուգալերեն, ֆրանսերեն, լատիներեն,

հունարեն, պարսկերեն լեզուներով և մի քանի հնդկական դիալեկտով։

Մաթևոսի կտակում նշված էին Հայաստանի պատմության հինգ հատորները,

Ամերիկայի պատմության հատորները, Չինաստանի պատմության երկու հատորները,

ինչպես նաև առաջին պորտուգալացի ճանապարհորդների տարեգրությունը,

Կառլոս Մեծի կենսագրությունը և Տելեմաքոսի արկածները։ Իսկ գույքագրման ցանկում

հայտնաբերվում են․ չորս հայերեն Աստվածաշունչ, տասնմեկ Նոր Կտակարան,

Վեց Ավետարան և յոթ Սաղմոսարան։ 18-րդ դարի առևտրականի համար սա

հիրավի տպավորիչ հավաքածու է։

Մինչև 1806 թ․Աստվածաշնչի հայերեն տարբերակները չորսն էին, որ լույս էին

տեսել Ամստերդամում՝ 1666-ին, Կոնստանդնուպոլսում՝ 1705-ին, Վենետիկում՝

1733-ին և 1805-ին։ Իսկ 1817-ին հայտնվեցին ևս երկուսը՝ Սանկտ Պետերբուրգում

և, որ հատկանշական է, Սերամփուրում՝ այն դեպքում, երբ Կալկաթան ու Մադրասն

էին համարվում Հնդկաստանի հայության ինտելեկտուալ կենտրոններ։

Փոքրիկ Սերամփուր քաղաքում Ջոհանես Լասսարը միակ հայը չէր։ Մատյաններում

հիշատակվում են առնվազն ևս երկուսը․ Կարապետ Արատունը (Carapiet

Aratoon) և Ջոն Պետերը (John Peter), որոնք ընդունել էին բապտիստական մկրտությունը

և դարձել բողոքական Եկեղեցու ջատագով։

Հայ Առաքելական եկեղեցուն Ջոհանես Լասսարի հավատարիմ մնալու վկայությունն

է Ջոշուա Մարշմանի 1811 թ․ փետրվարի 24-ի նամակը, որտեղ նա բերում է

136

բապտիստական մկրտություն անցած եվրոպացի միսիոներների և տեղի բնակիչների

ցուցակը, առանձին ներկայացնելով հայերին՝ Կարապետ Արատունին և Ջոն

Պետերին, առանց Լասսարին հիշատակելու։

Հայերեն Աստվածաշնչի հրատարակությանը նվիրված հոդվածում, որը տպագըրվել

է 1814 թ․ «At Culcutta» հանդեսում, Լասսարը գրում է․

«Հայերը․․․ ցրված են ամբողջ Ասիայով և բնակավայր են հաստատել ամեն տեղ,

ուր հնարավոր է զբաղվել առևտրով։ Նրանք ունեն եկեղեցիներ Կալկաթայում, Չինսուրում,

Դակկայում, Սայդաբադում։ Փոքրաթիվ համայնք կա Պատնայում, Կանպուրում

և Հնդկաստանի տարբեր անկյուններում։ Նրանք բնակվում են նաև Մադրասում,

Բոմբեյում, Սուրատում, Բաղդադում, Բուշիրում, Մուսկատում, իսկ Ասիայի

մյուս մասերում Երուսաղեմում, Դիարբեքիրում, Կոնստանդնուպոլսում, և ունեն

պատրիարքատ։ Հայերի զգալի մասն ապրում է Վենետիկում։ Աստվածաշնչի առավել

ճշգրիտ հրատարակությունները տպագրվել են այնտեղ, Հնդկաստանից հեռու,

այդ պատճառով են գրքերը բավականին թանկ և հազվագյուտ մեր կողմերի համար։

Կալկաթայում Աստվածաշունչը հնարավոր չէ ձեռք բերել 60 կամ 70 ռուփիից պակաս

գնով, և քանակն էլ այնքան քիչ է, որ անգամ այդ գումարով է անհասանելի,

եթե միայն որևէ ջենթլմենի մահից հետո նրա անձնական գրադարանը չեն հանում

վաճառքի։ Իմ ձեռքին եղած կրկնօրինակը կարելի է գնել 120 ռուփիից ոչ պակաս։

Եվ եթե Կալկաթայի նման քաղաքում, որտեղ բնակվում են մեծ թվով հայեր, Աստվածաշնչի

կարիքն այդքան մեծ է, ապա ի՞նչ է կատարվում մյուս տեղերում։»

Կլաուդիուս Բաքենենը 1812 թ․ նշում էր․

«Հինդուստանի հայերը մեր հպատակներն են։ Նրանք ընդունում են տարածաշրջանում

մեր կառավարությունը․․․ Նրանք պահպանել են Սուրբ Գիրքն իր նախնական

մաքրությամբ․․․ Նրանց կանոնները համապատասխանում են Աստվածաշնչի

կանոններին․․․ և մեր կայսրության տարածքում նրանք ունեն նույնքան դեպի դրախտ

ուղղված սայրաձողեր (եկեղեցիներ), որքան և մենք ունենք։ Մի՞թե նրանք արժանի

չեն, որպեսզի փորձենք նվաճել նրանց վստահությունը և ամրապնդել նրանց

արժանապատվությունը։ Համենայն դեպս, թույլ տվեք անել դա դյուրին իրականացվող

գործերով։ Մենք ունենք տպագրության հնարավորություն, իսկ նրանք՝

ոչ։ Եկեք հրատարակենք հայերեն Աստվածաշունչը և հենց իրենցից ընտրենք պատկան

աշխատողների՝ գործընթացը ղեկավարելու համար, և օգնենք նրանց տարածել

գիրքը ամբողջ արևելքում։»

1813 թ․ հունիսի 12-ին Բիբլիական միության նախաձեռնությամբ որոշում կայացվեց

Սերամփուրում տպագրել հայերեն Աստվածաշունչը։ Լիտերների մի մասն այդ

պահին արդեն պատրաստ էր։ Հավանաբար, գործն առաջ գնաց այն բանից հետո,

երբ Կալկաթայի մեծահարուստ և տեղի դպրոցի ռեկտոր Ջոհանես Սարգիսը, մի

քանի հայերի հետ միասին, 5000 ռուփի լրացուցիչ գումար հատկացրեց։

Միսիոներների մատյանի 1816-ի գրառումները վկայում են․

«Հայերեն Աստվածաշնչը ուշանում էր լիտերների բացակայության ինչպես նաև

137

ԳԵՂԱՐՎԵՍՏԱՓԱՍՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՌՈՒԲԵՆ ԳԻՆԵՅ

Սերամփուրում տպագրված հայերեն Աստվածաշունչը. 1817թ.

Օրինակը գտնվում է Սերամփուրի քոլեջի գրադարանում

գործընթացը ղեկավարելու համար համապատասխան մարդ փնտրելու պատճառով։

Այժմ բոլոր խոչընդոտները վերացված են, և մենք հույս ունենք, որ գիրքը

լույս կտեսնի հաջորդ տարվա սկզբին։»

Կանխատեսումը ճիշտ էր՝ 1817 թ․ երկրորդ կեսին հայերեն Աստվածաշնչի 2000 օրինակ

դուրս եկան Սերամփուրի տպարանից։ Դա 5-րդ դասական հրատարակությունն էր։

ԼԱՍՍԱՐԸ և ՉԿԱՅԱՑԱԾ

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՊԻ

ՏԻԲԵԹ

Ընդունված կարծիք կա, որ Տիբեթի հայ համայնքը դադարեցրել է իր գոյությունը

18-դ դարի առաջին քառորդում, երբ 1717 թ․ Լհասա քաղաքն ընկավ ջունգարների

ճնշման տակ։ Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ հայ վաճառականները շարունակում

էին առևտուր անել այդ հեռավոր շրջանների հետ, հասնելով դժվարանցանելի

լեռնանցքներով Լհասա և չինական Սինին։

138

1810 թ․ հռչակավոր ճանապարհորդ Թոմաս Մաննինգը, որոշելով բոլոր հնարավոր

միջոցներով ներթափանցել Տիբեթի սիրտ Լհասա, եկավ Կալկաթա՝ ուղեկից

գտնելու համար։

Բենգալիայում Մաննինգը ծանոթացավ Ջոշուա Մարշմանի հետ, ով միակն էր,

բացի իրենից, որ նույնչափ տարված էր Չինաստանով։ Նախքան ճանապարհ

ընկնելը Մաննինգը դիմեց Մարշմանին․

«Թանկագին բարեկամ, ես որոշում կայացրի մեկնել Սիլխետ, և եթե հաջողվի՝

Մանիպոր, և մտադիր եմ Կալկաթայից շարժվել ութ կամ տաս օրից։ Այս հրատապ

մեկնումը պայմանավորված է ժամանակի սղությամբ։ Հույս ունեմ, որ կհասնեմ

արևելք, Մանիպորով՝ դեպի քեզ լավ ծանոթ կայսրություն․․․ Այժմ ուզում եմ պատմել

քեզ իմ ծրագրերի մասին և ապավինում եմ քո աջակցությանը։ Միսթր Լասսարը

հենց այն մարդն է, որ պետք է ուղեկցի ինձ որպես հայ։ Ես պատրաստ եմ ապահովել

ամեն ինչով և հոգ տանել ամեն բանի մասին։ Հաշվի առնելով նրա չինարենի իմացությունը

դու անմիջապես կարող ես գնահատել իմ շանսերը։ Նրա պարգևը վերջում

լինելու է համեստ այն պատճառով, որ իմ նպատակներն են նույնպիսին, սակայն

ես վերաբերվելու եմ նրան նույն անսահման հարգանքով, որ տածում եմ քո

նկատմամբ»։

Դժվար է ասել՝ արդո՞ք Մաննինգը հիմնվում էր Տիբեթի հետ առևտուր անող

հայերի մասին տեղեկությունների վրա, թե՞ նրան պարզապես, բացի ուղեկցից,

նաև չինարենին տիրապետող մեկն էր անհրաժեշտ։ Սակայն ուշագրավ են «․․․պետք

է ուղեկցի ինձ որպես հայ» խոսքերը, որ բացահայտում են Մաննինգի ցանկությունը

շրջապատված լինել որոշակի փորձ և գիտելիք ունեցող մարդկանցով, ում ներկայությունը

վստահություն է ներշնչում։

Ցավոք, ինչպես հայտնի է, Լասսարը հրավերը չէր ընդունել։ Նա մնաց Սերամփուրում`

շարունակելու Սուրբ Գրքի շուրջ աշխատանքները։

ՎԵՐՋԱԲԱՆ

Աղբյուրների մեծ մասի մեջ նշված Լասսարի մահվան տարեթիվը՝ 1835 թ․, համընկնում

է։ Այս տվյալի միակ անուղղակի հիմք է հանդիսանում «Chinese Repository»

հանդեսում հրապարակված Քոլման Բրիջմանի «Chinese Versions Of The Bible»

հոդվածից մի տեղեկանք․

«Մենք կարծում ենք, որ միսթր Լասսարի մահվան մասին լուրը մեր աչքին ընկել

է, սակայն որտեղ և երբ է դա տեղի ունեցել, չենք կարող վերհիշել»։

Հայտնի է, որ 1835 թ․ Սերամփուր քաղաքում բնակվում էր հինգ հայ, որոնց թիվը

1840-ին կրճատվել էր մինչև մեկը։ Արդո՞ք նրանց մեջ էր Ջոհանես Լասսարը, մինչ

139

ԳԵՂԱՐՎԵՍՏԱՓԱՍՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՌՈՒԲԵՆ ԳԻՆԵՅ

այսօր անհայտ է մնում։ Մյուս կողմից, նրա մասին վերջին տեղեկությունը ստացվել

է 1821 թ․-ին, երբ մահացավ վերապատվելի Քերրիի երկրորդ կինը՝ Շարլոտը․

«Թաղմանը, մյուսների հետ միասին, մասնակցում էին միսթր Ջոշուա Մարշմանը

և մի հայ ջենթլմեն»։

Պատճառը, թե ինչու հանկարծ Սերամփուրի առաքելության մասին մանրամասն

պատմող աղբյուրները հանկարծ դադարում են հիշատակել Լասսարի անունը,

կարող է պայմանավորված լինել երկու հանգամանքով․ կամ Աստվածաշունչը հրատարակելուց

հետո Լասսարը լքել է Սերամփուրը, համարելով, որ իր բազմամյա

անձնական առաքելությունն ավարտված է, կամ վաղաժամ մահացել է։ Վերջինը քիչ

հավանական է, որովհետև նման իրադարձությունն անմիջապես կարտացոլվեր

միսիոներների ժամանակագրության մեջ, ուր տեղ են գտել շատ ավելի պակաս

նշանակության դեպքեր։

Հավանաբար Ջոհանես Լասսարն իրոք լքել է Սերամփուրն ու մեկնել է մի այլ

քաղաք, գուցե և՝ Մակաո կամ Կանտոն։

Այս կոնտեքստում, զգուշության որոշակի չափով, կարելի է նշել 1822 թ․ մամուլում

հրապարակված մի հայ վաճառականի մահվան լուրը, ուր գրված էր նրա

անունը՝ Լազար Ջոհանես էսքվայր (Lazar Johannes Esq.), և մահվան վայրը՝ Բոմբեյ,

Սև Քաղաքի մերձակայք։

Հայկական անունների փոխանցման պատրոնոմիկ համակարգի համաձայն,

ստացվում է, որ խոսքը գնում է մեկ ուրիշի մասին․․․ եթե, իհարկե, հոդվածի հեղինակը

Լասսարի անունն ու ազգանունը պատահաբար չի շփոթել։

140

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

ԽՈՍԵ ԱՆՏՈՆԻՈ

ԳՈՒՌԻԱՐԱՆ

Գրող, լրագրող,

«Pueblo» օրաթերթի փոխտնօրեն

ՀԱՅԵՐ. ՄՈՌԱՑՎԱԾ

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ` ՀԱՅԱՑՔ ԴՐՍԻՑ

1980թ-ի դեկտեմբերի 29-ին Մադրիդում, ԱՍԱԼԱ–ի կազմակերպած պայթյունի

հետևանքով ծանր վիրավորվում է իսպանացի լրագրող, «Պուեբլո»

թերթի փոխտնօրեն Խոսե Անտոնիո Գուռիարանը: Հայերի հանդեպ ատելությամբ

լցվելու փոխարեն իսպանացի լրագրողը սկսում է սեփական հետաքննությունը.

հավաքում է նյութեր, ուսումնասիրում է հայոց պատմությունը,

որի արդյունքում ծնվում են հայերին ու հայոց պատմությանը նվիրված նրա

երկու գրքերը: Առաջին գիրքը` «Ռումբը», բավականին մեծ ճանաչում ունի

Ամերիկայի Միացյալ նահանգներում, Ֆրանսիայում, Արգենտինայում, հայկական

այլ գաղթօջախներում: 2012թ. թարգմանվել է հայերեն, գրքի վրա է

հիմնված՝ Ռոբեր Կետիկյանի «Մի խենթ պատմություն» ֆիլմը:

Երկրորդ գիրքը` «Հայեր. մոռացված ցեղասպանություն» (Armenios. El

genocidio olvidado), Գուռիարանի ճամփորդությունն է Հայաստան` պայթյունից

քսանվեց տարի անց, Հայաստանն ու հայերը նրա աչքերով, անդրադարձ

պատմական անցքերին ու ցեղասպանությունից հետո տարբեր երկրներում,

այդ թվում Իսպանիայում հանգրվանած հայերի սերունդների ճակատագիրը:

142

ՔՍԱՆՎԵՑ ՏԱՐԻ ԱՆՑ. ՌՈՒՄԲԸ

Տպավորիչ է: Իր հավերժական սառույցների ծովով ու քարացած լավայով` ցըրված

ամենուր մութ քերվածքներում, իր հավերժ ձյունածածկ գագաթով, որ ամպերն

է ճեղքում, ճերմակ, ամպերից էլ վեր, հինգ հազար հարյուր երեսունհինգ մետր հասակով

Արարատը նայում է ինքն իրեն՝ իր իսկ բարձունքից, ու տեսնում քուրդ հովիվներին`

իր լանջերին նախիրն արածեցնելիս, մի վանք, որ կարծես թե լքված է, աշտարակին

նրբագեղ գագաթով` տիպիկ հայկական, ՆԱՏՕ-ի ռազմաբազան, ուր ելումուտ

են անում հյուսիսամերիկյան զինյալները, և շատ ավելի ցածում՝ Մեսոպոտամիայի

պատմական հողերը` Եփրատ ու Տիգրիս գետերի միջև. Իրաք, Թուրքիա,

Իրան: Քիչ այն կողմ, բարձրավանդակին` լեռներով քողարկված, Արաքսի ու նրա

վտակ Հրազդանի կիրճերի միջև, Երևանն է՝ Հայաստանի մայրաքաղաքը: Դեպի

քաղաքն է ուղղություն վերցրել ինքնաթիռը․ անվրդով է, չի շտապում, ըմբոշխնում

է վեհությունը Սուրբ լեռան, ճոճվում է քամիներից ու սև թուխպերից պոկված

կարմրավուն ամպերից։

…Երբեք չէի ենթադրում այսքան մոտիկից տեսնել Արարատը, ո՛չ էլ այցելել Հայաստան՝

ռումբի պայթյունը մաշկիս վրա զգալուց հետո․ Մադրիդում, Իսպանիայի

հրապարակում, ինն անց քսան, 1980-ի դեկտեմբերի 29-ին, որ ծրագրված և իրագործված

էր ԱՍԱԼԱ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի կողմից:

143

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԽՈՍԵ ԱՆՏՈՆԻՈ ԳՈՒՌԻԱՐԱՆ

Հիմա մտածում եմ, որ դա ավելի վաղ չեմ արել, որովհետև ֆիզիկական և հոգեբանական

վնասվածքները հաղթահարելուն ուղղված ջանքերից հետո, երբ վիրավորված

ես մեկի կողմից, ում չես ճանաչում, ով քե՛զ չի ճանաչում՝ վախենում

էի, որ ուղեղիս միջի ուրվականները կհայտնվեն կրկին, դեմ առ դեմ՝ հայկական

իրականությանը հանդիպելիս:

….Աերոբուս 320-ը կորցնում է բարձրությունն ու տարանջատում է մտքերս` քառորդ

դար առաջ ունեցած դառը կենսափորձը և հիացմունքս առեղծվածային Արարատով,

որ հալվում է ինքնաթիռը թաց ու կայուն մառախուղով պարուրող ամպերի

ետևում: Ինձ զգուշացրել էին, որ միշտ չէ, որ հայոց աշխարհի և տարածաշրջանի

ամենաբարձր Սուրբ գագաթը երևում է իր ողջ վեհությամբ, որ Արարատը քմահաճ

է` անհետանում և հայտնվում է անկանխատեսելի, և Երևանից անգամ, կան օրեր,

երբ չես տեսնի նրա վսեմ ու միայնակ գագաթը, որ գոտևորում է մի փակ, կոնաձև

խառնարան` նրա հրաբխային ծագման վկայությունը:

Նույնը վերաբերում է մյուս գագաթին, որն այս պահին, երբ վերջացել է ամառը՝

ձյունաթափ է, և որը բացարձակապես չի փորձում մրցել հսկայի հետ իր «համեստ»

երեք հազար ինը հարյուր իննսունվեց մետր բարձրությամբ: Չոր ու ամայի են մեկի

ու մյուսի լանջերը, սա բացատրում է մայրաքաղաքի շոգը, ամառվա բարձր ջերմաստիճանը,

թեև Երևանի բարձրությունը տատանվում է ինը հարյուրից՝ հազար երեք

հարյուր մետրերի միջև:

ԱՐԱՐԱՏԻ ՍՏՎԵՐԸ. ԵՂԵՌՆ ԵՎ ՀՈԼՈՔՈՍՏ

Իր կախված օդով և ցուցադրված իրերով Երևանի Վերնիսաժը նման է չորս տիպիկ

եվրոպական փողոցային տոնավաճառներից յուրաքանչյուրին` Փարիզի, Լոնդոնի,

Մադրիդի և Լիսաբոնի: Բայց Վերնիսաժը շատ ավելի էժան է, քան Marche

aux Puce (Օուեն պողոտա) և Portobeo-ն, և ավելի պակաս խաբեբա ու աճպարար,

քան Rastro (Մադրիդ), Feira da Ladra (Լիսաբոն): Տարածքով ավելի փոքր, քան բացօթյա

առևտրի մյուս տոնավաճառները` բացառությամբ Feira da Ladra, հայկական

Վերնիսաժը մնացած բոլորից տարբերվում է հետևյալ երկու առանձնահատկություններով.

ռուսական ապրանքների տեսականիով, ինչը պայմանավարված է այս

երկրում նրանց ներկայության յոթ տասնամյակով, և իր հարուստ արևելյան կոլորիտով`շնորհիվ

հին հայկական գորգերի ու սփռոցների, որ կախված են պարաններից

տոնավաճառի բոլոր կողմերում: Օգտագործված և նոր հագուստ, երաժըշտական

և արհեստավորական գործիքներ, շագանակագույն-մանուշակագույն

հրաշագեղ կահույք ծիրանի փայտից՝ շատ հայկական մի ծառ ու մի բառ, որ կրկին

այստեղից է ծագում:

Ազգային օրվա տոնակատարությունը աշխուժություն է մտցրել, ոգևորել է գնորդներին:

Այն, ինչ վաճառվում է որպես հնություն, իրականում հենց հնություն է, բայց

միևնույն ժամանակ գնորդը զգուշացվում է, երբ պատճեն է ձեռք բերում. արծաթյա

144

զարդեր կիսաթանկարժեք քարերով, որ լայն տարածում ունեն երկրում, Roskof

ժամացույցներ՝ առանց ապրանքանշանի, որ վաճառվում էին և դեռ վաճառվում են

Մոսկվայում, Լենինի կամ Ստալինի դեմքով, կարմիր աստղով և մուրճ-մանգաղով:

Գլխարկներ Աստրախանից, խորհրդային բանակի համազգեստ և շագանակագույն

բաճկոններ, որ այսօր աճուրդային են: Զրնգան ձայներով երեխաներ են վազվզում

հնաոճ կահույքի, գրքերի, ինքնաեռների, բրոնզե`մինչև երկու-երեք հայուր տարի

հնության իրերի, սուրճ կամ թեյ եփելու համար նախատեսված պղնձե սարքերի

արանքներում: Ամենը խառնված հայկական երաժշտության հետ, գումարվելով,

նպաստում է մելանխոլիկ ու դրախտային՝ Ասիական տոնավաճառներին բնորոշ

մթնոլորտին: Ենթադրում եմ, որ մետաքսի ուղու քարավանատները, որտեղ հանգըստանում,

վաճառում կամ փոխանակում էին իրենց ապրանքը Արևմուտքի և Արևելքի

ճամփորդները, պիտի ընդհանուր մի բան ունեցած լինեն բացօթյա այս բազմալեզու

տոնավաճառի հետ: Թեև պակասում են բույրերով ու օծանելիքով սրվակերը՝ դրանք

չտեսա ոչ մի տեղ այս շուկայում:

Ուղևորվում ենք դեպի Հանրապետության հրապարակ` խառնված մարդկանց

հետ, որ շարժվում են այդ կողմ: Օդում տոնական տրամադրություն է, տոնի մթնոլորտն

145

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԽՈՍԵ ԱՆՏՈՆԻՈ ԳՈՒՌԻԱՐԱՆ

է տիրում: Կարիք չկա ավելորդ հարցերի. դինամիկներին միացված համերգը դեռ

հրապարակ չհասած մեզ հուշում է, որ ճիշտ ժամանակին ենք հայտնվել այստեղ:

...Հրապարակն ու ու հարակից շենքերը քաղաքում Խորհրդային տարիներին

կառուցված գեղեցկագույն համալիրներից է: Քարի երանգը վարդագույնն է` շագանակագույն

շերտերով: Արևոտ օրերին, ինպես այսօր է, քարը ձեռք է բերում մայրամուտի

ոսկե երանգներ` ցանկացած ժամի: Դա տուֆն է մոտակա լեռներից, որ

տեսել եմ այլ վայրերում, տարբեր գույների. կարմրավուն, դեղնավուն կամ կանաչավուն:

Տուֆի երանգները փոփոխական են, ներառյալ մոխրագույնը և այստեղից

էլ` անսահման, որ մգանում են անձրևներից ու պայծառանում արևից: Սա փակ

հրապարակ չի, բաց է մեծ փողոցների համար, որ հրապարակում էլ ավարտվում

են. Աբովյան, Նալբանդյան, Ամիրյան, Տիգրան Մեծ, Իտալիայի, Բեյրութի փողոցները:

Դրա շնորհիվ հրապարակը ոչ թե շարունակական շղթայի տեսք ունի, այլ բաժանվում է

առանձին բլոկների, ինչպիսիք են Մարիոտը, Ազգային Պատկերասրահը, Պատմության

թանգարանը, Կառավարական շենքը և հարակից մի քանի նախարարություններ:

…Համերգն ավարտվում է, և որոշում ենք այցելել Ցեղասպանության հուշահամալիր՝

այնուհետև կրկին հրապարակ վերադառնալու մտադրությամբ: Դա կանենք

գիշերը, որպեսզի ականատեսը լինենք երաժշտական ներկայացման, որ ուղեկցվելու

է հրավառությամբ և թանգարանների դիմաց շատրվանների պարով: Մինչ այդ փորձում

ենք ևս մի պտույտ տալ հրապարակում և տեսնել բազալտե խճանկարը, որ

հսկա հայկական գորգի պատկերն է: Այնքան շատ մարդ կա, որ անհնար է մոտենալ:

…Մինչ կուղևորվեինք Ծիծեռնակաբերդ, որտեղ գտնվում է հուշահամալիրը,

Հովիկը մեզ ման տվեց քաղաքով: Այգիներում, հրապարկներում ու պուրակներում

դժվար չի հայտնաբերել բրոնզից կամ քարից մեծածավալ արձաններ ու արձանախմբեր`

Խորհդային տարիների ժառանգությունը: Դրանց չի զիջում ժամանակակից

քանդակը. կոլումբիացի քանդակագործ Ֆերնանդո Բոտերոյի հսկա կատուն, որ

երեք մետրով վեր է խոյանում Կասկադում, աստիճանների մոտ:

Ու էլի՛ աստիճաններով պիտի բարձրանաս Եղեռնի հուշահամալիր հասնելու համար՝

ամենից հաճախ այցելվող վայրը, ամենախորհրդանշականը, ամենացավոտը

բոլոր հուշակոթողներից, որ կան Հայաստանում:

Հրազդան գետի ձորաբերանի ամենաբարձր բլրի վրա 1965 թ․ կառուցված հուշակոթողը

2005 թ․-ի ապրիլին՝ կոտորածի հիսունամյա տարելիցին ընդունել է մեկ

միլիոն այցելու: Եթե անգամ հաշվի առնենք հայկական տարբեր գաղթօջախներից

հայերի ներկայությունը, անհնար է թվում այդ թիվը մի երկրի համար, որ ունի երկու

միլիոնից մի քիչ ավել բնակչություն:

Ժամանել էին նաև մեծաքանակ այլազգի պատվիրակություններ որպես համընդհանուր

բողոք` ուղղված Անկարային, որպեսզի Թուրքիան ճանաչի եղելությունը:

Մեկ տարի անց Ժակ Շիրակը հուշարձանին ծաղկեպսակ է տեղադրել՝ Ֆրանսիայի

գույներով, և ասել է. «Յուրաքանչյուր երկիր իր զարգացման չափով պիտի ընդունի

անցյալի իր սխալները, և կարծում եմ, որ Թուրքիան պիտի վերանայի այս հարցն ու

146

ընդունի անցյալի ի՛ր սխաները»: Այդ օրը նրան հուշահամալիր ուղեկցող հայերի մի

մասը զառամյալ ծերունիներ էին՝ մարդիկ, ովքեր ապրել ու վերապրել էին Եղեռնը և

իրենց երախտիքն էին հայտնում Ֆրանսիայի նախագահին, որ արդեն իսկ 2001թ.

օրենքով ճանաչեց հայոց ցեղասպանությունը։

Մեր այցելության օրը, որ համընկավ Անկախության օրվան, այս հողի շատ

զավակներ են բարձրանում դեպի Հուշահամալիր՝ ծաղիկներ դնելու երեք տարբեր

տեղերում. կոտորածներից տուժած հարյուր գյուղերի տեղանունները կրող պատի

մոտ, հայերի պայքարն ընդդեմ ճակատագրի և հայոց աշխարհի վերածնունդը

խորհրդանշող քառասունչորս մետր բարձրությամբ դեպի երկինք ձգվող բազալտի

հիմքով հուշարձանի պատվանդանին, և հավերժ կրակի շուրջը, որ մի պարզ ու

հասկանալի, կրկին բազալտից, հուշակոթող է․ շրջանաձև տեղադրված տասներկու

մեծ, «գլխատված» սալեր, որ խորհրդանշում են նախկինում հայկական, իսկ այսօր

Թուրքիայում գտնվող տասներկու նահանգները:

Այս անգամ հույզերն ալեկոծում են խումբը: Ցեղասպանության հուշահամալիրի

բնութագիրն է․ մուգ մարմարը, հայերը` Հայաստանից ու սփյուռքից, ծերունիները`

բեռնված ծաղիկներով ու հիշողություններով: Ամենը գումարվում ու դառնում է

զգայական, բարձրանում, սեղմում է հայ ընկերներիս աչքերն ու կոկորդը: Ամեն մեկն

իր մտքերով առանձանում է մի կողմում, Գրիգորն ու Ռոզան ծաղկեպսակ են դնում

պատի Հաճն անվան մոտ` այն քաղաքը, որտեղից սերում են նրանց նախնիները:

Քրիստիանը և Զաբելը քայլում են ձեռք-ձեռքի, լուռ ու դանդաղ, պսակների շուրջ,

որ դրել են Ժակ Շիրակն ու Հովհաննես Պողոս II-ը, և էլի մի քանի անվանի մարդիկ,

որ փորձել են կոտրել այս հարցի հանդեպ լուռ անտարբերությունը: Արմենը չի

թողնում հորը միայնակ, երբ նա մոտենում է անմար կրակին: Եփրուհին նայում է

մե՛կ Արարատին, մե՛կ հուշահամալիրին։ Հելենան ու ես թողնում ենք մյուսներին

իրենց հուշերի հետ, մի կողմ հեռանում և հետևում մոտեցող մարդկային երթին. սև

հագուստով, հասակն առած մարդիկ դանդաղ բարձրանում են մինչև հարթակը:

Նայում ենք Երևանին`տոնակատարությունների և օդն աղտոտող ծխի միջով:

ՄԱԴՐԻԴԻ ՀԱՅ ԹԱԳԱՎՈՐԸ. ՁԻՈՎ ԵՎ ԺԱՊԱՎԵՆՈՎ

Երբ գրում էի «Ռումբը», փնտրեցի Հայաստանի պատմությանը վերաբերող փաստեր

սփյուռքահայ համայնքում, պահոցներում ու գրադարաններում, հին ու նոր

գրախանութներում: Պատահաբար հանդիպեցի հետաքրքիր հիշատակման՝ մի

պատվիրակության մասին, որ եկել էր Մադրիդ 1383թ.-ին․ Վիլիայում անծանոթ հագուստով

մի տղամարդու ուղեկցում էր լռակյաց ֆրանցիսկացի հոգևորականը:

Նրանց առաքելությունն էր քրիստոնեական Եվրոպայի թագավորներին ու արքայազններին

հանձնել Կիլիկիայի հայ թագավորի նամակները՝ դա Կիպրոսի դիմացը գտնվող

փոքր ու հարուստ պետություն էր, որտեղ ավարտվում է Միջերկրականը:

147

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԽՈՍԵ ԱՆՏՈՆԻՈ ԳՈՒՌԻԱՐԱՆ

Փոքր Ասիայի միակ քրիստոնյա տարածքն էր Կիլիկիան, որ հարձակման է ենթարկվել

մուսուլմանների կողմից երեք դարերի ընթացքում: Լեվոն VI-ի կառավարման

տարիներին, 1375 թ. մամլուկները պաշարում են Սիսը` թագավորության

մայրաքաղաքը, դաժան ճակատամարտերից հետո գրավում այն, կալանավորում

թագավորին և տանում Կահիրե ազնվազարմ պալատականների հետ միասին,

ակնկալելով ստանալ խոշոր փրկագին: Լեվոն VI-ը պատվիրակություն է ուղարկում

Եվրոպայում տարբեր քրիստոնեական երկրներ իր ազատության համար փրկանք

ձեռք բերելու ակնհայտ առաքելությամբ: Իրական նպատակը Կիլիկիան վերադարձնելու

համար Եվրոպայից օգնություն խնդրելն էր:

…Երկու սուրհանդակները մտնում են թերակղզի Բարսելոնում` Արագոնի և Կատալունիայի

թագավորին հանդիպելու և հանձնարարականներ ստանալու առաջադըրությամբ:

Պեդրո IV-ը նրանց սիրով ընդունում և օգնում է ֆինանսապես, բայց

Կիլիկիան մուսուլմանների ձեռքից ազատելու համար զորքերը միավորելու խընդրանքին

կտրուկ «Ո՛չ» է ասում։ Պատվիրակներին նրա պատասխանը չպիտի էլ զարմացներ.

նախքան Բարսելոն գալը արդեն նույնատիպ բացասական պատասխան

էին ստացել եվրոպական այլ թագավորական տներից՝ պատճառաբանությամբ,

որ այսպիսի ռիսկային նախաձեռնության համար և՛ փող է պակասում, և՛ զինուժ:

Սուրհանդակները շարունակում են ճանապարհը մինչև Մեդինա, որտեղ գտնվում

էր Կաստիլիայի թագավոր Խուան I-ի նստավայրը:

Անգամ առանց նրան անձամբ ճանաչելու, հայոց թագավորը մեծ սպասելիքներ

ուներ, իմանալով վերջինիս հզորության ու քրիստոնեությանը նվիրվածության մասին:

Եվ հայերը վերադարձի ճամփա են բռնում դեպի Եգիպտոս՝ երկու սուրհանդակի

ուղեկցությամբ և բեռնված նվերներով, որ Խուան I-ը ուղարկել էր սուլթանին: Կաստիլիայի

թագավորի անունը բացում է պատվիրակության առաջ բոլոր դռները,

Կահիրեում սուլթանն անձամբ է դիմավորում նրանց, ինչպես ամենապատվավոր

դեսպանների, ընդունում է ընծաները և ասում, որ ավելիի կարիքը չկա, և որ Խուան

I-ի միջնորդությունը բավարար է հայոց թագավորին ազատ արձակելու համար:

Այսպիսով, սեպտեմբերի երեսունին, դեսպանության ժամանումից մի քանի օր

անց, Լևոն VI-ը ուղևորվում է դեպի վերոհիշյալ եվրոպական երկրներն ու թագավորական

տները, ուր այցելել էին իր պատվիրակները։

…Խուան I –ին Հայոց թագավորն անկեղծորեն հայտնում է, որ կտրել-անցել է

այսքան կիլոմետր միակ նպատակով՝ ետ վերցնել իր թագավորությունը մամլուկներից,

ինչը կարող է հաջողվել միայն այն դեպքում, եթե օգնություն ստանա եվրոպական

քրիստանյա արքայազններից: Նույն անկեղծությամբ էլ Խուան I-նն է պատասխանում.

այդ հարցում ոչնչով օգնել չի կարող, բայց պատրաստ է անժամկետ նրան

հանձնել երեք կարևորագույն տարածքներ`Մադրիդը, Վիլիա Ռեալը (ներկայիս Ռեալ

քաղաքը) և Անդուխարը: Ժամանակագիր Պերես դե Այալան այսպես է նկարագրում

թագավորական նվիրատվությունը.

«Հաջորդ օրը դոն Խուանը նրան ի ցմահ հանձնեց Մադրիդի գավառը, Վիլիա

148

Ռեալը և Անդուխարը՝ բոլոր լիազորություններով, իրավունքներով և հարկերով, որ

այնտեղ կային, և տվեց նրան յուրաքանչյուր տարվա համար և իր ողջ կյանքի հա-

մար հազար և մեկ մարավեդի (իսպանական ոսկեդրամ – հեղ․)»:

….Այդ դարաշրջանում Մադրիդը բազմազգ էր և հանդուրժող: Այնտեղ համատեղ

ապրում էին քրիստոնյաներ, հրեաներ և մուսուլմաններ: Վերջինները մեծամասամբ

ապրում էին Մորերիա թաղամասում և զբաղվում էին հողագործությամբ և արհեստավորությամբ`

պղինձ, բրոնզ և փայտ էին մշակում: Հրեաները ապրում էին նույն

թաղամասում, կամ հարակից թաղերում, ներգրավված էին առևտրում և բանկային

գործում: Քրիստոնեական բնակավայրերում, որ ամենամեծ տարածքն էին զբաղեցնում,

կար տասը եկեղեցի և ուրիշ շատ «բարեր»։ Օրենքները խթանում էին փոխըմբռնումը

ազգաբնակչության միջև:

Չկան շատ փաստեր այն մասին, թե հայ թագավոր Լևոն VI-ը ինչպես է կատարել

իր պարտականությունները իբրև Մադրիդի, Վիլիա Ռեալի և Անդուխարի թագավոր

և կառավարիչ, ո՛չ էլ, թե ինչպիսին են եղել այդ տարածքներն իրականում: Այո՛,

կան հաստատ տեղեկություններ, որ Լևոն VI-ը վերակառուցեց Ալկասար Ռեալի՝

հրդեհից ավերված աշտարակները, ընդարձակեց իր այգիներն ու նվազեցրեց հարկերը:

Գրող և լրագրող Ռաուլ դել Պոսոն պետք է որ գտած լինի այս հետաքրքիր

կերպարի մասին տեղեկություններ, ինչի հիման վրա նշել է, որ նա ցածրահասակ

էր, կրթված և համակրելի, չէր խոսում կաստիլերեն, և նրա համար թարգմանում էր

մի ֆրանցիսկացի հոգևորական:

Օտարերկրացի, որ նորացրեց մադրիդաբնակների իրավունքները, և ում մահմեդականները

գահընկեց էին արել, այլ պատճառներից բացի, նա՛և որովհետև

Հայաստանը քրիստոնյա երկիր էր և օժանդակել էր Խաչակիրներին` սա է ամենն,

ինչ համապատասխանում է իրականությանը:

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԻՇԽԱՆԸ

Միկրոավտոբուսը դարձել է մեր մի մասը: Ավտոբուսում ենք անցկացնում օրեր

և ժամեր, մեզ տանում է բոլոր ուղղություններով․ պատուհանից այն կողմ արագացող

շարքով իրար են հաջորդում Կովկասյան լեռները, հին ռուսական տրակտորները`

բազմաթիվ անգամ վերանորոգված, վայրի մտրուկները, և Սևանա լիճ թափվող

քսանութ գետակներից մի քանիսը: Հովիկն ինձ հիշեցնում է Խուան Չիկոյին`

Շտեյնբերգի «Կորուսույալ ավտոբուս»-ի վարորդին, որ վերցնում է իր ուղևորներին

մի կորած մայրուղուց ու տանում նրանց ճամփորդության, ինչը վճռորոշ է դառնում

ու փոխում նրանց կյանքը։ Ինչպես Կալիֆորնիական Նոբելյան մրացանակակրի

ուղևորները` Հովիկի միկրոավտոտբուսի ուղևորներս զգում ենք նոր ճանապարհներ

անցնելու հուզականությունը՝ նոր անհայտ ուղիներ, երբ աչքերդ բացում ես

զարմանքից ամեն ոլորանից հետո:

149

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԽՈՍԵ ԱՆՏՈՆԻՈ ԳՈՒՌԻԱՐԱՆ

Երկու շաբաթվա ընթացքում, որ շրջում ենք Հայաստանում, համարյա անքան

ժամեր եմ անց կացրել այս փոխադրամիջոցի մեջ, որքան հյուրանոցում, և պիտի

խոստովանեմ, որ այսպես անցկացրած ժամանակը շատ ավելի հարստացնող ու

զվարճալի է: Ավելի դիդակտիկ՝ նաև Հովիկի շնորհիվ, որ բացառությամբ ձմռան

երեք-չորս ամիսների, երբ ձյունը ծածկում է ամեն ինչ, փոխարինում է թատրոնի

հանդեպ իր սերը գիդի հստակ պաշտոնով:

Գիշերը լավագույն ժամանակն է զրույցների և մտորումների համար, և երբ

վերադառնանք լճից, ուզում եմ խնդրել, որ պատմի ինձ իր հայ-լիբանանյան ընտանիքի

պատմությունը: Մի քանի անգամ փորձել եմ, նա միշտ խույս է տալիս, չգիտեմ՝

կարծում է, որ այն ինչ պատահել է իր ընտանիքին, պակա՞ս արդիական է

այն պատմություններից, որ ճամփորդում են մեզ հետ, թե՞ որովհետև նրան ցավ է

պատճառում հին վերքերը թարմացնելը: Անգամ եթե այդպես է, պիտի փորձեմ, նույն

կերպ պիտի վարվեմ «կորուսյալ միկրոավտոբուսի» մյուս հայ ուղևորների հետ, քանի

որ այն ինչ տեսնում ու լսում եմ՝ Ցեղասպանության թողած պերճախոս հետևանքն է:

150

ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ՆԱՐԻՆԵ ԴԻԼԲԱՐՅԱՆ

Լեզվաբան, Երևանի պետական

համալսարանի հայոց լեզվի

պատմության ամբիոնի դոցենտ

ՀԱՅԿԻ ԵՎ ԱՐԱՄԻ ՄԵՋՏԵՂՈՒՄ

ՀԱՅՈՑ ԺՈՂՈՎՐԴԱՆՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՄԵՐ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՃԱՄՓԱՆ

Ազգային ինքնության որոնումները 21-րդ դարում էլ շարունակում են մտահոգել

մեծ ու փոքր, հզոր ու անկյալ ազգերին և պետություններին: Չարդարացավ այն

միամիտ հասարակագիտական պնդումը, թե ազգերի կազմավորումն ու ինքնահաստատումն

այլևս ավարտված է, աշխարհի սահմանները՝ գծված, ավարտված,

միավորումներն ու ուժային բևեռները՝ կայացած:

Նոր հազարամյակում սկսվեց հզոր միությունների վերախմբավորումը, Եվրամիությունից

անջատվող Մեծ Բրիտանիան դեռ առաջին քայլն է, անգամ պետությունների

կազմում ծայրագավառներն ըմբոստանում են մետրոպոլիայի դեմ, և

այդ ըմբոստացման հիմքում ազգային ննջող ինքնության բռնկումներն են, ժողովուրդները

վերստին ուզում են տարանջատվել, գուցե հետագայում վերստին միանալու

նկրտումով կամ էլ անվերադարձ հեռացումի հրամայականով:

Իսպանացիների և կատալոնացիների վերջին բախումները և անկախության

հանրաքվեն խորհրդանշում են մարդկության զարգացման մի նոր շրջափուլ, հետբաբելոնյան

կամ հետարդյունաբերական մի նոր աշտարակաշինությունից հետո,

լեզուները խառնակվել են, գերակա անկախության ոգին թևածում է:

Միով բանիվ, մի նոր ուրվական է հայտնվել մեր հորիզոնում՝ ազգային ինքնության

ոգին, ու ազգերը փնտրում են իրենց նախահայրերին, նախաստեղծ աստվածներին,

այն սրբազան բնակավայրերը, որտեղ ծնվել են, որտեղից հեռացել, բայց

անպայմանորեն ուզում են վերադառնալ: Իսկ ինքնության բանալին, իմ անսասան

152

համոզմամբ, անունների մեջ է, այն վաղնջական ստացվածքի, որ բերում ենք մեզ

հետ: Իզուր չէր պնդում Քոնֆուցին, որ երկրում իրավիճակը շտկելուց առաջ

պետք է նախ անուններն ուղղել, որովհետև դրանք հեռացել են իրենց սկզբնական

ճիշտ բովանդակությունից, աղավաղվել, իսկ անունների աղավաղումը բերում է

անվանակիրների խեղաթյուրման, բացարձակ անկման: Այս տեսանկյունից առաջնայինը

ժողովրդանուններն են, այն անվանումները, որոնցով նախ՝ ազգերն են

իրենք իրենց ճանաչում, ապա՝ աշխարհն է նրանց ընդունում:

Ժողովրդանունների ստուգաբանության և ծագումնաբանության հանդեպ հետաքըրքրությունը

գիտական, մշակութային, գեղարվեստական մակարդակներում ոչ

միայն չի մարում, այլև միջամուխ է նոր շրջափուլի: Թե՛ նոր կայացող, թե՛ արդեն

պետական-քաղաքական գործունեության հարուստ փորձ ունեցող ազգերը վերըստին

անդրադառնում են իրենց վաղնջական և շրջանառության մեջ գտնվող անվանումներին

ու ինքնանվանումներին՝ դրանց մեջ վերականգնելով իրենց նախահայրենիքը,

ծագումը և գաղթի ուղղությունները: Ըստ էության՝ աստվածաշնչյան հայտնի

3 հարցերի պատասխաններն էլ գիտականորեն որոնվում են ժողովրդանունների

մեջ՝ ա. Ո՞յր ես դու, բ. Ուստի՞ գաս գ. Յ՞ո երթաս… ժողովրդանուններն արդեն

ենթարկվում են բազմակողմ հետազոտության՝ իրենց պարունակած լեզվական և

արտալեզվական բովանդակության զուգադրմամբ:

Հայոց աշխարհընկալման տվայտանքները համահունչ են համաշխարհային

զարգացումներին, ուստի մենք ականատեսն ենք մի իրողության, որ ժողովրդանունները

սկսում են խորապես հետազոտվել ոչ միայն պատմագետների, լեզվաբանների

և բանասերների կողմից, այլև մշակութաբանների, կրոնագետների և բանագետների:

Այս գիտակարգերի տվյալների համահավաք վերլուծությունը ստեղծում է կայուն

հիմք ժողովրդանունների առավել հավանական և սակավակասկած մեկնաբանությունների

համար: Փորձենք ի մի բերել մեր հիմնական ժողովրդանունների՝

հայ, արմեն/արամ, հին և նոր ըմբռնումները՝ գոնե մի փոքր մերձենալու ազգային

ինքնության հայոց բանաձևին:

Հայոց հիմնային ժողովրդանունները փաստացի նույնանում են հնագույն աղբյուրներում

վկայված տեղանունների հետ՝ Հայ→Հայք→Հայաստան, Արմեն→Արման→Արմենիա:

Ժողովրդանունները դժվարստուգաբանելի միավորներ են, քանզի նրանց

նախնական նշանակությունը և հնչյունական պատկերը մթագնած են, ուստի բացի

լեզվական գործիքներից՝ դրանց գաղտնագրերը բացահայտելու համար պետք է

վերականգնել ժողովրդանուն-դյուցազնանունների (էպոնիմ) ազգածին (էթնոգենետիկ)

առասպելները՝ Հայ→Հայկ→Հայք կամ Արմեն→Արման→Արմենիա: Այդ առասպելի

վերականգնումն ի վերջո կհանգեցնի մեր առաջնային ժողովրդանունների՝ հայ-ի և

արմեն-ի ընդհանրության բացահայտմանը:

Առաջնայինը հայ անվանման ներքին իմաստի բացահայտումն է, որովհետև

դա մեր ինքնանունն է: Մեր զարմի հիմքում Հայկ դյուցազունն էր, որի շնորհիվ էլ

մենք դարձանք հայեր: Հայ ժողովրդանունը պետք է ամենից առաջ ընկալել որպես

հասարակության սոցիալական կառուցվածքի միավոր: Հայագիտության մեջ հատ-

153

ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՆԱՐԻՆԵ ԴԻԼԲԱՐՅԱՆ

կապես տարածված է այն վարկածը, թե հայ անվանումը բխում է poti հնդեվրոպական

հիմքից, որ նշանակում է տեր-տանտեր: Որոշ բարբառներում տարեց կանայք

իրենց ամուսիններին անվանում են երրորդ դեմքով՝ մեր հայը, այսինքն՝ ամուսինը,

ընտանիքի գլխավորը: Գլխավոր բառը հոմանիշ է գլխատեր արտահայտության

հետ, որ նշանակում է իմ գլխի տեր՝ կապվելով poti հնդեվրոպական հիմնաձևի

հետ և՛ ձևով, և՛ բովանդակությամբ: Հայկը հայրիշխանական մեր տոհմի գլուխն

էր, նրա անձնանունն էլ բառակազմորեն վերլուծվում է 2 բաղադրիչների՝ հայ արմատ

և -իկ ածանց, որը հին հայերենում ուներ ժողովրդանվանակերտ գործառույթ՝

պարսիկ, հնդիկ, տաճիկ, տաջիկ, ռուզիկ: Նման կառույցներում այն հավաքականություն

և հոգնակիություն էր արտահայտում՝ մարդ- մարդիկ ձևերի համաբանությամբ,

և հոմանիշ էր –ք ձևույթին՝ հայ-հայիկ/Հայկ-Հայք: Նման նշանակություն

է ունեցել նաև -ակ ածանցը Հայկի որդու Արամանեակ-ի անվան մեջ: Այս –իկ/-ակ

ածանցների ծագման վերաբերյալ ավանդույթի ուժով գործում է դրանց իրանական

ընկալման կարծրատիպը, որովհետև պարսկերենում այն գործուն ածանց էր և բազմաթիվ

իրանական բառեր փոխառել ենք հենց այս ածանցներով: Բայց այս վերջածանցներով

կազմությունների առկայությունը մեծ հնություն ունեցող անվանումներում,

ինչպես նաև գրաբարում պահպանված դրանց թեքման հնագույն ձևերը՝

ներքին թեքման դեպքում ն-ի վերականգնումը ա հոլովիչի հետ՝ -ան, -ունք հոգնակի

ուղղականի կազմությունը, վկայում են, որ -ակ/-իկ-ը բնիկ հայկական ածանցներ

154

են: Այս մասին առաջինը վկայում է Գևորգ Ջահուկյանն իր «Ստուգաբանական բառարանում»՝

իրանական ծագումը կասկածի ենթարկելով: Այս բազմիմաստ ածանցների

համար վերականգնվում է հ.-ե. kon բաղադրյալ նախաձևը ī հիմքակազմ տարրով:

Հայկը նահապետ էր, տոհմի ավագն ու տերը, ուստի նրա զարմն էլ տերունական

էր: Ինչպես պնդում էր Ղևոնդ Ալիշանն իր «Հին հավատք կամ հեթանոսական կրոնք

Հայոց» աշխատանքում, նրա հակառակորդ Բելի անվան մեջ ևս վերականգնվում է

տեր-տիրակալ նշանակությունը:

Բանահյուսական նյութերը վկայում են, որ երկրային հերոսները երկնային դառնալու

առաքելություն ունեն: Հայոց վաղնջական պատկերացումներում աստվածայինը

նույնացվում էր շողացող երկնքի, լուսավոր օրվա և նախնիների պաշտամունքի

հետ: Ուստի ազգի նահապետների անուններն ամրակայվում էին երկնային

մարմինների անվանումներում:

Այսպես՝ հայկական ավանդությամբ Օրիոնի համաստեղությունը կոչվել է մեր

նախահայր Հայկի անվամբ, ժողովրդական երգերում վկայված է Հայկի հնչյունափոխված

բարբառային ձևը՝ Խէք՝ որպես Օրիոն: Յուրաքանչյուր ազգի նախահոր

մասին հյուսվում են առասպելներ, վիպասքեր, որոնք հաճախ ընդհանուր հիմք ունեն

տարբեր ժողովուրդների բանահյուսության մեջ: Հայոց հնագույն դյուցազներգության՝

վիպասանքի մասին առավել ամբողջական տեղեկություններ պահպանվել են

քերթողահայր Խորենացու Հայոց պատմության մեջ: Ազգային ինքնության ձևավորման

հիմքում միշտ հակառակորդ հերոսին հաղթող դյուցազունն է: Հայկի և Բելի

հակամարտության ավանդազրույցն ընկած է մեր ազգային ինքնության ձևավորման

հիմքում: Նախահոր հաղթանակը գեղարվեստական ազդու կերպավորում է

ստանում: Հայկի հզոր աղեղը և երեքթևյան նետը մեր հաղթանակի խորհրդանիշն

են դարձել, Բելը երեքթևյան նետով խոցվեց և գետին տապալվեց: Այսօր փորձեր

են կատարվում Հայկի ավանդազրույցին համահունչ առասպելներ գտնել հնդեվրոպական

և ոչ հնդեվրոպական այլ հին ժողովուրդների բանահյուսության մեջ՝ բացահայտելու

համար ժողովրդի նախահոր հավերժական արքետիպը: Իբրև այդպիսին

հնարավոր է առանձնացնել է հին հնդկական Ռուդրա աստծո հետ կապված ավանդազրույցները,

Ռուդրան Mannerbund-ի հայրն էր և առաջնորդը: Այս տոհմի անդամները

կոչվում էին ռուդրա-ներ, ինչպես Հայկյան զարմի ներկայացուցիչները՝ հայքհայկազունք:

Հնդկաստանում Օրիոնի համաստեղությունը կապվում է Փրաջարպատի

արարիչ աստուծո հետ, որին Ռուդրան խոցել է երեքմասնյա նետով: Այս

եռամասն նետը ուղղակի կապվում է Օրիոնի գոտու երեք աստղերի հետ: Ռուդրա

աստծոն տրվող մակդիրները՝ ganarpati, pasurpati, vratarpaty, grahapati, sabhapati

և այլ, դարձյալ կազմված են հնդեվրոպական poti հիմնաձևից, ինչպես նաև նրա

կողմից խոցված Փրաջարպատի հակառակորդ աստծո անունը: Այս համաբանությամբ

էլ բացատրվում է Հայկի և Բելի հակամարտությունը՝ որպես երկու տոհմերի

տիրակալների բախում: Մեր տերն ազատամիտ էր, վեհանձն, նա թողնում է Բելին

իր տիրույթները, հեռանում հյուսիս` այնտեղ ինքնուրույնաբար հյուսելու իր ճակատագիրը,

կառուցելու իր երկիրը, ամայության մեջ հայկյան իր երազն իրականություն

155

ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՆԱՐԻՆԵ ԴԻԼԲԱՐՅԱՆ

դարձնելու: Այստեղից էլ հայոց հավերժական կարման՝ կառուցել, շենացնել, հետո

թողնել այն օտար տերերին՝ վստահ, որ դու դարձյալ կկառուցես….

Հիշենք նաև, որ հայ բառը կապվում է նաև Կողքիսի հին Aîα անվան և թեսալական

համանուն քաղաքի հետ. Aîα նշանակում է մեծ մայր կամ երկիր. այս իմաստները

միավորվում են իբրև մայր երկիր: Չմոռանանք նաև արգոնավորդների հունական

առասպելը և նրա հերոսներից Արմենիոն Թեսալացուն: Ըստ այս առասպելի

տարբերակներից մեկի՝ արգոնավորդները նավում են ոչ թե դեպի Կողքիս/Կոլխիդա,

այլ դեպի Այա երկիր, որտեղ պահվում էր հաջողության և բարգավաճման գրավական

Ոսկե գեղմը: Aîα/Այա անվանումը որոշ հետազոտողներ հնչյունական բացատրելի

անցումներով հանգեցնում են Հայասա տեղանվանը՝ Այա>Հայա>Հայասա>

Հայք: Այս համընկնումը ամրակայվում է նաև տեղագրական փաստարկներով, և

փաստորեն ուղղակի կապ է ստեղծվում հայ և արմեն անվանումների միջև, որոնք ի

սկզբանե հոմանիշ էին:

Արմեն ժողովրդանվան համար իբրև սկզբնաձև վերականգնվում է ուրարտական

սեպագիր արձանագրություններում վկայված Arme/Urme հայտնի էթնոտեղանունը:

Հայոց ազգածագման վերաբերյալ իր աշխատանքներով հայտնի Յոզեֆ

Մարկվարտը արմեն ժողովրդանվան հիմքում տեսնում էր arm-arim- կամ arumարմատը,

որին կցվել էր ուրարտական -ini վերջավորությունը, այստեղից էլ՝ սեպագիր

աղբյուրներում վկայված Urmeni/Armeni ձևերը: Arm արմատը նա զուգադրում

է «Իլիականում» հիշատակված Զևսի և Տիփոնի մենամարտի վայրի անվան հետ՝

εỉν ’Αρίμοις: Արիմո ցեղանունը Մարկվարտը կապում է Աստվածաշնչի Արամի և

ուրարտական առաջին արքա Արամոյի անունների հետ, իսկ հայ ինքնանվանումը

համարում է ավելի ուշ առաջացած ձև: Արամ-ը փաստորեն դիտարկվում է որպես

հայ ժողովրդի բուն ցեղանուն:

Արմեն անվան ստուգաբանությունը առկա է ամենից առաջ հայ մատենագրության

մեջ. Խորենացին այն կապում է Հայկի հաջորդներից Արամ-ի անվան հետ՝ մեզ

կոչելով Արամեան ազն: Իսկ Սեբեոսը Արմեն-ը բխեցնում է Արամանեակ անունից,

որն էլ գիտնականները զուգադրում են ուրարտական Aramu թագավորի անվան

հետ՝ վերականգնելով դրանց ընդհանուր լեզվական հիմքը:

Արամը ևս դյուցազն-նահապետ էր, տոհմապետ-թագավոր, որը սպանում է

ասորական հերոս Բ/արշամին: Առասպելաբանության մեջ Բարշամն աստված էր՝

ասորերեն՝ Ba'al Šamin «երկնքի տիրակալ»: Վերջինս հայոց պատմիչների երկերում

ունի «սպիտակափառ» մակդիրը, ավանդաբար նրա կուռքը պատրաստում էին

փղոսկրից կամ արծաթադիր բյուրեղապակուց: Այս ավանդազրույցն ունի իր հին

հնդկական զուգահեռը. Հայոց Արամը հիշեցնում է հնդկական Ռամա աստվածությանը,

որի անունը ստուգաբանվում է հնդեվրոպական rė-mo «մուգ, սև» արմատի

միջոցով: Հնդկական դյուցազներգության մեջ Ռաման տապարով հաղթում է մեկ

այլ հերոսի՝ Արջունային, որի անունն էլ ծագում է հականիշ harg - «վառ, սպիտակ»

արմատից: Փաստացի ունենք հնագույն առասպելական հակամարտություն՝ սևի

և սպիտակի, լույսի և խավարի, որն առկա է աշխարհի բոլոր ժողովուրդների բանա-

156

հյուսության և դիցաբանության մեջ: Ընդ որում, սևի և սպիտակի հակադրության

մեջ բնավ էլ սևը բացասական չէ, սպիտակն էլ՝ դրական: Արամի կերպարի դիցաբանական

բնութագրիչներից ելնելով՝ հետազոտողները նրան նույնացնում են ամպրոպի

սև աստվածության հետ, որը հակամարտության մեջ է իր սպիտակ հակառակորդի

հետ: Այսինքն՝ Արմեն ժողովրդանվան համար իբրև հնագույն նախաձև վերականգնում

է հնդեվրոպական rė-mo-ն «մուգ, սև», վերջինս էլ տարբեր հերթագայություններով

դարձել է Արամ-Արամանեակ-Արմենակ: Արմենն ու Հայկը հավերժ խաղաղասեր

էին, նվաճողականությունից հեռու, նրանք պայքարի էին ելնում միայն

կենաց ու մահու, սահմանային իրավիճակում, բայց այդ դեպքում միշտ հաղթում

էին, օտարի հողին, գույքին ու կայքին այդպես էլ երբեք աչք չդրին….

Արմեն անվանումն ունի նաև հունարենի հետ կապվող յուրօրինակ մի բացատրություն,

այն կապվում է հունարեն ά՛ρμενος արմատի հետ, որն ուներ «բարեկամ,

համակիր» իմաստները, այսինքն, նշանակում էր ոչ թշնամական ազգ` նման բնութագրմամբ

հույները հայ-արմեններին հակադրում էին Փոքր Ասիայի մնացյալ ժողովուրդներին,

որոնց հետ մշտապես թշնամական հարաբերություններիմեջ էին եղել:

Եթե Արմեն/Արամ ժողովրդանվան արմատը Ար-ն է, ապա դյուրությամբ ուղղակի

կապ է ստեղծվում Արմենի և մեր հնագույն հզոր, հայրենասեր թագավորի միջև՝

Արմեն→Արա Գեղեցիկ: Ինչպես իր զուգընկեր նահապետները՝ Հայկն ու Արամը, Արան

մարդու կարգավիճակից անցում է կատարում դեպի աստվածացում: Արա Գեղեցիկի

157

ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՆԱՐԻՆԵ ԴԻԼԲԱՐՅԱՆ

պաշտամունքը հեթանոսական Հայաստանում ամենազորեղն է եղել ու ամենասիրելին:

Երբեք ոչ մի քմայքների առջև չի երկնչել, գլուխը կորցրել կամ խաբվել:

Ոչ մի Շամիրամ չգայթակղեց Արային, նա հավատարիմ մնաց իր Նուարդին: Մեր

էթնոգենետիկ վիպասանքում ամեն ինչ հստակ է, հերոսներն ամուր, ի տարբերություն

առավել ուշ ձևավորված «Սասնա ծռեր»-ի, որտեղ հերոսները ծուռ են ուղիղ

իմաստով, Մեծ Մհերը գայթակղվեց Իսմիլ Խաթունի գինով և հմայքներով, ու ծընվեց

չարիքը՝ Մսրա Մելիքի կերպարով, Դավիթը՝ Չմշկիկ Սուլթանի դյութանքով,

Գյուրջիստանի գյոզալներով, հետևանքը առավել քան կործանարար էր` նզովեց իր

դյուցազուն որդուն և սպանվեց թշնամուց ծնված դստեր թունավոր նետից: Փոքր

Մհերի ուսերին էլ ծանրացավ հայրական նզովքը, ու փակվեց Ագռավաքարում,

մինչ այսօր սպասում ենք վերադարձի: Իսկ հայրենիքին, ընտանիքին անդավաճան

Արան, թեև ընկավ Շամիրամի զինվորների նետից, բայց հարություն առավ, այսինքն՝

հաղթեց: Արա Գեղեցիկի՝ իբրև մեռնող և հարություն առնող աստվածության ուժի

և արդարության խորհրդանիշը դարձավ Քրիստոսը:

Գրիգոր Ղափանցյանը ծագումնաբանական և լեզվական ընդհանրություն է բացահայտում

հայոց Արա Գեղեցիկի և խեթական A-a-ra-aš աստվածության, ուրարտական

Ar’a-ի, բաբելոնական հանդերձյալ աշխարհի անվանման միջև, որ կոչվում

էր Arallu: Բաբելոնական առասպելաբանության մեջ կա նաև նույնանուն լեռ, որի

վրա կանգնած է մեր աշխարհը: Մեզ համար արիական այդ լեռն Արարատն է,

որ բիբլիական դարձավ ողջ աշխարհի համար: Իսկ Հիսուսը Քրիստոսն է դառնում,

որի կերպարը խորհրդանշում է խոր անցյալից եկող հավերժական հավատալիքները

մահվան հանդեպ կյանքի հաղթանակի մասին: Արան համադրական աստվածություն

էր, որն իր մեջ խտացնում էր մահվան և հարության գաղափարները,

այսինքն՝ բնության հավերժակայությունը՝ մահ, ապա՝ հարություն, ձմեռ-վախճան

և զարթոնք-գարուն կամ արևամուտ-գիշեր և արևածագ-ցերեկ: Այս հայկական

աստվածության մասին հիշատակություններ կան ոչ միայն հայ մատենագրության

մեջ՝ Խորենացի, Բուզանդ, Անանուն, այլև հին հունական աղբյուրներում, մասնավորապես

Պլատոնի մոտ:

Արայի և Հայկի պաշտամունքն անքակտելի է: Արա դիցանունից բազմաթիվ հայկական

տեղանուններ են կազմվել, ինչպես օրինակ՝ Արագած լեռնանունը, որը

ստուգաբանորեն նշանակում է Արայի գահ: Ստեղծվել են անձնանուններ, տոհմանուններ.

Արան և Հայկը մեր ազգային գոյության հիմքերն են, ուստի երկուսն էլ

ունեն իրենց համարժեքները երկնակամարում՝ Արան իր աստղը, իսկ Հայկը՝ Օրիոնի

համաստեղությունը: Մեր ինքնության ոլորանների գեղարվեստական ընդհանրացումը

գտանք Գրիգոր Ղափանցյանի այս պատկերում. «Նրանք երկուսով (Արան և

Հայկը - Ն.Դ.), ըստ իս, արտացոլում են հայ ժողովրդի գոյության պատմական խորհուրդը:

Մի դեպքում առաջ է մղվում պահապան աստուծո և հայերի կազմավորողի

նախակերպարը, առավել ճշգրիտ՝ գաղափարականացումն ու աստվածացումն այն

ժողովրդի, որը ձևավորվել է դեռևս պատմության արշալույսին Հայասա արքայությունում

Եփրատի վերին հովտում: Իսկ մյուս դեպքում այս հայ-արմինների դիցա-

158

րանը գլխավորում է կենսական գործընթացի խորհրդանիշը՝ Արան: Անհամար

փորձությունների ընթացքում հայերը չեն հրաժարվել և չեն հրաժարվի իրենց կեցության

այս երկու խորհրդանիշերից՝ Հայկից՝ որպես հայ ցեղի գաղափարից, ինչպես որ

առ այսօր էլ իրենց անվանում են հայերը, և Արայից, որը հավերժական վերածննդի

և կյանքի համար պայքարի խորհրդանիշն է»:

Մեր հիմնական երկու ժողովրդանունների հիմքում այն հայկական տոհմերի

իրական նահապետներն էն, ովքեր բնակեցրել էին Հայկական բարձրավանդակը

հազարամյակներ առաջ՝ մարտնչելով հակառակորդների դեմ, միաժամանակ ունենալով

դաշնակիցներ և իրենց խոր հետքը թողնելով բանահյուսական աղբյուրներում:

Ժամանակի ընթացքում նրանք դարձել են աստվածներ՝ երկրային հերոսնահապետերից

վերածվելով երկնային պաշտամունքի միավորների, և նրանց անցած

պատմությունն ամրագրվել է իրենց անունների մեջ: Դրանք յուրօրինակ գաղտնագըրեր

են, որոնք պարունակում են հարուստ փաստեր թե՛ տվյալ ազգի, թե՛ նրան

շրջապատող մյուս ժողովուրդների հարաբերությունների պատմության մասին:

Այսօր մեր փոքր երկրի գոյատևումը մեծ ու բարդ աշխարհում՝ թշնամիներով

պարուրված, կարող է անհույս թվալ, գուցե այդ պատճառով էլ մենք մոռանում ենք

մեր հին նախնի աստվածներին, վիպասանք ու պատմությունը, և թափառականի

մախաղով գնում օտար երկրներ՝ հանգրվաններ փնտրելու: Հարազատ երկրում ապրելու

համար շատերի ուժերը, հույսը չեն բավականացնում: Բայց այդ հետնապահի

անհուսության մեջ միշտ պետք է հիշել, որ Հայոց աշխարհը բացառիկ երկիր է, մեր

նախնի Հայկն ու Արան՝ հզոր և անդավաճան, միշտ ելք գտնող և հաղթող, արեգակի

պես մայր մտնող, ապա միշտ ծագող: Մեր հնագույն մշակույթի մեջ այնքան

անհավանական ուժ կա, որ կարող է մեզ երջանիկ դարձնել: Պետք է ընդամենը

վերադառնալ այդ ակունքներին, ուղղել անունները, վերականգնել նրանց նախնական

ճշմարիտ բովանդակությունը, վերստին բացահայտել թաքուն դարձած մեր

հոգևոր գանձերը ու, ամենակարևորը, տեր կանգնել դրանց:

Մեր անվան հիմքում տերն է, տիրոջ գաղափարը, իսկ տերերը չեն փախչում, այլ

միշտ տեր են կանգնում իրենց բախտին, երկրին, պատմությանն ու առաքելությանը:

159

Հանդեսը տպագրվում է

ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ

Համարի տպագրությանը նպաստել է Համազգային հայ

կրթական և մշակութային միությունը

Տեղեկատվական աջակցությունը`

All-Armenia.com

«Նորք հանդես» ՍՊԸ, 2018

160

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!