22.09.2015 Views

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ Անդրանիկ Մարտինի ...

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ Անդրանիկ Մարտինի ...

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ Անդրանիկ Մարտինի ...

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

հրամանները:

Հեղինակն արձանագրել է, որ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում,

թվարկված մյուս օրենքների համեմատ, առավել ընդգրկուն և ՀՀ քրեական

օրենսգրքի իրավակարգավորմանը առավել համապատախան է կարգավորվում

հանցանք կատարած անձին բռնելիս վնաս պատճառելու (ուժ կիրառելու)

իրադրությունը:

Վերոգրյալի հետ մեկտեղ, հեղինակը շեշտադրել է այն, որ օրենքում հստակ

չեն նախատեսվում հանցանք կատարած անձանց բռնելիս նրանց վնաս

պատճառելու կոնկրետ նպատակները:

Վերլուծելով «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքն

ատենախոսը նշել է, որ այն բավականին անորոշ է սահմանում ազգային

անվտանգության մարմինների կողմից զենքի կամ հատուկ միջոցների կիրառման

հիմքերն ու պայմանները: Օրենքի դրույթների բովանդակությունից պարզ չէ, թե որ

օրենքով նախատեսված դեպքերում և կարգով են թույլատրվում զենքի ու հատուկ

միջոցների կիրառման դեպքերը, որոնք են այդպիսիք կիրառելու համար հիմք

հանդիսացող իրավիճակները և պայմանները:

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության

կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքը վերլուծելիս հեղինակը,

դրական գնահատելով օրենքում հանցանք կատարած անձին բռնելիս

զինծառայողի կողմից զենք գործադրելու (վնաս պատճառելու) երկու ինքնուրույն

հիմքեր նախատեսված լինելը, այնուամենայնիվ, արձանագրել է, որ դրանք

լիովին չեն համապատասխանում ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված`

հանցանք կատարած անձին բռնելիս վնաս պատճառելու էությանն ու

նպատակին, ուստիև լրամշակման կարիք ունեն: Այսպես, «Հայաստանի

Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը

հաստատելու մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի բովանդակությունից պարզ չէ`

հանցանք կատարած անձին մեկուսացնելու նպատակը, անձը մեկուսացվում է

նրան իշխանության մարմիններին հանձնելու, թե այլ նպատակով:

Հեղինակի կողմից նույն կերպ է բնորոշվել հանցանք կատարած անձի

նկատմամբ զենքի գործադրման մյուս հիմքը, երբ հրամանատարի կողմից կամ

նրա հրամանով զինծառայողի նկատմամամբ զենք է գործադրվում (նրան վնաս է

պատճառվում) վերջինիս կողմից այնպիսի հանցագործություն կատարած լինելու

դեպքում, ինչպիսին է մարտի պարագաներում զինվորական ծառայության

պարտականությունները կատարելուց հրաժարվելը: Հեղինակն արձանագրել է,

որ այս պարագայում նույնպես պարզ չէ, թե ինչ նպատակով է զինծառայողի

նկատմամբ զենք գործադրվում (նրան վնաս պատճառվում): Ավելին, նշված

նորմի` օրենքում նախատեսված բովանդակության վերլուծությունից ստացվում է,

որ զինծառայողի նկատմամբ զենք է գործադրվում մարտի պարագաներում

զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու

համար, վրեժի շարժառիթով կամ զինվորական ծառայության

պարտականությունները կատարելուն ստիպելու համար :

Անդրադառնալով «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ

20

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!