22.09.2015 Views

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ Անդրանիկ Մարտինի ...

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ Անդրանիկ Մարտինի ...

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ Անդրանիկ Մարտինի ...

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Ատենախոսության կառուցվաքն ու ծավալը: Ատենախոսությունը բաղակացած

է ներածությունից, ընդհանուր 10 պարագրաֆ ներառող 3 գլուխներից,

եզրակացությունից և օգտագործված գրականության ցանկից: Ատենախոսությունը

պատրաստվել է ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից

սահմանված պահանջներին համապատասխան:

ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Ներածության մեջ հիմնավորված է թեմայի արդիականությունը, ներկայացված

են թեմայի մշակվածության աստիճանը, հետազոտության նպատակը և

խնդիրները, օբյեկտը և առարկան, տեսական, իրավական և փորձառական

հիմքերը, ատենախոսության մեթոդաբանական հիմքը և մեթոդիկան, գիտական

նորույթը, հետազոտության տեսական և կիրառական նշանակությունը,

արդյունքների փորձարկումը, ատենախոսության կառուցվածքը, ինչպես նաև

պաշտպանության ներկայացվող դրույթները:

Ատենախոսության առաջին, «Հանցանք կատարած անձին բռնելիս վնաս

պատճառելու ինստիտուտը` արարքի հանցավորությունը բացառող

հանգամանքերի շարքում» վերտառությամբ գլուխը բաղկացած է չորս

պարագրաֆներից:

Առաջին, «Հանցանք կատարած անձին բռնելիս վնաս պատճառելու

ինստիտուտի պատմական զարգացումը» վերտառությամբ պարագրաֆում,

հեղինակն անդրադարձել է քննարկվող ինստիտուտի զարգացման և որպես

արարքի հանցավորությունը բացառող ինքնուրույն հանգամանք կայանալու

պատմական փուլերին: Պարագրաֆում վկայակոչվել են հայ իրավական և

քաղաքական մտքի հնագույն ներկայացուցիչների դատաստանագրքերում,

արտասահմանյան երկրների իրավունքի հնագույն աղբյուրներում ոտնձգություն

կատարած անձին բռնելու իրավիճակներին վերաբերող կոնկրետ

իրադրությունների կարգավորումները: Անդրադարձ է կատարվել նաև

խորհրդային հանրապետությունների օրենսդրություններում նշված ինստիտուտն

առանձին կերպով չնախատեսելու, հանցանք կատարած անձին բռնելու

իրադրություններն անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտի ներքո

դիտարկվելու հանգամանքին, վկայակոչվել են բռնելիս վնաս պատճառելու

իրադրություններն անհրաժեշտ պաշտպանության իրավիճակներին

հավասարեցվելու վերաբերյալ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պլենումի ղեկավար

պարզաբանումները, առանձնացվել և քննարկվել են նշված ինստիտուտը

հետխորհրդային, նորանկախ պետությունների քրեական օրենսդրությունում

որպես արարքի հանցավորությունը բացառող ինքնուրույն հանգամանք

նախատեսելու նախադրյալները:

Ամփոփելով վերոշարադրյալը` հեղինակը եզրահանգել է, որ հանցանք

կատարած անձին բռնելիս վնաս պատճառելու իրավիճակների իրավական

կարգավորման անհրաժեշտությունը, թե՜ Հայաստանում, թե՜ արտասահմանյան

8

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!