12.01.2015 Views

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ձեռքբերումները ...

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ձեռքբերումները ...

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ձեռքբերումները ...

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Տավուշ

Քաղաքակրթության հնագույն օջախներից մեկում, թավշյա

անտառների գրկում ու կարկաչուն գետերի հովիտներում

անհիշելի ժամանակներից ապրում է մարդու մի տեսակ, որ

կոփված պողպատի պես կարծր է արտաքուստ ու փափուկ՝ սրտում,

մարդու մի տեսակ, որի օջախի հյուրընկալ ջերմությունը վայելել են

ասորա-բաբելական առևտրական քարավաններն ու, որի մարտական

կանչից սառել է արյունը թշնամու երակներում:

Այստեղ` Տավուշի հնագույն հողում կողք-կողքի հաշտ ու խաղաղ

երկինք են խոյանում հեթանոսական մեհյանն ու գմբեթավոր եկեղեցին:

Այստեղ մարդը հաշտ է իր անցյալի ու ներկայի հետ: Հաշտ է ու հպարտ:

Այստեղ է հայն առաջին անգամ ամբողջականացրել իր օրենքներն

ու սերունդներին ավանդել առակների իմաստությունը: Այստեղ են

ստեղծվել ու պահպանվել մարդու մտքի ու ոգու զորության բազմաթիվ

կոթողներ, քաղաքակրթության և համայն մարդկության մշակութային

ժառանգության գլուխգործոցներ՝• ձեռագրեր, ասեղնագործ խաչքարեր ու

հոյակերտ եկեղեցիներ: Այս հողում է ասպատակված վանքից հալածված

վարդապետն իր աշակերտներին կրթել քարայր-դպրոցում: Այս հողում

է արշավանքից տուն դարձող Սպարապետը հայոց տնկել սրբազան

կաղնին, որ պիտի կանգուն մնար տասնհինգ դար:

Այստեղ է ապրում հայը, որ խոտ հնձելու և ոչխար լողացնելու

արանքում տապակվում է աշխարհի ցավերով, զմայլվում ու զարմանում

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!