12.01.2015 Views

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ձեռքբերումները ...

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ձեռքբերումները ...

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ձեռքբերումները ...

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Սահմանամերձ Սևքար գյուղի բնակիչ Խաչատուր Բաղդասարյանը սևքարեցի հայդուկ Սաքոյի հետնորդը չէ

ուղիղ գծով, բայց դա ամենևին էլ չի խանգարում նրա համագյուղացիներին նույնչափ մեծարանքով խոսել քսանամյա

երիտասարդի մասին: Տղան Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում ծառայելիս սահմանն է պահել, կանխել

թշնամու ներխուժումը, փրկել ծառայակից ընկերներին վարձկան մարդասպանի գնդակից: Միթե դա քիչ է, որպեսզի

համերկրացիները նրան վերաբերվեն ջերմորեն ու պատկառանքով: Իսկ Խաչատուրի կարծիքով, ինքն ընդամենը

պարտքն է կատարել հայրենիքի հանդեպ, և ով էլ լիներ իր փոխարեն՝ նույն կերպ կվարվեր:

Սակայն արդեն զրույցի ընթացքում հասկանում ես, որ Խաչատուրի «ով էլ որ լիներ» արտահայտությունն այնքան

էլ տեղին չէ: Մեկ տարի առաջ տեղի ունեցածի մասին սևքարեցի երիտասարդը դժվարությամբ է խոսում՝ մի փոքր

էլ ամաչելով: Պատմում է, որ աշնանային այդ օրն ինքն ու ընկերը դիրքերում գտնվող պահակակետում են եղել:

Մթության մեջ, նախ, իրենց մոտեցող բարձրահասակ մեկի սիլուետն են տեսել, ով հետո՝ գոռալով հարձակվել է

ընկերոջ վրա: Հասկացել են, որ թշնամու զինվոր է, վարձկան մարդասպան: Վերջինս չի նկատել ընդամենը տասը

մետր այն կողմ գտնվող երկրորդ հայ զինվորին: Հենց այս հանգամանքն էլ օգնել է Խաչատուրին, նախ, թինկունքից

հարձակվել թշնամու վրա ու գետին գլորելուց հետո՝ գնդակահարել:

Ասում է, որ այդ վայրկյաններին ոչ մի բանի մասին չի մտածել, ոչինչ չի զգացել, միտքն ուղղված է եղել միայն

թշնամուն վնասազերծելու ուղղությամբ: «Հասկանում էի, որ եթե չհարձակվեմ, նախ ընկերոջս է սպանելու, հետո

ինձ ու ներքևում՝ խրամատների մեջ քնած մեր հինգ ընկերներին,— ասում է Խաչատուրը,— վարձկանի հետ սահմանն

անցած ու մեր մարտական դիրքեր ներխուժած էլի զինվորներ կային: Նահանջելու ժամանակ նրանցից երկուսը

տրաքեցին միների վրա: Էս ա եղել ամբողջ պատմությունը»:

Իր հերոսական արարքի համար սևքարեցի Խաչատուր Բաղդասարյանը պարգևատրվել է ԼՂՀ նախագահի

կողմից «Արիության» մեդալով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից՝ «Արիության» մեդալով, «Հայոց արծիվներ»

ՀԿ-ի կողմից՝ «Լեռնահայաստանի արծիվ» հուշամեդալով, Սևքար համայնքի ղեղակավարի կողմից՝ «Սևքարեցի

Սաքո» մեդալով:

Խաչատուր Բաղդասարյանն

իր ընտանիքի հետ

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!