12.01.2015 Views

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ձեռքբերումները ...

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ձեռքբերումները ...

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ձեռքբերումները ...

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

76

Զինված Ուժերի սակրավորները հայտնաբերել և վնասազերծել են

ականանետի չպայթած արկ:

Հետպատերզամյան տարիներին Տավուշի մարզի սահմանամերձ

շեների ուղղությամբ ադրբեջանական կողմը պարբերաբար սադրանքներ

է կազմակերպել՝ փորձության ենթարկելով հայ սահմանապահի ու

տավուշցու զգոնությունը: 2011 թվականին Չինարի համայնքում

հակառակորդի դիպուկահար կրակից հրազենային վնասվածքներ են

ստացել Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի զինծառայողներ:

Տավուշի մարզի Կոթի համայնքի տարածքում Հայաստանի

Հանրապետության Զինված Ուժերի զինծառայողները բացահայտել և

ոչնչացրել են Ադրբեջանի տարածքից ներթափանցած, քաղաքացիական

հագուստով հինգ հոգանոց դիվերսիոն խումբ: Սադրանքների ցանկը

երկար է: Անասնագողությունն այդ ցանկում նույնպես վերջին թշնամական

գործողությունը չէ: Սակայն յուրաքանչյուր սադրանքի մշատապես

հաջորդել է համարժեք ու բազմապատիկ պատասխանը, որը զսպել է

հակառակորդի վայրագությունը երկար ժամանակով:

Հայ-ադրբեջանական սահմանագծում տեղակայված հենակետերում

մարտական հերթապահություն են իրականացնում պայմանագրային

զինծառայողները: Ամրաշինական կառույցներն ու սահմանապահների

կենցաղային պայմանները վերջին տարիներին էականորեն բարելավվել

են. վերանորոգվել են հենակետեր տանող ճանապարհները, կառուցվել են

վտանգավոր հատվածները շրջանցող նոր ուղիներ, բարեկարգվել և ավելի

անվտանգ են դարձել դիտակետերն ու խրամուղիները: Արդյունքում,

պետական սահմանի պաշտպանությունն իրականացվում է առավել

անվտանգ և արդյունավետ կերպով:

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!