12.01.2015 Views

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ձեռքբերումները ...

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ձեռքբերումները ...

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ձեռքբերումները ...

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

77

Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության կառավարությու

նը 125 միլիոն դրամ ծավալով ֆինանսական օգնություն է

տրամադրել Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում 1992-

1994 թվականներին ռմբակոծությունների հետևանքով վնասված 110

բնակելի տների բնակիչների բնակարանային պայմանները բարելավելու

նպատակով: 2009-2011 թվականներին Տավուշի մարզի սահմանամերձ

մի շարք գյուղերում կառուցվել են առանձնատներ: 2011 թվականից

Տավուշի մարզում Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ

կորածների ընտանիքներին տրամադրվում է աջակցություն: Ոչ

բարվոք տներում բնակվող ընտանիքները դրանք վերանորոգելու և

բարեկարգելու նպատակով երկարաժամկետ, զրոյական տոկոսադրույքի

վարկավորման հնարավորություն են ստացել: Լուծվել են 4 զոհված և 17

հաշմված զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրները:

Տավուշցի շինականը կանգնած է հայ զինվորի կողքին՝

անհրաժեշտության դեպքում պատրաստ ոչ միայն աշխատանքով ու

օժանդակությամբ, այլև զենքով պաշտպանելու հայրենիքի սահմանները:

Որովհետև զինվորը իր զավակն է ու իր ծնողը: Որովհետև պաշտպանական

դիրքում կանգնած զինվորը առավոտյան դասի գնացող մանկան ապրելու

ու ուսում ստանալու երաշխավորն է: Ամեն օր ու ամեն ժամ: Եվ հաճախ

սահմանամերձ գյուղում կարելի է ականտես լինել մի արարի. առավոտյան

տանից ձեռք-ձեռքի տված դուրս են գալիս երկուսը. ուսապարկն ու զենքը

ձեռքին հայրը՝ սահմանային դիրքում հերթափոխի կանգնելու, և գրքերով

լի դպրոցական պայուսակն ուսին դուստրը՝ դպրոց՝ նոր գիտելիքի

հետևից: Դուրս են գալիս վստահ համոզմամբ, որ երեկոյան հանդիպելու

են ընթրիքի սեղանի շուրջ: Ու գնում են հավատով, որ հաջորդ օրն ավելի

լավը պիտի լինի:

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!