12.01.2015 Views

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ձեռքբերումները ...

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ձեռքբերումները ...

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ձեռքբերումները ...

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

4

աշխարհով և քաղաքակրթության հնագույն լեզուներից մեկով մի տողում

ձևակերպում մարդկության հավերժական հարցը. «Աշխարհը... հա՛յ կրակ,

հա՛յ փետ, հա՛յ Աստված, հա՛յ կնիկ... ո՞վ է ստեղծել...»:

Դիմացկուն է ու համառ հայի այս տեսակը: Ահավասիկ, Սևքար շենը

հինգ հարյուր տարվա մեջ կրկնակի ասպատակվել ու հիմնովին ավերվել է

տասներեքերորդ և տասնութերորդ դարերում: Եվ սակայն, քոչվորի հողմը

ցրիվ է եկել տավուշցու կամքի երկաթակոփ դարպասին զարնվելով:

Շենն ավերած թաթար-մոնղոլներից ու խաներից հայոց հողում դառը

հուշ է մնացել միայն, իսկ հայի շենը կրկին կանգուն է ու անխախտ: Կես

հազարամյակ առաջ թշնամու առաջ վիզ չծռած սևքարեցու ժառանգներն

այստեղ են ապրում, այստեղ են կազմում ընտանիք ու զավակներ ունենում:

Այսպես է եղել՝ դարեր ու հազարամյակներ առաջ: Այսպես է նաև այսօր...

Տավուշի բնակչության կեսից ավելին բնակվում է գյուղերում:

Մարդաբույր են ու խաղաղ Տավուշի շեների անունները՝ Վազաշեն ու

Ոսկեպար, Այգեհովիտ ու Այգեձոր, Այգեպար... անտեղյակ օտարականի

մտքով անգամ չի կարող անցնել, որ դեռ երկու տասնամյակ անգամ չի

անցել այն ժամանակներից, երբ հովվերգական անվանումներով այս

շեներում ոռնում էին արկերը, պայթում ականներն ու սուրում գնդակները:

Դեռ չեն սպիացել ազերի հրոսակի խոցած վերքերը Տավուշի շեներում:

Հանրապետության՝ պատերազմի աղետից ամենատուժած բնակավայրում՝

Ներքին Կարմիր Աղբյուրում դեռ թարմ են հրետակոծության ու ավերումի

հիշողությունները: Իրենց օրինական տիրոջն ու մշակին են հիշում դեռևս

հակառակորդի հսկողության տակ գտնվող շուրջ հազար հեկտար որակյալ

խաղողի և պտղատու այգիները: Հիշում են ու կարոտում...

Սակայն հիշում է նաև թշնամին: Հիշում է իր բոլոր ջարդված ոսկրերով

ու նվվացող վերքերով: Հիշում է, թե ինչպես հայը խորտակեց Տավուշի վրա

ծառացած ոսոխի ողնաշարն ու հետ շպրտեց իր սահմանից: Հիշում է, և

վախով ու ակնածանքով է նայում արևի մայրամուտին, քանի որ այնտեղ՝

արևմուտքում, անսասան ու անխախտ կանգնած է Տերը հայոց հողի ու

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!