18.04.2015 Views

Սելեստեն Ֆրենե Մանկավարժական ինվարիանտներ Կյանքի ...

Սելեստեն Ֆրենե Մանկավարժական ինվարիանտներ Կյանքի ...

Սելեստեն Ֆրենե Մանկավարժական ինվարիանտներ Կյանքի ...

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Սելեստեն Ֆրենե

Մանկավարժական ինվարիանտներ

Կյանքի օրենքներն այսպիսին են: Անհրաժեշտ է դրանց համապատասխան գործել:

Այդ նպատակով դրանք բացահայտում և ամբողջ մարդկության համար ընդհանուր`

մարդու իրավունքների հետ ենք միավորում:

Մ. Մոնտեսորի, Երեխայի ընկալուն գիտակցությունը

Ֆրենեի Նոր դպրոցի մեթոդիկան ներկայումս փորձարկման 35-ամյա ճանապարհ է

անցել և այժմ Ֆրանսիայում ու արտասահմանում լայնորեն և մեծ հաջողությամբ

կիրառվում է:

Սակայն դաստիարակության համակարգում այդպիսի

արմատական փոփոխություններն իսկական հեղափոխության նման

են, ինչի կապակցությամբ առաջանում է նոր տիպի

դաստիարակների պատրաստման հարցը և նրանց

վերապատրաստման, ովքեր մանկավարժության մեջ երկար

ժամանակ հենվել են ավանդական մեթոդների վրա: Քանի դեռ

պաշտոնական օրգաններն այդ վերապատրաստմամբ չեն զբաղվում, ստիպված ենք

մեր ձեռքի տակ եղած միջոցներով բավարարել այն ուսուցիչների պահանջները,

ովքեր ուզում են տիրապետել մեր մեթոդիկային: Նրանց համար «Ինչից սկսել»

վերնագրով փոքրիկ ձեռնարկ էինք պատրաստել, որը, մեր կարծիքով, սկզբի

համար բավական էր: Սակայն պարզվեց, որ բոլոր գործնական խորհուրդները, որ

տվել էինք, ոչ միայն անօգուտ կարող են լինել, այլև սկսնակ մանկավարժներին

ինքնավստահությունից կարող են զրկել, եթե ուսուցման մեր համակարգի ինչպես

տեխնիկական կողմին, այնպես էլ ոգուն վերաբերող ավելի ճշգրիտ ցուցումներով

չլրացնենք:

Այսպիսով, ընթերցողներին պետք է խթանել վերաիմաստավորելու

մանկավարժական, հոգեբանական և սոցիալական կողմի շատ հասկացություններ ու

գործնական մեթոդներ, որոնք ավանդական դպրոցի համար միշտ անխախտ և

հիմնական են թվացել: Ճշմարտության որոնումների գործընթացում սեփական

փորձով և առողջ դատողությամբ առաջնորդվելով` ձգտել ենք դպրոցական

արժեքների նոր համակարգ հաստատել: Որպես ինվարիանտ ընդունված (այսինքն`

ճշմարիտ և վերանայման ոչ ենթակա) սկզբունքների հիմքում որոշակի

մանկավարժական կոդ է մշակված.

Կանաչ լույս - մեթոդներ և միջոցներ, որոնք լիովին համընկնում են տրված

ինվարիանտներին և, առանց որևէ կասկածի, դաստիարակների կողմից

կարող են գործածվել, քանի որ նախկինում հաջողությամբ փորձարկվել են:

Կարմիր լույս - մեթոդներ և միջոցներ, որոնք հակասում են տվյալ

ինվարիանտներին, և որոնցից անհրաժեշտ է հնարավորինս շուտ ազատվել:

Դեղին լույս – մեթոդներ և միջոցներ, որոնք որոշ հանգամանքներում

բավական արդյունավետ են, բայց միևնույն ժամանակ վտանգ են

պարունակում և հատկապես ուշադիր վերաբերմունք պահանջում

մանկավարժից, որը պիտի հստակ գիտակցի դրանց ժամանակավոր բնույթը:

Ինդիկացիայի նման համակարգի դիմելով` ավելի կոնկրետ գործնական

խորհուրդներ կարող ենք տալ, որոնք նվազագույն ռիսկի և ջանքերի գնով կօգնեն

ձեզ նպատակին հասնել:

Հ. Գ. «Եթե ընդհանուր հոգեբանության որևէ դասական աշխատանքի

անդրադառնանք,- գրել է դոկտոր Վիարը,- ապա այնտեղ հոգեկան բազմաթիվ

ախտանիշների հրաշալի նկարագրություններ կարելի է գտնել: Օրինակներով

հարուստ և մանրակրկիտ այդ աշխատանքները տպավորություն են ստեղծում, թե

հոգեբանությունն ինչ-որ շատ բարդ բան է, և հմուտ հոգեբան դառնալու համար

երկար տարիների փորձ է պետք: Ընդ որում շատ դեպքերում, միևնույն է,

միանգամայն համոզված չեն լինում, որ ուրիշ մարդու վարքի գնահատումը ճիշտ է:

Մենք մտածեցինք, որ հոգեբանական ֆենոմենների մանրազնին քննությունից հետո

կարելի է նրանց և անհատների միջև ինչ-որ ինվարիանտ կապ գտնել, որի

անփոփոխությունը համընդհանուր բնույթ ունի...

Ինվարիանտի սահմանումը հենց իր անվան մեջ է: Դա այն է, որ չի փոփոխվում և ոչ

մի ժողովրդի մոտ, ոչ մի պայմաններում չի կարող փոխվել:

Ինվարիանտը ամենահաստատուն հիմքն է: Այն ոչ մի անգամ չի խաբում և

սխալներից ապահովում է»:

Ինվարիանտ 1. Երեխայի բնույթը ճիշտ այնպիսին է, ինչպիսին մեծինն է:

Երեխան նման է մատղաշ ծառի, որը դեռ չի աճել, սակայն զարգանում, ուժ է

հավաքում և միջավայրին ընտելանում այնպես, ինչպես մեծ ծառը: Երեխան զգում,

տառապում, հարմարվում է այնպես, ինչպես և դուք, սակայն այլ ռիթմով, որովհետև

մի կողմից իր օրգանական թուլությունը, անփորձությունը, անտեղյակությունը

խանգարում են, իսկ մյուս կողմից կենսական անսահման ներուժ ունի, որը մեծերի

մեջ հաճախ պակասած է լինում: Երեխան գործում և արձագանքում է

հանգամանքներին համապատասխան և ապրում է` հետևելով այն նույն

սկզբունքներին, ինչ որ դուք: Նրա և ձեր տարբերությունը ոչ թե բնույթը, այլ միայն

զարգացման աստիճանն է:

Հետևաբար, նախքան երեխային քննադատելը կամ պատժելը ինքներդ ձեզ հարց

տվեք` եթե նրա փոխարեն լինեի, իմ արձագանքը ո՞րը կլիներ: Եվ ինչպե՞ս էինք

վարվում նրա տարիքում:

Անկեղծ պատասխանեք հետևյալ թեստի հարցերին:

Ջանացի՞ք արդյոք ընդունել այս ինվարիանտը: Կանաչ

Դեռ չվճռելով ներդնել սեփական փորձում` տեսականորեն համաձա՞յն եք դրա հետ:

Դեղին

Ձեր վարքը հաճախ չի՞ բխում այն մտքից, որ երեխան իր բնույթով ձեզնից տարբեր

է: Կարմիր

(Խորհուրդ ենք տալիս ազնվորեն վերաբերվել և թեստերի վանդակները խնամքով

ներկել: Հետո, երբ թերթեք այս գրքի էջերը, գույների հաշվեկշիռը ցույց կտա, թե ձեր

մանկավարժական և հոգեբանական դիրքորոշումներն իրականում ինչպիսին են: Եվ

այդ ժամանակ ձեզ համար պարզ կլինի, թե ինչ ուղղություններով պետք է գործել, որ

կամաց-կամաց կարմիրը ջնջեք` փոխարենը ավելացնելով դեղինի և կանաչի

բաժինը:)

Ինվարիանտ 2. Մարդու բարձր հասակն ամենևին շրջապատի նկատմամբ նրա

առավելության մասին չի վկայում:

Բարձրահասակ մարդը հակված է ցածրագույն էակներ համարելու նրանց, ովքեր

իրենից ցածր են: Բայց առավելության այդպիսի զգացողություն ունենում է նաև այն

մարդը, որ սարի գագաթին կամ 8-րդ հարկի պատշգամբում է հայտնվել և վերևից

նայում է ներքևում քայլող մարդկանց: Հասկանալի է, որ դա խաբուսիկ

զգացողություն է, և պետք է դրան դիմադրել:

Ուսուցիչն այսպես թե այնպես իր աշակերտներից բարձրահասակ է, սակայն դա

բավակարար չէ նրա համար: Նրան անպայման պետք է կանգնել հարթակին, որ

հաստատի իր առավելությունը: Այդպիսի պատկերացումներն ապագա

մանկավարժներին ավելի շատ վնաս են պատճառում, քան առաջին հայացքից

թվում է:

Որպեսզի համոզենք գերիշխելու պահանջմունքից հրաժարվել, ձեզ առաջարկում

ենք կատարել մի քանի զուտ խորհդանշական գործողություններ, որոնք սակայն

առաջընթացի համար միանգամայն անհրաժեշտ են:

Վերացրեք բոլոր հարթակները, որոնց վրա ձեր սեղանն է, և միանգամից երեխաների

հետ նույն հարթության վրա կհայտնվեք: Նրանց ոչ թե ուսուցչի կամ ղեկավարի, այլ

սովորական մեծի կամ նույնիսկ հենց երեխայի աչքերով կնայեք և դրանով իսկ

կնվազեցնեք աշակերտների և ուսուցիչների միջև վտանգավոր այն խզումը, որն

առկա է ավանդական դպրոցում:

Եթե տնօրինությունն արգելի հարթակները վերացնել, խորհուրդ ենք տալիս գոնե

«գահազրկել» ուսուցչի սեղանը, այնպիսի աստիճանի վրա և այնպիսի տեղում դնել,

որ աշակերտներից բարձր չլինի և դրանով չճնշի նրանց:

Հարթակն ու ամբիոնն անհրաժեշտ պարագա են ավանդական մանկավարժության

համար, որտեղ իշխում է դատարկախոսությունը, իսկ դասի հաղորդումն ու

հարցումներն ինչքան ունկնդիրների մակարդակին քիչ համապատասխանեն,

այնքան արդյունավետ և հեղինակավոր կհամարվեն: Դրան ավելացնենք նաև, որ

աշակերտների և ուսուցիչների միջև սովորական հակամարտությունը վերջիններիս

ստիպում է խստագույն կարգուկանոն հաստատել, որին ուսուցչի` ուղղակի թե

փոխաբերական իմաստով «բարձր» դիրքն անպայման նպաստում է:

Իջե´ք ձեր «բարձունքից» և միանգամից կհաղորդակցվեք նոր մանկավարժությանը:

Դուք ստիպված կվերանայեք ձեր սովորությունները և ձեր վարքի մասին կմտածեք:

Թեստ

Հարթակները վերացնել և աշխատել` հաշվի առնելով բոլոր հետևանքները, որ այդ

գործողությունը կունենա: Կանաչ

Ուսուցչական սեղանը տեղադրել աշակերտական սեղանների հետ միևնույն

հարթության վրա: Դեղին

Հարթակները թողնել և նախկինի պես օգտագործել: Կարմիր

Չեմ կարող ինձ զրկել Ժիրոդուի 1 «Ինտերմեցո»-ից մի հատված մեջբերելու

հաճույքից:

(Ուսուցչուհի Իզաբելան աշակերտուհիների հետ բացօթյա դաս է վարում: Այդ

ժամանակ հայտնվում է տեսուչը:)

Տեսուչ - Աշակերտուհիներ, մտե´ք... (Նրանք ծիծաղում են:) Ինչո՞ւ են ծիծաղում:

Իզաբելլա - Որովհետև ասում եք` մտեք, իսկ դուռ չկա:

Տեսուչ - Այս բացօթյա պարապմունքներն իսկական հիմարություն են, դրանից տեսուչի

բառարանն իր բառերի կեսը կորցնում է.... (Փսփսոց:) Լռեցե´ք: Օրիորդ, ձեր

1

Ժան Ժիրոդուն 20-րդ դարի ֆրանսիացի գրող է: «Ինտերմեցո» պիեսը լույս է տեսել

1933թ.:

աշակերտուհիներն անտանելի են:

Իզաբելլա – Իսկ ինչպե՞ս պատժեմ նրանց: Երբ դասերը բացօթյա են, պատիժների

համար համարյա ոչ մի առիթ չի մնում: Այն ամենը, ինչ դասարանում չի կարելի անել,

այստեղ տեղին և խելամիտ է: Պատժեմ աշակերտուհուն, որ առաստաղի՞ն է նայում:

Նայեք այդ առաստաղին:

Տեսուչ– Իրոք որ այդպես է: Ուսուցման ժամանակ առաստաղը հենց նրա համար է, որ

երևա, թե ուսուցիչն ինչքան է բարձր աշակերտից: Իսկ ով համաձայնում է

երեխաներին բացօթյա ուսուցանել, իր գերազանցության բոլոր ապացույցներն է

զոհաբերում»:

Ինվարիանտ 3. Դպրոցում երեխայի վարքը նրա հոգեկան խառնվածքից և

առողջական վիճակից է կախված:

Ոմանք հակված են ենթադրելու, որ երեխան, ով վատ է աշխատում կամ իրեն վատ է

պահում, դիտավորյալ է անում, իր չարությունն արտահայտելու համար: Այս

ենթադրությունը մարդասիրական չէ:

Իհարկե, երբեմն և այնպիսի դեպքեր են լինում, և ստիպված ենք լինում դիմանալու

դրանց հետևանքներին, բայց դա չի նշանակում, թե իր վարքի թերությունների

համար միայն երեխան է ամբողջությամբ պատասխանատու: Հիշեք, ինքներդ էլ եք

վատ աշխատում, երբ ձեր գլուխը կամ ատամը ցավում են, եթե ստամոքսի ինչ-որ

խնդիր ունեք կամ քաղցած եք (սոված փորին էլ ի~նչ երգ): Շատ նյարդայնանում եք,

եթե աշխատանքը չի ստացվում, եթե վեճի ժամանակ ձեր ընդդիմախոսը ձեզանից

ուժեղ է, եթե կարևոր մտահղացումն իրականացնել չեք կարողանում: Նույնն էլ

երեխաների հետ է լինում: Եթե երեխաների վարքի մեջ խախտումներ եք նկատում,

հարցրեք ինքներդ ձեզ` արդյո՞ք դրա պատճառը վատառողջությունը,

անհավասարակշռությունը կամ շրջապատի հետ տարաձայնությունները չեն:

Առաջին հերթին պետք է վերը նշված պատճառները վերացնեք, սակայն եթե անգամ

դա չի հաջողվում, գոնե ավելի մարդկայնորեն կվերաբերեք և դրանով իսկ ձեր

դասարանի մթնոլորտն անհապաղ կբարելավեք:

Թեստ

Փորձեք գտնել մի քանի երեխայի վատ վարքի հոգեբանական կամ սոցիալական

պատճառները: Կանաչ

Ձեր հաջողություններն այդ իմաստով խիստ հարաբերական են: Դեղին

Դուք կառչում եք ավանդական մեթոդներին և ուշադրություն չեք դարձնում ձեր

աշակերտների անհատական առանձնահատկություններին: Կարմիր

Ինվարիանտ 4. Ոչ ոք (այդ թվում` և երեխան, ինչպես և մեծահասակը) չի սիրում, որ

իրեն հրամայում են:

Դրանով միաժամանակ ֆիզիոլոգիական և հոգեբանական ռեֆլեքս է դրսևորվում:

Եթե մարդը ճանապարհ է ընկնում, ուրեմն վստահում է իր ընտրած ուղուն: Իսկ եթե

ինչ-որ կասկածներ են ծագում, նա վարանում է, անվստահ և դանդաղ է առաջ

ընթանում կամ էլ ետ է դառնում, որ ճանապարհը նորից սկսի: Սակայն երբ ինչ-որ

մեկը թիկունքից հրում է, ուրիշ ռեֆլեքս է գործում: Այդպես պատահում է այն մարդու

հետ, որը պատրաստվում է ինքնուրույն ջուրը ցատկել, բայց հետևից հանկարծակի

հրում են: Մարդը բնազդաբար մեխանիկորեն ջանում է հաղթահարել ուժային

ազդեցությունը և հավասարակշռությունը պահպանել: Դա ինչպես ֆիզիոլոգիական

ոլորտում, այնպես էլ բարոյականության և հասարակական հարաբերությունների

բնագավառում գործող ընդհանուր օրենք է:

Բոլորս ենք այդպես ստեղծված, և այդ պատճառով յուրաքանչյուր հրամայական

շարժում կամ հրաման ինքնաբերաբար դիմադրություն են հարուցում. մարդը

կարմրում է, նրա մտքերն ու զգացմունքները խառնվում են, և նրա առաջին

պոռթկումը հրամանին չենթարկվելն է: Ուստի օրինաչափ է հետևյալ պնդումը`

ավտորիտար (իշխանական) յուրաքանչյուր հրաման սկզբունքորեն միշտ սխալ է:

Սրան կարող է հետևել այն առարկությունը, թե իբր երեխան դեռ անփորձ է, և նրան

պետք է ուղղորդել, իսկ երբեմն էլ հրել այնտեղ, ուր ուզում է գնալ: Այստեղ սխալները

քիչ չեն: Անհրաժեշտ է մանկավարժական այնպիսի հնարներ գտնել, որոնց դեպքում

երեխային իր ուղու ընտրության առավելագույն ինքնուրույնություն է տրվում, իսկ

մեծերն ավելի քիչ են դիմում ավտորիտար մեթոդների: Հենց սրա վրա է հիմնվում

մեր մանկավարժությունը. երեխային ձայնի, անհատական և համատեղ

գործունեության նախաձեռնության իրավունք է տրվում. աշխատում ենք հրապուրել

նրան, այլ ոչ թե խստորեն կառավարել:

Երբ աշխատանքի պլան ենք կազմում, դասարանին 3-4 թեմա ենք առաջադրում,

որից երեխաները կարող են ընտրել, թե հատկապես որն են ուզում խմբով կամ

անհատապես ուսումնասիրել: Թեմաները բաշխելիս 2 եղանակով կարելի է վարվել:

1-ին` հրամայական եղանակը սովորական է ավանդական դպրոցի համար. 1-ին

թեման տրվում է X աշակերտին, 2-րդ թեման` Y աշակերտին և այլն: Իհարկե,

երեխաներից ոչ մեկին այդ եղանակը չի բավարարում: Մենք այլ կերպ ենք վարվում:

Երեխաներին ասում ենք` ահա աշխատանքի երեք թեմա: Ընտրեք` որը ձեզ

հետաքրքրում է: Ով հասցնում է հայտ ներկայացնել, իր նախընտրած թեման է

ստանում: Իսկ ով ժամանակին չի հասցնում դա անել, ստիպված բավարարվում է

նրանով, ինչ մնացել է: Այսպիսով, ընտրելու իրավունքը տարածվում է ոչ բոլորի

վրա: Բայց և այնպես երեխաներին ոչ ոք չի հարկադրում, և այդ իսկ պատճառով

բոլորն էլ բավարարված են զգում: Եթե երեխայի վզին այս կամ այն աշխատանքը

փաթաթեն, ինքնաբերաբար դիմադրության կհանդիպեն: Նրան ընտրության

ազատություն տվեք, և ամեն ինչ իր տեղը կընկնի:

Բռնի միջոցները սխալ են, և դրանցից հրաժարվելը բարերար ազդեցություն կթողնի

ձեր աշխատանքի վրա:

Թեստ

Ձեր մանկավարժական մեթոդիկայում որոշել եք հրաժարվել ավտորիտար

մեթոդներից: Կանաչ

Ավելի մեղմ, լիբերալ մեթոդներ եք փնտրում, բայց դրա հետ մեկտեղ պահպանվում

են իշխանամիտության մնացուկները: Դեղին

Ցանկացած հանգամանքներում գերադասում եք ավտորիտար գործել: Կարմիր

Ինվարիանտ 5 (նախորդից բխող). Ոչ ոք չի սիրում ըստ հրամանի շարք կանգնել,

որովհետև դա նշանակում է կրավորաբար ուրիշի հրամանին ենթարկվել:

Կան խաղեր կամ կոլեկտիվ պարապմունքներ, օրինակ՝ սպորտային, երբ այդպիսի

հրամանը ընկալվում է որպես անհրաժեշտ պայման և ոչ մի խնդիր չի առաջացնում:

Հաճախ դա վարչական կամ տեխնիկական անհրաժեշտությամբ է պայմանավորվում

կամ էլ հաստատված է լինում վերևից, և ստիպված դրան ենթարկվում են ինչպես

մեծերը, այնպես էլ փոքրերը: Այդպիսի դեպքերում բավական է երեխաներին

բացատրել, թե ինչու է անհրաժեշտ ենթարկվել այս կամ այն կարգադրությանը:

Օրինակ` եթե գնացքը շարժվում է առավոտյան ժամը 6-ին, ապա անհրաժեշտ է

տնից դուրս գալ 5-անց 30 րոպեին, որպեսզի հասցնեք:

Կարելի է ասել, որ տարրական կարգուկանոնի պահպանումը մեծ տհաճություններ

չի պատճառում և աշակերտների հետ ուսուցիչների հարաբերությունների վրա

այնքան էլ չի ազդում: Բայց այս դեպքում էլ ուսուցիչը չպիտի չարաշահի իր դիրքը:

Վտանգը ծագում է այն ժամանակ, երբ երեխաները կարգը անիմաստ են համարում,

և ըստ նրանց դա ընդամենը մեծի չարակամ ցանկությունն է` ապացուցելու իր

իշխանությունը և ցուցադրելու, որ իր հրամաններին պիտի անառարկելիորեն

ենթարկվեն: Այդպիսի սխալ կարգի օրինակ է զինվորական կարգապահությունը, որն

անտանելի է շարք քշված մարդկանց համար, և զինվորների ու սպաների բոլոր

հարաբերությունները կարգավորում է խստորեն: Որ զինվորական

կարգապահությունը հակասում է կյանքի բնական օրենքներին և ուղղված է միայն

ավտորիտար իշխանությունն ավելացնելուն՝ ապացույցն այն է, որ այդ

կարգապահությունը թուլանում և համարյա վերանում է պատերազմների ժամանակ

կամ պատմական բուռն ժամանակաշրջանում:

Այդպես է նաև դպրոցում: Անհրաժեշտ է որոշակի կարգապահություն, որը

կապահովի համատեղ աշխատանքի համար կազմավորված խմբերում նորմալ

համագործակցություն: Երեխաները հասկանում են այդ կարգապահությունը և եթե

զգում են նրա անհրաժեշտությունը, ապա ընդունում են և պահպանում: Եվ պետք է

հասնել հենց այդպիսի կարգապահության`բացառելով յուրաքանչյուր «զգաստ»

հրամանը, որի կարիքը երեխան երբեք չի ունեցել: Պետք է հրաժարվել երեխաներին

կարգադրությամբ դասարան տանելու պահանջից: Կարգապահությանը, կարգ ու

կանոնին կարելի է հասնել առանց բռնության, առանց շարք կանգնեցնելու և

հրամանների:

Թեստ

Հրաժարվել ավտորիտար պահանջներից, զինվորական կարգապահությունից

դպրոցում և անցնել աշխատանքային համագործակցության կարգապահությանը:

Կանաչ

Փորձել խիստ կարգապահությանը հասնել նվազագույն արտաքին հարկադրումով:

Դեղին

Նախկինի պես հավատարիմ մնալ խստավարժության զուտ ավտորիտար

մեթոդներին: Կարմիր

Իվարիանտ 6 (նախորդից բխող).Մահակի սպառնալիքով աշխատել մարդը չի

սիրում, անգամ եթե աշխատանքն ինքնին տհաճ չէ. հենց հարկադրելն է

դիմադրություն առաջացնում:

Մեծի թե երեխայի, ում հրամայում են ինչ-որ բան անել, առաջին պոռթկումն

ինքնաբերաբար լինում է «ոչ» պատասխանելը: Գոնե մասամբ դա է պատճառն այն

բացասական արձագանքի, որ նկատվում է 7-9 տարեկան երեխաների մոտ, երբ

կարգապահության վարժեցնելու պատրվակով մեծերը նրանց «քշում» են: Շատ

ծնողներ կարծում են, որ իսկական դաստիարակությունն այն է, որ երեխաներին

սովորեցնեն անխոս հնազանդվել իշխող հրամաններին: Այդպես որոշակի

հակասություն է առաջանում երեխայի, որն ուզում է փորձը ինքնուրույն ձեռք բերել և

իր պահանջմունքներին համապատասխան ապրել, և երեխայից անառարկելի

հնազանդություն պահանջող մեծահասակի միջև:

Որոշ ժամանակ այդ պայքարը մշտապես լինում է, բայց ի վերջո շատ երեխաներ

տեղի են տալիս և վարժվում ենթարկվելուն: Սակայն որոշ երեխաներ շարունակում

են համառորեն դիմադրել բռնությանը և դառնում անհնազանդ, հարմարվելուն

անընդունակ կամակորներ, որը հետագայում նրանց կյանքը բարդացնում է թե´

հասարակական, թե´ անձնական առումով: Այդպիսի երեխաների համար

գործունեության շատ ձևեր, հատկապես դպրոցում, հենց այն պատճառով են

անտանելի դառնում, որ պարտադրված են վերևից: Նրանք աշխատելուց հետ են

վարժվում, վերանում է աշխատանքի հակումը, տարբեր վախեր և լուրջ բարդույթներ

են առաջանում: Մանկավարժական ճիշտ համակարգը թույլ է տալիս այդ ամենից

խուսափել:

Թեստ

Ավտորիտար հրամաններից ձեռնպահ մնալ: Գտնել ուրիշ միջոցներ, որոնք

երեխաների մեջ աշխատելու ցանկություն կառաջացնեին: Կանաչ

Հետևողականորեն մեղմացնել իշխող ոճը, հրաժարվել նրա առավել կտրուկ

դրսևորումներից: Դեղին

Թեև սեփական իշխանության դրսևորման ավելի մեղմ ձևով՝ նախկինի պես գործածել

կարգապահություն պահպանելու հրամայական եղանակներ: Կարմիր

Ինվարիանտ 7 (նախորդից բխող). Յուրաքանչյուր մարդ գերադասում է ինքն ընտրել

իր աշխատանքը, նույնիսկ եթե այդ ընտրությունն իրեն ձեռնտու չէ:

Եթե տուփից կոնֆետ հանեք և տաք երեխային, նա, իհարկե, գոհ կլինի, բայց

այնուամենայնիվ հետաքրքրասեր հայացքը չի կարող կտրել նրանից, ինչ տուփի մեջ

մնաց: Իսկ եթե առաջարկեք տուփից իր ձեռքով կոնֆետ ընտրել, դա նրան ավելի

մեծ բավականություն կպատճառի, եթե անգամ այդ կոնֆետն ամենամեծը և

ամենահամեղը չլինի: Արդեն պատմել ենք, թե աշխատանքի նախապատրաստվելիս

երեխաներին ինչպես ենք հնարավորություն տալիս ընտրելու թեման՝ հրամայական

կարգով նրանց որոշելու փոխարեն: Այս ինվարիանտը լավ է բացատրում մեր

ինքնաստուգման քարտարանի գործածության մեծ արդյունավետությունը: Երբ

երեխան ձեռքի տակ միայն թվաբանության դասագիրք ունի, նրա

հնարավորությունները որոշակիորեն սահմանափակ են: Կա´մ դասագիրքը, կա´մ

ուսուցիչը առաջադրանք են թելադրում, և բացի անառարկելիորեն ենթարկվելուց

երեխային ոչինչ չի մնում: Իսկ եթե երեխաներին աշխատանքի, դրա կատարման

թափի ու ժամանակի ազատ ընտրություն տրվի, ապա ամեն ինչ փոխվում է: Երբ

աշակերտներին հանձնարարում են որևէ տեքստ կարդալ կամ սովորել, նրանց մեջ

ո´չ ցանկություն է առաջանում և ո´չ էլ առավել ևս խանդավառություն: Բայց եթե

նրանց ընտրության ազատություն է տրվում, ինչպես ազատ տեքստերի համակարգի

օգնությամբ մեզ մոտ է արվում, ապա անմիջապես ուսումնական աշխատանքի

համար բարենպաստ մթնոլորտ է առաջանում: Յուրաքանչյուր մարդու համար

առավել նախընտրելի այս սկզբունքը բացատրում է Ֆրանսիայում

արհեստավորության մնացուկների գոյությունը: Առավոտից իրիկուն գործարանում

աշխատելու փոխարեն բանվորը գերադասում է սեփական փոքր գործն ունենալ,

որտեղ ինքն է իր համար աշխատանքի ժամանակ և արագություն ընտրում, եթե

անգամ դրանից իր աշխատանքային օրն ավելի երկար և հոգնեցուցիչ է դառնում:

Թեստ

Աշխատանքի բաժանումն այնպես եք կազմակերպել, որ երեխաները միշտ այն

տպավորությունն ունեն, թե իրենք են իրենց զբաղմունքն ընտրում։ Կանաչ

Գոնե ֆրանսերենի և թվաբանության պարապմունքներին ազատ ընտրություն թույլ

եք տալիս։ Դեղին

Երեխաների հետ երբեք չհամաձայնեցնելով՝ ինքներդ եք առաջադրանք

տալիս։Կարմիր

Ինվարիանտ 8 (նախորդից բխող). Ոչ ոք չի սիրում աշխատանք անելու աննպատակ

գործառույթ իրականացնել, այսինքն՝ անել գործողություններ և ենթարկվել

մտահղացումների, որոնք իրեն օտար են ու անհասկանալի:

Երեխային անշարժ մարզասարքի ոտնակը պտտելու գործին դրեք, և դա նրան շուտ

կհոգնեցնի: Բայց իսկական հեծանվով նա պատրաստ է թեկուզ աշխարհի ծայրը

գնալու: Հետագայում կտեսնենք, թե կենդանի և գիտակցված աշխատանքի

հանգեցնող կանաչ լույսն ուր կարող է հասցնել մեզ:

Պետք է մարզասարքի օրինակի՝ աննպատակ գործող կամ, ծայրահեղ դեպքում,

երեխաներին խորթ նպատակներ հետապնդող դպրոցական բոլոր վարժությունների

ցուցադրական գործընթաց կազմակերպել: Միայն վատ գնահատականների համար

նախատեսված կարմիր լույսը դնենք բոլոր աննպատակ վարժությունների առաջ:

Կարմիր լույս` մեջբերումների և տեքստերի, որ երեխաները չեն հասկանում,

մեխանիկական սերտման դեմ:

Կարմիր լույս` բոլոր շարադրությունների և փոխադրությունների դեմ, որոնք երեխայի

ինքնադրսևորման և հաղորդակցման բնական պահանջմունքի ոչ մի կապ չունեն, և

որոնց միակ ընթերցողն ուսուցիչն է:

Այստեղ, ճիշտ է, անհրաժեշտ է պատշաճ ուշադրություն դարձնել նաև առկայծող

դեղին լույսին: Գոյություն ունեցող պայմաններում դեռ երկար ժամանակ դժվար կլինի

ավանդական պարապմունքներց մեր մանկավարժության հիմքը կազմող

հիմնավորված գործունեությանն անցնել: Այդ իսկ պատճառով հաճախ ստիպված

ենք հարմարվել նրան, ինչ կա, գոյություն ունեցող պայմանները հարմարեցնել մեր

մեթոդիկային և այդ դատապարտված ավանդական մանկավարժության մեջ

ազատության և առաջընթացի տարրեր դնել:

Այդպիսի տարրերից մեկը, որին, ի տարբերություն հոգեբանների, ոչ թե կանաչ, այլ

դեղին լույս ենք տալիս, դառնում է խաղը, որը միայն աշխատանքի փոխարինող է,

բայց ոչ իսկական գործունեություն:

Թեստ

Ձեզ համար արժեքավոր է երեխաների ցանկացած գործունեություն, եթե

համապատասխանում է նրանց կենսակերպին և հետաքրքրություններին։ Կանաչ

Կազմակերպում եք պարապմունքներ, որոնք հաճախ կարող են ազատ և

մոտիվացված թվալ, բայց ըստ էության ավելին չեն, քան իսկական ազատ

գործունեության փոխնյութ։ Դեղին

Հավատարիմ եք մնում պարտադիր խնդիրների ավանդական համակարգին։

Կարմիր

Ինվարիանտ 9 (նախորդից բխող). Անհրաժեշտ է ձգտել նրան, որ աշխատանքը

մոտիվացված դառնա:

Մեր գրքերից մեկում ցույց էր տրված զինակոչիկի՝ նպատակից և շարժառիթից զուրկ

և միայն պատժվելու վախից, նվազագույն էներգիայով կատարվող աշխատանքի և

մեր կողմից «սիրով աշխատանք» անվանումը ստացած, մարդուն իր միջավայրից

չկտրող, մոտիվացված աշխատանքի սկզբունքային տարբերությունը: Մեջբերում

ենք այդ գրքից մի հատված։

Լուսավորող աշխատանք

Այո, իհարկե, կան տարբեր բահեր և գութաններ, կան հնարամիտ մեխանիզմներ, որոնք

և´ հերկում են հողը, և´ ցանում, և դուք ստիպված չեք լինում նույնիսկ ձեռք տալ հողին:

Բայց ես սիրում եմ իմ ձեռքերով ընտրել սերմերը, քարերից մաքրելով՝ հողը թափել

մատներիս արանքից, նախապատրաստել այնպես, ինչպես նորածնի օրորոցը: Այնպես

որ նույն գործը կարող է պարտադրված լինել կամ էլ ազատ ստեղծագործական

աշխատանք: Եվ այստեղ բանը ոչ թե աշխատանքի նորությունն է, այլ խելամտությունն

ու արդյունավետությունը:

Գիտե՞ք` զինվորական խոհանոցում կարտոֆիլն ինչպես են մաքրում: Մի այսպիսի

արվեստ կա (հին դպրոցում անգամ ավանդույթ էր դարձել)՝ ինչքան հնարավոր է

դանդաղ աշխատել, թեկուզ առանց ընդմիջումների: Դա ստախանովյան մեթոդի

ընդհակառակն է: Իսկ ավելի վատ է, երբ պետք է ավելը վերցնել, որ մաքրություն արվի.

կարծես բոլոր զինվորները զրկվում են ձեռքերից, այնպես որ երբեմն ստիպված

կապրալն է ավլում:

Բայց երբ զինվորին տուն են թողնում, որ հանդիպի երիտասարդ կնոջը, այս դեպքում

ճաշ եփելը, կարտոֆիլ մաքրելը նրան այնպիսի բավականություն են պատճառում, որ

նա ուղղակի ձգտում է այդ աշխատանքին: Եվ այն ամենը, ինչ զորանոցում նրա համար

պատիժ էր, տանը պարգև է դառնում: Նույնը կարող է կատարվել նաև դպրոցում,

որտեղ գործունեության որոշ ավանդական ձևեր վաղը կդառնան այնպես գրավիչ,

ինչպես և նոր պարապմունքները: Մեծ ուշադրության մի´ արժանացրեք նորույթը,

հրաժարվե´ք մեխանիզմը կատարելագործելուց, եթե մարդու իրական

պահանջմունքներին չի համապատասխանում:

Այն բազմաթիվ զբաղմունքներից, որ Ձեզ առաջարկվում են, առաջին հերթին պետք է

ընտրել նրանք, որ ձեր կյանքը լուսավոր կդարձնեն: Թե´րթ լույս ընծայեք, հավաքե´ք և

դասակարգե´ք նյութեր, փորձե´ր արեք, որոնք դեպի գիտական մշակույթ տանող

ճանապարհի առաջին քայլերն են:

Բողբոջները թող բացվեն. առավոտյան ցողը նրանց չի խանգարի:

Իսկ մնացածն ինքնիրեն կլինի:

Մեր դասարաններում հնարավոր դարձավ աշխույժ գիտակցական աշխատանքը,

սիրով աշխատանքը: Ահա սա է այն նորությունը, որ մանկավարժություն ենք բերել:

Երբ երեխան իր թերթի համար հաճույքով տեքստ է պատրաստում, կանաչ լույս է:

Երբ նա իր հասակակցին նամակ է գրում, կանաչ լույս է:

Երբ նա տպագրում է, նկարում է, փորձեր է անում, զեկույց է պատրաստում, կանաչ

լույս է:

Երեխաները շատ շուտ են սկսում հասկանալ մոտիվացված աշխատանքի և

սովորական դպրոցական քարացածության տարբերությունը:

Թեստ

Ձեր դասարանում երեխաները մոտիվացված գործունեությամբ են զբաղված, որին

տրվում են ամբողջությամբ: Կանաչ

Դուք ձգտում եք աշխուժացնել պարապմունքները, ավելի ազատ դարձնել: Դեղին

Ձեր դասերին երեխաներն ավանդական դպրոցական աշխատանքով են զբաղվում:

Կարմիր

Ինվարիանտ 10. Անհրաժեշտ է վերջ դնել սխոլաստիկային:

Սխոլաստիկան դպրոցի կյանքի և աշխատանքի կանոնների համակարգ է՝ դպրոցից

դուրս ոչ մի արժեք չունեցող, քանի որ ի զորու չէ նախապատրաստելու երեխաներին

կյանքի բազմազանությանը:

Սխոլաստիկայի ճանաչման հասարակ միջոց ենք առաջարկում: Եթե ուզում եք

իմանալ, թե աշխատանքի այս կամ այն ձևը որքանով է սխոլաստիկ, և հետևաբար

ինչ գույնով` կարմիր թե դեղին, պետք է նշել, ձեզ հետևյալ հարցերը տվեք: Եթե ինքս

ստիպված լինեի անել այս աշխատանքը, արդյո՞ք հաճույքով և արդյունավետ

կանեի: Եթե լինեի այս աշակերտի փոխարեն, արդյո՞ք մեծ եռանդով և

խանդավառությամբ կաշխատեի: Եթե դասարանի դուռը բաց թողնեի, և

աշակերտները կարողանային ազատ դուրս գալ դասարանից, նրանք

կշարունակեի՞ն իրենց աշխատանքը, թե՞ կփախչեին, որ ուրիշ բանով զբաղվեն:

Թեստ

Ձեր կազմակերպած ուսումնական աշխատանքն այնքան հետաքրքիր է, այնպես է

գրավում աշակերտներին և ուսուցիչներին, որ նրանք դրանով են զբաղվում ազատ

ժամերին` չնկատելով, թե ինչպես է թռչում ժամանակը: Կանաչ

Ուսումնական պարապմունքների մեջ աշխատում եք նոր մանկավարժության

տարրեր մուծել, սակայն հասարակության և դպրոցի արդի պայմաններում

ամբողջովին չեք կարող հրաժարվել սխոլաստիկ մեթոդներից: Դեղին

Դուք միայն ավանդական սխոլաստիկ պարապմունքներն եք եք ընդունում: Կարմիր

Ինվարիանտ 10ա . Յուրաքանչյուր մարդ ձգտում է հաջողության: Անհաջողությունն

արգելակում է աշխատանքը և զրկում ոգևորությունից:

Հատկապես պնդում ենք այս ինվարիանտը, ավանդական դպրոցի ողջ համակարգն

անհաջողության վրա է հիմնված:

Առաջին աշակերտները լավ են սովորում ոչ միայն իրենց ընդունակությունների

շնորհիվ, այլ նաև այն պատճառով, որ լավ գնահատականներ են ստանում և հաջող

են հանձնում քննությունները: Մյուսներին դպրոցը ճնշում է` նրանց վրա

անհաջողությունների և ձախողումների հեղեղ թափելով, այդ թվում՝ և´ վատ

գնահատականները, և´ կատարված առաջադրանքը ընդգծած կարմիր մատիտը, և´

տետրում «Ուղղել» կամ «Տետրը վատ ես պահում» գրառումները... Այս բնույթի

դիտողությունները հաջողության հասնելուն հազվադեպ են օգնում: Սեփական

անհաջողությունից վհատված երեխան ինչ-որ հաջողության հասնելու համար այլ,

սովորաբար դատապարտելի, ուղիներ է փնտրում: Անհրաժեշտ է միշտ նպաստել

երեխաների հաջողությանը: Ուսուցման արդյունավետությունն անմիջականորեն

դրանից է կախված: Ուսուցիչներն ու ծնողները,իհարկե, կասեն, որ անբավարար

աշխատանքի համար լավ գնահատական դնել կամ տետրը վատ պահելու համար

աշակերտին գովել ամեն դեպքում չի կարելի: Բայց մենք էլ դրան չենք կոչում:

Մեր մանկավարժությունը երեխաներին թույլ է տալիս հաջողության հասնել ուրիշ

միջոցներով. սիրով կատարված նրանց աշխատանքները համընդհանուր

հավանություն են ստանում, նրանք երբեմն արվեստի իսկական գործ համարվող

խեցեգործական առարկաներ և նկարներ են ստեղծում, լսարանի կողմից «կեցցե»-

ներով ընդունվող զեկուցումներ են անում:

Անհրաժեշտ է փոխել հենց դպրոցի մոդելը և ուսուցչի դերը, որի հիմնական խնդիրը

պիտի լինի ոչ թե աշակերտական աշխատանքների բծախնդիր ստուգումը, այլ

բազմակողմանի օգնությունը երեխաներին:

Թեստ

Դուք անվերապահորեն կողմ եք հաջողության մանկավարժությանը: Կանաչ

Աշխատում եք, որ երեխաներն անհաջողության չհանդիպեն: Դեղին

Դուք մասսայական անհաջողությունների հանգեցնող ավանդական

մանկավարժության կողմից եք: Կարմիր

Ինվարիանտ 10 բ . Ոչ թե խաղը, այլ աշխատանքն է երեխայի բնական զբաղմունքը:

Պնդելով այս ինվարիանտը, հաստատելով աշխատանքի առաջնայնությունը` վիճում

ենք հոգեբանական տեսությունների և ժամանակակից մանկավարժության հետ:

Մոլորությունն սկսվում է դեռ մանկապարտեզից, որը դա նաև ընտանիքին է

փոխանցում: Բավական է նայել խոշոր հրատարակությունների կատալոգները,

որպեսզի համոզվենք՝ այնտեղ աշխատանքի ոչ մի գործիք չկա, բայց դրա փոխարեն

կան շատ ամենատարբեր խաղեր: Երեխաներին աշխատանքի մեջ չներգրավելը

ընտանիքում նույնպես սովորական է դարձել: Երեխան պարապ-սարապ ապրում է

թագավորի պես, որին մնում է միայն խաղալ:

Կրթության հաջորդ աստիճաններում խաղի հնարավորությունները զգալիորեն

նվազում են: Տարրական և միջին դպրոցում ողջ աշխատանքը հանգում է

վարժություններին և ուսուցչի առաջադրանքներին: Լավագույն դեպքում այդ

առաջադրանքները կարող են միմիայն մակերեսային հետաքրքրություն առաջացնել,

բայց ոչ մի դեպքում չեն համապատասխանում մեր պատկերացումներին բնական և

մոտիվացված աշխատանքի մասին, որի բոլոր արժանիքների մասին դեռ շատ քիչ

բան է ասված:

Մեր համակարգը իսկական աշխատանքի մանկավարժությունն է: Նրա վաստակը

աշխատանքի գործիքների և մեթոդների ստեղծումը, փորձարկումը և տարածումն է,

որոնց գործածումը մեր դասարաներում արմատապես փոխում է ուսումնական

կյանքը:

Թեստ:

Դուք իսկական աշխատանքի դպրոց եք ստեղծել: Կանաչ

Աշակերտներին տալիս եք ինչպես ավանդական առաջադրանքներ, այնպես էլ

իսկական աշխատանք: Դեղին

Ձեր պարապմունքների ընթացքում իսկական աշխատանք դեռ չկա: Կարմիր

Իվարիանտ 11. Ո´չ հսկումն է գիտելիքների յուրացման առավել արդյունավետ

ճանապարհ, ո´չ բացատրությունը և ո´չ ցուցադրությունը, որ ավանդական դպրոցի

հիմնական գործելաձևերն են կազմում, այլ փորձարարական որոնումը` իմացության

համակողմանի և բնական մեթոդը:

Ավանդական դպրոցը միայն բացատրություններն է գործածում: Երբեմն դրանք

ուղեկցվում են լոկ ասվածի ցուցադրմանը ծառայող փորձերով: Բայց անգամ

այդպիսի պարզաբանումներով բացատրությունները մարդու գիտակցության մեջ

չարմատավորվող, ձևական և մակերեսային գիտելիքներ են տալիս: Դրանք նման են

ծառից կտրած մատղաշ շիվերի, որոնք նոր են տնկել հողի մեջ. որոշ ժամանակ

առողջ տեսք են ունենում, սակայն, արմատից զրկված՝ կյանքի համար անհրաժեշտ

սնունդը չեն ստանում և շուտով մահանում են:

Ցավոք, հենց այդպիսի մակերեսային գիտելիքներ է տալիս ավանդական դպրոցը,

որոնց թերությունները քողարկվում են բովանդակազուրկ, բայց բարձրագոչ

շատախոսությամբ: Եվ քննություններին ուշադրության կենտրոնում հատկապես այդ

գիտելիքներն են հայտնվում:

Նման գիտելիքների մակերեսայնությունն ու անօգտակարությունը ավելի ու ավելի

ակնհայտ են դառնում: Եվ այժմ ամենուր, ավա´ղ, բացի դպրոցից, սկսել են խոսել

ընդունակ և խելացի աշխատողներ ձևավորելու համար անհրաժեշտ իսկական,

խորը մշակույթի կարևորության մասին:

Ենթադրում ենք, որ իսկական մշակույթի ճանապարհն անցնում է մեր

մանկավարժության կարևորագույն մեթոդը համարվող փորձարարական որոնման

միջով:

Թեստ

Դուք կողմ եք կյանքի և փորձի, փորձարարական որոնման վրա հիմնված

ուսուցմանը: Կանաչ

Դուք աստիճանաբար ընդարձակում եք փորձարարությունների կիրառման ոլորտը,

սակայն հաճախ որոշ առարկաների ուսումնասիրության ժամանակ անդրադառնում

եք «բերանացի» մեթոդներին: Դեղին

Դուք անփոփոխ եք թողել սերտման վրա հիմնված ուսուցման ավանդական

սխոլաստիկ մեթոդիկան: Կարմիր

Ինվարիանտ 12. Հիշողությունը, որին դպրոցն այնքան մեծ կարևորություն է տալիս,

մեծ արժեք ունի այն դեպքում, եթե միացած է փորձարարական որոնման

գործընթացին:

Անգիր իմանալ դեռ չի նշանակում իմանալ»,- ասում էր Մոնտենը 2` ժխտելով

սխոլաստիկների գլխավոր մեթոդը` մարդու մեջ, ինչպես փոսի մեջ, գիտելիքներ

լցնելը: Իհարկե, լավ հիշողությունը թանկ որակ է: Այդ իսկ պատճառով շատ

մանկավարժներ ենթադրում են, որ գլխավորը հիշողության անընդհատ մարզանքն է,

կարծես հենց այդ եղանակով է հնարավոր գիտելիք յուրացնել: Սակայն հակառակ

սխոլաստիկների համոզմունքին` հիշողությունը վարժություններով չի զարգանում:

Դրանց օգնությամբ ընդամենը կարելի է գիտելիքների պատրանք ստեղծող մի քանի

հուշամարզական հնարներ յուրացնել: Հիշողության մեխանիկական օգտագործումը,

ընդհակառակը, հանգեցնում է դրա թուլացմանը և սպառմանը, ինչ որ լինում է մեր

տառապյալ երիտասարդության հետ:

Դժբախտաբար, ողջ մանկավարժությունը հիմնված է հիշողության վրա, և

2

Միշել դը Մոնտեն (1533-1592) - ֆրանսիացի փիլիսոփա-հումանիստ, սխոլաստիկայի

և դոգմատիզմի հակառակորդ

քննություններին բացառապես ստուգվում է այն, թե ինչ են հիշում աշակերտները:

Թեստ

Դուք կազմակերպում եք ուսուցման կենդանի գործընթաց, որտեղ հիշողությունը

միայն օժանդակ դեր ունի: Կանաչ

Ձեր մեթոդիկայում հիշողությանը դեռ նշանակալից տեղ է հատկացվում, սակայն

արդեն սկսվում է ձևավորվել մտածելու խորը կուլտուրա: Դեղին

Ուսուցումը գլխավորապես հիմնված է հիշողության վրա: Կարմիր

Ինվարիանտ 13. Գիտելիքները ձեռք են բերվում փորձի ճանապարհով, այլ ոչ թե,

ինչպես հաճախ մտածում են, օրենքների և կանոնների ուսումնասիրությամբ:

Առաջին հերթին օրենքներին և կանոններին անցնելը նույնն է, ինչ սայլը ձիուց առաջ

դնելը:

Կանոնները և օրենքները փորձերի պտուղն են, այլապես դրանք ընդամենը

բովանդակազուրկ և անօգուտ բանաձևեր են:

Թեստ

«Միայն զնդանի մոտ ես դարբին դառնում» սկզբունքին հետևելով՝ կենդանի

փորձարարական աշխատանք եք կազմակերպում: Կանաչ

Այդպիսի աշխատանքը համադրում եք կանոնների ուսումնասիրության հետ այն

հույսով, որ կարող են պետք գալ: Դեղին

Դուք կողմնակից եք օրենքներն ու կանոնները անգիր սերտելու վրա հիմնված

դասական ուուցմանը: Կարմիր

Ինվարիանտ 14. Հակառակ սխոլաստիկայի դրույթներին` մտածողությունը մտածելու՝

ոչ թե կարծես մեկուսի և փակ շրջանում անջատ գործող, այլ մարդու մյուս

հատկությունների հետ սերտ համագործակցող կարողությունն է:

Սովորաբար ասում են`այս երեխան խելացի է, մյուսը` ոչ: Սակայն մտածողությունն

ինքնին չի լինում, նա անհատի ողջ բարձր ներուժի արտահայտությունն է:

Հետևաբար չեն կարող նաև մտածողության ձևավորման առանձնահատուկ

մեթոդներ լինել: Ինչպես և առողջությունը, այն սերտորեն կապված

բաղադրամասերի համադրություն է, որոնց վրա պետք է դրականորեն ներգործել:

Համոզված ենք, որ մտածողական ունակությունը ձևավորվում և արտահայտվում է

գործունեության մեջ: Մարդը որքան հաջողությամբ է կիրառում իր ձեռք բերած

փորձը իր վարքում, այնքան արագ է ընթանում նրա զարգացումը:

Փորձարարական որոնման մեթոդը թե´ դասերի ժամանակ և թե´ դպրոցից դուրս

գործածելով, դրանով մեծ արդյունավետության հասնելով` վերջին հաշվով կարելի է

կատարելագործել մտածողական ունակությունները:

Թեստ

Ֆրենեի մանկավարժության համապատասխանությամբ ինտենսիվ կիրառում եք

փորձարարական որոնման մեթոդը: Կանաչ

Աստիճանաբար ընդլայնում եք այդ գործընթացը, բայց դեռ մնում եք հին

ինտելեկտուալիստական մանկավարժության շրջանակում: Դեղին

Դուք առաջվա պես հիմք եք ընդունում մտավոր ունակությունների դասական

ըմբռնումը, որի վրա կառուցված է ավանդական դպրոցի սխոլաստիկ փորձը:

Կարմիր

Ինվարիանտ 15. Ավանդական դպրոցը զարգացնում է իրական կյանքի պահանջներից

հեռու, վերացական մտածողության ունակություններ:

Մարդիկ, որոնց մեջ մտածողության այս ձևն է գերզարգացած, կարող են փայլուն

կերպով խորհել ցանկացած մտացածին թեմայով, բայց այն հարցերում, որ

վերաբերում է կյանքին և շրջապատին հարմարվելուն, նրանք կարող են բացարձակ

անխելք թվալ:

Սակայն լինում են և մտածողության՝ փորձարարական որոնման գործընթացում

դրսևորված այլ որակներ` ձեռքի աշխատանքի ունակություն, գեղարվեստի

ունակություն, խնդրի սառը, պրակտիկ ըմբռնման (առողջ մտքի) ունակություն,

տեսական կառույցների ունակություն (գիտական ձիրք), սոցիալ-քաղաքական

ուղղվածության մտածողություն, որի կրողներից ձևավորվում են հասարակական

գործիչներ:

Մարդկությունը միշտ էլ բարձր է գնահատել մտածողության այդ տարբեր

դրսևորումները: Դրանք մեզ տվել են արվեստի հանճարեղ գործիչներ,

գյուտարարներ և գիտնականներ, որոնք, սակայն, դպրոցում հաճախ

անհաջողության են մատնվել և այդ պատճառով ըմբոստացել են ավանդական

ուսուցման դեմ:

Ժամանակակից հասարակությունը բազմակողմանի կադրերի, հետազոտողների,

գյուտարարների կարիք այնքան ունի, որ մտածողության այդ զանազան ձևերը

զարգացնելու որոշակի միտում է դրսևորվում, հաճախ կրթական համակարգից

դուրս: Կանխատեսելով այդ միտումը` մեր մանկավարժությունը այստեղ էլ

առաջատար դիրք է գրավում:

Սակայն հաղթանակը դեռ հեռու է: « Ինտելեկտուալները» պաշտպանում են և դեռ

երկար կպաշտպանեն վկայականներով և կնիքներով ամրագրված իրենց

արտոնությունները:

Թեստ

Դուք առավելագույնս զարգացնում եք ձեր աշակերտների մտավոր ներուժը

համապատասխան մեթոդների օգնությամբ: Կանաչ

Միայն դեպքից դեպք եք դա անում: Դեղին

Ձեզ լիովին բավարարում են դպրոցականների ինտելեկտի ձևավորման

ավանդական մեթոդները: Կարմիր

Իվարիանտ 16. Երեխան չի սիրում ex cathedra 3 բացատրություններ լսել:

Սա բոլորովին էլ ցրվածությունից կամ ծուլությունից չէ: Արդեն խոսել ենք այն մասին,

որ և´ երեխան, և´ մեծը չեն սիրում լսել այն, ինչ իրենք չեն խնդրել և որի կարիքը

չունեն: Այդ պատճառով էլ այդքա´ն ապարդյուն են բոլոր այն հնարները, որոնք

ուսուցիչների կողմից հորինված են, որ երեխաներին մանրախնդիր դասերի ռեժիմին

ենթարկեցնեն:

Սակայն մեզ կասեն, որ երեխան, այնուամենայնիվ, պիտի իմանա և հասկանա այն,

ինչը դեռ չգիտի, և ինչը հատկապես ուսուցիչը պիտի սովորեցնի: Բայց, միգուցե այլ

եղանակնե՞ր էլ կան:

Մեր մեթոդները տարբեր ձևով են լուծում այդ խնդիրները: Հատկապես առաջարկում

ենք հետևյալը: Երբ դասի ժամանակ ուսումնական նյութը բացատրում եք

մենթորական (խրատատուի) տոնով, ձեզ ոչ ոք չի լսում: Բայց փորձեք ուսումնական

աշխատանքը կազմակերպել այնպես, որ երեխան ստիպված լինի ինքնուրույն

գործել, որ փորձ անի, հետազոտի, ընտրի և դասդասի տեղեկատվական նյութերը:

Այդ դեպքում նա ձեզ հարցեր կտա, որ այս կամ այն կերպ իրեն հետաքրքրում են,

իսկ դուք կպատասխանեք դրանց: Արդյունքում կստացվի այն, ինչը անվանում ենք a

posteriori, այսինքն՝ փորձի վրա հիմնված դաս:

3

Ex cathedra [էքս կատեդրա], լատին. – Ամբիոնից, պաշտոնական դիրքից,

հեղինակության ուժով (խմբ.)

Թեստ

Բոլոր առարկաներից պարապմունքներն սկսում եք փորձարարական

աշխատանքներից` դրա հետ աշակերտներին անհրաժեշտ տեղեկատվություն

տալով: Կանաչ

Փորձում եք ավելի հետաքրքիր դարձնել պարապմունքները, սակայն դեռ

ավանդական դասի շրջանակում: Դեղին

Դուք չեք տեղաշարժվել ex cathedra դասի փուլից: Կարմիր

Ինվարիանտ 17. Երեխան այն աշխատանքից չի հոգնում, որն իր գործառնական

(ֆունկցիոնալ) կենսական պահանջմունքներին է համապատասխանում:

Թե´ մեծերը, թե´ փոքրերը հոգնում են ոչ թե աշխատանքից, այլ նրա ստիպողական,

մարդու էությանը հակասող բնույթից:

Սխոլաստիկան համառորեն պնդում է իր մոլորությունները, որոնցից մեկն էլ այն է,

թե իբր երեխան առանց ընդմիջման չի կարող 40 րոպեից ավելի աշխատել, և այդ

պատճառով յուրաքանչյուր դասից հետո պետք է սահմանել տասը րոպե

տևողությամբ դասամիջոց: Մեր սեփական փորձի հիման վրա հաստատում ենք, որ

դա այդպես չէ. եթե երեխան զբաղված է կենդանի, իր պահանջմունքներին

համապատասխան աշխատանքով, բոլորովին չի հոգնում և կարող է աշխատել 2-3

ժամ, նույնիսկ ավելին՝ և նրանից կտրվելով միայն բնական անհրաժեշտության

դեպքում:

Ֆրենեի դպրոցում երեխաները առանց ընդմիջման աշխատում են 8.30-ից մինչև

11.30, և դա բացարձակապես նորմալ է:

Ձեր մանկավարժության որակը բացահայտող հաջորդ թեստը երեխաների

հոգնածության մասին է:

Թեստ

Երեխան առանց հոգնելու կարող է աշխատել մի քանի ժամ: Կանաչ

Երեխան ժամանակ առ ժամանակ հոգնում է, և նրան հանգստանալ է պետք: Դեղին

Դասացուցակով անհրաժեշտ են դասամիջոցներ: Կարմիր

Ինվարիանտ 18. Ոչ ոք` ո´չ երեխան, ո´չ մեծերը չեն սիրում հսկողություն և պատիժ,

որը հաճախ ընկալվում է որպես արժանապատվության ոտնահարում, մանավանդ եթե

արվում է հրապարակավ:

Դժվար չի պատկերացնել, անգամ մեղավոր լինելու դեպքում, թե բողոքի ինչպիսի

զգացում կառաջանա մարդու մեջ, որը փողոցով ստիպված ոստիկանի

ուղեկցությամբ պիտի անցնի: Այս տեսանկյունից տնային առաջադրանքների

ստուգումն ու ուղղումը, ինչպես նաև շարադրությունների բարձրաձայն ընթերցումը

երեխայի մեջ անհանգստություն և դժգոհություն են հարուցում:

Երբեմն ասում են, թե դաժան հսկողությունն ու կարգադրություններն անխուսափելի

չարիք են, սակայն դրանք հիմք են ամենատարբեր հակազդեցությունների, որոնք

ձգտում են հեղափոխական նախաձեռնություններից պաշտպանելու ավանդույթը և

սովորությունները: Այնուամենայնիվ, կարևոր է ոչ այնքան ստուգումներից

հրաժարվելը, որքան երեխայի կատարած աշխատանքի հանդեպ հենց ուսուցչի

վերաբերմունքի փոխելը:

Ավանդական դպրոցում, որպես կանոն աշակերտը միշտ մեղավոր է: Ուսուցիչը

հակված է իր աշակերտի աշխատանքի մեջ առաջին հերթին թերություններ

նկատելու: Նա հանցագործին փնտրող ոստիկանի պես է իրեն պահում: Երեխան,

պարզվում է, մեղավոր է ու անլիարժեք, որն էլ ծայրաստիճան ստորացուցիչ է:

Եվ, իհարկե, դա է շատ երեխաների անհաջողությունների հիմնական պատճառը:

Ասում են` միևնույն է, անհրաժեշտ է երեխաների աշխատանքի մեջ շտկել սխալներն

ու թերությունները, հակառակ դեպքում նրանք լավին չեն ձգտի: Բայց չէ՞ որ մայրը

երբեք չի փնթփնթում սխալ բառեր արտասանող կամ առաջին քայլերն անելիս

ընկնող իր երեխայի վրա: Նա բնազդաբար գիտի, որ երեխան հաջողության

հասնելու համար անում է իր ուժերի չափ, անհաջողությունը նրան հանում է

հավասարակշռությունից: Եթե երեխան ինչ-որ բան չի կարողանում, ուրեմն դա վեր է

իր հնարավորություններից: Ուսուցիչը, ինչպես մայրը, ոչ թե պիտի պատժի, այլ

աջակցի երեխային` հաջողության հասնելու:

Աջակցություն`ահա մանկավարժի միակ արժեքավոր գործառույթը: Բայց նախ

անհրաժեշտ է վերանայել աշխատանքի մեթոդները, հասնել նրան, որ սխոլաստիկ

կանոնները փոխարինվեն բնական հնարներով, և երեխաները կարողանան

աշխատել սեփական ցանկությամբ, այլ ոչ թե ուսուցչի հրամանով:

Թեստ

Այլևս աշակերտների աշխատանքներում կարմիր մատիտ չեք գործածում, նրանց

օգնականների դիքերում եք: Կանաչ

Դեռ այդ ձեռքբերման կիսաճանապարհին եք: Դեղին

Մնում եք ավանդական մանկավարժության դիրքերում: Կարմիր

Ինվարիանտ 19. Առաջադիմության գնահատանիշ դնելը և աշակերտներին

որակավորելը սկզբունքորեն սխալ են:

Գնահատականը երեխայի աշխատանքի մասին մեծի եզրակացությունն է: Այն

նշանակություն կունենար, եթե արդարացի և անկողմնակալ լիներ: Այն ծայրահեղ

դեպքում մասամբ կարող է այդպիսին լինել, եթե խոսքը սովորական ուսուցման

մասին է, օրինակ՝ թվաբանական չորս գործողություններին տիրապետելու մասին:

Բայց ավելի բարդ աշխատանքի համար, որտեղ պետք է նկատի ունենալ

աշակերտի տրամաբանական մտածողությունը, դյուրըմբռնումը և նույնիսկ տվյալ

պահի հոգեկան վիճակը, գնահատման ցանկացած համակարգ արատավոր է: Ընդ

որում արժե՞ արդյոք զարմանալ, որ առաջադիմության գնահատականները կարող

են կրկնապատիկ բարձրանալ կամ ցածրանալ քննող անձանց կողմից, ովքեր

հանգիստ խաղում են կես և քառորդ միավորներով: Այդ դեպքում ինչպե՞ս

հավատանք կեղծ գնահատականների հիման վրա ստեղծված դասակարգման

աղյուսակներին, և ինչպե՞ս կարելի է ապացուցել, որ ոմն աշակերտ աղյուսակում

ավելի բարձր տեղ է զբաղեցնում, քան մյուսը` հիմք ընդունելով սոսկ մի քանի

հարյուրերորդական միավորի ավելի լինելը: Սրանք ամենախաբուսիկ

մաթեմատիկական հաշվարարություններն են, ամենահակամարդկասիրական

վիճակագրությունը: Բայց և այնպես ո´չ ուսուցիչները, ո´չ ծնողները չեն ցանկանում

հրաժարվել այդ համակարգից` պնդելով, որ արդի պայմաններում, երբ երեխաները

չեն ուզում աշխատել, գնահատումը և դասդասումը համարվում են պատժի

ամենագործուն միջոցներ և մրցման լավագույն ձևերը: Սակայն այս եղանակն ունի և

հակառակ, բավականին վտանգավոր կողմ: Քանի որ գ նահատականը

սկզբունքորեն պիտի լինի առավելագույս ճշգրիտ, մանկավարժները գլխավորապես

ուշադրություն են դարձնում նրա վրա, ինչը իրոք կարող է չափվել և գնահատվել,

օրինակ` վարժության կատարումը կամ խնդրի լուծումը: Բայց ինչպե՞ս չափենք

վերացական մտածողության զարգացման աստիճանը, գեղարվեստական

ունակությունները, գ իտական և պատմագիտական հոտառությունը: Այս բոլոր

որակները ոչ մի գ նահատականի չեն տրվում և արդեն համարյա հաշվի չեն

առնվում դպրոցի առօրյա կյանքում: Միայն քննություններին և մրցույթներին դրանք

կարող են որևէ նշանակություն ունենալ:

Այսպիսին է ներկա իրավիճակը, որը փորձում ենք փոխել հետևյալ միջոցներով`

երեխաների մեջ աշխատանքի ճաշակ, ինչպես նաև պահանջ պատվաստելով,

առողջ մրցակցության ոգին արթնացնելով, վկայականների և գրաֆիկների

համակարգ կիրառելով, որոնք երբևէ դուրս կմղեն գնահատականների և

որակավորման արտասովոր համակարգը:

Թեստ

Նորովի եք կազմակերպում աշխատանքը, ինչը ձեզ թույլ է տալիս հրաժարվել

գնահատականներից և դասակարգումից: Կանաչ

Զգուշությունից ելնելով՝ այլ կերպ եք անվանում գնահատանիշերը և դասակարգումը:

Դեղին

Հին ավանդույթին հավատարիմ եք մնում: Կարմիր

Ինվարիանտ 20. Անհրաժեշտ է հնարավորինս քիչ խոսել:

Հին մանկավարժության այնպիսի ազդեցության տակ ենք, որ ցանկացած

իրավիճակում շարունակում ենք խոսել, բացատրել, ցուցադրել, անգամ եթե դա

անարդյունավետ է: Խնայեք ձեր ձայնը, որը մինչև վերջ բարձրացրել եք՝ փորձելով

աղմուկը խլացնել: Կարիք չկա յուրաքանչյուր առիթի դեպքում տրվել

բացատրություններին. դա ուժերի ավելորդ վատնում է: Ինչքան քիչ եք խոսում,

այնքան շատ եք գործում:

Նա, որ գիտակցական աշխատանքով է զբաղված, չի խոսում: Բայց ձեր

աշխատանքում և գ ործելակերպում այս փոփոխությունը պետք է լինի այն դեպքում,

երբ յուրացնեք մեր 13-րդ ինվարիանտը:

Անհատը ոչ թե բացատրությունների և ցուցադրությունների օգնությամբ է

ձևավորվում, այլ սեփական գործունեության և փորձարարական շոշափել-գտնելու

ընթացքում: Ընդ որում պետք է անպայման շատ լավ տիրապետեք անհրաժեշտ

նյութին և մեթոդներին, որոնք որակական նոր աստիճանի կբարձրացնեն ձեր

մանկավարժությունը:

Թեստ

Հրաժարվել եք ավանդական դասերից, գնալով ավելի ու ավելի քիչ եք խոսում:

Կանաչ

Փորձում եք քիչ խոսել, բայց դեռ ձեր մանկավարժական աշխատանքում բոլոր

անհրաժեշտ փոփոխությունները դեռ չեք արել Դեղին

Առաջվա պես գերադասում եք խոսքային բացատրությունները: Կարմիր

Իվարիանտ 21. Երեխան չի սիրում աշխատանք «հոտում», որտեղ յուրաքանչյուր

անհատ պիտի ենթարկվի «հովվին»: Նա սիրում է անհատական աշխատանքը կամ էլ

աշխատանք կոլեկտիվում, որտեղ իշխում է համագործակցության ոգին:

Սա է բոլոր երեխաներին նույնը անելու պարտադրող սխոլաստիկական

գործունեության վերջնական դատավճռի էությունը: Ինչպես էլ երեխաներին բաշխեք

դասարանների և խմբերի, նրանք երբեք չեն ունենա ո´չ հավասար

պահանջմունքներ, ո´չ միանման հակումներ, և խորապես սխալ է ստիպել նրանց

շարժվել միևնույն արագությամբ: Ոմանք կդժգոհեն, որ առաջ շարժվելու փոխարեն

ստիպված դոփում են տեղում: Մյուսները ետ մնալու պատճառով հուսահատության

մեջ են ընկնում: Եվ միայն շատ քիչ աշակերտների է ձեռնտու աշխատանքի նման

կազմակերպումը:

Մենք գործուն կոլեկտիվի շրջանակում երեխաների համար անհատապես

աշխատելու հնարավորություն փնտրեցինք և գտանք: Ճիշտ է, սրա հետ կապված

պետք է վերանայել հենց «կոլեկտիվ աշխատանք» հասկացությունը, որը բոլորովին

չի ենթադրում կոլեկտիվի բոլոր անդամների միևնույն աշխատանքի անպայմանորեն

կատարումը: Յուրաքանչյուր երեխա, ընդհակառակը, պիտի առավելագույնը

դրսևորի և պաշտպանի իր անհատականությունը՝ չշեղվելով, սակայն, ընդհանուր

նպատակներից և խնդիրներից: Աշխատանքի այս նոր ձևը թե´ մանկավարժական և

թե´ զուտ մարդկային տեսանկյունից ունի խոշոր նշանակություն:

Թեստ

Դուք աշխատանքը կազմակերպում եք այնպես, որ յուրաքանչյուր աշակերտ ամբողջ

կոլեկտիվի գործունեության շրջանակներում զբաղված է սեփական հետաքրքիր

գործով: Կանաչ

Աշխատանքն այդ ձևով կազմակերպելու փորձեր եք անում: Դեղին

Համառորեն կառչում եք աշխատանքի ավանդական կազմակերպումից: Կարմիր

Իվարիանտ 22. Դասարանում անհրաժեշտ է պահպանել կարգապահություն, կարգ ու

կանոն:

Հաճախ մտածում են, որ Ֆրենեի մանկավարժությունը հաճույքով համակերպվում է

անկազմակերպվածության և անկարգության հետ, իսկ ազատ ինքնարտահայտումը

սանձարձակության հոմանիշն է:

Իրականում ճիշտ հակառակն է. մեր դասարանը, որտեղ երեխաները միաժամանակ

զբաղված են տարբեր աշխատանքներով, իսկ ուսուցիչը փորձում է դասը վարելու

ավտորիտար մեթոդներից ազատվել, կարգի ու կարգապահության կարիք ավելի

շատ ունի, քան ավանդական դպրոցը, որտեղ ուսուցման գլխավոր միջոցը

դասագիրքն է:

Խոսքը ձևական կարգապահության մասին չէ, երբ ուսուցիչը խստորեն հետևում է, որ

դասարանում տիրի կատարյալ լռություն, և աշակերտները նստեն առանց

շարժվելու: Մեզ անհրաժեշտ է իսկական, խորքային կարգ ու կանոն և´ երեխաների

վարքում, և´ աշխատանքում, մանավանդ, որ նրանք իրենք դրա կարիքը շատ են

զգում:

Սրանք պարզապես խոսքեր չեն, այլ մեր բոլոր դասարաններում աշխատանքը

կարգավորելու իրական հնարավորություն: Նոր դպրոցում կարգ ու կանոնը,

կարգապահությունը աշխատանքը ճիշտ կազմակերպելու մեջ է:

Եթե երեխաների աշխատանքը աշխուժացնող նոր մեթոդներ եք գործածում, նրանք

իրենք կդառնան կարգապահ, քանի որ նրանց համար բնական է աշխատելու

ցանկությունը և առաջ ընթանալը: Եվ միայն այդ դեպքում ձեր դասարաններում

կհաստատվի իսկական կարգ ու կանոն:

Թեստ

Դուք հասել եք իսկական անհրաժեշտ կարգ ու կանոնին՝ գործածելով աշխատանքի

կազմակերպման համալիր եղանակներ: Կանաչ

Ձգտում եք (առայժմ ոչ բավարար հաջողությամբ) այնպես կազմակերպել

աշխատանքը, որ այն երեխաներին հանգեցնի կարգ ու կանոնի անհրաժեշտությանը:

Դեղին

Ձեր դասարանում կարգապահությունը առաջվա պես ներդրվում է (թելադրվում է)

վերևից: Կարմիր

Իվարիանտ 23. Պատիժը միշտ սխալ է: Այն ստորացուցիչ է բոլորի համար և երբեք չի

հասնում ցանկալի նպատակին: Դա ամենածայրահեղ միջոցն է:

Ասում են՝ պատիժը անհրաժեշտ է՝ որպես կարգ ու կանոնը վերականգնելու միակ

հնարավորություն: Դա այդպես է, բայց միաժամանակ նշանակում է, որ սխալը եղել է

մինչև երեխայի՝ մեր դպրոց ընդունվելը կամ նրա պատերից դուրս, և հիմա

ստիպված ենք տխրալի հետևանքների դեմ նիզակ ճոճել:

Եթե երեխաներին ընտանիքում հաճախ են ծեծում, նրանք կարծում են, թե ողջ

կյանքը հիմնված է հարվածների և պատիժների վրա: Որոշ ժամանակ նրանք ի

վիճակի չեն ընկալելու կենսական որևէ այլ խթան, և այդպիսի երեխաների

վերադաստիարակումը դառնում է տանջալից ու երկար:

Եթե երեխաները անխնամ են և աշխատելու սովորություն չունեն, մեզ անհրաժեշտ է

հսկայական ջանքեր գործադրել, որպեսզի հասնենք ֆունկցիոնալ կարգ ու կանոնի:

Այստեղ սխալը կատարվել է առանց մեր մասնակցության, և ճիշտ չէր լինի այն ուղղել

նոր սխալների օգնությամբ: Պետք է գործը այնպես կազմակերպել, որ պատիժը

ավելորդ դառնա:

Հետևեք պատժված երեխային, վերլուծեք ձեր սեփական արձագանքը ինչ-որ

պատժի ենթարկվելուց հետո: Դուք միշտ ձեր հոգում ի հայտ կբերեք վրդովմունքի,

դիմադրության, վրեժի, անգամ ատելության զգացում: Պատիժը միշտ էլ ստորացնում

է մարդուն, անգամ եթե ստորացման զգացումը թաքցվում է սնապարծության,

հպարտության դիմակի տակ:

Քանի որ պատիժը միշտ էլ սխալ է, ուրեմն ամեն անգամ, երբ դուք դիմում եք դրան,

սխալ քայլ եք անում՝ նույնիսկ դրանով պատշաճ կարգ հաստատելու դեպքում:

Միևնույն ժամանակ ձեզ համար խիստ դժվար կլինի կանխատեսել այդ քայլի բոլոր

հետևանքները:

Ներդաշնակությունը դասարանում և պատժի անհրաժեշտության բացակայությունը

ուղղակիորեն կախված են նրանից, թե ինչքան է ուսուցիչը կարողանում

հետաքրքրել երեխաներին աշխատանքով, և ինչ չափով են բավարարված

ստեղծագործելու և ներքին հարստացման նրանց պահանջմունքները:

Իհարկե, շատ դժվար է հրաժարվել պատժից: Դպրոցում կարգ ու կանոնին ու

կարգապահությանը հասնում են աշխատանքի լավագույն պայմաններում, իսկ

դրանք հաճախ այնքան անկատար են: Սակայն դա չի կարող խանգարել մեզ՝

ազնվորեն խոստովանելու մեր սխալները:

Թեստ

Դուք ամբողջությամբ հրաժարվել եք պատժիչ բոլոր միջոցներից: Կանաչ

Փորձում եք խուսափել պատժից, սակայն միշտ չէ, որ դա հաջողվում է ձեզ: Դեղին

Կարծում եք, որ պատիժն անհրաժեշտ է, և չեք հրաժարվում նրա կիրառումից:

Կարմիր

Իվարիանտ 24. Դպրոցի նոր կյանքը կառուցվում է համերաշխության սկզբունքով,

այսինքն՝ աշակերտներին ուսուցիչների հետ հավասարապես դպրոցի կյանքի և

գործունեության ղեկավարման իրավունք է տրվում:

Համերաշխության այդ սկզբունքը բխում է նախորդ ինվարիանտներից: Եթե դուք դեռ

չեք հավաքել բավականաչափ «կանաչ» գնահատականներ, ուրեմն պատրաստ չեք

կազմակերպելու ձեր աշխատանքն այդ սկզբունքներով: Ձեզ կթվա, որ երեխաները

բավականաչափ փորձառու չեն, որ չեն կարող գիտակցորեն վերաբերվել իրենց

պարտականություններին, որ նրանք դեռ «մարդ» չեն դարձել, ու ձեզ անհրաժեշտ է

հանդես բերել գերազանցություն և իշխանությունը ձեր ձեռքում պահել:

Եթե դուք իրապես հրաժարվել եք աշխատանքի ավանդական ոճից, ապա

դպրոցական կոոպերատիվին (աշակերտական ինքնավարությանը) դասարանի

կյանքի կազմակերպման առավելագույն պատասխանատվության հնարավորություն

կտաք:

Սակայն դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է պահպանել երկու պայման:

1. Պատասխանատվությունը չպիտի տարածվի միայն տնտեսական և տեխնիկական

կողմերի վրա: Խոսքը նրա մասին չէ, որ ստեղծվեն ինչ-որ ֆոնդեր, որ հետո

տնօրինեն դրանք, և ոչ էլ նույնիսկ այն մասին, որ կոոպերատիվի նյութական

աջակցության համար արտադրություն ստեղծվի: Իհարկե, դրանք կարևոր կողմեր

են, և ամբողջությամբ դրանք են կազմակերպում կոոպերատիվի առաջին փուլի

ձևավորումը: Բայց և այնպես դրանք ընդամենը մակերեսային կողմերն են այն

հիմնական գործունեության, որը պիտի ընդգրկի դասարանի ողջ կյանքը, մանավանդ

հասարակական և բարոյական ոլորտները: Հատկապես այդ նպատակով են

հրատարակվում պատի թերթ և անցկացվում կոոպերատիվի ամենշաբաթյա

ժողովներ:

2. Ուսուցիչը չի կարող կոոպերատիվի գործունեության կողմնակի դիտողը լինել և

խառնվել միայն այն ժամանակ, երբ անհրաժեշտ է շտկել թերությունները կամ

պատժել զանցանքի համար: Անհրաժեշտ է, որ նա մշտապես մասնակցի այդ

գործունեությանը, լինի առավելագույնս ակտիվ և խելացի, ընդհանուր առմամբ

կոոպերատիվի օգտակար անդամը:

Թեստ

Ձեր դասարանում կազմակերպել եք աշակերտների և ուսուցիչների իսկական

համագործակցություն:Կանաչ

Կոոպերատիվը կազմակերպել եք որպես ինչ-որ «վերնաշենք», բայց դեռ խստորեն

սահմանափակում եք նրա պատասխանատվության չափը: Դեղին

Ուզում եք իշխանությունը ձեզ վերապահել: Կարմիր

Իվարիանտ 25. Դասարանի գերխտությունը միշտ էլ մանկավարժական վրիպում է:

Եթե խնդիրը երեխաների ուսուցումն է, մեծաթիվ դասարանը հաճախ թույլատրելի է:

Կարելի է այնպես կազմակերպել աշխատանքը, որ 50 հոգի այն նույն հաջողությամբ

յուրացնի մեխանիկական հմտությունները, ինչ որ 10 հոգիանոց խումբը:

Հատկապես այս փաստարկներն են բերում որոշ մանկավարժներ՝ փորձելով

ապացուցել աուդիովիզուալ մեթոդների հնարավոր արժանիքները:

Սակայն գիտելիքների յուրացումը դպրոցի գլխավոր գործառույթը չէ: Նրա

հիմնական խնդիրը ապագայի մարդու, հասարակության լիարժեք, բարոյական

անդամ, իր իրավունքներն ու պարտականությունները գիտակցող աշխատավորի

ձևավորումն է: Դպրոցը պարտավոր է դաստիարակել ընդունակ, ստեղծագործող և

ստեղծագործ գործունեության պատրաստ խոհուն մարդ: Սակայն մարդկային

այդպիսի որակներ հնարավոր չէ ձեռք բերել դիմազուրկ զանգվածի մեջ: Դրանք չեն

մշակվում միայն տեղեկատվության օգնությամբ, ինչքան էլ թանկարժեք լինի այն:

Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր երեխա արդյունավետ աշխատելու

հնարավորություն ստանա ինչպես կոլեկտիվում, այնպես էլ անհատապես: Միայն

զնդանի ետևում կարող ես դարբին դառնալ. միայն կոլեկտիվում ապրելով և

աշխատելով կսովորես հասարակության մեջ ապրել:

Բոլոր այս պայմանները չեն իրագործվի, քանի դեռ երեխաները մնում են դիմազուրկ

զանգվածի մեջ, իսկ այդպես ինքնաբերաբար լինում է դասարանում 20-25

աշակերտից ավելի լինելու դեպքում:

Թեստ

Ձեր դասարանում 20-25 աշակերտ է, և ձեր առջև բաց են բոլոր

հնարավորությունները: Կանաչ

Ձեզ դասարանում 30-35 աշակերտ է, և դուք մեծ դժվարությունների եք հանդիպում:

Դեղին

Ձեր աշակերտներն ավելի շատ են: Կարմիր

Իվարիանտ 26. Խոշոր դպրոցական համալիրների (կոմբինատների) ժամանակակից

հայեցակարգը հանգեցնում է ինչպես ուսուցիչների, այնպես էլ աշակերտների

անանունությանը. այդ հայեցակարգը սխալական է և խոչընդոտ մեր նպատակների

իրականացման ճանապարհին:

Եթե մարդկանց մի մեծ խումբ այնպես է կազմակերպված, որ հաշվի չեն առնվում

այդ խմբի մաս կազմող առանձին անհատների հետաքրքրությունները, և այն ոգով և

հոգեբանորեն իրար հետ կապ չունեցող անհատների բազմություն է, ապա այդպիսի

հասարակական կառույցը անխուսափելիորեն կհանգեցնի անհատականության

կործանմանը: Որպես այդ դրույթի ապացույց՝ միշտ բերում են բանակի օրինակը, որը

բթացնում է մարդուն:

Դպրոցները, որտեղ 5-6-ից ավելի դասարան չկա, էլի գրավիչ գյուղակի նման են,

որտեղ բոլորը` և´ ուսուցիչները, և´ աշակերտները իրար գիտեն և փոխադարձորեն

կապված են:

Հսկա զորանոցներ հիշեցնող մեծ դպրոցներում թագավորում է անանությունը.

ուսուցիչները միշտ չէ, որ իրար գիտեն, ոչ մի ընդհանուր գաղափար ու աշխատանք

չունեն, որ կմիավորեին և կհամախմբեին իրենց: Իսկ երեխաների համար դա միշտ

զորանոց է: Ինչպիսին էլ լինի այդ դպրոցը, նրանից հնարավոր չէ հեռացնել

զորանոցային ոգին:

Դպրոցի արդիականացման և հաջող գործունեության համար անհրաժեշտ է այդ

խոշոր դպրոցական կոմբինատները տրոհել ուսումնական փոքր

հաստատությունների, իսկ հետագայում կառուցել 5-6ից ոչ ավելի դասարաններ

ունեցող դպրոցներ:

Թեստ

Ձեր դպրոցն ունի 5-6 դասարան, և ձեզ համար հեշտ է հաջողության հասնելը:

Կանաչ

Դուք աշխատում եք մեծ դպրոցում, սակայն բացառիկ բարեհաջող պայմանների

շնորհիվ (օրինակ՝ առանձին շենքերի առկայություն, կիսված խմբերով դասեր

անցկացնելու հնարավորություն, շտկողական դասարանների գոյություն) ձեր

աշխատանքը համեմատաբար հաջող է: Դեղին

Դուք աշխատում եք դիմազրկված զորանոցի նմանվող մեծ դպրոցում: Կարմիր

Իվարիանտ 27. Ապագայում հասարակության ժողովրդավարացումը

նախապատրաստվում է դպրոցի ժողովրդավարացմամբ. ավտորիտար դպրոցը չի

կարող ժողովրդավարական հասարակության ապագա քաղաքացիներ ձևավորել:

Հայրը, անշուշտ, արհմիության անդամ է, այս կամ այն առաջադեմ քաղաքական

կուսակցությանն է հարում, իսկ գուցե նույնիսկ նրա ակտիվ անդամն է: Բայց

երեկոյան տուն վերադառնալով` նա վերածվում է միջնադարյան մի տիրակալի , ով

չի հանդուրժում ոչ մի աննշան անհնազանդություն:

Նույնն էլ ուսուցչին է վերաբերում, որը հասարակությանը, արհմիություններին կամ

քաղաքականությանը վերաբերող հարցերում շատ ժողովրդավար է, սակայն իր

դասարանում իր իշխանության նկատմամբ ամենափոքր դիմադրություն չի

հանդուրժում: Ամեն ինչ եթե ոչ մահակին, խստագույն կանոններին պետք է

ենթարկվի:

Եվ հետո զարմանում ենք, որ այդ իշխանության տակից վերջապես դուրս պրծած

երեխաները չեն կարողանում իրենց կառավարել և կշռադատել իրենց

գործողությունները, անընդունակ են ինքնակազմակերպման, և միակ բանը, որին

ձգտում են, իր վրա իշխանության յուրաքանչյուր դրսևորումից խույս տալն է:

Ժողովրդավարության դարաշրջանում, երբ մեկը մյուսի ետևից բոլոր երկրները

ձգտում են անկախության, դպրոցն ինքը պետք է դառնա ժողովրդավարական

դպրոց, որն իր գործունեությամբ, իր օրինակով իսկական ժողովրդավարների

կձևավորի:

Թեստ

Ջանում եք դպրոցում ժողովրդավարություն հաստատել: Կանաչ

Ժողովրդավարացման վեհերոտ փորձեր եք ձեռնարկում, որոնք դեռ ուսումնադաստիարակչական

ողջ գործընթացը չեն շոշափում: Դեղին

Ձեր դպրոցն ավտորիտար է մնում: Կարմիր

Իվարիանտ 28. Դաստիարակության հիմքում անհատի արժանապատվությունն է:

Ուսուցչի և աշակերտի փոխադարձ հարգանքը դպրոցի նորացման գլխավոր

պայմաններից մեկն է:

Սա այնքան բնական է, որ թվում է` յուրաքանչյուր ողջամիտ մարդ ամբողջովին

կհամաձայնի այս ինվարիանտին: Սակայն ցավոք, ուսուցիչների և ծնողների

վարքում իշխանականությունն այնքան ամուր է հաստատվել, որ համարյա բոլոր

ընտանիքներում և դպրոցներում երեխաներին ճնշում է մեծերի անառարկելի

իշխանությունը:

Հատկապես նման վերջնական արդյունքի է հանգեցնում մեր կողմից ուրվագծված

ճանապարհը, որը խորհրդանշում է միայն կանաչ և դեղին լույսը: Իսկական

առաջընթացը, որը ձեռք ենք բերում, որոշվում է դասարանում ուսուցիչների և

աշակերտների միջև նոր, փոխադարձ հարգանքի հարաբերություններով, որոնք

հաստատվում են դասարանում: «Ուրիշներին մի արա այն, ինչ որ քեզ չէիր

ցանկանա, այլ արա այն, ինչ քեզ համար լավ կլիներ» հայտնի կանոնը

առանձնապես կարևոր է դպրոցի համար:

Թեստ

Դուք հասել եք այդ կանոնի իրագործմանը: Կանաչ

Դուք աշխատում եք այդպես վարվել, բայց դա միշտ չէ, որ հաջողվում է: Դեղին

Դպրոցը դեռ մարդասիրական չեք դարձրել: Կարմիր

Իվարիանտ 29. Սոցիալական և քաղաքական ռեակցիաների բաղկացուցիչ մաս

կազմող մանկավարժական ռեակցիան հակադրվում է առաջադիմական

բարեփոխումներին:

Սա ևս մի ինվարիանտ է, որի հետ, ցավոք, պետք է հաշվի նստենք, քանի որ միշտ

չէ, որ ի վիճակի ենք հաղթահարելու այն:

Դուք այդ նույն իրավիճակում կհայտնվեք, եթե մեր ինվարիատները որպես

ճշմարտություն ընդունելով՝ ցանկանաք դրանց համապատասխան վերաձևել ձեր

դասարանի ողջ աշխատանքը և կազմակերպումը: Այնուամենայնիվ ձեր օրինակը,

մանավանդ եթե հաջողությամբ է պսակվում, մյուս մանկավարժներին և ծնողներին

կստիպի վերանայել իրենց հայացքներն ու գործողությունները: Դա դանդաղ ու

դժվարին ճանապարհ է, որտեղ ձեզ դիմադրություն, մեղադրանքներ, նույնիսկ

վիրավորանքներ են սպասվում, բայց դրա հաղթահարումը ձեր աներկբայելի

վաստակը կլինի:

Մեր քանի-քանի´ համախոհներ են ենթարկվել քննադատության, անարգանքի և

զրպարտության, ինչքան հաճախ են պահպանողական և լճացած ուժերը միավորվել

նրանց դեմ: Բայց թող դա ձեզ չզարմացնի: Հիշեք, որ դժվարությունները և

չարչարանքները միշտ ընկած են նրա ճանապարհին, ով առաջ է գնում, ով ձգտում է

դառնալու աճող սերունդը ձևավորող իսկական դաստիարակ:

Թեստ

Ձեզ հաջողվել է հաղթահարել այդ դիմադրությունը: Կանաչ

Դուք պայքարում եք դրա դեմ և հույս ունեք հաղթելու: Դեղին

Դիմադրությունը դեռ շատ ուժեղ է, և դա խանգարում է ձեր առաջ ընթանալուն:

Կարմիր

Իվարիանտ 30. Վերջին ինվարիանտը, որը հաստատում է մեր փնտրտուքների

անհրաժեշտությունը և արդարացնում մեր գործունեությունը, լավատեսական

հավատն է կյանքի հանդեպ:

Որքան երիտասարդ և ակտիվ է մարդը, այնքան ավելի է զգում խիզախորեն առաջ

նետվելու պահանջը:

Եվ երբ կոպիտ իշխանությունը կարծումէ, թե ինքը խեղդել է նրա համարձակ

պոռթկումը, նա զարտուղի ճանապարհներ է փնտրում, որպեսզի հաղթահարի

խոչընդոտները և չշեղվի ընտրած ուղուց: Եվ միայն երբ հիվանդության, ծերության,

քաղքենիացման պատճառով կյանքի նկատմամբ նրա հավատը խախտվում է, այդ

ժամանակ պարտությունը կարող է վերջնական լինել: Այս ինվարիանտները

փորձարկելիս հենց կենսական լավատեսությունը Ձեզ համար կդառնա Արիադնայի

կծիկը, որը կհասցնի մեր ընդհանուր նպատակին՝ ապագայի մարդկանց

ձևավորմանը:

Ռուսերենից թարգմանեց Կարինե Պետրոսյանը

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!