31.07.2015 Views

Հավասարակշռության ապահովումը հսկվող ... - libdoc.who.int

Հավասարակշռության ապահովումը հսկվող ... - libdoc.who.int

Հավասարակշռության ապահովումը հսկվող ... - libdoc.who.int

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Իրավական հրամայականՀսկվող դեղերի` բժշկական նպատակներով օգտագործման համար մատչելիությանապահովման պարտավորության իրավական հիմքերը նախատեսված են թմրամիջոցպարունակող դեղերի հսկողության վերաբերյալ միջազգային կոնվենցիաներում, որոնցհամաձայն` «թմրամիջոցների բժշկական օգտագործումը շարունակում է պարտադիրլինել ցավի և տառապանքի մեղմացման համար, և անհրաժեշտ է իրականացնելհամապատասխան մատակարարում` ապահովելու թմրամիջոցների առկայությունըտվյալ նպատակներով» (11) դ : Բժշկական նպատակներով <strong>հսկվող</strong> դեղերիհամապատասխան առկայությունն ապահովելու պարտավորությունը հիմնավորողմարդու իրավունքների սկզբունքները տեղ են գտել նաև առողջության միջազգայինիրավունքն ամրագրող միջազգային իրավական փաստաթղթերում: Այս առումով,առանցքային փաստաթուղթ է հանդիսանում ԱՀԿ-ի կանոնադրությունը`առողջությանիրավունքը հիմնավորող առաջին միջազգային իրավական փաստաթուղթը: ԱՀԿ-իկանոնադրության մեջ առողջության իրավունքը լայն իմաստով ձևակերպվում է հետևյալկերպ. «Սույն Կանոնադրության կողմ հանդիսացող պետությունները, Միավորվածազգերի կազմակերպության կանոնադրությանը համապատասխան, հայտարարում են, որսույն սկզբունքները հիմնարար են բոլոր ժողովուրդների երջանկության, ներդաշնակհարաբերությունների և անվտանգության համար. առողջությունը լիակատարֆիզիկական, հոգեկան և սոցիալական բարեկեցության վիճակ է, այլ ոչ թե միայնհիվանդության կամ թուլության բացակայություն: Առողջության բարձրագույն հասանելիստանդարտների նվաճումը յուրաքանչյուր մարդու հիմնարար իրավունքներից է` անկախռասայից, կրոնական պատկանելությունից, քաղաքական համոզմունքներից,տնտեսական կամ սոցիալական դրությունից» (19):Գրեթե բոլոր պետություններն ամբողջ աշխարհում թմրամիջոց պարունակող դեղերիհսկողության վերաբերյալ միջազգային կոնվենցիաների կողմ են հանդիսանում, և ըստայդմ, նրանց կառավարությունները պարտավորվել են մատչելի դարձնել <strong>հսկվող</strong> նյութերըբժշկական նպատակներով: Բացի դրանից, երկրների մեծ մասը ԱՀԿ-ի կանոնադրությանև (կամ) Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգայինդաշնագրի (20) կողմ են հանդիսանում, որոնցից երկուսով էլ ճանաչվում է առողջությանիրավունքը: Հատուկ <strong>հսկվող</strong> դեղերի նկատմամբ, ինչպես օրինակ այն դեղերը, որօգտագործվում են անհետաձգելի մանկաբարձության մեջ, հնարավոր է, որ կիրառելիլինեն մարդու իրավունքների վերաբերյալ այլ փաստաթղթեր՝ ներառյալ կյանքիիրավունքին և հատկապես կանանց առողջության պահպանման իրավունքներինառնչվող դրույթներ (21, 22):Քաղաքական հրամայական2000 թվականի դեկտեմբերին Միավորված ազգերի կազմակերպությունն ընդունեցՄիավորված ազգերի կազմակերպության հազարամյակի հռչակագիրը` հորդորելովանդամ պետություններին կրճատել ծայրահեղ աղքատությունը և հաստատելնպատակակետերի մի շարք` 2015 թվականն առաջարկելով որպես ավարտի ժամկետ:Դրանք հայտնի դարձան որպես Հազարամյակի զարգացման նպատակներ:Հազարամյակի զարգացման ութ նպատակները (ՀԶՆ) իրենցից ներկայացնում են մինախագիծ, որի վերաբերյալ համաձայնության են եկել աշխարհի բոլոր երկրները ևզարգացման ոլորտի բոլոր առաջատար կազմակերպությունները:Մեջբերումը «Թմրամիջոցների մասին» միասնական կոնվենցիայից է. «Հոգեմետ նյութերի մասին» կոնվենցիանունի նմանատիպ շարադրանք հոգեմետ նյութերի վերաբերյալ:23

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!