31.07.2015 Views

Հավասարակշռության ապահովումը հսկվող ... - libdoc.who.int

Հավասարակշռության ապահովումը հսկվող ... - libdoc.who.int

Հավասարակշռության ապահովումը հսկվող ... - libdoc.who.int

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

հանդիսանում: Այս պատասխանատվությունը չի ընկնում միայն մեկ մարմնի կամոլորտի վրա, այլ կառավարության վրա ամբողջությամբ: Որպեսայդպիսին`թմրամիջոց պարունակող դեղերի հսկողությամբ զբաղվող մարմիններըպետք է ոչ միայն կատարեն թմրամիջոց պարունակող դեղերի հսկողությանվերաբերյալ պայմանագրերի դրույթները, այլ նաև այլ պայմանագրերից բխողպարտավորությունները՝ ներառյալ մարդու իրավունքների վերաբերյալմիջազգային փաստաթղթերը: Եվ ընդհակառակը, պետական մյուս մարմիններըպետք է ապահովեն, որ իրենց պատասխանատվության ներքո գտնվողօրենսդրությունը (կանոնակարգերը) համապատասխանի թմրամիջոցպարունակող դեղերի հսկողության վերաբերյալ միջազգային կոնվենցիաներին:Թմրամիջոց պարունակող դեղերի հսկողության վերաբերյալ միջազգայինկոնվենցիաները հիմնական շրջանակ են ապահովում թմրամիջոց պարունակողդեղերի հսկողության վերաբերյալ ազգային օրենսդրության համար: 2009թվականի իր տարեկան հաշվետվության մեջ ԹՀՄԽ-ն մեկ անգամ ևսհայտարարեց, որ «Թմրամիջոց պարունակող դեղերի հսկողության վերաբերյալմիջազգային պայմանագրերի հիմնարար նպատակներից մեկը թմրամիջոցների ևհոգեմետ նյութերի առկայության ապահովումն է բժշկական և գիտականնպատակներով և թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի խելամիտ օգտագործմանհամար մատչելիությանը նպաստելը» (52):Մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերը և մյուսփաստաթղթերը ուղղորդման այլ աղբյուրներ են հանդիսանում <strong>հսկվող</strong> դեղերիառկայության և մատչելիության վերաբերյալ: Առողջության իրավունքը, որը որևէկերպ ճանաչվում է գրեթե բոլոր երկրների կողմից, ամրագրված է մի շարքպայմանագրերում և այլ իրավական փաստաթղթերում (60): Օրինակ`Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանոնադրությունըհանդիսանում է առողջության միջազգային իրավունքի առաջին իրավականարտահայտությունը: Բացի դրանից, Տնտեսական, սոցիալական և մշակութայինիրավունքների միջազգային դաշնագրի (ՏՍՄԻՄԴ) (61) 12-րդ հոդվածըհետագայում շարունակում է նախատեսել առողջության իրավունքը թ :Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների հարցերով կոմիտեն,հիմնված ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հարցերով խորհրդի կողմից,նախապատրաստեց Ընդհանուր դիտողություն 14-ը` առողջության իրավունքիբովանդակության վերաբերյալ հետագայում ավելի մանրամասն մշակումներիհամար: Չնայած այն` որպես միջազգային իրավունքի դրույթ, տեխնիկապեսպարտադիր չէ, Ընդհանուր դիտողությունը Կոմիտեի կողմից մշակվեց` որպես 12-րդ հոդվածի հեղինակավոր մեկնաբանություն:Թմրամիջոց պարունակող դեղերի վերաբերյալ միջազգային կոնվենցիաները ևառողջության իրավունքը լրացնում են միմյանց. Միասնական կոնվենցիայինախաբանի առաջին նկատառումն ամրագրում է. «[Սույն Կոնվենցիայի] կողմերը,մտահոգված լինելով մարդկության առողջությամբ և բարեկեցությամբ ...»:Աշխարհի 193 պետություններ Առողջապահության միջազգային կազմակերության անդամ պետություններ ենհանդիսանում, 160 պետություններ ՏՍՄԻՄԴ-ի կողմ են հանդիսանում(http://treaties.un.org/Pages/ViewDetails.aspx?src=TREATY&mtdsg_no=IV-3&chapter=4&lang=en, ( մուտք է արվել 2011թ.հունվարի 3-ին):34

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!