31.07.2015 Views

Հավասարակշռության ապահովումը հսկվող ... - libdoc.who.int

Հավասարակշռության ապահովումը հսկվող ... - libdoc.who.int

Հավասարակշռության ապահովումը հսկվող ... - libdoc.who.int

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

◦ առողջապահության ոլորտի մասնագետների և ընդհանուր հանրությանուսուցանում:Քաղաքականություն գնահատելու անհրաժեշտությունը հստակ է, սակայն գործընթացը`միգուցե ոչ: Կառավարություններին առաջարկվում են որոշակի քայլեր.• նշանակել որևէ անձ կամ կոմիտե (օրինակ`ազգային իրավասու մարմին կամառողջապահության ոլորտի մասնագետներ)` ուղեցույցների ուսումնասիրությանհամար: Կառավարությունները միգուցե ցանկանան կարգավորողների ևառողջապահության բնագավառի աշխատողների հատուկ հանդիպում կամաշխատաժողով կազմակերպել` Երկրի գնահատման հարցաշարի քննարկման ևլրացման նպատակով (քանի որ որոշ հարցեր իրավական բնույթի են, իսկմյուսներն առնչվում են քաղաքականությանը. կոմիտե ստեղծելու դեպքում,անհրաժեշտ կլինի հաստատել իրավական և քաղաքական ենթակոմիտեներ),• լրացուցիչ տեղեկատվություն ստանալ հիմնական ռեսուրսային նյութերից (տե՛սլազերային սկավառակ),• ձեռք բերել թմրամիջոց պարունակող դեղերի հսկողության վերաբերյալ ազգայինքաղաքականության և օրենսդրության վերջին թարմացված օրինակները,• օգտագործել Երկրի գնահատման հարցաշարը` օրենսդրությունը ևքաղաքականությունը գնահատելու համար,• երկխոսություն հաստատել քաղաքականություն մշակողների, գիտության ոլորտիներկայացուցիչների և քաղաքացիական հասարակության միջև` անհրաժեշտփոփոխությունները կատարելու նպատակով:Կրթական նպատակներով՝ ուղեցույցները կարող են տարածվել համապատասխանկառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների. հատկապես այնանհատներին և խմբերին, որոնք գործում են հետևյալ ոլորտներում` թմրամիջոցպարունակող դեղերի հսկողություն և ցավի մեղմացում, քաղցկեղի բուժմանծառայություններ, պալիատիվ խնամք, կախվածության բուժում, բժշկական կրթություն ևայլն:Այն երկրները, որոնք ցանկանում են մշակել այս ոլորտի նոր քաղաքականություն կամբարելավել առկա քաղաքականությունն ու օրենսդրությունը, կարող են դիտարկել նաևԱՀԿ-ի Հսկվող դեղերի մատչելիության ծրագիրը (ՀԴՄԾ): ՀԴՄԾ-ն մշակվել էԹմրամիջոցների հսկողության միջազգային խորհրդի (ԹՀՄԽ) և ԱՀԿ-ի կողմից համատեղև կիրառվում է ԱՀԿ-ի կողմից: Իր 2009 թվականի հաշվետվության մեջ ԹՀՄԽ-նառաջարկել է, որ «Հսկվող դեղերի մատչելիության ծրագիրը … արդյունավետօժանդակություն տրամադրի կառավարություններին ափիոնային ցավազրկողներիխելամիտ օգտագործմանը նպաստելու հարցում: Խորհուրդը կոչ է անումկառավարություններին` աջակցել և համագործակցել ԱՀԿ-ի հետ Հսկվող դեղերիմատչելիության ծրագրի իրականացման ուղղությամբ» (52): Ավելին, ԱՀԿ-ի Ցավիքաղաքականության և պալիատիվ խնամքի համագործակցության կենտրոնը(Վիսկոնսինի համալսարան, Մեդիսոն, Վիսկոնսին, Միացյալ Նահանգներ) կարող էբազմապիսի աջակցություն ցուցաբերել և կայքում մատչելի դարձնել համապատասխանռեսուրսներ է :www.painpolicy.wisc.edu (մուտք է արվել 2010թ. դեկտեմբերի 31-ին):31

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!