12.07.2015 Views

CPT _2010_ 82 - EN - Report Armenia 2010 _2_ - The Government ...

CPT _2010_ 82 - EN - Report Armenia 2010 _2_ - The Government ...

CPT _2010_ 82 - EN - Report Armenia 2010 _2_ - The Government ...

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

61-րդ կետի վերաբերյալՔրեակատարողական հիմնարկների գերբնակեցման և շենքային պայմաններիհետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվել և ձեռնարկվումեն համապատասխան միջոցներ: 2001 թվականին ՀՀ կառավարության կողմիցհավանության արժանացած քրեակատարողական համակարգիբարեփոխումների ծրագրով նախատեսվում էր բարեփոխումներիիրականացում մի քանի ուղղություններով: Բնական է, որ այդբարեփոխումներն առաջին հերթին պետք է վերաբերեին ծառայությանկարգավիճակի օրենսդրական սահմանմանը: Հենց այս իմաստով էլ` 2003թվականին ընդունվեց «Քրեակատարողական ծառայության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքը, իսկ 2005 թվականին ընդունվեցհիշատակված օրենքի բարեփոխված տարբերակը: Քրեակատարողականծառայության գործունեությունը պատշաճ կերպով ապահովելու համարցայսօր ընդունվել են բազմաթիվ իրավական ակտեր: Բացի իրավականապահովումից, բարեփոխումների ծրագիրը նախատեսում էր գործնական ևենթակառուցվածքային միջոցառումներ: Վերջինս ենթադրում էրքրեակատարողական ծառայության, մասնավորապես քրեակատարողականհիմնարկների նյութական բազայի համապատասխանեցում թե նոր կենսականպայմաններին, և թե միջազգային չափանիշներին: Այլ կերպ ասած,անհրաժեշտ է քրեակատարողական հին և ոչ օպտիմալ օգտագործելիհիմնարկների գործունեության դադարեցում, առկա շինություններիվերափոխում և միջազգային չափանիշներին համապատասխանեցում, ինչպեսնաև միջազգային չափանիշներին համապատասխանող նորքրեակատարողական հիմնարկների կառուցում: Բնական է, որ հիմնարկների`խորհրդային ժամանակներից ժառանգություն ստացած արդեն իսկբարոյապես և ֆիզիկապես մաշված շենք-շինություններն իրենց վիճակովանբավարար են մարդու իրավունքների միջազգային չափանիշներինհամապատասխան պատժի կատարման համար: Քրեակատարողականծառայության բարեփոխումների ծրագրի սկզբնական փուլում` 2001-2006թվականներին, վերանորոգվել են քրեակատարողական չորս հիմնարկներ`համակարգի առջև ծառացած խնդիրների ժամանակավոր լուծման համար:Իհարկե, պետք է փաստել, որ նույնիսկ վերանորոգված հիմնարկներիպայմաններում չենք կարող խոսել համակարգի ենթակառուցվածքների`եվրոպական չափանիշներին լիարժեք համապատասխանելու մասին: Այլկերպ ասած, մինչ այժմ կատարված բարեփոխումների արդյունքումվերանորոգված քրեակատարողական հիմնարկները կարող են համարվելմիայն անցողիկ փուլ ապահովող:

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!