11.06.2015 Views

Introduction to Biomonitoring - Kura River Basin

Introduction to Biomonitoring - Kura River Basin

Introduction to Biomonitoring - Kura River Basin

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

INTRODUCTION TO BIO-MONITIORING

OF WATER QUALITY

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ ՋՐԻ ՈՐԱԿԻ

ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻՆ

Guidance Document

prepared by

Jesper Ansbaek & Anatoly Pichugin

Ուղեցուցային փաստաթուղթ

Մշակվել է Ջեսփեր Անսբեկի և Անատոլի Պիչուգինի կողմից

Translation from English

Թարգմանություն անգլերենից

EU Project Trans-Boundary River Management Phase II for the Kura River basin

ԵՄ ծրագիր - Անդրսահմանային գետերի կառավարման երկրորդ փուլ – Քուռի գետավազան

(TACIS/2007/134-398)

This project is funded by the European Union and implemented by

Eptisa & Grontmij-CarlBro consortium

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից,

իրականացվում` Էպտիսա և Գրոնտմիջ-Կարլբրո կոնսորցիումի կողմից

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ ՋՐԻ

ՈՐԱԿԻ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ

ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻՆ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչու կենսաբանական մոնիտորինգ....................................................... 3

ԵՄ ծրագիր - Անդրսահմանային գետերի կառավարման երկրորդ փուլ – Քուռի գետավազան

Ծանոթություն ջրի որակի կենսաբանական մոնիտորիգին – տեխնիկական ուղեցույց

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ.

Աղտոտող նյութերի հոսքը գետեր, լճեր, ջրամբարներ և ծովի ջրեր ունի

երկու ազդեցություն.

(i) դրանք փոխում են էկոհամակարգերի կառուցվածքը և

գործունեությունը:

(ii) դրանք վտանգ են ներկայացնում մարդկանց առողջության համար`

պարունակելով ֆեկալ բակտերիաներ և վիրուսներ, ինչպես նաև տոքսիկ

նյութեր:

Սույն փաստաթուղթը վերաբերվում է առաջին ազդեցությանը (i):

Գետերի կենսաբանական մոնիտորինգ ................................................. 4

Մանրէաբանական ցուցանիշներ............................................................. 8

Լճերի և ջրամբարների կենսաբանական մոնիտորինգ....................... 8

Կենսաբանական և քիմիական մոնիտորինգի կապը........................ 10

Կենսաբանական մոնիտորինգը և ճնշումները................................... 10

Մոնիտորինգի դիտակետերի տարբեր տեսակները.......................... 12

Կենսաբանական մոնիտորինգի պահանջները և արժեքը................ 13

Խոշոր անողնաշարավորների մոնիտորինգի

ներդրումը գետերում ................................................................................ 14

Հավելված 1. Գետեր, խոշոր անողնաշարավորներ: Էկոլոգիական

կարգավիճակի գնահատման բիոտիկ ցուցիչները............................. 15

2

ԵՄ ծրագիր - Անդրսահմանային գետերի կառավարման երկրորդ փուլ – Քուռի գետավազան

Ծանոթություն ջրի որակի կենսաբանական մոնիտորիգին – տեխնիկական ուղեցույց

Ինչու կենսաբանական մոնիտորինգ 1

Սովորաբար մոնիտորինգ տերմինը նշանակում է գետերում, լճերում

և օվկիանոսում դիտարկում կամ տեղեկատվության հավաքագրում

հոսքի, ջրի մակարդակի, քիմիական կազմի վերաբերյալ:

Սակայն, համաձայն Ջրային շրջանակային դիրեկտիվի, ջրային

մարմինների դասակարգման համար (գերազանց, լավ, միջին, բավարար

և վատ կարգավիճակ) անհրաժեշտ հիմնական տեղեկատվությունը

տրամադրվում է կենսաբանական մոնիտորինգի շնորհիվ,

մինչդեռ քիմիական և հիդրոմորֆոլոգիական մոնիտորինգը

տրամադրում է աջակցող տեղեկատվություն: Հետևաբար, «Ինչու՞ է

անհրաժեշտ կենսաբանական մոնիտորինգը» հարցի պատասխանը

կարող է լինել այն, որ կենսաբանական մոնիտորինգի իրականացումը

ՋՇԴ-ի սկզբունքների իրականացման բեկումնային քայլերից է:

Մեկ այլ պատասխան «Ինչու՞ է անհրաժեշտ կենսաբանական մոնիտորինգը»

հարցին այն է, որ միայն այն ժամանակ, մենք հստակ

պատկերացում ենք կազմում էկոհամակարգի կառուցվածքի և գործունեության

վրա աղտոտման ազդեցության վերաբերյալ միայն այն

ժամանակ, երբ սկսում ենք դիտարկել գետերի, գետակների և լճերի

պոպուլյացիաները մոնիտորինգի դիտակետերում:

Կենսաբանական մոնիտորինգի (մասնավորապես գետերի խոշոր

անողնաշարավորների դեպքում) առավելություններից մեկն է այն,

որ դրանք արձագանքում են ազդեցությանը ժամանակի ընթացքում:

Քիչ է հավանական, որ քիմիական մոնիտորինգի միջոցով տեղեկատվություն

կստանաք հանկարծակի և կարճատև աղտոտող

արտանետման վերաբերյալ, որը սակայն երկարաժամկետում ազդեցություն

կունենա կենսաբազմազանության վրա (կախված ազդեցության

ենթարկվող օրգանիզմների կենսացիկլի տևողությունից):

1

Տես նաև

http://www.maine.gov/dep/blwq/docmonitoring/biomonitoring/why.htm և

http://www.ni-environment.gov.uk/water/quality/rivers/river_monitor.htm

3

ԵՄ ծրագիր - Անդրսահմանային գետերի կառավարման երկրորդ փուլ – Քուռի գետավազան

Ծանոթություն ջրի որակի կենսաբանական մոնիտորիգին – տեխնիկական ուղեցույց

Շրջակա միջավայրի իրավիճակի վերաբերյալ տեղակատվություն

ստանալու առումով քիմիական մոնիտորինգի հետ համեմատ խոշոր

անողնաշարավորների մոնիտորինգը գետերում համեմատաբար

էժան է, և շատ նպատակահարմար է մի շարք գետերում/դիտակետերում

շրջակա միջավայրի իրավիճակի վերաբերյալ

պատկերացում կազմելու համար:

Կենսաբանական մոնիտորինգի ծրագիրն օգտագործում է նմուշառման

արդյունքները` կառավարման տարբեր գործողութունների

համար տեղեկատվություն տրամադրելու նպատակով:

Կենսաբանական մոնիտորինգը կարևոր տվյալներ է տրամադրում

այն տեղեկատվության համար, որը հնարավորություն է տալիս.

• Որոշել` արդյո՞ք ջրային մարմինները համապատասխանում են

բնապահպանական նպատակներին/խնդիրներին:

• Փաստագրել ջրային մարմնի ներկա վիճակը և հետևել

փոփոխություններին` ժամանակի ընթացքում:

• Վերհանել և առաջնահերթություն տալ այն ջրային մարմիններին,

որոնք չեն համապատասխանում շրջակա միջավայրի նախանշված

նպատակներին և վերականգնման գործողությունների

կարիք ունեն:

• Բարելավել թույլտվությունների և արտոնագրերի հետ կապված

որոշումների կայացումը՝ գիտակցելով և հաշվի առնելով

շրջակա միջավայրի վրա ազդեցությունը:

• Գնահատել և փաստագրել վերականգնման, պահպանման

մեթոդների հաջողությունը, ինչպես նաև թույլտվություններին և

արտոնագրերին վերաբերող որոշումները ջրային

կենսաշխարհի պահպանման և վերականգնման առումով 1 :

Գետերի կենսաբանական մոնիտորինգ

Որպես կենսաբանական որակի տարրեր օգտագործվող հիմնական

բացահայտիչ օրգանիզմները բենթոսային խոշոր անողնաշարավորներն

են: Գետերի կենսաբանական մոնիտորինգի առաջին փու-

4

ԵՄ ծրագիր - Անդրսահմանային գետերի կառավարման երկրորդ փուլ – Քուռի գետավազան

Ծանոթություն ջրի որակի կենսաբանական մոնիտորիգին – տեխնիկական ուղեցույց

լում առաջարկվում է օգտագործել միայն խոշոր անողնաշարավորներին:

Հետագայում այլ բացահայտիչ օրգանիզմներ, ինչպիսին են

բենթոսային ջրիմուռները և մակրոֆիտները, կարող են ևս

ընդգրկվել գետերի կենսաբանական մոնիտորինգում: Հիմնական

պատճառն այն է, որ այլ բացահայտիչ խմբերի վերաբերյալ մեթոդաբանությունը

շատ ավելի թույլ է զարգացած:

Նկար 1. Որպես բացահայտիչ (ինդիկատոր) օրգանիզմներ օգտագործվող

անողնաշարավոր կենդանիների օրինակներ

Բենթոսային խոշոր անողնաշարավորներն այն օրգանիզմներն են,

որոնք բնակեցնում են քաղցրահամ ջրերի հատակային սուբստրատները

(անօրգանական նստվածքներ, աղբ, փայտանյութ,

մակրոֆիտներ, թելանման ջրիմուռներ և այլն): Դրանք համարվում

են այն օրգանիզմները, որոնք բավարար չափեր ունեն, որպեսզի

տեսանելի լինեն առանց խոշորացման, այսինքն` մնում են 0.2-0.5մմ

ցանցի անցքերում: Այս օրգանիզմները, ջրիմուռների հետ մեկտեղ,

քաղցրահամ ջրերի որակի գնահատման ամենալայնորեն կիրառվող

բացահայտիչներն: Այնուամենայնիվ, բենթոսային խոշոր ա-

նողնաշարավորների ուսումնասիրությունները ջրի որակի կենսաբանական

գնահատման ամենատարածված գործիքն են հանդիսանում:

Ընդհանրապես, խոշոր անողնաշարավորները կարղ են ար-

5

ԵՄ ծրագիր - Անդրսահմանային գետերի կառավարման երկրորդ փուլ – Քուռի գետավազան

Ծանոթություն ջրի որակի կենսաբանական մոնիտորիգին – տեխնիկական ուղեցույց

տացոլել մարդածին տարբեր վայրիվերումները և դրանով հնարավոր

դարձնել գետերի ամբողջական գնահատումը: Խոշոր անողնաշարավորների

բացահայտչական բարձր արժեքը ուղղակիորեն

կապված է դրանց էկոլոգիայի և կյանքի պատմության հետ:

Դիմացկունության զգայունությունը աղտոտման տեսակների հանդեպ

և աղտոտման մակարդակի հանդեպ տարբեր է զանազան տեսակների

մոտ, և խոշոր անողնաշարավորները արագ են արձագանքում

ստրեսի գործոններին: Այս և հետևյալ կետերը այն պատճառներն

են, թե ինչու են գետերի անողնաշարավորները հանդիսանում

գետի էկոլոգիական որակի հիմնական բացահայտիչներ.

• Խոշոր անողնաշարավորները լայնորեն տարածված են գետի

ողջ երկայնքով, նմուշառումը դյուրին է, և համեմատաբար

հեշտ է որոշել տեսակները (համեմատած այլ խմբերի,

օրինակ` պլանկտոնային օրգանիզմների հետ),

• Խոշոր անողնաշարավորները համեմատաբար նստակյաց

են և դրա շնորհիվ կարող են ներկայացնել տեղական պայմանները,

• Խոշոր անողնաշարավորները կյանքի բավարար ցիկլ ունեն

(ամիսներից մինչև տարիներ) ժամանակի ընթացքում կրած

ազդեցությունները ինտեգրելու համար,

• Խոշոր անողնաշարավորների համակեցությունները բազմատարր

են և ընդգրկում են բազմաթիվ տեսակներ:

Հետևաբար, հավանականությունը, որ գոնե մեկ տեսակ

կարձագանքի միջավայրի փոփոխություններին` բավականին

մեծ է:

Կենսաբանական մոնիտորինգի ծրագիրը կարող է ասել, թե ինչքանով

է ջրային մարմինը առողջ՝ հիմնվելով ջրային խոշոր անողնաշարավորների

քանակի և տեսակների վրա: Անողնաշարավորների

թվաքանակն ու տեսակային կազմը փոխվում է, երբ ջրային մարմինները

աղտոտված կամ խաթարված են: Օրինակ, աղտոտված

գետակում հաճախ կբացակայեն աղտոտման հանդեպ զգայուն այնպիսի

օրգանիզմները, ինչպիսին են միօրիկները և գարնանաթևիկները,

իսկ գերակշռող կլինեն աղտոտման հանդեպ դիմացկուն

փափկամարմիններն ու տզրուկները:

6

ԵՄ ծրագիր - Անդրսահմանային գետերի կառավարման երկրորդ փուլ – Քուռի գետավազան

Ծանոթություն ջրի որակի կենսաբանական մոնիտորիգին – տեխնիկական ուղեցույց

Խոշոր անողնաշարավորների նմուշառումը պետք է իրականացվի

0.5մմ անցքեր ունեցող ցանցով ստանդարտացված նմուշառման միջոցով

գետի հատակի բոլոր տեսակի սուբստրատներից, մասնավորապես՝

քարերի, մանրախճի, բույսերի, խոշոր աղբակտորների և

մանր հատիկավոր նստվածքների վրայից: Նմուշառումն իրականացվում

է, օրինակ, 12 տարբեր կետերում, որոնք բաշխված են մոնիտորինգի

տարածքոմ և ընդգրկում են գետի հատակի տարբեր

տեսակի սուբստրատներ, և հավաքված կենդանիները լցվում են

մեկ նմուշի մեջ:

Շատ կենդանիներ, ինչպիսին են տափակ որդերը, տզրուկները,

փափկամարմինները և գարնանաթևիկի թրթուրները ամուր կպչում

են սուբստրատին և հաճախ անտեսվում և չեն հաշվառվում հիմնական

նմուշում: Այդ պատճառով հիմնական նմուշը համալրվում է

խորասուզված քարերի և խոշոր փայտային մնացորդների վրայից

առանձնյակների ձեռքով հավաքելու միջոցով: Ձեռքով հավաքված

կենդանիները հիմնական նմուշից առանձին են պահվում:

Նմուշառման ժամանակը (սեզոնը) տարբեր կայանների համար

պետք է լինի նույնը, որպեսզի առավելագույնի հասցվի համեմատելիությունը

տարբեր կայանների միջև, ինչպես նաև ելակետային

կայանների հետ: Նմուշառման սեզոնը պետք է ընտրվի գետային ա-

նողնաշարավորների կյանքի ցիկլերին համապատսխան և նմուշառման

պրակտիկ տեսանկյուններից ելնելով, ինչպիսին է, օրինակ`

գետերին հեշտությամբ մոտենալու հնարավորությունը: Այս

գործնական պատճառներից ելնելով նմուշառման ամենանպատակահարմար

ժամանակահատվածներն են ուշ ամառը և աշունը:

Անողնաշարավորները դասկարգվում, իսկ դրանց տեսակները

որոշվում են լաբորատորիայում:

Հիմնվելով տեսակների ցանկի և թվաքանակի վրա` հաշվարկվում

են էկոլոգիական վիճակի մեկ կամ ավելի համապատասխան գործակիցներ

(բիոտիկ ցուցիչներ): Կարևոր է, որ անողնաշարավորների

վերջնական գնահատումը իրենից ներկայացնի մեկ գործակցի

արժեք, որը կարտացոլի կենսաբանական կարգավիճակը:

7

ԵՄ ծրագիր - Անդրսահմանային գետերի կառավարման երկրորդ փուլ – Քուռի գետավազան

Ծանոթություն ջրի որակի կենսաբանական մոնիտորիգին – տեխնիկական ուղեցույց

Մանրէաբանական ցուցանիշներ

Քիմիական անալիզի նպատակով վերցված նմուշին զուգահեռ

նմուշ է վերցվում նաև որոշ ֆեկալ բակտերիաների մոնիտորինգի

նպատակով, քանի որ դրանց առկայությունը ցույց է տալիս կոյուղու

արտանետումներով մակերևութային ջրի աղտոտումը վերին

հոսանքում, ինչը վտանգ է ներկայացնում մարդկանց առողջության

համար:

Լճերի և ջրամբարների կենսաբանական

մոնիտորինգ

Լճերում ու ջրամբարներում ֆիտոպլանկտոնային տեսակների առկայությունն

ու բազմազանությունը կենսաբանական առաջնահերթ

բաղադրիչներից է: Ֆիտոպլանկտոնի մոնիտորինգի համար օգտագործվող

նմուշները նույնն են, ինչ քիմիական ցուցանիշների համար

վերցված նմուշները: Առաջարկվում է պլանկտոնային ցանցով

ևս նմուշառում կատարել:

Ֆիտոպլանկտոնի քանակական մոնիտորինգի համար նմուշ է

վերցվում (օրինակ՝ 100մլ) ջրի ընդհանուր նմուշից ամեն մեկ մետր

դեպի ներքև` մինչև Սեկկիի խորության կրկնակին: Որակական

նմուշ է վերցվում նաև պլանկտոնային ցանցով, օրինակ, 0.02մմ

անցքերով՝ մեկ կամ մի քանի անգամ անցկացնելով պլանկտոնային

ցանցը մոտավորապես Սեկկիի խորության կրկնակի խորությունից

մինչև մակերես: Երկու նմուշներն էլ պահպանվում են:

Ֆիտոպլանկտոնային քանակական նմուշը ուսումնասիրվում է

մանրադիտակով` նմուշի 5-25մլ նստեցման խցիկում նստեցումից

հետո: Տեսակների որոշման և ֆիտոպլանկտոնի տարբեր տեսակների

հաշվարկի մակարդակը պետք է լինի առնվազն այնպես, որ

հնարավոր լինի որոշել հիմնականում հանդիպող տեսակները և

դրանց հարաբերական թվաքանակը (ասենք, 1-5 սանդղակով): Ա-

վելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ, եթե հիմ-

8

ԵՄ ծրագիր - Անդրսահմանային գետերի կառավարման երկրորդ փուլ – Քուռի գետավազան

Ծանոթություն ջրի որակի կենսաբանական մոնիտորիգին – տեխնիկական ուղեցույց

նական տեսակները հաշվարկված են և գնահատված է դրանց ծավալը՝

հիմնվելով յուրաքանչյուր տեսակի չափերի վրա: Այս ավելի

մանրամասն մանրադիտակային ուսումնասիրությունները հնարավորություն

են տալիս հաշվարկելու (գնահատելու) հիմնական

տաքսոնոմիական խմբերից կամ տեսակներից յուրաքանչյուրի կենսազանգվածը`

դրանով իսկ մանրամասնորեն հետևելով տարբեր

ֆիտոպլանկտոնային խմբերի քանակականորեն զարգացմանը:

Պլանկտոնային ցանցով վերցվող որակական նմուշառումը կատարվում

է, որպեսզի ֆիտոպլանկտոնի առավել խոշոր տեսակների

տարածման առավել ամբողջական պատկերը ստանալու համար:

Առաջարկվում է մշակել գործակից (ցուցիչ), որը կնկարագրի կենսաբանական

որակը` հիմնվելով ֆիտոպլանկտոնի տեսակների/ընտանիքների

վրա: Գործակցի կարևոր բաղկացուցիչը պետք է

լինի տարբեր տաքսոնոմիական խմբերի զգայունությունը կամ դիմացկունությունը

էվտրոֆացման նկատմամբ:

Պլանկտոնի մոնիտորինգի այս նկարագրությունները և արդյունքների

գնահատումը կարելի է գտնել ԵՄ Rebecca հետազոտական

ծրագրի հաշվետվությունում 2 :

Մոնիտորինգի արդյունքների ներկայացումը հաշվետվություններում

կարող է լինել աղյուսակների կամ գծագրերի տեսքով, որոնք

արտացոլում են գերակշռող տեսակների զարգացումը ժամանակի

ընթացքում, կամ այնպիսի գծագրերի տեսքով, որոնք ցույց են տալիս

ֆիտոպլանկտոնի հիմնական խմբերի ընդհանուր ծավալի զարգացումը:

ԵՄ ծրագիր - Անդրսահմանային գետերի կառավարման երկրորդ փուլ – Քուռի գետավազան

Ծանոթություն ջրի որակի կենսաբանական մոնիտորիգին – տեխնիկական ուղեցույց

Կենսաբանական և քիմիական մոնիտորինգի

կապը

Կենսաբանական մոնիտորինգի արդյունքների մեկնաբանմանը ա-

ջակցում է կեղտաջրերի հետ արտանետվող և ջրային կենսաշխարհի

վրա ներազդող հիմնական քիմիական ցուցանիշների մոնիտորինգը:

Կենսաբանական մոնիտորինգը պետք է համալրվի ֆիզիկա-քիմիական

մոնիտորինգով (հիմնական ֆիզիկա-քիմիական ցուցանիշները պետք է

ընդգրկվեն կենսաբանական մոնիտորինգի բոլոր դիտակետերի մոնիտորինգի

ծրագրում):

Ստորև բերված աղյուսակում առաջարկվում են հիմնական ֆիզիկական

և քիմիական ցուցանիշները, որոնք պետք է դիտարկվեն

տեղերում (բնական պայմաններում) և լաբորաորիայում՝ հիմնվելով

այն նմուշների վրա, որոնք վերցվել են կենսաբանական նմուշների

հետ մեկտեղ:

Ջրի հոսք

Ջերմաստիճան

Թթվածին

pH

Պինդ մասնիկներ

(կախված մասնիկներ)

ԹՔՊ (դիքրոմատային) կամ ԸՕԱ

ԹԿՊ5

Ջրի թափանցիկություն (խորություն

ըստ Սեկկիի) - (հիմնականում

ջրամբարներում/լճերում)

Ընդհանուր ֆոսֆոր

Լուծված, ակտիվ ֆոսֆոր (PO4-P)

Ընդհանուր ազոտ

Ամոնիումի ազոտ (NH4-N)

Նիտրատային ազոտ (NO3-N)

Նիտրիտային ազոտ (NO2-N)

Ակտիվ սիլիցիում (հիմնականում

ջրամբարներում/լճերում)

Քլորոֆիլ α (հիմնականում

ջրամբարներում/լճերում)

Կենսաբանական մոնիտորինգը և ճնշումները

2

ԵՄ REBECCA հետազոտական ծրագիր: Ազդեցության չափաբաժին–արձագանք

հարաբերակցությունը կենսաբանական և քիմիական տարրերի

միջև տարբեր տիպի լճերում:

http://www.rbm-toolbox.net/docstore/docs/3.1713.D11.pdf

9

Քիմիական մոնիտորինգի համար համեմատաբար հեշտ է բացահայտել

այն կապը, որը գոյություն ունի ճնշման, օրինակ՝ կեղտաջրերի

հոսքի և այդ ազդեցության արդյունքում ջրի մեջ առաջացած

10

ԵՄ ծրագիր - Անդրսահմանային գետերի կառավարման երկրորդ փուլ – Քուռի գետավազան

Ծանոթություն ջրի որակի կենսաբանական մոնիտորիգին – տեխնիկական ուղեցույց

խտության միջև: Օրինակը ցուցադրված է ստորև բերված նկարում:

Ստորև ներկայացված մոդելը կարող է օգտագործվել նաև ընդունող

ջրերում (հայտնի հոսքով)` կոնկրետ աղտոտիչի խտությունը հաշվարկելու

համար, եթե հայտնի է կեղտաջրում այդ աղտոտիչի

խտությունը:

ԵՄ ծրագիր - Անդրսահմանային գետերի կառավարման երկրորդ փուլ – Քուռի գետավազան

Ծանոթություն ջրի որակի կենսաբանական մոնիտորիգին – տեխնիկական ուղեցույց

Մոնիտորինգի դիտակետերի տարբեր

տեսակները

Ավելի դժվար է պատճառահետևանքային կապ ստեղծել

կենսաբանական որակի բաղադրիչների համար: Ստոև բերված

նկարը ցուցադրում է, թե ինչպես կարելի է օգտագործել

կենսաբանական մոնիտորինգի արդյունքները քիմիական

ցուցանիշի խտությունը որոշելու համար, որը այնուհետև կարող է

համեմատվել արտանետվող կեղտաջրերի հետ:

11

Մոնիտորինգի ծրագիրը պետք է կազմված լինի այնպես, որ առավել

արդյունավետ ու նպատակային ծախսերով հնարավորինս օգտակար

տեղեկատվություն մատուցի մակերևութային ջրերի որակի

պահպանմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ որոշումների

կայացման համար: Դրան հասնելու համար նպատակահարմար

է ծրագրում ընդգրկել մոնիտորինգի դիտակետերի տարբեր տեսակներ՝

յուրաքանչյուրը կոնկրետ ցուցանիշների խմբով և նմուշառման

հաճախականությամբ, որը համապատասխան անհրաժեշտ

տեղեկատվություն կտրամադրի դիտարկվող ջրային մարմնի վերաբերյալ:

Երեք տարբեր տեսակների օրինակ բերված է ստորև

ներկայացված աղյուսակում («Մակերևութային ջրերի մոնիտորինգի

առաջարկ», հուլիս 2008թ., Grontmij/Carl Bro A/S REC BiH և NERIի

հետ համատեղ):

12

ԵՄ ծրագիր - Անդրսահմանային գետերի կառավարման երկրորդ փուլ – Քուռի գետավազան

Ծանոթություն ջրի որակի կենսաբանական մոնիտորիգին – տեխնիկական ուղեցույց

Աղյուսակ - Մոնիտորինգի կայանների երեք տեսակների բնութագրերը

Ջրի նմուշառում

քիմիական

փոխա-

Տարեկան

Կենսաբանական

Մոնիտորինգի Ջրի հոսքի

նմուշառում և հիդրոմորֆոլոգիա

կայանի տեսակը մոնիտորինգ անալիզների

դրման հաշվարկներ

համար

Ինտենսիվ,

ամեն տարի

Ինտենսիվ, ոչ

ամեն տարի

Էքստենսիվ

(հիմնականում

փոքր և

միջին չափի

գետեր)

Ամենօրյա

Ամենօրյա

Հաշվարկված,

գնահատված

կամ դիտարկված

նմուշառման

օրը

Ամենամսյա

Ամենամսյա

Մեկ անգամ

առաջին 3

տարիների

ընթացքում

13

Տարին 1 անգամ

(ջրամբարներում

ամենամսյա)

Տարին 1 անգամ

(ջրամբարներում

ամենամսյա)

Մեկ անգամ առաջին

3 տարիների

ընթացքում

Կենսաբանական մոնիտորինգի պահանջները և

արժեքը

Կենսաբանական մոնիտորինգի ծրագիր իրականացնելը համեմատաբար

պարզ խնդիր է: Կարևոր է ունենալ բարձր որակավորմամբ

կենսաբան մասնագետներ (ուսումնասիրվող ջրային մարմնի տեսակի

էկոլոգիայի վերաբերյալ գիտելիքներ ունեցող տաքսոնոմիստներ):

Կենսաբանության մասնագետը փորձառություն ունի

մոնիտորինգի միայն մեկ տեսակի ասպարեզում: Օրինակ՝ գետերի

խոշոր անողնաշարավորների մասնագետը տաքսոնոմիական բավարար

գիտելիքներ չի ունենա լճերից նմուշառված ֆիտոպլանկտոնը

դիտարկելու և մշակելու համար:

Կենսաբանական նմուշառումների hամար անհրաժեշտ կլինեն լաբորատոր

տարածք, նմուշառման սարքավորում, մեքենաներ,

նմուշների պահպանման համար անհրաժեշտ քիմիական նյութեր,

մանրադիտակներ, տեսակները որոշելու համար որոշիչներ, համակարգիչներ,

համապատասխան համակարգչային ծրագրեր` մոնիտորինգի

տվյալները մուտքագրելու և արդյունքները վերծանելու

համար, սակայն կենսաբանական լաբորատորիա ստեղծելը ավելի

Այո

Այո

Ոչ

ԵՄ ծրագիր - Անդրսահմանային գետերի կառավարման երկրորդ փուլ – Քուռի գետավազան

Ծանոթություն ջրի որակի կենսաբանական մոնիտորիգին – տեխնիկական ուղեցույց

էժան է` քիմիական բարդ անալիզների համար նախատեսված լաբորատորիայի

հետ համեմատ:

Մոնիտորինգային ծրագիր (կենսաբանական, քիմիական և հիդրոմորֆոլոգիական

(հոսքի) մոնիտորինգ) իրականացնելիս ընդհանուր

արժեքից կենսաբանական մոնիտորինգին հատկացվելիք

ծախսերի չափաբաժինը, իհարկե, կախված է մոնիտորինգային

ծրագրի համակարգից: ՋՇԴ պահանջներին համապատասխանող և

որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ տեղեկատվություն

տրամադրող մակերևութային ջրերի «միջին» մոնիտորինգային

ծրագրի համար անհրաժեշտ կլինի մոնիտորինգի ծրագրի ընդհանուր

արժեքի մոտ 1/3-ը:

Խոշոր անողնաշարավորների մոնիտորինգի

ներդրումը գետերում

ՋՇԴ մեթոդաբանաության համաձայն Հայաստանում, Ադրբեջանում

և Վրաստանում կենսաբանական մոնիտորինգի ներդրման

դեպքում առաջարկվում է կենտրոնանալ գետերի խոշոր անողնաշարավորների

մոնիտորինգի վրա: Հետագա քայլերի ժամանակ ա-

վելի շատ որակական բաղադրիչներ կարող են ընդգրկվել գետերի

կենսաբանական մոնիտորինգի համար, ինչպես նաև լճերի, ջրամբարների,

անցումային և առափնյա ջրերի կենսաբանական մոնիտորինգի

համար:

Քանի որ կենսաբանական մոնիտորինգի փորձը բավականին սահմանափակ

է երեք երկրներում էլ, առաջարկվում է մշակել 2-3 տարի

տևողությամբ տեխնիկական աջակցության ծրագիր, որի շրջանակներում

երեք երկրների փորձագետները կուսուցանվեն գետերի

խոշոր անողնաշարավորների մոնիտորինգի վերաբերյալ: Մասնագետները

այնպես պետք է ուսուցանվեն, որ հետագայում իրենք կարողանան

գործել որպես ուսուցանողներ:

Ծրագիրը պետք է ուսուցանմանը զուգընթաց գետերի ջրային մարմինների

տեսակների խոշոր անողնաշարավորների համակեցությունների

վերաբերյալ ընդհանուր հետազոտություն կատարի երեք

երկրներում, մշակի ձեռնարկներ և ուղեցույցներ և այլն:

14

ԵՄ ծրագիր - Անդրսահմանային գետերի կառավարման երկրորդ փուլ – Քուռի գետավազան

Ծանոթություն ջրի որակի կենսաբանական մոնիտորիգին – տեխնիկական ուղեցույց

Հավելված 1. Գետեր, խոշոր անողնաշարավորներ:

Էկոլոգիական կարգավիճակի գնահատման

բիոտիկ ցուցիչները

Գետերի էկոլոգիական կարգավիճակի դասակարգման համար ա-

ռաջարկվում է մշակել և ներդնել խոշոր անողնաշարավորների

վրա հիմնված բազմացուցչային գործակից: Առաջարկվում է կիրառել

բիոտիկ գործակիցներ, որոնք նկարագրում են հետևյալ երեք

ասպեկտները.

ԵՄ ծրագիր - Անդրսահմանային գետերի կառավարման երկրորդ փուլ – Քուռի գետավազան

Ծանոթություն ջրի որակի կենսաբանական մոնիտորիգին – տեխնիկական ուղեցույց

Կենսաբանական գործակիցը հաշվարկվում է` հիմնվելով որոշված

(և մինչև որոշակի մակարդակ հաշվարկված) անողնաշարավորների

վրա: Մոնիտորինգի արդյունքները կարող են օգտագործվել բազմաթիվ

գործակիցներ հաշվարկելու համար: Հետագայում հնարավոր

է անցնել գործակցի մեկ այլ տիպի և շարունակել օգտագործել

մոնիտորինգի նույն չմշակված տվյալները (տեսակների կամ ընտանիքների

ցանկը և այլն)՝ գործակցի արժեքը նոր գործակցին համապատասխան

հաշվարկելու համար:

1. Զգայուն և դիմացկուն ձևերի միջև եղած համամասնությունը՝

ներառյալ օրգանական աղտոտման հետևանքով առաջացած

ձևերը,

2. Խոշոր անողնաշարավորների թվաքանակը և հարաբերական

թվաքանակը,

3. Բազմազանությունը և տեսակների հարստությունը:

Այս երեք կատեգորիաներից յուրաքանչյուրում կարող են օգտագործվել

մեկից ավելի ցուցիչներ: Բազմացուցչային գործակիցը

պետք է աշխատի կամ ձևափոխման ենթակա լինի 0-ից 1 սանդղակով,

որտեղ 1-ը համապատասխանում է ազդեցության չենթարկված

ելակետային վիճակին: Առաջին ասպեկտը հատկապես կարևոր է

քաղաքային կեղտաջրերի ազդեցության գնահատման համար:

Մեծ թվով ցուցիչներ, որոնք կարող են օգտակար լինել, նկարագրված

են ԵՄ AQEM ծրագրում և ներկայացված են AQEM համակարգի

կիրառման ձեռնարկում` AQEM-ի վեբ կայքում 3 , իսկ ԵՄ

Euro-Limpacs ծրագիրը եվրոպական քաղցրահամ ջրերի ընդգրկուն

տվյալների շտեմարան ունի 4 :

3

AQEM. ԵՄ Ջրային շրջանակային դիրեկտիվի համակարգ՝ եվրոպական

գետերում բենթոսային խոշոր անողնաշարավորների միջոցով էկոլոգիական

որակը գնահատելու համար. http://www.aqem.de/

4

Euro-Limpacs. Եվրոպական քաղցրահամ ջրերի տաքսոնոմիական

տվյալների համընդհանուր շտեմարան: http://www.freshwaterecology.info/

15

16

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!