11.06.2015 Views

Introduction to Biomonitoring - Kura River Basin

Introduction to Biomonitoring - Kura River Basin

Introduction to Biomonitoring - Kura River Basin

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

ԵՄ ծրագիր - Անդրսահմանային գետերի կառավարման երկրորդ փուլ – Քուռի գետավազան

Ծանոթություն ջրի որակի կենսաբանական մոնիտորիգին – տեխնիկական ուղեցույց

լում առաջարկվում է օգտագործել միայն խոշոր անողնաշարավորներին:

Հետագայում այլ բացահայտիչ օրգանիզմներ, ինչպիսին են

բենթոսային ջրիմուռները և մակրոֆիտները, կարող են ևս

ընդգրկվել գետերի կենսաբանական մոնիտորինգում: Հիմնական

պատճառն այն է, որ այլ բացահայտիչ խմբերի վերաբերյալ մեթոդաբանությունը

շատ ավելի թույլ է զարգացած:

Նկար 1. Որպես բացահայտիչ (ինդիկատոր) օրգանիզմներ օգտագործվող

անողնաշարավոր կենդանիների օրինակներ

Բենթոսային խոշոր անողնաշարավորներն այն օրգանիզմներն են,

որոնք բնակեցնում են քաղցրահամ ջրերի հատակային սուբստրատները

(անօրգանական նստվածքներ, աղբ, փայտանյութ,

մակրոֆիտներ, թելանման ջրիմուռներ և այլն): Դրանք համարվում

են այն օրգանիզմները, որոնք բավարար չափեր ունեն, որպեսզի

տեսանելի լինեն առանց խոշորացման, այսինքն` մնում են 0.2-0.5մմ

ցանցի անցքերում: Այս օրգանիզմները, ջրիմուռների հետ մեկտեղ,

քաղցրահամ ջրերի որակի գնահատման ամենալայնորեն կիրառվող

բացահայտիչներն: Այնուամենայնիվ, բենթոսային խոշոր ա-

նողնաշարավորների ուսումնասիրությունները ջրի որակի կենսաբանական

գնահատման ամենատարածված գործիքն են հանդիսանում:

Ընդհանրապես, խոշոր անողնաշարավորները կարղ են ար-

5

ԵՄ ծրագիր - Անդրսահմանային գետերի կառավարման երկրորդ փուլ – Քուռի գետավազան

Ծանոթություն ջրի որակի կենսաբանական մոնիտորիգին – տեխնիկական ուղեցույց

տացոլել մարդածին տարբեր վայրիվերումները և դրանով հնարավոր

դարձնել գետերի ամբողջական գնահատումը: Խոշոր անողնաշարավորների

բացահայտչական բարձր արժեքը ուղղակիորեն

կապված է դրանց էկոլոգիայի և կյանքի պատմության հետ:

Դիմացկունության զգայունությունը աղտոտման տեսակների հանդեպ

և աղտոտման մակարդակի հանդեպ տարբեր է զանազան տեսակների

մոտ, և խոշոր անողնաշարավորները արագ են արձագանքում

ստրեսի գործոններին: Այս և հետևյալ կետերը այն պատճառներն

են, թե ինչու են գետերի անողնաշարավորները հանդիսանում

գետի էկոլոգիական որակի հիմնական բացահայտիչներ.

• Խոշոր անողնաշարավորները լայնորեն տարածված են գետի

ողջ երկայնքով, նմուշառումը դյուրին է, և համեմատաբար

հեշտ է որոշել տեսակները (համեմատած այլ խմբերի,

օրինակ` պլանկտոնային օրգանիզմների հետ),

• Խոշոր անողնաշարավորները համեմատաբար նստակյաց

են և դրա շնորհիվ կարող են ներկայացնել տեղական պայմանները,

• Խոշոր անողնաշարավորները կյանքի բավարար ցիկլ ունեն

(ամիսներից մինչև տարիներ) ժամանակի ընթացքում կրած

ազդեցությունները ինտեգրելու համար,

• Խոշոր անողնաշարավորների համակեցությունները բազմատարր

են և ընդգրկում են բազմաթիվ տեսակներ:

Հետևաբար, հավանականությունը, որ գոնե մեկ տեսակ

կարձագանքի միջավայրի փոփոխություններին` բավականին

մեծ է:

Կենսաբանական մոնիտորինգի ծրագիրը կարող է ասել, թե ինչքանով

է ջրային մարմինը առողջ՝ հիմնվելով ջրային խոշոր անողնաշարավորների

քանակի և տեսակների վրա: Անողնաշարավորների

թվաքանակն ու տեսակային կազմը փոխվում է, երբ ջրային մարմինները

աղտոտված կամ խաթարված են: Օրինակ, աղտոտված

գետակում հաճախ կբացակայեն աղտոտման հանդեպ զգայուն այնպիսի

օրգանիզմները, ինչպիսին են միօրիկները և գարնանաթևիկները,

իսկ գերակշռող կլինեն աղտոտման հանդեպ դիմացկուն

փափկամարմիններն ու տզրուկները:

6

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!