11.06.2015 Views

Introduction to Biomonitoring - Kura River Basin

Introduction to Biomonitoring - Kura River Basin

Introduction to Biomonitoring - Kura River Basin

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

ԵՄ ծրագիր - Անդրսահմանային գետերի կառավարման երկրորդ փուլ – Քուռի գետավազան

Ծանոթություն ջրի որակի կենսաբանական մոնիտորիգին – տեխնիկական ուղեցույց

Հավելված 1. Գետեր, խոշոր անողնաշարավորներ:

Էկոլոգիական կարգավիճակի գնահատման

բիոտիկ ցուցիչները

Գետերի էկոլոգիական կարգավիճակի դասակարգման համար ա-

ռաջարկվում է մշակել և ներդնել խոշոր անողնաշարավորների

վրա հիմնված բազմացուցչային գործակից: Առաջարկվում է կիրառել

բիոտիկ գործակիցներ, որոնք նկարագրում են հետևյալ երեք

ասպեկտները.

ԵՄ ծրագիր - Անդրսահմանային գետերի կառավարման երկրորդ փուլ – Քուռի գետավազան

Ծանոթություն ջրի որակի կենսաբանական մոնիտորիգին – տեխնիկական ուղեցույց

Կենսաբանական գործակիցը հաշվարկվում է` հիմնվելով որոշված

(և մինչև որոշակի մակարդակ հաշվարկված) անողնաշարավորների

վրա: Մոնիտորինգի արդյունքները կարող են օգտագործվել բազմաթիվ

գործակիցներ հաշվարկելու համար: Հետագայում հնարավոր

է անցնել գործակցի մեկ այլ տիպի և շարունակել օգտագործել

մոնիտորինգի նույն չմշակված տվյալները (տեսակների կամ ընտանիքների

ցանկը և այլն)՝ գործակցի արժեքը նոր գործակցին համապատասխան

հաշվարկելու համար:

1. Զգայուն և դիմացկուն ձևերի միջև եղած համամասնությունը՝

ներառյալ օրգանական աղտոտման հետևանքով առաջացած

ձևերը,

2. Խոշոր անողնաշարավորների թվաքանակը և հարաբերական

թվաքանակը,

3. Բազմազանությունը և տեսակների հարստությունը:

Այս երեք կատեգորիաներից յուրաքանչյուրում կարող են օգտագործվել

մեկից ավելի ցուցիչներ: Բազմացուցչային գործակիցը

պետք է աշխատի կամ ձևափոխման ենթակա լինի 0-ից 1 սանդղակով,

որտեղ 1-ը համապատասխանում է ազդեցության չենթարկված

ելակետային վիճակին: Առաջին ասպեկտը հատկապես կարևոր է

քաղաքային կեղտաջրերի ազդեցության գնահատման համար:

Մեծ թվով ցուցիչներ, որոնք կարող են օգտակար լինել, նկարագրված

են ԵՄ AQEM ծրագրում և ներկայացված են AQEM համակարգի

կիրառման ձեռնարկում` AQEM-ի վեբ կայքում 3 , իսկ ԵՄ

Euro-Limpacs ծրագիրը եվրոպական քաղցրահամ ջրերի ընդգրկուն

տվյալների շտեմարան ունի 4 :

3

AQEM. ԵՄ Ջրային շրջանակային դիրեկտիվի համակարգ՝ եվրոպական

գետերում բենթոսային խոշոր անողնաշարավորների միջոցով էկոլոգիական

որակը գնահատելու համար. http://www.aqem.de/

4

Euro-Limpacs. Եվրոպական քաղցրահամ ջրերի տաքսոնոմիական

տվյալների համընդհանուր շտեմարան: http://www.freshwaterecology.info/

15

16

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!