11.06.2015 Views

Introduction to Biomonitoring - Kura River Basin

Introduction to Biomonitoring - Kura River Basin

Introduction to Biomonitoring - Kura River Basin

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

ԵՄ ծրագիր - Անդրսահմանային գետերի կառավարման երկրորդ փուլ – Քուռի գետավազան

Ծանոթություն ջրի որակի կենսաբանական մոնիտորիգին – տեխնիկական ուղեցույց

Խոշոր անողնաշարավորների նմուշառումը պետք է իրականացվի

0.5մմ անցքեր ունեցող ցանցով ստանդարտացված նմուշառման միջոցով

գետի հատակի բոլոր տեսակի սուբստրատներից, մասնավորապես՝

քարերի, մանրախճի, բույսերի, խոշոր աղբակտորների և

մանր հատիկավոր նստվածքների վրայից: Նմուշառումն իրականացվում

է, օրինակ, 12 տարբեր կետերում, որոնք բաշխված են մոնիտորինգի

տարածքոմ և ընդգրկում են գետի հատակի տարբեր

տեսակի սուբստրատներ, և հավաքված կենդանիները լցվում են

մեկ նմուշի մեջ:

Շատ կենդանիներ, ինչպիսին են տափակ որդերը, տզրուկները,

փափկամարմինները և գարնանաթևիկի թրթուրները ամուր կպչում

են սուբստրատին և հաճախ անտեսվում և չեն հաշվառվում հիմնական

նմուշում: Այդ պատճառով հիմնական նմուշը համալրվում է

խորասուզված քարերի և խոշոր փայտային մնացորդների վրայից

առանձնյակների ձեռքով հավաքելու միջոցով: Ձեռքով հավաքված

կենդանիները հիմնական նմուշից առանձին են պահվում:

Նմուշառման ժամանակը (սեզոնը) տարբեր կայանների համար

պետք է լինի նույնը, որպեսզի առավելագույնի հասցվի համեմատելիությունը

տարբեր կայանների միջև, ինչպես նաև ելակետային

կայանների հետ: Նմուշառման սեզոնը պետք է ընտրվի գետային ա-

նողնաշարավորների կյանքի ցիկլերին համապատսխան և նմուշառման

պրակտիկ տեսանկյուններից ելնելով, ինչպիսին է, օրինակ`

գետերին հեշտությամբ մոտենալու հնարավորությունը: Այս

գործնական պատճառներից ելնելով նմուշառման ամենանպատակահարմար

ժամանակահատվածներն են ուշ ամառը և աշունը:

Անողնաշարավորները դասկարգվում, իսկ դրանց տեսակները

որոշվում են լաբորատորիայում:

Հիմնվելով տեսակների ցանկի և թվաքանակի վրա` հաշվարկվում

են էկոլոգիական վիճակի մեկ կամ ավելի համապատասխան գործակիցներ

(բիոտիկ ցուցիչներ): Կարևոր է, որ անողնաշարավորների

վերջնական գնահատումը իրենից ներկայացնի մեկ գործակցի

արժեք, որը կարտացոլի կենսաբանական կարգավիճակը:

7

ԵՄ ծրագիր - Անդրսահմանային գետերի կառավարման երկրորդ փուլ – Քուռի գետավազան

Ծանոթություն ջրի որակի կենսաբանական մոնիտորիգին – տեխնիկական ուղեցույց

Մանրէաբանական ցուցանիշներ

Քիմիական անալիզի նպատակով վերցված նմուշին զուգահեռ

նմուշ է վերցվում նաև որոշ ֆեկալ բակտերիաների մոնիտորինգի

նպատակով, քանի որ դրանց առկայությունը ցույց է տալիս կոյուղու

արտանետումներով մակերևութային ջրի աղտոտումը վերին

հոսանքում, ինչը վտանգ է ներկայացնում մարդկանց առողջության

համար:

Լճերի և ջրամբարների կենսաբանական

մոնիտորինգ

Լճերում ու ջրամբարներում ֆիտոպլանկտոնային տեսակների առկայությունն

ու բազմազանությունը կենսաբանական առաջնահերթ

բաղադրիչներից է: Ֆիտոպլանկտոնի մոնիտորինգի համար օգտագործվող

նմուշները նույնն են, ինչ քիմիական ցուցանիշների համար

վերցված նմուշները: Առաջարկվում է պլանկտոնային ցանցով

ևս նմուշառում կատարել:

Ֆիտոպլանկտոնի քանակական մոնիտորինգի համար նմուշ է

վերցվում (օրինակ՝ 100մլ) ջրի ընդհանուր նմուշից ամեն մեկ մետր

դեպի ներքև` մինչև Սեկկիի խորության կրկնակին: Որակական

նմուշ է վերցվում նաև պլանկտոնային ցանցով, օրինակ, 0.02մմ

անցքերով՝ մեկ կամ մի քանի անգամ անցկացնելով պլանկտոնային

ցանցը մոտավորապես Սեկկիի խորության կրկնակի խորությունից

մինչև մակերես: Երկու նմուշներն էլ պահպանվում են:

Ֆիտոպլանկտոնային քանակական նմուշը ուսումնասիրվում է

մանրադիտակով` նմուշի 5-25մլ նստեցման խցիկում նստեցումից

հետո: Տեսակների որոշման և ֆիտոպլանկտոնի տարբեր տեսակների

հաշվարկի մակարդակը պետք է լինի առնվազն այնպես, որ

հնարավոր լինի որոշել հիմնականում հանդիպող տեսակները և

դրանց հարաբերական թվաքանակը (ասենք, 1-5 սանդղակով): Ա-

վելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ, եթե հիմ-

8

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!