27.03.2020 Views

ՆՈՐՔ 2018-II

2018-2

2018-2

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԺԱՆ ԺՆԵ

Ռուտ Գրիֆինի բեմադրած «Սպասուհիները» Դենիս և Շերիլ Վուդս թատրոնում,

Ֆրեսնո, 2014

ՏԻՐՈԻՀԻ - Իրոք որ անզգա ես: Հավատում ես, որ հիմա թվերի գլո՞ւխ ունեմ:

Հենց որովհետև, Սոլանժ, դու նրբանկատ չես վերաբերվում ինձ, նշանակում է՝ արհամարհում

ես: Ես ինչպե՞ս թվերի, հաշվեգրքույկների, կերակրացանկերի, տարբեր

ծառայությունների մասին մտածեմ, երբ ուզում եմ իմ վշտի հետ մենակ մնալ: Քանի

այստեղ ես, գուցե մատակարարների՞ն էլ կանչես:

ՍՈԼԱՆԺ - Մենք հասկանում ենք Տիրուհու վիշտը:

ՏԻՐՈԻՀԻ - Դա չի նշանակում, իհարկե, որ ես ուզում եմ իմ բնակարանում սգո

մթնոլորտ ստեղծել, բայց, համենայն դեպս...

ՍՈԼԱՆԺ (ուղղելով մուշտակի կրկնօձիքը) - Աստառը քանդվել է: Վաղը մուշտակագործի

մոտ կտանեմ:

ՏԻՐՈԻՀԻ - Եթե ուզում ես: Չնայած կարիքն ամենևին չկա: Էլ չեմ էլ զուգվելու:

Առանց այդ էլ ծերացել եմ: Այնպես չէ՞, Սոլանժ. ես ծեր կին եմ:

ՍՈԼԱՆԺ - Նորից սև մտքերն են Ձեզ պաշարում:

ՏԻՐՈԻՀԻ - Մի՛ զարմանա՝ հիմա ինձ միայն սև մտքեր են զբաղեցնում: Ինչպե՞ս

կարող եմ ես արդուզարդի, մուշտակների մասին մտածել, երբ Պարոնը բանտում է:

Եթե իմ բնակարանը ձեզ տխուր է թվում...

146

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!