27.03.2020 Views

ՆՈՐՔ 2018-II

2018-2

2018-2

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

ԱՐՁԱԿ ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԲԱԶՅԱՆ

աղմուկով էր լցվում: Ամառային այս պահին ծառերի սաղարթները ճոճվում էին ամեն

կողմից վերադարձող ճնճղուկների ծանրությունից: Կարծես ըստ պայմանավորվածության

հավաքվում էին թռչունները և բազմաձայն աղմուկի մեջ կիսվում օրվա

տպավորություններով, յուրաքանչյուրը զեկուցում էր գլխով անցածի մասին: Պահը

տևում էր տասնհինգ-քսան րոպե, որից հետո ճնճղուկները մեկեն սսկվում էին:

Իջնող խավարի հետ մարում էին բազմատեսակ ձայները և ընդգծվում էր լռության

միջով հոսող գետի միօրինակ խշշոցը: Գաբրիելն այդ ժամանակ ցանկանում

էր, որ տարիները շուտ անցնեն ու ինքը շատ բաների հասնի, իսկ մյուս կողմից

թաքուն վախը ներսից շշնջում էր, թե կկարոտի մանկությանը:

Գաբրիելը մոլորված ետ ու առաջ էր անում վեր ելնելու ճիշտ վայրը փնտրելով,

միաժամանակ հայացք էր գցում փողոցի աջ կողմի ռեստորանի ուղղությամբ՝

զգուշանալով որևէ ծանոթի կողմից ճանաչվելուց: Ամառային բացօթյա սրահները

գործում էին արդեն, դիմացը նստած մի կին ծանոթ թվաց: Մի՞ թե Կարինեն է: Կինը

մենակ էր, ամենայն հավանականությամբ հետի տղամարդը ժամանակավորապես

բացակայում էր: Կինը սուրճի բաժակը ցած դրեց, գլուխը բարձրացրեց և Գաբրիելը

համոզվեց, որ Կարինեն է: Հետաքրքրությունը ավելի մեծացավ. երբ մարդուն

ճանաչում ես, հարցերը շատանում են: Նույնիսկ խանդ հիշեցնող ինչ-որ բան խառնըվեց

սրտի տրոփյունին: Սեղանին ոչ ոք չէր մոտենում, միայն քիչ անց անցուդարձ

անող մատուցողը կանգ առավ Կարինեի կողքին ու նրանք մի քանի վայրկյան

զրուցեցին հին ծանոթների պես: Սա ուրիշ բան էր նշանակում: Էլի մի հայացք նետելով

ձնծաղիկների թավուտը թաքցրած անտառաշերտի մշուշոտ բարձունքին

Գաբրիելն անցավ փողոցը և մոտեցավ Կարինեի սեղանին․

-Թույլ կտա՞ք նստել ձեր կողքին:

Կարինեն մի պահ կարծես չէր հավատում աչքերին, հետո ծանոթ զրնգուն ձայնով

հարցրեց.

-Գաբո՞։ Որտեղից հայտնվեցիր, սև ակնոցդ ի՞նչ է նշանակում՝ հո փախուստի

մեջ չե՞ս:

-Սև ակնոցը նրա համար է, որ ոչ ինձ ճանաչեն, ոչ էլ ես ճանաչեմ որևէ մեկին...

իհարկե` բացի քեզանից:

Պարզվեց, որ Կարինեն համատեղության կարգով ստանձնել էր այդ ռեստորանի

հաշվապահի գործը և ամսվա մեջ մի քանի անգամ լինում էր այստեղ: Գաբրիելն

իրեն հատուկ գործնականությամբ պատվերներ տվեց մատուցողին, որքան էլ որ

Կարինեն փորձում էր հակառակվել:

-Կարինե, ես քեզ գործ կտամ, թո՛ղ այդ վազվզոցը,- ասաց Գաբրիելը:

-Չէ՛,- պատասխանեց Կարինեն,- քեզ մոտիկ լինելը վտանգավոր է:

-Ինձ չե՞ս վստահում:

-Նաև ի՛նձ չեմ վստահում, մարած մոխիրը նորից խառնելու ցանկություն չկա,

ես իմ միայնության հետ հազիվ հաշտվել եմ:

Ռեստորանում «Նաիրի» կոնյակ չունեին: Գաբրիելի վրա-վրա խմած երկու բաժակ

«Վասպուրականը» սկսել էր ազդել:

56

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!