27.03.2020 Views

ՆՈՐՔ 2018-II

2018-2

2018-2

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

-Ճանապարհորդության եմ պատրաստվում, հետաքրքիր է, չէ՞: Իսկ դու ինչո՞ւ

ես որոշել անպայման իրավաբան դառնալ:

-Ճանապարհորդությո՞ւն,- զարմացած կրկնեցի,- նախանձում եմ քեզ:

-Հավատա, նախանձելու ոչինչ չկա, դու էլ, ինչպես մնացած բոլորը, պատրաստվելու

և անցնելու ես այդ ճանապարհը, ժամանակը` ահա միակ տարբերությունը,

բայց հարցիս պատասխանը այդպես էլ չտվեցիր:

-Օրենքները և կարգերը պահպանել է պետք:

-Դրանք հենց խախտելու համար են ստեղծված, դեռ չե՞ս հասցրել նկատել, որ

կյանքում ոչ մի բան օրինաչափ չէ, ու մեզ պարզապես դատապարտել են ապրելու,

ապրելու կյանքի մեր բաժինը՝ սա միակ օրինաչափությունն է, որ ես գիտեմ, իսկ

քո ասած օրենքները դարձել են ձև՝ առանց բովանդակության, այնպես որ շատ մի

տանջվիր, որ փոշմանելու շատ առիթներ էլ չունենաս:

Ես կամաց-կամաց զգացի իմ լուծվելը տխրության գրկում ու այդպես էլ այդ գիշեր

չիջա դիմացի ափ, մասնակիցը չդարձա ուրախ ամբոխի խրախճանքներին:

Իրավաբան նույնպես չդարձա, որովհետև ես սիրում էի պահել օրենքներն ու կարգերը:

Իմ այդքան սպասած ավարտականը ուրիշ գույներ ունեցավ, այդ օրը իմ երկընքի

աչքերով աղջիկը գնաց երկրի արգանդը, թողնելով ինձ մեն-մենակ այն անհասցե

շշուկների հետ, որ կյանքի անհունից հասնում էին հոգուս ականջներին:

ԾԻՐԱՆԱՆՈՑ

Դրսում բարակ անձրև էր մաղում: Մենությունը ձայն չուներ, լռությունը նրա միակ

ձևն էր, միակ անունը, անձրևն ու ձայնը լցվում էին քանդված փոսերն ու լցնում

սենյակիս մենությունը: Կուզեի անձրևը սենյակումս մաղեր, մաքրությունից փայլող

հատակը մի քիչ կեղտոտվեր, պատերը սառեին ու հիմքից սկսեին ցնցվել: Կուզեի

ոտաբոբիկ մտնել ցեխաջրով լցված բները, անձրևաջուրը կլցվեր աչքերիս ու ականջներիս

մեջ, մարմինս կսառեր, կկապտեր, բայց կշնչեր ու կզգար, կյանքի զարկերակը

կշարժվեր իմ մեջ: Սպիտակ փեշիս ծայրերը կլցվեին ոտքերիս տակ ճմռվող սև, մածուծիկ

կյանքով, թաց ու կեղտոտ կտորը կձուլվեր մաշկիս հետ, կդառնային մեկ, ես

ամեն մի բջիջովս կզգայի կյանքը:

Դեռ ամենափոքր տարիքից զզվում էի այն ամենից, ինչը չափազանց ճիշտ էր։

Կատարելությունը ձանձրալի է, հոգնեցնող, կատարելություն չկա: Հիմա պառկած

եմ հիվանդանոցի իմ մահճակալին՝ ականջիս մեջ դրսի անկատար կատարելության

նոտաներն են, ես վերլուծում եմ մաշված իմ տարիները, բորբոսի հոտ է փչում: Ես

երևի կմեռնեմ, ձեռքերիս կաշին, որը կապույտ անցքերով ցանց է հիշեցնում, դա է

ասում, հակառակվում է բժշկի, ծնողներիս, ողջ աշխարհի բոցավառվող հավատին:

27

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!