27.03.2020 Views

ՆՈՐՔ 2018-II

2018-2

2018-2

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

ԱՐՁԱԿ ԴԻԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

նախապատրաստած: Դեռ կեսօրին մի քանի հոգով եկել էինք գետաբերանը. ես

որոշել էի, որ ամեն ինչ կատարյալ պիտի լինի, չէի էլ հասկանում, թե որքան ձանձրալի

կարող է լինել կատարելություն կոչվածը իրականում: Ինչքա՜ն հեշտ կլիներ մարդկային

կյանքը, եթե այն աշխատեր երբեք չխափանվող ու ճշգրիտ մեխանիզմի նման,

բայց ափսոս՝ մեր կյանքի համակարգերից միայն մեկն է կատարյալ ծրագրով գործում,

այն երբեք չի խափանվում ու հաճախ երկար սպասեցնել չի տալիս:

Վերջացրել էինք մեր գործերն ու ետ էինք դառնում արդեն, երբ այս անգամ էլ

դիմացի ափի տեսարանը ինձ շեղեց ճանապարհիցս: Սկսեցի քայլել հոսանքին հակառակ,

մինչև հասա գետի այն հատվածը, որտեղ երկու ափերը ամենամոտ հեռավորության

վրա էին իրարից: Ինձ ծանոթ գլուխը տեսա՝ գլխին գլխարկ չկար,

այնպիսի դիրքով էինք, որ կողքից շատ պարզ տեսնում էի նրան, տեսնում, բայց

հասկանալը….. չէի հասկանում․ ինչի՞ն էր այդքան երկար նայում։ Հետո նկատեցի

ձեռքի երկար, թելի պես բարակ փայտը, դրանով մերթընդմերթ տարօրինակ շարժումներ

էր անում հողի վրա։ Տարօրինակ էր թվում ամեն ինչ:

Հետաքրքրությունը դաղում էր ուղեղս, ես որոշել էի հասկանալ արարքների

իմաստը, ուզում էի վերջապես պարզել՝ ի՞նչն է գիտակցված բանականության ծնունդը

և ի՞նչը՝ ոչ: Ոտքս շարունակ կախ էի գցում, հասկացել էի՝ նրա վարքագիծը դեռ

նախորդ անգամից էր սկսել միտքս հաճախակի զբաղեցնել: Աչքս հանկարծ ընկավ

մազերին՝ հասած ցորենի հասկեր էին, ու քամին խաղ էր անում այդ հասած ու խանձված

փնջի հետ, սկսեցի ավելի ուշադիր նայել, ինձ թվաց առաջին անգամ էի տեսնում

նրան, նրա ծաղկած ծիրանենու ճերմակություն ունեցող դեմքը:

Առօրյա գործերիս խառնաշփոթում ամեն կերպ ճնշել ու ճզմել էի ուզում մի բան,

որը տապակում էր արյունս, վերջին քանի օրը տարօրինակ մեղքի զգացողություն

էր ներսումս արթնացել, չնայած, որ երբեք չեմ մեղանչել` գոնե ես այդպես էի հիշում,

գուցե հիշողություններիս մի մասը կորցրել էի: Ուղղակի մարդ արարածը ինքնապաշտպանական

հետաքրքիր մեխանիզմ ունի. բավական է ցանկանաս մի բան մոռանալ

ու՝ վերջ, իսկ եթե հանկարծ օրերից մի օր որոշես հիշել մի դեպք, որը ուղարկել ես

այն հեռու, անծանոթ վայրը, ինքդ քեզ հետո դժվարությամբ կկարողանաս համոզել,

որ դա դու ես եղել, այն մյուսը՝ մոլորված մի մասնիկդ, որ քեզնից բաժանված ու

նետված է եղել սեփական կյանքիդ կրկնվող միջանցքները: Բայց դե, առանց հիշողության

կորստի էլ կյանքի թողած ամբողջ գարշահոտությունը անտանելի կլիներ տեղ

հասցնել: Այդպես է, կյանքիդ երկու գույները միշտ ճիշտ չափաբաժնով պետք է խառնես,

որ սպեղանին ակամա չդառնա մահացու թույն մարմնիդ համար:

Մեր հավաքույթի ժամը մոտենում էր: Մեքենայի շարժիչը անջատեցի, ընկերներով

քայլեցինք ներքև՝ դեպի գետի ափը, երեխաները համարյա հավաքվել էին: Դիտմամբ

ընկերներիցս մի փոքր հետ մնացի, չգիտեմ ինչու, միայն զգում էի, որ աներևույթ

մի ձեռք անխնա դեպի հակառակ ափն է հրում: Չնայած, որ այն կողմում ինչ-որ

մեկին հանդիպելու միտքը կատարյալ խելագարության էր, այնուամենայնիվ ճամփի

կեսից ետ չդարձա: Հասա այն նույն վայրը, կանգ առա ու սկսեցի հողի վրա փնտրել

մի բան, որի իսկական էությունը ինքս էլ չէի հասկանում. ի՞նչ պետք է փնտրածս

24

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!