27.03.2020 Views

ՆՈՐՔ 2018-II

2018-2

2018-2

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

ԿԱՐՄԻՐ ԲԼՈՒՐԸ

Ես վաղուց գիտեի վիշապի և Կարմիր բլուրի հեքիաթը, այդ հեքիաթը իմ քրքրված

հիշողությունների հետ համերաշխ ապրում էր, ես չէի կարողանում նրան բաց թողնել,

որովհետև այն ամենը, ինչ կապված էր մորս հետ՝ որքան էլ հոգիս ցավին վարժեցնող

ամենօրյա սրբազան ծիսակարգ հիշեցներ, դարձել էր ապագաս սպանող

կախվածություն: Արդեն երեք տարի մեր փոքրիկ խոհանոցից մորս թխած գաթայի

հոտը չէր գալիս, ու ես չէի կարողանում հրճվել՝ նայելով խորիզի մեջ լողացող չամիչներին,

որոնք ինձ միշտ ջրով լցված փոքրիկ փուչիկներ էին հիշեցնում, որովհետև

երեք տարի առաջ, երբ սպիտակ մեքենան եկավ և մայրիկիս տարավ, ես այլևս

նրան չտեսա, ավելի ճիշտ նա, ում տեսա օրեր հետո՝ մոխրագույն դեմքով, կապտած

շրթունքներով և ինձ համար անհասկանալի սառը ձեռքերով մեկն էր, իսկ մայրիկի

ձեռքերը միշտ այնքան տաք էին, որ երբ հպվում էին ինձ, ջերմացնում էին ամբողջ

էությունս այնպես, ինչպես գարնանային արևի առաջին շողիկը քարերի վրա

նիրհող կատվին։ Բայց այդ օրը նրա ձեռքերը մեկընդմիշտ սառեցրեցին թե՛ սիրտս

և թե՛ հոգիս: Իսկ երբ վառեցին նրա նկարի երկու կողմերում դրած մոմերը, ես հասկացա,

որ ինչպես մայրիկի ձեռքերն էին դադարել խորհրդանշել իմ կյանքի ջերմությունը,

այնպես էլ զույգ մոմերի դողացող լույսը էլ երբեք չի հիշեցնի ինձ Սուրբ

Ծննդյան սեղանը:

Հորս սիրում էի մի սիրով, որ հունցած էր մի քիչ ատելությունից ու մի քիչ էլ

խղճահարությունից: Այնքա՜ն էի սիրում նրան, երբ խոհանոցում նստած իր կյանքի

պես դառը սուրճի բաժակը ձեռքին՝ որբացած ու արնակալած հայացքով նայում էր

դիմացի շենքի ճաքճքած ապակիներով պատուհաններին, մինչ ուռած ու դողացող

մատների արանքում մխում էր ճմռթված ու դեղնած ծխախոտի գլանակը՝ նա սև

սուրճի ու դեղնած գլանակի արանքում իր որբացած էությունն էր փորձում գտնել:

Ու նույնքան էլ ատում էի, երբ տուն էր մտնում աչքերի այն հայացքով, որ նորին

մեծություն օղու ստեղծագործությունն էր․ օրորվելով կգար, ցեխոտված կոշիկներով

կնկներ դարչնագույն բազմոցի ծայրին, ու ես չէի իմանա քնած է, թե արթուն: Այդ

պահերին նա ինձ համար ամենաանտելի մարդն էր մեր կորուսյալ երկրագնդի վրա:

Այնպես էի խղճում նրան, երբ ողջ գիշեր կրկնում էր միևնույն բանը, թե շատ է հոգնել

և ուզում է տուն գնալ: «Տուն եմ ուզու՜մ, տու՜ն» կրկնում էր մեկը, ով այդ պահին

պառկած էր սեփական տան մաշված բազմոցին: Ես կտայի աշխարհի բոլոր ջըրով

լցված գույնզգույն փուչիկները, միայն թե հայրիկը էլ չհոգներ, գոնե մի քիչ

հանգստանար և վերջապես հասկանար, որ տանն է, իր տանը, և չունի ուրիշ տուն,

ուր շարունակ ձգտում էր նրա հարբած ու որբացած հոգին: Ես մաքրում էի նրա

կոշիկների վրայի ցեխը՝ սև կոշիկները մաքրությունից այնպես էին փայլում, որ ծակծկում

էին աչքերս, ծակծկում էին նաև միտքս, որովհետև սկսել էի գիտակցել, որ

ձեռքիս խոնավ լաթի կտորը երբեք ընդունակ չի լինի մաքրել նրա հոգին դանդաղ

29

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!