27.03.2020 Views

ՆՈՐՔ 2018-II

2018-2

2018-2

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

ղությամբ, նրա համար աշխարհարարումը որոնումների մշտական ցիկլի մի անբաժան

մաս է, նման այն ճամփորդության, որը կատարում էր Գիլգամեշը։- Կրակի

ցայտող շիթերի միջից հնչում էր բժշկագետ Ռոնինի ձայնը։- Որպես ակնառու օրինակ

վերցնենք վաղ միջնադարյան ճարտարապետությունը՝ կատարյալն արվեստներից:

Այս շրջանում բոլոր բարդ կոնստրուկցիաները՝ տաճարները նախագծել և

ղեկավարել են բարձրաստիճան կղերականները, օգտագործելով հունահռոմեական

կառուցողական արվեստի գիտական փորձն ու նվաճումները և կատարելության

են հասցրել տաճարի կառույցի կոնցեպտը, օրինակ, հրեշտակների տաճարը՝ Զվարթնոցը։

Հայ եկեղեցին իր հաստատմամբ ամենևին չմերժեց ու չոչնչացրեց անցյալի

ահռելի գիտելիքային հենքը, դրա հիմքի վրա ստեղծվեց գրային համակարգ, ծավալվեց

թարգամանչաց շարժում և կայացավ ոսկեդարը, իսկ արդեն միջնադարի մեծ

նվաճումներից էին համալսարանները, որոնք նպաստում էին գիտելիքի վերարտադըրմանն

ու մտքի զարգացմանը։

-Այո՜, հայրս մի ընկեր ուներ, որ ծանոթանալով այդ թարգմանական տեքստին

այն անվանեց «թարգմանությունների թագուհի»։- Աչքը կրակի լույսերից կկոցելով

կիսաձայն ասաց Կոստանը։

Մտավոր զարթոնքին զուգընթաց հայ իրականության մաս դարձան արիստոտելականությունը,

նորպլատոնականությունը և մի շարք այլ փիլիսոփայական

ուղղություններ, որոնց կողմից ընդգծված հայեցումները փիլիսոփայության, բնագիտության,

գեղագիտության և իրավագիտության բնագավառներում հարազատ

արձագանք ստացան մեզանում։ Քրիստոնյա աշխարհից մեկուսացված, անխառն

դավանական աշխարհայացք ունեցող Հայ եկեղեցու միասնական արմատական

մոտեցումը հստակ էր, ու հոգևոր հայրերը չէին հանդուրժում զարտուղի աստվածաշնչյան

մեկնաբանումները։ Զարմանալի չէ, որ նրանք, ովքեր փոքր-ինչ կասկած

կամ անհամաձայնություն էին հայտնում, դիտվում էին իբրև հերձվածներ։

-Այո, այդ պատճառով հազարավոր պավլիկյան աղանդավորներ լքեցին երկիրը

հասնելով մինչև Եվրոպա։ Հասարակական հուզումների պատճառը, անօրինություններն

էին, եկեղեցու և պետության սերտաճումը, որ կաթվածի հասցրեց երկիրը։-

Գլուխը թափահարելով մտմտում էր Ալբերտը։

-Բայց հենց այս փոթորկումների և ցնցումներ մեջ ծնվեց մի հանճարեղ բան, որն իր

արժեքով հավասարվեց Ավետարանիչների մտքին, արտածելով սերը տառապանքի

մեջ՝ Նարեկացու «Ողբը»։- Առարկեց Կոստանը։- Նարեկացին խոսքային տարերքի

մեջ թափանցեց ու անուղղակի տվեց լոգոսի բանալին, առաջիններից էր, որ տաճարը

կառուցեց բառերի միջոցով։ Նա մի ներբողով սահմանեց տաճարի հրաշագեղ պատկերումը,

կառուցելով այն Թեոդոքոսի՝ Տիրամոր մարմնաձևությամբ։ Եկեղեցի կառույցը

ի սկզբանե կրում է մարմնաձևության տիպ: Դրանով է մեկնաբանվում այն,

որ եկեղեցին միջնադարում ընդհանրացվում է կույսի, հարսի և կնոջ հետ։ Որոշ

ժամանակ առաջ, Լաուրենցիանա գրադարանում, աչքովս մի ձեռագիր ընկավ,

որտեղ Վիտրուվիոսն էլ էր տաճարի կառուցման հիմքում դրել մարդու անատոմիական

կառուցվածքը։ Հապա տե՛ս․

35

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!