27.03.2020 Views

ՆՈՐՔ 2018-II

2018-2

2018-2

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

ԱՐՁԱԿ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆ

-Հիմա այդպե՞ս է կոչվում` քննարկե՜լ... Ցանկություն չունեմ, ես քննարկումների

համար չեմ եկել... Եկեք միանգամից անցնենք գործի, իսկ հետո դուք մենակ կըքննարկեք

որքան ձեր սիրտը կուզի...

Աներևակայելի էր, բայց նրա դեմքին ես ափսոսանք, նույնիսկ ցավ կարդացի:

Նա, հավանաբար, ցնցված էր: Լուռ նայում էր ինձ: Հետո գլուխն օրորեց և արտաբերեց

դժվարությամբ.

-Տիկին, աղաչում եմ, մի խորտակեք իմ մեջ այն ազնիվ զգացմունքները, որն

արթնացրել եք այսքա՜ն տարիների ընթացքում: Ես ձեզ գիտեմ վաղուց, այն օրվանից,

ինչ հայտնվեցիք համալսարանում, և եթե չեմ մոտեցել ձեզ, ապա լոկ այն պատճառով,

որ դուք արդեն ընտրել էիք ձեր կյանքի ընկերոջը, մի մարդու, որի հանդեպ

ես անսահման պատկառանք ունեի...

Նա լռեց մի պահ և շարունակեց ծխախոտ վառելուց հետո:

-Ես տարիներ շարունակ հետևել եմ ձեզ, գիտեմ ամեն ինչ ձեր մասին, և գիտեմ,

որ անկախ ամեն ինչից, դժվարությամբ, ձեր հոգին մաքուր եք պահել... Ասեմ նաև,

որ շատ երկար եմ սպասել այս հանդիպմանը, որի մասին երազել անգամ չէի կարող,

բայց ահա...

-Շատ լավ,- ընդհատեցի ես:- Դուք վերջապես հանդիպեցիք ինձ... Տղայիս հերոսության

շնորհիվ... Էլ ինչո՞ւ եք հապաղում, օգտվեք առիթից... Չէ՞ որ ես որոգայթի մեջ

եմ և կարող եմ այնտեղից դուրս գալ միայն հիմա, այստեղ...

Խոսքս կիսատ թողնելով ցույց տվեցի մեղքի խուց տանող փակ դուռը:

Մի դառը ժպիտ երևաց նրա դեմքին:

-Ես ձեզ դրա համար չեմ կանչել, և չնայած այնտեղ մտնելու ձեր պատրաստակամությանը,-

ասաց նա` միևնույն դուռը ցույց տալով,- ես չեմ օգտվելու առիթից:

Սկզբունքորե՛ն: Որովհետև, եթե հիմա ձեզ առաջնորդեմ այդ սենյակ, կտիրանամ

ընդամենը ձեր մարմնին և կկորցնեմ ձեզ ընդմիշտ, մինչդեռ ես կուզեի նախևառաջ

նվաճել ձեր սիրտը, ազնվորեն, և ընդմիշտ տիրանալ ձեր հոգուն...

Խմիչքի ազդեցությունն, ասես միանգամից չքվեր: Որքա՜ն սխալ եմ հասկացել

այս մարդուն: Օ՜, մեղավորը տղաս էր, որ սեփական մորը լպիրշ ակնարկներ անելով,

իր կաշին փրկելու համար, ուղարկում էր ստրկական առևտրի: Եվ դիմացինս,

ասես կարդալով իմ մտքերը, շարունակեց.

-Հասկացեք, ես առևտուր չեմ անում: Ես ձեզ կանչել եմ ընդամենը հայտնելու,

որ ձեր տղայի վիճակը գնալով լրջանում է: Ոչ միայն, որ նա ընկել է հանցագործ

մի միջավայր և գնալով ավելի ու ավելի է խրվում զանազան մեղքերի մեջ, այլև որ

տուժածը, այդ կրկնահանցագործը, որի գլխին շշով խփել է ձեր տղան, դատական

բժշկի եզրակացությունը ձեռքին, սպառնում է դիմել դատարան...

-Իսկ դուք տեղյա՞կ եք, թե ինչպես է տեղի ունեցել դա,- ընդհատեցի ես նրան:

-Իրողությունը հետևյալն է. ռեստորանում վեճ է ծագել ձեր որդու և այդ արարածի

միջև: Ձեր տղան հայհոյել է նրան, իսկ վերջինս հարվածել է դեմքին և պատռել

զգեստը: Ավելին` անվանել է նրան «բոզի վաստակ», ինչին, ի պատասխան ձեր

տղան շշով հարվածել է գլխին:

86

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!