27.03.2020 Views

ՆՈՐՔ 2018-II

2018-2

2018-2

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

լիներ: Զարմացած ու լուռ ինձ էի դիտում կողքից, չէի կարողանում վերջիվերջո հասկանալ,

թե որ մեկս է ավելի իրական, որ մեկս ավելի խելագար: Բարկացած շրջըվեցի

ու տեղնուտեղը սառելս մեկ եղավ, դեմ հանդիման կանգնած էի նրան, ով իմ

ներսում ահա քանի օր է մեծ հարցական էր դրել: Մի քանի րոպե անշարժ ինձ նայեց,

հետո անցավ այնպիսի անտարբերությամբ, որ մի պահ ես ինձ ուրվական

թվացի: Քայլելով հասավ համարյա եզրին, լուռ նստեց խոտածածկ հողաթմբի վրա

ու սկսեց նայել դեպի ցած: Ես չէի էլ նկատել, որ այստեղից շատ պարզ երևում է

մեր վառած խարույկը, զվարճացող ամբոխը, ամբողջ կյանքն իր խայտաբղետ լույսերի

ու գույների ներքո: Վերլուծում էի ուղեղիս աշխատելու ձևը՝ միգուցե պատրանքի

մեջ եմ հիմա, հիվանդ մտքերից հյուսված պատկերներն են հյուր եկել ամենահարմար

պահին: Հանդարտ քայլերով նրան մոտեցա, օտարի հայացքով նստել ու

ներկայացում էր նայում:

-Ներքև իջի՛ր, միացիր նրանց,- իմ բերանով, բայց խորթ ձայնով ասացի ես:

-Չէ, դրա կարիքը ամենևին էլ չկա, ինձ այս կողմում էլ բավական լավ է, բացի

այդ չեմ էլ հասկանում՝ ո՞րն է իմաստը, մի՞թե չեք հոգնում, ախր ամեն անգամ նույն

բանն է կրկնվում։ Հետո չեմ կարծում, որ այնտեղ իջնելով կկարողանամ տեսնել այն

ամենը, ինչ երևում է այստեղից:

Այնպիսի միատոն ձայնով ու հանգստությամբ էր արտաբերում յուրաքանչյուր

բառը, որ մարմինս սկսեց սառնություն զգալ: Ներքին սուր պահանջ առաջացավ

բացել նրան, հանել մտասույզ վիճակից, չնայած, որ կարող էի ինքս այնպիսի խոր

լաբիրինթոսում հայտնվել, որտեղից մի օր դուրս գալու համար հարյուրամյակներ

25

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!