28.03.2020 Views

ՆՈՐՔ 2019-III

2019-3

2019-3

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Մայրանուշի աչքերը փայլփլեցին, թուքը կուլ տվեց. նպաստ պիտի տա ժողովըրդին:

Ինքը հենց սկզբից էլ սիրել էր Նիկոլին, ասենք` ո՞վ չի սիրում նրան: Հեն է՝ իրենց

գյուղի Վարդուշը. տեսել է, որ նորահարսը դժվարանում է իրեն մամ ասել, ասել է.

«Աղջի՛կ ջան, թե չես կռնա ընձի մամա ըսել, Նիգոլ ըսե, ես իրան շատ կսիրեմ»: Բա

չէ, էն Մերժիրսերժինը…

Կոշիկները հագավ, դուռը բացեց, որ դուրս գնա բակ` խանութ: Դռնից հետ դարձավ,

պահարանը փորփրեց, գտավ-հանեց երկար կանթով պայուսակը, գցեց ուսը ու

լուրջ դեմքով դուրս եկավ: Ներքևում հանդիպեց առաջին հարկի Ռուդիկ ձյաձյային:

-Աչքներդ լույս, ժողովրդին նպաստ են տալիս:

-Հա՞, ո՞վ ասաց:

-էլ ով` Նիկո՛լը: Հենց նոր լսեցի լուրերով:

-Հաստա՞տ:

-Իմ ականջներով եմ լսել, քիչ առաջ, հո ինձնի՞ց չեմ հնարում, բա ես հենց էնպես

բան ասող ե՞մ:

-Վայ ապրե՛ս, դու էլ, Նիկոլն էլ, Մայրանո՛ւշ ջան:

-Իսկ ինչքա՞ն են տալու,- խոսակցությանը միացավ մեկ ուրիշը:

-Էդ մեկը չգիտեմ, դեռ պարզ չի,- լուրջ դեմքով պատասխանեց Մայրանուշը,-

բայց կարևորը՝ ասել ա. ինքը խոսքի տեր մարդ ա, որ ասեց` վե՛րջ, կանի…

-Հա՛, ճիշտ ես ասում, միշտ լավ լուրերի մեջ մնաս, մենք շատ շնորհակալ ենք

մեր վարչապետին…

-Խնդրեմ, խնդրեմ,- վրա բերեց Մայրանուշն ու ուղղվեց դեպի խանութ:

Մինչև խանութ հասնելը, լուրն արդեն պտտվում էր թաղամասում: Մի քանիսը

հերթերից խուսափելու համար որոշեցին անձնագրերով շուտ մոտենալ թաղապետարան:

Բայց խանութում ասացին, որ առանց սոցքարտի չեն տա: Քիչ հետո պարզըվեց,

որ առանց բնակության վայրի մասին տեղեկանքի էլ չեն ընդունում: Լավ բան

չստացվեց: Ստիպված եղան հետ դառնալ: Մի երկու ավելի խելացիները ժխտեցին

բնակության վայրի տեղեկանքի անհրաժեշտությունը: Տեղեկանք-մեղեկանք պետք

չէ, էլ հին ժամանակնե՜րը չեն… Սոցքարտն ու անձնագիրը հերիք է: Ստացող եղել

է, կողքի շենքից մեկի քեռին գնացել-ստացել է, տեղեկանք չեն ուզել: Մի քանի

չուզողներ էլ չհավատացին, թե դեռ սպասեք…

Ամեն անգամ լուրն ավետելիս` Մայրանուշը մի զարմացական «չեմ հասկանում,

դուք լուրեր չեք նայո՞ւմ»-ն ասում էր ու ուսին գցած պայուսակը մի ուսից մյուսը

տեղափոխում: «Շատ սահմանափակ ժողովուրդ են հա՛, ոչ լուրեր են լսում ոչ

բան»,- մտածում էր ու ավելի ամուր բռնում պայուսակի երկար կանթը: Քիչ մնաց

մոռանար. ինքը չէր վերցրել իր հետ անձնագիրն ու սոցքարտը, ինչ լավ է՝ խելքը

կտրեց… Հպարտ քայլերով ուղևորվեց դեպի տուն՝ փաստաթղթերի ետևից, հնարավորինս

շուտ տեր կանգնելու իր հասանելիք նպաստին: Վարչապե՛տն է ասել:

13

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!