28.03.2020 Views

ՆՈՐՔ 2019-III

2019-3

2019-3

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

րեց թաքցնել այն, ինչի համար ուզում էր ապրել: Իրեն կողքից տեսավ: Գործողություններն

ու պատկերը ծանոթ էին՝ ասես այս ամենն արդեն եղել էր, չէր հիշում՝

որտեղ և ում հետ: Գուցե՝ ի՞ր....

Երերալով դուրս եկավ ու..... կրկին ամեն ինչ պատվեց թանձր մշուշով:

Միայն ականջների աղմուկը լսեց:

Աչքերը բացվեցին բացարձակ լռության մեջ: Լռությունը հիվանդանոցային էր՝

քլորի հոտով: Գլխացավը հուշեց կարևորը՝ չի մեռել:

Կողքին կինն էր, ննջում էր:

Հիշողությունն սկսեց դանդաղ վերականգնել այն օրվա իրադարձություները,

որոնք նման չէին իր ապրած և ոչ մի օրվան, ոչ մի կարևոր ու անկարևոր իրադարձության:

Նա դարձյալ չէր ուզում պատասխաններ փնտրել, չէր ուզում արդարացնել

կամ մեղադրել իրեն: Ինչ եղել եղել է: Մի բան էր միայն ուզում իմանալ՝ ինչ

եղավ այն կնոջ հետ... Տնքաց ու արթնացրեց ի՛ր կնոջը.

-Գեղամ ջան, վայ.... փառք Աստծո... էս ինչ լավ է....

Ասաց ու դուրս վազեց:

Մի բժիշկ ու հավանաբար բուժքույր եկան:

Ճնշումը չափեցին, աչքերի մեջ նայեցին, խնդրեցին շարժել ձեռքերն ու ոտքերը,

հետո կաթոցիկը փոխեցին ու դուրս եկան:

-Բժիշկն ասաց, որ բախտդ բերել է, Գեղամ ջան: Թեթև կաթված է եղել. երևի

արյան զեղումն այնքան էլ մեծ չի եղել, բոլոր ռեֆլեքսներդ նորմայի մեջ են: Փառք

Աստծու.... Երկու օրից դուրս կգրեն:

Տղամարդը ժպտաց ու դեմքը ցավեց.

-Լիդա, չեմ հիշում ՝ ո՞նց եմ էստեղ հայտնվել, ի՞նչ է եղել, ո՞նց...

-Թե ասա՝ ինչ էր խելքիդ փչել, որ գնացել էիր սունկ հավաքելու: Շորերդ կեղտոտ,

պիջակիդ թևքն էլ արյունոտվել էր. երևի ընկնելիս ձեռքդ քերծել էիր:

Գեղամը լարվեց:

-Աստված էն մարդուն երկար կյանք տա: Եթե նա էնտեղ չէր եղել, քեզ տուն չէր

հասցրել.....,- կինն սկսեց արտասվել:

-Իմացա՞ք, հարցրեցի՞ք՝ ով է:

Գեղամը աչքերը փակ էր խոսում: Նրան թվում էր, որ բաց աչքերը կմատնեն իր

բոլոր վախերն ու սպասումները:

-Հա, բա ոնց: Դավիթը գնացել, շնորհակալություն է հայտնել: Հայկազ է անունը:

Տան տեղն էլ, հեռախոսի համարն էլ վերցրել ենք:

Գեղամն արդեն հանգիստ էր. նա քարի նման ամուր ալիբի ուներ: Մնում էր

միայն մոռանալ այն չարաբաստիկ օրը, ջնջել ամեն տեսակ հիշողություն՝ կոյուղու

խողովակի ետևում շինարարների անփութության պատճառով գոյացած ճեղքից

բացի: Սակայն այդ նույն հշողությունն ավանակի համառությամբ ուղեղում ձգված

սավանի վրա թանձրացող գույներով վերականգնում, նկարում էր նաև խճածածկ

ճանապարհի մի կողմում ջախջախված գլխով ու բերանքսիվայր պառկած փոքրիկ այն

կնոջ պատկերը, և քթում քլորի հոտին միախառնվում էր մի հոտ ևս՝ արյան հոտը:

31

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!