28.03.2020 Views

ՆՈՐՔ 2019-III

2019-3

2019-3

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Ես ներհյուսվել եմ հորս ու մորս սիրուց և... արևի շողերից:

Երբ մանուկ էի, խոսում էի իրերի հետ, մինչ մայրս կվերադառնար գործարանից,

որտեղ նա լաբորանտ էր աշխատում: Մորս ծիծաղը զնգզնգում էր հանց մարգարտե

հուլուքները մարմարե հատակի վրա զարկվելիս: Նա շփոթված նայում էր, թե ինչպես

էին գլորվում փայլատ հատիկները...

Ես խոսում էի գերմանական տիկնիկիս հետ, պատուհանի դիմաց աճող կաղնու

հետ, ափսեների մեջ ուտելիք դասավորելիս: Իհարկե դա իմ գաղտնիքն էր: Այսօր

էլ իմ լավագույն զրուցընկերը իմ մտքերն են. կյանքի իմաստի, տերևով տոլմայի,

աղանձի, թոռ-երեխաներիս, ելակի, որը շուտով կհասունանա և այլն և այլն...

Ինչ-որ տեղ ինձ սպասում են փետուրե դղյակը, անձրևաշիթե արծաթ վարագույրով

փակված` գանձերով լեցուն քարանձավը:

Այդպսին էր իմ՝ աղջնակի երևակայության ստեղծած երջանկության ոսկետառ

բանաձևը...

Իսկ հետո, ուզում եմ ասել, որ մի սովորական օր, որ պիտ գնաս քո գործերով.

համալսարան, բժշկի, աշխատանքի և այլն` բոլորովին անսպասելի ավարտ կունենա:

Կհանդիպես մեկին, ում մինչ այդ ծանոթ չէիր և օրը կավարտվի լրիվ ուրիշ կերպ

քան սովորաբար, և դու այլևս չես լինի այնպիսին ինչ որ այդ էիր:

Դու կհանդիպես սեր հանելուկին: Եվ քեզնից է կախված` մեղրամիսի տակառը

կվերածվի՞ մեղրի շերտից հետո թրիքի շերտի, թե՞ միշտ կապրես մեղրագույնի հիսուն

երանգներում...

Ասեմ, որ անունս Աստղիկ է և ես ինձ չէի պատկերացնում մոր դերում: Բոլոր

հեքիաթները, թե հղիությունը կարթնացնի մայրության բնազդը, իմ դեպքում չէր

գործում: Ես տխրությամբ էի հետևում իմ կառուցիկ մարմնի դեֆորմացիային: Ես

միշտ մտորել եմ ծերության և մահի մասին: Ո՞րն է նախընտրելի. մեռնել երիտասարդ,

գեղեցիկ, անակնկալ մի տխուր դիպվածից, թե ապրել մինչև խորը ծերունազարդ

հասակը: Կորցնել առանձգական քայլքը, կնճիռները «զարդարեն» նուրբ դիմագծերը...

Ու՞ր է «մայրության ուրախություն» կոչվածը...

Գուցե՞ թե ծնվելուց հետո կլցվեմ խանդաղատանքով...

Առաջին շոկը գինեկոլոգն էր. պարզվեց, որ նա ՏՂԱՄԱՐԴ է: Օտար, անծանոթ և...

Նա առանց նախաբանի անցավ իր պարտականությունների կատարմանը:

Խոնարհությամբ ենթարկվելով, չեմ կարող նկարագրել հոգուս իրական տվայտանքները

բիրտ վերաբերմունքից.

Ա՜Խ, ԻՆՉՈ՞Ւ ԵՄ ԱՂՋԻԿ ԾՆՎԵԼ....

Արտառոց և անծանոթ իրավիճակը խորը հետք թողեց:

Ինձ զգում էի ստորացված...

Հետո եկավ մեծ իրադարձությունը:

Երեխան լույս աշխարհ եկավ գիշերվա կեսին: Հերթապահ բժիշկ չկար` ծնունդը

ընդունեց ռուս բուժքույրը:

ՎԻՃԱԿԸ ԳՑՎԱԾ Է

Այդպես գոչեց մեծ զորավարը:

39

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!