28.03.2020 Views

ՆՈՐՔ 2019-III

2019-3

2019-3

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

վերադառնալ իր «կոմունալներին»: Համոզված էր, որ բախտի դեմ խաղ չկա, և որոշեց

հնարավորինս հլու ընդունել պատուհանից այն կողմ հնչող և գրպանը դատարկող

թվերի ու բառերի՝ ականջների վրա ծանրացող բեռը. ամեն այլընտրանք չունեցողի

պես նա այսուհետ միայն լսողի ու գլխով հավանություն տվողի դերում կլինի: Սակայն

միապաղաղ ճոճումներից հոգնած գլուխն, այնուամենայնիվ, երբեմն թեքվում

էր՝ կրկին անսալով, որպես մխիթարություն, բախտակիցներ փնտրելու անկառավարելի

բնազդին: Հերթական թեքումը նրա տառապած հայացքը դարձյալ ուղղեց

դեպի հարևան պատուհանի ու երկարափեշ կնոջ կողմը: Թվաց՝ սրտում ինչ-որ

անոթ խցանվեց. գեղջկուհու ձեռքերի մեջ փողի անհավանական մեծ տրցակ կար:

Մահապարտի թմբիրն անցավ. ասես ինչ-որ մեկը անուշադրի սպիրտով սրվակ

մոտեցրեց քթին: Հայացքը կնոջից կտրել այլևս չէր ստացվում, սակայն հասկանում

էր, որ երկար նայելն էլ առնվազն անհարմար է: Գեղամը այլ ուղղությամբ գլուխը

թեքելու անմարդկային ճիգ գործադրեց՝ դեպի իր բաժին գանձապահը, դեպի փըրկության

իր պատուհանը, սակայն, միևնույն է, կողմնային տեսողությունն աներեվակայելի

համառությամբ շարունակեց կնոջ ճաքճքած մատների հետ հաշվել անսպառ

թվացող գումարը. «Տեսնես ինչքա՞ն կլինի...»:

-Երեք հարյուր հազար ռուբլի: Ճիշտ է, չէ՞,- ապակյա արգելապատնեշի մյուս

կողմից ընդհատեցին կնոջը:

-Հա, ապրես,- պատասխանեց կինն ու այնուամենայնիվ որոշեց մի անգամ ևս

հաշվել:

-Չե՞ք ուզում փոխանակել, դրամով ստանալ,- շարունակեցին ապակու մյուս

կողմից:

-Չէ, չէ,- շտապեց հաճախորդը:

Նա փողը խնամքով դրեց պոլիէթիլենի մի տոպրակի մեջ, փակեց ձեռքի պայուսակն

ու պատրաստվեց հեռանալ:

«Մոտ երկու միլիոն երկու կամ երեք հարյուր հազար դրամ»,- արագ հաշվեց

Գեղամն, ու աչքերը կուլ գնացին:

-Վե՞րջ,- այս անգամ իրեն էին դիմում,- վարկեր չունե՞ք:

-Ինչի՞, էս երկրում ես բացառությու՞ն եմ,- Գեղամը հեգնեց, սակայն նկատելով,

որ իր հումորը չհասկացան կամ էլ ձևացրեցին, թե չհասկացան, շարունակեց,- ունեմ,

բա չունե՞մ.... Հիմա չեմ կարող վճարել: Աշխարհը փոխվեց, իրավիճակ փոխվեց, իմ

վարկերը մնացին:

Ասաց ու շտապեց դուրս գալ՝ դեպի օդը, լույսը, դեպի այն ամենը, ինչը պիտի

գոնե ժամանակավորապես խլացներ ճիտին պարտքի ճչացող ցավը:

Շոգը նեղում էր: Ոտքով գնալն անտանելի կլիներ: Ստվեր փնտրելով՝ քայլեց

կանգառի ուղղությամբ, որ հարելով զբոսայգուն՝ պիտի որ ներծծված լիներ այգին

երիզող շագանակենիների զովությամբ:

Երթուղայինն ուշանում էր:

Հանկարծ կանգառի ծածկից դուրս, այգուց ձգվող սաղարթների տակ Գեղամը

բանկի երեք հարյուր հազարանոց կնոջը նկատեց:

25

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!