28.03.2020 Views

ՆՈՐՔ 2019-III

2019-3

2019-3

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

տարիներին լպստող վարդաշենցի Մստոյի կովը տենց էլ չհասկացավ դրա սակրալ

նշանակությունը: Ապերն ու Կարոն գզվրտոցի հաջորդ օրը բախչի էդ հատվածից

գլանակերպ երկաթի մի կտոր գտան, որի կողքից օղակ էր կախ տված ու որոշեցին

օղը քաշել, բայց մտափոխվեցին: Տարան էդ երկաթի կտորը Կարոյի հորը ցույց տալու

ու Կարոյի հերը դրա տեսքից տեղում սփրթնեց: Ու երբ պապան պաղպաղակի

բաժակները տոպրակից հատիկ-հատիկ դուրս բերելով, սկսեց շպրտել դրանք և

գոչել` «Առը քեզ մառոժնի, չտես լակոտ», դրանք մեկը մյուսի հետևից անձրևեցին

բախչի էն հատվածում, որտեղ ապերն ու Կարոն ժամանակին նռնակի պայթուցիչը

գտել, որոշել էին քաշել օղը, բայց մտափոխվել էին: Երբ պապայի փուքսն իրիկվայան

թողեց, ապերն անորոշ մտադրություններով որոշեց գնալ տեսնելու պաղպաղակները,

հա բայց ձմռան էն օրվանից, երբ նա տանիքի պռոշներից կախված սառցալեզվակները

«Գրական թերթի» մեջ փաթաթելով, տարել էր պադվալում պահելու, էդ

օրվանից ահա ընդամենը մի գարուն էր անցել: Գարնան վերջին օրերին նա պադվալ

էր իջել, որ բերի դրանք Ստյոպի հետ խաղալու, բայց գլանակած թերթը գտել էր,

իսկ սառցալեզվակները` ոչ: Իր էս փորձառության պայմաններում, թե ինչ հույսեր

էր նա կապում պաղպաղակների հետ հայտնի չի, ամեն դեպքում պաղպաղակի հացը

գտել էր, իսկ մեջի պաղպաղակը` ոչ:

Դրանից հետո էլի պատահեց, սպագետին նոր էր մտել սովետական քաղաքացու

ռացիոն ու իբր շատ կար, իբր սեղանից անպակաս էր, պապան մի օր վերցրեց

սպագետիով լի կաստրուլկեն շուռ տվեց բախչի էն հատվածում, որտեղ փափուն

ապերի ծննդյան նշանավորման համար թթի ծառ էր տնկել: Մի ուրիշ օր պապան

բալկոնից շպրտեց ապերի դպրոցական տետր-դասագրքերը ու մի օր պապան հենց

տենց ղազանով էլ շպրտեց ամառային տոլման: Ապերն ասում է առայսօր սովետական

ֆաստֆուդից ամենաշատ սիրում է պեռաշկին, մառոժնիներից՝ բաժակովը,

տոլմաներից ամառայինը` բադրջանովը: «Պապու՜, յանի խի էիր շպրտում»,- գաղտնիքն

իմանալու անկեղծ ցանկությամբ պապային հարցնում են թոռները, իսկ պապան

երկիմաստ ժպտում է, փնչացնում ու գլուխն ազատելու համար խեթում այն դրանց

հոր ուղղությամբ: Հրեն դրանց հերը վաղուց արդեն մեծ, ամեն հարմար առիթով

ձեռի տակն ընկածը գետնով ու պատերովն է տալիս: Շուտով թոռների հերթն էլ

կգա, մի երկու բան պատին կտան, մի երկու բան գետնին ու միգուցե էդ ժամանակ

հասկանան... կամ ո՞վ գիտի, գուցե չհասկացված մնան ինչպես պապան:

23

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!