28.03.2020 Views

ՆՈՐՔ 2019-III

2019-3

2019-3

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

տղամարդու մոտենալը: Վախի, թե անորոշության զգացումը պատնեշի վերածված`

հզորացավ, տիրեց կնոջ բանականությունը:

-Քո մաշկի թրթռոցն անգամ նկատվում է, թող ուղղեմ: Մազերդ: Ես քեզ չեմ մոտենա:

Այսպես:

Տղամարդը հետ քայլեց դեպի նկարակալը:

Չանցավ: Պատսպարված, պատնեշված միտքը, միևնույնն է ազատություն տվեց

սիրուց տրոփող հոգուն, մարմնի թրթիռին, շնչառությանը…

Տղամարդը մոտեցավ նկարակալին ու շարունակեց նախկին զմայլանքով նկարել,

այս անգամ խորհրդավոր, հիացմունքը չթաքցնող ժպիտը դեմքին ու հեգնախառն

աչքերով: Նրա հայացքում ավելացել էր հաղթանակած արուն:

-Ձեռքդ հեռացրու կրծքիցդ, խնդրում եմ, ես չեմ մոտենա:

Կնոջ կրծքին թառել էր ամոթխածությունը, սեղմված մատները, որ վարագուրել

էին կուրծքը, տրոփում էին սրտի զարկերին համաչափ:

Նրանք զարկերի հետ բարձրանում-իջնում էին:

Հայելին հիշողությունը կրկնապատկեց ու… խախտեց միօրինակ լռությունը: Սպասումն

ավարտվեց: Այն չէր էլ եղել: Կարոտը մարմին էր ստացել, ու հրեշ դարձած

ահագնացել: Ամեն ինչ ավարտվում է: Այդպես ճիշտ է: Տղամարդու զննող հայացքը

հիշողության խորքից գալիս ու շոյում էր, կանչում իր գիրկ: Անհամբերությունը միացած

կարոտի բնավորությանը, որ պոռթկուն էր ու խենթ, երկուստեք անտարբեր

ծիծաղում էին, հեգնում, չարախնդում, հրահրում կարոտին հետամուտ լինել՝ վերջապես

կորցնել այդ հավասարակշռվածը… Եվ իբրև, պատահական հայտնվել այնտեղ,

որտեղ զգացել էր սիրո ուշադրությունը:

Դուռը կիսաբաց էր: Կինը գիտեր՝ հոգին խաղաղ է: Ժամանակ էր անցել, քննարկվել

էր, ներկայացվել սառը դատողության նախատինքին: Հայելու մեջ կրկնել էր՝ մի

քանի անգամ, դասը սերտելու պես, որ ինքը գիտի ինքնատիրապետման գաղտնիքը,

ինքը` Շամիրամ է… և այդ սեր կոչվող զգացմունքը, երբեք էլ դուրս չի գա ու չի իշխի:

Արագ, թեքելով կանացի ճկուն մարմինը` անցավ երկու հակառակության սահմանը,

և դրսի արևի ճառագայթները միանգամից պատնեշվեցին` ներսի ստվերով:

Դեռ չէր կողմնորոշվել իր քայլում: Դեռ չէր գնահատել ներսի ու դրսի տարբերությունը,

երբ աչքերը հանդիպեցին տղամարդու առնական, մինչ գոտկատեղը մերկ, պատուհանից

սրահ ընկած արևի տակ փայլող մարմնին: Հայացքն արագ փախցրեց, բայց

արդեն ուշ էր: Տղամարդու աչքերի ցոլանքը հասցրել էր պայթեցնել կարոտի ու

կրքի ականը: Եվ տղամարդն էլ այդ նկատել էր:

-Բարև:

-Գեղեցկացել ես: Կանայք նման են երաժշտական գործիքի: Նստի՛ր: Ես քեզ

սուրճ կտամ: Դե գիտես, թե ինչ համով սուրճ եմ պատրաստում:

Նա խոսում էր ու շարունակում աշխատել: Ինչ-որ չափում էր, հավաքում, նորից

չափում, միաժամանակ կքելով ծնկներին: Մեկ նայում էր կնոջը, մեկ էլ թիկունքով

47

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!