28.03.2020 Views

ՆՈՐՔ 2019-III

2019-3

2019-3

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

չէի հավատում իմ հորդորին: Առաջընթաց ապրող երկրներից, որտեղ գնահատում

են տեխնոլոգի աշխատանքը, կգան, որպես ջարդոն կտանեն հաստոցները, նոր

ավտոմատ հոսքագծեր կստեղծեն: Այդ պահին թվաց, թե հաստոցները ընկալեցին

մտքերս և ուզում են հարվածել ինձ: Արագացրի քայլերս, երբ ետևից թափվող մետաղների

դղրդյուն տարածվեց: Քիչ ետ մնայի` մետաղակույտի տակ կմնայի:

Ապա քար լռություն տիրեց:

Մեռյալ արտադրամասի հեռավոր անկյունում մարդկային ձայն լսելով, քայլերս

ուղղեցի այդ կողմը: Դռան վրա խոշոր տառերով գրված էր. «ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ՊԵՏ

Ճ. ԽՈՆԴՔԱՐՅԱՆ»: Կիսաբաց դուռը ետ հրեցի: Տարեց մարդն ինքն իրեն խոսում էր,

ինքն էլ իր հարցերին պատասխանում: Փորձեցի կռահել նրա անունը: Ճ-ով տղամարդու

ոչ մի անուն չգտա: Գուցե կեղծանվան առաջին տառն է: Ճոյտ, Ճգնավոր,

Ճարմանդ, Ճակնդեղ, Ճուտ… Գլխավերևում պատին երկրի նախորդ նախագահի

մեծադիր նկարն էր: Երևի չգիտե, որ նախագահը վաղուց է փոխվել: Կամ թե իր

համար միևնույնն է, թե ով է նախագահը: Նա էլ է համոզված, որ նախագահների

անձանց փոփոխությամբ համակարգային փոփոխություններ տեղի չեն ունենում:

Հավանաբար, երբ նկատողություն են արել, որ նոր նախագահ է ընտրվել, ձեռքը

մեկնել է դեպի մեռյալ հաստոցները. “Երբ սրանք արթնանան քնից ու աշխույժով

լցնեն արտադրամասը, այն ժամանակ նոր նախագահին էլ, նրա հաջորդին էլ կկախեմ

պատից: Աչքերը կիսափակ նա ճոճվում էր տեղում ու ինքն իրեն խոսում: Ինձ մնում

էր նրա մենաերկխոսությունը գրի առնել ճշգրտությամբ:

“Ասում է՝

-Քանի՞ տեխնոլոգ ունեք արտադրությունում: -Ասում եմ՝

-48… - Ասում է՝

-Գործարանում 48 աշխատող չունեք, 48 տեխնոլոգն ի՞նչ եք անում: -Ասում եմ՝

-Պահում ենք, էլի, հո դուրս չենք նետելու:- Թե՝

-Բա աշխատավարձ, թոշակ, հարկեր… -Ասում եմ՝

-Ի՞նչ աշխատավարձ, ի՞նչ հարկ, կոմբինացված կորմ ենք տալիս, չաղացնում…

-Ասում է՝

-Հո չե՞ք մորթելու:

-Տո բա ի՞նչ ենք անելու,- ասում եմ:- Թե՝

-Տեխնոլոգներն են աշխարհի առաջընթացը կրողները: -Ասում եմ՝

-Էս քեզ արտադրամասը, էս էլ քեզ 50 տարվա խորհրդային արտադրության

հաստոցները: Շատ-շատ իրենց նման հաստոցներ արտադրես…- Թե՝

-Իսկ կոնստրուկտոր չե՞ք պահում:

-Տո չէ, -ասում եմ, -կոնստրուկտորի միսը չոր ու անհամ է: -Ասում է՝

-Հո գիժ չեք, տեխնոլոգի մի՞ս եք ուտում: -Էս միամտին ասում եմ՝

-Մե’նք չենք ուտում: Ծախում ենք: Փափուկ, համով, հոտով միս է, լավ խաշլամա

է լինում… Ասում է՝

-Խելռել է աշխարհը: Բայց դա հեչ. ո՞նց եք գտել, որ տեխնոլոգի միսը համով է:

-Ասում եմ՝

7

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!